Your research : 7 Results for եռ

Entries' title containing եռ : 582 Results

Քեռորդի (դւոյ)

s.

nephew.


Definitions containing the research եռ : 973 Results

Ադար (այ)

s.

adar, the sixth month of the Hebrews.

• (սեռ. -այ) «եբրայական վեցե-րորդ ամիսը» (որ համապատասխանում ձ մարտին) ՍԳր. Եւս. պտմ. 603։


Ազատ (ի, աց, ից)

adj. adv.

free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.

• թրգմ. Ասողիկի, 1864, էջ 254 (ար-տատպ. Истор. М.Хорен. 1893, էջ 304) ազ «ազն, ազգ»+զատ < պրս. zad բառերից։-Ազատ է նաև Մա-սիս լեռան ածականը. Յազատն ի վեր ի Մասիս. (վիպաս. երգ). այս վերա-դիրը բացատրելու համար տրուած են զանազան մեկնութիւններ, ՆՀԲ հաս-կանում է «արձակ, ընդարձակ, բարձր», Մ. Թաղիադեանց, Ճանապարհորդ. ի Հայս. Կալկաթա 1847, Ա. 168, «մայր ասատեալ յերկանց ծննդեան իւրոյ.. արգանդ լեալ նորածին սերնդոց զարմիս մարդկութեան»։ Աստղիկ Արևելեան, 1855, թ. 1, էջ 10, «այս ածականը Նո-յի ան գագաթը տապանը մնալով ազա-տելէն է»։ Կոստանեանց, Հայ հեթ. գր. 1879, էջ 17, «մեզ այնպէս է երե-վում թէ ազատ=զնդ. уazata «պաշտելի բառն է» ևն։ Այս բոլորը անտեղի մեկ-նութիւններ են. ազատ Մասիս նշանա-կում է «ազնուականն, ազատազգին ։

• ՓՈԽ.-Ըստ Bugge հայերէնից են եռաա-ռեալ գոթ. azētizō =յն. εύϰοπώτερον «հեշ-տագոյն», azêtaba=յն. ήδέως «սիրով», Բ. Կոր. ժա. 19 (մեր թրգմ. մտադիւր), Ատիմ. և, 6 յն. ή σπαταλῶσα (հայ թրգմ. գիրգ այ-րին)=գոթ. sō wizōndei in azētjam.-Bugge ցոյց է տալիս, թէ այս բառեոռ ա-րիշ գերմանացեղ բարբառներում չկան, տրուած ստուգաբանութիւններն էլ գղհա-ցուցիչ չեն, ուստի ենթադրում է թէ գոթ, azēts «դիւրաւ» փոխառեալ է հյ. ազատ ձևից։ Այս բառի մեջ ա-երը երկար էին, ինչպէս ցոյց է տալիս իրանականը. գոթա-կան լեզուն t ձայնից առաջ a չունէր, ուս-տի վերածեց e՝ պահելով երկարութիւնը, իսկ առաջին a-ն դարձաւ կարճ, որովհետև շեշտից առաջ գտնուելով՝ արդէն հայերէ-նում կարճ էր հնչւում։ (Այս բոլորը տե՛ս IF 5, 168-80, թրգմ. ՀԱ 1895, էջ 229,,-Իբր հայերէն բառ յիշում է Կոստանդին Պերփերոժէն. ὅνϰατα τὴν τῶν'Ἀρμενίων διάλεϰ-τον ἀζατον ἐϰάλουν «զոր հայերէն բարբառով ազատ կոչեն» (տե՛ս Du Cange 31)։


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

• ՆՀԲ էջ 721գ յն. αιοϑάνω, αἰσβάναι «լսել, հասկանալ»։ Spiegel, Litter. 470 դնում է Zend «զանդիկ» բառից։ lusti, Zendspr, 48 ազդ=զնդ. āzainti «գիտութիւն», 300 աստիք=զնդ. sti «արարչութիւն»։ Lag. Baktr. Lex. 1868, էջ 16 azdā (=սնս. addhā)։ Հիւբշ. KZ 23, Arm. St. 16, Arm. Gram. 92 և ZDMO 46, 324 (թրգմ. ՀԱ 1892 354) իրարից տարբեր բառեր համարելով ազդ «լուր» և ազդ «ներզործութիւն». առաջինը դնում է իրանեանից փոխառ-եալ, իսկ երէրորդը՝ բնիկ հայ և ցե-ղակից սնս. addhā բառին։ Հիւնք աւսաղ-ից։ Աստ «ուժ» բառը մեկնել են հետև-եալ ձևերով. lusti, Zendsp. զնդ. sti բառով։ Մորթման, ZDMG 26, 528 նոյն է համարում վանեան բևեռ, isti-nini «գոյութիւն ունենալով»։ Müller. SWAW 48, 428 հաստել բառից։ Թի-րեաքեան, Հայ-երան. ուս. 156 պրս. [arabic word] hasti, պհլ. stih «էութիւն, գո-յութիւն, աստի աշխարհ»։


Ազն (ազին, զինք, զանց)

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

• ՆՀԲ եբր. զան, զենիմ։ Տէրվ. Altarm. 35 յն. γένος, լտ. gens, genuinus, հյ. զա-նազան բառերի հետ, իսկ Մասիս 1882 օգ'՛ 18 զն, զան = ծնիլ արմատից։ Bugge, Etrusl.. u. Arm. 79 ցեղակից յն. ἔ́υνος բառին. Bugge, Lvk. stud 1, 55 կցում է լիւկ. admma բառին, հայերէնի մէջ զ ծագում է հնխ. dh-ից. Ադոնց, Aрмен. вьəm. Юст. 392 իրան. zana «ծնունդ» բառից։ Հիւնք. զանա-զան բառից։ Patrubány IF 13, 124-3 և ՀԱ 1903, 151 եզն բառի հետ՝ իբր յն. ὄσγος «ճիւղ», պհլ. azg «ճիւղ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 142 ազգ բա-ռից։ Ենսէն, Hilt. u. Arm. էջ 11, 109, 200 հաթ. sin=azin «ժողովուրռ». սեռ. sna, իսկ ՀԱ 1904, 271 sn կամ azni-ազնիւ։ Աճառ. ՀԱ 1905, 346 համարում է անձն բառի կրկնակը, անձն մասնա-ւոր, իսկ ազն հաւաքական իմաստով. նձ> ձայնափոխութեան համար հմմտ. կորիզ և կողինձ, զիս<*զիզ<*զինձ-Թւում է թէ պատահական նմանութիւն ունի մանիք. ❇ ažwn «որդի», ИИАН 1907, 537։


Ալ (ի)

s.

cf. Ալի.

• ԳՒՌ.-Շատ տեղ պահուած է ալք ձևով. տե՛ս Բիւր. 1898, 296-7 և 1899, 70 Աբե-ղեան, Arm. Volksgl. 118, Աճառ. Գւռ. բառ. 53։ Ագլ. օլ. Ննխ. ալէհար ըլալ «յանկարծա-կան մի բանից սաստիկ վախենալ» (հաղոր-դեց Ա. Զամինեան, նամակ 1927 յունիս 13). բառը ցոյց է տալիս, որ արմատն է ալ և ո՛չ ալք։ Նոյն արմատից են նաև ալոց-գալոց Մշ. «փորձանք, պատահար», ալոց-գալոց լինել «յանկարծ կորչիլ, անհետանալ. 2. յանկար-ծական մի փորձանքի ժամանակ գլուխը կոր-ցընել», ալոց աշխարհ (կամ երկիր) Սեբ. «հեռավոր անծանօթ երկիր»։


Ալիւր (ալեր, ալերբ)

s.

meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.

• , հնագոյն ձևն է ալևր «ալիւր» ՍԳր. (հետևում է ր հոլովման. բայց կայնաև սեռ. ալևրոյ Եփր. թգ. 434, ալիւրոյ 435. յետնա-բար եղել է ո հլ.). ընդհանրացմամբ «որևէ նուրբ փոշի». ինչ. ալիւր գործելւոյ «ածուխի բարակ փոշի» Տաթև. ամ. 231. այս բառից ալիւրադիւթ «ալիւրով հմայող» Մխ. Երեմ. Վահր. յայտ. գարէալիւր Վստկ.։


Ալոճ (ից)

s.

a small medlar.

