Definitions containing the research ել : 10000 Results

Նուաղիմ, եցայ

vn.

to faint, to fail, to lose one's senses, to fall fainting, to fall into a swoon, to swoon or faint away;
to languish, to grow weak, to wear oneself out;
to diminish, to grow less, to decrease;
to become dim, obscure, to be eclipsed;
—ղեալ անկանել, to fall senseless;
—ղի սիրտ իմ, my heart grows faint within me.

NBHL (4)

ՆՈՒԱՂԻՄ կամ ՆՈՒԱՂԵՄ. ἁμυδρόομαι, ἁμαυρόομαι , ὁλιγοψυχέω languesco, obscuror, animo deficio. մանաւանդ ἑκλείπω . (որ է նուազիլ), ἑλάττομαι, σμικρύνομαι diminuor եւ այլն։ Նուաղ լինել. նուղանալ. նուազիլ որակի իրաց՝ քան քանակի. աղօտանալ. պակասիլ լուսոյ. խաւարիլ լուսաւորաց. տկարանալ. լուծանիլ. լքանիլ. հիւծիլ թալկանալ. թառամիլ. լուսը կամ ուժը բռնուիլ՝ պակսիլ, սիրտը քաշւիլ, մարմրիլ

Արեգակն նուաղեաց։ Լոյս լուսնին նուաղեցաւ։ Իբրեւ զաստեղս նուաղեալ եւ ծածկեալ յարեգակնային ճառագայթիցն՝ նուաղին եւ արգելուն զփայլումն ծագման։ Ա՛ռ եւ գնա՛ զարեգակնդ արդարութեան, զի եթէ տեսանիցէ զդա փոքր ճրագն, նուաղի լոյս դորա. (Եւս. քր. ՟Բ։ Շար.։ Նար. յովէդ.։ Եփր. ծն.։)

Նուաղէ սի՛րտ իմ։ Վաղվաղակի լսել հայցէ նուաղեցելումն. (Նար. երգ.։ Խոսր.։)

Այլ ստէպ ի սուրբ գիրս եւ յայլ մատեանս գրի Նուաղել, որպէս նուազել, ըստ ամենայն առման. թո՛ղ զի ոմանք ի գրչաց ունին ղ, եւ ոմանք ՟Զ։


Նստարան, աց

cf. Նստելի.

NBHL (2)

ՆՍՏԱՐԱՆ ՆՍՏԵԼԻ, Տեղի նստելոյ. բազմոց. աթոռ. կառք, եւ այլն.

Զքսան ամ ոչ ընկողմնեցաւ, այլ ի նստելումնն՝ յորում գործէր, ի նմին ննջէր. (Վրք. հց. ձ։)


Շահավաճառ, աց

s.

cf. Շահավաճառութիւն;
trader, merchant;
— լինել, to trade, to traffic, to deal.

NBHL (2)

Որք շահավաճառ համարին զաստուածապաշտութիւնն։ Այլ շահավաճառ մեծ աստուածապաշտութիւն է բաւականութեամբ հանդերձ։ Զմեծութիւն ծովու դիեցուսցէ քեզ, եւ զշահավաճառաց առ ծովեզր բնակելոց. (՟Ա. Տիմ. ՟Զ. 5. 6։ Օր. ՟Լ՟Գ. 19։)

ՇԱՀԱՎԱՃԱՌ ԼԻՆԵԼ. ἑμπορεύομαι negotior. Տուրեւառս առնել առ ի շահել.


Շահիմ, եցայ

vn. fig.

to gain or profit by, to make a profit, to draw an emolument from;
to obtain, to win, to carry away or off;
բազումս —, to gain much, to make a great profit;
— զկեանս, to escape, to save oneself from peril;
— զմահ, to escape death, to have a narrow or hair breadth escape;
— զվիշտս եւ զվնաս, to avoid this harm and loss, not to suffer, to escape suffering;
— զոք, to edify, to set a good example;
չիք ինչ շահելոյ, there is nothing to be gained.

