Definitions containing the research ոք : 5050 results

Անուանեմ, եցի

va.

to name, to call, to denominate, to term.

· Calfa

NBHL (1)

Այն են տօնք տեառն, եւ նոքա անուանեալք են սուրբք, զորս անուան անուանիցէք ի տօնս նոցա. (Ղեւտ. ՟Ի՟Գ. 4։)


Անուն, նուան, ուանք, անց

s. gr.

name;
renown, glory, reputation, honour, title;
— բայի, nominative;
noun, substantive;
— շքոյ, title.

· Calfa

NBHL (3)

ԱՅՍ ԱՆՈՒՆ, կամ ԱՅՆ ԱՆՈՒՆ, անուան. ὀ δεῖνος, ἠ δεῖνα, τὸ δεῖνος. ille, iste, talis;
illa, ista;
illud, istud, tale
. Այս ոք, այն ոք, եւ այս ինչ, այն ինչ, կամ այս նիշ, այն նիշ. փեղմոնի, եղմոնի. իքը, ինքը. ֆալան, ֆիլան.

Յանուանէ հարցանել, կամ կարդալ զոք, կամ գրել, կամ յիշատակել զնոսա. (Կորիւն.։ Եղիշ.։ Նար. եւ այլն։)

Զմի ոք ի նոցանէ առանձին յականէ յանուանէ ծանուցանէր. (Ագաթ.։)


Անունադրեմ, եցի

va.

cf. Անուանադրեմ.

· Calfa

NBHL (1)

Անդ (յանտիոք) անունադրեալ եղեն քրիստոնեայքն. (Ճ. ՟Ա.։)


Անուշարար

adj. s.

that makes sweet;
confectioner.

· Calfa

NBHL (1)

Ոչ գոյր նոցա խախամոքք անուշարարք առանձինն, եւ ոչ հացարարք. (Եղիշ. ՟Ը։)


Անուսումն, սմանց

adj.

cf. Անուս.

· Calfa

NBHL (2)

Ողոքանօք որսան զանուսումնս ի խաբէութիւն. (Եղիշ. ՟Բ։)

Թէպէտեւ անուսումն ոք եմ ի վարդապետութեանս ջան. (ՃՃ.։)


Անուտելի, լւոյ, լեաց

adj.

uneatable, unfit for food.

· Calfa

NBHL (1)

Զփոքր սեխին եւ զանուտելին հեղուն. (Վրդն. սղ.։)


Անուրեք

adj.

not confined to one place, unbounded, infinite;
houseless, homeless.

· Calfa

NBHL (4)

Յանուրեք յանփախուստ օդն հայելով ուրանային. (Իմ. ՟Ժ՟Է. 9.). τὸν μηδαμόθεν φευκτόν. իմա՛ ըստ յն. յոչ ուրեք փախչելի, կամ յոչ ուստեք փախչելի. (զի օդն պատեալ է ամենայն ուստեք) կամ ըստ լտ. յորմէ ոչ իւիք ոք կարէր փախչել։

Այր մի անծանօթ յամենեցունց, անոք, անուրեք. (Լաստ. ՟Թ։)

Եւ ինքն իցէ անոք, անուրեք, անպատսպարան. (Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)

Իմաստուն անինչ, անոք, անուրեք, նման է որդւոյն աստուծոյ. (Եւագր. ՟Թ։)


Անպահապան

cf. Անպահակ.

· Calfa

NBHL (2)

Պատասխանի՛ տուր ինձ ո՛վ վիճաբան դու, եւ անպահապան. (Առ որս. ՟Բ. յն.) փոքր մի այլազգ է։

ԱՆՊԱՀԱՊԱՆ որ եւ ԱՆՊԱՀՊԱՆ. ἁφύλακτος. incustoditus. Ուր չիք պահապան կամ պահպանութիւն. ոչ բարւոք պահեալ. անպատսպարան, եւ անզգոյշ.


Անպաճոյճ, ճուճից

adj.

unadorned, simple, plain, unpolished.

