s.

pipe, conduit, duct, tube;
watering-pot;
besprinkling;
dispersion.

s.

(իբր ցնդօղ հիւթից, կամ ցնդելոյ ուղի) σωλήν canalis, tubus, fistula πόρος transitus, foramen. Խողովակ. ծակոտկէն անցք. փողրակ, ցնցուխ.

Հարկանէ (ձայնն՝) ընդ երկու ցնցուղս ականջացն ի ներքս մտանել. (Եղիշ. յես.։)

Ցնորք համարին զմարմինն Քրիստոսի. եւ թէ իբրեւ ընդ ցնցուղ անց ընդ կոյսն։ Տիկս իմն կազմեն. եւ ապա երկուց փքոցն ի ցնցուղսն հողմաբերս, եւ անտի յամենայն փողսն տալ զփուքն ... Երկու փողակք տան եւ առնուն զօդն՝ իբրեւ ցնցղով իւիք սոսորդով ի բերանս։ Յորժամ ոլոռունք կաթինն պանրացեալ խնուցուն զցնցուխ ստեանն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։ եւ Շ. մտթ.։ Սեբեր. ՟Է. ՃՃ.։)

cf. ՑՈՒՂ։

ՑՆՑՈՒՂ. որպէս ῤάσμα, ῤακτισμός aspersio σκόρπησις sparsio. Ցայտումն ցնցղկացեալ. ցօղումն. զօղ. բղխումն. հոսումն. ցնդումն. սրսկումն. ցոլք. ցաթկտուք.

Ցնցուղ փրկական աղբեր սուրբ արեանն։ Ցնցուղ արեանն ի բեւեռացն՝ է յայտնաբան. (Անյաղթ եւ Շ. բարձր.։)

Ոմն եւ ցնցուղք իւր. ոմն եւ աղբերք իւր։ Մժղուկքն անարգագոյն իբր ցնցուղս հրոյ եռացման զինեւ մաղեսցին. (Նար. ՟Զ. ՟Կ՟Ը։)

Ցնցուղս լուսոյ ճառագայթից ծագեաց ի ջուրցն։ Արեգակն զցնցուղս ճառագայթիցն յինքն ծրարեալ՝ ի մայրն դառնայր։ Ցնցուղք լուսոյ հրատին (իմա՛ հրդեհին) յաղթէր ճառագայթից արեգական։ Կաթսայն ի հիւսիսոյ ի հարաւ ձգէր յայնժամ զցնցուղս եռանդեանն. (Լաստ. ՟Բ. ՟Ի՟Գ. եւ ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Ը։)

• , ո հլ. «խողովակ, մէջը փոս անցք» Սեբեր. «ականջի լսողական խողո-վակը» Եղիշ. յես. էջ 175 (ցնցուղս ական-ջաց), Բուզ. գ. 12 (.. զամենայն լսելեացն ցնցուղս ականջացն և սրտիցն երկրին. ձեռ. և տպ. ցուղս, որ Նորայր, Հայկ. բառաք. 30 և Կոր. վրդ. 251, աւելի ուշ Աճառ. Ձեռ. սրբագր. Փաւստոսի մէջ՝ ուղղում են ցնցուղս. սխալը յառաջացած է կրկին ցն տառերի շփոթութեամբ). «ստինքի կաթնատար խո-սովակները» Սասն. էջ 67. «ջրի ցայտում, սրսկում» Անյ. և Շ. բրձր. «կրակի կամ լոյսի ցոլք» Լաստ. Նար. որից ցնցղանալ կամ ցնցղկանալ «ցայտել, դուրս ժայթքել» Բուզ. ե. 28. ցնցղաձև Վեցօր. 78 (տպ. ցըն-ցըղկաձև ինչպէս դնում է նաև ԱԲ). կինսա-զնցուղ Նար. (նոր գրականում ցնցուղ նշա-նաևում է «ջուր սրսկելու գործիք, arrosoir» և այս իմաստի համեմատ է կազմուած ցըն-ցըխել (իմա՛ *ցնցղել) «դրամները վատնել, ցրուել, փճացնել» Առաք. պտմ. 113)։

• ՆՀԲ «իբր ցնդող հիւթից կամ ցնդե-լոյ ուղի»։ Տէրվ. Altarm. 43 ևռևնուած է ցուղ (իմա՛ և հմմտ. ցօղ) պարզա-կանից, որ համարում է պահուած Բու-զանդի մօտ։ Հիւնք. ցունց, ցնցել ձևից։ Պատահական նմանութիւն ունին վրաց. ծինծկլվա «ցնցղել, սրսկել», ծինծկլի «սրսկում, ցայտք», ծունծկլի, ծունծլի «սոսկում, կաթիլ»։

• ԳՒՌ -Ղոռ. զո՛ւնձուխնը «այգ, արևա-ծագ», որից նաև ցնցղնել Պլ. «սրսկել, ցա-նել»։-Նուպարեան, Բառ. ֆրանս. էջ 119 ունի գւռ. ցուղ «bronche, թոքերի ցնցուղ» և էօ 196 զուղ «ագուգայ, փողրակ, conduīt». բայց երևի սխալման արդիւնք է։