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. ալօճ, Ռ. Սեբ. ալօջ, Մշ. ալուճ, Ասլ. ալէօչ, Խրբ. Հճ. Տիգ. ալուջ, Ոզմ. ալըչ, որից ալոչիկ, Սս. «լեռնային ա-լոճ»։


Ածուխ (ածխոյ)

s.

coal;
charcoal.

• (ո հլ. ըստ ՆՀԲ) «քօմուր» Ագաթ. որից ածխակէզ «հրակէզ» Արծր. բ. 1. ած-խանալ «ածուխ կամ մոխիր դառնալ» Փիլ, յովն. 602 (ձեռ. ածղանալ). այս օրինակնե-րում ածուխ նշանակում է «մոխիր կամ կը-րակ»։ Վերջին նշանակութեամբ պէտք է հաս-կանալ նաև Բուզ. Գ. ի. «Տեսէք ածուղ, որով երկաթ շողացուսցուք... բերին ածուղ, որով խարէին զաչսն Տիրանայ»։ Ածուխ բառը Ողբ. եդ. 8 գործածուած է «մուր»իմաստով. «Թխա-ցան քան զածուխ տեսիլք իւրեանց (յն. άა-βόλην, որ է մուր)»։ Նոր գրականում և բար-բառներում գործածական է միայն «ածուխ» ևմաստով, որից քարածուխ, հանքածուխ, փայտածուխ, ածխագործ, ածխանոց, ածխա-վաճառ, ածխավաճառանոց, բնածուխ, ած-խահանք, ածխաթթու, ածխակոյտ, ածխային ևն։ Բառի հնագոյն ձևն է ածուղ, ինչպէս կայ գործածուած չորս անգամ Բուզ. Գ. ի և այ-լուր. ղ ձայնը գտնուելով բառի վերջում և թերևս ազդուելով ծուխ բառից՝ դարձել է յետոյ խ. այսպէս է ընդունում նաև Հիւբշ. Die altarm. Ortsnamen, 395 ծան.


Ակառն

s.

citadel, castle, fortress.

• «բերդ, ամրոց» Ա. մկ. թ. 52, 53, 4. 6. որից ակառանք (միայն սեռ. ակառանց) «ռեոռաևանները» Ա. մակ. ժդ. 7, Բ. մակ. 4ե. 31. ուրիշ տեղ գործածուած չէ։

• = յն. ἀϰρα «դղեակ» բառից, որից փոխա-ռեալ են նաև ասոր. [arabic word] aqrā, արաբ. [arabic word] 'aqr, [arabic word] 'aqār «կալուած», վրաց. ակրա, ակարա «սարաւանդ»։ Յոյն բառի իսկական նշանակութիւնն է «ծայր», յետոյ «գագաթ, լեռան բարձունք», որից էլ «դղեակ կամ ռերդ». հմմտ. նոյն արմատից ἀϰρόπολις «միջնաբերդ, բուն՝ ծայրաքաղաք»։ Հայերէնի մէջ ն վերջաւորութիւնը յօդ է. ինչ. ձուկն, ջերմն ևն։-Հիւբշ. 339։


Ակատ (ի)

s.

agate;
boat, skiff.

• «սակաւ». գիտէ միայն Բառ. եռեմ. էջ 9, որ և էջ 96 դնում է հյց. զակատ «զփոքր»։


Ակիշ (ակշի)

s.

hook, hasp;
a sort of iron shovel.

• , ի-ա հլ. «կեռ, երկաթի ճանկ՝ կրակ խառնելու համար ևն» Վստկ. 213 3կ. ղրիմ. Յայսմ. սեպտ. 25 (գրծ. աքշով). բոլորն էլ յետին։

• Նախ Lag. Ges. Abhd. 204 պրս. aιაὶ akanj ձևերի հետ, որ Arm. Stud. § 6 սխալ է գտնում։ Ուղիղ մեկնեց Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գր. Ա. 192, որից նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244։ Այս համեմատութիւնը մերժում է Հիւբշ. էջ xx ծան. չվստահելով պարսիկ ձևի ստուգութեան վրայ։ Սխաււում են Գազանճեան, Պալեան և Մխիթարեան, երբ ենթադրում են թէ թրք. eyiš, egis հոմանիշ ձևերը հայերէնից են փոխա-ռեալ (տե՛ս Բիւրակն 1898, էջ 450, 712, 789 և Յուշարձ. 328). այս ձևերը ծա-գում են ուղղակի պարսկերէնից, նոյն-իսկ թերևս մեր բառը թուրքերէնից լի-նի։ Սագրզեան ՀԱ 1909, 335 (օղակ բառի հետ) և Karst, Յուշարձ. 402 (ա-գոյցք բառի հետ) կցում են սումեր. ag', ak «օղակ, կեռ» բառին։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Ղրբ. ակիշ, Ալշ. Ասլ. Զթ. Խրբ. Կր. Հճ. Մշ. Ռ. Սեբ. ագիշ, Ակն. mգիշ, Ագլ. ա՛կուշ, Նբ. ակիչ, Ատն. էղիշ։ Նոր բա-ռեր են ակիշթաթ կամ ակշաթաթ, թաթակիշ (Ջղ. թաթակիշ, թաթակիժ), կեռակիշ, ա-կիշնոց, ակիշբռնիչ, ակիշերես։


Ակումբ (ակմբի, ից)

s.

circle, assembly, company;
banquet, feast;
mattress, canopy-bed, sofa;
— առնուլ՝ բոլորել, to assemble, to sit in a circle;
to feast together.

• , ի հլ. «սեղան, բազմական» Բուզ. դ. 4. «հանդիսականների խումբ կամ բազմու-թիւն» Եղիշ. Շնորհ. Նար. որից ակումբ առ-նուլ «խումբ կազմել» Լմբ. ակումբ մաշկեայ «մենդար, վրան նստելուփոսթ, մորթի» Յու-դիթ ժբ. 15. ակմբահոյլ Թէոդ. խչ. ակմբիլ «հաւաքուիլ» Եղիշ. խր. եռակմբանոց «երեք բազմոցով ճաշասեղան կամ սեղանատուն (ըստ հռովմէական սովորութեան), triclini-um» Փիլ. տեսակ. բազմակմբանոց «շատ բազմոցներով կամ նստարաններով սեղանա-տուն» ԱԲ։ Բառի հիմնական նշանակութիւնն է «նստիլ», որ սակայն գործածւած չէ. ա-կումբ մաշկեայ այն մաշկի կամ մորթի կտորն է, որի վրայ նստում էին (ինչպէս հիմայ մահ-մետականները՝ աղօթելու ժամանակ). ա-կումբ «ժողով. բազմութիւն» բառի համար հմմտ. ֆրանս. séance (seoir «նստիլ» բա-յից), ռուս. заcыданie (cидыть «նստիլ» բայից), հյ. նիստ (ժողովի), նիստ գումա-րուիլ, նստից բացակայիլ ևն։ Նոր գրակա-նում ակումբ նշանակում է «կլուբ» (օր. գրա-կան ակումբ, Հայոց ակումբ ևն), որի փոխա-րէն գործածւում է նաև ակմբանոց։

• «ընկողմանիլ», յն. ϰυπτω «ծռիլ, հակիլ» բառերին ցեղակից։ Հիւնք. ումպ, ըմպել ռառից։ Գազանճեան, Արև. մամուլ 1902 74 ա մասնիկով խումբ բառից։ Ուղուրի-կեան, Ամէն. տարեց. 1909, էջ 228 լտ. accubare. accumbere «բազմիլ, ընկող-մանիլ» բառից փոխառեալ։-Եռակմբա-նոց և բազմակմբանոց բառերը ԱԲ կարծած է ըմպել արմատից և ըստ այսմ գրում է եռակըմպանոց, բազմա-կըմպանոց «իրեք կամ շատ նըս-տարանով տեղ՝ ուտելու, իւմեւռւ». սխալը ուղղում է նախ Նորայր, Բառ. ֆրանս. (triclinium), յետոյ Թէոդիկ և վերջին անգամ մանրամասն՝ Ուղուրի-կեան, Ամէն. տարեց. 1909, էջ 226-8.


