holy, sacred;
pure, clean, exempt, spotless, stainless, immaculate;
divine, godly, innocent;
saint;
*patron;
holily;
—ն սրբոց, the Holy of Holies;
— առնել, to sanctify, to purify;
— առնել զաստուած, to glorify God;
— առնել զանձն, to offer, consecrate or devote oneself.
(լծ. ար. շէրէֆ. պ. սիւրպէ. հյ. ջուրբ. եւ այլն). ἄγιος sanctus ἰερός sacer καθαρός purus ἅγνος castus ὄσιος honestus, pius σεμνός reverendus եւ այլն. Մաքուր. անարատ. յստակ. եւ նուիրական. աստուածային. սրբազան. աստուածարեալ. վեհ. վսեմ. արգոյ. ընտրեալ. եւ ողջախոհ. պարկեշտ. նազելի. արդար. անմեղ. եւ Երանեալ.
Երկիր սուրբ։ Օր սուրբ։ Սիրտ սուրբ։ Վասն մեծի եւ սրբոյ անուանն իւրոյ։ Համբառնալ զսուրբ ձեռս։ Բանք տեառն սուրբ են։ Եցկիւղ տեառն սուրբ։ Բանք սրբոց պարկեշտ են։ Զսուրբ սպաս սեղանոյն։ Զսուրբ մատեանսն։ Սուրբն՝ որ ի սուրբս բնակեալ է։ Սուրբ, սուրբ, սուրբ, տէր զօրութեանց.եւ այլն։
Ըստ մեզ՝ սուրբն մաքուր ասի. (Խոսր. պտրգ.։)
Զի՞նչ ասես գոլ զսուրբն, եւ զինչ զանսուրբն։ Այն ինչ՝ որ աստուածոցն սիրելի է, իցէ սուրբ, եւ ոչ սիրելին անսուրբ։ Վասն զի սուրբ է, ուրեմն սիրի. այլ ոչ վասն զի սիրի, վասն այնորիկ սուրբ է. (Պղատ.)
Սուրբ լինել կարծեմ զվայելուչ եւ զպատուականն. (Բրս. հց.)
Ոչ է նա առանձին սուրբ՝ յստակ լուսով. (Եղիշ. ՟Ը։)
աղօթք իմ սուրբ էին (ասէր յոբ). վասն զի սուրբ էր ի սրամտութենէ եւ ի բարկութենէ. (Իսիւք.։)
Գինի որչափ սուրբ իցէ, մրուր լինի.. (Կիւրղ. ծն.։)
Այսպէս ի սուրբս հայրն. այսինքն սուրբ հայրն. (Յհ. իմ. երեւ.)
Որպէս եւ տէրն ի սրբում աւետարանին ասէ. (Նար. երգ.։)
Զոր փրկեցեր պատուական արեամբդ քո սրբոյ. (Բրս. հին ճշ.։ եւ Շար.) (այսինքն սրբով. կամ սրբութեանդ քոյ։)
ՍՈ՛ՒՐԲ մ. καθαρά sancte. Սրբաբար. սրբութեամբ.
Սուրբ նայել ոչ կարէին. (Ոսկ. ես.։)
Կրօնաւոր յայնժամ միայն սուրբ աղօթէ, յորժամ կացցէ յաղօթս հանդարտեալ եւ անզբաղ խորհրդով. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)
• , ո հլ. «մաքուր, անարատ, նուի-րական, սուրբ» ՍԳր. Կիւրղ. ծն. Ոսկ. ես. (վերջին կրօնական իմաստի համար հմմտ. սոգդ. zp'rt «մաքուր», որ քրիստոնէական սոգդերէնում ստացել է «սուրբ, saint» նշա-նակութիւնը). որից սրբել ՍԳր. սրբանալ Ղևտ. ի. 3. Եփր. ել. և ղևտ. սրբագիր Ոսկ Եփր. և Եփես. Եփր. ա. թգ. սրբագոյն Ոսկ. մ. ա. 11, գ. 29. սրբական Կոչ. Ոսկ. մ. ա. 1. սրբակեաց Եւարգ. սրբամատոյց Ագաթ. սրբասաց Ոսկ. ես. սրբասէր Ոսկ. մ. ա. 3. Բուզ. Կորիւն. սրբազան Պիտ. սրբան «երաս-տանի անցքը» Մծբ. 236. սրբիչ «մաքրող» Ագաթ. «ածելի» Թուոց զ. 5, Եզեկ. ե. 1, Եւս. պտմ. Ոսկ. ես. (այս իմաստով հմմտ. պրս. [arabic word] pakī «ածելի», որ գալիս է [arabic word] pak «մաքուր» բառից). նոր բառեր են սրբագրել, սրբանկար, սրբապղծել, սրբապղծութիւն որբատառ, սրբատեղի ևն։ Նոյն բառի ռմկ ձևերն են սրբկիկ, սպրկիկ, սպրկուկ, սպկիկ սարիկ «մաքուր, ջինջ» Լմբ. մատ. 490. Սմբ. դատ. 48, 120. Վստկ. 9, 57, 85. Շնորհ. առ. սրպիկ Տաթև. ամ. 97, 361. սպրկիկ, սպկիկ «ամբողջապէս, յայտնապէս» Անսիզք 11, 37, 59, 67. կայ և սպրկիկ լեզու, սպրկիկ խօսիլ Ոսկիփ. (Բազմ. 1921, 368)։
