cf. Ամենայն;
Նոյն ընդ համայն, եւ ամենայն, որ յերկուց անտի ծագէ. πᾶς. omnis, quvis, universus, ὄλος, ὀλόκληρος. totus. ամմէն, բոլոր. հէր. ճիւմլէ. պիւթիւն. գամու. հեմէ. ամմէ.
Ամէն ամենազան բարեօք վայելչացուցեալ. (Պիտ.։)
Զամէն մնացեալսն յանձն առնէր շնորհացն Աստուծոյ. (Կորիւն.։)
Որ կերակրէ զաշխարհս ամէն. (Շ. խոստ.։)
Ամէն նոքա անդամք։ Ետ զսրբոցն ամենի նուէրն. (Լմբ. պտրգ.։)
Զաւուրն զցերեկութեան ամենի. (Ոսկ. յհ. Ա. 8։)
Զփայտն զայն՝ զամենայն բարեացն պարունական, որոյ անուն է ամէնն (այս ինքն ամենայն ինչ). (Նիւս. կազմ. ԻԱ։)
Զպատճառսն խնդրեսցուք զամենիդ. (Եփր. աւետ.։)
Ամենից գոյից, կամ հաստուածոց, եղանակաց, բռնութեանց։ Ամենից հոգւոց։ Ամենից կուսից. (Նար.։)
Ամենայն ոք, եւ ամենայն իրք. ամմէնքը, ամմէն բան. հէր քէս. հէր շէյ. πάντες omnes, omnia.
Դրոշմ աստուածային նկարեալ ի դէմս ամենի. (Զքր. կթ.։)
Ամէն, եւ յամենայնում. (Նար. ՂԳ։)
Ամենումն ի միջոյ էանց։ Յամենում (այս ինքն յամենայնի). (Պիտ.։)
Ամէն նմա հնազանդեսցին։ Եթէ ուրուք կայր ինչ ի թաքստեան, զամէնն հանեալ. (Լաստ. ԺԱ. ԺԸ։)
Զստեղծօղդ ամենից։ Կենացն ամենից։ Ի դէմս ամենից. (Շար.։)
Ամենից տիրօղ։ Փրկչին ամենից. (Նար.։)
Ո՛վ, որ ամենից ես գիտելի, եւ դժուարագիւտ մնացեալ. եւ ամենից ունելի, եւ ըմբռնիլ ոչ կամեցեալ. (Պիսիդ.։)
ԱՄԷՆ, կամ ԱՄԷՆԱ. Սկիզբն բարդութեանց, նոյն է ընդ ԱՄԵՆ, կամ ԱՄԵՆԱ. նմին իրի զնոյն բառ ոմանք ի գրչաց՝ է տառիւ գրեն, եւ այլք ե. եւս եւ նոյն գրիչ՝ երբեմն է, եւ երբեմն ե. վասն որոյ եւ զառաջիկայսդ վերածեա՛ յառաջինսն՝ գիտելով եւ զայն, զի առաւել աստ եդաք զայն բարդութիւնս՝ որոց յաջորդ բառն բնիկ ձայնաւորաւ սկսանի, թէպէտեւ ըստ ինքեան ուղիղ եւս է ամեն, քան ամէն, որ է առաւել ռամկական. թո՛ղ զի եւ հոլով սորա է ամենի, ից։
ԱՄԷՆ մ. Որպէս բառ եբր. արաբ. եւ այլն. ամէն, ամին. ἁμήν. amen. Ի վերջն բանից՝ նշանակէ, այո՛ այդպէս է, եւ այդպէս եղիցի. ամմէն. հէմէն՝ օլսուն. հայ հայ, պէլի, եվեթ. որ եւ ստէպ թարգմանի՝ եղիցի՛. եւ կրկնութեամբ ի վերջոյ, եղիցի՛ եղիցի՛։
Օրհնեալ Տէր Աստուած Իսրայէլի յաւիտենից մինչեւ յաւիտեանս. եւ ասասցէ ամենայն ժողովուրդն. ամէն. (Ա. Մնաց. ԺԶ. 36։ Նեեմ. Ե. 13։ Ը. 6։)
Եւ փառք յաւիտեանս, ամէն։ Որ է օրհնեալ յաւիտեանս, ամէն։ Ասելով, ամէն։ Յաւիտեանս յաւիտենից, ամէն։ Ասելով, ամէն, ալէլուիա. (Մտթ.։ Հռ.։ Յայտ. եւ այլն։)
Զիա՛րդ ասիցէ ի քում գովութեան զամէնն. քանզի զոր ասեսն՝ նա ոչ գիտէ։ Վասն որոյ եւ նովին ամէնն մեօք ի փառս Աստուծոյ. (Ա. Կոր. ԺԴ. 16։ Բ. Կոր. Ա. 20։)
Այո՛, ամէն, ալէլուիա. (Նար. ՂԳ։)
Ի սկիզբն բանից նշանակէ, ստո՛յգ, ստուգութեամբ. հաստատութեամբ. արդարեւ. ճշմարտապէս. այս այսպէս է, եւ այսպէս լինիցի. իրաւցընէ, ըղորդ, հաստատ. թահգիգ. սահիհ. հագըգէթ.
Ամէն ասեմ ձեզ, կամ քեզ. (Մտթ.։ Մրկ.։ Ղկ.)
