Your research : 1 result for արեգ

Արեգ, ի exact entry

s.

sun;
the eighth ancient month of the Armenians;
— քաղաք, city of the sun, Heliopolis;
յ— կուսէ, on the eastern side.

· Calfa

NBHL (4)

Աւետարանեցաւ մարիամու, որ օր տասն էր արեգ ամսեան, որպէս եւ զաքարիայ՝ որօր տասն էր հոռի ամսեան ... ծնաւ նա (Քրիստոս) որ օր վեց էր քաղոց ամսոյ, եւ այլն. (Եփր. համաբ.։)

ըստ եբր. է՛ զի նիսան դնի, եւ է՛ զի ադար։ (Եսթ. ՟Բ 16։ ՟Ը 9։ ՟Ժ՟Ա. 2. Ասող. ՟Բ. 2.) Յամսեանն արեգի, որ է փետրվար, ասէ։ Իսկ (Լաստ. ՟Ի՟Ա։ եւ Շ. թղթ.) զարեգն յաշուն կամ ի հոկտեմբեր վերածեն։

Եւ (Վրդն. պտմ. գրէ ի թուին հյ. չ.) Ի ՟Ժ՟Ը մարտի, եւ ի ՟Ժ ի յարեգի՝ հին զուգիւըն. այսինքն ըստ հին համեմատութեան առ ժամանակօք թարգմանչաց. որ եւ է անշարժ հաշիւ յայսմաւուրաց։

ԱՐԵԳ ՔԱՂԱՔ. Իմա՛ Քաղաք արեգական. որ է յն. ἠλιούπολις հեղիուպօլիս։ (Ծն. ՟Խա՟ 45։ Յես. ՟Ժ՟Ե. 7. 10։ Երեմ. ՟Խ՟Ա 45։ Յէս. ՟Ժ՟Ե. 7. 10։ Երեմ. ՟Խ՟Գ 13։ Եզեկ. ՟Զ 17։)


Entries' title containing արեգ : 33 results

Արեգակն, ական, կունք, կանց

s.

sun;
cf. Արեւ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

տե՛ս Արեգ։

Հներից Սամուէլ Կամրջաձորեցի (Ժ դար) իր Տօնական բանից մէջ «Արե-գակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն»։ Վանական վրդ. իր Տարեմտի մէջ մեկնում է «Արեգակն, մեծ ակն ասի կամ տուրնջեան աստղ, կամ լուսոյ ակն» (տե՛ս արէկ)։ Վարդան Վոռ. Սաղմոսաց մեկնութեան մէջ դնում է. «Արեգակն, լուսոյ ակն զի լուսոյն սեռն և յստակ լոյսն ի նմա է»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են իբր «արևու ակն»։ ՆՀԲ յիշում է նաև սանս. arka հոմանիշը։ Էմին, Հայ հեթան. կրօնը, հյ. թրգմ. Յոյս հան դէս Արմաշու, 1876, էջ 293՝ դնում է «արեգի աչք». արեգակը այսպէս ըմբըռ-նել Հայոց միայն յատուկ չէր. նոյնն ու-նէին նաև ուրիշ ազգեր. այսպէս՝ Պար-սիկները համարում էին Արամազդի աչ-քը. Եգիպտացիք՝ Տիմիուրղօսին աջ աչ-քը. Յոյները՝ Դիոսի աչքը. հին Գերման-

ները՝ Վուօդանի աչքը. իսկ հիւսիսային Գերմանիոյ բնիկները կիմշդայն հիմինս «երկնից գոհար» կը կոչէին արեգակը, ինչպէս որ Ն. Շնորհալին կը կոչէ «պալ-ծառ ևառևեհան» (տե՛ս Յաղագս երկ, նից և զարդուց նորա. Մատենագր. Շնորհ. Վենետ. 1830, էջ 285 և Grimm. Գերմ. դիցաբ. հտ. Բ. էջ 665)։-Հիւնք. համարում է ակն «աղբիւր» բառից և համեմատում է պրս. čašma-i-āfitab «աղբիւր արեգական»։ Այսպէս է մեկ-նում նաև Աւիշան, Հին հաւատք, էջ 85. «ինչպէս աղբեր-ակն՝ ջրոյ բղխումն ցուցընէ, սա այլ տաքութեան և լուսոյ»։

ԳՒՌ (dialectal) Ջղ. արեզ'ակ, Կր. արէգ'ակ, Տփ. արե՛զագ, Սչ. արեքագ, Երև. արե՛քակ (բայց տրե՛քագը), Խրբ. Ննխ. Ռ. տրէքագ, Պլ. միայն արեվ-արեքագ «շատ արևոտ, լու-սաւոր (օր)» ձևի մէջ. Ոզմ. արեգկ, լեր-գ.mկ, Վն. արեկmկ, Տիգ. արեքագ, Զթ. արիգ'օզ, Մկ. երեկ.mկ, Սլմ. mրկmկ., Գոր. ըրե՛քնակ, Ղրբ. ըրի՛քմնակ, ըրի՛յհնակ, Ագլ. ըրm՛յնmկ, բայց և արեքա ք։

NBHL (9)

ἤλιος sol Ակն արեգի կամ արեւու. աղբիւր զգալի լուսոյ. լուսաւորն մեծ ի մէջ մոլորակաց, եւ լուսատու նոցա. յորմէ ցերեկ այսինքն տիւ յելս իւր, եւ երեկոյ կամ գիշեր ի մուտս. արեգակ, արեւ.

Ծագէ արեգակն, եւ մտանէ արեգակն։ Ընտիր իբրեւ զարեգակն։ Խոնաւութիւն յարեգականէ է.եւ այլն։

Եթէ զարեգականէ կամիցիս ասել։ Յարեգակնէ գայ ի նա լոյսն։ Ոչ բազում արեգակունք. (Եզնիկ.։)

Իբր յարեգակնէ այլայլեալ աչաց տկարութիւն. (Նար. ՟Լ՟Ը։)

Մեծն հռոմ, ուր կան արեգակունք աշխարհի պետրոս եւ պօղոս. (Վրդն. աշխարհ.։)

Լուցանին որպէս զարեգակունս յանմատոյց լուսոյն. (Յճխ. ՟Ժ՟Դ։ տե՛ս եւ Նար. չ. եւ Նար. առաք.։)

Աչկունքն էին արեգակունք. (Խոր. ՟Ա 30։)

Փայլուն աստեղունք, ճոխ արեգակունք, սուրբ մարտիրոսունք. (Գանձ.։)

Յարեգակն կոյս զերկայնութիւն պարզեալ. (Խոր. ՟Ա 11։)


Արեգակնաբար

adv.

sunlike.

· Calfa


Արեգակնակ, ի, աց

s.

balcony.

· Calfa

NBHL (2)

Կա՛մ է նմանութեամբ որպէս Փոքրիկ արեգակն, լուսաւոր եւ պայծառ վայր. եւ կամ Տեղի արեւահայեաց ի բարձունս ապարանից.

Շինէ եւ ընտիր ըիտիրս եւ զբազումս ի մէջ քաղաքին ապարանս ... եւ ըստ պատեհի իւրաքանչիւր արեգակնակս. (Խոր. ՟Ա 15։)


Արեգակնակէզ

adj.

burnt by the sun, tanned.

· Calfa

NBHL (5)

Կիզանօդ տապով արեգական, կամ որպէս զարեգակն տոչորիչ.

Յարեգակնակէզ երաշտոց անձրեւ ածէաք ձեզ. (Կաղանկտ.։)

Եւ Կիզեալ ի տապոյ արեգական. արեւակէզ.

Ի տապ խորշակի ջերմոցն արեգակնակէզ լինելով. (Ագաթ.։)

Ի տոընջեան արեգակնակէզ լինէի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Արեգակնաճեմ

adj.

where the sun shoots or enters, bright;
solar.

· Calfa

NBHL (1)

Ուր ճեմի արեգակն. կամ արեգակնազգեաց, լուսազգեաց.


Արեգակնային, յնոյ, նոց, (ou նայինց ou նայից)

adj.

solar.

· Calfa

NBHL (6)

ἠλιακός solaris, ἠλιότευκτος a sole ortus Սեպհական արեգական, եւ յարեգակնէ ծագեալ.

Յարեգակնայինդ ընկալեալ շարժմանէ։ Արեգակնային պարգեւութիւն. (Պիտ.։)

Ջերմութիւն եւ ճառագայթ արեգական՝ արեգակնայինք ոմանք են, եւ ոչ անձնաւոր արեգակունք. (Սարգ. յկ. ՟Դ։)

Յարեգակնային ճառագայթիցն. (Փիլ. նխ. ՟բ.։)

Զարեգակնայինսն ճառագայթս։ Յաղագս արեգակնայնոյն ճառագայթի. (Դիոն. եկեղ. ՟Բ. եւ Դիոն. ածայ. ՟Դ։)

Բոցաճաճանչ փայլմամբք արեգակնայինցն յաղթէր ճառագայթից. (Կիւրղ. առ կոստանդ. յորմէ Շար.)


Արեգակնապէս

adv.

cf. Արեգակնաբար.

· Calfa

NBHL (3)

ԱՐԵԳԱԿՆԱՊԷՍ ἠλιοειδῶς solis instar, vice, modo որ եւ ԱՐԵԳԱԿՆԱԲԱՐ. Որպէս արեգակնն. իբր զարեգակն. արեգական նման.

Ըստ ամենայնի հեղեալ ի նոսա լոյսն, յորս զկնի նոցա արեգակնապէս հեղուն. (Դիոն. եկեղ.։)

Եւ ոչ ծագել արեգակնապէս կարեն. (Թղթ. բարուք.։)


Արեգակնատես

adj.

where the sun shines or shoots, luminous, clear.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զտեսիլ եւ զնմանութիւն ինչ արեգական. արեգակնակերպ.

Զարեգակնատես երեսս ապարանիցս արեան հոսեալ ցուցաքծով. (Խոր. ՟Ա 25։)


Արեգակնափայլ

adj.

shining like the sun, brilliant, resplendent, clear.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ զարեգակն փայլուն կամ փայլեալ. յն. արեգակնատեսիլ կամ արեգակնակերպ.

Տեսանելով ի նմա զարեգակնափայլ պատմուճանն տեառն. (Նիւս. երգ.։)


Արեգաւէտ

adj.

bright, luminous.

