Your research : 1 result for բութ

Բութ, բթի exact entry

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«հաստ, գուլ, անհասկացող. 2. գուլ, ո՛չ-սուր. 3. ծանր, թաւ» Փիլ. Նիւս. ծն. Շնորհ. այբուբ. Երզն. քեր. «կէտառրու-թեան մէջ՝ նշանը» Թր. քեր. «90 աստիճա-նից մեծ անկիւն» Եւկղիդ. որից բթել Սիր. լ. 10. Վրք. և վկ. Ա. 370. բթիլ Ագաթ. Եղիշ. բթագոյն Փիլ. Պղատ. տիմ. բթահայեաց «ո՛չ-սրատես» Առաք. մոլ. բթացուցանել Շնորհ. ընդհ. Ոսկ. աւագ բշ. բթութիւն Նիւս. բն. Մագ. քեր. առանց սղումի՝ բութանկիւն Եւ-կըղիդ. նոր բառեր են՝ բթանալ, բթամիտ ևն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhut-ձևից։ Հայերէնի հետ նշանակութեամբ նոյն են հոլլ. bot, դան. but, հիւս. գերմ. butt «բութ (նիւթապէս և կամ փոխաբերաբար, այն է «հաստագլուխ, ըթամիտ») կարճ ու հաստ», գերմ. verbuttet «մարմնով կամ հոգեպէս չզարգացած» գւռ. buttet «կարճ ու հաստ», Butz «կարճ ու հաստ մարդ, անասուն կամ բոյս», փոխառութեամբ՝ հունգ, buta «բութ, ապուշ», սպան. պորտ. boto, botoso «բութ», ֆրանս. (pied) bot «կուչ եկած (ոտք)», վալ-լոն. bott, իտալ. boto, ռում. but. butacīū «բութ», ռուս. botètь, butetь «հաստանալ, գիրանալ», սլ. buta «խոշոր գլխով մարդ, բթամիտ մարդ»։ Այս բառերից սլաւական խումբը ըստ Berneker 77 փոխառեալ է գերմանականից միւսների ծագումը պարզու-ած չէ։ Ըստ Pokorny 2, 127 գերմանական խումբն էլ ծագում է հնխ. bhaud-, bhūd-«զարնել, հրել» արմատից, որի համազօրն է հնխ. bhaut-, bhūt-«զարնել, հրել» (Po-korny 2, 125)։ Հյ. բութ ձևով համապա-տասխան երկրորդին, իսկ նշանակութեամբ առաջինին, դառնում է երկուսի միջին օղա-կը, աւելացնենք հատկապէս գւռ. բթել, բո-թել «հրել, մշտել», որ նոյն արմատների բայական իմաստն էլ պահում է։-Աճ.

Meillet MSL 9, 150 համեմատում է լիթ. bukùs «բութ, զուլ», bukti «բթա-նալ, գուլ դառնալ», որոնց վրայ MSL 10, 282 աւելացնում է նաև գոթ. bauθs «խուլ, համր, անհամ»։ Հիւբշ. 430 չի ընդունում առաջին մեկնութիւնը, որով-հետև կարելի չէ հյ. թ և լիթ. k իբրև մասնիկ բաժանելով բառից՝ ենթադրել համեմատւում են սանս. badhirá-, միոլ. bodar «խուլ» (տե՛ս Walde 275)։ Bug-ge BВ 18, էջ 163 ալբան. bute «կա-կուղ» բառի հետ, որ հիշել է Moratti՝ but ձևով։ Pedersen KZ 36, 341= Նպաստ մը, էջ 12 կցում է ալբան. bute «կակուղ», իռլ. bocc, նիռլ. bog «կակուղ» բառերի հետ, որոնց նշանա-կութիւնը անյարմար է։-Հիւնք. բոյս բառից։ Charpentier IF 25, 242 հնխ. bhau-«զարնել» արմատից. հմմտ. ւտ fatuus «անհամ». confuto «խառնել,

օրոփել»։ Karst, Յուշարձան 415 մոն-ղոլ. moxo, բուրիաթ. moko, թունգուզ. moko, մանչուր. mokto, motso, moǰo «բութ» և հյ. մունջ բառերի հետ. իսկ էջ 418 ալթայ. թաթար. but, bot, but (կլոր, թաւ մարմինների համար ասու-ած), չաղաթ. put «խրճիթ, սրունք», buta «կլորիկ թուփ, կոճղ», օսմ. buda-la «ապուշ», bodur «կարճահասակ» ևն։ Mladenov IF 38, 169 ալբան, butə «կակուղ, փափուկ, քնքոյշ», գոթ. ba-uθs, լիթ. bukús, նորվ. butt «բութ» բառերի հետ՝ հնխ. bhut ձևից։

ութակ «նուագարանի բանալի» տե՛ս բոյթ։ Թերևս նոյն է բութակ «մոյթ. նեռուև». որ յիշում է Բառ. երեմ. էջ 215։

NBHL (6)

βαρύς (որ եւ Վառ ձայն, այսինքն ծանր). βαρεία ravis Ըստ քերականաց է մասն առոգանութեան, այսինքն ոլորակ հակադրեալ շեշտի՝ վայրաբերիչ ձայնի ծանրութեամբ. եւ նշան նորա՝ որ նոյնպէս կոչի բութ, է այս (՝).

Եւ թէ մըտօքդ ես բութ եւ գուլ, ջանիւ զուսումն կե՛ր եւ կո՛ւլ. (Շ. այբուբ.։)

Զսո՛ւրն (որպէս հուր), եւ զբութն (որպէս հող). (Նիւս. ծն.։)

Մեղկ ճառաբանութիւնն (այսինքն արտասանութիւնն) ասի բութ։ (Երզն. քեր.) որ հայի եւ ի յաջորդ նշ։ (Իսկ հոլովքդ՝ բութի, կամ բութին, ի բութանէ, բութամբ, են ի բառէս Բոյթ, կամ Բոյթն. Տե՛ս ի վեր անդր)։

Եւ զբարբառոցն սաստկութիւնս ոլորմանցն՝ եօթն դէպ եղեւ գոլ. շեշտ, բութ, պարոյկ, թաւ, սոսկ, երկար, սուղ. (Փիլ. այլաբ.։)

(Անկիւնն) թէ մեծ լինի քան զուղիղն՝ կոչի բութ. եւ փոքր քան զուղիղն՝ կոչի սո՛ւր. (Եւկղիդ.։)


Entries' title containing բութ : 16 results

Անսրբութիւն, ութեան

s.

uncleanness, impurity.

