cf. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊ. ζώδιον signum caeleste.

Ի վերայ այրեցածին (գօտւոյ) բերին կենդանատեսակքն. (Խոր. աշխարհ.։)

Երկոտասան կենդանատեսակօք տարւոյն. (Արշ.։ նոյնպէս եւ Լմբ. սղ.։ Վրդն. ել. եւ պտմ։ Երզն. մտթ.։)

Կենդանատեսակ բոլորութիւնն շրջի աստեղապէս. (Շիր.։)

ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿ. ζώδιον animal. Տեսակ կենդանւոյ. կենդանիք.

Երկին եւ երկիր եւ ծով, եւ ամենայն կենդանատեսակք. (Սհկ. կթ. արմաւ.։)

Ձորոցն վերակեցելոցն ի նոյն կենդանատեսակացն, յորոյ վերայ նստի. (Մամբր.։)

Պտուղք ծառոց, եւ շարժուն կենդանատեսակք շնչաւորք. (Շիր.։)

ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿ. Կազմած ունօղ զտեսիլ կամ զձեւ կենդանւոյ. արձան կամ պատկեր կազմեալ ի նմանութիւն կենդանեաց.

Ճախարակօք եւ այլ գործարանօք անօթս ինչ առնել, կամ այլ ինչ գործի, կամ կենդանատեսակ. (Մագ. քեր.։)

Զկարծրութիւն անփոփ վիմացն սխրալի կոթեալ կենդանատեսակս. (Մագ. ՟Ժ՟Բ։)

adj.

ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿ. ա. Խաչանիշ. խաչադրոշմ. Ունօղ զտեսիլ կենսատու խաչի.

Զնշան կենդանատեսակ դրօշուց վառելոց ի ձայն փողոյ հռչակեալ. (Կաղանկտ.։)