Definitions containing the research նօթ : 684 results

Մաքրեմ, եցի

va.

to clean, to cleanse;
to purify;
to refine;
to purge;
to expiate, to sanctify;
— զոճ, to refine the style;
— զարիւն, to depurate or cleanse the blood;
— զխաւարտս, զընդեղէնս, to pick or cleanse vegetables, pulse;
— զանօթս խոհակերոցի, to scour, brighten or polish kitchen utensils.

· Calfa


Մեծավաստակ

adj.

meritorious, deserving, of great merit;
cf. Մեծաջան.

· Calfa

NBHL (1)

Եկեալ մեսրոբ երանելին յաղուանս՝ մեծավաստակ ընտիր անօթ հոգւոյն սրբոյ. (Կաղանկտ.։)


Մեծարգոյ

adj.

very respectable, estimable, reverend, venerable;
— լինել, to be held in high esteem, to enjoy the esteem of, to be much esteemed by;
— առնել, cf. Մեծարեմ.

· Calfa

NBHL (1)

Խաչն է պատուական եւ մեծարգոյ քան զամենայն անօթս փրկականս. (Շ. բարձր.։)


Մեղական, ի, աց

cf. Մեղանչական.

· Calfa

NBHL (1)

Ոչ զի մեղականք են (անասունք), այլ զի անօթք եղեն մեղականաց. (Կանոն.։)


Մեղանչումն, ման

s.

sinning.

· Calfa

NBHL (1)

Ոչ այնպէս ծանօթ եւ յայտնի իմն գիտէին յառաջ քան զօրէնսն՝ զմեղանչումն. (Ոսկ. հռ.։)


Մերակերպութիւն, ութեան

s.

incarnation.

· Calfa

NBHL (1)

Ի նախածանօթ մերակերպութեան՝ օծեալն կոչմամբ ծանուցար. (Նար. ՟Ղ՟Գ։)


Մշտածան

adj.

well known.

· Calfa

NBHL (1)

Միշտ ծանուցեալ իբր նոյնպիսի. քաջածանօթ.


Մոլորեցուցիչ, չի, չաց

s.

seducer, suborner, perverter, deceiver, corrupter.

· Calfa

NBHL (1)

Բարձայն ամենայն գայթագղութիւնք, որք միանգամ մոլորեցուցիչք էին մարդկան. եւ ի ներքս եմուտ ճշմարիտ աստուածածանօթութիւն. (Շ. բարձր.։)


Մանրեմ, եցի

va.

to break or reduce to pieces, to grind, to pound, to bruise, to crush, to triturate;
to hash, to mince.

· Calfa

NBHL (1)

Մանրել որպէս զփոշի։ Մանրել զբլուրս, եւ առնել որպէս զփոշի։ Մանրել զփայտ, զարձանս, զանօթս նոցա, կամ զնոսա իսպառ։ Մանրեցան խեցին եւ երկաթ.եւ այլն։


Մաշկեայ, էի, ից

adj.

made of leather, of skin, membranous.

· Calfa

NBHL (2)

Եւ արար տէր աստուած ադամայ եւ կնոջ նորա հանդերձս մաշկեղէնս։ Գօտի մաշկեղէն ընդ մէջ իւր։ Ծածկեսցէ զնա մաշկեղէն նուարտանաւ կապունակաւ։ Յամենայն մաշկեղէն նիւթոյ։ Անօթ մաշկեղէն։ Ամենայն մաշկեղէն անօթոյ.եւ այլն։

Անօթից եւ ընչից երկրագործաց վաճառումն, մաշկեղինից, եւ ամենայն օթոցաց. (Պղատ. օրին. ՟Ը։)


Մաշկեղէն, ղինի, նաց

adj. s. fig.

cf. Մաշկեայ;
garment of skins;
գօտի —, leather girdle;
ոտք —ք, web-footed;
մարմին —, human skin;
mortal coil.

