Definitions containing the research չ : 10000 results

Ժմերտիմ

vn.

to become insolent, saucy, arrogant.

· Calfa

NBHL (1)

Այսչափ ժմերտեալք՝ մինչեւ զամենայն մարդկան աչս կամին ունել. (Եզնիկ.։)


Ժողխիմ, եցայ

vn.

to liquefy, to melt;
to spoil, to get spoiled, to grow corrupt, or putrid, to rot, to fester.

· Calfa

NBHL (1)

Շահ բանիցն կսկծելեաց (իբրեւ աղիւ) պնդէ, եւ չտայ ժողխել. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)


Ժողովածոյ

adj.

assembled, collected;
—ք, compilation, collection, miscellany.

· Calfa

NBHL (1)

Ռամկօրէն Ժողովածու կոչին գրուածք պէսպէս ըստ հաճոյս գրչաց հաւաքեալք ի զանազան գրոց. զորմէ տե՛ս ի բառն ՈՍԿԻՓՈՐԻԿ։


Ժողովական, ի, աց

adj. s.

belonging or pertaining to a council or assembly;
member of the council;
member of Parliament;
Ecolesiastes (sacred book).

· Calfa

NBHL (1)

συνοδικός synodalis որ ինչ լինի ի ժողովս առաջնորդաց. սիւնհոդոսական.


Ժողովանոց

cf. Ժողովարան.

· Calfa

NBHL (1)

Ոչ եթէ արհամարհել ուսուցանեմք զշինուածովքն զպատուեալ տեղիսն, որ անուանեալ կոչի ժողովանոց. քանզի ի նմա ժողովին քահանայք, եւ մանակունք ուխտի, եւ պաշտօնեայք. (Սհկ. կթ. եկեղ.։)


Ժողովարան, աց

s.

council-hall;
committee-room;
club, club-house;
paradise;
church;
synagogue;
mosque;
Ecolesiastes.

· Calfa

NBHL (6)

Խորհրդածուքն եկեղեցացուցիչքն ի ժողովարանն. (Արիստ. աշխ.։)

Զի յերկինս ստասցուք փոքր ինչ ժողովարան, հոգ ոչ առնեմք. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)

Եկեղեցին յեբրայեցւոցն ի մերս ժողովուրդ թարգսանի. ըստ նմին անուան կոչի եւ ժողովարան. (Շ. թղթ.։)

յամենայն տեղիս ժողովարանս շինեցին ոչ վասն զոհից, այլ՝ միայն աղօթս մատուցանել. (Իգն.։)

Խաչն՝ մանկանց դաստիարակ, ծերոց ժողովարան. (Անյաղթ բարձր.։)

Ինքն է օրենսդիր եւ ժողովարան սրբոց. եւ պսակիչ նահատակաց. (Ճ. ՟Բ.։)


Ժողովարար, աց

s.

plotter, conspirator.

· Calfa

NBHL (1)

Արտաքսեալքն յեկեղեցւոյ ոչ ամենեքեան հերձուածողք ասին. այլ զկէսս հերձուածողս կոչեցին միայն, եւ զայլս առանձին ժողովարանս (Բրս. կանոն.։)


Ժողովետղ, ետեղ

cf. Ժողովարան.

· Calfa

NBHL (2)

Պայծառացուցեալ վայելչական զարդուքն զտունն, զժողովետղն, զսեղանն. (Նիւս. կազմ.։)

Տաճարն՝ ժողովետղ հաւատացելոց. եւ արտաքոյքն եկեղեցւոյ՝ ժողովետղ է յանցաւորաց։ Կոչի եւ կաթողիկէ՝ համաժողով ազանց բոլորից ի մի ժողովետղ հնազանդութեան. (Յհ. իմ. եկեղ.։)


Ժողովող, աց

s.

convener, convoker;
the Wise Man, Solomon, the Preacher;
the Book of Ecclesiastes.

· Calfa

NBHL (2)

cf. ԺՈՂՈՎԻՉ. այլ որպէս գ. է Եկղեսիաստէս. ἑκκλησιαστής ecclesiastes. Եկեղեցացուցիչ ժողովրդեան, քարոզ եւ վվարժապետ իմաստութեան, սեպհականեալ անուն սողոմոնի, եւ միոյ ի գրոց նորա.

Ընդէ՞ր կոչէ զինքն աստ ժողովող. զի ի գիրս առակացն՝ որպէս ասացաք, ժողովեաց զպէսպէս եւ զբւրապատիկ ընթացս մարդկան. (Լմբ. ժղ.։) նովին անուամբ պատուոյ կոչեցին յոյնք եւ զսուրբն մեսրոպ՝ Եկղեսիաստէս կամ եկղեսիաստիկոս. վասն որոյ ի ի նա հայի ասելն.


Ժողովումն, ման

s.

assemblage, reunion;
collection.

· Calfa

NBHL (4)

Որպէս յաշտարակէն ցրումն, նոյնպէս ի խաչէն ժողովումն. (ՃՃ.։)

Էր այնուհետեւ լսել յամենայն եկեղեցիս.. . ի ժողովմունս միաբանութեան. . . զինչ բարի կամ զինչ վայելուչ. (Փարպ.։)

Ամենայն մարմինք զլինելութիւնն ի ժողովմանէ չորիցս տարերցս ունին. (Նիւս. բն.։)

Զի ոչ ազգաբանութիւն, եւ ոչ ամացն ժողովումն այսոցկ վկայէ. (Խոր. ՟Ա. 4։)


Ժողովուրդ, վրդեան, վրդոց

s.

people, the multitude, the vulgar;
the mob;
assembly;
synagogue.