· Calfa

NBHL (2)

Որ արեգակամբ յաւէտ կեայ.

Միւսանգամ նորոգեցայց արեգաւէտս կենդան. (Պիտ.։)


Արեգդէմ

adj.

exposed to the sun.

· Calfa


Արեգունի

adj.

sunny.

· Calfa

NBHL (2)

Ունակ արեգական, կամ լուսոյ արեւու. արեգդէմ, արեւուտ.

Սկսանի յարեգունի տեղիսն հալ առնուլ ձիւնն. (Ոսկիփոր.։)


Արեգջեր

adj.

warmed hy the sun, warm.

· Calfa

NBHL (1)

Ջերեալ յարեգակնէ. արեգունի.


Բարեգեղ

adj.

beautiful, graceful, charming, genteel, pretty, handsome.

· Calfa

NBHL (1)

Ծնաւ զորդի իւր զՍիսակ՝ բարեգեղ. (Խոր. ՟Ա. 11։)


Բարեգթութիւն, ութեան

s.

benignity, clemency, mercy.

· Calfa

NBHL (9)

εὑσπλαγχνία misericordia Բարեգութն գոլ. առատ մարդասիրութիւն. գութ ի բարի սրտէ. գթածութիւն, ողորմած սիրտ ըլլալը.

Նա մտցէ ընդ իս դիւրաբար, որ զիմս նմանեաց զբարեգթութիւն առ աղքատս. (Ոսկ. ՟ժ. կուս.։)

Ոչ անտես լինել մարդկային բնութեանս ի բարեգթութենէն տեառն. (Յհ. իմ. ատ.։)

Լսէ պատասխանի բարեգթութեամբ գորովոյ. (Արշ.։)

Ցո՛յց զսքանչելիս քո բարեգթութեամբդ լցեր.

Որ զթիւ սրբոց քոց բարեգթութեամբդ լցեր.

Որ զթիւ սրբոց քոց բարեգթութեամբդ լցեր.

Որ զթիւ սրբոց քոց բարեգթութեամբդ լցեր. (Շար.։)

Բարեգթութեամբ առ թշնամիսն՝ զբարեգթութիւնն Քրիստոսի ստանալ. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)


Բարեգնաց

adj.

that runs, walks, converses, lives well.

· Calfa


Բարեգործ, աց

adj.

beneficent, virtuous, pious, that does good.

· Calfa

NBHL (11)

Այր բարեգործ։ Բարեգործք էին։ Տնարարս՝ բարեգործս։ Բարեգործացն պապանծեցուցանել զանզգամ մարդոց զանգիտութիւն։ Լաւ է բարեգործաց, եթէ կամիցին ըստ Աստուծոյ կամացն չարչարել, քան չարագործացն.եւ այլն։

Բարեգործացն՝ բարութեան ուրախութիւն պատրաստեցին. (Ագաթ.։)

Տէրն բարի՝ չարն ծառայի՝ զբարեգործացն պարգեւեսցէ. (Նար. ՟Հ՟Դ։)

Առ բարեգործն իւր ապստամբ. (Խոր. ՟Բ. 85։)

Տեսանե՞ս ո՛րչափ հատուցանէ Աստուած բարեգործացն յաղքատս. (Մանդ. ՟Ժ՟Ա։)

Բարեգործ առ մարդիկ։ Բարեգործք ոմանք. (Պիտ.։)

Բարեգործացն խնդրել բարիս՝ բնութեան են օրէնք. (Նար. ՟Ձ՟Գ։)

Լինիցիս բարեգործ ալեաց քոց. (Ճ. ՟Ա.) այսինքն խնայեա՛ ի ծերութիւնդ։

Խնդրէ ի քէն Աստուած՝ սիրել զնա իբրեւ զբարեգործ. (Փիլ. բագն.։)

Զի փառաւորեսցեն զբարեգործն Աստուած. (Յճխ. ՟Բ։)

Բարեգործ առ ամենեսին։ Վնասակար եմ բարեգործիդ։ Առանց բարեգործիդ հրամանաց։ Բարեգործ աջովդ, եւ այլն. (Նար. ստէպ։)


Բարեգործեմ, եցի

vn.

to do well, good.

· Calfa

NBHL (22)

Իբրեւ ի վերայ որդւոց հատուցելոց հայրաբար գթացեալ բարեգործէ. (Ագաթ.։)

Յեփթայէ բարեգործել կամելով՝ պարտաւոր դստերն արեան գտանէր. (Խոսր.։)

Բարեգործել եւս զլաւագոյնն յորդորէ. (Պիտ.։)

Զանգործութիւն բարւոյն, որ է ձեռաց նշանակ, ի բարիս բարեգործեաց. (Կամրջ.։)

Զանձինս մեր բարեգործիցեմք՝ աստուածատեսս առնելով. (Ածաբ. յայտն.։)

Զոր բարեգործեաց առ ազգս մարդկան, ո՞վ հատուսցէ նմա. (Արշ.։)

Բարեգործես առ չարս եւ առ բարիս։ Բազումս՝ թէ կամիս, բարեգործես ի նոսա. (Խոսր.։)

Բարեգործեալ ձեր առ քաղցեալսն՝ ինձ արարէք. (Զքր. կթ.։)

Փառաւորեսցէ միշտ զբարեգործօղն. ((այսինքն զբարերարն) Յճխ. ՟Դ։)

Այլ դու կարող ես սովորոբար՝ եւ առ զըլացօղս բարեգործել։ Ի քէն միշտ օգնեալ եւ բարեգործեալ. (Նար.։)

Որով բարեգործիմք ի նմանէ. (Ճ. ՟Գ.։)

Յիշեսցո՛ւք, թէ զի՛նչ եւ քանիս մեղաք նմա, եւ ի նմանէ քանի՛ս բարեգործեցաք, եւ սիրեսցո՛ւք զնա. (Ոսկ. գծ.։)

Որք ի ճանապարհի յիշեն զմեզ, ամենայնիւ բարեգործեա. այսինքն խնամարկեա՛. (Ճ. ՟Ա.։)

Լուսաւորք զտիեզերս բարեգործ են զերկիր. (Ճշ.։ եւ Իգն.։)

Որ միանգամայն զամենայն աշխարհս բարեգործեցին։ Զազգս հայրապետաբար բարեգործեցեր. (Ճ. ՟Ա. Բ։)

Ցանկ բարեգործէ զբնութիւնս մեր՝ պէսպէս եւ ազգի օրինակօք. (Սարգ. ՟բ. պ. ՟Զ։)

Որչափ առաւել բարեգործես զբարեկամն, այնչափ մանաւաւանդ զօգտակարն քո առնես. (Ոսկիփոր.)

Բարեգործել զնզովեալսն (իբր օրհնել, կամ ի լաւն փոխել)։ Բարեգործեսցին դատակնիքն (այսինքն ի լաւ անդր շրջեսցին). (Նար. ՟Ժ՟Է. ՟Ղ՟Դ։)

Այսպիսիքս լեալք՝ ամենայնիւ ի նմանէ բարեգործիցիմք (այսինքն բարիս գտանիցեմք). (Խոսր. պտրգ.։)

Հրաշափառապէս բարեգործեսցես բանդ կենդանի՝ ինձ խօսողութիւն անսայթաքելի. (իբր շնորհեսցես)։ Բարեգործեա՛ ի յանձին ... զամենալից շնորհս բազմապարգեւ քո ողորմութեան. (Նար. ՟Ժ՟Ը. ՟Լ՟Դ։)

Զի ամենայն մարդկային բնութիւն ըստ ազգակցութեան (ընդ Քրիստոսի) բարեգործեսցի. (Աթ. ՟Գ։)

Զի մի՛ ցաւելն անմխիթար իցէ, եւ մի՛ բարեգործելն անդաստիարակ. (Առ որս. ՟Ժ՟Ա։)


Բարեգործութիւն, ութեան

s.

bounty, beneficence;
good works.

· Calfa

NBHL (13)

Որ արարեր լտիւս ի զբօսանս բարեգործութեան ի փրկութիւն անձանց մերոց. (Ժմ.։)

Առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւն. (Յճխ. ՟Ժ՟Գ։)

Ամենայն արուեստականացն (առաքինեաց) բարեգործութիւն փայլեն յաստուածադիր օրինացն. (Կորիւն.։)

Ծաղկեսցի նովաւ՝ որ ի յիս բարեգործութեան կենսատունկ դրախտ. (Նար. ՟Լ՟Է։)

Յետ դադարելոյ պատերազմաց՝ սկիզբն առնէ բարեգործութեանց պարթեւն քաջ։ Յետ բազում գործոց արութեան՝ ձեռնամուխ լինի ի բարեգործութիւնս, շինուածս բազումս առնելով. (Խոր. ՟Բ. 3. 24։)

Արիացեալք յերկս՝ հայցեն զառաջիկայ բարեգործութեանցն աջողութիւն։ Գործելով առուս, զբոլորեսեան յիւրաքանչիւրումն զօրացուցանելով ի բարեգործութեան. (Պիտ.։)

Աստուած ամենազօր՝ կամօք բարեգործութեամբ. (Ագաթ.։)

Նորոգեաց, լուսաւորեաց. հանապազ նովին բարեգործութեամբ զօրանայ. (Նար. ՟Հ՟Ե։)

Զի թէ հաւանեսցի խրատուցն, Աստուծոյ բարեգործութեանցն արժանի լինի. (Փիլ. այլաբ.։)

Եւ ոչ առ իս բարեգործութիւն արարէք. (Զքր. կթ.։)

Աւազակն՝ որպէս ունայն էր ի բարեգործութենէ, այնպէս անտես եւ անլուր էր յամենայն բարեգործութեանցն տեառն մերոյ. (իմա՛ ըստ ամենայն նշանակութեան) (Եղիշ. ի խաչել.։)

Եւ այլ եւս բարեգործութիւն ի ձկանց եղեալ (ըստ վիպասանից). (Մագ. ՟Ժ։)

Զմախանս բարեգործութիւնն, իսկ զթշուառութիւնն ողորմութիւն հաստատէ. (Առ որս. ՟Ժ՟Ա։)


Բարեգութ

adj.

benign, humane, merciful, compassionate, tender, charitable, flexible.