· Calfa

NBHL (2)

Եւ արար տէր աստուած ադամայ եւ կնոջ նորա հանդերձս մաշկեղէնս։ Գօտի մաշկեղէն ընդ մէջ իւր։ Ծածկեսցէ զնա մաշկեղէն նուարտանաւ կապունակաւ։ Յամենայն մաշկեղէն նիւթոյ։ Անօթ մաշկեղէն։ Ամենայն մաշկեղէն անօթոյ.եւ այլն։

Անօթից եւ ընչից երկրագործաց վաճառումն, մաշկեղինից, եւ ամենայն օթոցաց. (Պղատ. օրին. ՟Ը։)


Մարգարէագէտ

adj.

skilled in the prophecies.

· Calfa

NBHL (2)

Գիտակ եւ խելամուտ գրոց մարգարէից. մարգարէածանօթ.

Մարգարէագէտք եւ առաքելածանօթք եւ աւետարանաժառանգք լինէին. (Ագաթ.։ Կորիւն.։)


Մարդակերպ, ից

adj.

human, having a human form or figure;
after the men's manner;
s. zool. anthropomorphite.

· Calfa

NBHL (1)

Եւ այլ մարդակերպ ինչ մերկ գազան։ Գազանք անծանօթք մարդակերպք. (Խոր. աշխարհ.։)


Հերձանեմ, ձի

va.

cf. Հերձեմ.

· Calfa

NBHL (1)

Որ զվէմն հերձեաց։ Զմուրհակ չարին հերձեա՛։ Անօթ փայտեղէն ... դիւրաբար հերձի (այսինքն հերձան)։ Որ հերձեսցէ զծիրանի թագաւորի. (Խոսր.։ Նար. ՟Ղ՟Գ։ Վրք. հց. ՟Ժ։)


Հիմէն, մենի, նաւ, նեաւ

s. chem.

hin (measure);
hymen;
matrass;
balloon.

· Calfa

NBHL (1)

ՀԻՄԷՆ ՀԻՄԷՆԻ. Բառ եբր. հին. յորմէ յն. ին. εἱν, ἑν, ὔν այն է Դորակ, չափ եւ անօթ հեղուկ իրաց.


Հին, հնոց

adj. adv.

old, worn, decayed;
ancient, antique;
-ք, the ancients;
antiquity;
ի հնումն, anciently, formerly, a longtime since, in days of yore;
ի — or ի հնոց ժամանակաց, ի հնոց ժամանակաց հետէ, ab antiquo;
— կտակարան, the old testament;
— մատեանք, ancient codes;
ի հնումն եւ ի նորումն, in ancient and modern law;
— լուսին, waning moon;
հին աւուրց, old aged in years, grown old;
— աւուրցն, Ancient of days, the Eternal, the Most High;
— աւուրց մանուկն, the Eternal Son;
— աւուրց զօրական, a veteran;
անտառ — աւուրց մայրեաց, a forest of ancient cedars;
— աւուրց ատելութիան, rancour, inveterate hate.

· Calfa

NBHL (1)

Սիրէր լնա ի հին ծանօթութենէ. (Ոսկիփոր.։)


Մարմնառիկ

adj.

incarnate.

· Calfa

NBHL (1)

Անօթն ընտրութեան մարմնառիկ տիրացելոյ բանին. (Ոսկիփոր.։)


Համբարու, աց

cf. Համբարի.

· Calfa

NBHL (1)

ՀԱՄԲԱՐՈՒ եւ ՀԱՄԲԱՐԻ. Պարիկ. յուշկապարիկ. պրս. փերի. Կենդանի ջրային կամ ցամաքային՝ խառնակ, եթէ՛ իրական իցէ՝ եւ եթէ բանաստեղծական. ճիւաղ. եբր. պէնօթ խանաթ (դստերք ճչոյ). եւ թաննին, թաննիմ (վիշապ, նհանգք). ըստ սիմաքոսի՝ ջայլամուղտ.


Հայրապետութիւն, ութեան

s.

patriarchate, pontificate.

· Calfa

NBHL (1)

Մերձաւորագոյնք իցեն աստուծոյ իբրեւ զնախածանօթ հայրապետութիւնսն. (Նար. հ։)


Հայրենի, ենւոյ

adj.

paternal;
native, natal;
— ժառանգութիւն, patrimony;
— գաւառ, աշխարհ, երկիր, cf. Հայրենիք.