· Calfa

NBHL (7)

այսօր եկեալ կամու փրկչին առ ի մատնիլ յանօրէն ժողովրդէն. (Շար.։)

Երթային զհետ նորա ժողովուրդք բազումք։ Տեսեալ զժողովուրդսն ել ի լեառն։ Ամենայն ժողովուրդն կայր առ ծովեզերբն։ երկնչէր ի ժողովրդենէ անտի։ Գթամ ի ժողովուրդդ, կամ ի վերայ ժողովրդեանս.եւ այլն։

Որ ի ժողովրդեանց անտի ժողովեալ, եւ աշակերտեալ էին. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Լոյս ի յայտնութիւն հեթանոսաց, եւ փառք ժողովրդեան իւրում իսրայէլի։ Տեսի զչարչարանս ժողովրդեան իմոյ։ Արձակեա՛ զժողովուրդ իմ։ Առից զձեզ ինձ ի ժողովուրդ։ Ես եղէց ձեզ յաստուած, եւ դուք եղիջիք ինձ ի ժողովուրդ։ Այլ դուք ազգ էք ընտիր ... ժողովուրդ սեպհական։ Հովուել ժողովուրդ տեառն, զոր ապրեցոյց արեամբ իւրով։ Որք երբեմն չժողովուրդք, բայց արդ ժողովուրդ աստուծոյ.եւ այլն։

եթէ քահանայապետն օծեալ մեղանչիցէ առ ի ժողովուրդն յանցուցանելոյ։ Մովսէս եւ ահարոն օրհնեցին զամենայն ժողովուրդն։ Քաւեսցէ վասն քահանայիցն, եւ վասն ամենայն ժողովրդեանն քաւեսցէ։ Մխիթարեզէք զժողովուրդ իմ, քահանայքդ խօսեցարուք.եւ այլն։

Յերեկ ի մէջ ժողովրդեանն (կւրակէի) ասացաւ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Որ ոք ասիցէ զցեղբայր իւր ռակա, պարտաւոր եղիցի ժողովրդեան. ժողովուրդ աստ զեղբայցվոց ատեանն կոչէ. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)


Ժողովրդական, ի, աց

adj. s.

popular, plebeian;
secular, laic;
a private person.

· Calfa

NBHL (2)

λαϊκός laicus. Աշխարհիկ անձն՝ որ չիցէ ի ժառանգաւորաց եկեղեցւոյ. աշխարհական.

Բազում ինչ է զոր չէ պարտ գործել միայնակեցի՝ զորս ժողովրդականքն հրաման ունին գործել. (Մաքս. ի դիոն.։)


Ժողովրդանոց, աց

s.

place of assembly;
synagogue;
cf. Ժողովարան.

· Calfa

NBHL (1)

Ժողովրդանոցք.. . զոր սովորութիւն եղեւ ի վաղնջուց հետէ կոչել եկեղեցիս. (Սհկ. կթ.։)


Ժողովրդապետ, աց

s.

rabbi;
parish priest, archpriest.

· Calfa

NBHL (1)

ἁρχισυναγωγός archisynagogus. գլխաւորն ժողովրդանոցի հրէից. որ եւ կոչի ἅρχων τῆς συναγωγῆς , ԻՇԽԱՆ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ, այսինքն ժողովարանի.


Ժուայթեմ, եցի

vn.

to eat and drink to excess, or voraciously.

· Calfa

NBHL (1)

ներգործական բայ չէզոքական բայ Շուայտել, եւ կամ ժայթքել առ չարչար ուտելոյ.


Ժուժամ, ացայ, ացի

vn.

"cf. Ժոյժ ունել."

· Calfa

NBHL (5)

նեղութիւն որոց ոչ կարէ ժուժալ. (Եզնիկ.։)

Եթէ հայր իցէ եւ այնպիսի հայր, ապա ոչ ժուժայցէ անտեսառնել զորդիսն.. . ո՞ր հայր իցէ որ ժուժալ կարիցէ զկարեւորպէտս որդւոցն չկատարել. (Ոսկ. մ. ՟Ա. 22։)

Սկըզբնատիպն ոչ կարացեալ ժուժալ՝ հեռանալ պատկերի իւրոյ. (Տօնակ.։)

Որչափ ըստ ժամու ժուժալոյտկարութեան մերոյ՝ ինքն կամեցաւ պատմել մեզ։ Ոչ կարէին մարդիկ համօրէն ժուժալ բաւել տեսլեան աստուածութեան. (Ագաթ.։)

Ի վրէժխնդրութիւն անձանց ձերոց ոչ կարացէք ժուժալ կամ ձեռնահաս լինել. (Պտմ. աղեքս.։)


Ժուժեմ, եցի

vn.

"cf. Ժոյժ ունել."

· Calfa

NBHL (4)

Ցանէր նա զլեղին յաչս հօրն իւրոյ, եւ ասէր, ժուժեա՛ հայրիկ եւ համբերեա. յն քաջալերե՛ց. (Տոբ. ՟Ժ՟Ա. 13։)

Առ ի չժուժել սրտիցն բարկութեան՝ քակեալ որոշեցան. (Եղիշ. ՟Գ։)

Եթէ տանջանաց ոչ ժուժեսցես. (Վրք. հց. ՟Բ։)

Ոչ կարէն ժուժել (կամ հանդուրժել) ուժգնութեան քաղցուոյն։ Ոչ ժուժեն զնորս. այլ՝ չար պատառմամբ պատառին. (Երզն. մտթ.։)


Ժուժկալ, աց, ից

adj.

patient;
abstinent, sober, continent, temperate, chaste;
— կեանք, continence;
— լինել or կալ cf. Ժուժկալեմ.