· Calfa

NBHL (1)

Փոքր ինչ նուազ ի գազանացն, որոց կենցաղս անպաճոյճ եւ առանց պատրաստութեան, զանազանեմք. (Առ որս. ՟Ը։)


Անպատկառութիւն, ութեան

s.

effrontery, impudence, shamelessness;
irreverence, disrespect.

· Calfa

NBHL (1)

Փոքր համարեցաւ կամ զանպատկառութիւն ի հօրէն, եւ եղեւ ի յանէծս. (Եփր. գող.։)


Անպատշաճ

cf. Անպատեհ.

· Calfa

NBHL (1)

Յանպատշաճսն տեսանիցեն զոք եղեալ. (Շ. ընդհ.։)


Անպատուասէր

adj.

that does not love honours.

· Calfa

NBHL (1)

Խոնարհագոյն էր, եւ անպատուասէր քան զամենայն ոք. (Սոկր.։)


Անպատրաստ, ից

adj. adv.

unprepared, unfurnished, unprovided;
յանպատրաստից, without preparation, unawares, unexpectedly;
cf. Յանկարծակի.

· Calfa

NBHL (1)

Նոքա յանպատրաստի էին ի մարդոյ եւ յանասնոյ. (Լաստ. ՟Ժ՟Զ։)


Անպարապանամ, ացայ

vn.

to be busy, to be occupied.

· Calfa

NBHL (1)

Ոչ առաքեցին յանտիոք. վասն զի առ երուսաղէմացիսն անպարապացեալ էին. (Ոսկ. գծ.։)


Անպարապութիւն, ութեան

s.

want of leisure, business.

· Calfa

NBHL (1)

Յանպարապութեան նորա՝ եղբարցն հոգալ (այլ ոք կարասցէ)։ Մի՛ գուցէ՝ կարացեալ ուրուք լնուլ զպատուէրն, պատճառեսցէ զգործոյն անպարապութիւն։ Արուեստաւոր հնարքն անպարապութեան առիթք լինէին։ Ո՛վ գարշելի եւ անկատար անպարապութեանն. (Բրս. հց. եւ Բրս. չար. եւ Բրս. մկրտ.։)


Անպարտելի, լւոյ, լեաց

adj.

invincible, unquered;
insurmountable, unsubdued.

· Calfa

NBHL (1)

Փորձ գտեալ եւ անպարտելի ի տրամականսն։ Երկոքումբք անպարտելի գտաւ. (Իգն. ՟Ժ՟Բ։)


Անպտուղ

adj. adv.

unprofitable, useless;
unfertile, unfruitful, barren;
un-profitably, uselessly.

· Calfa

NBHL (1)

Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս։ Անպտուղ ի բազմերգութենէն լինիցիմ. (Նար. ՟Բ. եւ Նար. կ.։)


Անջատեմ, եցի

va.

to separate, to detach, to disjoin, to disunite;
to uncouple.

· Calfa

NBHL (1)

Հեռացան անջատան նոքա ի տեառնէն երկնի եւ երկրի. (Եղիշ. խաչել.։)


Անջրպետ, աց, ից

s.

intermedium, space, interval, interstice;
partition, boundary.

· Calfa

NBHL (1)

Որպէս ի մէջ մասանց շինուածոց. Պատուարք երեք, եւ անջրպետք առ անջրպետոք երեքկին։ Անջրպետ ի մէջ որմոց տաճարին, զի մի՛ մերձենայցեն յորմն տաճարին։ Լայնութիւն որմոյն անջրպետի հինգ կանգուն։ Ընդդէմ անջրպետոյն. եւ այլն. (՟Գ. Թագ. ՟Է. 4։ Եզեկ. ՟Խ՟Ա. եւ ՟Խ՟Բ։)


Անսահմանաբար

adv.

without limit;
indefinitely;
indeterminately.

· Calfa

NBHL (2)

Թէ ոք անսահման խօսէր, որպէս զբազմախօս արգելուին զնա արտաքոյ վանիցն. (Կլիմաք.։)

Ոչ առ նա միայն զբանն ձգէր եւ ասէր, այլ անսահմանաբար, եթէ ոք ոչ ծնցի վերստին, այսինքն եթէ՛ դու, կամ ո՛վ եւ իցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 23։)


Անսաստ

adj.

ungovernable, unruly, disobedient, obstinate, incorrigible.

