empty, void;
hollow;
vain, useless;
idle, indolent, unoccupied, lazy;
— ինչ, in vain.
ἁργός որպէս ἁεργός otiosus Անգործ. որպէս անմասն եւ դադարեալ յերկոց կամ յարգասեաց. պարապորդ. ունայնաձեռն եւ անպտուղ. կամ κενός vacuus, μάταιος vacuus, inanis Թափուր. ունայն. սնոտի. դարտակ, պարապ, փուճ.
Կային դատարկք ի հրապարակս։ Ընդէ՞ր կայք աստ զօրս ցերեկ դատարկք։ Ոչ միայն դատարկք, այլ եւ փասքուսք։ Բանն իմ մի՛ դարձցի դատարկ։ Ընդ ամենայն դատարկ բանի։ Մի՛ ելանիցէք դատարկք։ Ոչ դատարկս եւ անպտուղս հաստատիցեն զձեզ.եւ այլն։
Արի՛ տե՛ս զդատարկաց անհնարին վիշտս. (Համամ առակ.։)
Դատարկ ելանել կամ երեւիլ։ Դատարկ կոկորդ. (Նար.։)
Մի՛ դատարկ եւ ունայն զխնդրողս պտղոյն դարձուցանիցէք. (Շ. ընդհանր.։)
Բանից դատարկաց եւ անգոյից. (Կիւրղ. գանձ.։)
Զամենայն զերկիրն դատարկ թողուլ, ոչ սերմանել եւ ոչ վարել. (Փիլ. ՟ժ. բան.։)
Դատարկ են յիմաստութենէ. (Մխ. երեմ.։)
Մնաց զրուանն դատարկ յարարչութենէ եւ ի թագաւորութենէ։ Դատարկք աստուածքն ո՞ւմ պիտոյ իցեն. (Եզնիկ.։)
Դատարկ քննութիւն. (Եւս. քր. ՟Ա։)
Դատարկ եղեն հնարք ամենայն պատերազմողաց նորա. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)
Ոչ եթէ առ երեւելոյ դատարկ ինչ. յն. անշուք, պարզ. (Ոսկ. յհ. ՟Բ։)
Իսկ անդ.
Դատարկ էր ի տեսողաց. վասն որոյ ասէր, ոչ զոք ունիմ. յն. լո՛կ կամ լքեալ ի վերակացուաց։
• . հ-ա հլ. «պարապ, անգործ, փուճ» ՍԳր. Եզն. Եւս. քր., որից՝ դատարկա-բան Կոչ., ղատարկաժամ Ոսկ. յհ. ա. 3, դա-տարկաձեոն Ել. իդ. 15. Ոսկ. մ. բ. 10, ոա-տարկանալ ՍԳր, ղատարկանձն Ա. տիմ. ե. 14. դատարկապէս Ոսկ. յհ. ա. 3. Կոչ. 17, դատարկապորտ Տիտ. ա. 13. Եփր. բ. թես., ռատարկասուն Ագաթ. Կորիւն, դատարկա-ցուցանել Ոսկ. բ. թես. Եւագր., դատարկու-թիւն ՍԳր. Եւս. քր.։ Նոր բառեր են՝ դատար-կախօս, դատարկախօսութիւն, դատարկել ևն։
• Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 312 «ի դատելոյ՝ այսինքն յաշխատելոյ արկ-եալ, բանելու թուլցած կամ գործքէ (եր-կէ) դադրած»։ ՆՀԲ թուի մեկնել «դա-դարեալ յերկոց կամ յարգասեաց»։ Հիւնք. թատր բառից։
• ԳՒՌ-ԱԽ. Երև. Կր. դ'արտակ, Ողմ. դ'mրտակ, Տփ. դա՛րդակ, Մշ. դ'արդակ, Ննխ. դարդագ, Սեբ. դ'արագ, Ռ. թարդագ, Գոր. տmրտmկ, Սլմ. տmրտmկ,, Շմ. տmրտmգ'. Ասլ. դ'արդագ, դ'արդայ, Ալշ. դ'առդագ, Ջղ. դ'առդ'ակ, դ'առդ'ափ, Ագլ. դmռդmկ, Մկ. Վն. տառտակ, Մրղ. տmռտmկ, Տիգ. թmր-դmգ, Ղրբ. տէ՛րտակ, Ակն. դ'արդագ, ղ'այ-դագ, Հմշ. տայդագ. այս բոլորը նշանակում են «դատարկ, պարապ» և ծագում են շրջմամբ՝ դարտակ ձևից (հմմտ. կամուրջ-կարմունջ, կապերտ-կարպետ, փիփերդ-փիրփեղ)։ Նոյն բառը ուրիշ գաւառականներում փոխե-լով իր իմաստը, եղել է՝ Զթ. Ջղ. «եղեգ», Ատն. «մէջը պարապ եղէգ», Զթ. «եղէգից շի-նուած սրինգ», Ակն. Այն. Արբ. Զթ. Խրբ. (դ'արդագ), Մրշ. Սթ. «ջուլհակի մասուրայ փոքրիկ եղէգներ, որոնց վրայ թելացու մա-նած են փաթաթում՝ գործելու համար»։ Նոր բառեր են՝ դատարկել, դատարկուիլ, դա-տարկովի, դատարկուրախ։
• ՓՈԽ.-Անգորայի թրքախօս հայերը, թուրքերն ու յոյները գործածում են terdek «դատարակ» (Բիւրակն, 1898, 789)։ Նմա-նապէս Ատանայի հայերը, թուրքեռն ու յոյները գործածում են derdek «մէջը պա-րապ եղէգ» (Արևելք, 1888 նոյ"9)։