Your research : 61 Results for ձայն

Entries' title containing ձայն : 150 Results

Definitions containing the research ձայն : 492 Results

Մաճաս

s. anat.

s. anat. basilica.

• = Թւում է թէ արաբական փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս ա, է, ի ձայնա-ւորների փոխանակութիւնը և ճ, ջ ձայնա-շրջութիւնը (տե՛ս տակը)։ Նոյն աղբիւրից են նաև վրաց. მაჯა մաջա «բազկերակ, դաս-տակ», მაჯის ժარღვი մաջիս ձարղվի «շնչերակ», მაჯის ცემა մաջիս ցեմա «ար-եան զարկը երակների մէջ», թուշ. მაჯ մաջ «բազկերակ» և թերևս նաև ն. ասոր. mača «մկանունք»։-Աճ.


*Մանչ

cf. Մանուկ.

• = Բնեև հալ բառ՝ հնխ. mas-«տղայ» ար-մատից, որի ժառանգն է նաև լտ. նուազա-կան mas-culus «արու»։ Ուրիշ լեզուի մէջ չի գտնւում բառս։ Հայերէնի մէջ mas-պիտի տար մա, բայց արմատը չ աճականով աճե-լով դարձել է *մաչ, որից էլ ռնգականի յա-ւելմամբ՝ մանչ.-յետին շրջանի հայերէնի մէջ ռնգականից յետոյ յաճախ է լինում այս-պիսի յաւելում՝ մանաւանդ չ ձայնից առաջ. ինչ. կանանչ, ճանանչ, ամանչել, զոնքանչ, կարմունջ, մանճ, կամանց, մենծ, մենք, լինգ՝ փոխանակ կանաչ, ճանաչ, ամաչել, զոքանչ (նախ շրջուած զոնքաչ), կամուրջ, մաճ, կամաց, մեծ, մեք, նիգ։-Աճ.


Հոկտեմբեր, ի

s.

October.

• = Յն. ὄϰτώβριος, որ փոխառեալ է լտ. october հոմանիշից. բուն նշանակում է «ութերորդ ամիս» և կազմուած է լտ. octo «ութը» բառից. տարածուած է բոլոր եւրո-պական և այլ լեզուների մէջ. ինչ. գերմ. Ok-tober, ֆրանս. octobre, իտալ. ottobre, ռուս. вктябрь ևն. հայ բառը այսպէ՛ս է ձևափո-խուած, ազդեցութեամբ սեպտեմբեր, նոյեմ-բեր և դեկտեմբեր բառերի. հմմտ. վրաց. ოკტომბერი ոկտոմբերի՝ որ նոյն ամսա-նունների ազդեցութեամբ ստացել է աւելորո մ ձայնը։-Հիւբշ. 367։


Ճախարակ, աց

s. mar.

turner's wheel or lathe;
small wheel, pulley;
block.

• ԳՒՌ.-Երև. ճախարակ, Ոզմ. ճախրակ, Ջղ. ճախրակ, ճարխակ, Ալշ. Մշ. Սեբ. ճախ-րագ, Մրղ. Սլմ. ճmրխmկ1, Ախց. ջ'ախարակ, Գոր. Ղրբ. չխա՛րակ, Մկ. Վն. չախրակ, Տիգ, ջmխրmգ, Ագլ. ճհա՛րակ, Զթ. ջխոmք (բայց և ջ'օհյը), էնկ. ջըխրըք (նախաձայնի պատ-ճառաւ կարող է լինել բուն հայ և ո՛չ թրք. տե՛ս Բիւր. 1898, էջ 865)։ Նոր բառեր են ճախրակմանիկ կամ ճախրակմանող «լծէ-լծէ թռչունը». միւս ձևերը տե՛ս նախր բառի տակ։


Ճակ

s. adj.

mare;
humid, damp, moist.

• ՆՀԲ լծ. ընդ ճահիճ և ճախճախուտ, թրք. ջըղ (ՆՀԲ նոյն արմատից է դնում նաև ճակաճան)։ Աճառ. ՀԱ 1909, 159 խ և կ ձայների լծորդութեան օրէնքով՝ նոյն է դնում ճախ արմատի հետ, որ գտնում ենք ճախին, ճախճախուտ ևն ձևերի մէջ։


*Ճաղ

cf. Դագաղ.

• «երկաթէ միլ կամ ասեղ՝ գուլպայ գործելու և այլ նման բաների համար. 2. եր-կաթէ կամ փայտէ ձողերով վանդակապատ». ունի միայն ՀՀԲ, իբր գաւառական բառ. վը-կայութիւն ունինք ժԵ դարից՝ Թլկր. էջ 49. «Ես իմ սրտիս դանակ ածեմ, զաչքս ճաղի տամ հանելու». աւելի ուշ է ճաղեր «վան-դակապատ» Արձ. 1732 թ. (Վիմ. տար. 209)։ Սակայն անշուշտ շատ աւելի հին է, ինչպէս ցոյց է տալիս ղ ձայնը՝ փխ. լս


Ճայ, ից

s.

jay.

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ա բնաձայ-նից։ ՆՀԲ ճա՛, ճա՛կ ձայներից. լծ. լա-gavia։ Bugge, Btrg. 16 հսլ. čajka, բոհեմ. čejka, սերբ. č̌avka, čava, լիթ. Lówas լուն. ϰαόας թռչնանունների հետ է միացնում։ Berneker 134 վերի սլա-ւական բառերը բնաձայն է համարում։


Ճարակ, աց

s. fig.

pasture, feed, food, forage, fodder, provender;
pasture ground or land, meadow;
food, pasture, aliment, nourishment, prey;
— հրոյ, fuel, combustible;
— լինել, to be food to, the prey of, a prey to;
հրոյ — լինել, մատնիլ, to be a prey to the flames, to be burnt, devoured, consumed by fire;
սրոյ — լինել, մատնիլ, to perish by the sword;
սրոյ — տալ, to put to the edge of the sword, to slay;
— գտանել, to spread over, to wind or creep about;
— տալ հերձուածոց, to keep up, to foment divisions;
առ — ախտից, for cherishing or caressing the passions;
բազմախողխող երկաթոյն նա տայր ի —, he mowed them down with the murderous steel, or sweeping brand;
գիտութիւնք — են մտաց, knowledge is the food of the mind;
ճար եւ — առնել, to find a remedy;
to repair, to redeem, to retrieve, to make reparation or amends for.

• ZDMG 1850, 357 սանս. car. caru. Lag. Urgesch. 479 «ձևով պրս. čāra. որ սակայն նշանակութեամբ չի համա-ձայնում»։ Spiegel, Huzw. Giram. 188 čar արմատից, պրս. čarāidan և ca-man։ Müller SWAW 38, 579. պրս. ča-ridan, զնդ. yavocarāni։ Justi, Zendsp. 109 զնդ. č̌ar արմատի տակ։ Lag. Arni Stud. § 1382 պրս. čarā։ Հիւնք. պրս. չէրաղ, չէրա ևն։ Patrubány ՀԱ 1907, 305 աճիլ բայի հետ։


Ճարտուկ

adj.

piebald, dapple-grey;
— ձի, — horse;
— ճանճկէն, roan, rubican.

• ԳՒՌ.-Հիւբշ. 189 և Տաշեան, Ուսումն դաս. հայ. 616 սրանից են դնում ըստ Ա. Խաչատրեանի ճարտուքար «մի տեսակ կար-ծըր քար՝ սպիտակ գոյնով ու կարմիր և կա-պոյտ երանգներով, որ կամնի տակ են գա-մում, էրկանաքար են շինում ևն»։ Կենդանի է այս բառը Մշ. ճարդուքար, Բլ. ճըրդուքառ ձևով, որի հետ նոյն է ճարտի քար Տաղ. «ճարտի քար չեմ, երկաթ՝ որ դիմանամ ես» (Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 27)։ = (Նոյնը Գրոց բրոց, էջ 151 գրուած է ջար-դուքար, որով ուզում է հանել ջարդել բա-ռից. սակայն Բլ. և Մշ. ունին նախաձայն ճ, որով այս ենթադրութիւնը վերանում է)։


Ճեմ, ից, ով, օք

s. adv.

walk, turn, turning;
— առնուլ, զբօսնուլ ի —, cf. Ճիմ, cf. Ճեմիմ;
— զ—ի, in taking a walk, walking;
գնալ — զ—ի, to walk with a measured, haughty step;
cf. Սանձ.

• , ի-ա հլ. «պտոյտ, քայլուածք» Վե-ցօր. որից ճեմ առնուլ «սիգալով ման գալ» Գ. մակ. ե. 12. Ոսկ. ա. տիմ. ճեմիլ ՍԳր. Կոչ. Ոսկ. ես. ճեմելի Յոբ. խա. 24. Ոսկ բ. կոր. ա. տիմ. Ես. Կոչ. ճեմեցուցանել Իմ, դ. 2. ճեմութիւն Նար. ճեմարան «ճեմելիք, զբօսարան» Նար. Շար. Սհմ. «ճեմական փիլիսոփայական վարժարան, ուսումնարան» Փիլ. Պորփ. Մագ. «մզկիթ» (անշուշտ արաբ. [arabic word] ǰāmi' հոմանիշ բառի նմանա-ձայնութիւնից յառաջացած) Ուռհ. 329, 335, 351. «պտոյտ, ճեմք» Արծր. ճեմարանական, ճեմարանաւարտ (նոր բառեր).-ճեմ գըտ-նւում է նաև բազմաթիւ յետնադարեան բար-դութեանց ծայրը՝ բաւական անյարմար ձե-ւով. ինչ. արեգակնաճեմ, լուսաճեմ, երկնա-հեմ, իմաստնաճեմ, կաճառաճեմ, մաքրի-նաճեմ, գեղաճեմել ևն։


Ճիղմ

adj.

young, tender;
— հասակ, tender age, childhood.

