ԸՆԹԱՑ ԸՆԹԱՑՔ δρόμος, δράμημα cursus, cursio որ եւ ԸՆԹԱՑՈՒԹԻՒՆ, ԸՆԹԱՑՈՒՄՆ. Գնացք արագագոյն. վազք. անցք. ճանապարհ. միջոց ճանապարհի կամ գործոյ. ... որպէս եւ Ընթացք ջրոց, ..., ռմկ. վազելը.
Արեգական եւ լուսնի անբաղբաղելի ընթացն։ Մարդկան, եւ ձիոց մարտկացն ընթացի՝ մրցանակ եդեալ լինի. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. լիւս.։)
Միով ընթացիւ զօվկիանոսիւ պատի։ Ո՞ւր է ընթացն Պօղոսի. (ՃՃ.։)
Զի մի՛ լռեսցէ եւ դադարեսցէ միշտ ընթաց գնացիցն. (Վեցօր. ՟Ա։)
Զորս ընթաց բանիս գումարէ. (Նար. խչ.։)
Որպէս զի զսպառ ընթաց (այսինքն զբոլոր ընթացս) մարմնոյն անձամբ անձին փորձեալ ծանիցէ. (Լմբ. ստիպ.։)
Առաւել սովորական է յոքնականն պէսպէս առմամբ.
Զի ո՛չ թեթեւաց են ընթացք։ Ընթացք աներեւոյթք անասնոց կայտռելոց։ Կասեաց ընթացօղն յընթացից իւրոց։ Իբրեւ լնոյր Յովհաննէս զընթացսն։ Զընթացսն կատարեցի.եւ այլն։
Հարցցո՛ւք զլսելիս, որոյ արագագոյն եւ կատարելագոյն են ընթացքն. (Փիլ. իմաստն.։)
Արգելում զընթացս բանիս յոչ պատշաճէն. (Խոր. ՟Բ. 61։)
Զընթացից գործին (զոտս)։ Արագաթռիչ ընթացիւք մտաց։ Ընթացք երկրածնաց, կամ կենցաղոյս, կամ ամանակաց։ Ընթացից ձայնի։ Յընթացս անիրաւութեանց խորհրդոց, կամ ախտի։ Ընթացքն հրեշտակական (այսինքն վարքն), եւ այլն. (Նար.։)
Որ էր յընթացս գետն, եւ մեծ հնչիւն ելանէր յընթացից գետոյն. (Վրք. հց. ՟Դ։)
Յետ Պօղոսի զընթացս առեալ՝ զՏիմոթէոս մեզ պարգեւեալ. (Շ. վիպ.։)