· Calfa

NBHL (5)

Հա՛յր բարեգութ, որ գթացար ի յազգս որդւոց մարդկան. (Շար. ստէպ։)

Քրիստոս որդի Աստուծոյ՝ անոխակալ եւ բարեգութ։ Նաւապե՛տ բարեգութ՝ առ քեզ ապաւինիմ. (Ժմ.։)

Բարեգութ արարիչ, կամք. (Պիտ.։)

Հարք՝ բարեսէրք եւ բարեգութք լիցին. (Յճխ. ՟Ի՟Զ։)

Բարեգութն Պօղոս գրէր, հաստատեցէ՛ք զսէրն, եւ մխիթարեցէ՛ք. (Լմբ. սղ.։)


Մերձակէտ արեգական

sn.

perihelion;
— երկրի, perigee.

· Calfa


Միապարեգօտ

adj.

wearing but one tunic.

· Calfa

NBHL (1)

Մերկս առաքէ զնոսա, եւ միապարեգօտս, եւ բոկս. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)


Պարեգօտ, ից

s.

tunic, cloth, coat;
morning gown.

· Calfa

NBHL (2)

Առեալ զպատմուճանսն՝ զգեցուսցեն ահարոնի եղբօր քում, եւ զպարեգօտս պճղնաւորս ի վերայ ներքնակացն։ Պարեգօտք ասղնագործք եւ կոճկէնք։ Մի՛ զգենուցուք առէ երկուս պարեգօտս. (Ել. ՟Ի՟Թ. 5։ ՟Բ. Թագ. Մրկ. ՟Ղ. 9։)

Ոչ եւս զողորմածն միայն խնդրէ, այլ եւ ի պարեգօտիցն եւս հրամայէ անկանել. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)


Պարեգօտաւոր

s.

ecclesiastic, monk.

· Calfa


Պարեգօտիկ, տկունք

s.

short tunic.

· Calfa

NBHL (2)

Այն է ձեր պատիւ ... եւ ո՛չ սպիտակ պարեգօտկունքդ, զոր կոկեալ ողորկեալ ընդ անձն արկեալ՝ փերեւերտեալ շրջիք. (Ոսկ. մ. ՟Գ. 29։)

χιτόνιον, χιτονίσκος tunicula. Ազնիւ եւ սիրուն, կամ փոքրիկ պարեգօտ.


Պարեգօտիմ

vn.

to put on a tunic.

· Calfa


Փոփոխմունք արեգական

sn.

tropic;
— անուանց, tropology, allegory.

· Calfa


Տարեգիր, գրոց

s.

annalist;
—ք, annals.

· Calfa


Տարեգլուխ, գլխոյ

s.

new year, new year's day;
cf. Կաղանդ.

· Calfa


Տարեգրութիւն, ութեան

s.

annals.

· Calfa


Արեգակնակերպ, ի, ից

NBHL (1)

ԱՐԵԳԱԿՆԱԿԵՐՊ որ եւ ԱՐԵԳԱԿՆԱՆՄԱՆ. Պայծառ իբրեւ զարեգակն. արեւի նման.


Definitions containing the research արեգ : 953 results

Մայր, մօր, մարբ, մարք, մարց

s. fig.

mother, mamma;
matrix, mould;
mother, author, cause, source, spring, rise;
cf. Մայրագիր;
— անասնոց, dam, mother;
— թռչնոց, mother, ben;
մեծ —, grand-mother;
— հասարակաց, our common mother, earth;
— եկեղեցի, եկեղեցեաց, mother church;
cathedral, basilic;
— լեզու, mother tongue;
— քաղաքաց, metropolis, capital;
— արեւու, the west, sun-set;
— վանից, մարց պետ, abbess, prioress;
— գեղեցիկ, nurse, wet nurse;
foster-mother;
անգործութիւնն է — ամենային ախտից, idleness is the mother of all vice;
ազնիւ, գորովագութ —, good, tender mother;
անպիտան, չար —, bad, ill-natured mother;
— լինել, to be a mother;
կորուսանել զ— իւր, to lose one's mother;
ի — դարձուցանել, to put out, to extinguish or blow out;
թաղիլ ի —ն ամենեցուն, to return to mother earth;
արեգակն ի —ն դառնայր or մտանէր, the sun was setting.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Անշուշտ առանձին արմատ է՝ որ տար-բեր է վերի մայր «մայրիկ» բառից. սրան ապացոյց պէտք է համարել մառ ձևի գոյու-թիւնը (հմմտ. նշոյլ և նշող)։ Աւելի յետոյ բառերի նմանութիւնից ազդուելով՝ կապուեց մայր «մայրիկ» բառին և ստեղծուեց ժողո-վըրդական հաւատալիքը. Արեգակը գնում էր իր մօր մօտ հանգստանալու, ինչպէս որ ծա-ռելու համար էլ ասում էին «Արևը մօր ծո-զից ելաւ»։ Նոյնպիսի փոխաբերական դար-ձուածներ կան նաև Սլաւական ժողովուրդ-ների մէջ (հմմտ. Աբեղեան, Arm. Volksgla-ube, էջ 42-43)։

NBHL (3)

Քանզի երեկոյացեալ էր ժամն, արեգակն ի մայրն դառնայր։ Յորժամ արեգակն ի մայր մտանէր։ Ի մայր մտից (թաղմամբ) ընդ արեգականն, եւ յաներեկ առաւօտին ծագեցայց. (Լաստ. ՟Ի՟Գ։ Տէր Իսրայէլ. մարտ. ՟Ի.։ Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ի.։)

Նովին նմանութեամբ բացատրի եւ խաւարումն արեգական, եւ շիջումն ճրագի. ռմկ. Ղ՝մոդ մարիլՓ. իբր մարը մտնալ.

Քնազի ի հասարակ աւուրն եմուտ արեգակն ի մայրն, խաւար ասաց, եւ ոչ գիշեր. (Եղիշ. խաչել.։)


Ակն, ական, կունք

s.

source, origin;
water-spout, spring;
hole, stitch;
ring, link;
— արեւու՝ լուսոյ՝ տունջեան, day-star, the sun, cf. Արեգակն;
— գերեզմանի, grave, tomb;
— տապարի, the orifice of the hatchet, axe;
ակունք լուսարձակք, glass.

· Calfa

NBHL (3)

ԱԿՆ ԱՐԵՒՈՒ. Արեգակն. արեւակն. չէշմէի աֆիթապ. որպէս եւ արաբ. ա՛յն, է ակն եւ արեգակն.

Զակն տուընջեանն գործելով՝ զայս արեգակն։ Դարձաւ ակն տուընջեան։ Տեսանե՞ս զակն տուընջեան՝ ունել նմա ջերմութիւն, ճառագայթ, եւ լոյս. (Ածաբ. նոր կիր.։ Մագ. մանուչ. եւ Մագ. թղթ. Ե։)

Զնոյն լոյսն վառեաց ակն յարեգակն. (Վեցօր. Զ։)


Գլեմ, եցի

va.

to roll;
to wheel;
to surpass, to excel;
to bend, to incline;
— զձեռն, to extend or stretch out the hand;
— զոք զինքեամբ, to win over, to attract, to gain one's favour;
զյունովք — խորհրգովն, to be on the Greeks side, to be a partisan of the greeks;
— զփայլումն արեգական, to din, offuscate, darken or eclipse the splendour of the sun.

· Calfa

NBHL (1)

Զի թէ ոչ գլէ (խաչն) զփայլումն սորա (արեգական), զիա՞րդ ինքն երեւեսցի։ Յաղթեալ գլէր զլոյս արեգականն պայծառութիւն երեսացն։ Գլէին առաքինութիւնք նորա (Յոբայ) զճառագայթս արեգականն. (Երզն. մտթ.։ Վանակ. յոբ.։)


Խաւարիմ, եցայ

vn.

to be darkened, obscured, eclipsed;
to be blinded;
խաւարեցաւ արեգակն ընդ ժամս երիս, the sun remained eclipsed three hours.

· Calfa

NBHL (3)

Խաւարեսցին աստեղք, կամ երկինք, կամ աչք։ Խաւարեսցի արեգակն, կամ լուսին, կամ լոյս, կամ տիւ։ Եղեւ թագաւորութիւն նորա խաւեարեալ։ Դրունք նորաթափուր եղեն, խաւարեցան ի վերայ երկրի։ Մինչչեւ խաւարեալ եւ գայթագղեալ ոտից ձերոց։ Խաւարեցայ տարակուսանօք։ Խաւարեցաւ դուստր սիոնի։ Խաւարեցան անմտութեամբ սիրք նոցա.եւ այլն։

Օդդ ի մտանել արեգական խաւարի. (Սահմ. ՟Ժ։)

Ոչ է ժամանակ խաւարելոյ արեգական. (Յհ. կթ.։)


Մտանեմ, մտի, մուտ

vn.

to enter, to go or come in, to introduce, insinuate or intrude oneself;
to penetrate into, to slip in;
— առ ոք, առաջին ուրուք, to present oneself, to call on, to visit;
— աղօթից առաջի ուրուք, to be heard, hearkened to;
— առ ումեմն, to be a guest, to receive hospitality, to be lodged;
— առ կին, to know a woman;
— ի վերայ օտարի ամուսնոյ, to commit adultery;
— ի or ընդ գիրկս, ընդ աղեղն, to bend a bow;
ի դատաստան, ի դատ —, to sue, to bring an action against, to summon before a magistrate or court of justice;
ընդ դատաւորաւ —, to act the judge;
ընդ երկիր —, to plunge into an abyss, to be engulfed, swallowed up;
ընդ գետին —, to be overwhelmed with shame, to hide one's confusion under the earth;
— ի ծառայութիւն, to enter a person's service, to serve;
— յորդեգրութիւն, to be adopted;
երաշխաւոր —, to guarantee, to become security;
— ի պայքար, to dispute, to contest;
ի փորձ —, to prove, to try, to make an experiment;
— ընդ մերով մարդկութեամբս, to be clothed with our humanity;
ի քուն —, to be overcome with sleep, to sleep, to lay to sleep;
— արեգական, to go down, to set;
ընդ քիրտն —, to sweat, to work hard, to give oneself much trouble;
— ի նաւ, to embark, to go on board a vessel;
— ընդ անձին, to be at enmity with oneself;
— ընդ լծով or — ընդ ձեռամբ ուրուք, to submit, to become subject to;
— դիւի ի մարդ, to possess;
— ի ճաշ, to sit or be at table.