• «դեռաբուսիկ, մատղաշ» (մանկա-կան հասակի համար ասուած) Ոսե. եևես. էջ 904. որից կրկնութեամբ՝ ճղճիմ «փոքրո-գի, կծծի, ժլատ» Ոսկ. մտթ. բ. էջ 706, 708 709 (=յն. (σ)μιϰρολόγος «փոքրոզի, չնչին բաների ուշադրութիւն դարձնող. 2. կծծի, ժլատ»), ճղճմագոյն «ագահագոյն» ԱԲ. ճըղ-ճըմիլ «ժլատութիւն անել» Ոսկ. կող. 1, էջ 529 և մ. բ. էջ 447 (յն. μιϰρολογέω, ձեռա-գիրն ունի բաղաձայնների խճողմամբ՝ ճըղմ-ճըմճիցին. ՆՀԲ դնում է ճղճմճիլ, ճղմճմճիլ, իսկ հրատարակիչը իրաւամբ ուղղում է ճղճմիցին). «ծերութիւնից թառամել, կնճռիլ, քաշուիլ» Պիտ. «ճշդել» Մագ. գամառտ. (գրուած ճմղճել. տե՛ս Նորայր, Բանաս. 1900, 135). այստեղ է պատկանում նաև ճղճասիրտ «փոքրոգի, սիրտը ճղճիմ» Սի-րաք. ժդ. 3 (յն. μιϰρολόγος. վերինների համեմատ ուղղելի ճղմասիրտ կամ աւելի լաւ՝ ճղճմասիրտ)։


Ճիւղ, ոց

s.

branch, bough;
stump, stock, stem;
finger;
— գետոց, arm of a river;
ի —ս բաժանիլ, to branch out, to ramify;
թուել ի —ս մատանց, to count on the fingers.

• , ո հլ. «ծառի ոստ. փխբ. ուրիշ բա-ների ճիւղաւորուած մասը, մատ ևն» Անյ. հց. իմ. Մագ. Նար. որից երկայնաճիւղ Սրգ յկ. բազմաճիւղ Սրգ. ա. յհ. Խոր. աշխ. երկ-ճիւղ Յես. ը. 9. նոր բառեր են՝ ճիւղակար. ճիւղաւորել, ճիւղաւորութիւն ևն. ռամիկ ձևն է ճուղ Ոսկիփ. Նար. առաք. 433։ Այս ար-մատի հետ նոյն են՝ ՃԵ'Լ (գրծ. ճեղբ։) Մաշտ. ջահկ. Զքր. ծործ. Ժմ. լն. որիռ հե-ղեալ «ճիւղ ճիւղ բաժանուած» Հին քեր. ճե-ղան «ճիւղեր» Վկ. գէ. 42. ճեղել «ճեղքել» Բառ. երեմ. էջ 197. հազարաճեղ Ճառընտ. երկնեղ Սանահն. Կամրջ. եռաճեղ Ոսկիփ. (հմմտ. Ղրբ. ճեղ «պատառուածք», որ տար-բեր է ճէ՛ղնը «ճիւղ» բառից)։-ՃԻԼ, ո, ի հլ. «ոստ» Եպիփ. ծն. Մարթին. Վրք. ոսկ. Շը-նռոհ. Եդես. որից ճղել «մասերի բաժանել» Օրբել. հրտր. Էմ. էջ 58. ճղճղկէն «բազմա-ճիւղ» Խոր. աշխ. 594. երկճղի Պղատ. տիմ. Եղիշ. յես. 175. Յայսմ. Ոսկիփ. Խոր. աշխ. ճիղաւոր «ճիւղ ճիւղ» ԱԲ։-ՃՈՂԼ, ՃԵՂՔ և ՃՈՂՔ, որոնք տե՛ս առանձին։-Այս վեց ձե-ւերը պատկանում են միևնոյն արմատին. հիմնական գաղափարն է «պատռելով իրա-րից բաժանել». վեց ձևերից չորսը իրար հետ ձայնդարձ են. (հմմտ. լիւղ, լող, լեղ). իսկ վերջին երկուսը կազմուած են -ք ածանցա-կանով՝ ճեղ, ճող պարզական արմատներից։ -Արդեօք կապ ունի՞ ծիլ-ծիղ-ծիւղ արմա-տի հետ։


Խազմ, ից

s.

war;
dispute, quarrel, sedition, fight;
— առնել, to dispute, to contest, to debate;
to fight, to come to blows.

• Հիւնք. արաբ. [arabic word] xasm «ոսոխ, դատախազ» բառի հետ։ Ալիշան, Հին հաւ. 345 իրան. խազամ «չար ոգի»։ Հիւբշ. 233 կապ չունի, ասում է, ռազմ բառի հետ։ Սանտալճեան, L'idiome 16 ռևեռ. zāsi։ Ակինեան, ՀԱ 1930, 497 ինձ է վերագրում Ասող. խազկօք ձևի սըր-բագրութիւնը, որ Մալխասեանին է պատկանում։ Ինքր համաձայն չէ և դը-նում է խազկան, որ կազմուած է հա-մարում -կան մասնիկով խազ արմատից (հմմտ. ժինեխազութիւն), իբր «մոլե-կան». սրա հետ նոյն է կարծում խա-զիան բառը։


Խամծերք

s.

chin.

• «կզակ, ծնօտ». գործածուած է հետևեալ տեղերում. «Ջախջախեցաւ խամ-ձերք նորա» (մէկ ձ. ջախջախեաց զխամ-ծերքն. երկու ձ. կոտորեաց զկզակն. այլ խմբ. զատամունք) Վրդ. առ. 56. «Կիցս ե-հան զօրութեամբ և եհար զնա ի խամծերքն և ջախջախեաց». (այլ ձ. զխամծեկ նորա-այլ խմբ. զխամծէք կզակ). Վրդ. առ. 118. «0՛ծ զխամծէքն և զփողքն ձիոյն». Վստկ, 205. նոյնը խամծեծք ձևով ունի Վարք Ս. Գէորգայ, էջ 50. «Բացեալ զբերան նորա և եդեալ ուր ստինս նորա և զխամծեծքսն պըն-դեցին ուժգին մամլովքն»։ Յայտնի չէ թէ այս չորս ձևերից որն է ուղիղը. բայց յգ. հյց. զխամծեծքսն և եզակի ջախջախեցաւ ձևերից երևում է որ վերջաձայն ք յոգնակիի նշան չէ, այլ արմատական։


Խայտ, ի, ից

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. khaid-արմատից. հմմտ. սանս. kētú-«լոյս, պայծառութի.ն, ճառագայթ, բոց, ջահ, երևոյթ, օդերևոյթ. ճանաչելու մի նշան, պատկեր», čitrá-«փայլուն», զնդ. čiϑra-«փայլուն, պալ-Ձառ», լտ. čaelum «երկինք»?, cae-sius «ճաղար (աչք)», caesullae «ճա-ղարաչուի», հիսլ. heitr «տաք», heiδ «պայ-ծառ երկինք», heiōr «պայծառ», հհիւս. hiti «տաքութիւն», hitna «տաքանալ», հբգ. hei. tar «պայծառ», heiz «տաք», գերմ. heiss «տաք», heizen «տաքացնել», heiter «պայ-ծառ, ուրախ», գոթ. heitō «ջերմուտենը». լիթ. kaitaū, kaistu, kaisti «տաքանալ» kaītinti «տաքացնել», kaitulys «քրտինք», kailtrùs «տաքութիւն տուող», kaitra «կի-կիչ տաքութիւն, խարոյկ», skaidrus, skáis-tas, skaistus «փայլուն, պայծառ», լեթթ. +kaidrs «պայծառ», kaistu, kāisu, káist «այրել», kaisls «ուրախութեան մէջ խայտա-ցող» ևն (Walde 107, 110, Trautmann 113, Kluge 212, Pokorny 1, 327, Berneker 122). Այս բոլորի հնխ. արմատն է (slqait-(s)qaid-, որի նշանակութիւնն է «լոյս, փայ-լիլ, երևալ, տաք, այրել»։ Հայերէնի մէջ սրան համապատասխան ունինք նախ խայտ. որից խայտալ, տ-ծ ձայների փոխանակու-թեամբ՝ խայծ, որից խայծաղ։ Նշանակու-թեան կողմից՝ խայտ համապատասխանում է սանս. «նշան, երևոյթ» իմաստներին, խայտալ= գերմ. heiter «ուրախ», լեթթ kaisls «ուրախութեան մէջ խայտացող», խայ-ծաղ «աղանձ, խարկած ցորեն»= լեթթ. kä ist «այրել» ևն։-Աճ.


Խառն, ից

adj. adv. s.

mixed, compound;
confused, in disorder;
complicated, indistinct;
impure, obscene, lewd;
confusedly, indistinctly;
together, conjointly;
mixture, conjunction;
coition, copulation, coupling, pairing, rut, rutting;
ի խառնս լինել, to be in rut, on heat, in pairing time;
ի —ս գալ, to pair, to couple, to leap, to mount, to cover;
ածել ի —ս, to yoke, to match, to pair, to couple, to join together.