• = Բնիկ հայ բառ, հնխ. k'ubhrō-ձևից, որից ծագում է նաև սանս. çubhrá-«փայ-լուն, պայծառ, գեղեցիկ, մաքուր»։ Պարզ արմատն է հնխ. k'u->վեդ. çu-, որից կազ-մուած է bh աճականով և -r-մասնիկով. հմմտ. ուրիշ աճականներով çundhati «սըր-բել, մաքրել», çuddhá-«մաքուր», cumbhati «փայլիլ, զարդարուիլ», çučis «փայլուն, մա-քուր» ևն։ Այս բառերը գործածական են Ագ-նիի և ուրիշ աստուածութեանց համար. յպռ-կապէս çuddhás ունի «սուրբ» կրօնական ի-մաստո. որ և հայերէնի էլ իմաստն է։ Միւս լեզուներից միայն իռլ. cuanna «գեղեցիկ, սիրուն, նուրբ» ունի այս բառի համազօրը (Sommerfelt BSL 24, 222, Pokorny 1, 368)։-Հիւբշ. 492։
• ՆՀԲ լծ. արաբ. շերիֆ, պրս. սիւրպէ և հյ. ջուրբ «ջրով»։ Bö̈ttich. Arica 28, 98 ոնդ. suwra «պերճ», suwri, սանս. çubha, cubhra, յն. ϰομφός «վայելուչ, նազելի»։ Müller SWAW 38, 578 սանս. çubhra, ուր յիշուած է նաև թէ Justi հայ բառի հետ նոյնացնում է Հαρπ (ηδων) յատուկ անունը։ Հիւբշ. KZ 23, 19 և Arm. Stud. § 256 ունի ուղիղ մեկ-նութիւնը։ Տէրվ. Երկրագունտ 1883, 17։ վերի ձևով, Պարոնեան, Երկրագունտ 1885, 486 արաբ. շէրէֆ և հյ. սերովբէ բառերի հետ։ Արշէզ, ՀԱ 1896, 270 արբ «ջուր» արմատից. բուն նշանա-կում է «ջրով մաքրել, լուալ». հմմտ. լտ. sorbeo։ Հիւնք. տճկ. սիւփիւրմէք «աւլել»։ Ալիշան, Հին հաւ. 376 գոթ sifer «սուրբ»։ Bugge, Lуk. Stud. 1, 40 λίβρος գետի անուան և փռիւգ. παρτυσυβ, ջ։ «անմեղ»=պարտասուրբ բառի մէջ։
• Jensen ՀԱ 1904, 271 հաթ. s.pa. բա-ռի հետ։ Karst, Յուշարձ. 407 սումեր. šub, sub «մաքուր, պայծառ», 424 թթր seb, sup, suv «ողորկ, մաքուր, առողջ» օսմ. չաղաթ. sipúrmek «աւլել»։
• ԳՒՌ.-Մշ. սուրբ՝, Զթ. սույբ՝, սուրբ՝, Ագլ։ Ալշ. Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մկ, Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Տիգ. սուրփ. ննխ. սուրփ, սուփ, Տփ. սուրփ, սուփի, սըփ, Մրղ. սուռփ, Սվեդ. սէօրփ, Անտ. սիւրփ, Ասլ. սիւրփ, սիւր*, Գոր. Ղրբ. սօրփ, Վն. որփ (Ակն. յգ. սրփունաք), որոնք ունին միայն կրօնական նշանակութիւն։ Սովորա-կան իմաստով են Մշ. սէրսուբ՝, Ալշ. սէր-սուփ, Մկ. սmրսուփ «մաքուր» (նաև Բլ. Խզ. Խլ. Խն. Հզ. Վն.)։ Բայական ձևով ունինք Ագլ. սրբիլ, Ջղ. սրբ'ել, Մշ. սրպել, Սլմ. սրփել, Պլ. սրփէլ, Ասլ. սրփէ՝լ, Գոր. Ղրբ. Տփ. սըրփիլ, Վն. սրպել, Հմշ. սրփուշ, Ա-տափ. զըրբ'էլ, Սչ. զրբ'ել, Շմ. սիրփիլ, Հձ, սmյբ'ել։ Նոր բառեր են սերսփել, սերսփիկ, սրբանք, սրբատեղ, սրբաւոր, սրբոտել, սրբունակ, սրբորբանալ, սրբտուք, սրբօրէք։
• ՓՈԽ.-Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ կայ սրբարան Եբր. ը. 2, թ. 1. Խզմէթճիէ սրբարանէ (Սրբութեանցն պաշտօնեայ), ժը տընէռա տայիր սրբարան (զաշխարհաևան սոբութիւնն)։