· Calfa

NBHL (1)

Եւ մտանիցէ արեգակն։ Մտցէ արեգակն ի միջօրէի։ Ընդ մտանել արեւուն մտցէ ի բանակն։ Իբրեւ երեկոյ եղեւ ի մտանել արեգական։ Եւ ընդ մտանել արեւուն։ Մի՛ մտանիցէ արեգակն ի վերայ այնորիկ։ Արեակն ի վերայ բարկութեան ձերոյ մի՛ մտցէ.եւ այլն։


Յեղյեղումն, ման

s.

change, alteration, mutation, conversion;
— խօսից, tautology, repetition;
ոտից —, step, pace;
յեղյեղմունք արեգական, the tropics;
յեղյեղմունք ժամանակաց, changes or vicissitudes of the seasons.

· Calfa

NBHL (1)

Յեղյեղմունք արեգական զտարեւորսն յայտնի երեւեցուցին զժամանակս. (Փիլ. լին. ՟Դ. 1։)


Ծագումն, ման

s.

dawn, rising;
birth, origin, source, rise;
emanation;
lineage, descent;
derivation;
զ—ն ունել, to take its rise in, to draw one's origin from;
— արեգական՝ արեւու, sunrise, sunrising.

· Calfa

NBHL (1)

Ոչ արեգական ծագումն, եւ ոչ լուսնի ճառագայթք։ Զծագումն երեսացն, եւ զլուսաւորութիւն հանդերձիցն. (Սարգ.։)


Ծայրակարմիր

adj.

red at the extremities;
— արեգակն, rising sun.

· Calfa

NBHL (2)

Այն ինչ վարդագոյն ծայրակարմիր արեգակն ընդ երկիր ծաւալել կամէր. (յն. ըստ իմաստից եւեթ) (՟Բ. Մակ. ՟Ժ. 28։)

Յորժամ զծայրակարմիր նշոյլս ճառագայթից արեգականն տեսանեմք, զուարճանամք. (Խոսր.։)


Պսակ, աց

s.

crown, diadem;
crown, prize, premium, reward;
circle, coping, top, crowning, brim, frame, edge, cornice, parapet, battlement;
coronation, achievement, accomplishment;
nuptials, espousals, marriage, nuptial blessing;
— դպրաց, tonsure, shaven crown;
— ծաղկեայ, wreath, garland, chaplet;
— ի փշոյ, crown of thorns;
սրբոց, halo, gory, nimbus;
— կուսին, chaplet, beads, string of beads;
— արեգական, halo around the sun;
— տարւոյ, the course of the year;
— պարծանաց, փառաց, crown of honour, of glory;
հիւսել —, to weave a garland or chaplet;
— դնել ումեք, to marry.

· Calfa

NBHL (1)

Այնպէս զարդարէ զդեցողն, որպէս եւ ոչ զերկինս պսակն արեգական, եւ ոչ պարաձեւ բակք աստեղաց. (Ոսկ. ես.։)


Խաւարումն, ման

s. ast.

darkening, offusca-tion;
tenebrse;
eclipse;
— արեգական՝ լուսնի, solar, lunar -;
— բոլորական, մասնական, մանեկաձեւ, total, partial, annular -.

· Calfa

NBHL (1)

Լուսին է պայծառ խաւարման արեգական. (Շիր.։)


Խէթ, խեթի, խիթի

s.

knock, blow;
obstacle, hinderance, impediment;
fraud, cheat;
hate, ill will, aversion;
jealousy;
remorse, scruple;
pain, affliction, grief;
doubt, distrust, apprehension;
gripes, colic;
— եւ խութ ընդ ոտն անկանել, to trip up, to oppose, to obstruct, to embarrass;
խեթիւ հայել՝ տեսանել, to look daggers, to look grim, to scowl;
խեթիւ հայել արեգական, to sunburn, to tan, to freckle, to brown.

· Calfa

NBHL (2)

Մի՛ հայիք յիս, զի ես եմ սեւացեալ. վասն զի խեթիւ հայեցաւ յիս արեգակն. Յն. օտարաբար կամ թիւր հայել. (Երգ. Ա. 5։)

Ի սեւաթոյր տխրութենէ գործոց մերոց խեթիւ հայեցաւ ի մեզ արեգակն ճշմարիտ. (Յհ. կթ.։)


Ընթաց, ի

s.

course, race, gait, step, pace, way, means;
progress, succession, train, trace, thread;
method;
—ս առնուլ, to run;
—ից գործի, the feet;
— մի, walking distance;
հետի —, foot-race;
— մտաց, flight of thought;
— կենաց, life's career;
յրնթացս կենաց, in the course of life;
յընթացից ճանաչել զոք, to know one by hisg ait;
բարւոք լնուլ գընթացս իւր, to fulfil the duties of one's station, to discharge one's functions honourably;
արգելուլ զ—ս բանին, to say concisely, to shorten discourse;
—ք հողմոյ, direction Of the wind;
—ք արեգական, լուսանի, եղանակաց, course of the sun, moon, seasons;
—ք սակարանի, վաճառանոցի, հրապարակի, course Of Exchange, of the market.

· Calfa


Տարեմուտ

cf. Տարեգլուխ.

· Calfa

NBHL (1)

Մուտ նորոյ տարւոյ. տարեգլուխ. կաղանդ.


Արեւ, ու

s.

sun;
light;
life, day;
յ—ու գալ, to come in broad, day-light, to come before the sun sets;
յ—ն երգնուլ, to swear by one's days or life;
զքաղցր —ն յաչաց հանել, ղրկել յ—է, to deprive of light, to blind;
յ—է արկանել, զ— հատանել, to murder, to kill;
to lose one's life;
ի մտանել —ու, the setting of the sun;
յելանել, ի ծագել —ու, the rising of the sun;
ըմպել յ— ուրուք, to drink to the health of some one, to toast;
մուտք, ելք —ու, sun set or – down, sun rise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Արեգ։

NBHL (5)

ἤλιος sol Նոյն ընդ Արեգ, այսինքն Արեգակն. որ եւ կոչի Արեւու ակն. եւ Լոյսն կամ շողն արեգական, իբր Երեւեցուցիչ ամենայնի։

Ի հեշտ արեւս արեգականն. (Բուզ. ՟Դ 13։)

Յիսուս Քրիստոս իմանալի արեգակն՝ ընդ հօր, եւ ընդ հոդւոյն՝ որ արեւ է նորա. (զի է) հոգին լոյս երեսաց որդւոյն. (Վրդն. սղ. ՟Հ՟Ա։)

Ո՛ւր եւ հասանէ ի ճառագայթից անտի արեգականն, արեւ կոչի նա. եւ արեգակն գլխովին յերկինս է. (Մծբ. ՟Զ։)

Լուսին ի գիշերի լուստտու լինի, բայց յարեւու անդ ընկղմի նա. (Եփր. ծն.։ (Յայլ լեզուս եթէ կամիցին զանազանել յարեգակնէ զարեւն, հարկին ասել, լոյս արեգական։))


Բակ, ից, աց

s.

porch, portico;
halo, red circle round the sun or moon;
sheepfold, fold;
circumference, round, circuit;
— առնուլ՝ արկանել, to enccompass, to surround, to begird, cf. Բոլորեմ, cf. Շրջապատեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (ՆՀԲ նաև ի հլ. առանց վկա-յութեան) «տան շուրջը եղած գաւիթը» Եփր, ել. և համաբ. Փիլ. «ոչխարների փարախ» Մծբ. Ճառընտ. Վրք. հց. «արեգակի կամ լուսնի եզերքը պատող ծիր» Վեցօր. 115. Եզն. Շիր. «արեգակի սկաւառակը կամ գունտը» Փիլ. սամփս. «աստղից աստղ գտնուած մի-ջոցը՝ տարածութիւնը» Վրք. դիոն. ոճով աս-ւում է բակ առնուլ Բ. մակ. ժե. 13. Ոսկ. մտթ. և եբր. բակ ունել Եզեկ. ա. 27. Փիլ-լին. բակ արկանել «շրջապատել» Փիլ. այ-լաբ.։-Այս արմատից են բակաձև «կլորակ, կոլոր» Ոսկիփ. բակառել «պարփակել, շըր-ջապատել» Կաղանկտ. Մագ. Երզն. քեր. բակարգել առնել «պաշարել» ԱԲ. ներբակ Անան. եկեղ. Զքր. կթ։-Բակ «լուսնի բակ» նշանակութեան համար հմմտ. նաև արևել. թրք. [arabic word] ︎ aγəl և [arabic word] ︎ kutan «ոչխարների գիշերային փարախ. 2. լուսնի բակ» (տե՛ս P. de Courteille, Dict. Turk-Orient. նոյն բառերի տակ)։

NBHL (2)

ԲԱԿ. որպէս Բուն շրջանակն սկաւառակի, կամ գտնոյ մարմնոյ արեգական.