• , ի հլ. «խառնուած, բաղադրեալ, ոչ պարզ» Դան. բ. 43. Յհ. ժթ. 39. Եզն. Ագաթ «հասարակ, սովորական, պարզ» Ոսկ. յհ. ա. 1I. 12. «խառնակ, պիղծ» Հռ. ժգ. 13. «միասին, իրար հետ» ՍԳր. Եւս. քր. «զու-դաւորութիւն» (անեզական գործածութեամբ) Կոչ. Ոսկ. կող. և մտթ. Սեբեր. Կիւրղ. ծն, Ագաթ. Եզն. (իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] xilāt «խառնուիլ. 2. ա-նասունների զուգաւորուիլը» Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 469). որից խառնել «իրարու խառնել, բաղադրել. 2. գինի լցնել. 3. միաց-նել. 4. իրար կցել. 5. մխել, վարել, առաջ ոշել. 6. սիրով միանալ. 7. բանակներն ի-րար ընդհարուիլ» ՍԳր. Ոսկ. Բուզ. Եզն. Ա-գաթ. խառնելիք «թակոյկ» Ել. իդ. 6. Առակ. թ. 3. «հրաբուխի բերան» Արիստ. աշխ. Նանն. «ղեկի չուանը» Գծ. իէ. 40. խառնա-բանջար Եւս. պտմ. խառնագնաց Եզեկ. ժը. 1Ո. Ոսկ. Բուզ. խառնախուժ Եւագր. խառ-նակ ՍԳր. խառնակել ՍԳր. խառնակեաց Եւագր. խառնաղանջ ՍԳր. Վեցօր. Ոսկ. Կո-րիւն. խառնիճ «ամբոխ» Մխ. այրիվ. 41. խառնամառն Կոչ. խառնարան Առակ. թ. 2, խառնուած. Եզն. Վեցօր. գիրկընդխառն Եւս քր. ընդխառնել Գ. թագ. ի. 29. երկախառնել Կորիսն. ոգեխառնել Ա. եզր. դ. 21. դիւցա-խառն Ագաթ. գիշերախառն ՍԳր. ևն (-խառն ձևով բարդութեանց ամբողջ ցանկը տե՛ս Հ1 1924. 350-59). նոր բառեր են խառնակիչ, խառնակչութիւն, խառնակեցութիւն, խառնա-շփոթ, խառնաշփոթութիւն ևն։-Արմատիս երկրորդ ձևն է (իբրև նրա ձայնդարձը՝ խուռն ն հլ. (սեռ. խռան) «ամբոխ, խառչ բազմութիւն» Դ. թագ. է. 17. Եւս. քր. «շա-տութիւն» Բ. մակ. բ. 25. «խիտ» Ագաթ. «խռնեալ ամբոխով» Մրկ. զ. 33. որից խրո-նել ՍԳր. Ոսկ. խուռնընթաց Ոսկ. յհ. ա. 1. խառնիխուռն Իմ. ժդ. 25. Եզն. Սեբեր. Եւս. քր. բազմախուռն Ագաթ. Կորիւն. թանձրա-խուռն, Ագաթ. Բուզ. միախուռն Երեմ. ա. 15. ի. 10. ի խուռն ի խուռն Ոսկ. մ. բ. 6 ևն։


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

• = Բոլորն էլ ծագում են խաւ «աղուամազ» ձևից. խաւարծի կազմուած է -ածրի կամ՝ արծի մասնիկով. հմմտ. թաւարծի, աղ-ար-ծի կամ աղ-ածրի։-Խաւարածի բառի հետ նոյն է խաւարտ (ბ=տ. հմմտ. խայտ-խայծ, խեղդ-հեղձ, արծ-արտ, պիղծ-պըղ-տոր ևն)։ Իսկ խաւարծիլ՝ խաւարծի բառի «աւառական ձևն է, որ ծիլ բառի նմանու-թեամբ ստացել է աւելորդ լ ձայնը։ Խաւար-ծի և խաւարտ նախնաբար նշանակում էին «թաւոտ, մազոտ, բրդոտ, աղուամազոտ» և էին պարզ ածական. յետոյ իբր գոյական՝ յատկացուեցան «թաւ՝ բրդոտ ծիլ՝ ընձիւղ և բանջար» նշանակութեանց և ի վերջոյ մաս-նաւորապէս «որթի ծիլ, խաշնդեղ կամ ուրիշ բանջար», սրանց երեսի թաւութեան պատ-ճառով։ Այս են հաստատում վիպասանական երգի խաւարծի և խաւարտ բառերը՝ որոնք ղեռ ածական են՝ «թաւոտ, բրդոտ, մացռա» նշանակութեամբ (ըստ այսմ արտախոյր և տից թաւ տերևներով բոյսեր պէտք է լինին), ինչպէս նաև մեզանից փոխառեալ կովկա-ևեան ձևերը՝ որ տե՛ս վարը (թաւիշ կամ ննթառամ ծաղիկ նշանակութեամբ)։-Աճ.


Խեղդ, ից

s.

halter, rope, noose;
bowstring;
strangulation, suffocation;
—ք շրթանց, flattery, wheedling, cajolery;
— առնել, — արկանել, ի — գալ, ի — մտաբերել, to strangle, to choke one's self;
— ընդ անձն ուրուք արկանել, առ —ս ածել զոք, to put a rope on the neck of, to bring to the halter, to strangle, to throttle, to choke;
— ընդ անձին հեղձամղձուկ պաշարիլ բանիւն, to be embarrassed & conounded by, not know what to say or do.

• ԳՒՌ.-Ջղ. խեխդ'ել, Սլմ. Վն. խեխտել. Ոզմ. խեխտիլ, Ակն. խէխդիլ, Խրբ. խէխդ'իլ. Ալշ. Մշ. խէխտել, Ախց. Կր. Ղրբ. Մրղ. խէխ-տէլ, Գոր. Մկ. Շմ. խեխտիլ, Տիգ. խէխթիլ. Ագլ. հէ՛ղդիլ, Երև. հէխտէլ, Տփ. խի՛խտիլ. Հճ. խmխդ'ել. -ձայնաւորի յապաւումով՝ Պլ. Սեբ. խըխդել, Ասլ. խըխդե՛՝լ, Խրբ. խըխ-ռ'իլ, Զթ. խը'խդ'իլ, Հմշ. խըխդուշ, Ննխ. խըխթէլ, խըխտէլ, Սչ. խըխ՛թել, Ռ. խըխ-թէլ։ Նոր բառեր են խեղդալոխ, խեղդաշուն, խեղդելահազ (Ղրբ. ըխտըլm՛հազ), խեղդըլ-կիլ, խեղդխտիլ, խեղդխտորել, խեղդոտել, խեղդուկ, գայլխեղդ, իւղհալխեղդիկ ևն։


Խեղեփ, ի

s.

part, half;
twin.

• «մի ամբողջի կէսը» Ոսկ. կող. էջ 667. Բրս. մրկ. 65. Երզն. մտթ. 226. «մա-զերի երկուսի բաժանուած հիւսքերից ամէն մէկը» Նար. տաղ. 465. «ԳՁ ձայնին պատ-կանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատունե. Հալոզ բառ ու բան, էջ 273բ). որից խեցխեղեփ «նշանախեց, փոքրիկ ան-նշան տառ» Յերոն. Մանդ. (ՀՀԲ խեղեփ մեկնում է «ճիրան, մագիլ», ԱԲ գիտէ նաև խեղեփ «ջուխտակք, երկուորեակ», որի հեա նոյն է խղեփ «երկուորեակ» Բառ. երեմ. էջ 1411։

• ԳՒՌ.-Գնձ. խէղէփ «կերակրի մէջ ձգելու համար ծեծած ընկոյզ» (Ամատունի, Հայոց, բառ ու բան, էջ 273բ), Երև. հէղէփ, Մղ. հէղէփ, հէղափ «ընկոյզի միջուկ», որից հե-ղափ անել «ընկոյզի միջուկը դուրս հանել» Բ. խօլօփ «ընկոյզի ամբողջական միջուկը»։ Էրև. հէղէփ բառի մեջ խ>հ ձայնափոխու-թիւնը ճիշտ այն է՝ ինչ որ խաղ>հաղ, խա-ղող>հաւող, խաղաղ>հաղաղ, խեղդել» >հեոռել բառերի մէջ. բոլորն էլ ղ-ից առաջ տարանմանութեամբ։


Խեց, ի

s.

tortoise shell;
cf. Խեցի;
cf. Հեց.

• ՓՈԽ.-Վրաց. კეცი կեցի «կաւ, ցեխ, բրուտի կաւ» (Դան. բ. 25). 2. «հաց եփե-լու յատուկ կաւէ աման». 3. «կրեայի և նմանների խեցին». սրա հետ հմմտ. նաև ափխազ. akəc «կաւ». (այս օրինակները ցոյց են տալիս խ և կ ձայների լծորդութիւ-նո, որի վրայ տե՛ս Աճառ. ՀԱ 1909, 160)։


*Խիպիլիկ, լկաց

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

• , ի-ա հլ. «մի տեսակ գիշե-րային երևակայական ոգի, մղձաւանջ, cau-chemar» Գառն. էջ 49 (Պահպանեա՛ զիս ի ևարծեաց ցնորից... ի բռնութենէն Բելիա-րայ, ի սաստից սատանայի, ի ծանրութենէ խիպիլկաց). որ և խպլիկ Բժշ. (Վասն խպլիկ ցաւոյն. կան ոմանք որ երբ ի քուն լինին, հանց թվի թէ իրք մի ի վերան նստաւ, և թէ ճիչէ՝ ձայնն ի դուրս չգայ և խօսիլ չկարէ, և ահաւոր թվի և երկնչի.-Քապոսն. խպլիկ ցաւն է)։


Խիստ, խստաց, խստից

adj.

hard, stiff, harsh, tough;
sharp, strict, severe, rigorous, rigid, austere;
rough, rude;
cruel, merciless;
haughty, arrogant, supercilious, overhearing;
inflexible, obstinate, untoward, stubborn, untamable;
difficult, inaccessible;
—, խստիւ, harshly;
roughly, cruelly;
severely;
— բանք, harsh words;
— կեանք, austere, hard life;
խստիւ գնալ, to be blunt with;
to treat with brutality or severity, to maltreat;
—ս բարբառել՝ խօսել ընդ ումեք, to speak bluntly or harshly to, to say unpalatable things;
— է քեզ, it is hard forthee.

• , ի, ի-ա հլ. «կարծր, ամուր, պինդ, դժուարին, ծանր, դաժան, բուռն» ՍԳր. Եւս. պտմ. Սեբեր. Եզն. Մծբ. Եփր. ել. Կոչ. յետ-նաբար և արդի գրականի ու գաւառական-ների մէջ «յոյժ, շատ» նշանակութեամբ. հնագոյն օրինակն ունի Մամիկ. էջ 48 «Խիստ վաստակեցաւ Սմբատ յաւուրն յայն-միկ». աշխ. և գւռ. խիստ բարի, խիստ գե։ ղեցիկ, խիստ ճերմակ։ Նշանակութեան զար-սացման համար հմմտ. պրս. [arabic word] saxt և թրք. [arabic word] pek, որոնք նշանակում են «խիստ, կարծր, պինդ», բայց ածականների վրայ դրուելով նշանակում են «յոյժ, շատ». ինչ. պրս. saxt suxt «խիստ թոյլ», թրք. pek eyi «շատ լաւ», pek guzel «շատ գեղե-ցիկ»։ (Այս համեմատութիւնը տե՛ս նաև Մասեաց աղաւնի 1863, էջ 202)։ Գաւառա-կաններում էլ ունինք պինդ իբր գերադրա-կան մասնիկ. ինչ. պինդ աղէկ «ամենալաւ», պինդ մեծը «ամենամեծը» (այսպէս Բզ. Հմշ. Սլզ. Սվ.)։-Խիստ արմատից ծագած ձևեր են խստութիւն Սգր. Ագաթ. Վեցօր. Եզն. Ոսկ. խստանալ ՍԳր. Վեցօր. Եզն. Բուզ. խստագոյն ՍԳր. Բուզ. Կոչ. խստաձայն Վե-ցօր. խստաբերութիւն Ագաթ. խստաշունչ Վեցօր. Բուզ. խստասիրտ ՍԳը. խստերախ Ագաթ. խստիւ Ա. թագ. ի. 7, 10. Խստաքար «որձաքար» Մծբ. ռամկաբար խստել «զօ-րանալ, սաստկանալ» (չունի ԱԲ). ինչ. «Այն-չափ խստեց սովն» Սմբ. պտմ. 88. խստա-պահանջ, անխստապահանջ (նոր բառեր)։


Խիրտ

adj. adv.

startling;
— լինել, to shy, to start at;
to doubt, to fear, to suspect;
—ս ի —ս՝ — ի —ս, inconstant, vacillating;
doubtfully, suspiciously;
with a start.

