Entries' title containing ո : 10000 results

Կռուանոց, աց

s.

wrestling-place, palcestra, arena, lists, tilt-yard;
battle-field.

· Calfa

NBHL (3)

Ի բարւոք կռուանոցն մտանիցէ օծեալ իւղով հոգւոյն պարգեւաց։ Հրահանգք եւ կռուանոց առաքինութեան լինիցի տունն. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)

Թողեալ է զսատանայ իբրեւ ի հրահանգս կռուանոցաց յաշխարհի. (Եզնիկ.։)

παλαίστρα palaestra, luctae locus որ եւ ԿՌՈՒԱՐԱՆ. Տեղի կռուելոյ. ասպարեզ ըմբշամարտութեան. մրցարան.


Կռուատեղ

cf. Կռուանոց.

· Calfa

NBHL (2)

Իբր Կռուատեղի. տեղի կռուոյ, կամ ճակատու. locus certaminis.

Մնացաք մեք ի կռուատեղն. (Փարպ.։)


Կռուարան, աց

cf. Կռուանոց.

· Calfa

NBHL (5)

Կռուատեղ. եւ Կռուանոց. ասպարեզ. մրցարան.

Ձայն տային ի պատերազմ պատրաստել, յառաջ մատչել ի կռուարանն, եւ ի տեղի հանդիսին. (Ասող. ՟Գ. 41։)

Ի կռուարանի այսր յաւիտենիս. (Նար. մծբ.։)

Ըմբիշ ես մենամարտ կալ ի կռուարանի աշխարհիս. (Տօնակ.։)

Որք ի կռուարանսն սովոր են. (Բրս. գոհ.։)


Կռուասէր

adj. s.

quarrelsome, quarrel-lous, shrewish;
wrangler, brawler;
disputer, caviller, sophist.

· Calfa

NBHL (3)

Զգրգռութիւն կռուասիրին՝ իբրեւ զշունչս առ կերակրին. (Յիսուս որդի.։)

Պատերազմօ՛ղ լեր, եւ քաջ կռուասէր. (Ոսկ. յհ. ՟Բ. 18։)

φιλόμαχος amans pugnam, bellicosus. Սիրօղ զկռիւ. եւ Պատերազմասէր, որպէս քաջ պատերազմօղ.


Կռուասիրութիւն, ութեան

s.

quarrelsomeness, pugnacity.

· Calfa


Կռուարար, աց

adj. s. contentious, litigious, quarrelsome, fractious, wrangling, mischief-making, meddlesome.

· Calfa

NBHL (4)

Աթենացիք ձեռներէց ի կռիւ լինելոյ դադարեցին ի պատժել կռուարարացն. (Եւս. քր. ՟Բ։)

Այն իսկ իցէ ասէ առաւել խաղաղութիւն, յորժամ զփուտն հանիցէք, եւ զկռուարարն ի միջոյ բառնայեցէք. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

Ու՞ր կռուարարքն ի ճակատին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

στασιάζων seditiosus, contendens. Որ առնէ կամ յուզէ զկռիւ. խռովարար. ապստամբ.


Կռուարարութիւն, ութեան

s.

cavil, chicanery, contention, dispute.

· Calfa

NBHL (2)

Կռուարարն գոլ. Կռուելն. մարտադրութիւն.

Զկռոնոս (պատուեցին) վասն յոխորտաբար առ կռուարարութիւնսն յարձակելոյ, զարէս վասն արին գոլոյ. (Յհ. իմ. պաւլ.։ (որ են յարմարական ստորագրութիւնք յունական անուանաց ի հայումս։))


Կռուեցուցանեմ, ուցի

va.

to set by the ears, to incite to strife, to urge to war.

· Calfa

NBHL (4)

Տալ բանակռիւ լինել. ի մարտ գրգռել. կռուեցընել.

Որպէս զի մի՛ կռուեսցուսցէ զնոսա ընդ ասողին. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Եւ Տալ ունել կռուան կամ կռիւ ոտից. հաստատել. զետեղել. փակցնել.

թէ կռուեցուցանես զմրջիւն յանուի. (Շիր.։)


Կռուեմ, եցի

vn.

cf. Կռուիմ.

· Calfa

NBHL (2)

Մարտ եդեալ կռուիցիմք ընդ անօրէն իշխանին. (Եղիշ. ՟Ե։)

Ես եւ արդարութիւն ուխտապահութեանն ի միասին կռուեմք. (Փարպ.։)


Կռուիմ, եցայ

vn. fig.

to take offence, to wrangle, to strive, to contend, struggle or dispute with, to debate, to contest, to quarrel;
to skirmish, to grapple with each other, to clash together, to fight, to come to blows;
to take hold of, to cleave to, to cling, adhere or stick to, to hold fast by, to catch or grasp at, to get entangled in;
— ընդ միմեանս, to beat one another, to fight together;
to quarrel;
թօթափել զփոշին կռուեալ, to shake the dust off one's foot;
ի բեւեռ կռուեցաւ հանդերձ նորա, his coat is caught by a nail.

· Calfa

NBHL (17)

Կռուեցան կամ կռուեսցին կամ կռուիցին երկու արք։ Մի՛ կռուօ՛ղ։ Կռուեցան ընդ միմեանս թագաւորքն։ Յովաթամ կռուեցաւ ընդ արքայի որդւոց ամոնայ։ Դարանակալքն կռուէին ի տեղւոջէ իւրեանց։ Տէր աստուած իսրայէլի համագունդ կռուէր ընդ իսրայէլի։ Եթէ կարասցէ կռուիլ ընդ իս։ Ընդարմացոյց զամոլաջիլ զըստին յակոբայ ի կռուելն իւրում ընդ նմա.եւ այլն։

Խորհրդովք մերովք մարտնչի եւ կռուի ընդ մեզ. (Խոսր.։)

Ընդ կամացս որսոյ իբր ընդ դարանակալի մահու կռուեցայ. (Նար. ՟Կ՟Է։)

Գնալ ի յանապատ, եւ կռուիլ ընդ ախոյեանին. (Շ. մտթ.։)

Կռուեցայ ընդ ախտսն. (Վանակ. յոբ.։)

Կռուօղ եւ աւազակաբարոյ լինելոց էր զաւակ նորա. (Կիւրղ. ծն.։)

Մի՛ կռուիցի ի ձեռին քում ի նզովից նորա։ Զփոշիս՝ որ կռուեալ է ի քաղաքէ ձերմէ յոտս մեր։ Սարդ կռուեալ է։ ի քաղաքէ ձերմէ յոտս մեր։ Սարդ կռուեալ ձեռօք յորմն. (Օր. ՟Ժ՟Գ. 17։ Ղկ. ՟Ժ. 11։ Առակ. լ. 28։)

Փոշին որ ի ճանապարհէն կռուեցաւ ի նոսա. (Եփր. համաբ.։)

Որթն իբրեւ տնկի, ոչ եթէ յարմտիս նորա երթան բրել տեսանել եթէ գուցէ կռուեալ եւ կցեալ իցէ. (Եփր. աւետար.։)

Ժանգ՝ որ կռուի յերկաթ. (Ոսկ. յհ. ՟Ա. 29։)

Ի ցօղոյ անկեալ զխոտով կռուի. (Խոր. աշխարհ.։)

Օծ իւղովն քրիստոսի, զի մի՛ կռուեսցի (ի) քեզ ձեռք ախոյանին. (Եղիշ. խրատ.։)

Զի մի՛ կռուիցին կամ զետեղիլ ի նմա ոտք թագաւորին բնակութեամբ. (Յհ. կթ.։)

Զաղտեղութիւն մեղաց, որ կռուեալ էր ի բնութիւնս մեր, եւ ի նմին միացեալ, ոչ զօրէն փոշւոյ, այլ կպրաձիւթոյ. (Սարգ. յկ. ՟Ե։)

Պանիրն ի բերանն աճէ եւ կռուի. (Կանոն.։)

μάχομαι, πολεμέω pugno, contendo, certo, belligero, praelior եւ παλαίω , ἑμπαλαίω, προσπαλαίω luctor, eluctor, colluctor. Ի կռիւ մտանել. մաքառիլ. կարգել. վիճել. եւ Մարտնչել. պատերազմիլ. եւ Գօտեմարտիլ. կռուիլ, կռուըտիլ, ծեծկուիլ, զարնուիլ.

դիմազ. ԿՌՈՒԻ եցաւ. դիմազ. κολλάομαι, προσκολλάομαι agglutinor, adhaereo ἑρείδομαι firmor, fulcior, inniteo, figor. Կառչել. կուռ եւ սերտ կռուան գտանել. մածանիլ. շփիլ. շաղիլ. յարիլ. միանալ. հաստատիլ. պնդիլ. փակչիլ, կպչիլ.


Կռուինչ

s. bot. parietary, pellitory.