· Calfa

NBHL (4)

Գիտացի՝ թէ ոչ այլազգ լինիցիմ ժուժկալ, բայց եթէ աստուած տացէ. (Իմ. ՟Ը. 21։)

Աւելորդ է եւ մարտ խորհրդոց եւ ցանկութեանց ի վերայ ժուժկալին եւ անժուժկալին։ Յօժարութիւնն է որ մարտնչին ընդ ցանկութեանն, եւ յաղթեալ ժուժկալիւքն, եւ պարտեալ անժուժկալիւքն. (Նիւս. բն.։)

Քանցէին գանիւք առ բագնովքն, եւ ոչ նուազելոյն, այլ առաւել ժուժկալին պարգեւս հատուցանէին։ Զժուժկալսն ի մրցմունս առ ասպարիզօքն շոճի ոստովք պսակէին. (Նոննոս.։)

Այնպիսի են ժուժկալացն ոգիք. ո՛րչափ այլք խափանել ջանան, նոքա եւս քան զեւս յորդորին. (Տօնակ.։)


Ժուժկալեմ, եցի

vn.

to be patient, to suffer patiently;
to resign one's self to;
to be courageous, to suffer or bear with courage;
to oppose, to resist;
to abstain from, to be continent;
to do without;
— ի կերակրոց, to fast, to live on a diet;
— ի դինւոյ, to abstain from wine.

· Calfa

NBHL (6)

Նախանձն եւ ոչ իմիք ժուժկալէ. (Առակ. ՟Ի՟Է. 4։)

Ոչ ժուժկալեսցէ ի նոցանէ եւ ոչ մի ոք առաջի ձեր. (Յես. ՟Ժ. 8։)

Խափանեաց յաւելորդացն, յասել մի՛ շնար.. . մի՛ ցանկար ընչից ընկերի քո. . . եւ յայս ժուժկալելս տայ աստուած մեզ զօրութիւն. (Լմբ. իմ.։)

Մինչեւ յե՞րբ ժուժկալեալ՝ եթէ ահա համբերեցից. (Յոբ. ՟Բ. 9։)

Զօրքն կալ տեւել ժուժկալել ընդդէմ նոցա ոչ կարէին. (Արծր.։)

Այնչափ ժուժկալեցին առ նա կեալ, մինչ պակասեցին կերակուըքն. (Իգն.։)


Ժուժկալութիւն, ութեան

s.

patience;
abstinence, continence, temperance, chastity;
sobriety, soberness;
fortitude, constancy;
fasting, diet;
ի ժուժկալութեան gyql, to live continently.

· Calfa

NBHL (4)

Ժուժկալութեամբ տարաւ ընչիցն նուազութեան. (Ոսկ. հռ.։)

Վասն քո ամենայն նեղութեանց եւ վշտաց ժուժկալութեամբ տարաք։ Տարեալ ժուժկալութեամբ համբերեցին տանջանաց։ Ժուժկալութիւն ի չարչարանս։ Միատեւակն ժուժկալութեամբ կրելով զերաշխէպ վշտաց. (Խոսր.։ Շար.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։ Նար. կուս.)

Ժուժկալութեան սահման այս ինչ է. յամենայնէ՝ յորոց օրէնք հրաժարեցուեանեն զմեզ՝ պարտ է ժուժկալ լինել. առաջին՝ խորհրդոցն վատթարաց ընդդէմ կալ ժուժկալութեամբ. . . զնոյն ժուժկալութիւն պարտ է եւ աչացն դնել պահապան. (Շ. թղթ.։)

Ժուժկալութիւն, եւ ամենայն մարմնական չարչարանք առ ինչ պիտանացու ունի.. . եւ հնազանդութեանն վարձ մեծագոյն է քան զժուժկալութեան ուղղութիւնն. (Բրս. ճգն.։)


Ժպտիմ, եցայ

vn.

to smile, to sneer, to give a constrained laugh.

· Calfa

NBHL (3)

Ոչ արդեօք յանդգնէաք, եթէ ժպտելոյ ոչ խորշէաք. (Պղատ. օրին. ՟Ը։)

Տեսի՞ց երբէք զամենատխուր կերպարան հոգւոյս իմոյ ժպտեցեալ։ Եթէ մեղանչեմք, ողբաս. եթէ արդարանամք, ժպտիս. (Նար. ՟Ի՟Ե. ՟Ծ՟Ա։)

Հայրն մակար (կամ պամբոյ) երբէք ոչ ժպտեցաւ։ Վաշ մակար (կամ ո՛հ ո՛հ պամբոյ) ժպտեցաւ։ Նախ զայն ժպտեցայ, զի դուք երկնչիք ի մահուանէ. երկրորդ զայս ծիծաղեցայ, եւ այլն. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)


Ժպտումն, ման

s.

smile, sneer.

· Calfa

NBHL (1)

Ոչ մաստութեամբ առնէ զժպտումն, այլ ձայնիւ եւ աղաղակաւ. (Լմբ. ժղ.։)


Ժպրհիմ, եցայ

vn.

to be bold, to have the audacity, to dare.

· Calfa

NBHL (3)

միքայէլ.. . ոչ ժպրհեցաւ հայհոյութեան դատաստանին հանդուրժել. (Յուդ. 9։)

Որ ժրհին աւելի քան զայսն եւ զոչն երդնուլ. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Ոչ երբէք ժպրհին (ձկունք) ելանել երթալ յայլոյ սահման. (Վեցօր. ՟Դ։)


Ժպրհութիւն, ութեան

s.

boldness, audacity, presumptuousness, insolence, effrontery.

· Calfa

NBHL (2)

Բանս ժպրհութեամբ է, բայց ոչ եթէ յինէն է. (Կոչ. ՟Գ։)

Զի՞նչ այսքան ժպրհութեան ունիս նիւթ. (Լմբ. ատ.։)


Ժտանք, նաց

s.

earnest entreaty, solicitation, conjuration, importunity.

· Calfa

NBHL (3)

ԺՏԱՆՔ որ եւ ԺՏՈՒԹԻՒՆ. ուժգին խնդրուածք. թախանձնք, պաղատանք. ստիպօղաղաչանք.