• «խրտնած, վախեցած» Ոսկ. փիլիպ. որից խիրտ ի խիրտս «երկբայելով, վախվը-խելով» Ոսկ. պաւղ. ա. էջ 388. խիրտ խիրտ լինել Ոսկ. անդ, էջ 387. խիրտ ի խիրտս մատչիլ Ոսկ. կող. 1, էջ 529. ձայնաւորների համառօտագրութեամբ գրուած խրտխրտ լի-նել Եփր. փիլիպ. 157 (տես Հ. Ա. Վարդա-նեան ՀԱ 1913, 300). խրտտւցանել «վախաց-նել» Սիր. իբ. 25. Ոսկ. մ. ա. 4. Եզն. խրտչիլ Ոսկ. մ. բ. 11 և ես. խրտնուլ Սեբեր. խրտուիլ «թռչուններին վախեցնելու համար պարտէզ-ներում շինուած սուտ մարդ» Ես. ժթ. 12 Ողբ. գ. 5. Եւագր. խրտուիլակ (չունի ԱԲ) Տաթև. ձմ. կգ. խրչան (ռամիկ ձև՝ փոխա-նակ խրտչան) «խրտնող» Վստկ. 198. խըր-տոյց «խրտնող» (չունի ԱԲ) Տաթև. ամ. 299։


Խոզ, ից, աց

s.

boar, sow;
pig, hog, swine;
—ք, spoke of a wheel;
scrofula, king's evil;
— մատակ, sow;
— մալեալ, hog;
— ծովային, sea-hog;
ցնկնիլ —ի, to farrow, to pig;
ծնունդք —ի, litter of pigs;
— խանչէ՝ բոհբոհէ՝ կնչէ՝ գրդայ՝ կռնչէ, the hog grunts.

• Հներից Վրդն. ծն. հանում է խուզել բայից. «խոզն՝ ի խուզողութենէն»։ Այս-պէս նաև Տաթև. հարց. էջ 220։ Klap-roth, Asia polyg. 354 Bhagalpur-ի լեզւով kis, էջ 105 բրըտ. guis, յն. υς «խոզ»։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 խ բնաձայնից։ Peterm. 22, 27, 38 լն. us. լտ. sus, պրս. [arabic word] xōk հոմանիշների հետ։-Böttich. Arica 66, 74 պրս. xok և օսս. xv։ Lag. Urgesch. 821, Pictet 1, 370, Lag. Beitr. baktr. Lex. 15 պրս. xok «խոզ»։ Մ. Մսեր, Ճռաքաղ 1861, 346 հետևելով Վարդանին՝ հա-

• նում է խուզել բայից։ Պատկ. Изслед. էջ 9 պրս. xōk և քրդ. xoz հոմանիշների հետ։ Բառիս վրայ խօսում է նաև Տէրվ. Երկրագունտ 1884, էջ 54-55։ Հիւնք. բոզ բառից։ Հիւբշ. 160 ասում է թե ո՛չ իբր բնիկ և ո՛չ իբր փոխառեալ կարող է կապուիլ պրս. xuk «խոզ» բառի հետ։ Patrubány SA 1, 190 փոխառեալ է դնում պհլ. xuk «խոզ» բառից, որի վեր-ջաձայնը ազդուել է հայ. եզն բառից։ Նոյն, ՀԱ 1908, էջ 275 սանս. khyā «խօ-սիլ, պատմել» բառի հետ։ Մառ ЗВO 19, 0158 հյ. կինճ, վրաց. ղորի, լազ. մինգր. ղեջի հոմանիշների հետ յաբե-թական արմատէ։ Karst, Յուշարձան 405 սումեր. kis «խոզ» բառի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի չէրքէզ. öuo «խոզ»։ Pictet, բ. տպ. Ա. 460 զնդ. hu, պրս. xuk, յն. σῦς ևն բառերի հետ. իսկ էջ 464 պրս. kas «արու խոզ»։


Խոթ

s. zool.

s. zool. kingfisher, halcyon.

• = Բնիկ հայ բառ. նոյն է խայթ արմատի հետ, որին կապւում է իբր ձայնդարձ։ Տե՛ս խայթ։


Խոհ, ից

s.

cf. Խոկ;
meat, victuals.

• = Իրանեան *xvarh-ձևից. այս բառը հյ. տուել է *խարհ և *խորհ, որոնց միջից ր ձայնը ընկնելով՝ խահ և խոհ (հմմտ. զնդ. Vərəϑraγna->Վահագն). և յետին գրչու-թեամբ (կամ գաւառական հնչմամբ)՝ խախ և խոխ։-Իրանեան *xvarh-ձևը կարող է ծագիլ թէ՛ հպրս. *uvarϑra-= զնդ. *xvarəϑ ra-ձևից և թէ՛ հպրս. *uvarϑa=զնդ. xva-rəϑa-ձևից։ Առաջին երեքը աւանդուած չեն, բայց իրօք վերջինը կայ և նշանակում է «կերակուր» (Bartholomae 1868-9)։ Հին պհլ. *xvarh դարձել է յետնագոյն պահլ. *xvalh և այս ձևն է որ գտնում ենք պրս. [arabic word] xval «կերակուր», [arabic word] xvālī «կերակուր», [arabic word] xvālgar «խոհարար» բառերի մէջ։ (Այս ձևերի մասին տե՛ս նաև հակեր և պրս. xvālgar միևնոյն բառերն են և միևնոյն ծագումն ունին։-Հիւբշ. 160։


Խոճկոր, աց

s.

sucking-pig, porker.

• -Կարմուած է *խոճ «խոզ»+կոր «ձագ» բառերից. առաջինը փոխառեալ է կովկա-ևեան լեզուներից. հմմտ. լազ. ղեջի «վա-րազ», մինգր. ղեջի «խոզ» և վրաց. ղորի «խոզ». (վերջինիս և առաջինների ձայնա-կան առնչութեան համար հմմտ. վրաց. ձի-րի=մինգր. ջինջի «արմատ», վրաց. քմա-րի=լազ. քոմոջի, մինգր. քոմոնջի «ամու-սին», վրաց. ցվարի=մինգ. ցունջի «ցօղ», վրաց. ბերի=լազ. ջաջի, մինգր. ճանջի «ճանճ»). հայերէնին ծնունդ տուող ձևը պի-տի լինէր *ղոջի կամ *ղոճի, ուր ղ դարձել է խ, ըստ որում հին հայերէնում ղ ձայնը գո-յութիւն չունէր։-Երկրորդ մասի վրայ (կոր) տե՛ս կորիւն։-Աճ.


Խոյ, ոց

s. ast. mech. mar.

zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.

• ՓՈԽ.-Lag. Urgesch. 734 համարում է թէ Թալմուդի մէջ մտած եբր. [hebrew word] kōy օտա-րազգի բառը հայերէնից է։ Նոյնը կրկը-նում են նաև Lag. Arm. Stud. § 1002 և -իւբշ. 305։-Pedersen KZ 40, 200, ZDMG 57(1903), էջ 561 և Հայ. դր. լեզ. էջ 179-185 մի ընդարձակ քննութիւն ունի բառիս փոխառեալ ձևերի վրայ։ Pedersen նախ հայ բառը համեմատելով իռլ. cit, cetnait «ոչ-խար» բառի հետ՝ հանում է հնխ. qhoti ձե-վից։ Խոյ անցել է թուրք լեզուներին՝ ուղ. *koli և հյց. *kolin ձևերով. առաջինից լա-ռաջացած է Օրխանեան արձանագրութեան koi «ոչխար» բառը, իսկ երկրորդից՝ օսմ. qoуun «ոչխար», որից էլ մոնգոլ. xoni, xo-nin, մանչու. honin, թունգուզ. koγin. (Бy-дaговъ 2, 97 դնում է մոնգոլ. xoy «ոչ-խար»)։ Հնխ. qhoti ձևի մօտ կար նաև qho-tlu ձևը, որից յառաջացաւ հյ. *խոչ, որ յե-տոյ կորաւ։ Այս *խոչ բառից են փոխառեալ օսմ. qoc «խոյ», տրից էլ մոնգոլ. xuca, ման-չու. kóča, թունգուզ. kuca։ Հայ. *խոչ ստա-նալով ն յօդը և սրա առաջ չ ձայնը կակղե-լով՝ ձևացաւ խաշն<*խաչն. իսկ խ և ար մասնիկներով *խոչխար>*հոչխար>ոչխար. Կորած *խոչխար ձևից են փոխառեալ չաղա-թայ. kočkar և արևել. թրք. [arabic word] qočqar «խոյ»։ Կովկասեաններից աւար. kul, կազի-կում. ku «ոչխար» (աւելացնենք նաև կու-մուկ. koi «մաքի») կա՛մ ուղղակի հայերէ-նից են և կամ թուրքերէնի միջնորդութեամբ։ -Ըստ իս մատնանշուած բառերի մեծագոյն մասը պատահական նմանութիւն միայն ու-նի. հյ. ոչխար բառը կովկասեաններից փո-խառեալ լինելով՝ ինքնին ջնջւում են սրա վրայ հիմնուած ենթադրութիւնները և qoč-qar ևն ձևերի փոխառութեան տեսութիւնը։ Բրք. qoyun «ոչխար» բառի համար էլ հմմտ. չին. ❇ kao'-уang2 որ է «ռառնուկ»։


Ծմակ, աց

s.

east-wind;
east-side;
shady place between mountains, cool & moist valley.

