sun;
cf. Արեւ.
ἤλιος sol Ակն արեգի կամ արեւու. աղբիւր զգալի լուսոյ. լուսաւորն մեծ ի մէջ մոլորակաց, եւ լուսատու նոցա. յորմէ ցերեկ այսինքն տիւ յելս իւր, եւ երեկոյ կամ գիշեր ի մուտս. արեգակ, արեւ.
Ծագէ արեգակն, եւ մտանէ արեգակն։ Ընտիր իբրեւ զարեգակն։ Խոնաւութիւն յարեգականէ է.եւ այլն։
Եթէ զարեգականէ կամիցիս ասել։ Յարեգակնէ գայ ի նա լոյսն։ Ոչ բազում արեգակունք. (Եզնիկ.։)
Իբր յարեգակնէ այլայլեալ աչաց տկարութիւն. (Նար. ՟Լ՟Ը։)
Արեգակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն. (Կամրջ. Տօնակ.։)
Արեգակն, լուսոյ ակն, զի լուսոյն սեռն եւ յստակ լոյսն ի նմա է. (Վրդն. սղ.։)
Արեգակն՝ մեծ ակն ասի, կամ տուընջեան աստղ, կամ լուսոյ ակն. (Վանակ. տարեմուտ.։)
Նմանութեամբ ասի.
Արեգակն արդարութեան, կամ արդար, եւ այլն, զՔրիստոսէ. (Շար.։ Ժմ. եւ այլն։)
Մեծն հռոմ, ուր կան արեգակունք աշխարհի պետրոս եւ պօղոս. (Վրդն. աշխարհ.։)
Լուցանին որպէս զարեգակունս յանմատոյց լուսոյն. (Յճխ. ՟Ժ՟Դ։ տե՛ս եւ Նար. չ. եւ Նար. առաք.։)
Աչկունքն էին արեգակունք. (Խոր. ՟Ա 30։)
Փայլուն աստեղունք, ճոխ արեգակունք, սուրբ մարտիրոսունք. (Գանձ.։)
Որպէս Արեւելք.
Յարեգակն կոյս զերկայնութիւն պարզեալ. (Խոր. ՟Ա 11։)
• տե՛ս Արեգ։
• Հներից Սամուէլ Կամրջաձորեցի (Ժ դար) իր Տօնական բանից մէջ «Արե-գակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն»։ Վանական վրդ. իր Տարեմտի մէջ մեկնում է «Արեգակն, մեծ ակն ասի կամ տուրնջեան աստղ, կամ լուսոյ ակն» (տե՛ս արէկ)։ Վարդան Վոռ. Սաղմոսաց մեկնութեան մէջ դնում է. «Արեգակն, լուսոյ ակն զի լուսոյն սեռն և յստակ լոյսն ի նմա է»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են իբր «արևու ակն»։ ՆՀԲ յիշում է նաև սանս. arka հոմանիշը։ Էմին, Հայ հեթան. կրօնը, հյ. թրգմ. Յոյս հան դէս Արմաշու, 1876, էջ 293՝ դնում է «արեգի աչք». արեգակը այսպէս ըմբըռ-նել Հայոց միայն յատուկ չէր. նոյնն ու-նէին նաև ուրիշ ազգեր. այսպէս՝ Պար-սիկները համարում էին Արամազդի աչ-քը. Եգիպտացիք՝ Տիմիուրղօսին աջ աչ-քը. Յոյները՝ Դիոսի աչքը. հին Գերման-
• ները՝ Վուօդանի աչքը. իսկ հիւսիսային Գերմանիոյ բնիկները կիմշդայն հիմինս «երկնից գոհար» կը կոչէին արեգակը, ինչպէս որ Ն. Շնորհալին կը կոչէ «պալ-ծառ ևառևեհան» (տե՛ս Յաղագս երկ, նից և զարդուց նորա. Մատենագր. Շնորհ. Վենետ. 1830, էջ 285 և Grimm. Գերմ. դիցաբ. հտ. Բ. էջ 665)։-Հիւնք. համարում է ակն «աղբիւր» բառից և համեմատում է պրս. čašma-i-āfitab «աղբիւր արեգական»։ Այսպէս է մեկ-նում նաև Աւիշան, Հին հաւատք, էջ 85. «ինչպէս աղբեր-ակն՝ ջրոյ բղխումն ցուցընէ, սա այլ տաքութեան և լուսոյ»։
• ԳՒՌ.-Ջղ. արեզ'ակ, Կր. արէգ'ակ, Տփ. արե՛զագ, Սչ. արեքագ, Երև. արե՛քակ (բայց տրե՛քագը), Խրբ. Ննխ. Ռ. տրէքագ, Պլ. միայն արեվ-արեքագ «շատ արևոտ, լու-սաւոր (օր)» ձևի մէջ. Ոզմ. արեգկ, լեր-գ.mկ, Վն. արեկmկ, Տիգ. արեքագ, Զթ. արիգ'օզ, Մկ. երեկ.mկ, Սլմ. mրկmկ., Գոր. ըրե՛քնակ, Ղրբ. ըրի՛քմնակ, ըրի՛յհնակ, Ագլ. ըրm՛յնmկ, բայց և արեքա ք։