Ոչ պարզաբար խնդրուածք, այլկրկին ժտանք. (Շ. յկ. ՟Բ։)

Ո՞ր հայր՝ յորժամ զորդի իւր ի ժտանս տեսանիցէ, ոչ բնական գթով նեղեալ ընձեռնէ զխնդրելին. (Երզն. մտթ.։)


Ժտեմ, եցի

va.

to entreat earnestly, to conjure, to beseech;
to importune, to tease;
to dare, to be bold.

· Calfa

NBHL (6)

ԺՏԵՄ, եցի. չ. cf. ԺՏԻՄ. որ է Յանդգնիլ. իշխել. τολμάω audeo եւ δύναμαι possum, praesumo. սիրտ ընել.

Ժտեա՛ յորժամ լսես, մի՛ հարեւանցի բան կարծեր, այլ ընդ սովաւ տե՛ս զարտասուսն, զանմռունչ հեծութիւնն, զբախել կրծցն, զտառապանս սրտին. քանզի այսոքիկ ժտելոյն են պտուղք. (Լմբ. սղ.։)

Ժտեսցուք առ նա, արտասուօք աղաչեսցուք. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Յոյժ կամի աստուած զժտել աղաչողին. (Նար. խրատ.։)

Եւ ոչ սակաւիկ մի կալ ժտեցին. (Ոսկ. մ. ՟Ա. ՟Գ. 37։)

ՄԻ՛ ժտիցես ուտել ի քաղաքս քո զտասնորդս ցորենոյ քո։ Մի՛ ժտեսցես զենուլ զզատիկն ի միում քաղաքաց քոց. (Օրին. ՟Ժ՟Բ. 17։ ՟Ժ՟Զ. 5։) յն. մի՛ կարասցես. կարօղ չլլաս։


Ժտիմ, եցայ

vn.

to be importunate, to persist in entreaty;
to be bold, audacious.

· Calfa

NBHL (6)

ԺՏԻՄ որ եւ ԺՏԵԼ. չ. τολμάω, κατατολμάω, αὑθαδιάζομαι, βιάζομαι audeo, arrogo, praesumo, vim facio. Ժիտ գտանել լրբութեամբ. իշխել. համարձակիլ. յանդգնել. ժպրհիլ. չամաչել. անամօթիլ.

Ժտեցայ եւ մատուցի զողջակէզն. յն. ժուժեցի. ըստ մեզ չժուժեցի, կամ ուժեցի, իշխեցի։

Ժտեցաւ խնդրել զմարմինն, եւ չեկաց ի բաց՝ մինչեւ էառ։ Աղքատն զայնպիսի բանս (թշնամաց) լսէ, եւ ժտի (յն. չամաչէ)։ Թէպէտեւ այնչափ ակնկորեալ էր չարեօքն, զոր գործեաց, սակայն ժպտեցաւ գալ առհայրն։ Աղօտ օրնակօք ոք ժտեսցի (յայտնել զգաղտնիս). (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ես.։)

Եթէ ոչ նախ ա՛ռ հրաման յաստուծոյ, ոչ ժտեցաւ փորձել զնա։ Անձնիշխան եղեւ մարդն առնել զբարի, եւ ժտել ի չար. իբր ոչ եթէ չար ինչ առաջի կայր յոր ժտիցի։ Ի գործ շնութեան ժտի. (Եզնիկ.։)

Որ խնդրէ ինչ յումեքէ, եւ արտասուօք ժտի, յայտ առնէ զյօժարութիւն սրտին. (Անան. զղջ.։)

Թէ չէր կարօտ, եւ ոչ ժտէր։ Պարտ է ողորմիլ, զի առ կարօտութեանն ժտի. եւ մեք իսկ յորժամ ժտիմք առ աստուած վասն միոյ ինչ խնդրուածոյ՝ ոչ ցասնու. այլ յայնժամ ցասնու, յորժամ ոչ ժտիցեմք. (Ոսկ. ես.։)


Ժտութիւն, ութեան

s.

demand, solicitation, instance;
importunity, hardihood;
վասն ժտութեան քո, it is at your prayer that I...;
վասն ժտութեանն, on account of his importunity.

· Calfa

NBHL (1)

Տրտնջե՛ս ո՛վ մարդ ընդ ժտութիւն կարօտելոյն. զի թէ չէր կարօտ, եւ ոչ ժտէր. (Ոսկ. ես.։)


Ժրագլուխ

adj.

courageous, bold, brave;
noble, magnanimous;
diligent, careful.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ երթիցես դու առ տէրն քո, կոչեսցէ զքեզ ծառայ քաջ եւ ժրագլուխ։ Եղիցու՛ք մշակքԺրագլուխք, զի խնդրեսցուք զվարձս մեր ընդ առաջինսն. (Մծբ. ՟Ա. ՟Զ։)

Ճանաչին ժրագլուխք եւ արդարակորով երկրագործքն. (Պիտ.։)

Ժրագլուխ մրջիւնն զարթուցանէ զհեղգութեան վատացն զտաղտկութիւն. (Կոչ. ՟Թ։)


Ժրահաւ

cf. Աղկիոն.

· Calfa

NBHL (1)

Է հաւ մի որ կոչի ժրահավ. ի ծովու բնակէ, եւ բռնադատ ծնունդ առնէ, եւ բազում աշխատութեամբ հանէ ձու մեծագոյն, եւ տանի բունէ յատակ ծովու ովկիանոսի։ Հաւն այն ժրահաւն հազիւ ելանէ եւ հանէ զձագն յանդնդոց. (Եպիփ. բարոյ.։)


Ժրութիւն, ութեան

s.

courage, vigour;
industry, diligence, activity;
assiduity.