· Calfa


Կռունկ, ռնկան

s. ast. mech.

crane;
the -;
crane.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ըստ ՆՀԲ սեռ. կոնկան, ըստ ՋԲ նաև ուղ. կռունկն, երկուսն էլ առանց վկայութեան) «խորդ կամ կռունկ թռչունը» (թրք. թուռնա, ֆրանս. grue) Վեցօր. 163, Երզն. քեբ։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ger-«գոչել, կըռ-կըռալ» բնաձայն արմատից. հմմտ. յն. γερα սος, լտ. grus, հբգ. chranuh, cranuh, գերմ. Kranich, Krahn,անգսք. cran, կորն. կիմր. բրըտ. garan, լիթ. gèrvé, լեթթ. dzefve, հպրուս. gerwe, հսլ. zerawi, ռուս. жу-paвль, սերբ. žêrāv, ždrál), լեհ. žóraw, բոլորն էլ «կռունկ»։ Սրանցից տարբեր են պրս. [arabic word] gulang, քրդ. kulink, koleng, koling, kolink, զազա kering «կռունկ»։-Ըստ Meillet BSL 57, 100 հայ բառի նա-խաձևն է հնխ. gurōng-(Boisacq 144, Trautmann 87, Walde 355, Pokorny 1, 592, Ernout-Meillet 417)։-Հիւբշ. 461։

[syriac word] kūrkənā, ասուր. kurkū և կաբարդին. krū «կռունկ»։

ԳՒՌ (dialectal) Ախց. կռունկ, Ալշ. Մշ. Սլմ. կը, ռունգ. Տփ. կրունգ, Մկ. Վն. կռունգ՝, Խրբ. ննխ. Ռ. գռունգ (բայց Ննխ. նշանակում է կռունկից տարբեր մի թռչուն), Ոզմ. կռօնկ՝, Երև. կռլունգ.-նոր բառ է կռունկի ճղայ> կռնկուճղայ կոչուած բոյսը (Մշ)։

NBHL (3)

Որ համագունդերամ շրջին՝ իբրեւ ծիծեռունք, եւ կռունկ. եւ ճայք. (Վեցօր. ՟Ը։)

Իսկ գայիւ ասել խորդք՝ զերամակս կռունկ թռչնոց նշանակէ. (Երզն. քեր.։)

γέρανος, γεράνιον grus. (լծ. լտ. կռու՛ս. յն. ղե՛ռանօսշ ղէռանիօն. դաղմ. ծուռավ. ար. պ. գիւրգի, ղուռնուգ, կիւլէնկ. թ. թուռնա. որ ի մեզ առաւել ասի Խորդ. տե՛ս եւ ԳՐԷ) Թռչուն կռկռացօղ՝ երկայնավիզ որպէս զարագիլ, մոխրագոյն, բարձրաթռիչ, տեղափոխերամովին.


Կռուփ, կռփաց

s. fig.

fisticuff, blow with a fist;
blame, reproach;
կռուփս հանել, to pommel, to cuff, to box, to beat with the fist.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «բռունցք, բռունցքով հառուած» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 19 որից կըո-փել «կռուփ զարնել, ծեծել, չարչարել, խոշ-տանգել» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. թգ. 358. կռփիչ Ոսկ. ա. տիմ. (յետնաբար ունին։ կոփիչ կամ կռփող «հանրային կարգի վրայ հսկող ոստիկան» Մխ. դտ. էջ 435, 439, ըստ ևմ Հալ. նոր բառեր հին մատենագր. Ա. 62), կռփանք Սոփ. Բ. 8. կռփահարել Ա, կոր. դ. 11. կռփահարութիւն Ագաթ. կռփա-մարտիկ Եւս. քր. ևն։-Նոյն արմատից ու-նինք նաև կոփակել «ծեծել, կռփահարել», նոռագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ ղործածուած Յայսմ. մրտ. 31 «Եւ ամիրայն ետ ընկենուլ զնշան սուրբ խաչին և կռփա-կեալ (այլ ձեռ. կոփանօք) նեղէին զԴաւիթ կոխել զսուրբ խաչն»։

ՆՀԲ «որպէս կռեալ ափ», լծ. եբր. [hebrew word] eφərop' «բռունցք», իտալ. gruppo «կծիկ», կռփել՝ լծ. թրք. խըր-փալամագ։ Bugge, Etr. u. Arm. 125 ետրուսկ. kurpu «մուրացիկ, հացկա-տակ» մեկնում է հյ. կռուփ բառով։ Հի.նք. կառափն բառից է հանում։ Մ. Ս. Դաւիթ-Բէգ, Յուշարձան 398 ն. արմ. crum «կորացած», իռլ. cromm, նգալլ. բառը շատ մօտիկ է թէև հնչում հայե-րէնին, բայց դժբախտաբար մի ան-ստոյգ բառ է, որ բառագիրներից ո-մանք միայն համարում են «բռունցք», իսկ ուրիշներ մեկնում են «գուղձ կամ բռեչ». տե՛ս Gesenius, 1910, էջ 8բ)։

ԳՒՌ (dialectal) Երև. կռփել «ցորենի կամ գարու որան ձեռքով պոկել, փրցնել»։ Նո՜յն է նաև Ղզ. կրփացնել, կրփցնել «զարնել, կօշիկ-ները գետին կամ քարերին խփել. 2. կռնա-կը ծեծել»։

NBHL (9)

Հանին նմա կռուփս ի գլուխն անհնարին հարկանելով. (Ագաթ.։)

Կռուփս յանարատ ի գլուխն ընկալաւ. (Խոսր. պտրգ.։)

հայհոյեալ կռփօք. (Կանոն.։)

Որ տեղասցեն ի վերայ ձեր նետս, եւ կռփունք բազմադիմիք. (Արծր. ՟Բ. 3։)

Յարուցանէ ի վերայ իմ զկռուփս չարչարանաց. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Գ։)

Զկռուփ մեղացն ի մէնջ թեթեւացուսցէ. (Երզն. մտթ.։)

Ինձ ի կռուփս եւ ի յանդիմանութիւն. (Լմբ. պտրգ.։)

Կաղին ծամէր (պիւթագորաս) ի կռուփս ծանանելեաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 19.) որպէս թէ ի թշնամանս ծնողաց. այլ ի յն. գրի. Հաւասար ասէր՝ բակլայ ուտել, եւ զծանանելեաց զգլուխս (կամ զկառափունս)։

(եբր. ակիռօք) κόνδυλος pugnus, colaphus, talitrum. (իսկ իտ. gruppo , եւ կծիկ). Բուռն ամփոփեալ՝ որպէս կռեալ ափ. բռունցք. կծիկ ձեռին. մուրց. ... որ եւ ԿՌՓԱՆՔ. Կռփահարութիւն. Հարումն ի կառափն. գլխահարութիւն. եւ հարուած. եւ Հոյլք չարեաց.


Կռփահարութիւն, ութեան

s.

cf. Կռուփ.

· Calfa

NBHL (2)

Կռուփ. եւ կռփանք.

Ցուցեր զտանջանս քոյոց սրբիցն ի քո մատնեալ ի տանջանս կռփահարութեան. (Ագաթ.։)


Կռփահարումն, ման

s.

cf. Կռփանք.

· Calfa


Կռփումն, ման

s.

cf. Կռփանք.

· Calfa

NBHL (3)

Կռփումն գլխոյն. (Նար. ՟Կ՟Զ։)

Կռփումն մարմնոյ. (Եղիշ. ՟Ը։)

Զմարմնոյս խայթ դնէ, եւ զնորայն կռփումն. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Գ։)


Կսկծեցուցանեմ, ուցի

va. fig.

to smart, to make smart, to cause pain;
to peck at, to bite, to taunt, to scoff;
— զսիրտ, to break a persons heart, to grieve most deeply, to wound, to rend, to harrow;
— զոք բանիւք, to nettle, to sting, to pique one with taunting or satirical words.

· Calfa

NBHL (7)

Որպէս մանանիխ լեալ կսկծեցուսցէ. (Եփր. աւետար.։)

Օծ շուրջ զաչօքն զլեղիդ, եւ նա կսկծեցուսցէ, եւ հանցէ զլուսնն յաչաց նորա. (Տոբ. ՟Ժ՟Ա. 8։)

Կսկծեցուցանէք զամենեսեան՝ որ ընդ ձեռամբ ձերով են. (Ես. ՟Ժ՟Ը. 3։)

կսկծեցուցանել զսիրտս, կամ զոք բանիւք, վնասիւ, եւ այլն. (Մանդ. ՟Ժ՟Բ։ Արծր. ՟Բ. 6։ Ոսկ. մ. ՟Ա. 19։ Խոսր.։ Նար.։)

Ոչ ողոքել միշտ, այլ եւ կսկծեցուցանել զաշակերտեալսն. (Շ. մտթ.։)

Ազգանուն աղարտէին զնա եւ հեգնէին, որ կարի իմն կսկծեցուցանէ զմիտս մեր. (Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։)

δάκνω, δακνάζω, ὐπονύσσω mordeo, pungo, stimulos subdo, vellico, affligo καταψάω defrico. Տալ կսկիծ մարմնոյ կամ սրտի. կծանել. կիզուլ. խայթել. մորմոքեցուցանել. կիզուլ. խայթել. մորմոքեցուցանել. զկծեցուցանել. կսկծցընել, խշխշցընել, կճել, էրել, տաղել.


Կսկծեցուցիչ, չի, չաց

adj.

cf. Կսկծելի.

· Calfa

NBHL (3)

Զայս կսկծեցուցանօղ ինքնաբանական նախատինս։ Զայս յանդիմանութեան դատակնիք կսկծեցուցանողականս բանի։ Անիծք ... կսկծեցուցիչք եւ մարմաջողականք. (Նար. ՟Հ՟Բ. ՟Ի՟Բ. ՟Կ՟Թ։)

Զկսկծեցուցիչ բնութիւն աղին ի բաց եդաք. (Սարգ. յկ. ՟Ը։)

ԿՍԿԾԵՑՈՒՑԱՆՈՂ ԿՍԿԾԵՑՈՒՑԱՆՈՂԱԿԱՆ ԿՍԿԾԵՑՈՒՑԻՉ. δάκνων, δακνώδης mordax, pungens. Որ կսկծեցուցանէ. մորմոքիչ. կծանօղ. կսկծցընօղ, կճօղ.


Կսկուծ հաց

sn.

well baked bread.

· Calfa


Կտակառու, աց

s.

heir;
heiress.

· Calfa

NBHL (1)

Կտակն դարձեալ կէս զկտակագրին ունի (բան), եւ կէս զկտակառուացն. (Ոսկ. եբր.։)


Կտաւագործ, աց

s.

weaver, linen-manufacturer;
linen-draper.