Ահեակ (եկի, եկաց)

adj. s.

left, on the left side;
the left hand, the left;
յաջմէ եւ յահեկէ, right and left, on both sides.

• Bötticher ZDMG 1850, 350 միացրեց սնս. savya-, զնդ. havya, hāvōya, պհլ-hōi կամ havīk «ձախ» բառերին։ Այս մեկնութիւնը ընդունում են Müller, Justi, Տէրվ. ևն։ Lag. Arm. St. § 45. այս բա-ռը համարում է պահյաւական փեռեւառաւ-թիւն, մինչդեռ ձախ բնիկ հայ է։ Տէրվ. Նախալ. 105 ահեակ հանում է հնագոյն *հաւեակ ձևից, իբր նախաձայն հ ևոռած և միջաձայն վ դարձած հ. ինչ. արուեստ> արհեստ։ Հիւբշման, որ KZ 23 նոյնպէս ընդունել էր վերի մեկնութիւնը. Arm St. 17 կասկածով է վերաբերւում, իսկ Arm. Gram. 414 բոլորովին սխալ է գտնում, ասելով որ «եթէ բնիկ հայ լինէր՝ սանս. savya=հյ. *հեգի կամ *եգի ձեւը պիտի առնէր. հմմտ. սանս. gavya= կոգի. իսկ եթէ փոխառեալ լինէր իրանեանից, պհլ. hōī, havīk ձևերը շատ անհամաձայն


Աղեկատ

s.

cf. Աղէկատ.

• = Յն. ἀλεϰατη, աւելի սովորական ձևով ἡλαϰάτή «իլ», որի ծագումը ոմանք դնում են հնդևրոպական նախալեզուից (հմմա-լիթ. lenktis «վիլակ»), ուրիշներ համա-րում են փոքր-ասիական մեռած մի լեզուից փոխառութիւն (տե՛ս Boisacq, էջ 318)։-Հիւբշ. 340։


Աղեղն (ղան, ղանք, ղանց)

s.

bow;
arc of a circle, arch;
— երկնից, rainbow;
այր աղեղան, archer.

• , ն հլ. (սեռ. աղեղան) «նետ նե-տելու գործիքը» ՍԳր. Եղիշ. «ծիածան» ՍԳր Ոսկ. «բուրդ կամ բամբակ գզելու գործիք» Վստկ. որից գեղեցկաղեղն Խոր. աղեղնա-ւոր ՍԳր. Եղիշ. աղեղնել «բամբակը գզել» ԱԲ. դիպաղեղն Խոր. քաջաղեղն Խոր. Մագ. հաստաղեղն Խոր. աղեղնակապարճ Ոսկ. Բուզ. աղեղնադրօշ Մեսր. եր. տտաղեղն «մի տեսակ թռչուն» Լաստ. աղեղնաբանել «ընդ-դիմաբանել» Թէոդ. մայր. Գնձ. աղեղնաձև (նոր բառ)։

• Schröder, Thes. 46 արաբ. [arabic word] 'aqn բառից։ Müller SWAW 88, 12 յն. ὥλένη «թև, բազուկ, ձեռք», լտ. arrus «աղեղն»։ Bugge, Btrg. 36 սանս. arāla «ծռած, կորացած» բառին ցեղա-կից, Հիւնք. ուղիղ բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 101 -եղն համա-րում է մասնիկ, ինչպէս և տառեղն. ասեղն, բաղեղն, պնեղճ բառերի մէջ։


Աղէ

int.

now ! now then ! come on !

• Peterm. 29, 34, 25 յն. άγε, լտ. age «օ՛ն, բե՛րի մէջ»։ Այսպէս նաև Հիւնք։ Այս մեկնութիւնը թէև շատ ճշմարտա-նման, բայց սխալ է γ-g-ղ ձայնա-փոխութեան պատճառաւ, որ անկարելի է։ Եթէ մեր բառը յունարէնից փոխա-ռութիւն լինէր, պիտի ունենար *ագէ ձևը, իսկ եթէ բնիկ հայ լինէր և յոյն ձևին ցեղակից՝ պիտի ունենար *ած ձևը։ Նկատելի է նաև թէ Ս. Գրքում բառս շատ անգամ համապատասխա-նում է յն. բնագրի μή ϰαὶ, ἀλλά, γαρ ձևերին. մինչդեռ եթէ յունարէնից փո-խառութիւն լինէր, ամէն անգամ ἀγε ձևի դեմ դրուած պիտի գտնէինք։ Այս պատճառաւ ահա Lagarde, Տէրվիշեան և Հիւբշման չեն ընդունած այս մեկ-նութիւնը։ Ըստ Տէրվ. Նախալ. 63 բառս հյ. աղաղակ, աղմուկ, յն. ἀλαλά, սանս. ār «օրհնել», are «աղէ՝» ռա-ռերի հետ գալիս է հնխ. ar արմատից։


Աղիւս (ոց)

s.

brick;
tile.

• ԳՒՌ.-Մշ. աղուս «աթարի այն տեսակը՝ որ ձմեռ ժամանակ ախոռում հաւաքուած աղ-բը գարնան շրջանին տփելով են պատրաս-տած». Մկ. Վն. օղիս, Ոզմ. օղէս «աղիւս»։ Ուռումնաևան ճամբով են մտած Պլ. աղուր-սագ, Ասլ. աղիւսագ ևն «պիւթագորեան ա-ղիւսակ»։


Աղկիոն (աց)

s.

kingfisher;
halcyon.

• (սեռ.-ի) «մի տեսակ ծովային թռչուն, ծոված, alcedo hispida, alcedo smyrnensis L» Վեցօր. 169, 170. աղկիոնիդաս աւուրք (յն. αλϰυονίοες ήμεροι, ǰours alcyoniques) «ձմեռային արե-վադարձից 7 օր առաջ և 7 օր յետոյ եղած շրջանը, երբ ծովը խաղաղ է լինում և աղ-կիոնը բոյն է շինում» Վեցօր. 170 (զանա-ղան սխալ գրչութիւններով՝ որ տե՛ս Վար-դանեան ՀԱ 1922, 653)։


Աղունք (ունց)

s. pl.

s. pl. bitterness, grief, trouble;
crime.

• «աղէտ, եղեռն». Պիտ. 408-9. Փիլ. (ստէպ). կայ միայն հոլովեալաղունք, աղունց, աղունս ձևերով. ՆՀԲ դնում է եզ. ուղ. աղուն. ըստ հոլովման պէտք էր դնել աղն, ն հլ։


Աղուրի (րեաց)

s.

cf. Աղուրայ.

• (յգ. սեռ. աղուրեաց) «որթի տաշ-տաթաղ անելու ճիւղը» Փիլ. լիւս. 164, որ և աղուրայ Վստկ. 143. ռմկ. յգ. աղուրայնի, ռեռ. աղուրայնոյ Վստկ. 61. նոյն է նաև աղօր «սերունդ, շառաւիղ» Մագ. թղ. էջ 205 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, հտ. բ)-


Աղպար

s.

collyrium, eye-salve.

• Աղջ տե՛ս Արջն։ Աղջիկ տե՛ս Աղիջ։ Աղջկտակ տե՛ս Եռեճ։ Աղջոկորել տե՛ս Աղշկորել։


Աղօտ (ից)

adj.

obscure, dull, dim, cloudy, dark, hidden, without lustre;
tawny;
wan;
feeble, indistinct, small;
— լոյս, darkness visible, glimmer, faint light;
ընդ — տեսանել՝ ակնարկել, to catch a glimpse of, to see indistinctly, to blink.