• Տէրվ. Altarm. 102 կցում է ձմեռն բառին. ծմակ բառի հետ ձայնապէս նման է դնում զնդ. zəmaka «ինչ որ ձմեռնաւին ըռու անուն»։ (Սրանից պէտք է լինի Ալիշան, Հին հաւ. 137)։ Հիւնք. զամաք բառից։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] cam «ձո-


Ծնծղայ, ից

s.

cymbal;
cithern.

• , ի հլ. «երաժշտական մի գործիք բ. զիլ» ՍԳր. Նար. խչ. գրուած է ձնծղայ Անկ. գիրք նոր կտ. 291, 301. ցնծղայ Վե-ցօր. 66. ձնձղայ Վրդ. առ 198. ծեծեղայ Բառ. երեմ. էջ 149. կայ և ծիծեղայ ձևը՝ ըստ ՓԲ. միջին հայերէնում ունինք ծնծղեակ Թլկր. 27։-Քննասէր, Ծիսական բառարան, Օրաց. ազգ. հիսանդ. 19Ո6. էջ 150 իրարից տարբեր է դնում ծըն-ծըղայ «տափակ երաժշտական գործիքը» և ծնծղակ «կիսագունդ զանգակաձև գործիք մը՝ որ պղնձէ թաթով մը բաղխելով՝ դուր. սէն՝ ձայները ճշտելու և կանոնաւորելու հա-մար կգործածեն»։-Մնծղայ «եղանակի ա-նուն» Մանդուս. (Ամատ. 315)։


Ծուռ, ծռոյ

adj.

crooked, bent, distorted, oblique;
— առնուլ, to wind round many times.

• ՆՀԲ լծ. սանս. dur, լտ. curvus «ծուռ»։ Brosset JAs. 1834, 389 և Pe-term. 62 լծ. հյ. թիւր։ Հիւնք. ծիր ռա-ռից։ Յակոբեան, Բիւր. 1899, 600 ա-րաբ. [arabic word] zar', zur'։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Meillet MSL 7, 165 և Esquisse, էջ 34։ Müller, Armen. VI. 3 սրանց է կցում նաև հյ. ծիր, որ Հիւբշ. 457 չի ընդունում։ Patrubány ՀԱ 1906, 367 մերժելով γυτός ձևը, կցում է ծեր բառին։ Lidén, Arm. Stud. 121 նոյնպէս մերժում է համեմատել յն. γορός ձևի հետ, որովհետև՝ հա-կառակ ուրիշ հնդևրուագէտների. այս յն. բառի նախաձայն γ համա-րում է <հնխ. g' և ո՛չ թէ g. յն. γορός ձևին կցում է հյ. կոր, կորի, կորիզ, կուռն, կրուկն ևն, իսև ծուռ համեմատում է ծիր և կամ ծառայ բա-ռի հետ, իբր հնխ. g'ers-«դառնալ» միջև տատանւում են Boisacq 159, Trautmann 80, Berneker 363.-Pe-tersson. KZ 47. 257 ընդունելով Li-dén-ի մեկնութիւնը, ծուռ դնում է հնխ. g'orso-)։ Patrubány ՀԱ 1908. 215 հյ. ծառ և հանգլ. čerran «դառնալ» բառերի հետ։ Karst, Յուշարձ. 425 թթր. ter, tir, օսմ. ters «հակառակ, հակադարձ»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] savar «ծռիլ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 941)։

• ԳՒՌ.-Ջղ. ծուռն, Տփ. ծուրը, Երև. ծու-ոը, ծուռն (տե՛ս Աբովեանի երկերը, էջ 232, տող 2 և էջ 306, տող 5), Ալշ. Ախզ. Կր. Մշ. Մրղ. Մկ. Շմ. Սլմ. Վն. ծուռ (որոնցից Ալշ. Մկ. Վն., ինչպէս նաև ուրիշ գաւառա-կաններում, ծուռ «խենթ, յիմար, գիժ». ի-մաստի զարգացման համար հմմտ. պրս. [arabic word] xul «թիւր, ծուռ», որ Թեհրանի արդի բարբառում դարձել է xol «խև, խենթ, խօլ. յիմար»). Խրբ. Ակն. Զթ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. ձուռ, Հճ. ձուր, Ագլ. Գոր. Ղրբ. Ոզմ. ծօռ, Ասլ. ձիւռ, նոր բառեռ են՝ ծուո-աչքանի, ծուռբերան, ծռուկ, ծուռիկ, ծռա-զատիկ, ծռանց, ծռատօն, ծռմռել, ծռոտիլ, ծռմռկել, ծռմռատել, ծռմշտկել, ծուռտիկ ևն։ Յատևապէս ծուռն ձևից են ծագում ծուռնումուռ Կր., ծուռնիծուռը Ակն., ծռնու-թիւն Երև. Տփ., ծուռնի Ննխ., ծուռնիմուռնի Աժտ., ծռներես Երև։ Անգորայի թրքախօս հայերն ունին zur «ծուռ», zradun «ծռան-ղամ, խեղանդամ» (Բիւր. 1898, էջ 789)։-Ննխ. Պլ. Ռ. զռազադիգ<ծռազատիկ (վկա-ւուած Լծ. պրպմ. 607, 612) յառաջացած է զ-ի ազդեցութեամբ նախաձայն ծ-ի վրայ. ինչպէս ծառզարղար> զառզարթար։


Ծուփ

s. fig.

fluctuation, undulation, wave, billow, surge;
agitation, trouble, vacillation, wavering;
care, anxiety, torment;
examination, question;
ընդ ծուփս մկանանց, on the surface of the waves;
ի ծուփս լինել, to be agitated;
ծուփ ի մտի դնել, to care, to be concerned, thoughtful;
ի ծուփս տարակուսանաց ընկղմել, to be in great perplexity, to be uncertain or undetermined what course to take, to remain in suspense.

• ՆՀԲ «ի ձայնէ ջուրց շարժլելոց ա-ռեալ»։ Հիւնք. ծով բառից։ Karst, Յու-շարձան 425 թթր. tob «դէզ, կոլոր»։ Պատահաեան նմանութիւն ունին եբր. [hebrew word] suf, արամ. [hebrew word] tuf «հոսիլ, լո-ղալ»։

• ԳՒՌ.-Զթ. ձէօփ «ծփանք», Ոզմ. ծփալ, Մրղ. ծպպալ, Խրբ. ձփալ «ծփալ», ձփէլ «հարել» (այս իմաստից է գրբ. ծփոց «խնո-ցի»), Ակն. «զարնել», Ակն. Պլ. «խմել, ևոն-ծել», Պլ. ձփալ «մի հեղուկի երեսին լողալ», որից փխբ. Պլ. «վխտալ», Արբ. Կր. Պլ. «մաքրութիւնից փայլիլ». այս իմաստով նաև Ռ. ձփալ.-իբրև բնաձայն և կրկնու-թեամբ՝ Պլ. ձը՛փ-ձը՛փ ձփալ «մաքրութիւ-նից փայլիլ», Երև. Ղրբ. Սլմ. ծփծփալ=Ալշ. Մշ. ծփալ «ծուփ ի ծուփ, տատանիլ», Ախց. ծփծփալ «մաքրութիւնից փայլիլ»։-Հմմտ. նաև Դրնղ. 184՝ «Իբրև զփայլակն կու ծփայ կու փայլատակէ»։


Կաթն, թին, թանց

s.

milk;
— կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. g2a։ lakt-ձևից. սրա միակ ժառանգներն են յն։ γάλα (սեռ. γάλαϰτος), հոմեր. γλαγος-երետ. ϰλαγος և հլտ. lacte, lacti, լտ. lac (սեռ. lactis) «կաթ». լատինականից են փոխառեալ իռլ. lacht, կորն. lait, կիմո. llaeth. իսկ լատիներէնի ածանցներն են ֆրանս. lait, իտալ. latte, սպան. leche ևն։ Հնխ. g2alakt-տուել է նախ յն. *ϰαλαντ' (որ պահուած է սեռականում) և սրանից՝ վերջաձայնի անկումով *γάλαϰ-> γάλα (հմմտ. Gauthiot, La fin de mot, էջ 124. տե՛ս և Boisacq 139, 1102)։ Նոյնպիսի ան-կումով և առաջին ձայների կորուստով ձևա-ցել է լտ. *glact>lact>lac (հմմտ. Solm-sen IF Anz. 19, 31 և Walde 403)։ Հայերէ-նի մէջ հնխ. g2alakt-նման սղումներով տուել է նախ g2alt> *կաղթ, որ աւելի կըր-ճատուելով դարձաւ կաթ և -ն մասնիկով՝ կաթն։ Հնագոյն *կաղթ ձևը պահում է դեռ Ագլ. կախց, որի մէջ վերջաձայն թ փոխուած է ց-ի (հմմտ. խեղդ-հեղձ, խայտ-խայծ, փոխինդ-փոխինձ, Ղրբ. կլոնդրակ, կլպընդ-րիկի=Դոր. կլոնձրակ, կլպնձրիկի, երև լոդ-լոձ «դեղձի մի տեսակ» ևն), սրա մօտ միանգամայն թրթռուն ղ՝ դառնալով խուլ խ. Pokorny 1, 659 (նախաձևը դնում է g2lag-կամ g'lak-, չեզոք սեռի ուղղական հոլով՝ glak-t). հայերէնը չի կարող լինել այս ձե-ւից, որովհետև այս ձևը պիտի տար *լաթն, այլ միայն g'alakt-։ Նոյն բառի աւելի յե-տին ձևափոխութիւնն է Հւր. կախս։-Աճ.


Կաթողիկոս, աց

s.

an oriental ecclesiastical dignity, patriarch of a people;
— Հայոց, Catholicos, Patriarch of the Armenian Church.