· Calfa

NBHL (3)

Թերեւս մոլեալ կա՛մ հիւանդութեամբ, եւ կամ գերաչափ ժրութեամբ ըմբռնեալ. (Պղատ. օրին. ՟Թ։)

Ո՛չ զզօրւթին նորա ոգւոյն եւ զժրութիւն՝ ի ծերութեան հասակ խոնարհելով՝ ժամանակ աղօտացոյց. (Նիւս. կուս.։)

յորժամ երիտասարդութիւն հեղգութեանբն եւ տաղտկութեամբն զանկեալ իցէ, յանբան անասնոց անտի ժրութենէ կշտամբեալ յանդիմանեսցի։ Տե՛ս զմրջիւնն ո՛վ վատ, եւ լե՛ր իմաստագոյն ի ժրութենէ նորա. (Կոչ. ՟Թ։)


Ժօռատ

adj.

toothless.

· Calfa

NBHL (2)

Ժօռատ ասեմք՝ ո՛չ որ ոչ ունին ատամունս.. . այլ որ ոչ ունի՝ յորժամ բնաւորեցաւն ունել. քանզի ոմանք ի ծննդեան ոչ երեսս (այսինքն աչս) ունին, եւ ոչ ատամունս. այլ ո՛չ ասին ո՛չ ժօռատք եւ ոչ կոյրք։ Ի պակասութենէ յունակութիւն անկար է փոփոխումն լինել. քանզի ո՛չ կոյր եղեալ ոք՝ դարձեալ վերատեսաց, եւ ոչ ժօռատ՝ ատամունս բուսոյց. (Արիստ. հակակ.։)

Եւ ո՛չ ժօռատ (ասեմք) զհամբակ եւ զարդի եւս ծնեալս, եյլ յորժամ ամանակն պահանջեսցէ, յայնժամ ասին ժօռատք արդեօք. (Անյաղթ անդ։)


Ի (ini)

s.

the eleventh letter of the alphabet and the fifth of the vowels;
twenty, twentieth.

· Calfa

NBHL (32)

Այլ ստէպ վարի ընդ ամենայն բայս, յորս յն. եւ լտ. իցէ բաղադրութիւն նախդրիւքս ἁπό, ἁφ’, ἕξ , διά ab, abs, ex, dis եւ այլն. ապ. բաց. տար. եւ այլն. զի ոչ այնչափ ասի ի մեզ, սպասել, բացագնալ, բացամերժել, տարանջատել եւ այլն, որչափ ացասել, ի բաց գնալ, ի բաց մերժել, ի բաց անջատել, եւ այլն. զոր օրինակ,

Ի ԲԱՑ ՓԱԽՉՈՂԱԿԱՆ. ἁποφευγικός omnino refugiens. Որ ի բաց փախչի. խորշօղ. զգուշաւոր.

գիշեր ոչ անցանէ զսահմանադրութիւնս զ՝իսկզբանէս. իմա՛ զեդեալս ի սկզբանէ։ Ի ՍԿԶԲԱՆԵԱԿԱՆ. εὑαρχικός divinus, aeternus. Որ էն ի սկզբանէ. անսկիզբն. անեղ. աստուածային.

Ի ՍՊԱՌ. ԻՍՊԱՌ. մ. εἱς τέλος, εἱς πέρας in finem, omnino Մնչեւ իսպառումն. մինչ ի կատարած. ցվախճան. յաւէտ. բոլորովին. ամենայն սարօք կամ մասամբք. բնաւին. ինչուան ետքը, բոլոր բոլորովին.

Ի՞Ւ. գ.մ. Ի գործիականէ հարցական եւ մասնական բառիցս Ինչ, եւ ԻՄՆ, որոց՝ իրիք, իմիք իրիւք. եւ ի՞մ, իմիք, ի՞ւ իւիք, առ իմէ՞, զմէ՞, զի՞. յն. τί;
διὰ τί;
որպէս հոլովական բառիցս, Զի՞նչ ինչ, եւ Ո՞ր ինչ. զորօրինակ եւ Ո՞ ոք, ի տրականն լինի ու՞մ ումեք։ Արմատն կայ եւ ի ձայնս, Հիմ եւ Հիբար, հիկէն. այլ ոչ գտանի լոկ Ի։ Արդ՝ Ի՞Ւ, ըստ որում հարցական, նշանակէ, որո՞վ բանիւ կամ իրօք. ինչո՞վ. κατὰ τί;
quona? unde?.

Ի՞ւ արդ յեղանակաւ վաղվաղակի բնաւորի առ մեզ զոր կամեսցուք. այսինքն որո՞վ եղանակաւ. τίνα τρόπον;
quo modo?. (Պղատ. օրին. Է։) Գտանի եւ վերբերական յարաբերիչ, իբր Որով իւիք. որով բանիւ.

Ոչ անսային նմա ի կարճմտութիւնէն եւ ի խիստ գործոյն. (Ել. Զ. 9։)

Ես ձեզ փութացայց ի բաց ցուցանել, թէ զինչ երբեք զիցէ այս ինչ՜ Պղատ. սոկր. իմա՛ յայտնի ցուցանել, կամ ապացւցանել։

Մի՛ համարիր, եթէ մարմնով այժմիկ ի մեջ բա՛ց է, նոյնպէս եւ հոգւովն. (Կոչ. ԺԴ։)

Ի բաց գնա յինէն։ Ի աց կացէք յինէն։ իբրեւ ելին ընդ քաղաքն, եւ չէին մեկնեալ ի բա՛ց։ Ի բա՛ց ոստիր, եւ մի յամենար ի տեղւոջ նորա։ յորժամ եղէ այր, զտղայութիւնի բաց խափանեցի. եւ այլն։ Զքանի մի յայպիսեաց աստի դնեմք եւ ի կարգիս. զեւս յոքունս գտցես առընթեր իւրաքանչիւր բայից։

Աղաչեմ զձեզ ի բաց դարձուցանել զդատդ. (Պղատ. սոկր.։)

Զգունդն՝ զոր եառ ի քէն, զհետ յղեալ՝ կոչեցեր ի բաց. (Խոր. Գ. 17։)

ի հիմանէ եկեղեցւոյ ի բաց ոչ անկեալ. (Սարգ. ա. պետ. Զ։)

Յորմէ չարին ի բացարարումն. (Եփր. աւետար.։)

Ի ԲԱՑ ԲԱՐՁՈՂԱԿԱՆ. Իբր Բարձօղ ի բաց տարագրիչ.