Ամէն ամէն ասեմ. (Յհ. ստէպ։)
Ամէն ամէն ասեմ ձեզ, հաստատութեամբ եւ ստուգութեամբ. (Ոսկ. յհ. Ա. 43։)
Ամէն ամէն ասեմ ձեզ. այս ինքն հաստատուն եւ ճշմարիտ, զոր գիտեմ, այս է. յինէն ասեմ, կամ յանձնէ ասեմ. (Տօնակ.։)
Զամէնն ոմանք՝ եղիցի՛ թարգմանեցին, եւ կէսք՝ այո՛, եւ այլք՝ ճշմարիտ. (Ոսկիփոր.։)
Է ամէնն եբրայեցի բարբառով, այո՛, եւ արդարեւ. (Խոսր.։)
Յաւել եւս զամէնն տէրն վասն առաւել հաստատութեանն. (Մանդ. Ա։)
Իրաւամբք ուխտի երդմնականաւ ամենիւն ազդեալ զանփոփոխութիւն բարեացն. (Նար. ԻԲ)
ԱՄԷՆՆ. որպէս անսխալ ճշմարտութիւն՝ Աստուած. ὀ ἁμήν
Այսպէս ասէ ամէնն, վկայն հաւատարիմ եւ ճշմարիտ. (Յայտ. Գ. 14։)
• , յետնաբար նաև հոլովուած՝ ի հլ. այս բառը խօսքի սկիզբը գրուելով (կըրկ-նեալ կամ ոչ) նշանակում է «ճշմարիտ, ի-րաւամբ, արդարև». Ամէն ամէն ասեմ «ճըշ-մարիտ եմ ասում» (77 անգամ գործածուած Աւետարանում. Ս. Գրքի միւս մասերը չու-նին)։ Խօսքի վերջը դրուելով՝ ամէն նշանա-կում է «այո՛, այդպէս է և այդպէս թո՛ղ լի-նի» (4 անգամ Հին կտակարանում, 36 ան-գամ Նոր կտակարանում, որոնցից մէկը մի-այն Աւետարանում, այն է Մտթ. զ. 13)։ Եր-բեմն էլ թարգմանուած է հյ. եղիցի (կամ կրկնեեալ). ինչ. Օր. իէ. 16=26, Թիւք ե. 22։ Իբր գոյական՝ ամէն նշանակում է «ճշմար-տութիւն». Այսպէս ասէ ամէնն. Յայտ. Գ. 14։
• = Եբր. [hebrew word] āmē̄n «ստոյգ, ճշմարիտ. այդպէս եղիցի», որ ծագում է [hebrew word] š amn «հաստատ՝ իրական լինել» արմատից։ Հրէից մէջ սովորութիւն էր՝ որ ամէն հասարակա-կան աղօթքից, մաղթանքից ու անէծքից յե-տոյ ամբողջ ժողովուրդը միաբերան գոչում էր ամէն, այսինքն թէ «այո՛, ճշմարիտ է, թո՛ղ այդպես լինի»։ Եւ այնքան մեծ նշա-նակութիւն էին տալիս այս բառին, որ բուն աղօթքից աւելի զօրաւոր էին համարում. և ասում էին՝ որ եթէ մէկը ամբողջ սրտով «ամէն» գոչէր, երկնքի դռները կբացուէին։ Այս սովորութիւնը հրեաներից անցաւ քրիս-տոնեաներին. եկեղեցիներում մինչև անգամ ևար մի առանձին պաշտօնեայ՝ որ պարտա-կանութիւն ուներ «ամէն» ասելու համար ժո-ղովուրդին նշան տալու։ Երբ աղօթքը վեր-ջանում էր, նա թաշկինակը շարժում էր և ամբողջ ժողովուրդը «ամէն» էր կանչում։ Այս սովորութիւնը տևեց մինչև Ե դար։ Հե-րոնիմոս պատմում է թէ երբ ժողովուրդը միաբերան «ամէն» էր գոչում, որոտման ձայնի նման դղրդում էր եկեղեցին։ Անկար-գութեան տեղիք չտալու համար՝ հետզհետէ վերացուեց այս սովորութիւնը և որոշուեց որ սարկաւագը միայն «ամէն» ասի։ (Տե՛ս Ա. և. տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. էջ 961)։ Եբրայական բառը փոխառութեամբ տարա-ծուեց բոլոր քրիստոնէական, ինչպէս և մահ-մետական ժողովուրդների մէջ. ինչ. արաբ. [arabic word] āmīn, յն. ἀμήν, լտ. ֆրանս. ևն amen, ռուս. аминь, վրաց. ამინ ամին ևն։ Մեր բառը տառադարձուած է յունարէնից։ -հիւբշ. էջ 340։
• Հներից Խոսր. 10 մեկնում է. «Ամէնն եբրայեցի բարբառով այո՛ և արդարև». դարձեալ էջ 115 «Յեբրայականէն ի մերս ամէնն եղիցի թարգմանի. ասի և է և ստոլգ և ճշմարիտ»։ Լամբրոնացին. Մատ. էջ 182 դնում է յոյնից (տե՛ս վա-րը՝ Պռօսխումէ). բայց բուն նշանակու-թեան ծանօթ է. «Ամէն. այսինքն թարգ-մանեաւ և է. թէ զոր ինչ ասացեր օրհ-նութիւն... այդպէս է ճշմարիտ և է միշտ օրհնութեան արժանի» (անդ՝ էջ 268)։ նորերից ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան (տե՛ս վերը), յետոյ ՆՀԲ։ Բառիս վրայ
• երկար գրում է Մսերեան, Ճռաքաղ 1859, էջ 79-82։
• ԳՒՌ.-Արհասարակ գործածւում է ամ-մէն ձևով. Մշ. և Տփ. ամէն (մէկ մ-ով). ու-նինք նաև նոր փոխառութեամբ Հմշ. ամին (տաճկերէնից) և Տփ. ամին (վրացերէնից)։