• , ի-ա հլ. (յգ. ուղ. նաև ա-նինք -ունք) «հայրապետ կամ գլուխ եկե-ղեցւոյ. յատկապէս՝ Հայոց եկեղեցու հոգե-ւոր պետը» Ագաթ. Բուզ. Կորիւն. որից կաթո-ղիկոսութիւն «հայրապետութիւն» Փարպ. Յհ. կթ. «արքունի հազարապետութիւն, համա-րակարութիւն, հարկահանի պաշտօնը» (յն. ոճով) Եւս. պտմ. էջ 642-3. կաթողի-կոսական «հալրապետական» Խոր. Փարպ. կաթողիկոսարան «վեհարան, հայրապետա-նոց» Յհ. կթ. Կղնկտ. Պտմ. վր. անկաթո-ղիկոս «առանց կաթողիկոսի» (չունի ՆՀԲ) Մխ. անեց. 11.-գրուած է նաև կաթաղիկոս Արձ. 867 թ. (Շողակաթ 177). կաթուղիկոս (ող>ուղ ձայնափոխութեան համար հմմտ. Բարթողիմէոս >Բարթուղիմէոս). Դարանաղ-ցին, էջ 307 ևն բառախաղով գրում է կատ-ղիկոս «չկաթողիկոս», իբր կատղիլ, կատա-զիլ բայից։

• Ուղիղ մեկնութիւնը գիտէ հներից Լմբ. մատ. 83 «Ի սոյն աստիճան են կաթո-ղիկոսք, որ թարգմանին ընդհանրա-կանք». նոյնպէս Տաթև. ամ. 52 «Ընդ-հանուր ասի կաթուղիկոսն»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ Schroder. Thesaur. էջ 47 և 382. յետոյ ՀՀԲ, ՆՀԲ ևն։ Նո-րայր, Կոր. վրդ. էջ 71 համարում է թէ յն. «ընդհանրական» իմաստը նախ Ա-սորիները դարձրին «հայրապետ», որոն-ցից էլ փոխ առին հայերը. սրան ապա-ցոյց է համարում ու ձայնը, որ կաւ նաև պսորու մէջ։ (Բայց այն ժամա-նակ ի՛նչպէս պէտք է բացատրել -ոս վերջաւորութիւնը՝ որ չունի ասորին)։


Կալի

s.

potash.

• ԳՒՌ.-Մշ. խլէքար «կալաքար», որի նա-խաձայն խ՝ արաբ [arabic word] q տառի մի ուրիշ տա-ռադարձութիւնն է։


Կաղաղ, ոց

s.

den, lair, haunt.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2el-արմատից. հմմտ. յն. γωλεός «որջ», լիթ. gulis «անա-ռունի որջ կամ մարդու պառկելու տեղ». guliu, gulti «պառկիլ», լեթթ. gúl'a «դա-դարք, բոյն», gulta «անկողին», gul'u, gulu, gult «պառկիլ՝ քնելու համար, անկողին մտնել», նորվ. hold, հշվէդ. kolder «մի ա-նասունից մի անգամից ծնուած բոլոր ձագե-րը, մի բոյնի մէջ գտնուած բոլոր թռչուն-ներն ու ձուերը» (Boisacq 159, Trautmann 94, Pokorny, 1, 639)։ Այս բոլորի մէջ հնխ. g2el-արմատը ներկայանում է զանազան ձայնդարձներով, որոնցից հայերէնը պահել է կրճատ g2l-ձևը։ Ըստ այսմ մեր բառի արմատն է կաղ-, մասնիկ է -աղ. հմմտ. կենց-աղ, կախ-աղ-ան ևն։

• ՆՀԲ լծ. է դնում խաղաղ և ղօղիլ։ Հիւնք. էջ 21 կախաղան բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 48, որ ընդունում է նաև Petersson KZ 47. 280։ Աճառ. ՀԱ 1909, 159 և Հայ նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 80 միացնում է խաղաղ բառին՝ խ և կ ձայների լծորդութեամբ։


Կաղապար, աց

s.

model, pattern, mould, cast;
standard;
— արկանել, to cite as example.

• = Յն. ταλιπόδιον «ոտքի փայտեայ կա-ղապար» բառից փոխառեալ. (նուազականն է ϰαλύπους (սեռ. ϰαλίπιδος) բառի, որ կազմուած է ϰάλον «փայտ, փայտէ բան» և πաς «ոտք» բառերի բարդութեամբ)։ Յու-նարէնից փոխառեալ են նաև պհլ. [syriac word] kalpat, kalput, պազ. kālbuδ, պրս. [arabic word] kālbad, kālbud «ձև, օրինակ, մարմին», ա-սոր. [syriac word] qalbīd, արաբ. [arabic word] qalib «կաղապար», որից թրք. qaləb (ռմկ. խա-լիպ) և սրանից էլ բուլգ. kalъp, սերբ. ká-lup, käluf, ռուս. калы՛бъ, չեխ. kadlub (Berneker 475) ևն։ Յոյն բառի հայ տա-ռադարձութիւնը պիտի լինէր *կաղոպոդ, ձայնաւորները կարող են առաջին ա ձայնի ազդեցութեամբ փոխուած լինել (հմմտ. դա-լապր, երախայ-երեխայ, երաշխաւոր-ե-րեշխաւոր), բայց կարող են նաև յոյն գա-ւառական մի ձևից յառաջացած լինել, ինչ-պէս որ իրօք էլ ունինք ϰαλάπους տարբե-րակը փխ. ϰυλόπους, սակայն ბ>ր ձայնա-փոխութիւնը ցոյց է տալիս՝ որ աւելի լաւ է, ինչպէս կաղապար, նոյնպէս նաև սրա կրկը-պհլ. մի ձևից (հմմտ. լամբար)։-Հիւբշ. 163, 354։


Լիրբ, լրբից

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. slibr-ձևիզ։ Այս բառի պարզական արմատն է slei-(կամ նաև lei-) «լպրծիլ, սահիլ»։ Ինչպես երևում է յն. λεῖος «յիղկ, հարթ» (<*lei-ue), լտ. levis «յիղկ, ողորկ, լերկ» (հնխ. leiuis) ձևերից։ Արմատը այնուհետև ստանալով զանազան աճականներ՝ արտադրեց շատ բազմաթիւ բա-ռեր. -այսպէս օրինակ -b-աճականով (այն է հնխ. slei-b-ձևից)՝ յն. ὸλιβrός «սահուն, լպրծուն», հբգ. slīfan «սահիլ, յղկել, սրել», slèffar «սահուն», մբգ. slipfen «սահիւ» šlipfig «սահուն», գերմ. schleifen «քաշել, սահիլ, յղկել», schleppen «քաշ տալ», պը-րուս. Schleife «սահնակ», հիսլ. sleipr «լը-պրրծուն». անգսք. tóslipan «կորնչիլ», հիռլ. slemun (<*slibno-) «լպրծուն», միռլ. slī-paim (<*slibno-) «շփել, յղկել», հկիմր. limnint «քերծել», կիմր. IIyfn (<*slibnos) «հարթ, ողորկ», llyfr cār «սայլի այն մասը որ հողին է քսւում» ևն։ Արմատի ձայնաւորը փոխելով՝ այն է հնխ. sleu-b-ձևից՝ անգսք. slupan «սահիլ», գոթ. sliupan, հբգ. sliofan «սահիլ, սողոսկիլ», լտ. lūbricus «սահուն, լպրծուն, յիղկ, անհաստատ, մեռև. անա-ռակ» ևն։-dh-աճականով՝ (այն է հնխ. klei-dh-կամ sli-dh-ձևից) լն, ὄλισϑανω «սահիլ», ὄλισϑηρός «լպրծուն», ὄλισδος «լպրծոտ տեղ», հբգ. slito, գերմ. schlitten, հհիւս. sleδi, մ. անգլ. slede «սահնակ», ան-գըսք. slidan «սահիլ», slidor «յիղկ, ողորկ, լպրծուն», լիթ. slidus «ողորկ, յիղկ, սա-հուն», slysti «սահիլ», լեթթ. slids «հառթ» Slidas «սահելու կօշիկ, patin», հսլ. ռուո-+дeлъ «հետք».-m-աճականով (հնխ. slei-m-ձևից)՝ յն. λειμών «թաց ու խոնաւ տեղ, մարգագետին», λιμήν «նաւահան-գիստ» (որից թրք. [arabic word] liman նոյն նշ. = ռմկ. իլիման), λίμνη «ճահիճ», լտ. limus «ցեխ», մբգ. slīm «լպրծուն, ցեխ, մա-ղաս, խուխ», հբգ. slimen «ողորկել, յղկել», անգլսք. slim «լպրծուն, ցեխ», գերմ. Sch-leim «թուք, մաղաս, խուխ», յն. λεἰμας = լտ. limax և ռուս. cлимакъ «շողուկ, խը-խունջ», լտ. līma (>իտալ. lima>ռմկ, լիմա) «խարտոց».-n-աճականով (հնխ. slei-n-ձևից)՝ հսլ. slina, ռուս. cлииа «թուք», լեթթ. sliē̄nas «թուք» և այլ բազմա-թիւ ձևեր (Walde 427, 430, 441, Trautm. 269, Boisacq 564-7, 697, Berneker 717)։ Հայերէնի մէջ հնխ. slibr-տուած է նախ լիպր, որից շրջմամբ լպիր և տ, ծ և շ ա-ճականներով՝ լպրտել, լպիրծ, լպիրշ.-նոյն *լիպր ձևից՝ տարբեր շրջմամբ է լիրբ, որի մեջ պ դարձել է բ, որովհետև -րպ-խումբը սովորական չէ հայերէնի ձայնաբանութեան մէջ։ (Ի հարկին կարելի է ենթադրել հնխ. šlibh-ro-, որից ուղղակի հյ. լիրբ, ինչպէս ունին հնխ. k'ubh-ro->սանս. cubhrá-=հյ. սուրբ)։ Իմաստի զարգացման համար հմմտ. լատ. lubricus «սահուն, լպրծուն. 2. անա-ռակ, մեղկ», ֆրանս. lubrique «զեղխ, անա-ռակ», հյ. լպրծիլ «սահիլ. 2. լրբանալ», Վն. ւպզտրուկ «սահուն, լպրծուն. 2. լիրբ, անե-րես», լպստալ «սահիլ»> լպստած «աներես» և նմաններ։ Տե՛ս Pokorny 2, 710, 391, Er-rout-Meillet 534։-Աճ.