· Calfa

NBHL (1)

Իբր Անանսացօղ. հեստ յանսալոյ, կամ անամոքելի սաստիւ. անհանդարտ. անհնազանդ. ըմբոստ. խեռ. ստահակ, կամ անսանձ. ապարասան. զապթսըզ, իդաաթսըզ.


Անսերմն

adj.

without seed;
unfruitful, barren.

· Calfa

NBHL (1)

Զի որ անմարմին ոք է, նա եւ անսերմն է։ (Ջորիք) անսերմն եւ անծնունդք են. (Եզնիկ.։)


Անսիրելի, լւոյ, լեաց

adj.

who has neither lovers nor friends;
antipathetic.

· Calfa

NBHL (1)

Իբր Այն՝ ոյր չգուցէ սիրելի ոք կամ բարեկամ.


Անսկիզբն, կզբան, անց

adj.

without beginning, eternal;
baseless.

· Calfa

NBHL (3)

Ոչ ոք էր անսկզբանն, որ կոչէր զանուն նորա. (Յճխ. ՟Բ։)

Ես թէ երկոքեան անսկզբունք, եւ քան զլինելութիւնն են վերագոյնք. (Բրս.։ չար։)

Ի հրէական փոքրաբանութիւնն անկանել, միայն անսկզբանն (հօր) զաստուածութիւնն գրել։ (Կամ ըստ արիոսի) Երիս անսկզբունս եւ անկարգս, եւ որպէս թէ իցէ ասել՝ հակառակ աստուածս։ Արդ՝ անսկիզբն է հայր, զի ո՛չ յայլմէ ումեքէ, եւ ոչ յինքենէ նմա գոլն է. եւ այլն։ Զմի եւ զնոյն գիտել զբնութիւն աստուածութեան՝ անսկզբանն, եւ ծնեցելոյ, եւ յառաջ եկելոյ. (Առ որս. ՟Ե. ՟Ժ՟Դ։)


Անսովոր

adj.

unaccustomed;
unusual;
strange, extraordinary, new;
irregular.

· Calfa

NBHL (1)

ἁνέθιστος. non assuefactus. Որ ոք ոչ է սովորեալ յիրս իչ. անվարժ. անկիրթ. անփորձ. չսորված. ալըշմամըշ, աճամի.


Անսուգ

adj.

without mourning, without affliction.

· Calfa

NBHL (1)

ἁπένθητος. carens luctu. Ոչ սգացեալ յայլոց. յորոյ վերայ ոչ ոք սուգ էառ.


Անսուրբ

adj.

impure, unclean;
unholy, profane.

· Calfa

NBHL (1)

Մի՛ զոք խառնակ, կամ անսուրբ ասել ի մարդկանէ. (Գծ. ՟Ժ. 14. 28։)


Անկողնարկ լինիմ

vn.

to make a bed.

· Calfa

NBHL (1)

Ոչ ումեք ոք անկողնարկ լինէր. (Եղիշ. ՟Ը։)


Անկուշեմ, եցի

va.

to kick, to strike with the hind feet;
to resist, to reject.

· Calfa

NBHL (1)

Նոքօք գիրանայ եւ անկուշէ. (Եփր. հռ.։)


Անկրելի, լւոյ, լեաց

adj.

unable to bear;
insupportable.

· Calfa

NBHL (1)

Ո՞վ ոք (յիշեաց) զանկրելիսն էութեանն, եւ ոչ թախծեցաւ. (Նար. ՟Ի՟Թ։)


Անհալ

adj.

not fusible;
indissoluble;
indigest.

· Calfa

NBHL (1)

Կամ որ ինչ դժուարաւ հալի ի ստամոքսն. դժուարաւ մարսելի. անմարս. հազմ օլունմազ.


Անհակառակելի, լւոյ, լեաց

adj.

indisputable, irresistible.

· Calfa

NBHL (1)

Այս է ճշմարտութեանն անհակառակելի արդիւնք, յորժամ զթշնամիս ոք կոչիցէ վկայս. (Փիլ. իմաստն.։)


Անհամբոյր, բուրից

adj.

haughty, unsociable, reserved, austere, churlish, uncivil, morose, sullen, surly, harsh, forbidding.

