ignorant, unlearned, stupid, awkward;
յանգէտս, ignorantly, inadvertently;
at all events, at all hazards;
յանգէտս լինել, to connive, to dissemble.
ἁγνοῶν. nesciens, nescius, ignorans. Ոչ գիտօղ. տգէտ. անտեղեակ. անհմուտ. անուսումն. տխմար. չգիտցօղ. պիլմէզ. ահմագ. պէխապէր. նատան. իւմմի.
Զազդ մի զանգէտ եւ զարդար կորուսանիցե՞ս։ Զանգէտսն ճարտարին համարձակեաց առատութիւն արուեստգիտութեան. (Ծն. Ի. 4։ Իմ. ԺԴ. 18։)
Թէ զայս ո՞չ գիտես. զի եթէ անգէտ ես, անաստուած ոմն ես. (Փիլ. ՟ժ. բան.։)
Գիտութիւն պարգեւէ ամենայն անգիտաց. (Եզնիկ.։)
Պատկերք ոմանց անգիտից՝ իմաստնոց նախադասեալ մեծարեցան. (Սարկ. հանգ.։)
Անգէտ մարդկան. (Կորիւն.։)
Անգէտս հրամանի թագաւորին, կամ քո նենգաւոր գործոյդ. (Փարպ.։)
Թաքուցանել զամենայն չարութիւնն իւր առաջի ձերոյ անգէտ տէրութեանդ. (Եղիշ. ՟Ե.)
Ոչ անգէտ յայսմանէ է Յովբ. (Իսիւք.։)
Անգէտք էին մերում արուեստի։ Ոչ անգէտ եմ, զի տան պատճառս. (Խոր. ՟Գ. 61։)
Եւ ոչ իւր անգէտ ելով (այս ինքն անգիտանալով) զոմանց երկբայութիւն. (Անյաղթ ստորոգ.։)
ՅԱՆԳԷՏՍ. Անգիտութեամբ. անգիտացեալք. κατ’ ἁγνοίαν, ἁγνοούντες, ἑλαθόν. ignoranter, ignorantes. չգիտնալով. պիլմէյէրէք, պիլմէզիքէն..
Յանգէտս կերիցէ զսրբութիւնսն։ Զի մի՛ յանգէտս կորնչիցին։ Յամենայն յանգէտս յանցաւորէ քաւել. (Ղեւտ. ԻԲ. 14։ Իմ. ԺԸ. 19։ Եզեկ. ԽԵ. 20։)
Յանգէտս ընկալան զհրեշտակս. (Եբր. ԺԳ. 2։)
Բարերարն յանգէտս (լինել զինքն) պատճառեալ՝ նախ ոտնաձայն առնէ. (Ագաթ.։)
ԱՆԳԷՏ. Ոչ գիտելի. անյայտ. անծանօթ. չգիտցուած. պիլինմէզ. մէճհում. նամալիւմ. ἅγνωστος. ignotus.
Ոչ եթէ զանգէտէ ումեքէ զԱստուծոյ՝ որ չիցէ ումեք ծանուցեալ, ասէ զայս։ Զանգիտին Աստուծոյ ճառս ի մէջ բերեալ (յաթէնս). (Ոսկ. մտթ. եւ Տիտ.։)
Անգիտիցն չափոց չարութեան գործոց. (Նար. Ի։)
Անգէտ ճանապարհ. (Կոչ. ՟Թ։)
Անգէտ չարիք. (ՃՃ.։)
Անգէտ մեզ խառնակոչութիւն նոցա. (Անյաղթ պերիարմ.։)
Բժշկականն (արուեստ) յառաջագոյն անգէտ լեալ. (Նիւս. կուս.։)
Բայց այս նոցա անգէտ չեղեալ, որ զքերթողին տառ վերծանեալ. (Շ. վիպ.։)
Քե՞զ միայն անգէտ է Դարեհի անունս. (Պտմ. աղեքս.։)
Անճառելի բարեացն յայտնութիւն, զոր Պօղոսի անգէտք էին. (Արիստակ.։)
Ի մոռացեալ եւ յանգէտ լոյս հուպ է. (Փիլ. լին. ՟Գ. 18։)
Յանապատի յանգէտ տեղիս թաքուցեալ բնակէր. (Եւս. պտմ. ՟Զ. 9։)