• Bugge, Beitr. 36 համեմատում է յն. ápaiós «նուրբ, թոյլ, տկար» բառի հետ. հայր կազմուած է -ուտ, աւտ=οտ մաս-նիկով, մինչդեռ յօյնը ունի -ւօ-մասնիկը Շեֆթ. BВ 29, 66 փոխառեալ է դնում պրս. *aδauta «անմաքուր» բառից, որ կազմուած պիտի լինէր a բացասականի զնդ. dav, սանս. dhāv «մաքրել», dha-uta «մաքուր, պայծառ, փայլուն» բա-ռից, իբր սանս. adhauta «անմաքուր»։ Պատահական նմանութիւն ունին հսլ. slabъ, լեթթ. slābs, հբգ. slal, գերմ. schlaff «տկար, թոյլ» (Trautmann 270)։ Karst, Յուշարձ. 417 թթր. al, iI «տակը» բառի հետ։


Աճպարար (աց)

s.

juggler;
conjurer.

• «ձեռնածու» Լծ. Փիլ. Ոս-կիփ. աւելի ընտիր ձև է աճապարար, որ ու-նի միայն ԱԲ։


Ամ (աց)

s. adv.

year;
ամի ամի, ամ յամէ, ամ ըստ ամէ, yearly, annually, a year, every year;
յամէ եւս, the following year, the year after;
յառաջիկայ ամի, next year;
յանցելումամի, last year;
զայս —, յայսմ ամի, this year;
զամն ողջոյն, all the year;
ի վերջ կոյս ամին, towards the end of the year.

• , ի-ա հլ. «տարի» ՍԳր. Ագաթ. «տա-րիք» Եւս. Ոսկ. որից ամամէջք «մի քանի տա-րուայ միջոցը» Ագաթ. ամանոր «նոր տարի», ամանորարեր Ագաթ. զ և առ նախդիրներով՝ զառամ «խիստ ծեր» Պիտ. զառամագոյն Եփր. աւետ. զառամանալ Յհ. իմ. ատ. եալ և եան մասնիկներով՝ միամեայ Յայսմ. եռամեայ, եռամեան, եռեմեան Պղատ. օրին. Փիւ. երե-քամեալ Եւս. քր. բազմամեայ Իմ. դ. 15. բազ-մամեան Մծբ. աւելի հին ձևով երկեամ, զեր-կեամ, երկեմեան, երկեմենից, երեամ, ե-րեմի ՍԳր. Ոսկ. մ. բ. 8. Ես. և բ. տիմ ե-րեմեան, երեմենի «3 տարեկան» ՍԳր. ու-թամեան Գծ. թ. 33. նոր գրականում ս մավերջ, կիսամեակ, տասնամեակ ևն։

• Հներից Տաթև. ձմ. ա. «իսկ ամ կոչի վա-սըն երից. նախ զի արեգակն յամե յեր-կոտասան կենդանակերպսն երեսուն ե-րեսուն օր և ապա վճարէ զտարին. երկ-րորդ՝ զի սովաւ յամեմք մինչ ի մահ» (երրորդը չկայ)։ Նորերից Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 315 ցեղակից լտ. an-nus։ ԳԴ առաբ. [arabic word] 'am «տարի»։ ՆՀԲ արաբ. ամ, լտ. annus, եբր. šana ևն։ Նախ Rask, Nonnulla, էջ 25 համեմա-տեց իռլ. am, amser ձևերի հետ։ Klap-roth, Asia pol. 102 արաբ. a'äm, Canini Ft. etym. 197 արաբ. am «տարի», իռլ. am «ժամանակ»։ Ստոյգ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Urgesch. Arm. 872։ Մորթման, ZDMG 30, 415 տոսպական բևեռագրերի մէջ գտնում է Hamapsa դիցանունը, որ մեկնում է ամ և բոյս բառերից։ Տէրվ. Մասիս, 1881 մայիս 11 ամ բառի նախաձևը համարում է *համ։ Karst, Յուշարձ. 406 սումեր. MԱ «տարի»։


Ամբար (ոյ, ոց)

s.

provision;
cf. Համբար.

• = Պհլ. պազ. anbār «հաւաքում, պաշար». anbarakpat «համբարակապետ», սրա հնա-գոյն համբար ձևի հետ նոյն է պհլ. hanbār «ատեւեղէնի պաշար». օր. hanbār i zamis-tān «ձմեռուայ պաշար» (Nyberg, Hilfsbuch 2, 99). պրս. [arabic word] anbār «շտեմարան» իրա-նեանից փոխառությամբ նաև թրք. [arabic word] ambar, քրդ. anbār, ասոր, լ. bit ambāre, նյն. ἀμπάρι, ալբան. ambar, chambar, բուլգար. ambar, hambar, սերռ. hambar, ռուս. aмбаръ, լեհ. ambar, imbar, հունգ. hambár, վրաց. ამბარი ամբարի (նաև համբարի), ուտ. համբար և վերջապէս ա-րաբ. [arabic word] anbar «մթերանոց», որ արաբ բառագիրները բնիկ կարծելով համարել են յոգնակի և ենթադրել են եզակի [arabic word] nibr «ամբար» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. բ. 118)։ Այս բոլորի արմատն է սանս. [other alphabet] č par և զնդ. [syriac word] par «լցնել», sam-մաս-նիկով՝ սանս. sampurag-զնդ. hampar-«լցնել». պհլ. anbārīt «լցնում է», պրս. [arabic word] anbāram «լցնում եմ» ևն։ -Հիւբշ. 95, 178։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Սլմ. ամբար, Աւշ. ամբար, անբար, Սչ. ամբար, համբար, Մկ. Ոզմ. ամբmր, Վն. mմբmր, Տիգ. ամբառ, Հմշ. օմբար (սեռ. օմբրի), Զթ. ամբօյ, ամբոր, Հճ. ամբոյ. թւում է թէ այս բոլորը թուրքերէ-նից նոր փոխառութիւն են։ Հին է Նբ. ամրոց «աթարի դէզ», որ ծագում է ամբարոց բառից, միջին ձայնաւորի սղումով և յետոյ միջին բաղաձայնի անկումով (ամբարոց>ամբրոց >ամրոց), ճիշտ ինչպէս ունինք վարդապետ >*վարդպետ >վարպետ։ Միջին ամբրոց ձևը կայ դեռ պահուած արդի բարբառնեռում։


Ամիկ (մկի)

s.

he-kid.

• ԳՒՌ.-Կայ Ղրբ. m՛մլիգ «նորածին փոք-րիկ գառն». բայց թւում է թէ այս բառը փեռ-խառեալ է թրք. [arabic word] emlik «կաթնկեր գառնուկ» հոմանիշից։ Այս բառը չունին Ա-բիկեան և Будaговъ (վերջինս, էջ 210 գիտէ միայն❇ imlek «cocунъ կաթնկեր»). բայց յիշուած է Կամուսի թրք. թրգմ. Գ. 185։


Ամուր

adj. s.

solid, stable, durable, tough, lasting;
hard, strong, firm, fast;
compact, massive, thick;
locked, fastened. —, ամրի, րաց, րոյ, ոց, fort, fortification, fortress;
grotto, cave, cavern.

• . ո. ի-ա հլ. «(իբր ած) զօրեղ, հաս-տատուն, պինդ. 2. (իբր գյ.) ամուր տեղ, բերդ. ամրոց» ՍԳր. Ագաթ. Ոսկ. որիզ ամ-րախիտ առնել «ամուր տեղերում պահել» Ա. մկ. ա. 56 (ուղղելի ամրախիթ, հմմտ. ծա-կախիթ Ագաթ.). ամրանալ ՍԳր. Ոսկ. ամրա-ծածուկ Գ. մակ. դ. 6. Վեցօր. 185. Ոսկ. Կո-Արմատական բառարտն.-11 ղոս. Ես. ամրական «ամուր. 2. բերդ. 3. բեռ-դական» Ա. մկ. ժա. 18. Ոսկ. ես. Ագաթ. ամրակողմն ՍԳր. ամրաշէն Ոսկ. ամրապան «բերդապահ» Բ. մկ. ժե. 31. ամրապարիսպ Եփր. թգ. և յես. ամրոց ՍԳր. ամրութիւն ՍԳր. Ոսկ. Ագաթ. անամրութիւն (նորագիւտ բառ) Ուոհ. 139. մեծամուր «շատ ամուր» Եղիշ.։


Ամփոփ

adj.

gathered together, close, concentrated;
— ունել, to keep together, to hold collected.