· Calfa

NBHL (1)

Ծանօթս տուեալ մովսիսի ի հայրենեաց անտի (ասելով, ես եմ աստուած աբրահամի. (Սհ. յկ). Ագաթ.։)


Ծանուցանեմ, ուցի

va.

to warm, to notify, to make known, to signify, to relate, to communicate, to reveal;
to declare, to denounce;
to divulge, to publish;
to manifest, to intimate, to mark, to denote;
կանխաւ —, to forewarn;
ելէք առ մեզ եւ ծանուսցուք ձեզ բանս, come & you shall prove the temper of our steel.

· Calfa

NBHL (1)

γνωρίζω notum facio. Տալ ճանաչել. ցուցանել. յայտնել. ծանօթ՝ տեղեակ, իրագէտ առնել. զեկուցանել. ճանչցընել, հասկըցնել, իմացում տալ.


Լինիմ, եղէ, լեր, եր, լեալ

v. aux. to be;
to exist, to live;
to consist;
to become, to turn, to make one's self;
to happen, to take place, to occur, to chance;
to come to pass;
— առն, to marry, to be married, cf. Ամուսնանամ;
— ընդ կնոջ ընդ միմեանս, to have commerce with, to be in intimate relation with;
— ընդ ումեք, to stay with, to live together;
— ուրեք, to sojourn;
to dwell;
— բերկրութիւն ուրուք, to be the joy or happiness of;
— այր, to become a man, to arrive at man's estate;
— քահանայ, to be ordained priest;
զի՞նչ լինիցի ընդ իս, what shall I do ? what will become of me ? ի ցնծութիւն եւ ի հիացումն եղեւ աշխարհի, he was the glory and admiration of the whole world;
են նորա երկու որդիք, he has two sons;
իցեն այսոքիկ որպէս եւ են, whatever it may be;
քաւ եւ մի լիցի, God forbid ! արանց եւ կանանց լինէին, they married and were given in marriage;
որ ինչ լինելոց է եղիցի, happen what may ! ողջ լիք or լերուք, adieu! good bye! farewell!

· Calfa

NBHL (1)

Էր ինձ լինել յերկրի անծանօթումն. (Խոր. ՟Ա. 25։)


Լնդեմ

va.

to churn.

· Calfa

NBHL (1)

Զկոգւոյ լնդեալ եւ հարկեալ անօթիւ՝ առնէր (արել) իւղս Եպիփ. (ծն.։)


Լուսին, սնի, սնոյ

s. ast.

moon, the planet, or the luminary of the night;
moon, month;
ծագումն լուսնի, moon-rise;
լոյս լուսնի, moon-shine, moonlight;
շող լուսնի, moon-beam;
նոր, ամսագլուխ լուսին, new moon;
կարակնաձեւ, ուռճալիր լուսին, full moon;
աճեցուն, նուազուն, լուսալիր լուսին, crescent, waning, harvest moon;
կարմրորակ լուսին, red moon, April moon;
փուլ լուսնի, the waning of the moon;
cf. Քառորդ;
եւ ոչ լուսին կասէ ի մաշել եւ լնուլ, not even the moon ceases to wax and wane;
եւ էր գիշեր պայծառափայլ լուսնի, it was a beautiful moon-lit night, the moon shone bright;
լուսին ձիոց, horse-shoe;
տեսիլ լուսնի, phase;
ընթացք լուսնի, lunation, the lunar course.

· Calfa

NBHL (1)

Լուսինն անօթ է որպէս անունն յայտ առնէ, թէ լոյս ունի. (Վանակ. տարեմտ.։)


Խոնաւական, ի, աց

adj.

humid, wet, moist.

· Calfa

NBHL (1)

Մերժելով զխոնաւաականն մեր՝ մատուցանէ (ի թանձրութիւն)։ Խոնաւական անօթք օդոյ. (Պղատ. տիմ.։)


Խորամանկեմ, եցի

vn.

to chicane, to quirk, to quibble, to use stratagem and artifice, to deceive, to cheat;
to be cunning, artful, fraudulent, knavish.

