prosody;
pronunciation;
watering.
(ի ձայնէս Ոգել, այսինքն ասել) իբր Առասացութիւն. կամ ըստ յն. առերգութիւն. προσῳδία. prosodia, accentus vocis. Բարեյարմարութիւն ձայնի ի վերծանութեան բառից եւ բանից, եւս եւ վանկից յայլ եւս այլ լեզուս՝ ըստ ելեւէջից շեշտելոյ եւ բթելոյ, եւ ըստ եղանակի առաջիկայ իմաստից.
Վերծանութիւն ներկուռ ըստ առոգանութեան։ Առոգանութիւնք են տասն. շեշտ, բութ, պարոյկ, երկար, սուղ, թաւ, սոսկ, ապաթարց, ենթամնայ, եւ ստորատ։ Առոգանութիւնք սեռականք են երեք. ոլորակ, ամանակ, հագագ. (Թր. քեր.։)
Առոգանութիւնդ՝ առասանութիւն ասի։ Առոգանութիւնք, այսինքն առովասութիւնք. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)
Ուժգնակի վերծանեալ ըստ իւրում առոգանութեանցն. (Մագ. ՟Զ։)
ἅρδευσις. irrigatio. իբր Առոգումն, ոռոգումն.
Առոգանութեամբ յորդորագոյն արձակեալ վտակս. (Մագ. ՟Ի՟Թ։)
Սրսկէ զանձրեւն, եւ զուարճացուցանէ զարարածս՝ նորին առոգանութեամբն. (Լմբ. սղ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | առոգանութիւն | առոգանութիւնք |
accusatif | առոգանութիւն | առոգանութիւնս |
génitif | առոգանութեան | առոգանութեանց |
locatif | առոգանութեան | առոգանութիւնս |
datif | առոգանութեան | առոգանութեանց |
ablatif | առոգանութենէ | առոգանութեանց |
instrumental | առոգանութեամբ | առոգանութեամբք |