· Calfa

NBHL (3)

Ոստայնանկ կտաւեղինաց. գործօղ զկտաւ (որպէս դնի ի յն)

Ամաչեսցեն եւ կտաւագործքն բարակամանք. (Ես. ՟Ժ՟Թ. 9։)

Առ կտաւագործն բանս չգոյ իմ, զի ի վաճառականաց իցէ նա. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Կտաւամանութիւն, ութեան

s.

weaving.

· Calfa

NBHL (1)

Մանել ասր եւ կտաւ ... ձեռն ոչ ձգի դատարկ, այլ ի կտաւամանութիւն. (Լմբ. առակ.։)


Կտաւոտեակ

s.

piece of linen, rag, cloth;
swathing linen.

· Calfa

NBHL (3)

Թագաւորն յիսուս զկտաւոտեակն զմարդկութիւն (յն. զմարդկութեան) սփածեալ՝ բժշկէր զհիւանդն. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Պատեալ ի կտաւոտեակս՝ ի մսուր անբանից. (Ոսկիփոր.։)

λέντιον linteum. Դոյզն կապերտ կամ փերթ կտաւի. աղքատին սփածանելի, զգեստ, խանձարուր, եւ այլն.


Կտղուցք

cf. Կտղանք.

· Calfa


Կտուած

s.

keel.

· Calfa

NBHL (2)

հարկանել բուռն ի գործ տախտակամած յատակաց նաւի, որ է սկիզբն կտուածոյ կազմութեան նաւին. (Վեցօր. ՟Ա։)

τρόπις carina, ima navis pars եւ principium. Կտելն եւ կրկտելն. որպէս սկզբնաւորութիւն կառուցանելոյ զնաւ, կամ ոտնափայտ նորին.


Կտուեմ, եցի

vn.

to lop off, to cut away, to prune, to trim.

· Calfa

NBHL (3)

Ոչ սերմանել եւ ոչ վարել, եւ ո՛չ ծառս կտուել, եւ կամ հատանել. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ցանկով փակեցի ... մաքրեցի, կտուեցի, կակղեցի. (մծբ. ՟Ժ՟Ը։ եւ Եփր. աւետար.։)

διακαθαίρα interluco, interputo, perpurgo. Գրի եւ Կտաւել (զոր տեսցես) Կրկտելով սրբել եւ կտրել զաւելորդ ոստս տնկոց. յատանել. cf. ԿԾՈՒԵԼ, եւ cf. ՔԹՈՒԵԼ, իբր քաղել. յօտել.


Կտուտք

cf. Կտտանք.

· Calfa

NBHL (7)

ԿՏՈՒՏ ԿՏՈՒՏՔ. Արմատ Կտտոյ. որպէս Կտտանք. չարչարանք. լլկանք, եւ մանր կտրատելն.

Կտուտ տանջանաց (նշանակէ) զանցս հռոմայեցւոցն, զորս անցուցին ընդ հրէայսն. (Երզն. մտթ.։)

Յորժամ հեռիս եմ, եւ ի տանջանս, եւ ազգի ազգի կտուտս ունիմք. (Ոսկ. ՟ա. թես.։)

Քանիսն տանջանս եւ կտուտս յանողորմից անտի կրիցեն. (Սարկ. հանգ.։)

Զբոլորովին կտուտս վիշապիցն. որպէս թէ կտցելն, խայթելն. (Իսիւք.։)

Ի հատանօղ աստուծոյ բանէն, որ մանրամասնաբար կտուտս կտտիցէ զոգի եւ զշունչ եւ մարմին. (Ոսկ. եբր.։)

Այնու առաւել զարդարի, զի զմեծամեծ կտուտսն վասն ճգանցն՝ զորս վասն ճշմարտութեան կրիցէ. (Ոսկ. ես.։)


Կտուր

adj.

cut, cut out;
— լինել ի միմեանց, to be disunited, at variance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հարթ տանիք». հին գրակա-նութեան մէջ չէ՛ աւանդուած. կայ արդի բարբառներում. բայց սրանից ունինք քա-բակտուր «բերդի քարեղէն տանիք» Ուրհ էջ 320։

NBHL (8)

Արմատ Կտրելոյ. որպէս Կտրեալ, կամ հատուկտիր. Միջկտուր. ընդհատ.

Լուեալ զլքումն զօրացն հայոց ... եւ զայլոցն եւս շեշտակի կտուրն ի միմեանց լինել. (Յհ. կթ.։)

յորժամ տանուտէր լինի տարւոյն, գարունն յամով գայ եւ կտուր. (Շիր.։)

Գարունն միջակ, եւ կտուր, եւ անձրեւային. թերեւս իբր հատեալ ի ցրտոյ. (Տօմար.։)

Եղեն կտուրք հօտիցն ի կարմելոս։ Եւ էին կտուրք աբեսողոմայ։ Կտուրք են ծառայի քում։ Երթեալ ի կտուրս խաշանց։ Զպտուղ կտրոց խաշանց քոց տացես նոցա (այսինքն զմասն բրդոյ)։ Ի կտրոց խաշանց իմոց ջեռան թիկունք նոցա. (՟Ա. ՟Թագ. ՟Ի՟Ե. 2։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Գ. 23։ Ծն. ՟Լ՟Ա. 19։ ՟Լ՟Ը. 12։ Օր ՟Ժ՟Ը. 4. Յոբ. ՟Լ՟Ա. 20։)

ԿՏՈՒՐՔ. Կտրուած ինչ. հատուած. ճեղքուած. կտրօն.

Ձգեաց ձեռն իւր ի սուր, ի փայտ, կամ ընդ կտուրս վիմի որպէս ընդ ճանապարհ (ի մութն գիշերոյ). (Լմբ. սղ.։)

ԿՏՈՒՐՔ, կտրոց. գ. κουρά tonsura. Կտրումն բրդոյ խաշանց եւ Կտրեալ բուրդն. ոչխար խուզելը, եւ խուզած բուրդը.


Կտուրք, կտրոց

s.

sheep-shearing;
fleece.

· Calfa


Կտուց, կտցի, կտցաց

s.

beak, mouth;
bill;
shoe-top.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «թռչունի քիթ» Վրդն. ծն Նար. (գրուած կտնուց Վրդ. առ. 81). որից կտցաւոր Խոր. կտցել Փիլ. լիւս. սրակտուց Ոսկ. ա. տիմ. կարմրակտուց Երզն. ժ. Խո-րան. կորակտուց Վեցօր. ը. 171. որ և կռա-կտուց Ոսկիփ. կտցար «մի տեսակ երկա-րակտուց թռչուն» Բռ. ստ. լեհ. (իբր ֆրանս. bécasse «կտցար», որ ծագում է ֆր. bez կտուց» բառից). կտցահարել (նոր բառ)։

ՆՀԲ կտել, կուտ կտտել ձևերից։

ԳՒՌ (dialectal) ԱԽց. Երև. Կր. Մկ. Ջղ. Վն. Տփ. կտուց, Հմշ. Տիգ. գդուց, Ոզմ. կտօւց, Ռ. գուդուց, Ննխ. գուդուցք, Ագլ. Գոր. Ղրռ. կտօց, Ալշ. Մշ. կդուց, կդուծ, Հճ. գmդուց, Զթ. գօդուց, Սվեդ. գդէօց. -ն յաւեւուածն ունին՝ Սեբ. գդունց, գդնուց, Խրբ. գդունց. գդնուց, Ակն. գըթնիւց, Ասլ. գը՞նիւց, գը'-նիւս.-բայական ձևով ունինք՝ Ակն. գրդցէ Զթ. գըդցիլ, գցիլ, Ռ. գըձցէլ, Տիգ. գըցցէլ, Հճ. գmցցել, Պլ. գըձձէլ, Խրբ. գցիլ, Ասլ. գը՝-ձալ (իսկ կցնել Արբ.) «կտցել»։

NBHL (3)

Գիշակերքն կոր կտուց ունին. (Վրդն. ծն.։)

(Լուք) կրկնապարոյր կռածագ կտցաւն եւ այլն. (Նար. ՟Կ՟Թ։)

ῤύγχος (թռչնոց), ῤαμφός (ճանճից). rostrum avis, vel muscae Քիթ հաւուց եւ թռչնոց. ոսկանիւթ սրածայր, որ եւ շուրթն բերանոյ նոցա. (որով կտեն, կտտեն զկուտս, եւ այլն) եւ որ ինչ նման է նմին.


Կտրողական, ի, աց

adj.

decisive;
peremptory.

· Calfa

NBHL (1)

Զկտրողական եւ զյանդիմողական զբանն վասն ոգւոցն բժշկութեան ընդունել. արժան է. (Բրս. հց.։)


Կտրոց, աց

s.

knife;
scissors;
— դահեկանաց, clippings, shearings of coins, sizel.

· Calfa

NBHL (8)

Զժանիս իւր իբրեւ զկտրոցս. (Առակ. չ. 14։)

Կտրեաց կտրոցաւ դպրապետին. (Մխ. երեմ.։)

Կտրոցն ձեւիչ ստուգեալ. (Երզն. քեր.։)

Անձամբ անձին զկտրոցն տալ՝ զհերսդ յապաւել. (Լմբ. պտրգ.։)

Լինելով կտրոցին եւ հանդերձին ներքոյ սեղանոյն (վասն խուզման հերաց). (Մաշտ. մոնողոն.։)

Հայր սուրբ, ա՛ռ յինէն զկարոցս։ Առ զկտրոցն, եւ յապաւեալ զհերսն՝ զգեցոյց նմա զձեւ խոնարհութեան. (Ժող. հռոմկլ.։)

Զկիսոց կտրոցօք առ սակաւ սակաւ քարշէին զմարմինսն, եւ ըսպանանէին. տբր աքցանօք. (Եփր. վկ. արեւ.։)

τομίς culter, et forfex, vel forceps. Կտրիչ, ըստ որում գործի կտրելոյ. դանակ փոքր. զմելին. եւ մանաւանդ Ձեւիչ, այսինքն մկրատ. եւս եւ Աքցան, ... եբր. մաքլէթ.