· Calfa

NBHL (6)

Ցուցանէ զանսրբութիւն հրէիցն. (Շ. բարձր.։)

Եւ ոչ մեռանիցին վասն անսրբութեան իւրեանց. (Ղեւտ. ՟Ժ՟Ե. 31։)

Ոչ իւիք ունելով անսրբութեան վարս։ Անսրբութեանն զսրբութիւնն ի ներքս ամբարել. (Յճխ. ՟Ժ՟Ա. ՟Ի՟Գ։)

Սիրող սրբութեան, եւ ատեցող անսրբութեան. (Նիւս. սքանչ.։)

Զանսրբութիւնս իմ իմանալով՝ ողբամ հանապազ. (Եփր. խոստով.։)

Չէ պարտ այսպիսի անսրբութեանց հաղորդ լինել. (Փարպ.։)


Ապստամբութիւն, ութեան

s.

rebellion, revolt, mutiny, sedition, faction, revolution.

· Calfa

NBHL (7)

Եթէ վասն ապստամբութեան ինչ յանցեաք առաջի տեառն։ Ստիպաւ տագնապէին զապստամբութիւնն։ Զօրացան յապստամբութեան իւրեանց։ Զհետ ապստամբութեանց մերոց գնասցուք. եւ այլն։

Ապստամբութիւն ուսուցանես ի մոսէսէ. (Գծ. ՟Ի՟Ա. 21։)

Ես զնորա ապստամբութեան ինչ խորհուրդ ոչ գիտեմ. (Խոր. ՟Գ. 64։)

Ապստամբութեամբ բազմաւ թագ իւր կապեալ։ Յապստամբութիւն զինքն զինեալ յամիրապետէն. (Յհ. կթ.։)

Սկիզբն ապստամբութեան է յագեցումն վարդապետութեան. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Եթէ ոչ նախ եկեսցէ ապստամբութիւնն. (՟Բ. Թես. ՟Բ. 3.)

Եւ զի՞նչ իցէ ապստամբութիւնն. (Ոսկ.) զնա կոչէ ապստամբ, որպէս թէ զբազումս կորուսանիցէ, եւ ապստամբ առնիցէ։


Բութակ, աց

s.

thumb;
prop, support;
pin, peg;
coppel, crucible;
cork;
ring put on the thumb.

· Calfa

NBHL (2)

(Քնարահարն) առեալ զպղնձի բութակն ի ձեռն, եւ ձգէ ի ձեռին ի բոյթսն, եւ զթելսն պնդէ, եւ զյաւէտ ձիգսն թուլացուցանէ. (Յակ. ղրիմ.։)

Ժողովեա՛ զարծաթն եւ զժանգառն ի բութակ, եւ ա՛րկ ի ներքոյ խարոյկ մեղմագին։ Ա՛ռ զերկուս բութակս կաւակերտս, եւ դի՛ր ի վերայ հրոյ. (Ոսկիփոր.։)


Բութանկիւն, կեան

s.

obtuse angle.

· Calfa

NBHL (2)

Եռանկիւն բութանկիւն՝ այն, որ բութ ունի զանկիւնսն (կամ զմի յանկեանց). (Եւկղիդ.։)

ԲՈՒԹԱՆԿԻՒՆ որ եւ ԲԹԱՆԿԻՒՆ. Ըստ երկրաչափից՝ Ունօղ զբութ անկիւն. ἁμβλυγώνιος obtusangulus, obtusum angulum habnes


Դասախմբութիւն, ութեան

s.

meeting, assembly.

· Calfa

NBHL (1)

Ի սերկեան աւուրս դասախմբութեամբ. (Տօնակ.։)


Որբութիւն, ութեան

s.

orphanhood, orphanage.

· Calfa

NBHL (4)

Ոչ նստայց ես յայրութեան, եւ ոչ ծանեայց զորբութիւն. (Ես. ՟Խ՟Է. 8։)

Թեթեւացոյց վերակացութեամբ իւրով զորբութեանցն ծանրութիւն. (Ոսկ. մտթ.։)

Զորբութեան եւ զթշուառութեան մերոյ յայտնելով պատահումն. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Եղիցին սոքա աստուածագութ խնամածուք մերում որբութեանս. (Տօնակ.։)


Նրբութիւն, ութեան

s.

subtility, tenuity, slenderness, fineness, thinness.

· Calfa

NBHL (2)

Լայնել քեւ բարի զնրբութիւն ծածուկ խորհրդոյս. (Նար. ՟Ղ՟Գ։)

Ամենեւին անմասն րոպէին՝ նրբութիւն ժամանակի. (Երզն. մտթ.։)


Խարբութիւն, ութեան

s.

iniquity;
libertinage.

· Calfa


Կշտամբութիւն, ութեան

s.

cf. Կշտամբանք.

· Calfa

NBHL (3)

Զվասն նոցա կշտամբութեան յարմարել բանս. (Խոր. ՟Ա. 12։)

Կշտամբութեան չարի։ Կշտամբութեամբ մեծաւ. (Յհ. կթ.։)

Աստուստ սկսեալ զտանջողականն կշտամբութիւն։ Այսոքիկ են մեղաւորիս իմ կշտամբութիւնք, եւ այլն. (Նար.։)


Մտախաբութիւն, ութեան

s.

seduction, deceit.

· Calfa

NBHL (2)

Մեղայ մտախաբութեամբ դիւաց. (Մաշկ.։)

Մտախաբութեամբք ոմանք զինքեանս մոլորեցուցին, զայն վարկանելով բարի՝ յոր ինչ իւրեանց միտքն միտեցին. ընթերցի՛ր ըստ յն. մտաբախութիւն։


Լրբութիւն, ութեան

s.

impudence, impertinence, insolence, shamelessness, arrogance, cynism;
ի — դարձուցանել, to render insolent.

