va.

to understand, to know, to feel;
to conceive, to comprehend, to perceive, to learn, to find out, to discover;
to think, to consider;
to believe;
զօրութեամբ —, to understand (something omitted);
հնարս —, ելս՝ ելս իրաց —, to find means, to exercise one's ingenuity, to invent;
իմաստս չարս —, to weave a conspiracy, to form a plot, to cabal, to conspire;
զանձին — բարի, to seek one's interest, to consult one's own happiness;
գիտէ — զամենայն հնարս, he knows how to attain his end, how to manage.

ն. հ.

νοέω, συνίημι intelligo, percipio, novi. Ըմբռնել մտօք, ի միտ առնուլ. ճանաչել. գիտել. հասկանալ. խելամուտ լինել. իմնալ, հասկընալ.

Լսէք եւ ոչ իմանայք։ նոքա ոչինչ իմացան յայնցանէ։ Եբաց զմիտս նոցա իմանալ զգիրս։ Իմա՛ զոր ասեմս։ Իմացարուք զայս ամենայն։ Սրտիւ իմասցին.եւ այլն։

իմա՛ց դու, զինչ խօսիմս ընդ քեզ առակօք օրինակօք. (Եփր. ՟բ. տիմ.։)

Ի նոյն միտս իմա ինձ եւ զհանդարտն. (Սարգ.։)

Իմացի՛ր, զի իշխանական կամս է հրեշտակաց եւ մարդկան. (Յճխ. ՟Բ։)

Զաստուածավայելուչսն զի՞արդ են՝ չկարեմք իմանալ. (Խոսր.։)

Զհամայնիցս թիւ նա միայն զօրէ իմանալ։ չիմացայ զկորուստն, չգիտացի զորոգայթն. (Նար. ՟Զ. ՟Ժ՟Է։)

ԻՄԱՆԱԼ. Իմաստասիրել բանիւ, այսինքն բանական խորհրդածութեամբ. մակաբերել տրամադրութեամբ.

նովին քննութեամբ եւ իմաստիւք կարէին իմանալ զարարիչն ամենեցուն այսոցիկ. (Իգն.։)

Աներեւոյթք նորա ի սկզբանէ աշխարհի՝ արարածովքս իմացեալ՝ տեսանին. (Հռ. ՟Ա. 20։)

Հայեցեալ մարդիկի յանդիմանութիւն ապականացու տարեացս՝ միայն անապական զկառավարն սոցա իմացին. (Եղիշ. ՟Ա։)

կր.

Որպէս եւ կր.

Եւ պատրաստեալ հուրն՝ մինչչեւ ուրուք ի նա փչեալ՝ վառումն նորա յայտնի իմացաւ երկիւղածաց աստուծոյ. (Եղիշ. ՟Բ։)

ԻՄԱՆԱԼ. Զգալ. ըմբռնել ի ձեռն ըզգայութեանց.

Առիւծք եթէ իմասցին արդեօք փախուցեալ զեղջերուս, այսպիսեաւ վարին սովորութեամբ. (Պղատ. օրին. ՟Դ։)

Խորդացն իմանալ յառաջագոյն զձմերունս կարեւորս։ Եղջերուաց գտաւ չժամանակ խառնիցն իմանալոյ. (Եզնիկ.։)

Ի սպանանելն զոք՝գինի տային ըմպել, որպէս զի մի իմասցի զցաւն. (Բրսղ. մրկ.։)

ԻՄԱՆԱԼ. Խորհել. զմտաւ ածել.

Գուցէ որդիքն իմ ի միտս իւրեանց իմացան չարութիւն զաստուծոյ. (Յոբ. ՟Ա. 5։)

Զանձին իմանալով բարի՝ խորհուրդ օգտակար ի մեջ բերել. (Խոր. ՟Ա. 28։)

Մի՛ իմասցիր զսիրտ զչարիսն, եւ մի յագեսցի որովայն ի խորտիկս. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)

ԻՄԱՆԱԼ. Համարել. վարկանել. կարծել.

Զհիւզեայն խնդիր թողեալ, զոր նիւթն ամենայնի կոչեն, ի չարեացն խնդիր եկեսցուք, զոր ի նմանէն իմանան։ Յորժամ միոյն յարուցեալ ի վերայ զմիւսն (ի ծառայից) սպանանիցէ, միթէ պատճառ չարեաց զտէրն պարտ իցէ իմանալ։ Եթէ գազանքվասն վնասակարութեան ի չարէ ու մեքէ արարչէ կարծիցին, զմարդիկ առաւելարժան է ի չարէ արարչէ իմանալ, եւ ոչ զնոսա. (Եզնիկ.։)

ԻՄԱՆԱԼ. Հնարել. նիւթել. ճարտարել. .... որպէս եւ հնարս կամ ելս իմանալ՝ է գտանել.

Չար դեւն իսկ իմացաւ զայնպիսի նշանակութիւն. (Ոսկ. մտթ.։)

Քանզի անուն եւ սահման զբնութիւն ենթակայ իրին յայտնեն, վասն է՞ր իմացան զսահման։ Սպանմունք լիէին եգիպտացւոցն ի վերայ իւրաքանչիւր սահմանի, մինչեւ իմացան չափ մի, որում անուն էր սպանակ. (Սահմ. ՟Գ. ՟Ժ՟Է։)

Որով զարտաքոյ բնութեան զմեղսն իմացան։ Սակս գահասիրութեան պատիւս պէսպէսս եւ զանազան իմացան. (Սարգ. ՟ա. պ. ՟Ե։)

Որ իմաստս չարս իմանայր. (Փիլ.։)

Եթէ զտեղին կարէի դիտել, թերեւս ինձ հնարս իմանայի. (Եղիշ. թղմ.։)

Հնարեցարու՛ք նմա հնարս ... իմանալ հնարս ոչ կարէին. (Երեմ. ՟Ի. 11։)

Գիտէ գործել զոսկի եւ զարծաթ ... եւ իմանալ զամենայն հնարս, զորս տացես ցդա. (՟Բ. Մնաց. ՟Բ. 14։)

Թերեւս հնարս իմասցին այնպիսում խնդրոյ. (Մագ. ՟Թ։)

Ըստ իւրաքանչիւր իրաց գեղեցկապէս մտածութեամբքեւ զեզսն իմանան. (Պիտ.։)

Խնդրէին զելս իրացն իմանալ. (Լաստ. ՟Ի՟Բ։)

կր.

ԻՄԱՆԱԼ. ... Մարմնոյն յարուցելոյ՝ որդի իմանի յարուցեալ ի մեռելոց. (Աթ.։)

իմաստութիւնս աստուծոյ ոչ հաճեցաւ ի մարդկային իմաստութեան ... իմանիլ. (Լմբ. իմ.։)

ինձ այսու իմանի՝ ընգուղեաց պարտեզ զերկիր ասել. (Նար. երգ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Դիմանամ, ացայ

Ընդդիմանամ, ացայ

Յանդիմանամերժ

Վիմանամ, ացայ

Voir tout