Ոչ ի բաց թողու ի ստահակելն, այլ ներէ. (Յճխ.։)

Եւ իսրայէլ ոչ է ի բացեայ (կամ ի բացէ) յինէն. Ովս. Ե. 3։ Սիրտք նոցահեռացեալ ի բացեայ են յինէն. (Մրկ. Է. 6։)

Ի նախանձէ եւ ի յաչաղմանէ ի բացեայ է ի բարի։ Որ յամենայն պրսաւանացն ի բացեայ եղեալ է. (Փիլ.։)

Եւ ոչ պէտք կարեւորք էին նոցա զազգաց օտարաց եւ զաշխարհաց ի բացեայ (եղելոց). (Խոր. Ա. 13։)

Յօդսդ թռչին ո՛չ ի բացէ յերկրէ, այլ առ երկրաւ. (Կիւրղ. ծն.։)

չի՛ք ի նոսա (յարարածս) ի բաց ընկեցիկ. (Լծ. կոչ.։)

Ոչ եթէ չարութիւն կացէ յաստուած, ի բաց տար. (Գէ. ես.։)

Քան զմարգարէսն նուազագո՞յն համարիմք զնա լինել. ի բա՛ց տար։ զի՞նչ իցէ այս. մի՛ թէ առա՞կ. ի բաց տար. (Ոսկ. յհ. Ա. 29։ Բ. 2։)

Որ ոչ իցէ ըստ այսմ հանճարոյ, ընտրողական, եւ բոլորովիմբ ի բաց փախչողական. (Դիոն. երկն.։)

Երկուց անարարաց ի միասին չէ մարթ լինել. (Եզնիկ.։)

Ի ՍՄԱՅՔ յից, յօք. ա.գ. Որ նչ ենն ի սմա, կամ յերկրի ասա. Երկրաւորք.

Ոչ իսպառ բարկանայ մեզ տէր։ Որ համբերեսցէ իսպառ, նա կացցէ։ Զիմի՛ իսպառ եկեալ թախանձիցէ զիս. եւ այլն։

Եւ ինքն ի ճշմարտութեան վերայ չէ եւ հասեալ. (Եղիշ. Ը։)

Կոչեցին զմանուկն վայքաբովթ՝ ի վերայ տապանակին աստուծոյ, եւ ի վերայ սկեսրայրին նորա, եւ ի վերայ առն իւրոյ. (Ա. Թագ. Դ. 21։) Զանձն իմ իսկ եդից ի վերայ քո։ Մեռանիլ ի վերայ ազգին. եւ այլն։

Ի 2 Ի՞Մ ԻՄԻՔ. իբր Որու՞մ իմիք. ո՞րպիսում իրի. ո՞ր բանի, ի՞նչ բանի. ... cf. Ի՞ՆՉ, cf. ԶԻ՞ՆՉ ԻՆՉ. ՈՐ. ԻՄՆ.

Ի 3 Տառ ձայնաւոր՝ իբրեւ հնչեցալ Ի, եւ անուանեալ Ինի կամ Ին. միջակ ըստ ամանակին, վասն որոյ եւ երկեմանակ ասի, երբեմն ձգտեալ երկարաւ, եւ երբեմն ամփոփել սղիւ։ Եթէ յայլ լեզուս ի՝ իցէ յառաջ քան զբաղաձայն, պահի եւ ի մեզ ի. զորօրինակ իսրայէլ, իսահակ, իդոս, իկոնիոն, իգնատիոս, իտաղիա, եւ այլն. ապա եթէ ի, իցէ առ այլս յառաջ քան զայլ ձայնաւոր, (որ յայնժամ առ լատինս կոչի ի՛ երկայն իբրու մերս ե) Փոխի առ մեզ ի յ. զոր օրինակ յովտ, յովբ, յակովբ, յեսու, յիսուս, յուստոս, եւ այլն։ Ի. Ընդ Ւ տառին, սովորաբար երկրաբառգործէ իւ, իբր եու. զի յորժամ իցէ զկնի նորա բաղաձայն տառ բնական՝ այլ ոչ դիմորոշ յօդ, հիչի ի մեզ՝ ո՛չ որպէս գաղղիականն u, կամ որպէս զայլազգական ձայնսդ իւսթ, կիւնահ, կիւլ, եւ այլն, այլ իբրեւ եու. վասն որոյ եւ անխտիր գրի ըստ նախնեաց, իւր, բեւր, աղբեւր. միւս, մեւս. հիւր, հեւր. հարիւր, հարեւր, եւ այլն։ Իսկ յայլ տեղիս իւ ՝ հնչի որպէս գրեալ թաւանշանաւ՝ նուրբ իվ, զոր օրինակ, թիւ, քիւ, բանիւ, բանիւն, երիւար, եւ այլն։ Ի, կամ ի. նշան թուոյ՝ է Քսան կամ քսաներորդ. զի որպէս յայբէ մինչեւ ի թոյ՝ նշանակ միաւոր յաւելուածոյ են տառք, զկնի ժ տառի տասնաւորս ի մէջ բերեն յաւելուածս։

Ին՝ն Իսկապէս ասէ, բանին ի յոչնչէ ստեղծեալ զերկին։ Ին՝ ն, Ի ցասմանէ դու ի բա՛ց լեր, եւ մի՛ զքեզ ասէ՝ այրեր։ Ին՝ ն, Իհանրութեանց ասէ դարձի՛ր, եւ սուտ խաղօք մի՛ ըզբաղիր (Շ. այբուբ.։)


Ի

prep.