• «ժողովուած, հաւաք, մէկտե-ղուած» Եզն. Ոսկ. Եփր. ծն. «զսպուած, պար-կեշտ (կեանք)» Եփր. ծն. «կոկիկ (հագուստ)» Կոչ. «փոքր, սահմանափակ (գետին)» Կոչ. «անմասն, զուրկ» Շնորհ. որից ամփոփել -քհաւաքել, ժողովել. 2. իրեն քաշել, զգուշա-նալ. 3. ձեռքով բռնել. 4. փայփայել, սփոփել, մեղմել», կրաւ. «բովանդակուիլ. 2. քաշուիլ, պահուիլ, կծկուիլ. 3. ետ քաշուիլ. 4. փա-կուիլ, գոցուիլ. 5. պակասիլ» ՍԳր. Ոսկ. Ա-գաթ. ամփոփութիւն «չափաւորութիւն» Կոչ. վաշխամփոփ «վաշխ հասաքող, վաշխառու» Մաշկ. գրուած է նաև անփոփ Շիր. 35. ան-անփոփ Ագաթ. նոր գրական լեզուի մէջ ամ-փոփ «կոկիկ կերպով համառօտուած», որից ամփոփում «եզրակացութիւն, համառօտու-թիւն», լուսամփոփ, ձայնամփոփ, ինքնամ-փոփ։


Այեր (ի)

s.

air, atmosphere;
Juno.

• (սեռ. -ի), գրուած նաև աեր «մթնո-լորտ» Մծբ. որ և այերա «օդի չաստուածաւ-հին, Հերա» Ոսկ. ես. ընդ այէրս օդոց Մծբ. 223։

• -Յն. άήρ (սեռ. ἀέρος) «օդ», որից փո-խառեալ են նաև լտ. aēr, ֆրանս. անգլ. air, ռուս. aəръ, թուշ. աէր, վրաց. ჭაერი հաերի, արաբ. [arabic word] ayr կամ [arabic word] iyyār «օդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա 754) ևն։ Մեր բառի մէջ ե գրուած է յն. η=է գրի դէմ՝ ո՛չ թէ յն. սեռ. Ἀέροε ձևի ε ձայնի պատճառաւ, այլ յաջորդ ր-ի համար։ Յն. բառը կցւում է ἀημι «փչել», áήτης «քամի» բառերին և նրանց հետ միա-սին ծագում է հնխ. auē «փչել» արմատից, որի միւս ժառանգներն են սանս. váti, զնդ. valti, լիթ. vèjas, լտ. ventus, գերմ. Wind, ռուս. вeтep «քամի», հիռլ. feth «օդ» ևն (Boisacq 17)։-Հիւբշ. 338։


Այս (այսր, այսորիկ, այսու, այսուիկ)

adj. dém.

adj. dém. this;
ասացից զայս ինչ եւ զայն, I shall say this and that, so and so.

• , ո հլ. (Իրեն. էջ 9 ու հլ.) «քամի, փը-չիւն» Սղ. ժ. 7. Եզն. փոխաբերաբար «այս չար, դև, սատանայ» ՍԳր. Եզն. որից այսա-հար ՍԳր. այսահարիլ ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. այսակիր ՍԳր. այսամուտ Բուզ. այսոտ Խոսր. պտրգ. Կնիք հաւ. 174. այսահալածել «սատանան քշել» Ուխտ. բ. 19-20 (նո-րագիւտ բառ), այսայարան «թատրոն» (իբր դիւաց հանդիսարան) Կիւրղ. ի կոյսն։ Այս բոլորի մէջ այս բառը «դև» իմաստն ու-նի։ Շատ հազուագիւտ է այս «քամի», որ մէկ անռամ գործածուած է Սղ. ժ. 7 (Այս մրրիկ բաժին բաժակի նոցա =յն. πνεῦμα [other alphabet] -λαιγίδος ή μερίς τοῦ ποτηρίον αύτων). և ինչ-պէս Եզնիկն է ցոյց տալիս, Ե դարուն Հիւսի-սային Հայաստանի մէջ մարած մի ձև էր և ռռրծածւում էր միայն Հայաստանի հարաւա-յին գաւառներում՝ «Յորժամ մեք (կողբացիք և այլ հիւսիսային Հայք) ասեմք թէ սիք շնչէ, ստորնեայք (այն է՝ հարաւային Հայք) ասեն՝ այս շնչէ» (տե՛ս մեր Քննութ. Եզնկայ նորա-գիւտ ձեռագրին, էջ 74-75)։ Երկու նշանա-կութեանց զարգացման համար հմմտ. լն. πνεδμα «շունչ և դև», լտ. spiritus «շունչ» =ֆրանս. esprit «ոգի, դև», հյ. ոգի ևն՝ կրկին առումներով։


Այր (առն, յառնէ, արամբ, արք, արանց, արամբք)

s.

man;
husband, spouse;
person;
youth, young man;
— երեւելի, personage;
— իւրաքանչիւր, every one, every person, every body;
— ոք, a person, some one;
— ընդ արամբ, — զարամբ, in competition;
with emulation;
— ցընկեր, one to another;
ընդ — եւ ընդ կին, the men as well as the women, both men and women;
առ —, յայր, each person, a head, a man;
առն տալ, to marry;
առն՝ արանց լինել, to get, to be married;
վատ արանց, coward;
քաջ արանց, brave, courageous;
— խաղաղութեան, peaceful man;
— գործոյ, ingenious, active man;
— զօրութեան, valorous man;
— մահու, guilty, worthy of death;
— պատերազմի, belligerous, warlike, martial;
արք արեանց, sanguinary, bloody men;
— Աստուծոյ, man of God.

• (հոլովւում է առն, յառնէ, արամբ, արք. արանց, արամբք) «արու մարդ» ՍԳր. «2. ամուսին, էրիկը» ՍԳր. «3. արի, քաջ, կտրիճ» Ա թագ. դ. 9. Բ. մկ. է. 34. զանա-զան դարձուածներով ունինք՝ արանց քաջ կամ քաջ արանց «թագաւոր» ՍԳր. Ագաթ. վատ արանց «կնամարդի, թոյլ» ՍԳր. առն տալ, արանց լինել «ամուսնանալ» ՍԳր. այր այր, այր առ այր, այր զընկեր, այր ըստ առ-նէ, այր զարամբ «իրարու» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. 1. առն-որ հների ամենասովորական ձևն է. գտնւում է միայն բարդերի և ածանցների սկիզբը. ինչ. առնա-կին «ամուսնացած կին» ՍԳր. Ոսկ. առնակ-նութիւն Սեբեր. առնաբար «արիաբար» Ա-գաթ. առնազէն «կռուող մարդու զէնք» Ա-գաթ. առնութիւն «արիութիւն» Ոսկ. Եբր. Ա-գաթ. առնի «արական, էրիկ, մարդու» Եւս. քր. «արական անդամ» Բուզ. առնազի Օր. իբ. 5 ևն. տարօրինակ կերպով յետադաս է սիրառն «հոմանի» (նորագիւտ և յետին բառ) Փոնց. 34, 36, 127, 168, 194.-2. այր. ընտիր մա-տենագրութեան մէջ քիչ անգամ գործածուած է. եղած բացառիկ օրինակներն են այրասէր «ամուսնուն սիրող» Տիտ. բ. 4. այրասիրու-թիւն Ոսկ. տիտ. այրևձի Ա. մկ. դ. 28. Ագաթ. կամ այրուձի ՍԳր. այրընտիր Կոչ. այս ձևով պիտի լինէր սակայն բարդութեանց երկրորդ մասը, ինչպէս ցոյց են տալիս՝ սկեսրայր ՍԳը (նոյն իսկ հոլովուած սկեսրայրի 1 Ա. թագ. դ. 21), անայր Ա. կոր. է. 11. պատահաբար մի-այն աւանդուած չէ քեռայր Խոր. յետինների մօտ բառի թէ՛ սկիզբը և թէ՛ վերջը սովորա-կան է դարձած. ինչ. այրանման Փարպ. ալ-րասիրտ Խոր. այրասպան Պիտ. Փիլ. այրաթող Կանոն. այրիկ Թր. քեր. կամ այրուկ Ճառընտ. բազմայր Արշ. Փիլ. բազմայրութիւն Լմբ. ա-ռակ. իշայր «արու վայրի էշ» Վանակ. յոբ. կիսայր Նիւս. բն Սանահն. խօսնայր Մխ. դտ. Վանակ. -3. ար-, որ երևում է բառերի սկիզ-բը միայն. այսպէս՝ ու մասնիկով՝ արու «որձ» ՍԳր. որից արուաբար Կիւրղ. թգ. արուագէտ ՍԳր. արուական «արական» Սգր. Եզն. ա-բուանալ «արիանալ» Փիլ. Լաստ. արութիւն (կամ արւութիւն) «արական բնութիւն» Եզն. «քաջութիւն» ՍԳր. Ագաթ. Կոր. «արբունք» Ոսկ. ես. «առնանդամք» Եւս. պտմ. 158 (հմմտ. ՀԱ 1914, 123). «սերմն առն» ՍԳր. Եզն. -որ մասնիկով (հմմտ. աղու-որ) արուո-րագոյն «աւելի քաջ» Պիտ. Նար. առաք. 432 Թր. քեր. 15 (իբր յն. ἀνδρειότερος)։ Յհ. կթ. -ի մասնիկով արի «քաջ», որ գործածւում է յետնաբար. հներից ունինք միայն Արին Առա-մազդ Ագաթ. (քանիցս), որից արիաբար Խոր. Պիտ. արիական Ոսկ. յհ. բ. 8. արիանալ Պիտ. Նար. արեացի «կտրիճ» Փարպ. անարի «թու-լասիրտ» Եղիշ. Պիտ. վատարի Պտմ. վր. ա-նարանց «կոյս մնացած» (որ չէ եղած ա-րանց) Ագաթ. արական Փիլ. արամբի Ես. ծդ. 1. Կոչ. արանցի «առնական» Մանդ. ա-ռանք (արականք» Ուռհ.։