· Calfa

NBHL (6)

Լրբութիւն սրտի քոյ արար զքեզ ծակամուտ վիմաց. (Երեմ. ՟Խ՟Թ. 16։)

Լրբութեամբ խիզախել, կամ առաջի աստուծոյ կալ, կամ մերձիլ ի համբոյր. (խոսր։ Սարգ.։ Շար.։)

Յորժամ թագչի, գայ ի լրբութիւն. այսինքն լրբի. (Բրսղ. մրկ.։)

Զլրբութիւն հակառակողին ըմբերանալ. (Նար. ղ։)

Ցուցանէր զնոցա լրբութիւնն։ Որ ին հրապարակաւ յանդիմանին մեղք՝ ի լրբութիւն դարձուցանեն յանցաւորն։ Կինն քանանացի լրբէր զբարւոք լրբութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 40։ Ոսկ. ապաշխ. ՟Բ. 27։)

Անդ ողորմութիւն գտանելի կարի լրբութեամբ ժտողին ոչ է. (Մաշկ.։)


Համախմբութիւն, ութեան

s.

meeting, assembly.

· Calfa

NBHL (1)

Յանդրանկացն միաւորի համախմբութիւն. (Տօնակ.։)


Ջրարբութիւն, ութեան

s.

cf. Ջրըմպութիւն.

· Calfa

NBHL (1)

Ոչ երբէք զինուորութեամբ ի բանակի գոլով ճաշակիցէ յայսպիսի ըմպելեացս, այլ ջրարբութեամբ լինել առ միմեանս. (Պղատ. օրին. ՟Բ։)


Սրբութիւն, ութեան

s. fig. med.

holiness;
purification;
purity, cleanliness, neatness;
expiation;
offering;
sanctuary;
*Communion;
chastity, modesty;
innocence, integrity, candour;
abstersion;
սրբութեանց or — սրբոց, the Holy of Holies;
— սրբութեանց or սուրբ սրբութեանց, most sacred;
յարկ սրբութեան, temple, church;
— ձեր, Your Holiness;
սրբութեամբ, holily.

· Calfa

NBHL (3)

Որք պահեցին սրբութեամբ զսրբութիւն՝ սրբեսցին։ Սրբութեամբ եւ արդարութեամբ։ Զմեծ վայելչութիւն փառաց սրբութեան քո։ Ի տաճարի սրբութեան քո։ Սրբութիւն սրբութեանց։ Սրբութիւնք սրբոց. (յն. լտ. սուրբք սրբոց)։ Տարաւ ի ներքս զսրբութիւնս իւր, եւ զրբութիւնս հօր իւրոյ. եւ այլն։

Նախ քան զշինութիւն տաճարին սրբութիւն էր տեղին, յորում հանգեաւ տապանակն. (Լմբ. սղ.։)

Սրբութիւն սովոր եմք կոչել զմարմին եւ զարիւնն քրիստոսի, զոր միշտ ճաշակեմք եւ սրբիմք նովաւ. (Լմբ. սղ.։)


Վաճառախաբութիւն, ութեան

s.

cheat, swindlery.

· Calfa

NBHL (1)

Մի՛ յագահութենէ եւ ի վաճառախաբութենէ եւ յանիրաւութենէ զինչս ժողովել. (Մանդ. ՟Զ։)


Տօնախմբութիւն, ութեան

s.

celebration of a feast, solemn reunion, solemnity, festivity, festival, solemnization, feast, commemoration, holiday.

· Calfa

NBHL (1)

Ամենայն տօնախմբութիւնք վկայից հրաշալիք են։ Ո՞ւր են տօնախմբութիւնք քո, եւ ամսագլուխք։ Տարեւորական տօնախմբութեամբ պատուին։ Միով գեղապարտութեամբ զգեղաշխարհիկն զայն տօնախմբութիւնկատարեն. (Ոսկ. կուս.։ Ճ. ՟Բ.։ Յհ. կթ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)


Definitions containing the research բութ : 578 results

Ճաճանչ, ից, աց

s.

ray;
light, glare, brilliancy, splendour;
— սրբութեան, monstrance.

· Calfa

NBHL (1)

Զլուսաւորեալսն ի նոցայիցն ճաճանչից։ Աստուածպետականին ճաճանչի սրբութեանն հաղորդութիւն. (Դիոն. ածայ. եւ Դիոն. երկն.։)


Լրբանք

s.

cf. Լրբութիւն.

· Calfa


Թեւակոխեմ, եցի

vn. fig.

to flap, flutter or beat the wings, to soar up, to wing one's flight, to spread the wings for flight;
to try, to endeavour, to compel one's self to, to apply one's self to, to do without help;
to occupy one's self with;
to undertake, to follow;
— ի, to be bordering on;
յապստամբութիւն —, to insurge, to revolt;
յուսմունս —, to give one's self up to study;
— զմիմեամբք, to help mutually or one another, to assist each other;
ի տուրեւառս —, to devote one's self to commerce.

· Calfa

NBHL (1)

Ի մարտիւրոսութիւն ըղձալի տենչմամբ փութայր թեւակոխիլ։ Միաբանութեամբ յապստամբութիւն իմն թեւակոխեն. (Ճ. ՟Ա.։)


Արուգ

adj.

meager, thin, dry, barren.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև արուք) «նուազեալ, չորացած, տկար» Ոսկ. ես. 178 (Տեղին կոր-ծանեցաւ, այսուհետև երթեալ նստիցես ընր արուք հովանովք). «զուրկ, թափուր» Լաստ. ժ. «չոր, անպտուղ (ծառ)» Սարգ. յկ. ե. է» 68, Բ. պետր. ա (էջ 414). Գր. սքանչ. ծն քս. (Նոքա ընդ արուք ծառովն նստէին և հե-թանոսք ընդ ոստովք ծառոյն կենաց. ՀԱ 1912, 473). «ուժը կամ ներգործութիւնը կորցրած» Եղիշ. խաչել. 286 (Ի ծածկոյթ ա-րուգ սրբութեանցն՝ յորում ոչ ևս լիցին զօ-րութիւնք երկնաւորք)։

NBHL (1)

Պատառեցաւ վարագոյն՝ ցուցանելով նոցա, եթէ այսուհետեւ ոչինչ եմ ես պիտոյ ի ծածկոյթ արուգ սրբութեանցն. (Եղիշ. խաչել.։)


Բոյթ, բութի, թաց

s.