Ոչ որպէս արեգական բակդ, որք ի նա հային նկատելով, բախէ ճառագայթիւքն. (Փիլ. սամփս.։)


Ամ, աց

s. adv.

year;
ամի ամի, ամ յամէ, ամ ըստ ամէ, yearly, annually, a year, every year;
յամէ եւս, the following year, the year after;
յառաջիկայ ամի, next year;
յանցելումամի, last year;
զայս —, յայսմ ամի, this year;
զամն ողջոյն, all the year;
ի վերջ կոյս ամին, towards the end of the year.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. ձմ. ա. «իսկ ամ կոչի վա-սըն երից. նախ զի արեգակն յամե յեր-կոտասան կենդանակերպսն երեսուն ե-րեսուն օր և ապա վճարէ զտարին. երկ-րորդ՝ զի սովաւ յամեմք մինչ ի մահ» (երրորդը չկայ)։ Նորերից Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 315 ցեղակից լտ. an-nus։ ԳԴ առաբ. [arabic word] 'am «տարի»։ ՆՀԲ արաբ. ամ, լտ. annus, եբր. šana ևն։ Նախ Rask, Nonnulla, էջ 25 համեմա-տեց իռլ. am, amser ձևերի հետ։ Klap-roth, Asia pol. 102 արաբ. a'äm, Canini Ft. etym. 197 արաբ. am «տարի», իռլ. am «ժամանակ»։ Ստոյգ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Urgesch. Arm. 872։ Մորթման, ZDMG 30, 415 տոսպական բևեռագրերի մէջ գտնում է Hamapsa դիցանունը, որ մեկնում է ամ և բոյս բառերից։ Տէրվ. Մասիս, 1881 մայիս 11 ամ բառի նախաձևը համարում է *համ։ Karst, Յուշարձ. 406 սումեր. MԱ «տարի»։

NBHL (2)

Տարի. ժամանակ ՟Ժ՟Բ ամսոց արեգական. սէնէ. եւ ամ. յոքն. աւամ. եյամ. պրս. սալ. լտ. աննուս. եբր. լանա. թ. եըլ. ἕτος, ἑνιαυτός. annus

Զարեգակն ծագէ, եւ զամ ըստ ամէն զցօղսն պարգեւէ. (Ոսկ. մ. ՟Ա. 18.) յն. զտարեկան։


Բեզակ

s.

sun;
light;
thunderbolt.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ. -ի) «փայլատակում» Եւազր. էջ 11 (երկու անգամ). «իբրև զտեսակ բեղա-կի, որպէս դժուարինս նուագելով... բեզակի որ է փայլատական». գրուած է նաև բեզէկ (սեռ. բեզեկի) «արեգակ» Մագ. թղ. 70, 135. բեզեկա «արեգակն» Հին բռ. որից բեզեկեան «արեգակնափայլ, արեգակնային» Մագ. թղ. 62, 219։

= Եբր. [hebrew word] bazaq «փայլակ» բառն է [hebrew word] bzq «ճեղքել, պատռել» արմատից, ըստ որում փայլակը ամպերը ճեղքելով դուրս է ցայտում)։ Այս բառը գտնւում է միայն Ե-սեկ. ա. 14 հատուածում և տառադարձուած է յունարէնում βέ︎εϰ (Sophocles, էջ 304բ «lightning, փայլակ»), Վուլգատայում besec, վրացերէնում՝ ბეზეკი բեզեկի, սակայն հա-յերէն թարգմանութեան մէջ, փոխանակ մեւռնեռի նման տառադարձելու, թարգմա-նուած է «արեգակն»։ Սրանից հետևում է այն, որ բեզեկ բառը մեր մէջ մտել է առա-ջին անգամ Եւագրի թարգմանութեամբ յու-նարէնից, ուր իրօք որ գտնում ենք βζεϰ։

Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Ալիշան, Հին հա-ւատք, էջ 85, յիշում է Միջին Ամերիկայի Չոլոյ ցեղի լեզուով բեզէա «արեգակ», որի նմանութիւնը բոլորովին պատահա-կան էս

NBHL (4)

Բեզէկ, որ փայլատակումն, կամ արեգակն։

Մագիստրոս եւս վարէ զԲեզէկ փոխանակ արեգական յասելն.

Եւ բեզէկ զփայիթոն (որ կոչի որդի արեգական) նախընթացիկ շահատակմամբ յղէր։ Յորժամ պարառաբար անցեալ բեզեկին՝ մտանէ ի խոյն։ Զբեզեկեանն արփի փեռեկել. (Մագ. ՟Կ՟Ա. ՟Հ՟Ը. ՟Ի՟Ը։)

Բեզեկա, արեգակն. (Հին բռ.։)


Երկին, կնի

s.

heaven;
heavens, the sky, the firmament;
paradise, dwelling of the blessed;
air, ether;
ելանել յերկինս, to ascend up into heaven;
յերկինս ամբառնալ, to raise to the skies;
կապուտակ —, the blue sky;
կամար երկնից, the arch or vault of heaven;
հուր, շանթ երկնից, the bolts of heaven;
ցասումն երկնից, the wrath of heaven;
—ք եւ երկիր, heaven and earth;
—ք! արդար —ք, heavens! good heavens! ջինջ՝ պարզ՝ անամպ ամպամած —, clear, serene, cloudless, cloudy sky;
հրեզէն —, the Empyrean.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հներից Յովհ. Երզնկացի մեկնում է «Զի երկինքն երկու իրք է՝ հուր և օդ, և երկիրս երկու իրք է՝ հող և ջուր». (տե՛ս Էմին, Ист. Bарданa, էջ 17)։ Այսպէս նաև Յայսմ. մրտ. 17. «երկին՝ երկու ինչ, օդ և հուր. և երկիր՝ երկու իր, հող և ջուր»։ Նոյնը դարձեալ Տաթև. հարց. 714. «երկինք, որ է երկուք, հուր և օռ»։ Նո-րերից ՆՀԲ վերին, խորան կամ վրան բառերի հե՞տ։ Windisch. 30 սնս. svar-ga «երկին» և յն. άργός «սպիտակ, փայլուն»։ Գ. Կ. (Արշալ. արրտ. 1843, թիւ 130) երկու ինքն կամ երկուինք (եր-կու բառի յոգնակին), նշանակել ուզե-լով Արևն ու Լուսինը, և կամ Մութն ու Լոյսը։ Boрp, Abhd. d. Ak. d. Wiss. zu Berlin. 1846. էջ 290 և Gram. Comp. II, 413 սանս. svarga։ Gosche 74, 229 սանս. arka «արեգակ»։ Böttich. Ruai-menta, 9 յն. Ἀργός յատուկ անուան հետ. արմատը raǰ. հմմտ. ռուս. яркiи «պարզ, փայլուն»։ Lag. Urgesch. 794 լիթ. Perkunas և սանս. Parjanya-աստուածը։ Müller, SWAW 41, 11 եբր. [hebrew word] rāqī'a «երկնակամար» բառից փոխառեալ։ Էմին, Հայ հեթ. կր. թրգմ. Յուս. 1875. 346 և Ист. Aсохика 276 հանում է եռ-կինք բառերից. եռ «եռա-

ցող, սաստիկ տաք» և կին «կին կամ կեանք». որով երկինք նշանակում է բուն «տեո՝ ուր կեանքը եռում կամ եփւում է». այս եր, ար արմատն ունին նաև արև, արեգ, երկիր. եռալ, երդ, այրել, օր։ Տէրվ. Altarm. 68 երկու կամ երկնչել և կամ երկիր, երեկոյ բառերի հետ։ Նոյն, Նախալ. 102 երկիր, երեկոյ, ներկել, նա-րօտ, արծաթ ևն ձևերի հետ՝ հնխ. arg «շողալ» արմատից։ Մառ ЗВО 5, 319 զնդ. asman հոմանիշի հետ՝ ինչպէս երկան= զնդ. asman։ Bugge, Btrg. 14 կապում է յն. ούρανός, դոր. ὥρανός, եւոլ. ὥρανός «երկին» ձևերին. եթէ յոյ-նի նախաձևն է *ὄρfϰνός, հայը գալիս է *erwin ձևից. իսկ եթէ ըստ Torp՝ յոյնի նախաձևն է «︎︎ հայր գալիս է *ewrin>*erwin ձևից։ Fick, I1, 40 սանս. arka «ճառագայթ, արեգակ», միռլ. erc «երկին» և լատ. arguatus «ռալընկոտ» բառերի հետ։ Հիւբշ. 443 մերժում է իռլ. ere և սանս. Parjánya-համեմատութիւնները։ Հիւնք. երկունք բառից։ Scheftelowitz, BВ, 28(1904), 19 սանս. rajas հյ. երեկոյ ևն բառերի հետ, իսկ էջ 309 երկայն, երկար բառե-րի հետ. հմմտ. վեդ. prath «երկարիլ» և prthivi «երկիր»։ Pedersen, Նպաստ, 5 իռլ. grian «արեգակ» ռառե հետ։ Tлeйe, Cборн. мат. Kавкaзa, 31, 6 իռլ. erc հոմանիշի հետ։ Մառ, ИАH, 1911, 142 երկին բառը գտնում է նաև լազ. երկինա-չխա, եկինա-չխա, իկինա-չխա «երեքշաբթի» բառերի մէջ, որոնք մեկնում է իբր «երկնից օր». բոլորը միասին հանում է «երկաթ» գաղափա-րից (տե՛ս երկաթ)։ Karst, Յուշարձ. 402 սումեր. dingir, բասկ. ingur «շըր-ջանակ»։

NBHL (1)

Ի սկզբանէ արար աստուած զերկին եւ զերկիր։ Գիր արարածոց երկնի եւ երկրի։ Ի հաստատութեան երկնից։ Ի ներքոյ երկնից։ Թռչնոց երկնից։ Եկաց արեգակն ի մէջ երկնից։ Երկինք երկնից տեառն են։ Արքայութիւն երկնից։ Գանձեցէ՛ք ձեզ գանձս յերկինս։ Որպէս փայլակն փայլատակեալ ի ներքոյ երկնից՝ ընդ երկնիւք ծագիցէ։ Անդ առ երկնիւք քերէր, եւ այսր յերկիր հասանէր.եւ այլն։


Կուպպայ

s.

carter's smock, gabardine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կապայ, պարեգօտ, վերար կու» Վրք. հց. Բ. 411. սր և կուբայ «վերար-կու» Միխ. աս. էջ 379։ Ուրիշ օրինակ չկայ։

NBHL (1)

Բառ ռմկ. որպէս Կապայ, կամ ճիւպպէ. յորմէ իտ. giubba. Վերարկու կամ պարեգօտ. զի դնի ի տեղի յն. στιχάριον tunica, vestis undulata. որպէս թէ կիտուածեալ զգեստ.


