cf. Անուս.
որ եւ ԱՆՈՒՍ. ἀμαθής, ἁμαθέστερος , ἁμαθέστατος, ἁδίδακτος. indocts, litterarum rudis, imperitus, ignarus, indocilis. Որ չունի զուսումն գիտութեան տիրապէս, եւ ոչ ուսանի. անգէտ։ տգէտ. տխմար. եւ Տգիտական. եւ Անխրատ. չսորված, ուսում չգիտցօղ. օգունմուշ օլմայան. նատան. գապա.
Զորս անուսումքն եւ յողդողդքն կամակորեն. (՟Բ. Պետ. ՟Գ. 16։)
Անուսումն զմեզ համարեալ բամբասիցէ. (Խոր. ՟Ա. 1։)
Ողոքանօք որսան զանուսումնս ի խաբէութիւն. (Եղիշ. ՟Բ։)
Զդէմս գողանան զանուսմանցն. (այսինքն պատրեն զաչս տգիտաց)։ Անուսմանցն բանաւորաց. (Առ որս. ՟Ա. ՟Է։)
Անուսումն բնութեամբ, կամ ոչ փութացեալք ուսանել։ Ընդ անուսմանն երեւոյթս դժուարեալ։ Մեղուք անուսումն՝ բնութեամբ զխորիսխն գործեն. (Փիլ.։)
Աստուած ուրեմն է հոգին, թէեւ անուսմունքն ոչ կամիցին։ Ըստ ձեր անուսումն բանիդ. (Կիւրղ. գանձ.։)
Թէպէտեւ անուսումն ոք եմ ի վարդապետութեանս ջան. (ՃՃ.։)
Անուսմունք եւ անգրագէտք. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)
Սքանչելի ուսուցիչ (է), որ զանուսմունս եւ զծանրամիտս վարժել կարասցէ. (Կլիմաք.։)
մերթ՝ Չուսեալն. անծանօթ (ինչ). չսորված, չգիտցած.
Սկսան զանուսումնն լեզուսն խօսել. (Նար. յովէդ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | անուսումն | անուսմունք |
accusatif | անուսումն | անուսմունս |
génitif | անուսման | անուսմանց |
locatif | անուսման | անուսմունս |
datif | անուսման | անուսմանց |
ablatif | անուսմանէ | անուսմանց |
instrumental | անուսմամբ | անուսմամբք |