NBHL (5)

ՇԱՀԵԼ ԶՎԻՇՏՍ ԵՒ ԶՎՆԱՍ. այսինքն Ստանալ, կրել. (Գծ. ՟Ի՟Է. 21։)

ՇԱՀԵԼ ԶԿԵԱՆՍ ԱՆՁԻՆ. այսինքն Ապրեցուցանել. (Եզնիկ.։)

κερδαίνω, κερδέω lucror, lucrifacio, quaestum facio πορίζω , ἑμπορεύομαι, ἑμπολάω mercor, ngotior διαπραγματέω, περιποιέομαι comparo, acquiro եւ այլն. (լինի եւ շահեցին. շահեսցեն. շահիցեմք, շահիցեն. զոր չէ պարտ շփոթել ընդ Շահեմ, եցի). Շահ գտանել կամ առնել. շահաւորիլ. ստանալ. օգտիլ. վաստըկիլ, շահ ընել, օգուտ տեսանել, ընել.

Բնակեցէ՛ք, եւ շահեցարու՛ք ի դմա։ Բնակեսցեն, եւ շահեսցեն ի սմա։ Պա՛րտ է ասեն՝ ուստի՛ եւ իցէ, թէպէտեւ ի չարեաց իցէ, շահել ինչ։ Յամենայն ի վաճառս մեր շահեսցուք։ Շահեա՛ դու զորդիս սպանելոց. եւ այլն։

Գոյ իմ շատ, այդ ամենայն ե՛ղբայր քեզ բարի շահեսցէ. (Եփր. ծն. որպէս ռմկ. բարով վայելես։)


Ողորմութիւն, ութեան

s.

pity, mercy;
alms, charity;
— առնել, տալ, to give alms.

NBHL (2)

ἕλεος, ἑλεημοσύνη misericordia, eleemosina. Ողորմ, եւ ողորմածութիւն. գթութիւն. մարդասիրութիւն. բարերարութիւն. խնամք. կարեկցութիւն եւ բարձումն թշուառութեան տառապելոց. բաշխումն ընչից. տուրք ձրի. շնորհ. առատաձեռնութիւն.

Ողորմութիւն ասի ի մեզ, ի սրտի՝ ի նեղութիւնս ի վիշտս եւ ի վարանս ուրուք աղէտանալ, եւ ըստ կարի դիւրել վտանգելոյն. (Խոսր.։)


Ողջոյն, ջունի

s. adj. adv.

salute, salutation, greeting, compliments, kind regards;
health, state of salubrity;
all, entire, whole;
entirely, wholly, completely;
— հրաժարական, leave-taking, adieu, farewell;
— տալ, to salute;
to compliment;
հարցանել զողջունէ, տեսանել զ— ուրուք, to salute affectionately, with kind expressions;
հարցանել զողջունէ ուրուք, to ask news of;
տալ — հրաժարական, to take leave;
to say good bye, farewell;
—, — քեզ, — ընդ քեզ, good morning ! good day !
— իցէ քեզ, how do you do ? how are you ?
— է, very well;
— է քեզ, is all well with you ?
— է, do you bring good news ?
— է, health, peace, prosperity;
— քեզ տունդ իմ սիրելի, — քեզ երկիր ծննդեան, fare well sweet home ! adieu my native land ! adieu !.

NBHL (7)

Եթէ ի վերայ միոյ անձին այսպէս, ո՛րչափ եւս առաւել ի վերայ ողջոյն ազգի միոջ. (Եղիշ. ՟Դ։)

Հարցանել զողջունէ ուրուք. (Դտ. ՟Ժ՟Ը. 15։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 5։ Սղ. ՟Ճ՟Ի՟Ա. 6։)

ՈՂՋՈՅՆ. Ողջունելն, եւ հանդիպումն ի հարցանել զողջունէ.

Առաքեցաւ դաւիթ ի հօրէ իւրմէ տեսանել զողջոյն եղբարց իւրոց. (Եփր. թագ. (որ հայի եւ ի նախընթաց ն։))

ՈՂՋՈՅՆ. Հրաժեշտ, բարեաւ մնալ ասելն. ո՛ղջ մնա.

ՈՂՋՈՅՆ ՏԱԼ. ἁσπάζομαι, χαρετίζω, προσαγορεύω saluto, salutem dico. Ողջունել. բարեւել, բարեւ ընել.

Իսկ յասելն՝


Ողջունեմ, եցի

va.

to salute, to compliment;
— ի հանգիստ սրբոց առաքելոցն, to visit the sepulchres of the holy Apostles.