to, of, by, for, in, at, upon, during, with;
հայեցաւ ի Պետրոս, he looked at Peter;
ի ժամ երրորդ, at three o'clock;
գնալ ի Հայաստան, to go to Armenia;
յերկրէ ի յերկինս, from earth to heaven;
ի պատկեր Աստուծոյ, in the image of God;
ի փրկութիւն առաքեաց, he sent to save;
բաշխեաց ի մարդ հաց մի, he distributed a loaf to each person;
որ ելանէ ի բերանոյ՝ ի սրտէ անտի գայ, that which comes out of the mouth comes from the heart;
ոչ կարէր տեսանել ի բազմութենէն, he could not see on account of the crowd;
շրջել ի զպոյ, to walk with a stick;
ի ձախմէ Դամասկոսի, to the left of Damascus;
նստել ի տան, to be at home;
ի տեղւոջ անդ, in that place;
ի տունջեան եւ գիշերի, by day and night;
ի նմիմ ամի, in the same year;
ի գարնան, in spring;
ի ննջելն, asleep, sleeping;
ի գնալն, in going, while going;
ի գլուխ իմ, on my head;
ի բարկութեան իմում, in my anger;
ի հանդերձս աղտեղիս, with soiled clothes.

· Calfa


Իգաբար

adv. gr. to the feminine gender.

· Calfa

NBHL (1)

Բազում ինչ է՝ որ յեբրայեցին արուաբար ասի, եւ ի յոյնն իգաբար. (Կիւրղ. թագ.։)


Իգական, ի, աց

adj. gr.

feminine, womanlike;
effeminate, womanish;
feminine gender;
— տոհմ, the fair sex, women;
— ախտ, hemorrhage.

· Calfa

NBHL (7)

Հակառակորդն անմարմին ... զարս խաբէ յերազի, զկանայս յանցուցանէ. իբր ոչ եթէ արուական եւ իգական անդամք կայցեն նորա ... եւ յարուական կամ իգական բարբառս պատճառիցէ. (Եզնիկ.։)

Ի դատաստանի ոչ ծառայութեամբ վայիլ, եւ ո՛չ իգական խանդաղատանօք. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ.) (դրեալ էր հիքական)։ Նշանակաւ՝ կին է ադամական բնութիս՝ վասն ի նիւթն միտելոյ, եւ իգական ախտիւ (տկարութեան՝ իբր տեռատեսութեան) վարակելոյ. (Երզն. մտթ.։)

ԻԳԱԿԱՆ. ըստ քերականաց՝ Ձայն նշանակիչ իգի, կա՛մ իրօք, եւ կամ ըստ յանկութեան լեզուաց եւեթ.

Սերք են երեք, արական, իգական, չէզոք ... Հայրանուանց՝ իգականացն (յանգք՝ են) չորս, ենի, ոյշ, ուհի (կամ ուրհի), ոց. որպիսի, Վարդենի, Մանոյշ, Տրդատուհի, Վարդոց. (Թր. քեր.։)

Տառք վախճականանք անուանց արուաց, իգաց՝ եւ չէզոքաց. հային ի յունական լեզու, եւ ոչ ի հայկական։ Խորհրդով եւ նմանութեամբ ասի.

Եկեղեցին՝ իգական անուն է, եւ ոչ արական. (Լմբ. սղ.։)

Ա՛ռ դու զիսահակ՝ ինձ պատարագ ի սեղանի ... ո՛չ տրտմեալ՝ ո՛չ հոգացեալ. խորհուրդ չըտայ իգականին (այսինքն սառայի). (Մագ. ոտ. մանուչ.։)


Իգակերպ

adj.

that has a female form, like a woman.

· Calfa

NBHL (1)

Զքարբս իգակերպս կալեալ թովչութեամբք. (Եզնիկ.։)


Իգամոլ

adj. s.

addieted to women, abandoned to the love of women, immoderately fond of women, in love, amorous madman;
slave of the fair sex, general lover.

· Calfa

NBHL (1)

Ոչ ձի իգամոլ՝ ի կին ընկերին վրնջելով։ ձիք իգամոլք եղեալք եղծին ապականեցին զկարգ սուրբ ամուսնութեան. (Սարգ. ՟ա. պետր. եւ Սարգ. ՟բ. պետ.։)


Իգամոլութիւն, ութեան

adj.

lust of women.

· Calfa

NBHL (1)

Հրաժարեալք ի վավաշալից իգամոլութեան։ Ոչ խառն ի խուռն յարձակին ի զեղխ իգամոլութիւնս խառնիցն. (Պետ.։)


Իգանամ, ացայ

vn. adj. s.

to become effeminate;
to be guilty of sodomy;
իգացեալ, effeminate, womanish;
sodomite.

· Calfa

NBHL (4)

Որ ոչն իգանայ, եւ ոչ խոնարհի ի հեշտութենէ ի ձեռն ժուժկալութեանն, զամենայն փախուստ ի մեղացն ուղղէ. (Բրս. հց.։)

Եթէ վատթար հեշտութեամբն իգանամք, վախճան նոցա է անքուն որդն։ Ի հեշտալի տեսութեանցն իգանալ։ սրտմտականն իգացաւ, եւ բանականն չորացաւ. (Լմբ. սղ.։)

Ո՛չ պոռնիկք, իգացեալք, զարքայութիւն աստուծոյ ոչ ժառանգեն. (՟Ա. Կոր. ՟Զ. 10։)

Ո՛չ լսելիք կախարդեալք, ոչ հոտոտելիք իգացեալք. (Ածաբ. կիպր.։)


Իգութիւն, ութեան

s.

feminality, female sex;
effeminacy.

· Calfa

NBHL (3)

Ոչ ... պարտ է հաւատալ՝ թէ արութիւն կամ իգութիւն գուցէ նորա. (Եզնիկ.։)

Ոչ արութիւն եւ ոչ իգութիւն տեսեալ լինի (ի յարութեան). (Բրսղ. մրկ.։)

արձակեցաք զլեզուս մեր չար հայհոյութեամբ ... եւ զհոտոտելիս իգութեամբ. (Սարգ. յկ. ՟Ե։ Տես՛ եւ ՍԻԳՈՒԹԻՒՆ։)


Իդոս

s.

idea, kind, sort, form, model;
—ք, Ides.