· Calfa

NBHL (1)

Գտակք չարեաց, որ արտաքս քան զսովորական եւ զծանօթ բազմաց զչարն՝ այլ ինչ խորամանգեն. (Բրս. հց.։)


Խորեմ, եցի

va.

to hollow, to excavate;
to fathom;
to withhold, to retain;
to purloin, to steal, to rob, to embezzle;
to peculate.

· Calfa

NBHL (1)

Խորեալ էր զանօթսն. (Վրք. հց. ՟Ը։)


Խորհրդածու, աց

s.

thinker;
counsellor;
the initiated;
minister, priest.

· Calfa

NBHL (1)

Անօթն ընտրութեան՝ խորհրդածուն խորոցն աստուծոյ. (Յհ. կթ.։)


Խորհրդանոց

cf. Խորհրդարան.

· Calfa

NBHL (1)

Պատուհանքն որպէս խորհրդանոցք էին ի կոզակսն. թուի թէ տեղի անօթց եւ կտակաց. (Նչ. եզեկ.։)


Խորհրդատուն

s.

place of conference, council-chamber;
vestry-room;
offertory.

· Calfa

NBHL (1)

Որպէս եւ մեք զանօթ սրբութեան պասուն (պահեմք) ի խորհրդատան սեղանն. (Նչ. եզեկ.։)


Խորովեմ, եցի

va.

to roast, to toast, to brown;
to grill, to broil, to fry.

· Calfa

NBHL (1)

Հոգի՝ որ ոչ հրով փորձութեան խորովի, ոչ լինի անօթ հոգւոյն շնորհի. (Կիր. ՟ը. խհ.։)


Խորտակեմ, եցի

va.

to bruise, to crack, to break, to crush, to dash to pieces;
— զթշնամին, to crush, to bear down, to defeat, to rout, to put the enemy to flight;
— զգունդս, to disband the troops;
— զդուռն, to force open the door;
— զգլուխ, to break the head;
— զմարմինն, զանձն, to mortify one's flesh, to do penance.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զբեկումն խեցեղէն անօթոյ բրտի մանր խորտակելոյ. (Ես. ՟Լ. 14։)


Խուժ, ի, աց

adj.

barbarous, savage, rude;
rough, cruel, inhuman;
խուժք եւ դուժք, the barbarians.

· Calfa

NBHL (1)

ԽՈՒԺ որ եւ ԴՈՒԺ, ԽՈՒԺԴՈՒԺ, ԽՈՒԺԱԴՈՒԺ. βάρβαρος barbarus σκύθος scythus. Ազգ օտար, օտարալեզու, իբր անծանօթ, աննշան, վայրենի. այլազգի. հեթանօս. որպէս խուժիկ. թաթար. սկիւթացի. բարբարոս.


Թողացուցանեմ, ուցի

va.

to permit, to let, to allow, to concede, to forego, to relax.

· Calfa

NBHL (1)

Ոչ թողացուցեալ եւ անցից ինչ անօթոց (ընդ տաճարն). (Անան. եկեղ։)


Թուրծ, թրծոյ

s. adj.

cheek;
act of baking or burning bricks and earthen vessels;
cf. Թրծուն.

· Calfa

NBHL (1)

Արկին ի քուրայն թրծոյ անօթոյ բրտի. (ՃՃ.։)


Կարկատուն

adj. fig.

mended, repaired, pieced, patched;
botched;
ragged, tattered;
invented, fictitious, false.

· Calfa

NBHL (1)

Կարկատուն անօթ. այսինքն փայտակերտ նաւ. (Մագ. ՟Լ՟Գ։)


Կաւ, ոյ, ով

s.

clay, argil, potter's earth;
mud, mire, dirt.