· Calfa

NBHL (1)

Ոչ համբոյր. անընդել. վայրենի. կատաղի. դժնդակ. անհաշտ. անողոքելի. որ ոչ համբուրէ զբարի ինչ, կամ ոչ է համբուրելի առ դժնէութեանն. անճահ. անդէպ. ἁνήμερος, ἅγριος, μαινόμενος, ἁμείλικτος, ἅσπονδος. immanis, furiosus, implacabilis.


Անհամեմատական

cf. Անհամեմատ.

· Calfa

NBHL (1)

Անհամեմատական զօրութիւնն Աստուծոյ։ Դու միայն ես անհամեմատական, որ ոչ զոք ունիս ընդ քեզ զովօղ կամ ընկերակից. (Ոսկ. ես.։)


Անհայր

adj.

fatherless.

· Calfa

NBHL (1)

Հարցցո՛ւք ընդ հարս մեր. եւ արդ զիա՞րդ ոք մեզ պատմեսցէ, անհայր գոլով, սակս քո. (Մագ. ՟Թ։)


Անհաշտ

adj.

implacable, irreconcilable.

· Calfa

NBHL (1)

ἁκατάλλακτος, ἅσπονδος, ἁσύμβατος. implacabilis, pacificatione alienus, irreconciliabilis. Որ ոչ հաշտի. անհաշտելի. անողոքելի. եւ ուր չիք նշան հաշտութեան. պարըշմազ. պարըշըգսըզ. իսլահ օլունմազ.


Անհաս, ից

adj.

imperceptible, incomprehensible, inconceivable;
unripe.

· Calfa

NBHL (1)

Ոչ եթէ զանհաս բնութենէն կարիցէ ոք ճառել։ Զանհասն զիա՞րդ ոք կարիցէ քննել։ Անհաս ի քննողաց։ Անհաս մտաց եւ խորհրդոց. (Ագաթ.։)


Անհասութիւն, ութեան

s.

incomprehensibility;
unripeness.

· Calfa

NBHL (1)

Որքան ի տեսութիւնն Աստուծոյ ոք վերանայ, այնքան եւ եւս յանհասութիւնն բարձրանայ. (Լմբ. սղ.։)


Անհատ, ից

adj. s.

undivided, indivisible, inseparable;
incessant, continual;
individual, one, atom.

· Calfa

NBHL (2)

Այսոքիկ յանհատսն վարին, եթէ մանրամասնաբար թեւակոխեսցես. (Մագ. ՟Ծ՟Է։)

Նոքօք փայլէր նա իբրու անհատ գեղով. (Եփր. համաբ.։) cf. ԱՆՀԱՍ՝ սովին մտօք, որ թերեւս ԱՆՀԱՏ է գրելի. որպէս եւ ի (Նար. մծբ.)


Անհարկ

adj.

exempt from tax or impost.

· Calfa

NBHL (1)

Զի թէ էր ոք ի նոցանէ ճշմարիտ լեալ առաջի Աստուծոյ, անհարկ էր Քրիստոսի մահն. (Լմբ. սղ.։)


Անհարց

adj. adv. without asking.

· Calfa

NBHL (2)

Ոչ հարցեալ զոք, կամ յումեքէ. առանց հարցման. ինքնին, եւ լռիկ. սիւալ էթմէտէն.

Որոց ելք՝ անհարց զոք՝ նորա (պերոզի) իմաստիցն, եւ այլն. (Փարպ.։)


Անհաւանիմ, եցայ

vn.

to differ in opinion, to disagree;
to be obstinate;
to disapprove, to disallow.

· Calfa

NBHL (1)

Անհաւանեցաւ չարին։ Եթէ ըստ Քրիստոսի յառնելոց եմք, ո՞ ոք անհաւանեսցի. (ՃՃ.։)


Անհաւասարութիւն, ութեան

s.

inequality, disparity, disproportion.