Շող, ոց, ից

s.

ray, flash of light, beam;
—ս արձակել, to emit or throw out rays, to beam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Այվազովսքի, Յղ. հնչման 16 տճկ. շէօլէ «շող» (իմա՛ արաբ. [arabic word] su'lā «բոց, նշոյլ»)։ Canini, Et. etym. 182 սանս. çuč̌ «փայլիլ»։ Տէրվ. Մասիս. 1881 մայիս 5 ցոլանալ բառի հետ յն σγελλω, լտ. calere, calor։ Նոյն, Նախալ. 115 կասկածով սանս. cur, զնդ. xvarəta «փայլ», գերմ. Schwuel «գոլ» ձևերի հետ՝ հնխ. svar «վառիլ, այրիլ» ար-մատից։ Հիւնք. լտ. sol «արեգակ» ռա-ռից։ Bugge IF 1, 441 սանս. sčandra-յետնաբար čandrá «փայլուն, լուսին» և հյ. շանթ ձևերի հետ։ Patrubány IF 14, 55 հնխ. kelē արմատից՝ լտ. calere, ւեթ. šilaū «տաքանալ», հգերմ. lāo։ Գաբրիէլեան, ՀԱ 1909, 222 նոյն ընդ շոգ։ Karst, Յուշարձան 427. օսմ. yəl-də-rəm «փայլակ», yəl-tramaq «կայծա-կել», ույգուր. yola «ջահ, լոյս», չաղաթ. žili čili «տաք» բառերի հետ։ Peterssor LUA 1915, 3 և 1916, 47, Ar. u. Arm. Stud. 94, որից և Pokorny 1, 368 հնխ. k'eu-«փայլիլ, պայ ծառ» արմատի տակ հմմտ. հյ. շուք, շա iթ, սանս. çvah «վա-ղը», զնդ. surəm «առաւօտը կանուխ», սանս. çona-«կարմիր» և այլն։

NBHL (4)

Ցոլք լուսոյ արեգական՝ երեւեալ ընդ ծակս. նշող. նշոյլ. շառաւիղ. ճառագայթ. շտւղ.

Թեւս արծաթափայլ ունէր՝ արեգական շողոյն նման. (Տաղ.։)

Իբրեւ զղամբար՝ իբրեւ զշող ամպ ինչ ջեռեալ ի ճառագայթից արեգականն. (Ոսկ. եբր.։)

Յորժամ յամպոց յամպ մտանիցէ եւ ելանիցէ արեգակն, զջերմակիծ շող ամպն յերկիր առաքելով, զխոնաւութենէ օդոյ յայտ առնէ. լինի . կամ ՟Գ. իբր՝ զշո՛ղ ամպ, կամ զշողն՝ ամպն եւ այլն։


Խարամանի, անւոյ

s.

the devil, demon;
venomous serpent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Եզնիկ գրում է. «Առ ի յարև զարեգակնատենչիկսն արկանելոյ, ուս-տի և զանունն իսկ Խարամանոյ առ». (սրանից հետևցնում է Ադոնց, Բազմ. 1926. 12 ծան. թէ Եզնիկ խարամանի բառը ստուգաբանում է պրս. khvā-«արև» բառով)։ ՀՀԲ հանում է խարել «այրել» բառից։ ՆՀԲ Արհմն-ից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lag. Arm. Stud. § 1254։ Բառի ձևի մասին տե՛ս Վար-ռանեան ՀԱ 1922. 586։

NBHL (1)

Այլ թէ արհմն չար կարծիցի նոցա՝ վասն զխարամանի անուն կրելոյ, առ ի յարեւէ զարեգակնատենչիկսնարկանելոյ, ուստի եւ զանուն իսկ զխարամանոյ առ։ Որպէս մոգք խափին, թէ խարամանն արար զչարիս. (Եզնիկ.։)


Ճայ, ից

s.

jay.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Խրբ. ջայէք «մի տեսակ թռչնորս թռչուն է». վերի արմատից է նաև ճաքռաւ Զթ. «մի տեսակ թռչուն» (իբր ճայ-ագռաւ). նո՞յն է նաև. Մշ. ճարեգ «թռչուն սարեակի ցեղից»։

NBHL (1)

Ճառք ճայից, (որ միաբան կռուին ընդդէմ խորդոց, են հիւրասէր, եւ այլն) ... ճառք ճայից ծերացելոց հինօրէից հոգաբարձութիւնն ... Մարդք բարեգործք՝ կոչին ճայից պէս պատուագիրք. (Վեցօր. ՟Ը։)


Մայր, ից, իւք

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Անշուշտ առանձին արմատ է՝ որ տար-բեր է վերի մայր «մայրիկ» բառից. սրան ապացոյց պէտք է համարել մառ ձևի գոյու-թիւնը (հմմտ. նշոյլ և նշող)։ Աւելի յետոյ բառերի նմանութիւնից ազդուելով՝ կապուեց մայր «մայրիկ» բառին և ստեղծուեց ժողո-վըրդական հաւատալիքը. Արեգակը գնում էր իր մօր մօտ հանգստանալու, ինչպէս որ ծա-ռելու համար էլ ասում էին «Արևը մօր ծո-զից ելաւ»։ Նոյնպիսի փոխաբերական դար-ձուածներ կան նաև Սլաւական ժողովուրդ-ների մէջ (հմմտ. Աբեղեան, Arm. Volksgla-ube, էջ 42-43)։

NBHL (3)

Քանզի երեկոյացեալ էր ժամն, արեգակն ի մայրն դառնայր։ Յորժամ արեգակն ի մայր մտանէր։ Ի մայր մտից (թաղմամբ) ընդ արեգականն, եւ յաներեկ առաւօտին ծագեցայց. (Լաստ. ՟Ի՟Գ։ Տէր Իսրայէլ. մարտ. ՟Ի.։ Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ի.։)

Նովին նմանութեամբ բացատրի եւ խաւարումն արեգական, եւ շիջումն ճրագի. ռմկ. Ղ՝մոդ մարիլՓ. իբր մարը մտնալ.

Քնազի ի հասարակ աւուրն եմուտ արեգակն ի մայրն, խաւար ասաց, եւ ոչ գիշեր. (Եղիշ. խաչել.։)


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. fravartīkan «Աւելեաց», պազ. fravardyān «Աւելեաց» (բայց այժմ փարսիների մօտ նշանակում է «իրենց տարւայ վերջին 10 όրերը, սրա մէջ հաշուելով նաև մեռելոց յի-շատակին նուիրուած mukhtād-ի տօնի օրը և իրենց ֆրավաշին»), պրս. farvardagān, farvardiyān «Աւելեացի հինգ օրերը՝ որ Պարսիկները տօնում են ի յիշատակ մեռե-լոց». ասւում է նաև fordagān, fordayan, pordgān, pordyān (ըստ. Vullers), fordigān. fordiyān, pordigān, pordiyān (Lagarde, Gesam. Abhd. 161), faryadīn. farvardīn «է անուն առաջնոյ ամսոյ արեգակնային ա-մի, որ և ըստ հռոմայեցոց ասի մարտ. 2. է անուն իննևտասաներորդի աւուր իւրառան-չիւր ամսոյ արեգակնային ամի. և է կանոն Պարսից, զի մինչ անուն աւուրն գայցէ հա-մեմատ անուան ամսոյն, զօրն զայն օրհ-նեալ և շնորհաւոր համարեալ առնեն տօն ցնծութեան», farvardiyān, farvardigān «5 աւուրք աւելեաց» (ԳԴ), Խուարէզմի բարբա-ռով ❇ rōcinā (<*hrotina

Հներից Վանակ. տարեմտ. և Տաթև. հարց. 201 ստուգաբանում են «հրոտիցն ըստ դրութեանն է, զի հուր է ոտիցն, որ այրէ ի ներքուստ ի վեր ջերմութիւն արեգականն»։ Իսկ Տաթև. ձմ. ա. մեկ-նելով այս բառը՝ գրում է. «Հրոտից զխորհրդակցութիւն և զկատառումն ժա-մանաևաոն ասէ. մանաւանդ զգալուստ հոգւոյն և զերկրորդն ահագին փառօք ըստ Դանիէլի»։ (Բայց չի հասկացւում թէ ո՛ր բառից է ուզում հանել)։-Bros-set JAs. 1832, 530 և Dulaurier, Chron. arm. էջ 12 դնում են հուր բառիզ։ Ու-ղիղ մեկնեց նախ Lag. Gesam. Abhd. էջ 163՝ համեմատելով պրս. fordigān, յն. შουρδιγαν, բայց և եբր. [hebrew word] Փուրիմ (տօնը)։ Ուղիղ են նաև Պատ-կան. O назван. древн. aрм. мгсяцевъ, էջ 37 և Տէրվ. Նախալ. 94։ Ալիշան, Հին հաւ. 142 պրս. փրաւորտ, յն. Հերոյիդ, հնդ. Րուտրա, գերմ. Hrodr. ֆրանս. Ruth դիցանունների հետ։ Հիւնք. պրս. արուտ «անուն 25η աւուր արեգաևնա-յին ամսոյ Պարսից»։

NBHL (1)

Հրոտիցն ըստ դրութեանն է. զի հուր է ոտիցն (որպէս յուլիս), որ այրէ ի ներքուստ ի վեր ջերմութիւն արեգականն. (Վանակ. տարեմտ.։)


Կայս

s.

boisterous wind.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«օդը պղտորող մի տեսակ քամի». մէկ անգամ ունի Պիտառ. «Օդքն ծածկեն զճառագայթսն. կայս անուն է հողմըյն, արդ ծածկի արեգակն յամպն»։ ՋԲ չունի այս բառը։

NBHL (1)

Օդքն ծածկեն զճառագայթսն. կայս անուն է հողմոյն. արգ ծածկի արեգակն յամպն. (Պիտառ.։)


Կապայ, ի

s.

cassock, monk's gown.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Արաբ. [arabic word] qabā «պարեգօտ, առջևը ռաց զգեստ» բառից փոխառեալ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 900). փոխառութեամբ տա-րածուած է բազմաթիւ լեզուների մէջ. այս-պէս՝ պրս. qaba «պարեգօտ», qabanamad «թաղիքէ վերարկու, քափանակ», qabaca «փոքր կապայ»։ Պարսկերէնի միջոցով են վրաց. և մինգ. ❇აბა կաբա, սվան. կաբ. չէրքէզ. ակաբա «զգեստ, վերարկու», թրք. [arabic word] kebe «կապերտ», քրդ. kavā, kovā «կապայ», kebe «հասարակ չուխա». թուշ. կաբ «կապայ», բիւզանդական յն. ϰαβάδης, ϰαβαδιον «պարեգօտ» (Sophorles 609), նյն. ϰαβάδι։ Յունարէնի միջոցով են ռուս. սaნáть «աշխատանքիշապիկ, վերնաշապիկ», չեխ. kabát, լեհ. kabat, kabaǰ, kaba, բոզգ. kaváda «կանացի կամ զինտորական զգեստ» (Berneker 464)։ Սլաւականից են լիթ. kó-botas «կանացի բաճկոն», լեթթ. kabata «գրպան» (անդ)։ Miklosich և Marcel De-vic նոյն արաբ բառից են հանում նաև ֆրանս. caban, հֆրանս. gaban, սպան. ga-ban, պորտ. gabbāo, իտալ. gabbano, cap. pa, լատ. capa, cappa, նյն. ϰαππα, հբգ. chappa, մբգ. kappe, chappe, լեհ. սերբ. ռուս. kapa, բուլգար. kapն ևն (Berneker 483), որոնցից ոմանք «զգեստ», ոմանք էլ «գլխարկ» նշանակութիւնն ունին։ Հայերէ-նում հին տառադարձութեամբ պիտի ունե-նայինք կաբայ, ինչպէս գործածական է այժմ արևելեան գրականում, մինչ արևմը-տեանը ունի նոր տառադարձութեամբ կա-պայ։-Աճ.