· Calfa

NBHL (1)

Գործ խիստ կաւոյ։ Կաւ ստեղծեր զիս։ Հանգոյն կաւոյ։ Ի կաւոյ կազմեալ ես։ անդստին ի կաւոյ ստեղծ անօթս։ Կաւ գռեհաց։ Կաւ բրտի։ Մեք եւ կոխեա՛ ընդ յարդի։ Արար կաւ ի թքոյն, եւ այլն։


Կաւագործ, աց

s.

potter;
brick-maker;
bricklaying, brickwork, masonry;
ի —ի կալ, to make bricks.

· Calfa

NBHL (4)

Ի կաւոյ ստեղծ անօթս ... դատաւո՛ր կաւագործ է. (Իմ. ՟Ժ՟Ե. 7։)

Կաւագործք եւ ոսկեգործք՝ ըստ իւրեանց արուեստին զբեկեալն անօթ վերստին ստեղծանեն. (Սկեւռ. եւ Գէ. ես.։)

Իբրեւ զանօթս կաւագործաց խորտակէր. (Երզն. լս.։)

πηλιουργός fingens, figulus. Որ գործէ անօթս ի կաւոյ. բրուտ. եւս եւ Աղիւսարկու.


Կաւեղէն, ղինի, նաց

cf. Կաւեայ.

· Calfa

NBHL (1)

Անօթ կաւեղէն. (Ղեւտ. ՟Զ. 28։)


Հակառակ, աց

adj. adv. fig.

contrary, opposite;
adversary, hostile, unfavourable, inimical;
discordant;
incompatible;
prep. adv. against, contrary to;
opposite, facing, in front of;
զնորին —ն, նմին or նորին —, ի —էն, ընդ —ն, on the contrary, on the wrong side;
against the grain, in a contrary sense, backwards;
ամենեւին իսկ —, directly or diametrically opposite, quite the reverse;
— ուղիղ մտաց, in spite of sense and reason;
— կամաց նորա, against his will or grain, in spite of him;
forcibly;
— կալ, to stand, remain, stay or stop in the face of, in front;
to oppose, to withstand, to resist, to make head against, to cope with;
— լինել, to be contrary, to oppose;
ընդ —ս լինել միմեանց, to be at variance;
—, ի —ն or ընդ —ս ելանել, մտանել, ընթանալ, լինել, to oppose, to form an opposition to, to rise up or against, to go against, to run counter, to withstand, to counteract, to thwart, to cross;
ընդ —ս ելանել, cf. Հակամտեմ.

· Calfa

NBHL (1)

Սրբութեանցն ինչ սպասաւորութեան անօթ, կամ թէ գործոյից, կամ թէ ամենեւին նոցին հակառակ. (Իմ. ՟Ժ՟Ե. 7։)


Հագագ, աց

s.

breath, respiration;
throat, gullet, larynx;
aspiration;
pronunciation.

· Calfa

NBHL (1)

Հագագն ի ձեռն շնչափողոցն ի շնչակալ անօթոցն ի վեր մղելով. (Նիւս. կազմ.։)


Հադաղակ, աց

s.

demi-john, flagon;
goat-skin.

· Calfa

NBHL (1)

ἁσκοπυτίνη lagena vimine inducta, vas nexum e surculis. Անօթ գինւոյ որպէս տիկ փոքրիկ. եւ այն ըստ յն. պրտուով պատեալ. որպէս Քիաշխա. կամ խըսրով պատած գինիի աման.


Հալոց, աց

s.

furnace;
foundry;
crucible, coppel;
— պառակաւոր, muffle-furnace or furnace-mill.

· Calfa

NBHL (1)

κάμινος caminus, fornax χωνευτήριον conflatorium, fornax fusoria որ եւ ասի ԲՈՎՔ. եւ եբր. բառիւ ՔՈՒՐԱՅ, ՔՐԱՅ. Հնոց կամ փուռն հալելոյ, եւ անօթն՝ ուր դնի հրահալելին ի մէջ հնոցի. եւ որ ինչ նման է նոցին. ֆուռուն, օճագ. եւ փօթա.


Կենդանատեսակ

cf. Կենդանակերպ.