· Calfa

NBHL (1)

Պղատոնեանքն՝ (եդին) աստուած, եւ հիւղ, եւ իդոս. որ առաջին՝ նիւթ է, եւ երկրորդն՝ առանձինն ինչ ուրուք։ Պղատոն որ աստուածն եւ հիւղ եւ իդոս դնէ էութեամբ, ցուցանէ թէ կերպարանաց արարիչ աստուած ... որպէս աստուածն էութեամբ էր, նոյնպէս հիւղն եւ իդոսն, որ է առանձինն ինչ ուրուք, որպէս աստուծոյ արուեստագիտութիւնն առանձին էր. (Եզնիկ.։)


Իժաբար

adj.

like a viper.

· Calfa

NBHL (1)

Իժաբար դիմեալ յանաստուած ոմն ... ասպատակէին՝ գործել զանարժան բարս սննդակից չար սերմանցն. (Ղեւոնդ.։)


Իժաբարոյ, ի

adj.

viperous, malieious, wicked.

· Calfa

NBHL (3)

որ զբարս ունի իժի. օձաբարոյ. չարաբարոյ. ժանտ. օձ ու կարիճ.

Ո՛չ խուն ինչ պատճառք գոն ... թէ ոչ իժաբարոյդ ունի բաղբաղեալն անձն. (Պիտ.։)

Ճարտար եւ իմաստուն թովիչ մարգարէք եւ առաքեալք եւ տէրն, որոց ոչ լուան իժաբարոյքն. (Վրդն. սղ.։)


Իժանամ, ացայ

vn.

to get waspish, to rage.

· Calfa

NBHL (2)

ԻԺԱՑԵԱԼ. որպէս իժ եղեալ. չարագործ. եղեռնաւոր.

Ոչ հանդուրժեալ գազանաբարու եւ իմացեալ գայլն ապականեալ՝ կոչէ զնա. (Ճ. ՟Ա.։)


Իժանման

adj.

like or similar to vipers.

· Calfa

NBHL (1)

Վառեալք զթոյնս իժանման չարութեանն ի հաւատացեալս քրիստոսի թափեսցես. (Յհ. կթ.։)


Իմ, ոյ, ում

pron. s.

my, mine;
my own, mine, my family, friends, people.

· Calfa

NBHL (3)

Ստացական դերանուն՝ ի սեռականէ էականիս Ես, զոր տեսցես. ἑμός meus. իմս. որ ինչ իմ է, կամ ինձ անկ է.

Յորոց մի էր եւ իմն (այսինքն ոգւոյ չափ սիրելինանձին իմոյ) աստուածաշնորհ եւ յոքունց գերազանց՝ հրեշտակն ի մարմնի գրիգոր նարեկացի. (Լմբ. ատ.։)

չիցէ. ինձ իշխանութիւն յիմսս առնել զինչ եւ կամիմ։ Ճանաչեմ զիմսն, եւ ճանաչիմ յիմոցն. եւ այլն։


Իմանալի, լւոյ, լեաց

adj.

intelligible, comprehensible, perceptible, conceivable;
intellectual, intelligent;
—ք, spiritual intelligences;
— է, it is to be understood, it means.

· Calfa

NBHL (7)

νοητός, νοερός intelligibilis, intelligentia percipiendus. Ըմբռնելի մտօք. ճանաչելի հոգւով. անկեալ ընդ տեսութեամբ մտաց, եւ ոչ աչաց. հոգեղէն աննիւթ.

Զհրեշտակացն իմանալի գոլ ասաց զբնութիւնն, այսինքն ո՛չ տեսանելիք եւ շօշափելիք գունակ մարդկան, այլ իմանալիք միայն. (Լծ. ածաբ.։)

Սիոն զգալի լեառն, եւ խաչս իմանալի, զի մտօք իմանի սորա խորհուրդ. (Շ. բարձր.։)

հոգւոյ աչօքն տեսանէ զաներեւոյթ յստակ լոյսն ճառագայթից ցալի արեգական. (Եղիշ. ՟Ե։)

Ոչ կարէ կեալ առանց կերակրոյ իմանալւոյ. (Լմբ. սղ.։)

Եթէ ոչ իմանալի, զիա՞րդ եւ մարդ. զի եւ ոչ անմիտ կենդանի մարդն է ... Իմանալի, այլ ոչ անմիտ մարդն. (Առ որս. ՟Թ։)

Ի շնչականացն որոշեցեր, հոգւով իմանալեաւ խառնեցեր. (Նար. ՟Ե։)


Իմաստագործ

adj.

intelligent, skilful, clever;
well made, well constructed, skilfully made.

· Calfa

NBHL (2)

Իմաստագործ անսխալաստեղծ պատշաճակերտ կազմիչ համայնից. (Նար. գանձ եկեղ.։)

Զիմաստագործ արարչութեանն աստուծոյ ծանիցէ. (Երզն. քեր.։)


Իմաստակ, աց

s. adj.

sophist, pedant, sophister;
sophistical, pedantieal;
finespun, subtle.

· Calfa

NBHL (3)

Զոր իմաստնոց, այլ ո՛չ իմաստակաց արժան տեսանել. (Փիլ. լին. ՟Գ. 35։)

Իմաստակի ումեմն արտաքնոյ բարւոք թուեցաւ չար ասել ըզմահ։ արձագանք ... ըստ իմաստակի ումեմն օտարի զօդ վիրաւորեալ։ Դպիր կշտամբեալ, իմաստակ խելագար. (Նար.։)

Պիհրոն ոմն իմաստակ ի հնումն. (Շ. ամ. չար.։)