• = Բնիկ հայ բառ է, բայց բացատրութիւ-նը շփոթ է. մի կողմից կայ զնդ. arša «այր, արական (հյց. aršānəm, սեռ. aršnō, յգ. ւեռ. aršnam), յն. ἀρσην, ἄροην (սեռ. ἀρρε-νος), լակ. εἰρήν, յոն. έρσην (έρσήν) «այրուկ, այրական», սանս. ršabhá-«ցուլ». -իսկ միւս կողմից կայ յն. ἀνήρ, ἀν(δ)ρός «այր»։ Հիւբշ. 418 առաջինների կողմն է և դնում է հյ. առն=զնդ. aršnō<հնխ. rsnós, ուղ-ղականը սեռականի նման *առն<հնխ. rsen (հմմտ. զառն=յն. fօրήν), յգ. ուղ. *արինք իսկ այր, արք՝ ուրիշ բունից ձևացած։ Bug-ge, Etrusk. u. Armen. էջ 53 առաջարկում է այր=ανήρ. Meillet MSL 9, 151 և 11, 18 ծան. ընդունելով որ հնխ. s՝ հայերէնամ r ձայնից յետոյ տալիս է շ (օր՝ զարշիլ, քար-շել), մերժում է Հիւբշմանի համեմատա-թիւնները և ըստ Bugge՝ դնում է այր= ανήρ, սեռ. առն<հնխ. anr*(s (յն. ανορος) տր. առն<հնխ. anrai, anri, գըծ. արամբ, ռեռ. տր. արանց կազմուած նմանութեամբ զառն բառի. յգ. հյց. արս-*anrns, յգ. ուղ. արք շինուած սբանից։


Այրի (րւոյ, րեաց)

s. adj.

s. adj. widow;
widower.

• (ւոյ, եաց) «ամուսինը մեռած կին» ՍԳր. մէկ անգամ իբր «կինը մեռած մարդ» Եփր. ա. կոր։ Որից այրենոց «այրիների ա-պաստարան» Բուզ. այրութիւն ՍԳր. Ոսկ. որ և յետնաբար այրիութիւն Սարգ. յկ. այրւանար ԱԲ կամ այրիլ Լմբ. սղ. իբր «այրիանալ»։

• Աւետիքեան, Մեկն. թղ. պօղ. Գ. 488 «ի հայումս այրի ասացաւ, իբրև պակասեալ յառնէ. բայց ըստ կրիցն ևս արդարև այ-րի՛ և տոչորի յաղէտից առնն մեռելոյ»։ ՆՀԲ թուի այր բառից։ Էմին, Քերակ. էջ 51 այր բառից՝ ի մասնիկով, ինչպէս թե-րի՛։ Տէրվ. Նախալ. 165 հնխ. vidha-vā «այրի» (լտ. vidua, գերմ. witwe, ռանս vidháya, զնդ. viδavā, գոթ. wi-duwō, կիմր. gweddw, հպրուս. widde-wū, հսլ. vidova ևն) բառից, իբր dh>ր ձայնափոխութեամբ՝ անցնելով *աւիռեա ձևից։ Հիւնք. յն. εριμος «լքեալ» բա-ռից։ Patrubány SA 1, 192 այրիլ բայից։ Պատահական նմանութիւն ունի եբս. [hebrew word] tarīrī «միայնակ, անզաւակ»։


Անապատ (աց, ից)

s. adj.

s. adj. desert, hermitage, solitude;
solitary, uninhabited lonely, unfrequented.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ. «ամայի, անշէն, անբնակ (իբր ած.). 2. ամա-յի և անբնակ տեղ (իբր գոյ.) ՍԳր. Վեցօր. Ա-ռաթ. 3. զուրկ, անմասն» Փիլ. Մանդ. Մագ. «4. քաղաքից հեռու գտնուած վանք» Յիշատ. Վրք. հց. որից անապատական ՍԳր. Վեցօր. Եզն. անապատակեաց Բուզ. անապատացեալ Ագաթ. անապատասէր Կոչ. ևն։


Անծեղ (ի, աց)

s.

magpie, pie.

• Պատահական նմանութիւն ունի գերմ. Amsel «կեռնէխ թռչունը»։


Անհեդեդ

adj. adv.

unfit, inept, foolish, absurd, fantastical, whimsical, grotesque, ridiculous, extravagant, silly, ill-shaped, ill-contrived, awkward;
—ս absurdly, fantastically, ridiculously, awkwardly.

• «այլանդակ. տձև. անճոռնի, անկարգ» Ոսկ. Եզն. Բուզ. ո-րից անհեդեդութիւն (կամ անհեթեթութիւն) Եզն. ուղիղ գրչութիւնը անստոյգ է դեռ, թէև նոր գրական լեզուն ընդունել է. միայն ան-հեթեթ ձևը։

• ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Անձաւ (աց)

s.

cavern, den, cave.

• ՆՀԲ և Հիւնք, անձուկ «նեղ» բառի հետ են կապում։ Նոյնը նաև Patrubány IF 12 164 և ՀԱ 1903, 152։ Մառ ИАН 1918, 340 ան մասնիկով ձաւ արմատեռ որ է վրաց. ցիցաբո «սեպ ժայռ»։


Ատլաս (ից)

s.

atlas.

• «մի տեսակ թանկագին կտորե-ղէն». հնագոյն վկայութիւնը գտնում եմ 119z թուի մի արձանագրութեան մէջ՝ Վիմ. տար. 39. Եռևու վառ ատլաս. աւելի ուշ՝ 1261 թուին. Վիմ. տար. 103՝ Երկու նափորտ նա-սիճ և ատլաս վառ։


Ատրճանակ (աց)

s.

pistol.