thumb;
a tuning pin.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո, ի-ա հլ. «մեծ մատը» Ողբ ե. 12. Եփր. վկ. արև. որ և բոյթն, ն հլ. (-ին, -անէ, -ամբ) Եփր. համաբ. Մաշտ. ջպհև. նմանու-թեամբ բոյթ նշանակում է նաև «նուագարա-նի վրայ թելերը ամրացնելու սեպ» Յկ. ղրիմ. որից էլ բութակ «նուագարանի թելերը պրն-դելու բանալի» Յկ. ղրիմ.։-Բոյթ նշանա-կում է նաև «մսի կակուղ կտոր». այս իմաս-տով առանձին գործածուած չէ, բայց բար-դութեամբ ունինք լերդաբոյթ «լեարդի վարի ձայրը» ՍԳր. Կանոն. էջ 54. ունկանաբոյթ «ականջի բլթակը» Կոչ. 311 (սխալմամբ գրուած անկանաբոթ, որ ՆՀԲ կարդում է ունկանաբոյթ կամ ականջաբոյթ)։-Նոր գրականում ունինք բթամատ «բոյթ մատը» (փոխանակ ասելու բութամատ)։

Bötticher Arira 71, 165 կիմր. bawd, որ մերժում է Lag. Arm. Stud. § 403։ Հիւնք. փութալ բառից։-Meillet MSL 12, 431 համեմատում է սանս. bhuri-«առատ, ուժով, շատ», bháviyān «ա-ւելի առատ», հբգ. buro-(bang) «շատ (երկար)». այս անունը տրուած է բոլ-թին՝ իր հաստութեան պատճառաւ։ -Karst, Յուշարձան 418 հյ. բութ «հաստ, գուլ» բառի հետ։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Սեբ. բ'ութ, Տփ. բութ, բիթ, Մշ. բ'ուտ, Ասլ. Ոզմ. բ'իւթ, Մկ. պիւթ, Ղրբ. պիւթնը, Վն. պոթ, Խրբ. փօթ, Զթ. բ'օթ, բ'ըդ՝, Երև. Ջղ. բ'իթ, Հճ. բ'իթմօդ, Ակն. բ'ըթնիւգ.-այս բոլորը նշանակում են «բը-թամատ», իսկ Ագլ. կորցրած լինելով հյ, մատն բառը, նրա փոխարէն գործածում է բիւթ «մատ»։-Նոր բառեր են բթել կամ բոթել «հրել, մշտել» (որի հին վկայութիւն-ներն են բթել «ձեռքով մշտել» Վրդ. առկ. 48 բթելով հանին ի պալատէն Զքր. սարկ. Ա. 73). բթխեղդ, բութանոց, բութնոց, բութիկ, բութակրունկ, բութման.-Բառ. երեմ. 55 ունի բիթ «մատնեհար» բառը, որ նոյն գւռ. բիթ ձևն է։

NBHL (6)

ԲՈՅԹ ԲՈՅԹՆ. ἁντίχειρ pollex, hallus Առաջին մատն ձեռաց եւ ոտից՝ լայն եւ կարճ քան զմիջինս. բութ, մէնծ մատը.

Զծերս կախեցին զբութաց. (Երեմ. աղ. 12։)

Կտրեցին զաջոյ ձեռին նորա զբոյթն ... Կտրեցին զկոչ (այսինքն զկոճ) բութի նորա. (Ճ. Ա.։)

Արասցէ բութամբն խաչ՝ օծանելով ի բութանէ աջոյ ձեռին մինչեւ ի ցուցական մատն ձախոյ ձեռինն. եւ ի բութանէ ահեկին մինչեւ ի ցուցական աջոյ ձեռին ... Միջոցաւ բութինն եւ ցուցականացն. (Մաշտ. ջահկ.։)

Ի բութէ աջոյ ձեռին. (Հ=Յ. նոյ. ԻԷ.։)

Զայլս զբութոյ ոտիցն կախէին. (Եփր. վկ. արեւ.։)


Բով, ոյ, ուց

s.

furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո, ո՞ւ հլ. (յետնաբար կայ ի բովէ, բովաց) «մետաղ հալեցնելու փուռ» Առակ ժէ. 3. Ոսկ. ես. Եփր. ել. էջ 180. համաբ. էջ 255. «քուրայ, բութակ, փօթա» Իմ. գ. 6. Զաք. ժա. 13. «բուրվառ» Ասող. գ. իթ «կրակ» Բենիկ. «մետաղ հալեցնելու գործո-ղութիւնը Նեղոս. «մետաղի հանք» Ա. մակ. ր. 3. Խոր. Փիլ. նմանութեամբ «քննութիւն, փորձ» Ագաթ. Կորիւն. որից բովել (ունի մի-այն ՀՀԲ) «զհրահալս մաքրել. 2. ցորեն ևն խարկել, բոհրել» (իբր գաւառական բառ), որ և բովհրել «խարկել, աղանձել» Մխ. բժշ. 148։


Գուլ

adj.

blunt, dull.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«բութ, ոչ-սուր (դանակ). 2. բթա-միտ» Յս. որդի, Յայսմ. մրտ. 22. Տաթև. ձմ. ճիթ., որից գլիլ «բթանալ, գուլանալ», որ ՆՀԲ սխալմամբ շփոթում է գլել «գերազանցել, յաղթահարել» բառի հետ. բայց սրա հետ գործ չունի. այսպէս՝ «Քար սուր և հարկա-նօղ ի համանման քարէ մաշի և սրութիւնն գլի» Կլիմաք.։ Այստեղ է պատկանում նաև գլանալ «թմրիլ, քնել» Փիլ. յովն. 583 (որ ՆՀԲ մեկնում է «բթանալ կամ խլանալ», իսկ ուղիղ մեկնութիւնը տալիս է ՋԲ), «վատիլ (անշուշտ աչքերի տկարութեան համար աս-ուած)» Բառ. երեմ. էջ 296։

Petersson, KZ, 47, 287 լտ. hebes «բութ» բառի հետ՝ հնխ. ghobh-li ձևից։

ՓՈԽ (borrowing) Կայ պրս. [arabic word] gūb «անգէտ և յիմար», որ բոլորովին առանձնացած մի բառ է և պարսկերէնով չի մեկնւում (չէ յի-շում Horn)։ Որովհետև «բութ» և «բթամիտ» գաղափարների մէջ առաջինն ու նախնակա-նը «բութ» է (հմմտ. սուր «հատու», յետոյ, «սրամիտ») և նախնական իմաստը չկայ պարսկերէնում և միայն հայերէնի մէջ գոյու-թիւն ունի, ուստի պէտք է կարծել, որ պարս-կերէնը փոխառեալ է հայերէնից։-Պատա-հական նմանութիւն ունի սակայն արաբ. *φ kall «դանակի կռնակը. 2. գուլ՝ բութ դա-նակ. 3. ծանրաշարժ, անպէտք մարդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 339)։

