humid;
semi-vowel, liquid letters.
ὐγρός humidus, madidus, fluidus, liquidus, leniter fluens, lenis, mollis, tener. Նոյն ընդ Խոնաւ (որպէս համառօտութիւն նորին). գէճ. ջրի. տամուկ. նամէտ. լոյծ. թոյլ. կակուղ. մեղմ (տառ). նէ՛մ ... (իսկ յն. նա՛մա, է խոնաւութիւն. եւ իղռօ՛ս, խոնաւ. որ եւ նիռօ՛ս. յորմէ ռմկ. նեռօ՛, ջուր).
Տառք բաղաձայնք ... նա՛յք են չորս, ղ, մ, ն, ր։ Երկու ձայնորդք, որոց երկրորդն նա՛յ է. (Թր. քեր.։)
Տի՛ նա եւ նայի բնութիւն. իբր թէ խոնաւագոյն։ Եւ նային հարստանալն եւ նուաստանալն. իբր թէ հողմ յեղեգանէ, եղէգն ի հողմոյ (ակնարկելով ի պրս. նա՛յ, նէ՛յ. եղէգն, սրինգ). (Քեր. քերթ.։)
Նայս (կամ նայքս) ըստ խոնաւութեան եւ ըստ ցամաքութեան համանգամայնք են. վասն զի սովորութիւն է նային զօրէն մոմոյ երբեմն կակղանալ, եւ երբեմն խստանալ. (Մագ. քեր. յորմէ եւ Երզն. եւ Նչ.։)
Միաւորութիւն՝ որ ի նայէ եւ ի չորոյ բնաւեցաւ լինել. (Ոսկիփոր.։)
Նաւաստական իրիս արուեստ զնա՛յ տառին (այսինքն զխոնաւ տարերն) ճանապարհորդութիւն քան զյերկիրն գնացս եւ՛ս դիւրագոյնս կազմէ։ Զերկուս անջատեալ ազգ մարդկան՝ միջնակայութեամբ նա՛յ տառիդ ի միաբանութիւն յարմարական սիրոյ ածիցէ. (Պիտ.։)
Ա՛յլ է եւ դերանուն, Նա, նայ, նայն։
cf. ՆԱ. s.v. Նայ Խոնաւ. Ա՛յլ է եւ դերանուն, Նա, նայ, նայն։