• -Իրանեան *āturǰanak ենթադրեալ ձևից որ կազմուած է ātur «կրակ» և հպրս. զնդ. ǰan «զարնել, սպաննել», զնդ. jana-«զար-նող», պհլ. zatan, zanēt, zanišn, պրս. [arabic word] zadan, հրմ. zan «զարնել, հարկանել» ձևերից։ Իրան. *aturǰanak բուն նշանա-կում էր «հրահան, չախմախ». հմմտ. պրս. [arabic word] atašzana «հրահան», կազմուած [arabic word] ataš zadan «հուր հարկանել, կրակ վառել, այրել» ոճից։ Պհլ. ձևերը թէև ունին ձ, բայց հպրս. և զնդ. ձևերը ցոյց են տալիս ❇, որ գտնում ենք նաև նոր եռանեան. ների մէջ, ինչ. բելուճ. lanag և պարսկական բարբառներով jiden, jindemán (տե՛ս Horn § 653)։ Այս պարագային մեր ատրճանակ բառը պէտք է հասկանալ հնապէս 'ատրջա-նակ։ Նոյն ǰan արմատը գտնում ենք նաև մեր խարազան և գաւազան բառերի մէջ, ո-րոնք ունին զ և ոչ ճ կամ ջ. այս պատճառաւ ատրճանակ բառը բուն պահլաւականից տարբեր իրանեան մի գաւառականից պէտք է դնել։ Իմաստի փոփոխութեան համար հմմտ. քրդ. ženin-որ գալիս է նոյն žan ար-մատից և նշանակում է «հուր հարկանել, կը-րակ վառել, հրացան արձակել». հմմտ. նաև տճկ. չախմախլը «հրացան»՝ չախմախ «հրա-հան, կայծքար» բառից։


Արագ (ունք, ագք)

adj. adv.

quick, prompt, dexterous, nimble;
rapid, swift;
expeditious;
frequent;
quickly, promptly, adroitly, swiftly, speedily;
արագ արագ, very quickly, very soon, cf. Անյապաղ.

• Սակայն յետոյ նկատելով, որ r արիա-կան լեզուներին յատուկ է, մինչդեռ եւ-րոպականներն ունին 1, փարատեց իր կասկածը (անձնական. տե՛ս նաև Patru-bány SA 1, 77)։ Scheftelovitz BВ 29, 16 հիտլ. frár «արագ», հբգ. fro «ու-րախ», վեդ. prava «թռչելով» բառերի հետ՝ դնում է հնխ. provo արմատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. յն. τραχίς «բիրտ» բառի հետ է կցում (էջ 20)։ Սագրզեան ՀԱ 1909, 335 ար «ոտք» բա-ռից, որ պահում են նաև արագիլ, ար-գել, արահետ։ Karst, Յուշարձան 400 ասուր. arhu «արագ» բառին ցեղակից։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] , raq՝ «արագ վազել, շտապել» (Կա-մուս. թրք. թրգմ. Բ. 588)։


Արդն (դունք)

s.

lance, spear.

• Lagarde, Arm. Stud. § 243 ՆՀԲ-ի բե-րանն է դնում յն. άρδίς «նետի սուր ծայրը, խթան» բառի համեմատութիւնը և էջ 167 ընդունում է իբրև ստոյգ։ Այս մեև-նութիւնն ունի նաև Հիւնք։ Հիւբշ. Arm. Stud. էջ 11 յն. άρδις բառին աւելաց-նում է նաև հիռլ. aird «ծայր» (այսպէս նաև Boisacq 15), բայց չի ընդունում հայ բառի համեմատութիւնը՝ ձայնական օրէնքների անհամաձայնութեան պատ-ճառով. (սպասելի էր ըստ օրինի *արտ)։ Նոյն հեղինակը իր Arm. Gram աշխա-տութեան մէջ բնաւ չէ իսկ յիշած այս համեմատութիւնը։ Seheftelovitz BВ 29. 29 լտ. radius «գաւազան» բառի հետ։ Թեռեարեան, Կարնամակ, ծանօթ. 19, 132 և Արիահայ բռ. 43 պհլ. արտիշ-տար բառի մէջ ուզում է տեսնել արդ ձևը և բառը մեկնել իբրև «տիգաւոր զօրք», միևնոյն ժամանակ արդն և աշ-տեայ իրար է միացնում։ Petersson KZ 47, 245 լիթ. ardai, ռուս. peль, լտ. assar, assis բառերի հետ, որոնք նշա-նակում են «ձող, գերան, տախտակ ևն»։ Pokorny 1, 84 ընդունում է առաջին համեմատութիւնը, բայց միւսները մեր-ժում. է։


Արեգակն (ական, կունք, կանց)

s.

sun;
cf. Արեւ.

• Հներից Սամուէլ Կամրջաձորեցի (Ժ դար) իր Տօնական բանից մէջ «Արե-գակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն»։ Վանական վրդ. իր Տարեմտի մէջ մեկնում է «Արեգակն, մեծ ակն ասի կամ տուրնջեան աստղ, կամ լուսոյ ակն» (տե՛ս արէկ)։ Վարդան Վոռ. Սաղմոսաց մեկնութեան մէջ դնում է. «Արեգակն, լուսոյ ակն զի լուսոյն սեռն և յստակ լոյսն ի նմա է»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են իբր «արևու ակն»։ ՆՀԲ յիշում է նաև սանս. arka հոմանիշը։ Էմին, Հայ հեթան. կրօնը, հյ. թրգմ. Յոյս հան դէս Արմաշու, 1876, էջ 293՝ դնում է «արեգի աչք». արեգակը այսպէս ըմբըռ-նել Հայոց միայն յատուկ չէր. նոյնն ու-նէին նաև ուրիշ ազգեր. այսպէս՝ Պար-սիկները համարում էին Արամազդի աչ-քը. Եգիպտացիք՝ Տիմիուրղօսին աջ աչ-քը. Յոյները՝ Դիոսի աչքը. հին Գերման-


Անուշադր

s.

sal ammoniac.

• = Պհլ. *anōšāδur. այս բառը աւանդուած չէ պահլաւական գրականութեան մէջ, բայց նրա գոյութիւնը հաստատում է փոխառեալ ասոր. anōšāδur ձևը. հայերէն բառի հնա-գոյն ձևն էր ուրեմն *անուշադուր, որից սեռ. անուշադրի և սրանից էլ վերակազ-մուած ուղ. անուշադր։ Նոր պրս. ձևն է [arabic word] nusādir, որից փոխառեալ թրք [arabic word] nišader, վրաց. ნიმადური նիշադուրի, նյն. σισαντήρι, νισανδίρι. ռա մ. nišadir. բուլ-գար. nišadūr, ռուս. нашатырь։ Բառս հա-սել է մինչև Ֆրանսիա, ուր ըստ Marcel Devic, Diet. etym. գտնում ենք հֆրանս anotasiar, amizadir, almisadre «անուշադը». = Հիւբշ. 100։


Անուր (անրոց)

s.

iron collar (of a pillory);
collar;
ring.

• , ո հլ. «օղակ» ՍԳը. որեռ անրա-պատ, անրափակեալ «անուրով պատած՝ փակած» Բենիկ. ծանրանուր Տօնակ. ան-րակ «վզի առաջի օղականման ոսկորները» Յոբ. լա. 22 (գրուած նաև անդրակ, ուր նր>նդր ձայնափոխութեան համար հմմա ծանր> ծանդը, մանը>մանդը ևն), կազ-մուած թարգմանաբար յն. ϰλείς բառից. որ նշանակում է «նիգ, սողնակ, կեռ, ձար-մանդ, վզի անրակ»։


Անգամ

adv. conj.

adv. conj. once, at one time;
even, notwithstanding;
այս —, this once;
այլ —, another time;
առաջին —, the first time;
մի —, only once;
բազում —, many times, often;
միւսանգամ, once more, over again;
առ — մի, at once, this time;
քանիցս —, every time;
how many times?