NBHL (1)

(Յեսան) որ սուսերացն ըզսու՛րըն տայ, այլ ինքըն գու՛լ, եւ ոչ սրանայ։ Եւ թէ մըտօքդ ես բութ եւ գուլ, ջանիւ զուսումըն կե՛ր եւ կու՛լ. (Յիսուս որդի.։)


Դաբիր, այ

s.

sanctuary;
altar of the oracle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. դաբիրայ) «Սրբութիւն Սըր-Արմատական բառարան-39 բոցի ներսի սենեակը, վայր աստուածխօսու-թեան» ՍԳր, որից դուրս ունինք՝ սեռ. դաբի-րայի ձևով Անկ. գիրք հին կտ. էջ 214 և ա-ծանցուած դաբիրայօրէն «դաբիրայի ձևով Նար. խչ. 382։

NBHL (1)

Զդաբիրն ի սրբութեան սրբութեանց։ Հանդէպ դաբիրայն։ Դրաց դաբիրայն։ Ի դաբիր տանն, եւ այլն. (՟Գ. Թագ. ՟Զ. եւ ՟Ը։ ՟Բ. Մնաց. ՟Գ. ՟Դ. ՟Ե։ ուր միայն ի ՟Գ. 16. դնի ի դաբիրայն, իբր ի դաբիրն։)


Հանդէս, դիսի, սաց

s. adv.

feast, public rejoicing;
procession, solemnity, religious ceremony;
pomp, show, display, gala, exhibition, parade, state;
scene, spectacle, show;
arena;
proof, argument, demonstration;
declaration, witness, testimony, evidence;
trial, experience, essay;
exercise, practice;
audit, examination, inspection, investigation;
deed, fact, act;
effects;
fight, assault, combat;
care, diligence;
bravery, great deeds;
account;
review (journal);
—դիսիւ, pompously, solemnly;
համաշխարհական —, exhibition;
— թաղման, burial, funeral obsequies;
— զօրաց, review, muster;
— յաղթանակի, triumphal rejoicings;
— թատրոնական, theatre, spectacle, play;
— առաքինութեան, brilliant action;
— լաւութեանց, shining qualities;
ի — մարտից, among combats;
— առնել, to pass in review, to make a diligent investigation, to examine;
to make a show or display of, to show off, to display, to expose to view, to put or set forth;
to turn to account, to improve;
to exercise, to practise;
— առնել զօրաց, ի —դիսի անցուցանել զզօրս, to review, to muster, to pass in review;
— համարոյ առնել, to examine, to register, to make a numbering or enumeration of;
— առնել քաջութեան, to prove, to signalize one's valour, to signalize oneself by prowess, gallantry, bravery;
— առնել զօրութեան, to use or exert one's power;
— առնել պերճութեան, գիտութեան, to make a show of one's science;
— առնել ի մաստութեան իւրոյ, to display one's wisdom;
— առնել հանճարոյ, to heighten, to set off, to enhance, to give zest to one's parts or talent, to show one's wit, to play the sprightly, ingenious or witty;
ի — ածել, to exhibit, to expose to view, to display, to show off;
to represent, to play, to act;
ի — անցանել, to compete, to rival, to vie with;
to appear;
ի — մտանել, to enter the lists;
to be ranked among;
ի — մատուցանել, to put to the trial, to the test, to prove;
զ— առնուլ, to examine, to prove, to know by experience.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ, «հրապարակային քննու-թիւն, ատեան, դատ, ապացոյց, տեսարան, հրապարակ, մրցարան, մրցանք, քաջագոր-ծութիւն, զօրահամար» ՍԳր. Եզն. Եւս. պտմ. Ոսկ. «տօնախմբութիւն» Շար. Նար. Մագ. «պատմական ճառ, ատենաբանութիւն» Խոր. Յհ. կթ. Արծր. որից հանդիսանալ Ոսկ. փի-լիպ., յգ. հանդիսանի Մագ. մեծ են. էջ 28. հանդիսական Բ. մակ. դ. 19. հանոիսատես Ոսկ. բ. տիմ. և մտթ. ա. հանդիսաւոր Ոսկ. յհ. բ. 21. մեծահանդէս Տաղ. Գնձ. անհանդէս «չփորձուած, անպիտան» Փիլ. բազմահան-դէս Յճխ. Յհ. կթ. երկնահանդէս Շար. կան-խահանդէս Նար. խչ. հանդիսաարութիւն, արուեստահանդէս, ցուզահանդէս, աարա-հանդէս, զօրահանդէս, ցայգահանդէս (նոր բառեր) ևն։

NBHL (2)

ՀԱՆԴԷՍ. Տօնախմբութիւն. միաբանական ցնծութիւն.

Ի տօն հանդիսի մեծի գովեստի։ Զտօնախմբութեանն զհանդէս. (Նար. ՟Հ՟Ե։ Մագ. ՟Ի՟Զ։)


Սուրբ, սրբոց

adj. s. adv.

holy, sacred;
pure, clean, exempt, spotless, stainless, immaculate;
divine, godly, innocent;
saint;
*patron;
holily;
—ն սրբոց, the Holy of Holies;
— առնել, to sanctify, to purify;
— առնել զաստուած, to glorify God;
— առնել զանձն, to offer, consecrate or devote oneself.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ կայ սրբարան Եբր. ը. 2, թ. 1. Խզմէթճիէ սրբարանէ (Սրբութեանցն պաշտօնեայ), ժը տընէռա տայիր սրբարան (զաշխարհաևան սոբութիւնն)։

NBHL (2)

ՍՈ՛ՒՐԲ մ. καθαρά sancte. Սրբաբար. սրբութեամբ.