Կտրոցագործ, աց

s.

cutler.

· Calfa


Կտրոցագործութիւն, ութեան

s.

cutlery.

· Calfa


Կտրումն, ման

s.

cut, cutting.

· Calfa

NBHL (3)

Որպէս են ցաւք եւ վէրք, նոյնպէս եւ հատումն եւ կտրումն։ Խարանքն եւ կտրումն մարմնոյն. (Ոսկ. ղկ.։)

Կտրումն հերաց, չափաւոր զգեստ՝ հպարտութիւն տանջէր. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Կտրումն ունկանցըն նոցին՝ մաքրեաց զխորհուրդս չար օձին. (Տաղ.։)


Կտրուք

s.

pruning, lopping.

· Calfa

NBHL (2)

Կտրուած, հատումն. յօտումն.

Զկտրուքն ընդդէմ հարաւոյ արա՛. (Վստկ.։)


Կտցահարութիւն, ութեան

s.

cf. Կտցումն.

· Calfa


Կտցաւոր

adj.

beaked;
— մուրճ, mat-tock.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զկտուց՝ իրօք կամ նմանութեամբ.

Կտցաւոր մրճօք փորեալ զհիմունս. (Խոր. Գ. 28։)


Կտցումն, ման

s.

peck, stroke with the bill.

· Calfa


Կրագործութիւն, ութեան

s.

calcination.

· Calfa

NBHL (2)

Կիր կամ կրով գործելն. քիրէճ շինելը, քիրէճ բանեցնիլը.

Յօրինակեալ քարագործ աւազամած կրագործութեամբ. (Արծր. ՟Դ. 11։)


Կրագուբ, գբոյ

s.

lime-pit.

· Calfa

NBHL (2)

Գուբ կրոյ.

Ի կիր հրամայեմ արկանել զքեզ ... ընկեցին զսուրբն ի կրագուբ մի. (ՃՃ.։)


Կրակամոխիր, խրոյ

s.

burning embers, live-coal.

· Calfa

NBHL (1)

Կրակամոխիր շաղախեալ գազախով արկին ի քիթսն. (Ճ. ՟Զ.։)


Կրականութիւն, ութեան

s.

possibility.

· Calfa


Կրակապաշտութիւն, ութեան

s.

fire-worship.

· Calfa

NBHL (3)

Պաշտօն կամ պաշտելութիւն կրակի.

Զկրակապաշտութեան մոլորութիւն բորբոքէին ի նմա. (Արծր. ՟Բ. 1։)

Ընդդէմ պատերազմեալ պարսկական կրակապաշտութեանն. (Ասող. ՟Գ. 2։)


Կրակավառութիւն, ութեան

s.

bonfire.

· Calfa


Կրակատուն, տանց

s.

fire-temple.

· Calfa

NBHL (2)

πυρεῖον domus vel templum ignis. Տուն պաշտաման կրակի. մեհեան կրակի. ատրուշան. պիւռիոն.

Զկրակատունսն այրէին։ Աւերեալ էր նորա զկրակատունսն այրէին։ Աւերեալ էր նորա զկակատուն մի։ Մտի ի կրակատունն ձեր. (Եղիշ. ՟Գ. ՟Է. ՟Ը։)


*Կրակուբոց

adj.

fiery, ardent, lively, sprightly, brisk, spirited, high-mettled, active.

· Calfa


Կրակոյտ

s.

lime-heap.

· Calfa


Կրաջուր, ջրոյ

s.

lime-water.

· Calfa

NBHL (2)

Ջուր, յոր խառնեալ է կիր. կամ կիր ջրախառն.

Ջուր տեղեացն սպիտակ, որպէս կրաջուր, եւ էր աղի. (Ուռհ.։)


Կրացումն, ման

s.

calcination.

· Calfa


Definitions containing the research ո : 10000 results

Անձայն

adj.

without voice;
mute, without sound;
consonant.

· Calfa

NBHL (16)

ἅφωνος. voce destitutus, mutus. Պակասեալ ի ձայնէ. անշշունչ. անմռունչ. անբարբառ. ձան չունեցօղ՝ չհանօղ. սէսսիզ, սէտասըզ.

Այնչափ ազգ ձայնից են յաշխարհի, եւ ոչինչ անձայն է. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Դ. 10։)

Զանձայն զանմռունչ կուռսն յարգէր. (՟Գ. Մակ. ՟Դ. 19։)

Զլեզուն հատանել, ապա անձայնս ի բաց տանել եւ անբանս. (Ածաբ. կիպր.։)

Իբրեւ զորոջ անձայն. (Առ որս. ՟Գ։)

Առնուին դատաւոր զանձայնն։ Անձայն ունէին դատաւոր. (ՃՃ.։)

Գրաւորական անձայն տառիւք. (Յհ. կթ.։)

Անձայնից կամ անզգայից նմանօղ լինելով. (Նիւս. կուս.։)

Անձայն ասեմք զողբերգակն՝ որ վատաձայնն է. (Թր. քեր.։)

Առանց ձայնի կամ հնչման կամ խօսելոյ.

Անձայն եւ անբարբառ անկեալ դնէր ի սաստիկ հարուածոց. (Աթ. անտ.)

Անձայն հնչողիս։ Անձայն աղաղակեն. (Նար. յիշ. եւ Մծբ.։)

Իջցէ որպէս զանձրեւ ի վերայ գեղման՝ անձայն. (Իգն.։)

Անձայն լռութեան փոխադրել կարծեցին զանլռելի իմաստութիւն Աստուծոյ. (Համամ առակ.։)

Ըստ քերականաց՝ դժուարաւ հնչելի քան զայլ բաղաձայնս.

Գրաւորական ձայնի տառիցն՝ ե՛ն որ ձայնաւորք են, եւ են՝ որ կիսաձայնք, եւ են՝ որ անձայնք. ձայնաւորի նմանեաց միտքն, եւ կիսաձայնի՝ զգայութիւնս, եւ անձայնի՝ մարմինս. (Փիլ. լին. ՟Դ. 117։)


Անձանձիր

adj. adv.

indefatigable, diligent;
indefatigably, diligently.

· Calfa

NBHL (3)

Անձանձիր կալ յաղօթս. (Խոսր.։)

Զգործս իւր գործեսցէ անձանձիր։ Անձանձիր պատերազմեցան. (Վրք. հց. ՟Բ. ՟Ի՟Բ։)

Կացէ՛ք դուք յաղօթս անձանձիր (տպ. անձանձրոյթ). (Մծբ. ՟Դ։)


Անձաւախիտ

adj.

cavernous.

· Calfa

NBHL (1)

Դադարէին յանձաւախիտ ամրոցս մայրեացն Գարդմանաց. (Յհ. կթ.։)


Անձեռն

adj.

handless;
without succour.

· Calfa

NBHL (2)

ἅχειρ, ἅχειρος, ἅχειρης. manibus carens, mancus. Որոյ ոչ գոն ձեռք. ձեռնատ. եւ անգործ ձեռօք. էլսիզ.

(Զկուռս) անոտս անձեռս ի վերայ ուսոց իւրեանց կրեն. (Թղթ. բարուք.։)


Անձեռնարկելի, լւոյ, լեաց

adj.

that cannot be taken in hand, extremely difficult;
untractable.

· Calfa

NBHL (12)

Ամենեւին անհասանելին՝ անյուսալի է, եւ անձեռնարկելի. (Ածաբ. ծն.։)

Մկրտութիւն՝ կնիք անձեռնարկելի. (Բրս. մկրտ.։)

Զանձեռնարկելին ամենեւին, եւ զանըմբռնելին ի մահուանէ բնութիւն, այս ինքն զԱստուածութիւն. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Վերամբարձութիւն անձեռնարկելի։ Ոչ երբէք ելանէ ըստ բան քո իր անձեռնարկելի. (Նար. ՟Հ՟Ե. ՟Հ՟Զ։)

Ո՛չ է պարտ անհաս եւ անձեռնարկելի իրաց պատմօղ լինել։ Պարգեւս անձեռնարկելիս խոստանայր. (Լաստ. ՟Ի՟Ե։)

Թէպէտ եւ ինձ յոյժ ծանունք են, եւ անձեռնարկելիք. (Նանայ. յռջբ։)

Պէսպէս պտուղ առաքինութեանցն՝ անձեռնարկելի էր սատանայի. (Լմբ. սղ.։)

Բարկացողն՝ անձեռնարկելի խրատտուաց. (Սարգ. յկ. ՟Դ։)

Խոնարհութիւն շտեմարան անձեռնարկելի է գողոց. (Կլիմաք.։)

Մերով բնութեամբ անձեռնարկելի էր հպել ի նորայն բարձրութիւն. (Շ. մտթ.։)

Ինձ յոքունց տարացոյց վկայս կացուցանել ո՛չ է անձեռնարկելի. (Մագ. ՟Ի՟Ա։)

Յոր ἁνεπιχείρητος, ἅληπτος. qui nequit assequi, qui non prehenditur. չէ մարթ ձեռն արկանել կամ հասուցանել. ոչ ածելի զբռամբ. անըմբռնելի. անհպելի, անհնարին. ել վուրուլմազ. տօգանըլմազ. դութուլմազ.


Անձեռնընդել

adj.

untameable, savage, wild

· Calfa

NBHL (4)

Կենդանեացն այլք մարդասէրք եւ սննդակիցք, եւ կէսք անձեռնընդել եւ ազատք. (Առ որս. ՟Է։)

ԱՆՁԵՌՆԸՆԴԵԼ որ եւ ԱՆՁԵՌՆԸՆՏԵԼ. ἁτίθασσος, ἁτιθασσότατος. non mansuetus, intractabilis. Ոչ ընդելեալ ընդ ձեռամբ. ոչ ընտանի. վայրենի. եապանի. վահշի. ալըշմամըշ.

