meager, thin, dry, barren.
որ եւ գրի արուք. թ. արըգ. ἱσχνός macer, macilentus Նիհար. հիւծեալ. ազազուն. ... որ եւ նուաղեալ. Նիազ. ոսին. սին. անպտուղ.
Յամենայնէ թափուր եւ արուգ. (լաստ. ՟Ժ։)
Պատառեցաւ վարագոյն՝ ցուցանելով նոցա, եթէ այսուհետեւ ոչինչ եմ ես պիտոյ ի ծածկոյթ արուգ սրբութեանցն. (Եղիշ. խաչել.։)
Ընդ արուգ ծառով նստէին. (ՃՃ.։)
Ծառն եթէ անբաժ ի պտղոյն իցէ, արուգ է եւ անպիտան։ Յորժամ զպտուղն ոչ ունիցի, արուգ եւ անվայելուչ լինի. (Սարգ. յկ. ՟Ե. եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)
Տեղին կործանեցաւ. այսուհետեւ երթեալ նստիցիս ըստ արուք հովանովք, որովք նախնիքն ինչոչ օգտեցան. (Ոսկ. ես.։)
• (գրուած նաև արուք) «նուազեալ, չորացած, տկար» Ոսկ. ես. 178 (Տեղին կոր-ծանեցաւ, այսուհետև երթեալ նստիցես ընր արուք հովանովք). «զուրկ, թափուր» Լաստ. ժ. «չոր, անպտուղ (ծառ)» Սարգ. յկ. ե. է» 68, Բ. պետր. ա (էջ 414). Գր. սքանչ. ծն քս. (Նոքա ընդ արուք ծառովն նստէին և հե-թանոսք ընդ ոստովք ծառոյն կենաց. ՀԱ 1912, 473). «ուժը կամ ներգործութիւնը կորցրած» Եղիշ. խաչել. 286 (Ի ծածկոյթ ա-րուգ սրբութեանցն՝ յորում ոչ ևս լիցին զօ-րութիւնք երկնաւորք)։
• Թաղիադեան, Առաջն. մանկ. էջ 47 հյ. առոյգ բառի հետ կցում է հնդ. ուգ «շա-քարեղէգի ծաղիկ» ձևին։ ՆՀԲ և Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 93 (ինչպէս նաև Հիւնք.) կցում են թրք. [arabic word] aruq, arəq «նիհար, ճռզած» բառին։ Karst, Յու-շարձ. 418 աւելացնում է նաև ույգուր. yerik «հիւանդ, հիւանդոտ», չաղաթայ. [arabic word] arg, arəγ, [arabic word] ariq «նիհար, ցանցառ, աղքատ», ալթայ. arə «յոգ-նեցնել, նիհարացնել», եաքութ. yari
• «հիւանդ», arittak «նուրբ»։ Մենք էլ կարող ենք աւելացնել դեռ կոյբալ. arak, կարագաս. arak «նիհար, ճռզած», բայց այս բոլորը պատահական նմա-նութիւն միայն ունին, որովհետև ծա-գում են aru-maq «նիհարիլ» արմատից (Будaговъ, Cpaв. cлов. 1, 34)։