s.

herald, crier;
preacher;
musician;
preach, sermon;
— լինել կարդալ, to announce, to publish, to herald, to proclaim;
— տալ, to preach, to make or to preach a sermon.

s.

որ եւ երբ. քաղդ. արաբ. քարօզա, քարուզ, քեարիզ. յն. քի՛րիքս . κήρυξ praeco եւ praedicator. Կարդցող ի ձայն բարձր հրապարակաւ. ձայնատու. ազդարար. պատժիչ պատգամաց եւ հրամանաց՝ Աստուածոյ, թագաւորի, զօրավարի, քաղաքապետի. մունետիկ.

Քարոզ կարդայր առաջի նորա։ Քարոզն աղաղակէր, եւ ասէր։ Եկաց քարոզ զօրուն ի բանակին։ Անցցեն քարոզքս ընդ ամենայն իսրայէլ։ Լսէին զձայն բարբառոյ քարոզին։ Զութերորդն զնոյ՝ զարդարութեանն քարոզ։ Յոր եդայ ես քարոզ եւ առաքեալ.եւ այլն։

Զի նա քարոզ եւ առաքեալ.եւ այլն։

Զի նա քարոզ հեթանոսաց էր։ Զձկնորսս քարոզս արար։ Ամենայն ծագաց եւ ազանց քարոզք եւ առաքեալք եղեն։ Առ քարոզս Աստուածութեան նորա։ Որ քարոզդ էք ընդհանուր տիեզերաց։ Քարոզք բանին ճշմարտութեան։ Երեւեալ տրտմազգեստիցն՝ առաքեն լինել քարոզ քարոզացն աշխարհի. (Եւս. պտմ.։ Յճխ.։ Սարգ.։ Իգն.։ Շար.։ Սկեւռ. յար.։)

Ի ձեռա քարոզաց հրամայեաց ձայնել ամենեցունց ... Այսպիսիք ասացեայք ի թագաւորէն եւ ի քարոզացն համաձայնութեամբ. (Աբր. մամիկ.։)

Կրթեաց քարոզովքն եւ մարգարէիւք իբրեւ կաթամբ. (Եզնիկ.։)

ՔԱՐՈԶ. Երաժիշտ. նուագածու. փողար.

Ներոն՝ քարոզացն եւ երգեցկացն եւ քնարահարաց յաղթեան։ Քարոզս եւ երգեցիկս եւ քնարահարս. (Եւս. քր. ՟Բ։)

ՔԱՐՈԶ. Բան ստրկաւագի ի ժամասացութեան իբր ազդարարողի.

Ըստ իւրաքանչիւր տանց քարոցին։ Հրամայէ եւ քարոզս։ Խորհրդածութիւն քարոզացն։ Զանազանութիւնք քարոզաց եւ աղօթից. (եւ այլն. Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)

ՔԱՐՈԶ. Ներբողեան. գանձ տօնից. երգ.

Քարոզ ի գալուստ հոգւոյն սրբոյ, կամ ի սուրբ եկեղեցի, կամ ի սուրբ խաչն, կամ ի փոխումն կուսին. կամ Քարոզ առաքելոց. (Նար.։ Գանձ.։)

Քարոզ մեծին բարսղի (ի յայտնութիւն, եւ այլն). (Ճշ. հին.։)

քարոզ ի սրբոյն գրիգորէ լուսաւոչէն ասացեալ վասն սրբոց հռիփսիմեանցն։ Քարոզ հայծապետաց, կամ մարտիրոսաց. (Ժմ.։)

ՔԱՐՈԶ. Վարդապետութիւն յայտնաբանիչ. բացատրութիւն. եւ Ազգումն. յայտարարութիւն.

Անճառ միութեանն քարոզ զայս բացաձայնեցաք. (Լմբ. ատ.։)

Զքարոզ հրեշտակին լուեալ կանանցն, ընթացեալ. (Շար.։)

Կաց մնաց նա, զի գործն իւր եղիցի նմա քարոզ. (Եփր. համաբ.։)

Ուստի ռամկօրէն Քարոզ ափ՝ Քարոզուի եւ ճառ վարդապետական. ըստ այսմ ի յետին գիրս գրի.

Եփրեմի քարոզ։ Քարոզ վարդանյա. (եւ այլն. Տօնակ.։)

Սաբունին սուրբ մեծն յովհան՝ քարոզ անխափան. (Գանձ.։)

ՔԱՐՈԶ ԼԻՆԵԼ. ՔԱՐՈԶ ԿԱՐԴԱԼ. Քարոզիչ լինել, կարդալ զբանն քարոզելի. քարոզել. հրատարակել. տե՛ս եւ ի բառն ՔԱՐՈԶ.

Աւետեաց քարոզք եղեն սուրբ աշակերտաց։ Մարմնոյն թերութիւնք քարոզ անծանօթին լինին. (Շ. տաղ.։ Սեբեր. ՟Զ։)

Քարոզ կարդաց ահարոն, եւ ասէ, տօն տեառն առ վաղիւ։ Հրամայեաց մովսէս քարոզ կարդալ ի բանակին։ Քարո՛զ կարդացէք (կամ քարոզեցէ՛ք) պաղատանս։ Ընդ ամենայն քաղաքս քարոզ տաջիք կարդալ։ Քարոզ կարդասցի ընդ հրապարակս քաղաքիս.եւ այլն։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աստուածաքարոզ

Հրապարակաքարոզ առնեմ

Ճշմարտաքարոզ

Մարգարէաքարոզ

Միաքարոզ

Նախաքարոզ

Վերաքարոզեմ

Վերաքարոզ լինիմ

Տիեզերաքարոզ

Տիրաքարոզ

Քաջաքարոզ

Քարոզակ, ի

Քարոզական

Քարոզակից

Քարոզեմ, եցի

Քարոզիչ

Քարոզութիւն, ութեան

Voir tout