Զոր փրկեցեր պատուական արեամբդ քո սրբոյ. (Բրս. հին ճշ.։ եւ Շար.) (այսինքն սրբով. կամ սրբութեանդ քոյ։)


Կաճառ, աց

s.

assembly, meeting;
academy, body, company, society;
— բանասիրաց, academy of belles-lettres;
ակմբահոյլ դիցն —, Olympus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. «հանդէս, ժողով, բազ-մութիւն, համախմբութիւն» Պիտ. Մամբր. Կոնկտ. որից կաճառանոց Ոսկ. եփես. 782. կաճառորդ «խմբուած մարդիկ» Ոսկ. եբր. 552. կաճառիլ «միաբանիլ, կենակցիլ» Ոսկ. յաւետ. 636. «հետը խօսքի բռնուիլ» Ոսկ. գծ. և ի կոյսն. Պղատ. օրին. կաճա-ռախիտ. Կղնկտ. կաճառական Մագ. բիւրա-կաճառ «բազմախումբ» Նար. խչ. երկնա-կաճառ Լաստ։ Գրուած կայ նաև կայճառ։ Արդի գրականի մէջ նշանակում է «գիտուն-ների ժողով, ակադեմիա»։

NBHL (1)

ὀμίλημα, ὀμιλία congresus officiosus, colloquium, concio, conversatio πανήγυρις conventus συνουσία coetus πλῆθος multitudo ἁγορά forum. գրի եւ ԿԱՅՃԱՌ. ուր կայցէ ճառ եւ զրոյց եւ կենակցութիւն հանդիսական. հանդէս, ատեան. հրապարակ. գումար. հոյլ. համախմբութիւն. ... (որպէս թէ կաճառեալ, խիտ, հոծեալ. ... )


Ամօթ, ոյ, ով

s.

shame, confusion, abashment;
bashfulness;
ignominy, turpitude;
baseness;
յ— առնել, to put to shame, to confound;
յ— լինել՝ զամօթի հարկանել, to be ashamed, to be confounded, to blush;
—ք, privy parts.

· Calfa

NBHL (1)

Ամաչելի լրբութիւն անամօթից.


Այրեմ, եցի

va.

to burn, to enflame, to fire;
to torrefy, to scorch, to parch, to dry.

· Calfa

NBHL (1)

Այրեաց Յեսու զքաղաքն հրով։ Գուցէ այրիցեմք զքեզ եւ զտուն հօր քոյ։ Այրեաց զօրանն։ Այրեցեալ էր քաղաքն։ Այրեցին ի հուր զսրբութիւն քո. եւ այլն։


Այրութիւն, ութեան

s.

virile age, age of manhood, virility, manhood;
widow-hood.

· Calfa

NBHL (1)

Այրութիւնք եւ որբութիւնք եւ անզաւակութիւնք. (Մանդ. ԻԳ։)


Անախտ

adj.

not subject to diseases or passions;
innocent, pure.

· Calfa

NBHL (1)

Յօրինօղն անախտ սրբութեան։ Յարգանդ մաքուր, եւ ի ծնունդս անախտս. (Նար.։)


Անամօթ, ից

adj.

shameless, unblushing, impudent;
audacious, insolent.

· Calfa

NBHL (1)

Դէմք անամօթ։ Անամօթ լրբութիւն. (Նար. ԾԶ։)


Անամօթութիւն, ութեան

s.

impudence, audacity, effrontery.

· Calfa

NBHL (2)

ἁναισχυντία, impudentia, inverecundia Չամաչելն. բարձումն ամօթոյ. անպատկառութիւն. լրբութիւն. լպրշութիւն. յանդգնութիւն. աներեսութիւն. առսըզլըգ. էտէպսիզլիք.

Խստութեան բանքն եւ յանդիմանութեանն բազում անգամ ի լրբութիւն ածէ զմեղուցեալն եւ յանամօթութիւն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)


Անառակաբար

adv.

dissolutely, lewdly, wantonly;
prodigally, lavishly.

· Calfa

NBHL (1)

Անամօթ լրբութեամբ. անառակութեամբ. անկարգաբար.


Անատակ

adj.

impotent, imbecile, feeble.

· Calfa

NBHL (1)

Մինչեւ համարել զինքն անզօր եւ անատակ առ ի պահել զսրբութիւնն. (Վրք. հց. ՟Բ։)


Անարատ, ից

adj.

immaculate, without sin, innocent, irreproachable;
clear, refined;
intact, pure, whole, perfect.

· Calfa

NBHL (1)

Հաճո՛յ լեր առաջի իմ, եւ լե՛ր անարատ առաջի Տեառն։ Ո՞ ոք իցէ մարդ՝ որ եղեւ անարատ։ Այր անարատ։ Կեանք անարատ։ Գնային յամենայն պատուիրանս եւ յիրաւունս Տեառն անարատք։ Ըստ արդարութեան օրինացն լեալ անարատ։ Հաստատել զսիրտս ձեր անարատս ի սրբութիւն։ Զի եթէ առաջինն անարատ էր, ապա երկրորդն տեղի ոչ խնդրէր։ Գիտեմ, զի անարատ զիս ոչ թողուցուս։ Յանօրէնութենէ անարատ ոչ արարեր զիս։ Անարա՛տ արա զիս ի հալածչաց իմոց. եւ այլն։


Անարատութիւն, ութեան

s.

purity, uprightness, integrity, entire state.

· Calfa

NBHL (2)

Անարատն գոլ ըստ ամենայն առման. ամբծութիւն. ամբողջութիւն. մաքրութիւն. կատարելութիւն. սրբութիւն. անեղծութիւն. լէքէսիզլիք, փաքլըգ, սատագաթ, թէմամիյէթ.

Անարատութեամբ եւ սրբութեամբ մեկնեցաւ յաշխարհէ։ Անեղծ անարատութեան. (՟Բ. Մակ. ՟Է. 40։ ՟Բ. 26։)


Անարիւն, րեան, րեանց

adj.

that has no blood, bloodless;
that does not bleed.

· Calfa

NBHL (1)

Անմարմին եւ անարիւն Աստուածութեանն անմարմին եւ անարիւն կերակուր աղօթք եւ սրբութիւն. (Նար. յովէդ.։)


Արձանագրութիւն, ութեան

s.

acts, registers;
enrolment, writing, deed, book, roll, record, protocol;
inscription;
account, list, memorial;
calendar of the ancient Romans.

· Calfa

NBHL (1)

Այսարձանագրութիւն ի սրբութեանցն սրբութիւն. (Նար. ՟Ղ՟Գ։)


Արմատ, ոց

s.

root;
stump;
trunk, stem;
source, origin, cause;
—ս առնուլ, արձակել, to take root.

