jay.
Ազգ ազգ հաւուց թռչնոց կարկաչողաց ճա՛, ճա՛կ։ Նախ ի սուրբ գիրս որպէս ռմկ. չայլագ. λάρος larus, gavia (լծ. ընդ ճայ). Ուրուր կամ որոր, ցին. (եբր. զաֆախ ).
Զբու, եւ զճայ, եւ զարագիլ. (Օր. ՟Ժ՟Դ. 15։ որ ի Ղեւտ. ՟Ժ՟Ա. 16. ասի՝ Որոր։)
Երկրորդ՝ որպէս ռմկ. Ճայեկ. ճայ. cf. ՃԱՅԵԱԿ. κολοιός graculus. Ազգ ագռաւու.
Կռունկք, եւ ճայք. (Վեցօր. ՟Ը։)
Յաղագս ճային, եւ թեւոցն հաւաքման։ Ճայ փոքր է մարմնով, եւ տգեղ տեսակաւ, այլ յանկեալ թեւոց հաւուցն զինքեամբ շուրջ պատեալ ... եւ մնացեալ եղեւ բնական սեւութեամբն ամօթալից. (Նոննոս.։ եւ Առակք ոլիմպիանու։ եւ Պիտ. վերջաբ։)
Երփնիւ ճային ճանաչիմ. (Նար. ՟Հ՟Ա։)
Ճայիցի տարմաբար շրջելոյ. (Եզնիկ.։)
Երրորդ՝ Ազգ արագիլի, որ առանձին խնամ տանի ծնողին. πελαργός ciconia
Ճառք ճայից, (որ միաբան կռուին ընդդէմ խորդոց, են հիւրասէր, եւ այլն) ... ճառք ճայից ծերացելոց հինօրէից հոգաբարձութիւնն ... Մարդք բարեգործք՝ կոչին ճայից պէս պատուագիրք. (Վեցօր. ՟Ը։)
Նախահոգակք եւ ծնողասէրք որպէս զճայ եւ զարագիլ։ Խորդք եւ ճայք պատերազմին մարդկապէս. (Վրդն. ծն.։)
Չորրորդ՝ որպէս ռմկ. մարթը. որ է թռչուն ծովաշրջիկ ձկնակեր ի չափ ագռաւուց՝ սպիտակ եւ գորշախայտ. ἑρεδιός (որ ի մեզ թարգմանեալ է Արագիլ) ardea. իտ. airone, aghirone, garza.
Տ. եւ ԱՐԱԳԻԼ։
• , ի հլ. «ուրուր» Օր. ժդ. 15. «մի տե-սակ ագռաւ» Վեցօր. 163. Եզն. «մի տեսակ արագիլ» Վեցօր. 167. Վրդն. ծն. «մի տեսակ ծովային թռչուն. տճկ. մարթի» ՆՀԲ (արդի առև մտեան ոռականում գործածւում է մի-այն այս վերջին նշանակութեամբ). որից հայեակ կամ ճայեկ «մի տեսակ ագռաւ» Մխ. առակ. Միխ. աս. Վրդն. առկ. 35։
• = Նման են հնչում տարբեր լեզուների մէջ զանազան հոմանիշ բառեր. ինչ. ատրպտ. թրք. [arabic word] čay «корщуиъ, ցին» (Будa-говь 1, 466), վրաց. ჭარი ճարի, ჭარო նարո «суxолаплъ, pыболовъ, чaикa» (Չու-բինով 1703), ռուս. чaйкa, ուկր. čajka, չեխ. čejka, լեհ. czajka ևն, որոնց յարաբև-րութիւնը անյայտ է։-Աճ.
• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ա բնաձայ-նից։ ՆՀԲ ճա՛, ճա՛կ ձայներից. լծ. լա-gavia։ Bugge, Btrg. 16 հսլ. čajka, բոհեմ. čejka, սերբ. č̌avka, čava, լիթ. Lówas լուն. ϰαόας թռչնանունների հետ է միացնում։ Berneker 134 վերի սլա-ւական բառերը բնաձայն է համարում։
• ԳՒՌ.-Խրբ. ջայէք «մի տեսակ թռչնորս թռչուն է». վերի արմատից է նաև ճաքռաւ Զթ. «մի տեսակ թռչուն» (իբր ճայ-ագռաւ). նո՞յն է նաև. Մշ. ճարեգ «թռչուն սարեակի ցեղից»։