Զօրէն շանց վայրենեաց եւ անձեռնընդելից։ Յընդելեաց եւ յանձեռնընդելից յանասնոց յանբաւ կոյտս։ Զանցուցանելով եւ զվայրենագունօքն եւ զանձեռնընդելիւքն՝ զառիւծուք եւ զկոկորդիլոսիւք։ Վայրենեացն եւ անձեռնընդելեացն. (Փիլ.։)

Զանձեռնընդել չար գազանիդ։ Զանձեռնընդել վայրագիդ։ Ոչ միշտ վայրաբնակ լինելով՝ ընդ անձեռնընդելսն հաւասարէ։ Եւ յերկրէն անգամ առ ի ընդոստումն երկիւղի անձեռնընդելիցն յառնել. (Պիտ.։)


Անձեռնկալ

adj.

helpless, without succour.

· Calfa

NBHL (2)

Որ չունի զձեռնկալու. անօգնական. ձեռք բռնօղ մը չունեցած.

Անձեռնկալ կապեալ եղկելիս ի տարակուսի. (Նար. ՟Ի՟Զ։)


Անձեռնհաս

adj.

that cannot reach or accomplish, incapable, unskilful.

· Calfa

NBHL (8)

Ուր ոչ հասանէ ձեռն. cf. ԱՆՁԵՌՆԱՐԿԵԼԻ.

Բնակութիւն քո երկնից երկինք են՝ աներեւոյթ անձեռնհաս ձեռին մարդոյ. (՟Գ. Մակ. ՟Բ. 8։)

Յանձեռնհասն բարձրութենէ. (Նար. ՟Կ՟Զ։)

Տեսանէին անձեռնհաս զգանձն, եւ զինքեանս ի խոր աղքատութեան. (Սկեւռ. լմբ.։)

Անձեռնհաս ի յափշտակողաց. (ՃՃ.։ Իսկ Նար. ՟Կ՟Զ.)

Անձեռնհաս տագնապ". իմա՛ անհնարաւոր։

Որոյ ձեռն ոչ հասանէ ի հոգալ զկարեւորս, կամ առնել ինչ. անբաւական. անկար. տկար. չատիկօղ.

Ոչ միում ումեք յայսցանէ անձեռնհաս է Աստուած. (Եւագր. ՟Ժ՟Գ։)


Անձեւ, ի, ից

adj.

unformed.

· Calfa

NBHL (17)

ἁσχημάτιτος. figura vel forma carens. Անբաժ ամենեւին ի նիւթական ձեւոյ եւ ի կերպարանաց մարմնոյ.

Տձեւ. տգեղ. անշուք. անշնորհ. անվայելուչ. անյարմար. անպատեհ. յոռի. պիչիմսիզ. եօրտամսըզ. պէդ. ἁσχήμονος. deformis, tuepis.

Անձեւն եւ անշօշափելին. (Առ որս. ՟Է։)

Անշօշափելւոյ եւ անձեւին Աստուծոյ։ Յանձեւսն իմացութիւնս. (Դիոն.։)

Անփոփոխելի պատկեր՝ ի մեր կերպարանութեան՝ անձեւ էութեանն Հօր. (Լծ. ածաբ.։)

Անձեւ անորակ. (Սկեւռ. աղղ։)

Նախաստեղծեալն լոյս անձեւ գոլով՝ ձեւացաւ ի չորրորդում աւուրն յարեգակն եւ ի լուսին եւ յաստեղս. (Մաքս.։)

Նոյն իսկ է լոյսն, թէեւ յայնժամ անձեւ էր. (Դիոն.։)

Անձեւ նրբութիւն հրոյն՝ ձեւոյն երկաթոյն քանակի. (Ոսկիփոր.։)

Ոչ ձեւացեալ ի ցոյցս մարդկան. անկեղծ. անպաճոյճ. non fucatus.

Հերացն կտրել ցուցանէ զմաքուր եւ անձեւ կեանսն. (Դիոն.։)

Զի եւ ոչ ծածկէին զիւրեանց զամօթն, եւ զանձեւ տեսութիւնն. (Բրս. բարկ.։)

Կամ չեւ եւս ձեւացեալ. ձեւանալի այլով իւիք. կամ անձեւ ըստ ինքեան. ἁσχήματος. nonfiguratus.

Անձեւ խայտառակութեամբ յայտնապէս պատկառեցուցանել. (Փիլ. ՟ժ. բան.։)

Պա՛րտ է այսպիսեացս անձեւ հարցմանց ոչ առնել սկիզբն. (Պրպմ. ՟Ի՟Է։)

Յանտպաւորական նմանութեան անձեւ օրինակաց. (Նար. ՟Հ՟Դ։)

Անձեւն անդէմ է։ Անձեւն եւ անդէմն եւ անկերպարանն. (Խոսրովիկ.։)


Անձեւանամ, ացայ

vn.

to lose shape, to become deformed.

· Calfa

NBHL (3)

ԱՆՁԵՒԱՆԱԼ Տգեղանալ. անշքանալ, եւ տգեղ ինչ գործել. ἁσχημονέω. deformor, indecore perago.

Մերկացեալ յառաքինութեան զգեստուց, եւ անձեւացեալ ի մեղացն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Ձայնս անվայելուչս արձակել, եւ ի կապեղայս ուտել, եւ այլ մերձաւոր այսոցիկ անձեւացեալ. (Բրս. հց.։)


Անձիր

adj.

unproductive, unfruitful;
ungrateful, unthankful.

· Calfa

NBHL (3)

ἁχάριστος. ingratus. Որ փոխան ձրից չառնէ ինչ հատուցումն գո՛նէ շնորհակալութեամբ. անճանաչօղ ձրից. ապաշնորհ. ապերախտ. էյլիք թանըմազ նամքեօր.

Ամենայն բարեօք լցեալք ի նմանէ՝ անձիրք առ տուիչն երեւեցան։ Անձիրս լինել ի վերայ երախտեաց. (Ճ. ՟Գ.։)

Յագահութեան բագին՝ չտեսանես թեւս թռչնոց խանձատեալս, եւ ո՛չ անձիր եւ ճենճեր ոխեալ, այլ զմարդկան մարմինս խորովեալս. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Ը.) իմա՛ ըստ յն. բուրումն անախորժ եւ ճենճեր ի վեր յորձանս իմն առեալ։


Անձկալի, լւոյ, լեաց

adj.

narrow;
desirable.

· Calfa

NBHL (6)

Կենացն անձկալեաց։ Յանձկալի երեսաց։ Մասին անձկալեաց լուսոյ արժանի ցուցեալ. (Նար. ՟Ե. ՟Ժ՟Թ. ՟Խ՟Բ։)

Կամ կարօտով լի. սրտառուչ. մեծափափաք. հասրէթլի. ահիզար էտէրէք.

Անձկալի խնդրուածք. (Յճխ. ՟Գ։)

Անձկալի փափաքումն. (Մագ. ՟Ե։)

Անձկալի սրտիւ ակն ունել գալստեան Քրիստոսի յերկնից, (Մաշտ.։)

ἑπιπόθητος. desiderabilis, optatus. Արժանի անձկալոյ. կարօտով սիրելի. ցանկալի. բաղձալի. տենչալի. կարօտալի. կարօտով փափաքելի, սիրուն. արզուլայաճագ. միւրատ էտէճէք.


Անձկական, ի, աց

cf. Անձկալի.

· Calfa

NBHL (1)

Լայնական հնարք, անձկական պայման։ Որքան անձկականն գիծ առ լայնականն ծիր. (Նար. ՟Գ. եւ Մծբ.։) (Կարէ նշանակել եւ կարօտական, տենչողական։)


Անձկակարօտ

cf. Անձկայրեաց.

· Calfa

NBHL (2)

Անձկով կարօտեալ. կարօտով անձկացեալ. ըղձափափաք. արզուլու. հասրէթլի.

Անձկակարօտ տարփմամբ սիրոյ. (Շ. տաղ.։)


Անձկամ, ացի

vn.

to desire, to wish;
to aspire to, to sigh for, to long for.

· Calfa

NBHL (2)

Անձկամ եւ ոչ տեսանեմ. (Նար. ՟Ի՟Ը։)

Գթալն սրտին է, եւ անձկալն՝ հոգւոյն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ե։)


Անձկայրեաց

adj.

burning with desire, sighing after.

· Calfa

NBHL (2)

Անձկով այրեցօղ կամ այրեցեալ. կարօտով սիրտը էրօղ կամ էրած.

Բազում անձկայրեաց տրտմութեամբ, եւ ծանրաթախիծ հոգով (կամ ոգւով) պաշարեալ. (Բուզ. ՟Գ. 11։ եւ Կորիւն.։)


Անձկանամ, ացայ

vn.

to be narrow;
cf. Անձկամ.

· Calfa

NBHL (4)

ԱՆՁԿԱՆԱՄ որ եւ ԱՆՁԿԱԼ. ποθέω, ἑπιποθέω. desidero, concupisco. Անձուկ ունել կամ կրել. կարօտանալ. ցանկանալ. փափաքել. հասրէթ չէքմէք, արզուլամագ, միւրատ էթմէք.

Ի մեկնել նորա՝ անձկանայ առ նա։ Անձկացեալ եմ տեսանել զձեզ։ Անձկացեալ են առ ձեզ վասն առաւել շնորհացն Աստուծոյ՝ որ են ի ձեզ։ Անձկացեալ եմ առ ձեզ ամենեսին գթովքն Քրիստոսի Յիսուսի։ Ինքն իսկ յոյժ անձկացեալ է տեսանել. (Իմ. ՟Դ. 2։ Հռ. ՟Ա. 11։ ՟Բ. Կոր. ՟Թ. 14։ Փիլիպ. ՟Ա. 8։ ՟Բ. 26։)

Յորժամ յափշտակեսցէ զանձկացեալս իւր։ Այժմ տեսանես զՔրիստոս, առ որ անձկացեալն էիր. (Ագաթ.։)

Ընդ նեղ դուռն անձկացեալ ճանապարհին, (Շար.) է երկդիմի, այս ինքն նեղ, անձուկ. կամ ցանկացեալ, ցանկալի։


Անձնագեղ, ոյ

adj.

well formed, elegant, handsome, beautiful.