· Calfa

NBHL (1)

Զամենայն անհաւասարութիւն եւ օտարագործութիւն ի բոլորիցս ի բաց արտաքսել։ Զանհաւասարութիւն թէ ոք յառաջ առցէ զբոլորիւ՝ բոլորիցս առ բոլորսն զանազանութիւնս, եւ այսորիկ արդարութիւնն է պահպանողական. (Դիոն. ածայ.։)


Անհաւատ, ից

adj.

incredulous, unbelieving, infidel, irreligious;
incredible;
— լինել, to disbelieve.

· Calfa

NBHL (1)

Անհաւատ էր ապաքէն մարդկութեանս, թէ ի մեռելոցս մք յառնիցէ, իբրեւ՝ որպէս զի թէ անհաւատ իցէ ի մարմնոցն մեռելոց որդեծնութիւն լինել։ Անհաւատ են գործք, եթէ Աստուծոյ Որդի զայս համբերել հաւանեսցի։ Եթէ այն անհաւատ է, եւ այս անհաւատ է. այլ ինձ երկոքին հաւատարիմ են. (Կոչ. ՟Ե. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Դ։)


Անհաւատամ, ացայ, ացի

va. vn. to disbelieve.

· Calfa

NBHL (3)

Անհաւատալ դէպ լիցի, որ մշակութեան անփորձ է։ Եւ ոչ յաղագս այլոցն անհաւատասցէ ոք. (Նիւս. կազմ.։)

Ոչ ոք անհաւատանայ նմա, (կամ անհաւատանայր)։ Ի դէպ էր անհաւատանալ։ Թէ ոք հանդերձելոցն անհաւատանայ։ Մի՛ վասն զի ոչ տեսանես, անհաւատանաս. (Ոսկ. յհ.։)

Մի՛ ոք անհաւատասցի, քանզի մեզէն իսկ ականատես եղաք. (Խոր. ՟Բ. 9։)


Անհաւատանամ, ացայ

vn.

cf. Անհաւատամ.

· Calfa

NBHL (3)

Անհաւատալ դէպ լիցի, որ մշակութեան անփորձ է։ Եւ ոչ յաղագս այլոցն անհաւատասցէ ոք. (Նիւս. կազմ.։)

Ոչ ոք անհաւատանայ նմա, (կամ անհաւատանայր)։ Ի դէպ էր անհաւատանալ։ Թէ ոք հանդերձելոցն անհաւատանայ։ Մի՛ վասն զի ոչ տեսանես, անհաւատանաս. (Ոսկ. յհ.։)

Մի՛ ոք անհաւատասցի, քանզի մեզէն իսկ ականատես եղաք. (Խոր. ՟Բ. 9։)


Անհաւատարիմ, ըմի, մաց

adj.

unfaithful, disloyal, perfidious.

· Calfa

NBHL (1)

Ախտաւոր ոք եւ մարմնեղէն՝ անհաւատարիմ առնէ զմարդն իբր աստուածային գեղեցկութեամբն զարդարեալ (գոլ). (Նիւս. կազմ.։)


Անհաւատութիւն, ութեան

s.

incredulity, infidelity, irreligion.

· Calfa

NBHL (1)

Հաւատ ծածկեալ կամ կեղծաւորեալ՝ ոչ է հեռի յանհաւատութենէ։ Ծածկեալն հաւատ՝ փոքր մի եւ հաւասար է անհաւատութեան. (Շ. թղթ.։)


Անհետ

adj.

without vestige, untraced;
— առնել, to annihilate;
— լինել, to be annihilated.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ եկն բարբառն, նոքա (Մովսէս եւ Եղիա) անհետ լինէին. (Ոսկ. մտթ.։)


Անհնազանդ, ից

adj.

disobedient, refractory, rebellious;
— լինել, to disobey.

· Calfa

NBHL (1)

Նշանակ որդւոցն անհնազանդից։ Որդի անհնազանդ ի կորուստ եղիցի։ Ամենեքեան անհնազանդք գնան կամակարութեամբ։ Սիրտ անհնազանդ եւ անհաւան։ Զսիրտ իւրեանց կարգեցին անհնազանդս։ Այր ոք անհնազանդ իցէ քեզ, եւ ոչ լսիցէ բանից քոց, եւ այլն։