· Calfa

NBHL (1)

Ճախարակօք եւ այլ գործարանօք անօթս ինչ առնել, կամ այլ ինչ գործի, կամ կենդանատեսակ. (Մագ. քեր.։)


Պատառ, աց

s.

bit, slice;
mouthful;
piece, shred, strip;
պատառ պատառ, in pieces, in rags;
piecemeal;
— մի հացի, a bit or piece of bread;
բրդել —ս —ս, to cut in pieces or in bits;
ի մի — կլանել, to devour, to take in one mouthful;
— — կոտորել, to be lacerated, torn or cut to pieces, butchered;
— — երկիր անկանիլ, to fall off bit by bit, to decay gradually.

· Calfa

NBHL (1)

Փութան զսեղանս եւ զանօթս ... ի մի պատառ կլանել. (Վրք. հց. ՟Ե։)


Պատերազմական, ի, աց

adj.

warlike, martial;
— հրահանգք, martial exercises.

· Calfa

NBHL (1)

Վառեալք պատերազմական զինու։ Կորեան անօթքն պատերազմականք։ Ամենայն պատերազմական գործեօք. (Դտ. ՟Ժ՟Ը. 16. 17։ ՟Բ. Թագ. ՟Ա. 27։ ՟Ա. Մնաց. ՟Ժ՟Բ. 37։)


Պատուական, ի, աց

adj. s.

honourable, respectable, estimable, venerable;
precious, rare, excellent, exquisite;
noble;
հայր —, Reverend Father;
—ք, noblemen, nobility, principal persons;
առ — ս ունել զոք, to hold or have in honour;
— ամենայն ժողովրդեան, respected by all people.

· Calfa

NBHL (1)

Մարդ պատուական եղիցի քան զականս սովփերայ։ Քար, կամ ակն պատուական։ Պատուական մարգարիտ։ Անօթ պատուական. (Եւն։)


Պատրաստեմ, եցի

va.

to prepare, to make or get ready, to put in condition;
to provide with, to dispose, to put in order, to fit, to dress;
— բանս ի բերան ուրուք, to prompt, to suggest.

· Calfa

NBHL (1)

Ես պատրաստեցի տու եւ տեղի ուղտոյցդ։ Զեն զենլիս, եւ պատրաստեա՛։ պատրաստեցին զպատարագսն։ Որոգայթ պատրաստեցին ոտից իմոց։ Ի նմա պատրաստել զանօթս մահու։ Որ պատասխանի տայ բանս դիմադարձութեան, պատրաստէ անձին իւում բանս հեռանալ։ Պատրաստեա՛ յելս զգործս քո։ Դու պատրաստեցեր զուղղութիւն։ Պատրաստեցեք զէնս։ պատրաստեաց զտիեզերս իմ առ իւրով։ Դիւրեալ եւ պատրաստեալ են ճանապարհք աստուածապաշտաց։ Պատրեաստեալք իբրեւ զհուր ի պատերազմ։ որպէս ոք զի պատրաստիցի առնել ուրախութիւն կոչնոց ընկերաց։ Գունդ գործէին, մարտի պատրաստէին. (յն. ձեռնարկէին). եւ այլն։


Պար, ու, ուց

s.

dancing, dance;
ball;
ballet;
choir, chorus;
company, assembly, circle;
troop, band;
herd, drove, flock;
— աստեղաց, chorus of the stars;
cf. Ատամն, cf. Մեղու;
— առնուլ, to dance;
to surround, to encompass, to encircle;
— առնուլ, գալ, յօրինել, խմբել, —ս բոլորել, տալ or պարել, ի — անցանել, to dance, to leap, to hop, to jump;
to caracole;
— արկանել, to surround, to environ;
—ս տալ, to gather together.

· Calfa

NBHL (1)

Ցանօթ էին մոգքն ամենայն պարուց աստեղատանց. (Զքր. կթ. ծն.։)


Պարատեսեմ

va.

cf. Պարադիտեմ.

· Calfa

NBHL (1)

Զերկնի բնութիւն եւ զերկնի՝ քննութեամբ պարատեսեալ զեկոյց բոլորեցուն։ Պարատեսող խոհականութեմբ ծանօթանայր իւրէ անն երանգի. (Պիտ.։)