Լլուկ

s.

torment, vexation;
affliction, trouble.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. lel-արմատից, որի առաջին իմաստն էր «շարժել, ցնցել». հմմտ. լիթ. leliuoǰu, leliuoti «օրօրել, ճօճել». լեթթ. leluoǰu, leluōt «օրօրոցի մէջ մանկան օրօրել, նանիկ ասել», ռուս. лелеять «գը, գուել, փայփայել», ուկրայն. tel'ijaty «ճօ-ճել, օրօրել, գգուել», բուլգար. lél'am «օրօ-րել», leléjka «օրօրոց», սերբ. lêliam «շար-ժուիլ, տատանիլ», հչեխ. leleju «յուզուիլ». հլեհ. lelejanie «ծովի ծփանք», սանս. le-láyati «ճօճուիլ, տատանիլ, դողալ», la-layati «գգուել, փայփայել», lálati «պա-րապ բաներով զբաղիլ, կատակել, խաղալ» (Trautm. 156, Berneker 699)։ Հայերէնի մէջ հնխ. արմատը պահուած է երկու ձևով. հնխ. lel, որ տուած է հյ. լելալ (տե՛ս տակը գւռ.) և հնխ. lēl, որ տուած է հյ. լիլ-, ուկ մասնեևի ւաւելումով *լիլուկ, որից էլ լլուկ։ Նախնական «շարժել» իմաստը պահում են դեռ գաւառականները։ Pokorny 2, 377 համեմատուած բառերը դնում է la-, le-բնաձայն արմատի տակ։-Տե՛ս և լող։-Աճ.


Լորուստ

s.

obscene song.

• , ի-ա հլ. անստոյգ բառ. մէկ ան-գամ գործածուած է սեռ. լորստաց ձևով՝ Վե-ցօր. էջ 66 «Զի ձայնք երգչացն պէսպէս նուագովք գեղգեղեալք և բարբառք ւռոստա-զըն տեղի ապականութեան և աղտեղութեան յիշատակեն ի միտս նոցա»։ Այս բառը չունի ՆՀԲ. իսկ ՋԲ (իբր անստոյգ բառ) և ԱԲ մեկ-նում են «անհամեստ երգ, անամօթ՝ բաց երգ»։ Սեռ. լորստաց ձևից կարելի է ենթադրել ուղ. թէ՛ *լորուստ և թէ՛ *լորիստ. բուն ձևը ան-յայտ է։ Նշանակութիւնն էլ ըստ իս «երգիչ» է, և ո՛չ թէ «երգ». որով համազօր ձևեր են դառնում «ձայնք երգչացն և բարբառք լորըս-տացա»։


Լումայ, ից

s.

mite, small piece of money.

• = Ասոր. [arabic word] lūmā «փող, դրամ» (Bros-kelm. Lex. syr. 173), որ ծագած է հնագոյն nūmā ձևից և այս էլ փոխառեալ է լտ-numus. nummus «դրամ, փող» բառից. (կապւում է յն. νόμιμος «օրինական», νόμი «օրէնք, կարգ, սովորութիւն» բառին՝ ըստ Walde 529)։ Լատին բառի մէջ՝ նախաձայն n տարանմանութեամբ m-ի՝ դարձել է I. այս ձայնափոխութիւնը կատարուած է ասորերէ-նի մէջ. բայց իր նմանն ունի հյ. գւռ. նման >լման ձևի մէջ։ Հմմտ. նաև արաբ. [arabic word] ըս-mā «լումայ, դրամ», որ Կամուս, թրք. թռոմ. Ղ. 943 յունարէնից փոխառեալ է ռնում.-Հիւբշ. 304։


Իրեար, զիրեարս

s.

one another, each other;
reciprocally;
չեն յ— նման, they are not like, they do not resemble each other;
շաղկապէ զինքեանս առ —, it unites one to the other, colleagues;
ընդ — անկանել, to rise one against the other, to fall out, or disagree among themselves, to quarrel, to come to blows, to fight;
անդամք ընդ իրեարս պատշաճ, well proportioned limbs;
տեսանել զերեասս իրերաս, to see each other;
ի վերաս իրերաց սպանանել, to kill one after the other;
անդոսնել զիրերօք, to despise one another;
իրերօք օգնել միմեանց, to help one another.

• ԳՒՌ.-Ախց. Ասլ. Երև. Կր. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Սլմ. Տփ. իրար, Ալշ. Մշ. գիրար, Մկ. զի-ռար, Ջղ. τիրար, գիրուր, Ագլ. յիւ՛րիւր, Ղրբ. իւրիւր, Ոզմ. հրօր։-Նոր բառեր են իրարան-ցում, իրարել, իրարոց։-Ընդ իրեար ձևից կազմուած ոճեր են՝ դիրար տալ Մրղ., դիրուր գալ, տալ, Ջղ., տի՛ւրիւր գալ, տալ Ղրբ.. իւրիւն գալ, տալ Շմ., դուրուր գալ Գնձ., դիւրիւր գիւլ Ագլ., տրիւն տալ Նխ., դուռու զալ. Ղրդ. «շարժել, շարժուիլ».-սրանց մէջ նախաձայն ըն-մասի անկման համար հմմտ. ընդ բառի տակ յիշուած ձևերը, ինչպէս նաև անկողին>կողինք, ընկոյզ>կուզ, ըն-կեր>զեր. իսկ իմաստի զարգացման համար հմմտ. Մրղ. իրար տալ «շարժել», Ապ. Մրղ. իրար գալ «շարժուիլ», Զթ. իրարցնել «շար-մել» (գլուխ կիրարցնէ «գլուխ է շարժում»)։-(Յիշեալ ձևերի արմատը՝ Մամիկոնեան, Հա-սարից մէկը, էջ 237 համարում է դորր, որի հականիշն է դնում անդորր։ Նոյնպէս Տաթև. ձմ. կա. մատնանիշ է անում երեր արմատը, աւսպէս՝ Ճմլելն այն է՝ որ զկուրծսն անչա՛փ ւեռերաց տան (կովի պտուկների համար է ասում)։ Բայց թէ՛ մին և թէ՛ միւս սխալ են, երկրորդը նոյն իսկ տպագրական սխալի ար-դիւնք՝ փոխանակ յիրերաց տան)։


Իւղ, ոյ

s.

oil olive-oil;
butter;
ointment, salve, ungnent;
pomatum;
essence, essential oil;
perfume;
—ք անուշունք, անուշից, perfumery;
— օծութեան, extreme unction;
holy oil;
chrism;
— ողորմութեան, alms, charity;
օծանել զերեսս անոյշ —ով, to anoint one's face with precious ointment;
առնուլ զհոտ —ոյ, to smell of oil;
զտել զ—, to clarify oil;
խանութ —ոյ, oil-shop;
հնձան —ոյ, oil-press;
վաճառականութիւն —ոյ, the oil-trade;
շիշ —ոյ, oil-bottle, or cruet;
— սեղանոց, salad-oil.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. եղ, Ագլ. Ակն. Զթ. Մկ. էղ, Սլմ. Վն. յեղ, Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Ղրբ. Մրղ. Ննխ. Շմ. Ոզմ. Պլ. Ռ. Սեբ. յէղ, Սչ. յէխ, սեռ. յէղի, Ասլ. յէ'ղ, Տփ. յիղ, Տիգ. յըղ. -այս բոլորը գալիս են եղ ձևից. իսկ բուն իւղ ձևի ներկայացուցիչն է Ջղ. ուղ։ -Նոր բառեր են եղով, եղուիլ, եղտես, եղօշ-նակ, եղաթաթախ, եղալաւաշ, եղակալել, ե-ղաձու, եղաման, եղաշոռ, եղասրոց, եղեղէն, եղոտիլ ևն։-Հետաքրքրական բառ է իւղա-հալ, եղահալ «մէջը իւղ հալեցնելու փոքր ա-ման». որ ձայնական փոփոխութիւններով ղարձել է եղհալ Երև. Բբ., էխալ Ակն. Սեբ., ուխալ Բլ. Խն. Մշ. -այս վերջինների մէջ խ ներկայացնում է ղհ (տե՛ս Լումայ 1898, Բ գիրք, էջ 147) և ըստ այսմ պատահական նմանութիւն ունի մեր բառի հետ սանս. iikha «պտուկ, սան»։

• ՓՈԽ.-Գւռ. եղ (yeγ) ձևը փոխառութեամի մտած է գրեթէ բոլոր թաթարական լեզուների մէջ. բայց որովհետև թաթարականում դ ձայնը ծանր բաղաձայն (saqil) է համար-ւում և չի կարող հետևաբար e ձայնաւորի մօտ գտնուիլ, այլ a (հմմտ. օսմ. aγlamaq «լալ», aγəl «փարախ», yaγmur «անձրև», уaγəт «կեղ», yaγəž «գորշագոյն», ayaγəm «ոտքս» ևն), ուստի գւռ. yeγ ձևը դարձել է yaγ, այսպէս՝ ունինք օսմ. [arabic word] ︎ yaγ «իւղ, ճարպ», [arabic word] yaγlə կամ [arabic word] yaγlu «իւ-ղոտ, պարարտ, կեղտոտ», [arabic word] yaγǰə «իւղավաճառ, իւղարար», [arabic word] yaγla-maq «իւղոտել, իւղել», [arabic word] yaγləq «թաշ-կինակ» (նախնաբար «կերակրի ճենճը սրբե-լու շոր». օսմ. այս բառից փոխառութեամբ ձևացած են Պլ. յաղլըխ, յալլըխ, Սչ. Ռմ. լա-լեխ, Ղրբ. յա՛լլուխ, յա՛լլըխ «թաշկինակ»). [arabic word] yaγlanmaq «իւղոտուիլ», [arabic word] ič̌ yaγə կամ [arabic word] don yaγə «ճրագու», [arabic word] tere yaγə «կարագ» ևն (տես Մ. Ա-ռևևեան. Ընռարձակ բառ. տճկ. հայ. գաղ. Պօլիս 1888), արևել. թրք. [arabic word] ︎ yaγ «ճարպ, կարագ, իւղ», [arabic word] yaγčamur «տաք հաց, որ կարագով շաղախում և քաղցր գի-նիով ուտում են» (հմմտ. գւռ. ճմուռ, եղաճը-նուռ), [arabic word] yaγəqmaq «գիրանաւ». ❇ [arabic word] ︎ yaγlaγu «սպեղանի», [arabic word] su-уaγə «սև կարագ» (տե՛ս Pü de Courteille Dict.