· Calfa

NBHL (3)

Գեղեցիկ եւ վայելուչ անձամբ. աղուոր. տիլպէր.

Զոր առեալ անձնագեղոյն։ Անձնագեղացն պարսից. (Խոր. ՟Ա. 8։ ՟Գ. 65։)

Զանձնագեղս արտաքոյ այլոցն տրոհեալ։ Զանձնագեղս եւ զվայելուչ երիտասարդն զԱշոտ. (Յհ. կթ.։)


Անձնադատ

adj.

that condemns himself.

· Calfa

NBHL (1)

Սխալեալ անձնադատ։ Անձնադատ գերի։ Ընկա՛լ զխոստովանութիւն անձնադատ բանիս. (Նար. ՟Գ. ՟Ի՟Ը. ՟Հ՟Ա։)


Անձնադիւր

cf. Անձնդիւր.

· Calfa

NBHL (2)

Չէ՛ այն արուեստ հատակաց, այլ անձնադիւրաց. (Ոսկ. եբր.։)

Մի՛ սովորեսցիս լինել անձնադիւր եւ փափկակեաց. (Յհ. գառն.։)


Անձնակամ, աց

adj. adv.

voluntary, with good will;
free;
— կամօք, willingly.

· Calfa

NBHL (6)

Կարգեաց զբանաւորս, զխօսունս՝ իմաստունս անձնակամս. (Բուզ. ՟Դ. 5։)

Կանխէին անձնակամ կամօք ի պահս եւ յաղօթս. (Ագաթ.։ որ ի Ճ. ՟Բ.) գրի ԱՆՁՆԱԿԱՆ.

Եւ անձնահաճ. ինքնահաւան. ինքնագլուխ.

Յանձնակամ մարդկանն գնալոյ ծնաւ զպառակտումն։ Ազատեսջիք ի ծառայութենէ անձնակամ գործոցն խաւարի. (Ագաթ.։)

Պերոզ անձնակամ եւ անհաւան։ Ըստ հպարտ եւ անձնակամ բարուց իւրոց. (Փարպ.։)

Անտէրունչք եւ անձնակամք. (ՃՃ.։)


Անձնական, ի, աց

adj.

personal;
hypostatical;
own.

· Calfa

NBHL (10)

ψυχικός. animatus, animalis, ceu animae, vitalis, πνευματικός, spiritualis. Հոգեկան. հոգեւոր. իմանալի, բանաւոր. շնչաւոր. կենդանական. րուհանի.

Քահանայապետն ի սրբոցն սրբոց ոչ մտանէ պճղնաւորաւն, նուիրել զանձնական արիւնն։ Զանձնական զխուճապ Աստուծոյ յինէն ի բաց փարատեցուցեալ. (Փիլ. այլաբ.։)

Յանձնական էութեան իւրում զիւրն ունի, այլ վասն երեւելի արարածոցս առեալ նմանութիւն. (Ագաթ.։)

Մարմնականաց եւ անձնականաց։ Անձնականացն աներեւութից։ Անձնական օձ, կամ ցաւ, կամ երկիր, կամ քաղաք եւ այլն. (Նար. ստէպ։ Լմբ. սղ. ՟Ծ՟Դ։)

Անձնական պատարագ լինել Աստուծոյ կենդանւոյ. (Վահր. դտ.։)

Անձնական առաքինութիւնք. (Սարկ. քհ.։)

Անձնական զօրութիւնք. Նիւս. բն. ստէպ. իմա՛ կենդանական, եւ յօժարական. զոր օրինակ երեւակայութիւն, միտք, յիշողութիւն, շարժութիւն, զգայութիւն։

Կամ իբր անձնաւոր.

Բանն Աստուած՝ բան անձնական, եւ մարդ կատարեալ. (Ոսկ. ես.։)

Անձին սեպհական. իւրական. յատուկ.


Անձնակից, կցի, կցաց

adj.

unanimous, with one accord.

· Calfa

NBHL (2)

ὀμόψυχος. unanimis. Համաշունչ. համակամ. մէկ սիրտ՝ մէկ հոգի.

Եղեաք միոյն՝ մի, որք Երրորդութեանն եմք կամակիցք եւ անձնակիցք. (Առ որս. ՟Ժ՟Գ։)


Անձնահաճ

adj.

presumptuous, vain.

· Calfa

NBHL (4)

ԱՆՁՆԱՀԱՃ կամ ԱՆՁՆՀԱՃ. որ եւ ԱՆՁՆԱՀԱՃՈՅ, ԱՆՁՆՀԱՃՈՅ. αὑτάρεσκος. sibi nimis placens. Ինքնահաճ. ինքնահաճոյ. ինքնահաւան (ոք, կամ գործ նորա). քիւսթահ, մազրուր.

Այնպիսին ժպիրհ եւ անձնահաճ եւ անհաւատ է։ Անձնահաճն յանդիմանի նոյն ինքն եւ անհնազանդ. (Բրս. հց.։)

Եղեւ այր քաջ, անձնահաճ եւ հպարտ. (Խոր. ՟Բ. 48։)

Անձնահաճ հպարտութիւն, կամ սնապարծութիւն. (Յճխ. ՟Ի։) (Փարպ.։)


Անձնամատն

adj.

that betrays himself;
— լինել, to betray one's self.

· Calfa

NBHL (3)

Աղջկորդի անձնամատն. (Նար. ՟Ի՟Բ. ՟Խ՟Ը։)

Անձնամատն եղեն ի ձեռն նոցա. (Լմբ. պտրգ.։)

Մատնիչ անձին իւրոյ ի ձեռս օտարաց. վնասակար անձին եւ այլոց. ինքնակամ օտարացեալ. αὑτόμολος. transfuga.


Անձնանախատ

adj.

that reproaches himself.

· Calfa

NBHL (3)

ὡνείδισας ψυχήν. improperans animamsuam. Որ նախատինս դնէ անձին իւրում. ոտնհարու հոգւոյ եւ մարմնոյ իւրոյ.

Ժողովուրդ անձնանախատ ի մահ. (Դատ. ՟Ե. 18.) որ գրէ

Որ նախատեաց զանձն իւր ի մահ. այս ինքն զի խրոխտացաւ եւ ընկեց զանձն իւր ի մահ։ (Եփրեմ.)


Անձնապահ, աց

adj. s.

on guard, cautions;
royal guard, body-guard;
— լինել, to be cautious, to be on guard.

· Calfa

NBHL (7)

σωματοφύλαξ. satelles, corporis custos. Պահապան անձին կամ մարմնոյ թագաւորի. թիկնապահ.

Զամենայն իշխան օրամտիցն ի սպաս անձնապահաց թագաւորին (այս ինքն անձնապահ գոլոյ կամ անձնապահութեան). (՟Ա. Մնաց. ՟Ի՟Ը. 2։)

Ոչ են այնպէս զգոյշք թագաւորի անձնապահք, որպէս նոքա. (Ոսկ. յհ. ՟Բ. 32։)

ԱՆՁՆԱՊԱՀ. Ուր իցէ զգուշութիւն անձին իւրոյ.

Վասն անձնապահ լռութեան. (Կլիմաք.։)

ԱՆՁՆԱՊԱՀ ԼԻՆԵԼ. Պահել զանձն իւր. զգոյշ լինել. խորշել. սագընմագ.

Յորմէ եւ դու անձնապա՛հ լինիջիր. (՟Բ. Տիմ. ՟Դ. 15։ յն. զքեզ պահեա՛։)


Անձնապահապետ

s.

the commander or captain of the guard.

· Calfa

NBHL (3)

Եւ որպէս խնամակալ անձին իւրում եւեթ. ինքնատէր. ինքնագլուխ.

Եւ ինքեանք ցրուեալք տիրագլուխք անձնապահապետք յամենայն լերինս շրջէին. (Խոր. ՟Գ. 56։)

ἁρχισωματοφύλαξ, (իբր մարմնապահապետ) summus corporis custos. Գլուխ անձնապահաց կամ թիկնապահաց.


Անձնապանծ

adj.

boastful, full of vanity;
— լինել, to be extolled.

· Calfa

NBHL (3)

Պանծացեալ յանձն իւր. եւ որ ինչ է պանծալի անձին. փառացի. շքեղ.

Անձնապանծ բարեփառութիւն. (Պիտ.։)

Այնու գունակ տեսանէին անձնապանծ լիեալ. (Պիտ.։)


Անձնապաշտ

adj.

that adores himself, interested, selfish, egoistical.

· Calfa

NBHL (3)

Անձնապաշտիցն վարձս ընդէ՞ր տայ. (Ոսկիփոր.։)

ԱՆՁՆԱՊԱՇՏ ԼԻՆԵԼ. Անձամբ պաշտել. կամ հոգւով պաշտել.

Յոտնաւոր տքնութեամբ անձնապաշտ լեալ արքայն. (Ճ. ՟Ա.։)


Անձնապէս

adv.

personally;
properly;
hypostatically.

· Calfa

NBHL (3)

Հոգեպէս. ի բոլոր անձնէ. ի սերտ սրտէ.

Զվայելս անտեսիցն անձնապէս հոգիադրկեալ. (Նար. կուս.։)

Պէտք են քահանային զնոցա ասացեալ սաղմոսերգութիւն՝ ի՛ւր անձնապէս օրհնութեամբն Աստուծոյ մատուցանել. (Խոսր.։)


Անձնասէր

adj.

selfish, self-interested;
guilty of egotism;
mild, courteous.

