holiest, very sacred, very holy;
— Կոյս, the very holy Virgin.
Ամենեւին սուրբ. որպէս աղբիւր ամենայն սրբութեան, սուրբն սրբոց. (Աստուծոյ եւ աստուածայնոց սեպհական) πανάγιος, παναγιώτατος, παναγέστατος. sanctissimus, sacrosanctus
Սուրբ սուրբ սուրբ, սուրբ ես ճշմարտապէս, եւ ամենասուրբ. (Պտրգ.։)
Ամենասուրբ Երրորդութիւն։ Ամենասուրբ Երրորդութեանդ վայել է փառք. (Շար.։ Ժմ.։)
Հաճութեամբ ամենասուրբն Հօր՝ Հոգւովն Սրբով։ Ամենասուրբն Յիսուս։ Զամենասուրբն աստուածաբանութիւն. (Դիոն.։)
Ամենասուրբ անուն. (Ագաթ.։)
Յամենասուրբ ձեռացն Աստուծոյ. (Յհ. կթ.։)
Ամենասուրբ մեծութիւն. (Նար.։)
Մարմինն Քրիստոսի ամենասուրբ. (Ոսկ. յադամ.։)
Ամենասուրբն ի մեղաց։ Ամենասուրբ թքովն եբարձ զկուրութիւն հոգւոց եւ մարմնոց մերոց.( Եղիշ. մկրտ. եւ Եղիշ. ի չարչարանս.։)
Որք սրբութեամբ՝ ամենասրբոյն ախորժեն լինել հաղորդ. (Գր. հր.։)
Իբր ամենամաքուր. ամենեւին յստակ եւ ջինջ. անարատ եւ ողջախոհ ամենայնիւ. սրբազան. նուիրական. միւպարէք. էպրէք. մուտատտէս.. πανάγιος, πάναγνος, πανίερος. sanctissimus, castissimus, sacratissimus
Ամենասուրբ անդրանիկքն զօրութիւնք ... Ամենասուրբ աչօք մտաց վերամբարձեալս։ Ամենասուրբք են եւ անմարմինք իմացութիւնք ... Ամենասուրբք են եւ անարատք, եւ ոչ է նոցա պէտք մաքրութեան. (Դիոն.։) (Մաքս.։)
Զեօթներորդն (օր) ամենասուրբ իմն կարծեցեալք. (Փիլ. տեսական.։)
Զամենասուրբ սեղանն ուղղէին։ Յամենասուրբ գանձն աստուածային նուիրաց. (Եղիշ. ՟Գ. եւ Յես.։)
Յամենասուրբն գրութեան աւետարանական պատմաբանութեանն. (Նար. առաք.։)