Լախուր, ի

s.

apium;
նեմէական — (ի յաղթանակս ողիմպեանս), a crown of apium (in the Nemean games).

• «ևարոս բոյսր. լտ. apium nodī-florum (ըստ Տիրացուեան, Contributo § 282) Նոնն. էջ 81 (Լախուրն խոտ է պարտի-կական անուշահոտ և անուշահամ, որ յունա-րէն սեղինա (=յն. σέλινον «ազատքեղ, per-sil, պետրուշկա, մաղդանոս») անուանի). Գաղիան. Ածաբ. կիպր. գրուած է նաև նե-խուր, նիախուր, նիախօր Բժշ. նէախօր Բառ երեմ. յաւել. 570. որից ձիալախուր կամ ձիա-խուր (թրգմ. յն. ἰπποσέλινον բառի, լտ. hiphoselinum) Գաղիան. սիւրալախուր կամ նիրալախուր «ասորական լախուր» Գաղիան. Բժշ.-ձայնական տարբերութեան համար հմմտ. նապաստակ> գւռ. լապստակ։


Լակիշ

cf. Ղակիշ.

• ՆՀԲ պրս. [arabic word] laškar «րանաև» [arabic word] laskargāh «բանակատեղի» բա-ռերի հետ, որոնք համաձայն չեն ձևով։ Բ. Խալաթեանց ՀԱ 1902, 398 ասուր. rakasu «պատնէշ» բառի հետ։


Ծեփ, ոց

s. chem.

plaster, stucco;
cement, mortar;
lute.

• =Նոյն է վրաց. წება ծեբա, წობა ծոբա «մխրճել», დაწება դածեբա «սուզել, մր-խըրճել», მწუბება մծուբեբա «ցեխի մէջ թաւալիլ», წ.ბება ծեբեբա «կպցնել, փակ-ցընել», წებო ծեբո «խէժ, սոսինձ», მეწებება մեծեբեբա «իրար կպցնել», დაჭებება դա-ծեբեբա «իրար կպցնել» բառերի հետ (վեր-ջաձայն բ-ի համար հմմտ. հյ. թեփ, սեռ. րեփոյ> վրաց. თებო թեբո)։ Բայց այս նը-շանակութիւնները այնպէս են, որ չեն կա-սող իրարից բխիլ. վրացին աւելի ընդհա-նուր իմաստ ունի, ուստի աւելի նախնական է. մինչդեռ հյ. «ծեփել» մի մասնաւոր ա-ռում է միայն, ուստի պիտի ասէինք թէ փո-խառեալ է վրացականից. բայց ճիշտ այս ի-մաստը պակասում է վրացերէնում։ Ընդհա-կառակը «կպցնել» իմաստը գտնում ենք այնպիսի հայ բարբառների մէջ (Բուլանըխ, Մարաղա, Սալմաստ), որոնք ո՛չ մի կապ չունին վրաց հետ։ Այս բոլորից հետևում է այն՝ որ թէ՛ հայր և թէ վրացին փոխառեալ ևն մի երրորդ ընդհանուր աղբիւրից, որ Հա-յաստանի նախաբնիկների լեզուն է։ Խալդե-րէնը ունիծ (s) ձայնը. հմմտ. [other alphabet] si և [other alphabet] su վանկերը։-Աճ.


Ծիտ, ծտի

s. ornith.

s. ornith. sparrow;
ճճուէ —, the chirrups.

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ծի՛ ձայնից։ ՆՀԲ ծի՛դ, չը՛դ ձայներից է հանում և կցում է սանս. չաթաքա բառին։ Pe-term. 23 և Böttich. Arica 89. 452 սանս čataka։ Lag. Arm. Stud. § 1053 մեր-ժելով վերջինը՝ ըստ ՆՀԲ համարում է բնաձայն։ Justi, Dict. Kurde 137 քրդ. [arabic word] čit «հաւ» ձևի դէմ դնում է հյ. ծիտ և վրաց. չիտի, մինչդեռ պէտք էր կցել գւռ. ճուտ «վառեակ» բառին։


Ծիրտ, ծրտի

s.

excrement of birds, muting;
— ճանճից, fly-spots;
— ծովաբադից, guano.

• Müller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 383 կցում է դիրտ «մրուր» բառին, ըն-դունելով ծ և դ ձայների լծորդութիւնը։ Հիւնք. թրծել բայից։ Justi, Dict. Kur-de էջ 128 քրդ. čirt և վրկան. čärt ձև-ւերի հետ։ Karst, Յուշարձ. 425 թթր. ter, tir, չուվաշ. tiris, օսմ. teres «ան-մաքուր»։ Պատահակա՞ն են առռեռռ կովկասեան լեզուներից անդի, կարա-տա teerti «ցեխ», ակուշա և խիւրկ. čärt «ցեխ» բառերը։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Տփ. ծիրտ, Ասլ. Խրբ. Պլ. Սեբ. Տիգ. ձիրդ, Ոզմ. ծէ՛րտ, Ղրբ. ծրէ՛րտ, ԱԳլ. Գոր. Երև. Մկ. ծէռտ, Ալշ. Մշ. ծեռդ, Ջղ. Սլմ. Վն. ծեռտ, Մրղ. Շմ. ծըռտ (այս վերջիններին համաձայն է գալիս Ա-ռաք. պտմ. ծիռտ ձևը). Հճ. Հմշ. ձիյդ, Զթ. ձայդ, ձը՝րդ.-բայական ձևով ունինք՝ Ախց. Կր. ბրտէլ, Ղրբ. ծռտէլ, Ագլ. ծռտիլ, Տփ. ծրտիլ, Ապ. ձրդէ՝լ, Պլ. ձռդէլ, ցռդէլ, Հմշ. ձըյդուշ։ Նոր բառեր են ծրտոտ, ბրտոտել, ձրտահամ. ծրտահամիլ, ბրտահոտ, ბըր-տառռած, սրտառռիկ։


Խօս

s.

cock-crowing;
cf. Խօսք.

• , ի հլ. «խօսք, խօսած կամ ասած բանը» Եւս. պտմ. 467? (կասկածելի). Զքր. կթ. Մագ. քեր. «աքլորի կանչը» Բրս. մրկ. սովորաբար անեզական ձևով խօսք ՍԳր. Սեբեր. Մծբ. Եւս. քր. որից խօսիլ «ասել, խօսիլ. 2. ճառել, պատմել. 3. աքլորի եր-գելը. 4. աղջիկ նշանել» ՍԳր. Ոսկ. խօսա-կից Առակ. զ. 22. խօսարան «լեզու» Ագաթ. խօսելի Գ. թագ. ժ. 7, Ոսկ. յհ. ա. 10. Ա-գաթ. խօսնակից Բուզ. խօսնայր Մխ. դտ խօսուն ՍԳր. Ագաթ. Եզն. Վեցօր. Ոսկ. Եփր. ծն. խօսող «ճարտասան» ՍԳր. Կոչ. «աք-լոր» Բրս. մրկ. «ԱՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հյ. բառ ու բան, էջ 297), անխօս ՍԳր. Եզն. Կոչ. բարեխօս ՍԳր. Ոսկ. Կոչ. Ագաթ. բազ-մախօս Եւագր. Եւս. պտմ. խօսումն «նշա-նադրութիւն» Ոսկ. Բ. կոր. Աթան. էջ 609 զարդախօս Մծբ. երկխօս ՍԳր. զրախօս Ես զ. 19. Տիտ. ա. 11. ընդունայնախօս Կորիւն. ընդվայրախօս Ոսկ. ես. թոթովախօս Ես. իթ. 24. Եփր. ծն. լաւախօս Սիր. զ. 5. խառ-նախօս Ոսկ. Ա. կոր. Եւս. քր. խորախօս Եզեկ. գ. 5. խօսացտէր «իշխանաւոր. մե-ծաւոր, որի խօսքը կանցնի» Աբր. կրետ. 41 ևն. նոր գրականի մէջ հայախօս, տաճկա-խօս, ռուսախօս, համախօսական, խօսակ-ցական ևն։

• Archiv. sl. Phil. 28(1906), 37 և աւե-լացնում է հհիւս. gaukr, հբգ. gouh «կկու», նբգ. gaukeln, լիթ. szaukiu «բղաւել, կոչել, գոչել»։ (Յիշում է Boi-sacq 423)։ Գաբրիէլեան ՀԱ 1909, 222 գւռ. խօրսոնք ձևի համաձայն՝ հինը դնում է խօրսք կամ խօրոսք և այստե-ղից փոխառեալ թրք! խօրօզ «աքլոր»։ Karst, Յուշարձան 426 թթր. sóz եա-կուտ. ós, չաղաթ. öz'e, ույղուր. uče «խօսք»։ lljinskij A. 29, 167 (ըստ Berneker 406-7) ռուս. xулить «թըշ-նամանել, անարգել», xвалить «գո-վել», որոնց երկուսն էլ մերժում է Ber-neker (անդ)։


Թեփ, ոց

s.

bran;
— ձկանց, scale;
— գլխոյ, scurf of the head, dandruff;
քերել զ—ս ձկան, to scale.

• ՓՈԽ.-Վրաց. თებო թեբո «գլխի թեփ». (բուն վրացական բառն է კერტლი քերտլի. հայերէնից փոխառեալ լինելու ապացոյց է այն՝ որ բառս բոլորովին առանձին մնացած մի ձև է և ո՛չ մի ածանց չունի. վերջաձայն -ո (փխ. -ի) ներկայացնում է հայերէնի ո բունը)։-Թերևս հյ. թեփուկ ձևից է տճկ. [arabic word] kepek «ցորենի թեփ» (նախաձայն k յառա-ջացած վերջաձայնի նմանութեամբ). Будa-говь չունի այս բառը, որից երևում է որ ընդհանուր ալթայական բառ չէ։ Սակայն թրք. -թթր. ❇ kebek ձևն ունի արդէն Էբն-ի Բատուտա, հտ. Բ. էջ 392 (գրուած է b, իմա p, որովհետև արաբերէն լեզւում չկայ p ձայնը)։