· Calfa

NBHL (5)

φίλαυτος. sui ipsi amori cedens, φιλόψυχος, huus vitae cupidus. Որ սիրէ զանձն իւր յանչափս. խնդրօղ զանձինն, եւ ոչ զընկերին. կենցաղասէր. քէնտինի՝ քէնտի ֆաիտէսինիսեվիճի.

Մի՛ ոք եղիցի անձնասէր, եւ մի՛ առանց համարձակութեան. (Ածաբ. ի մակաբ.։)

Անձնասէրն ոչ կարէ լինել եղբայրասէր. (Մանդ. ՟Ժ՟Դ։)

Հպարտ եւ անձնասէր. (Խոր. ՟Ա. 13։)

Առ տկարութեան մտաց վասն անձնասէր բարոյից. (՟Բ. Մակ. ՟Զ. 21.) յն. անօրէն գթասիրութեամբ բերեալք։


Անձնասպան, աց

adj. s.

that has committed suicide;
self-murderer.

· Calfa

NBHL (2)

αὑτόκτονος, αὑτοφόνος. qui se ipse interficit, perimit. Սպանօղ անձին իւրոյ. որ զիւրովի երթայ. անձնամահ. ինքը զինքը մեռցնօղ.

Անձնասպան լինել. (Կանոն.։)


Անխտիր, տրի, տրից, տրաց

adj. adv. indifferent;
indiscreet.

· Calfa

NBHL (8)

Զտէր թողին՝ անխտիր լինել ի պոռնկութիւն։ Անխտիր եղեւ ամենայն ազգ որդւոցն Իսրայէլի, խառնակեցան ընդ հեթանոսս. (Ովս. ՟Դ. 10։ ՟Ա. Եզր. 69։)

Անխտիրն համանգամայն զոգւոցն գեղ ապականեաց։ Մեղանք երկիւղածին, եւ անխտրին. (Բրս. հց.։)

Առ անխտիրսն ի չարիս։ Անխտիր անօրէնութիւն. (Յճխ. ՟Ը։)

Որպէս զանփորձ անխտիր՝ դատապարտիմ։ Անխտիր եղեալ ի մեղս։ Անխտիր համարձակութեամբ. (Լմբ. պտրգ. եւ Սղ.։)

Եւ ոչ խորշելի խտրանօք, ոչ խղճելի. եւ անզանազան. անտարբեր.

Կերիցեն անխտիր, եւ մի՛ խոտորեսցեն, որպէս եւ ծնեալքն յանասնոց անտի անխտիր են. (Մխ. դտ.։)

Մի եւ նոյն է՝ անխտիր անուամբ անուանեալ։ Մի՛ վասն անխտիր անուանցդ եւ այլն. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

ἁδιάφορος. indifferens. Որ ոչն խտրէ զխտրելիս. անընտրող. անխիղճ. աներկիւղած. անզգոյշ. համարձակ ի չարիս. ինսաֆսըզ. Ուստի՛ ԱՆԽՏԻՐ ԼԻՆԵԼ՝ ըստ յն. ասի, չպահել զանձն կամ չզգուշանալ. չորոշել.


Անխտիր

adv.

indifferently;
indiscreetly.

· Calfa

NBHL (8)

ἁδιάφορος. indifferens. Որ ոչն խտրէ զխտրելիս. անընտրող. անխիղճ. աներկիւղած. անզգոյշ. համարձակ ի չարիս. ինսաֆսըզ. Ուստի՛ ԱՆԽՏԻՐ ԼԻՆԵԼ՝ ըստ յն. ասի, չպահել զանձն կամ չզգուշանալ. չորոշել.

Զտէր թողին՝ անխտիր լինել ի պոռնկութիւն։ Անխտիր եղեւ ամենայն ազգ որդւոցն Իսրայէլի, խառնակեցան ընդ հեթանոսս. (Ովս. ՟Դ. 10։ ՟Ա. Եզր. 69։)

Անխտիրն համանգամայն զոգւոցն գեղ ապականեաց։ Մեղանք երկիւղածին, եւ անխտրին. (Բրս. հց.։)

Առ անխտիրսն ի չարիս։ Անխտիր անօրէնութիւն. (Յճխ. ՟Ը։)

Որպէս զանփորձ անխտիր՝ դատապարտիմ։ Անխտիր եղեալ ի մեղս։ Անխտիր համարձակութեամբ. (Լմբ. պտրգ. եւ Սղ.։)

Եւ ոչ խորշելի խտրանօք, ոչ խղճելի. եւ անզանազան. անտարբեր.

Կերիցեն անխտիր, եւ մի՛ խոտորեսցեն, որպէս եւ ծնեալքն յանասնոց անտի անխտիր են. (Մխ. դտ.։)

Մի եւ նոյն է՝ անխտիր անուամբ անուանեալ։ Մի՛ վասն անխտիր անուանցդ եւ այլն. (Կոչ. ՟Ժ՟Ե։)


Անխտրաբար

adv.

cf. Անխտիր.

· Calfa

NBHL (22)

ԱՆԽՏՐԱԲԱՐ ԱՆԽՏՐԱՊԷՍ ԱՆԽՏԻՐ ԱՆԽՏԻՐՍ ἁδιαφόρως. indifferenter, ἁφυλάκτως. sine custodia. Առանց խտրելոյ, կամ խղճելոյ. անխափան. համարձակ. աներկիւղ. յանզգոյշս.

Մտցեն ի նոսա անխտիր, եւ պղծեսցեն զնոսա։ Յամենայն տեղիս պաշտամանց անխտիր համարձակ մտանեմ. (Եզեկ. ՟Է. 22։ ՟Գ. Մակ. ՟Ա. 9։)

Զէշս եւ զձիս մեռելոտիս առ սովոյն վտանգի անխտիր ուտէին. (Եղիշ. ՟Գ։)

Անխտիր տան զանձինս որկորստութեան. (Շ. ընդհ.։)

Յանխտիրս հայեցաւ, յանդէպս տեսանէր. (Կոչ. ՟Բ։)

Զմատնչաց եւ զխաչահանուաց գործ գործեն կամ տգիտաբար կամ անխտրաբար. (Խոսր. պտրգ.։)

Զանասնօրէն դիմեցումն անխտրաբար. (Նար. ՟Խ՟Ը։)

Ամենեցուն անխտրաբար ընդ մեղս բերիլն. (Լմբ. պտրգ.։)

Ապականագործ ախտիւ պոռնկեցան ընդ նմա անտխրապէս. (Լաստ. ՟Ի՟Գ։)

Յորժամ խոհականն անխտրապէս ի շատախօսութիւն հեղու. (Լմբ. սղ.։)

Կամ անզանազանաբար. առանց խտրանաց. ոչ որոշելով զայս կամ զայն. անաչառ. անստգիւտ. թէքլիֆսիզ. այրը սէլի էթմէյէրէք.

Ընկալեալ զսերմն բարի յանխտիր սերմանողէն։ Անխտիր սփռօղ. (Սկեւռ. լմբ.։)

Ի մի բերէ զամենայն ազգս ի Քրիստոս անխտրաբար. (Ոսկ. գծ.։)

Անխտրաբար տաճարացն Աստուծոյ. (Յհ. իմ. եկեղ.։)

Անխտրաբար երկնային էութիւնս կամ երկնային զօրութիւնս կոչեմք. (Դիոն. երկն.։)

Անխտրաբար կոչէ զամենայն մարդկային բնութիւնս. (Մամբր.։)

Երբեմն լեզուաւ տային զողջոյնն, եւ երբեմն գրով անխտրաբար. (Սարգ. յկ. ՟Ա։)

Անխտրաբար օրհնէ ընդ մեզ։ Անխտրաբար եղեալ աստուածայնոցն գրոց՝ զբեռիցն ձայն ընդունելով. (Պրպմ. ՟Լ՟Բ։)

Անխտրաբար վարին գիրք անուամբքս. (Սարկ. մարդեղ.։)

Անխտրաբար առնու զանունս ի վերայ երկոցունցն. (Լմբ. սղ.։)

Զոր անխտրապէս առեալ մեր՝ կապեցաք զայն նշան ընդ ամենայն նիւթս. (Յհ. իմ. պաւլ.։)

Ի վերայ բոլոր աստուածպետութեանն բոլորման է առնլի եւ անխտրապէս. (Դիոն. ածայ.։)


Անխրամ

adj.

breach-less, solid.

· Calfa

NBHL (2)

Ուր չգուցէ խրամ կամ խրամատութիւն ինչ. պատառուածք չունեցօղ.

Ունի ցանկ անխրամ, ուր ոչ կարասցէ սողել մտանել չարն. (Եղիշ. ննջ.։)


Անխրամատելի

cf. Անխրամ.

· Calfa

NBHL (3)

Զոր չէ մարթ խրամատել կամ պատառել ճեղքել, եւ անցանել.

Զբովանդակն արգելուին վայր՝ անխրամատելիս գործելով. (Պիտ.։)

Անխրամատելի երեքկին շրջապատել զնոսա. (Յհ. իմ. ատ.։)


Անխրատ, ից

adj.

undisciplined, irregular, licentious, incorrigible.