ՓՈԽ (borrowing) Մագ. քեր. 228 և Երզն. քեր. գրում են թէ «Ոչ ունելով նոցա (խօսքը յոյների մասին է) սովորութիւն զգենուլ կապայ, ի մէնջ առեալ՝ ոչ ուղղախօսեն, այլ անուա-նեն զնա կովա (այլ ձ. կովատին կաւա-տին)»։ Սրանով ակնարկում են Բիւզ. յն. καβάδιον «պարեգօտ» բառը, որ յոյները պարսկերէնից փոխառեալ են համարում.-Գազանճեան, Յուշարձ. 329բ մեզանից է ռնում գւռ. թրք. [arabic word] käbä «կապայ», որ. ուղղակի պարսկերէնից կամ արաբերէնից է։

NBHL (1)

Առաւել ռմկ. որ ըստ գրոց Պարեգօտ. զգեստ. հանդերձ. վերարկու. (լծ. թ. գապա, գէպէ, գափուդ. իտալ. կապանօ, գաբօ՛դդօ ).


Կաղանդ, ի

s.

calends, first day of month or year;
new-year's day;
շնորհաւոր -! a happy new-year to you, & many of them.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ի, ի-ա հլ. (յատկապէս գոր-ծածւում է յոգնակի ձևով) «ամսամուտ, ամսագլուխ, տարեգլուխ» Եւթաղ. հրտր. Հև 1925, էջ 522, Իգնատ. թղ. 95 (սեռ. -իզ). Պրպմ. Յայսմ. Տոմար. (այժմ միայն «ա-մանոր, տարեգլուխ» նշանակութեամբ է զործուածւում և այն էլ միայն արևմտեան գրականում). որից կաղանդացոյց «օրա-ցոյց» Տոմար։

NBHL (1)

Բառ յն. գալանտէ, (ի գալէ՛օ, կոչել). լտ. գալէնտէ. καλάνδαι calendae. Ժամանակ կոչելոյ զժողովուրդն ի տօն եւ ի հանդէս ինչ. մանաւանդ Ամսագլուխ. ամսամուտ. յորմէ ի մեզ եւ Տարեմուտ։ Իբրեւ Տարեգլուխ, տե՛ս ի Տօմար. ս. եւ Յայսմաւ. ի վարս սրբոյն բարսղի ։ Այլ իբրեւ Ամսագլուխ, տե՛ս Պրպմ. ՟Ի՟Թ։ ՃՃ. եւ այլն։ Յորս որպէս կաղանդք ասի ՟ա օր ամսոյն, նոյնպէս ՟բ, ՟գ, ՟դ եւ այլն, կաղանդաց ասին՝ նախընթաց աւուրք ամսագլխոյն, իմա՛ յետախաղաց հաշուով. զոր օրինակ երկրորդն կաղանդաց յունվարի է դեկտ. ՟լա. երրորդն՝ դեկտ. ՟լ. ութերորդն՝ դեկտ. ՟ի՟ե, եւ այլն։


Տարի, րւոյ, րեաց

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(տարւոյ, տարեաց) «ամ, տարի» ՍԳր. Եւս. քր. Եփր. որից տարեկան ՍԳր. Կոչ. Ոսկ. տարեմուտ «ամանոր» Կղնկտ. Վրք. հց. «տարելից» Մաշտ. 584. տարեգը-ւուխ Տոմար. տարևոր ՍԳր. Մծբ. Եւս. քր. նոր բառեր են տարեգիրք, տարեգրութիւն, տարևորութիւն, տարեցոյց ևն։-Meillet MSL 23, 146-7 ցոյց է տալիս՝ որ հին հնդևրոպացիք տարբեր բառեր ունէին մի տարւայ և մէկից աւելի տարիների համար. այսպէս զնդ. yarə «մի տարի», sard-«շատ տարիներ»=սանս. çarád-«տարիներ», լտ. bornus «աւս (մի) տարւայ» և bīmus, tri-mus «երկամեայ, եռամեայ», գոթ. ier «մի տարի», wintrus «տարիներ» ևն։ Այսաեւ և մի տարբերութիւն, որ շատ հասկանալի է խաշնարած ժողովրդի համար, կարծում եմ որ կար նաև մեր ամ և տարի բառերի միջև. տարի նշանակում էր «մի տարի», ամ «տա-ոիներ»։ Այս տարբերութիւնը Ե դարուց ա-ռաջ արդէն ջնջուած էր. Ոսկեդարում ամ և տարի կատարեալ հոմանիշներ? էին, մինչև որ ամ բառն էլ ջնջուեց և մնաց միայն տա-րի (աւելի լի ձև քան ամ միավանկը)։ Ասա-ծիս ապացոյց եմ համարում 1) երկեամ, երեամ, երկեմեան, երեմի շատ հնաձև բա-ռերը. 2) միամեայ բառը չկայ Ոսկեդարում 3) տարեկան նշ. «մի տարւայ». 4) վրաց. տարիօի «միամեայ գառնուկ՝» փոխ առնու-ած հայերէնից, շատ հին ժամանակ, յետոյ կորած հայերէնի մէջ, փոխանակուելով ամիկ բառով. 5) ի տարւոջ «մի տարում» Եզն. 199։ Ե դարում տարի բառը երբեմն կարող էր նաև յոգնակի գործածուիլ. օր. Եղիցին ի նշանս և ի ժամանակս և զտարիս. Գաղ. դ. 10. Զթիւ աւուրց և ամսոց և տարեաց կար-գէին. Եզն. 119։-Ամբողջ Ս. Գրքում տարի բառը գործածուած է 66 անգամ, որից միայն երեքը յոգնակի, մնացեալ 63-ը եզակի, իսկ ամ բառը գործածուած է ընդ ամէնը 581 անգամ, որից 278 յոգնակի, 65 յոգնակի ի-մաստով եզակի (վեց ամ, զհազար ամ) և 198 եզակի։

Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է «Զի՛նչ է տարի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս և զչորս եղանակս. և դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին. տա-րաւ զիմ ժամանակս»։ Նոյնը նաև Վրդ. սղ. կդ. էջ 214 «Այլ տարի դարձեալ որ զամենայն տանի».-Յայսմ. օգոստ. 11 «եւ տարի ասի, որ տանի զերկո-զ365 աւուրսն... և նոքօք զկեանս մարդ-կան և զամենայն մահկանացուաոս».-Տաթև. ձմ. ա. «Զի վասն այն կոչեմք տարի՝ որ զամենայն կեանս մեր և կհեշտութիւն կենցաղոյս ընդ ինքեան տանի և գնայ։.. Տարի կոչի վասն երեք պատճառի. նախ զի արեգակն տանի զերկոտասան կենդանակերպսն և վճա-րի. երկրորդ՝ զի տանի զչորս եղանակս և զամիսս և զշաբաթս, զաւուրս և զժա-մոս և զայլսն. երրորդ՝ զի տանի զժա-մանաևեաւ կեանս մեր»։ Նոյնը նաև Տաթև. հարց. էջ 190։ Սրանց համեմաս է նաև ՀՀԲ։ Böttich. Horae Aram. 35, 70 թերևս tar արմատից։ Նոյն, Wurzelf, 20 սրան է աւելացնում նաև արաբ. tārat։ Չուբինով վրաց. տարկոշի «ջրի շերեփ»! Հիւնք. հյ. շար և կամ զնո. սարետա։ Patrubány SA 1, 194 հնխ dā «բաժանել» արմատից։ Աճառ. ՀԱ 1ՉՈ8. 122 թերևս կովկասեան ծագու-մից. հմմտ. հիւս. օսթյ. tal', ֆինն. talvi սիրյ. tol, դիդ. tlebi, վոգուլ. tal հոմանիշները։ Patrubány ՀԱ 1908, 314 տալ բայից։ Մառ ИАН 1911, 471 վրաց. წელი ծելի «տարի» բառի հեռ-

NBHL (2)

Զտարի յարեգականէ գիտացաք, եւ զամիսս ի լուսնոյ. (Շիր. զատիկ.։)

Զի՞նչ է տաթրի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս, եւ զչորս եղանակս. եւ դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին, տարաւ զիմ ժամանակս. (Վանակ. տարեմտ.։)


Քրոնիկոն, ի

s. adj.

chronicle;
chronological.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. χρονιϰός «ժամանակական», չէզ. χρονιϰὸν, լգ. χρονιϰά «տարեգիրք». կազմու-ած է χρόνος «ժամանակ» բառից։-Հիւբշ. 389։

NBHL (1)

ՔՐՈՆԻԿՈՆ. Բառ յն. χρονικός, -κή, -κόν, -κά chronicus, -ca, -cum, -ca. (գրի եւ ՔՐԱՒՆԻԿՈՆ, որպէս քրօնիկոն) Ժամանակական, եւ Գիրք ժամանակագրութեան. տարեգրութիւն.


Ամփոփ

adj.

gathered together, close, concentrated;
— ունել, to keep together, to hold collected.

· Calfa

NBHL (1)

Լոյսն՝ որ յառաջ քան զարեգակն, ոչ էր անփոփ եւ ժողով. (Եփր. ծն.։)


Այգ, գոյ, գու, ուէ, գուց

s.

daybreak, dawn, aurora;
day-light, morning;
ընդ այգն, ընդ այգս այգուն, այգուցն, at day-break, at the dawn of day, in the morning;
— լինել cf. Այգանամ;
յայգուէ մինչեւ յերեկոյ, from morning till night.