· Calfa

NBHL (1)

Արմատ բարեաց՝ սրբութիւնն է։ Հեզութիւն՝ արմատ խոնարհութեան. (Յճխ.։)


Արտասուեմ, եցի

vn.

to weep, to shed tears;
to lament, to groan, to complain;
to deplore.

· Calfa

NBHL (1)

Արտասուեաց յոյժ ի վերայ սրբութեան եւ բազում իմաստութեան առն։ Մի՛ արտասուեսցեն ի վերայ այդորիկ։ եւ արտասուեաց Յիսուս. (՟Բ. Մակ. ՟Դ. 37։ Միք. ՟Բ. ՟Բ. 6։ Յհ. ՟Ժ՟Ա. 35։)


Աւազան, աց

s.

basin of a fountain;
bath, bathing tub;
pool, reservoir of water;
horsepond;
basin;
— մկրտութեան, font, baptistery.

· Calfa

NBHL (1)

Զի զնա սրբեսցէ սրբութեամբ աւազանին բանիւ. (Եփես. ՟Ե. 26։)


Աւանդեմ, եցի

va.

to consign, to deposit;
to leave, to commit, to deliver, to remit, to transmit;
to recommend;
to toach;
to give;
— զոգի, to give up the ghost, to die.

· Calfa

NBHL (1)

Նմա աւանդեցաք զսրբութիւնս մեր. (Ագաթ.։)


Աւերեմ, եցի

va.

to ruin, to destroy, to demolish, to undo, to overthrow;
to ravage, to desolate, to break, to spoil.

· Calfa

NBHL (1)

Աւերել զքաղաքս, կամ զպարիսպս քաղաքին, զսամմանս, զմեհանս, զտիեզերս։ Սրբութիւնն աւերեսցի։ Զաւերեալսն շինել.եւ այլն։


Անվկանդ

adj.

firm, determined, steady, resolute, invincible, inexpugnable.

· Calfa

NBHL (1)

Առցէ վահան զսրբութիւնն անվկանդ (կամ անվանդ, կամ անվտանգ). (Իմ. ՟Ե. 20։)


Անցանեմ, անցի, անց

vn.

to pass;
to flow, to run;
to pass away, to end, to cease;
to passover, to omit;
— զանցանել, to exceed;
to surpass, to excel, cf. Գերազանցեմ, cf. Յառաջատեմ;
զբանիւ՝ ըստ հրամանն, to infringe, to transgress, to violate, to break;
— ընդ մէջ, to cross;
to pierce, to penetrate;
— վերստին, to repass;
—ի տեղի այլոյ, to succeed;
— ընդոստ, to leap;
— արագ, to hasten;
— զաւուրբք, to grow old, cf. Ծերանամ, cf. Պառաւեմ, cf. Զառամանամ;
— ճրագի, to be extinguished;
— ժամանակի, to elapse;
— անցից, to happen;
— յաշխարհէ, to die, to expire;
հասանել —, to cross, to traverse;
— ըստ չափ՝ ըստ սահման, to surpass, to exceed, to go beyond the limit;
հապճեպ զբազում իւիք, to pass rapidly over many things;
սակաւ ինչ — բանիւ, to speak briefly.

· Calfa

NBHL (1)

Եւ ոչ իրաւունք առ նովաւ առանց կշտամբութեան անցցեն. (Իմ. ՟Ա. 8։)


Անքնին

adj.

inscrutable, impenetrable, hidden, secret.

· Calfa

NBHL (1)

Անքննին է այս խորութիւն յւէտ քան զամենայն սրբութիւն սրբոց. (Նար. ՟Ղ՟Գ։)


Անօսրութիւն, ութեան

s.

subtilty, thinness.

· Calfa

NBHL (2)

λεπτότης. tenuitas. Նրբութիւն. անգայտութիւն. բարակութիւն. սակաւութիւն, ցանցառութիւն, թեթեւութիւն. տկարութին. եւ Նրբին տեսութիւն մտաւոր. եւ Սակաւագիւտն լինել. սէյրէքլիք, ինճելիք, գըթլըգ, զայիֆլիք.

Բազում ինչ է սրբութիւն սատար լինել անօսրութեան. (Եղիշ. ՟Ա։)


Աշխատասիրաբար

adv.

diligently, carefully.

· Calfa

NBHL (1)

Աշխատասիրաբար ամենայն սրբութեամբ մաքրեսցէ զինքն. (Լաստ. ընթերց.։)


Աշխարհական, ի, աց

adj. s.

worldly, temporal;
secular, lay;
universal, general;
lay or secular man;
— առնել, to secularize;
— վիճակ՝ կարգ, a secular life.

· Calfa

NBHL (1)

Զաշխարհական սրբութիւնն. (Եբր. ՟Թ. 1։)


Ապախտաւորութիւն, ութեան

s.

ingratitude.

· Calfa

NBHL (2)

Յանդիմանէր զապախտաւորութիւն նոցա եւ զսրբութիւն նոցա եւ զլրբութիւն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։)

Ի կշտամբութիւն եւ յամբաստանութիւն նոցա լինիցին իրք, թէ ե՛ւս ի նմին ապախտաւորութեան կայցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 25։)


Աստուածայնութիւն, ութեան

s.

state of a divine or sacred thing.

· Calfa

NBHL (1)

Եւ ὀσιότης sanctitas Սրբութիւն. բարեպաշտութիւն.


Աստուածորդի, դւու

s.

Son of God.

· Calfa

NBHL (1)

Ոչ այլ իւիք հնար է մատչել առ աստուածորդին, թէ ոչ անմեղութեամբ եւ սրբութեամբ։ Սոքա կատարեցին զկամս աստուածորդւոյն, եւ աստուածորդին ձգեաց զնոսա առ ինքն. (Ագաթ.։)


Աստուստ

adv.

hence, thence

· Calfa

NBHL (1)

աստուստ տեսեալ զտանջողականն կշտամբութիւն. (Նար. ՟Ծ՟Թ։)


Արդարացուցանեմ, ուցի

va.

to justify, to declare innocent, to acquit, to excuse, to exculpate, to clear, to absolve, to save;
— զանձն, to make excuses;
—ն, justification.