· Calfa

NBHL (13)

Անխրա՛տք դի՛ք ի սիրտս ձեր։ Ոչ սիրէ անխրատն զյանդիմանիչ իւր։ Բերան անխրատից տեղեկանայ չարեաց։ Ոչ ուրախ լինի հայր ի վերայ որդւոց անխրատի։ Անխրատից պատահէ մահ։ Անձինք անխրատք մոլորեցան։ Ազգք անխրատք։ Պատրաստին անխրատից տանջանք։ Ի տուժել անխրատի եւ այն։

Ընդ անխրատ հրէիցն լուիցուք առ ի նմանէ. (Կիւրղ. գանձ.։)

Յաղագս անխրատիցն եւ ծուլիցն. (Շ. ընդհ.։)

Յանխրատիցն պատուհասէ. (Լմբ. սղ.։)

Ի բարի ուսմանէ անխրատ է. (Երզն. խր.։)

Վարդապետ անխրատ՝ կորուստ է աշակերտաց. (Նեղոս.։)

Կռուել ընդ այնպիսիսն անխրատս ոչ է պարտ. (Եփր. ՟բ. տիմ.։)

Ոչ անխրատ երիկամունք. (Նար. մծբ.։)

Յանխրատ խնդրոց հրաժարեա՛. (՟Բ. Տիմ. ՟Բ. 23։)

Ստեղծին յիմար եւ անխրատ խնդիրս ի մոլորութիւն բազմաց. (Աթ. ՟Բ։)

Հեռանալ յանխրատ անօրէնութենէ. (Յճխ. ՟Ը։)

Կամ ոչ ուսուցեալ յայլմէ. ինքնին խրատեալ.

Օտարութիւն է՝ անխրատ իմաստութիւն. (Կլիմաք.։)


Անխրատական

cf. Անխրատ.

· Calfa

NBHL (1)

Մանուկս անխրատական. (Նար. ՟Ի՟Բ։)


Անխօս, ից

adj.

dumb;
irrational.

· Calfa

NBHL (16)

ἅλογος. irrationalis, ratione et loquela carens. Ոյր չիք խօսք կամ բարբառ. անբան. անասուն. եւ անշունչ. ոչ խելք՝ ոչ լեզու ունեցօղ.

Իբրեւ զանխօս անասունս. (՟Բ. Պետ. ՟Բ. 12։ Յուդ. 10։)

Ընդէ՞ր առնիցես ծառայ զխօսուն ոգիդ անխօս նիւթոյն՝ հօրն ամենայն չարեաց. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Անխօս տարերցս երկիր պագանելով. (Եղիշ. ՟Բ։)

Արեգակն եւ լուսին, որք անխօսքն եւ անմռունչ են. (Եզնիկ.։)

Թռչնոց անխօսից։ Անասնոց անխօսից. (Կոչ. ՟Թ։ ՃՃ.։)

Գառն խօսուն հարցանէր վասն գառինն անխօսի. (Եփր. նին.։)

Եւ լռեալ ի խօսելոյ. որ եւ ըստ յն. անգործ լեզու.

Եղեւ անխօս որպէս զորոջ առաջի կտրչի. (Շ. թղթ.։)

Այնքան ի միմեանց որոշեալք՝ որքան լեզու շատխօս յանխօսէն. (Առ որս. ՟Ժ՟Ե։)

առանց խօսելոյ. լռութեամբ.

Զանց առնել զնովաւ անխօս. (Վրք. հց. ՟Ի՟Ե։)

Անխօս՝ լեզուաց (այս ինքն ի լեզուաց՝ Աստուած). (Ագաթ.։)

Անխօս մարգարիտ. անխօս ըստ այսմ ասէ, զի ոչ կարէ խօսք կամ պատմութիւն բանի առ նա ձգտել. (Լմբ. էր ընդ.։)

Եւ կոյս՝ չեւ խօսեցեալ առն.

Որ զանխօս կանայս բռնադատեն. (Կանոն.։)


Անծախ

adj.

inconsumable;
incombustible.

· Calfa

NBHL (13)

ἁνάλωτος. inconsumptus, inexpugnabilis, μὴ δαπανόμενον, quod non absumitur, ἁμείωτος, imminutus. Որ ոչ ծախի. անվատնելի. անմաշելի. անվնասելի. անսպառ. անկապուտ. աննուազ. որ չի մաշիր, չի հատնիր. զայ՝ թէլէֆ օլունմազ.

Անծախ լինելոց են գանձք նոցա։ Զայն մեծութիւն խնդրեսցուք, եւ զանծախ ընչաւէտութիւնն. (Ոսկ. մ. ՟Ա. 20։ ՟Բ. 22։)

Քաղաքս ի քումմէ մտանելոյդ՝ անծախ եւ անվնաս մնասցէ. (Փիլ. յովն.։)

Անծախ բարեպարգեւութիւն. (Խոսր.։)

Անծախ գանձուց. (Նար. ՟Ձ՟Գ։)

Առաքեսցե՛ս զառատ հոգին, որ է անծախ ի պարգեւին. (Յիսուս որդի.։)

Անծախ լինել կերակուր. (Լմբ. պտրգ.։)

Զայն միայն (մասն ի զմրուխտն) թողուն անծախ, որ ինչ ի նմա տեսանի կանաչագոյն. (Նիւս. երգ.։)

Զամենայն անծախ երկիւղածութիւն ցուցանելով. (Բրս. ընչեղ.։)

Զանծախ առաքինութիւնսն լիով կատարեն, եւ դանկ մի աղքատին ոչ կարկառեն. (Սարգ. յկ. ՟Զ։)

Աստ անինչ եւ անծախ լինել յաւելորդս. (Ոսկ. կողոս.։)

Զհաց մեր զանծախն եւ զհանապազորդն տո՛ւր մեզ. (Լմբ. պտրգ.։)

որ եւ ռմկ. անծախք. առանց ծախուց ընչից եղեալն. խարճսըզ. մասրաֆսըզ. ἁδάπανος. sine impensa.


Անծախական

cf. Անծախ.

· Calfa

NBHL (2)

Ոչ ժամանակ մաշեն, ոչ հող փտէ, այլ կայ մնայ միշտ անծախական. (Ոսկ. ես.։)

Ջեռնուին եւ նոքա անծախական հրովն. (Եղիշ. ՟Բ։)


Անծախաբար

adv.

without being consumed.

· Calfa

NBHL (4)

Առանց ծախեալ լինելոյ. որ եւ ԱՆԾԱԽԱՊԷՍ. անվատնելի օրինակաւ. անսպառութեամբ, եւ առատապէս.

Պատարագիս անծախաբար յընդհանուրս ամենայն. (Բենիկ.։)

Աղբիւր գիտութեան ի նոցանէ բաշխի անծախաբար. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Անծախաբար բաշխէ զպարգեւս շնորհի իւրոյ. (Նանայ.։)


Անծաղիկ

adj.

that does not flower or blossom.

· Calfa

NBHL (4)

Անմասն ի ծաղկէ. որ ոչ բերէ ծաղիկս. չիլէքսիզ.

Ի ծառոց կէսքն ծաղկաբերք, եւ կէսքն անծաղիկք. (Վեցօր. ՟Ե։)

Ձմերանի՝ անծաղիկն եւ թառամեալն գոլ. (Նիւս. երգ.։)

Որ ի մեղուացն անծաղիկս ձմերայնի հայցէ մեղր. (Մագ. ՟Ժ՟Ը։)


Անծամ

adj.

that cannot be chewed, tough.

· Calfa

NBHL (2)

ἁμάσητος. non mansus, non mandabilis. Ոչ ծամեալ. անծասկելի. որ չի ծամուիր, չծամուած. չիյնէնմեզ. չիյնէնմէմիշ.

Իբր զխիստ ինչ զանծամ. (Յոբ. ՟Ի. 18։)


Անծանակ

adj.

that is not mocked;
free from shame.

· Calfa

NBHL (2)

Առ անծանակ կոյսն գայ։ Կոյսն անծանակ. (ՃՃ.։)

Անծանակն յաղագս մեր տղայաբար բարձեալ գրկօք. (Տօնակ.) թուի գրելի գոլ՝ անժամանակն, կամ իմանալի՝ անծանն։


Անծանօթանամ, ացայ

vn.

to be unknown;
to be disguised.

· Calfa

NBHL (8)

Անծանօթանալոյն եւ դժուարալուր լուտանացն բան. (Պիտ.։)

Անծանօթացան ի բարեկամաց. (Ոսկիփոր.։)

Միթէ անծանօթացեա՞լ է առ իս փրկութիւնն. (ՃՃ.։)

Ո՞րպէս ընդ ճանաչելն զճշմարտութիւնն՝ եւ անծանօթացաք. (Լմբ. համբ.։)

Զբնութիւնն անծանօթացաւ, եւ զգութ փակեաց ի նմանէ. (Սկեւռ. աղ.։)

Մի՛ անծանօթանալ մեզ ոգւոյն (բժշկութեան ի մեղաց)։ Ամենեքեան անծանօթանային միմեանց ի բանսարկութիւն վնասամտութենէ. (Բրս. հց. եւ Բրս. ի գորդ.։)

Զբարկութիւնն ա՛րկ ի վերայ հեթանոսաց, եւ որ բնաւին անծանօթանան քեզ. (Մխ. երեմ.։)

չճանաչել. մոռանալ. եւ չկամիլ ճանաչել. ἁπογινώσκω.


Անծառ

adj.

treeless.

· Calfa

NBHL (2)

Ուր չկայցէ ծառ կամ տունկ երեւելի եւ պտղաբեր.

Յանծառ յանպտուղ յանփոխ անապատի բնակելով յովհաննէս. (Բաբիղ. յհ. մկ.։)


Անծառայ

adj.

free;
without servants.

· Calfa

NBHL (4)

ἁδούλωτος. non servus, liber. Որ չէ՛ ծառայ այլոց, այլ՝ ազատ. գուլ օլմայան.

Ըստ բնութեամբ անծառայ գոլոյ հոգւոյն, եւ անըմբռնելի։ Անծառայ իմն, եւ յամենայն նուաստութենէ ազատ. (Դիոն. երկն.։)

Կամ ոյր չիք ոք ծառայ. խըզմէթքեարսըզ.

Ձանձրացուցանէին բազմածառայքն զանծառայիցն զտուրսն, խնդրելով հանապազ զմիս այլեւայլ որսոց. (Փարպ.։)