· Calfa

NBHL (2)

Կատարած գիշերոյ եւ սկիզբն տունջեան. աղօտ լոյս առաւօտու ընդ արշալուրշն նախ քան զարեւագալն. լուսանալն վաղուեան աւուր. եւ լոյս. առաւօտ. արեգ. օր. (լծ. յն. աւղի՛. αὑγή. splendor, lux, iubar, lumen, շավգ. շէֆագ.) ἔως. aurora, oriens. տան, սուպհ. սեպահ ազարմասըմ. սէհէր. diluculum. երքէն.

Այգն առակ օրինակի է զգալի լուսոյ։ Առաքինութիւն ծագեալ յոգւոջ (արեգակնաբար՝) զայգն իւր ծագէ, եւ զլոյս առաքէ։ Այգ դեռեւս խորին է, զայլս ոչ կարի քաջ տեսանել կարացեալ։ Արեգակն յորժամ եղիցի առ այգն (այս ինքն մօտ ի ծագել յարեւելից ընդ այգն) եւ կամ առ միջօրեայն (հարաւակողման), ցրտացուցանելով երկայն հեռաւորութեամբն զհիւսիսային կողմն ապականեաց. (Փիլ. ել. եւ այլաբ. եւ նխ. ՟Բ։)


Այլ, այլոյ, այլում, յայլմէ

adj.

another, other;
different, unlike;
some;
—ով ճանապարհաւ, by another way;
—ով օրինակաւ, in another manner;
—ոք, another;
եւ ոչ — ոք, even another;
յայլմէ կողմանէ, another side, the other side;
— է ասել եւ — գործել, it is one thing to say, another to do;
եւ այլն, —ովքն հանդերձ, and so on;
— ընդ այլոյ, one for another, pellmell;
— յայլմէ լինել, to lose one's presence of mind, to be overcome by joy or fear;
ոչ — իւիք, in no other way;
— ընդ —ոյ ասել, to say equivocally, ambiguously.

· Calfa

NBHL (2)

Այլով օրինակաւ խօսել ընդ մանուկն, եւ ա՛յլ ընդ ծերն. ա՛յլ ընդ յանցաւորն, եւ ա՛յլ ընդ բարեգործն. (Լմբ. պտրգ. եւ Սղ. ՁԵ. ՂԲ։ )

Որպէս դուդ այլ ընդ այլոյ կարծես՝ թէ արեգակն Աստուած է։ Ըստ կամաց իւրոց զամենայնն այլ ընդ այլոյ երթեալ պատմէր ստութեամբ. (Եղիշ. Բ. Է։)


Այլ, Այլ արդ

conj.

but, yet, still, however;
only, but;
now, then.

· Calfa

NBHL (2)

Այլով օրինակաւ խօսել ընդ մանուկն, եւ ա՛յլ ընդ ծերն. ա՛յլ ընդ յանցաւորն, եւ ա՛յլ ընդ բարեգործն. (Լմբ. պտրգ. եւ Սղ. ՁԵ. ՂԲ։ )

Որպէս դուդ այլ ընդ այլոյ կարծես՝ թէ արեգակն Աստուած է։ Ըստ կամաց իւրոց զամենայնն այլ ընդ այլոյ երթեալ պատմէր ստութեամբ. (Եղիշ. Բ. Է։)


Այլ

adv.

besides, moreover, more.

· Calfa

NBHL (2)

Այլով օրինակաւ խօսել ընդ մանուկն, եւ ա՛յլ ընդ ծերն. ա՛յլ ընդ յանցաւորն, եւ ա՛յլ ընդ բարեգործն. (Լմբ. պտրգ. եւ Սղ. ՁԵ. ՂԲ։ )

Որպէս դուդ այլ ընդ այլոյ կարծես՝ թէ արեգակն Աստուած է։ Ըստ կամաց իւրոց զամենայնն այլ ընդ այլոյ երթեալ պատմէր ստութեամբ. (Եղիշ. Բ. Է։)


Այլակերպեմ, եցի

va.

to transform;
to disguise, to mask, to change;
to transfigure;
to metamorphose.

· Calfa

NBHL (1)

Զիրսն ամենայն այլակերպէր։ Ո՛չ զամենայն ինչ այլակերպեաց, եւ ոչ զամենայն հասարակ եցոյց ... Յորժամ կամի՝ այլակերպէ (զընթացս արեգական)։ (Ոսկ. մտթ. եւ Ես.։)


Այլայլիմ, եցայ

vn.

to vary, to be altered, to change;
to degenerate, to become corrupt;
to be disaffected, to be alienated;
to be indisposed.

· Calfa

NBHL (1)

Ոչ այլայլեալ ինչ ի ցասմանէ։ Իբր յարեգակնէ այլայլեալ աչաց տկարութիւն. (Նար. ԽԳ. ԼԸ։)


Այծեայ, էի, ից

s. adj. goat's hair;
stuff made of goat's hair;
of or belonging to goats.

· Calfa


Այծեղջիւր, ջեր

s.

Capricorn.

· Calfa

NBHL (1)

αἱγόκερως. capricornus Անուն միոյ ի կենդանակերպից՝ յարմարեալ ի հեթանոսական պատմութեանց, յոր յածի արեգակն ի իա դեկտ. ցյունվարի իա. եւ յայնժամ կոչի ԱՐԵՒԱԴԱՐՁ ԱՅԾԵՂՋԵՐ. օզլագ. ճէտի. ճէտա պիւրճի. պիւզէ.


Այն, այնր, այնորիկ, այնու, այնուիկ

pron.

that, it, the.

· Calfa

NBHL (1)

Որք յաղջամղջին տեղւոջ ելով՝ այն ինչ յարեգակն հայել ձեռնարկեն. (Մագ. ԾԷ։)


Այսչափ, ի, ից, աց

adj. adv.

to this degree, in this quantity, so great;
so much, so.

· Calfa

NBHL (1)

Այսքան եւ այսչափիցս (մեզ) բարեգործողն Աստուած. (Բրս. հց.։)


Այց

s.

visit;
search;
inspection;
— առնել, յայց ելանել, to visit, to go to see, to make a visit;
— եւ խնդիր առնել, յայց եւ ի խնդիր ելանել, to search, to examine, to observe.

· Calfa

NBHL (1)

Ես ինքնին խնդրեցից զխաշինս իմ, եւ այց արարից դոցա։ Որովք այց արասցէ մեզ ( Ժմ. երեւեցաւ) արեգակն ի բարձանց. եւ այլն։


Արուեստական, ի, աց

adj. s. technical, artificial;
artful;
factitious;
skilful;
musical;
musician, composer;
music, symphony.

· Calfa

NBHL (1)

Աստուածակրօն արուեստականցն բարեգործութիւնք փայլեն յաստուածադիր օրինացն. (Կորիւն.։)


Արուսեակ, սեկի

s.

Venus, Lucifer;
devil.

· Calfa

NBHL (3)

ԱՐՈՒՍԵԱԿ. որպէս արեգակն. արեւ.

Սպասէնա արուսեկին, որ է արեգակն արդարութեան. (Համամ առակ.։)

(Որպէս եւ Սուիտաս ի բռ. յն. դնէ, թէ արուսեակն վարի երբեմն որպէս զարեգակն. եւ ի Լտ. մաշտոցի ասի զՔրիստոսէ.


Արտայայտ

adj. adv. evident, clear;
evidently.

· Calfa


Արփագեղք

s. pl. sun and moon.

· Calfa

NBHL (1)

Ունօղ զգեղ արփւոյ, կամ զերկնային գեղեցկութիւն. լուսաւորք երկնից, մանաւանդ արեգակն, եւ լուսին.


Արփաթեւեմ

vn.

to fly in the air.

· Calfa

NBHL (1)

Մինչդեռ արեգակն յերրորդ ժամուն արփաթեւէր զկամարն երկնի. (Արծր. ՟Ե. 8։)


Արփամերձ

adj.

near the sun.

· Calfa

NBHL (1)

Մերձ արփւոյ. մօտ յեթեր, կամ ի կամար արեգական.


Արփեան, փենից

adj.

solar;
luminous, bright, celestial.

· Calfa

NBHL (1)

Ղամպար արփենից վառեալ, արեգակն ի քէն ծագեալ. (Տաղ.։)


Արփի, փւոյ, փեաց

s.

sun, luminary;
heaven, ether;
light, brightness, splendour.

· Calfa

NBHL (5)

որ եւ ԱՐՓ, փի, փից. αἱθήρ aether գրի եւ ԱՐՓԱՅ (ի բարդութիւնս), եւ ԱՐՓԻՆ. ըստ յն. եթեր. որպէս թէ կիզող. որ է լծ. ընդ պ. ատր, ազէր, այսինքն հուր. ըստ հյ. որպէս թէ Արեւի, կամ արեւային, արեւամերձ վայր. այն է Եթեր լուսաւոր ի վեր քան զօդս մինչեւ ի հրեղէն երկինս. պարունակ արեգական. վայրք լուսաւորաց կամ մոլորակաց. լոյս. եւ Հրեղէն կամար, հուր տարրական. օդ վերին. երկինք ստորին կամ միջին կամ վերին.

Ոչ արեգական պայծառութիւն, եւ ոչ արփինն վերին համեմատին պայծառութեան այնր պսակաց. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)

Ոչ արեգակն քան զպարս աստեղաց, եւ ոչ արփի (հուր) քան զերիսդ ի տարերաց։ Արփիդ զվերագոյն անցեալ կալաւ վայր հուպ ի մաքրագոյնս էիցն. (Պիտ.։)

Անմոլար աստեղքն բերին ի վերնում գօտւոջն, եւ ամենեւին ցրտութիւն, եւ միջնորդ են արեգական եւ արփւոյ, եւ զանշէջ տոչորումն արփւոյն՝ իւրեանց բնական սաստիկ ցրտովն բարեխառնութիւնս առնելով. (Շիր.։)

Զարագընթաց շարժումն արփին (այսինքն երկնի), զարեգական՝ լուսաբերին, կացոյց հանդէպ գաբաւոնին։ Փեսայն իջմամբ ցօղատարափ՝ համբուրէ զտիպըն լուսոյ արփ. (Յիսուս որդի. եւ Լմբ. յիշ. առակ.։)


Արփիական, ի, աց

cf. Արփենի.

· Calfa

NBHL (1)

Երկնային. լուսեղէն. արեգակնային. արփային.