• «հեղ». գործածւում է բազմաթիւ ռճեռոմ. ինչ. այս անգամ, այն անգամ, առ անգամ մի, երկրորդ անգամ, կրկին անգամ, երիցս անգամ, բազում անգամ, մի անգամ, միանգամայն, ո՛չ անգամ, բոլորն էլ հին և ընտիր. (յետին է համ-անգամ-այն բառը). հին է նաև անգամ «նաև, ևս, մինչև իսկ» ՍԳր. Ագաթ. Եզն. Ոսկ. մտթ. մինչ անգամ «մինչև անգամ» Բուզ.։

• = Պհլ. պազենդ. hangām «ժամանակ, մի ջոց, տարուայ եղանակները», պրս. [arabic word] hangām «ժամանակ, միջոց»և [arabic word] ︎ angām նոյն նշ. վերջինը՝ որ չէ յիշած Հիւբշման, աւելի ուղիղ է ներկայացնում մեր բառը, մինչդեռ միւսները աւելի վերաբերում են հանգամ-անք բառին։ Կազմուած են han-մասնիկովgām-արմատից, որից ունինք նաև aiwi մասնիկով՝ զնդ. aiwigāma-«ձմեռ, տա-րի» (տե՛ս Horn, § 1109 և Bartholomae, Al-tir. wórt. 89)։-Հիւբշ. 97։


Անդ (ոյ, ոց, ի, ից)

s.

field;
fallow, soil;
—ք, the fields, country.

• «արտ» ՍԳր. Ագաթ. (սովորաբար ո հլ. երբեմն ի հլ. ներգ. յանդի. այսպէս՝ Ս. Գրքում ունինք 21 անգամ ո հլ., 5 անգամ ի հլ., 21 անգամ էլ յանդի. անսովոր ձև է յգ. սեռ. անդւոց Նար. Մծբ. 449), որից անդաս-տան ՍԳր. անդապահ «արտի պահապան» Ճառընտ. անդել «մշակել» Վրք. հց. գրուած է նաև հանդ Վրք. հց. բ. 447։


Անդրավարտիք (տեաց)

s. pl.

s. pl. breeches, hose, trousers.

• (սեռ.-եաց, միշտ անե-զաբար գործածուած). հին լեզւով նշանաևում է «ներքնավարտիք» (մսի վրայից հագածը). այս նշանակութիւնը երևում է գործածուած տեղերից և հաստատւում է բառի ծագումով. հմմտ. «Արասցես նոցա անդրավարտիս կտա-ւիս ծածկել զառականս մարմնոց իւրոց մի-ջովք չափ և բարձիւք չափ» Ել. իը. 42. «Անդ-րավարտիս կտաւիս զգեցցի ի վերայ մարմնոյ իւրոյ» Ղևտ. զ. 10։ Նոր գրականում բառի ի-մաստը փոխուելով՝ դարձել է «դրսի վար-տիք»։ Այստեղ էլ մեր երկու գրական լեզու-ները տարբերում են իրարից նրանով՝ որ ա-րևմտեան գրականում անդրավարտիք նշա-նակում է «ներքնավարտիքի վրայից հագ-նելու լայն ասիական տափատ» (և տչ երբեք եւրոպական տափատը), իսկ արևելեան գրա-ևանում «եւրոպական տափատ». ճիշտ ինչ-պէս որ տճկ. շալվար բառն էլ արևմտեան բարբառներում նշանակում է «ասիական լայն տափատ», իսկ արևելեան բարբառներում նշանակում է «եւրոպական տափատ»։


Անդրի (րւոյ, րեաց)

s.

statue;
bust;
— վիթխարի, colossus.

• (րտյ, րեաց) «արձան» Ոսկ. ես. և յհ. Կոչ. 101, 402. Եւս. պտմ. 104. Խոր. Եղիշ. մատն. 249. էլ. արիստ. 65 (յգ. սեռ. անո-բոց). Պիտ. որից անդրիագործ Ագաթ. անդ-րիաստեղծ Նիւս. բն. կրճատմամբ անդրագիր «արձանագրուած» Նար. խչ. կիսանդրի (նոր գրականի մէջ)։ Բառիս երկրորդ ձևն է անդ-րիանդ (գրուած նաև անդրիանտ, սխալ գրչու-թեամբ անդրիատ), ի-ա հլ. «արձան» Եւս. քր. բ. 268. Դամասկ. Նոննոս. որից անդ-րիանտագործ Ոսկ. մ. գ. 6։

• = Յն. ἀνδοιας, սեռ. ανδοιαντος «անդրր, արձան». ուղղականից առնոսած է հյ. անդրի ձևը, իսկ սեռականից՝ անդրիանդ. այսպէս նաև ասոր. ❇ ︎ andryanfā, վրաց. ანდ-რიანტი անդրիանտի։ Յոյն բառը ծագում է ἄνήρ, սեռ. ἀνδρός «այր, մարդ» բառից և բուն նշանակում է «մարդու արձան», յետոյ, ընդհանրապէս «արձան»։-Հիւբշ. 340


Անթ

s.

cf. Անութ.

• , ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։

• ԳՒՌ.-Ակն. Հճ. Հմշ. օնթ, Մկ. Վն. հիւնթ. բառիս նշանակութիւնը գրաբարից մի քիչ տարբեր է. այսպէս՝ Ախց. Զթ. Հմշ. «գիրկը», Հճ. «կապոց, տրցակ», Մկ. Զն. Տր. «թևտակ, երկու բազուկների կամ մէկ թևի ու իրանի միջև առնուած մի բանի քա-նակութիւնը», Ակն. «մի կուրծք բեռ, լանջքի վրայ առած բեռան քանակութիւնը», Մրշ. «ուս, կռնակ», իսկ միայն Վն. «թևի տակը»։ Նոր ձևեր են Ալշ. յանտէտակ. Մշ. յանդ'է-տակ, Վն. ընթատակ, Մկ. հընթըտակ, Հմշ. օնթդագ «թևի տակը», Վն. հնթել «թևի տակ դնել», Հմշ. օնթուլ «տղան գիրկը նստեց-նել», Զթ. անթիլ «գրկել», Ակն. օնթիլ «յա-փըշտակել, մի բան ամբողջովին խլել ու փախչիլ, կրծքի վրայ բեռնաւորուիլ», Խտջ. անթել «անթով կամ գրկով չափել, ռմկ. խուլաճլամիշ ընել»։


Անքատ

adj.

indigent, necessitous, poor, forlorn.

• (սեռ. -ի) «կարօտ, աղքատ, նուաստ» Ոսկ. ես. յհ. ա. 9, 10. Փիլ. նար. էջ 178. «աչք տնկող, ագահ» Ոսկ. ես. որից անքատանալ «կարօտ մնալ, պէտք ունենալ» Փիլ. լիւս. 146. Պիտ. անքատիլ Փիլ. անքա-տութիւն, «չքաւորութիւն» Թէոդոր. խչ. ա-նանքատ «անկարօտ» Ոսկ. յհ. ա. 9։


Անօսր (ից)

adj.

slender;
rare;
fine, subtile, thin, delicate;
feeble, meager, lean;
light.

• (ի հլ. յգ. անօսրունք կամ անօ-սունք) «բարակ, թեթև, անգայտ, ցանցառ, հազուագիւտ» Ոսկ. ես. մ. և ա. տիմ. Կիւրղ. ես. Եփր. երաշտ. որից անօսրագոյն Ոսկ. մ. և ես. անօսրամարմին Եզն. անօսրանալ «անգայտանալ, բարակիլ» Փիլ. Նիւս. կազմ. Ոսկ. յհ. ա. «տկարանալ, նուազիլ, հիւծիլ» Դ. թագ. ժդ. 26. անօսրացուցանել Եզեկ. խդ. 10. Ոսկ. ա. տիմ. անօսրել Յոբ ժդ. 11, Վե-ցօր. ը. 166. Տիմոթ. կուզ 247, անօսրութիւն Ոսկ. մ. բ. 18. Կանոն. Փիլ. անօսրաբար «անզգալի կերպով» Երզն. մտթ. 290 բ. գրուած է նաև անուսր (ՋԲ), նօսր Խոր. Շիր. Վստկ. որից նօսրագոյն, նօսրահեր, նօսրա-հող, նօսրանալ, նօսրութիւն, բոլորն էլ յե-տին. ըստ այսմ հնագոյն և ուղղագոյն ձևն է անօսր=անաւսր. ուստի և կասկածելի է նօսրաբոյս Վեցօր. 96՝ ըստ սրբագրութեան Վենետիկի հրատարակիչների, մինչ ձեռա-գիրն ունի նորաբոյս։