· Calfa

NBHL (1)

Արդարացուսցեն զարդարն, եւ պարտաւորեսցեն զամպարիշտն։ Արդարացուցանեն զամպարիշտն վասն կաշառոց. Մերձ է, որ արդարացուցանէ զիս։ Արդարացոյց զանձն իւրապստամբութիւնն իսրայէլի առ ուխտազանցութեամբն յուդայ։ Արդարացուցեր զնոսա յոյժ քան զքեզ։ Արդարացուսցէ զդատաստան իմ։ Ի զուր ուրեմն արդարացուցի զսիրտ իմ։ Դուք էք՝ որ արդարացուցանէք զանձինս առաջի մարդկան։ Կամեցաւ զանձն արդարացուցանել։ Զի եղիցի նա՛ արդար, եւ արդարացուսցէ զայն՝ որ ի հաւատոցն Յիսուսի. Զոր կոչեացն, ըզնոսին եւ արդարացոյց. եւ զորս արդարացոյցն, զնոսին եւ փառաւորս արար. եւ այլն։ Յորոց յայտ է, զի մարդ զմարդ արդարացուցանէ ջատագովելով. եւ Աստուած զմարդ՝ սրբելով. որպէս եւ մարդ զԱստուած փառաւոր առնելով. ըստ այնմ.


Արդարութիւն, ութեան

s.

justice, equity, right, uprightness, loyalty, fidelity;
rectitude, reason.

· Calfa

NBHL (1)

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ. δικαίωσις justificatio Արդարացուցանելն, կամ արդարացուցիչ. եւ Արդարանալն. մաքրութիւն. սրբութիւն.


Առաքինիմ, եցայ

vn.

cf. Առաքինանամ.

· Calfa

NBHL (1)

Առաքինեալք յարդարութիւն եւ ի սրբութիւն։ Որ զկնի նորա առաքինեցան անարատ մտօք. (Յճխ. ՟Թ. ՟Ժ՟Գ։)


Առլնում, ցի, ցայ

va.

to fill, to fill to the brim, to brim.

· Calfa

NBHL (1)

Սրբութեամբ առլցցին երկին եւ երկիր։ Փրկութիւնքս այսոքիկ յանկեալ առլցան. (Նար. խչ.։)


Առնում, առի

va.

to receive, to take, to accept, to admit, to collect, to welcome;
to reap, to derive, to gather;
to have, to occupy;
to take away, to carry off, to ravish, to rob;
— վերստին, to retake;
— ապտակո, to receive a box on the ear;
— զատամունս, to set the teeth on edge;
— արմատ, to take root;
— զդրունս, to surround, to enclose;
- երգս, to sing;
ի մէջ —, to encompass;
խորհուրդ —, խորհուրդ ի մէջ —, to consult, to deliberate;
ի միտ —, to conceive, to comprehend, to understand;
to learn by heart;
խումբ —, to assemble;
մեղս —, to sin, to be culpable;
ի բաց —, to substract, to take away;
to remove;
սուգ —, to mourn, to be afflicted;
առիթ —, to take the opportunity, to profit by it;
— ընդ կատակս, to take a thing in jest;
կասկած —, to suspect;
— ի կին, ի կնութիւն, to marry;
— ողչոյն հրաժարական, to take leave of, to bid adieu to;
— օրինակ, to take example;
շունչ —, to breathe;
զէն —, to take arms, to arm one's self;
մարմին —, to incarnate, to be incarnate;
ծագումն —, to take birth, to shoot out;
առնոյր առնէր ոք, how I should wish that some one had done it !

· Calfa

NBHL (1)

Զդստերս ձեր առցէ յիւղագործս. եւ այլն։ Պատճառ իմն առցես զփոքրս աղերս՝ մեծիդ փրկանաց։ Զբարի նաւապետն առցէ աշխարել բանիս յարմարութիւն։ Առեր ի պատիւ մեծաց գովեստից զմարդասիրութիւնն։ Առցէ զայս կշտամբութիւն մաքուրն՝ նիւթ պսակաց. (Նար.։)


Առոգանութիւն, ութեան

s.

prosody;
pronunciation;
watering.

· Calfa

NBHL (1)

Վերծանութիւն ներկուռ ըստ առոգանութեան։ Առոգանութիւնք են տասն. շեշտ, բութ, պարոյկ, երկար, սուղ, թաւ, սոսկ, ապաթարց, ենթամնայ, եւ ստորատ։ Առոգանութիւնք սեռականք են երեք. ոլորակ, ամանակ, հագագ. (Թր. քեր.։)


Աստիճանեմ, եցի

va.

to graduate;
to ascend gradually, to go by degrees.

· Calfa

NBHL (1)

Առ հակառակն աստեօք երիտասարդութեանն արիապէս մարտնչի։ Մինչեւ յաստուածպաշտութեանն եւ արդարութեանն եւ սրբութեան ած յաստիս. (Շ. ա. յհ. ԻԳ։ Ի պէսպէս միտս ձգի ասելն.)


Աստղանման

cf. Աստղակերպ.

· Calfa

NBHL (1)

Սեղանք սրբութեան աստղանման անթիւ։ Աստղանըման պայծառ փայլելով՝ գէորգէոս վկայն նահատակելով. (Տաղ.։)


Աստուածագործ

adj.

made by God;
that consecrates, that causes God to descend;
divine, sacred.

· Calfa

NBHL (1)

Ըստ աստուածագործ սրբութեան օրինագիր կրօնից. (՟Բ. Մակ. ՟Զ 23։)


Աստուածագութ

adj.

who is divinely merciful

· Calfa

NBHL (1)

Եղիցին սոքա աստուածագութ խնամածուք մերում որբութեանս. (Բրս. ՟խ. մկ.։)


Ապստամբական, ի, աց

adj.

insurrectional.

· Calfa

NBHL (1)

ἁποστατικός. apostaticus. Որ ինչ սեպհական է ապստամբաց կամ ապստամբութեան. եւ Ապստամբօղ.


Առագաստ, ից, աց

s.

curtain, veil, net;
pretext;
nuptial couch;
gynaeceum;
bed-curtain;
pavilion, sail of a ship;
մտնկունք —ի, young persons that accompany the bridegroom, paranymphs;
— պարզել՝ վերացուցանել, to sail;
իջուցանել զ—, to strike sail.

· Calfa

NBHL (1)

Առագաստ սրբութեան (եկեղեցի). (Յհ. կթ.։)