NBHL (7)

ἁσπάζομαι, ἁγαπάω saluto, deosculor, diligo. Ողջոյն եւ համբոյր տալ. ողջունիւ մեծարել. այց առնել. սիրով ընդունել. ընդգրկել. սիրել. ողջագուրել. համբուրել. (ըստ հոմաձայնութեան յունին)

Զձեռս ողջունելով. (Ճ. ՟Ժ.։)

Ողջունեցին (կամ ողջունեն) զվայելչութիւն տան քո. (Պտրգ.։)

Ամենայն ուրեք զխոնարհութիւն ողջունելով՝ փախիցո՛ւք ի փառասիրութենէ. (Ոսկ. գծ.։)

Որ զխոստացեալսն իբրեւ զըմբռնեալս յուսովն ողջունել գիտէ. (Յհ. իմ. ատ.։)

Լուանայ զոտս աշակերտացն, ամենեւին զխոնարհութեան ողջունելով զծայր. (Բրսղ. մրկ.։)

Զգթութիւն քո ողջունեսցես (յողորմելն ինձ). (Նար. ՟Խ՟Ը։)


Ոչէ, էի, էից

s.

nothing;
void, vacuum;
հաստել յոչէից, to create from nothing;
ստայօդ ոչէիցն երկիր պագանել, to adore false gods.

NBHL (3)

Էիցս, եւ ոչ էիցն։ Քան զէսս, եւ զոչէսն։ Ոչէիցն երկիր պագանել։ Իբր զճաճանչ փոքու կայծական սահմանեալ ի չափ ոչէից՝ անկեալ ընկլուզեալ։ Զամբարհաւաճութիւնն իբր ոչէիւք առ վեհսն գոռոզութիւն. (Դիոն.։ Ճ. ՟Ա.։ Նար. ՟Ի՟Ը. ՟Խ՟Ե։)

Զոչ էն ի վերայ աստուծոյ էացուցանեն՝ ըստ մեզ զիջանելով։ Որքան ինչ միանգամ ոք ասէ զնմանէ, զոչէն սահմանէ ի վերայ նորա. (Սարգ. յկ. ՟Ժ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)

Որ զէսս էացոյց յոչէից, օրհնի ի յէիցս։ Յոչէից ի լինելութիւն էած, կամ եկաք. (Խոսր.։)


Ոչինչ, ոչընչի

s. adj. adv.

not any thing, nought, void, nothing;
none, no one, no, not any;
no, in no wise, not at all;
— ամենեւին, nothing at all;
գրեթէ —, almost nothing, scarcely any thing;
— հեռի ի քէն, not very far from you;
վասն ոչնչից, for nothing;
— իւիք, no how, in nowise, by no means;
ստեղծել յոչընչէ, to create out of nothing;
առնել յոչընչէ, to produce from void;
յ— դարձուցանել, to reduce or bring to nothing, to annihilate;
to nullify;
յ— or առ — գրել, համարիլ, to hold or esteem as nothing, to care nothing for, to make no account of, to despise, to contemn;
յոչընչէ յինչ գալ, to be raised or taken from nothing;
ես — ասեմ, I say nothing;
— պատճառ ունիս, you are wrong;
ոյր չիք առողջութիւն՝ չիք եւ —, who has not health has nothing;
— գիտեմ, I know nothing, I don't know.

NBHL (3)

Խրատեմք ոչընչիցն չպագանել երկիր. (Ճ. ՟Գ.։)

Առաւել քան զարարչութիւնն յոչնչէ զաշխարհս։ Որ յոչնչէ գոյացուցեր զերկինս եւ զերկիր, եւ այլն. (Եղիշ. ՟Բ։ Շար.։)

Օրէնքս ոչ տայ հրաման կնոջ լինել երաշխաւոր յոչ եւ մի ինչ իրս. (Մխ. դտ.։)


Ոտանաւոր, աց

adj. s. adv.

having feet;
walking, going on foot;
rhythmical, measured, metrical;
verse, rhyme, poetry;
on foot;
անցանել ընդ գետ յ—, to cross the river on foot;
յ— or յ—ս կալ, to be on foot;
զօրացոյց զօտս իմ յ—ս, he gave me strength to stand;
—ս յօրինել, գրել —ս, — չափմամբ, to rhyme, to versify, to make verses, to write poetry or verses;
գձուձ, յոռի —, mean, worthless verses, doggerel.

NBHL (2)

որ եւ Ոտնաւոր. Ունօղ զոտս. քայլօղ, եւ քայլելով ոտամբ. ոտնակաց.

Ոտանաւորս եւ չափաբերականս գերակայ գրել տաղս։ Ոտանաւորս առասացեալս։ Արհեստ ոտանաւորացդ. (Մագ. ՟Ժ՟Ա. ՟Ի. ՟Հ՟Ե։)


Ոտնակապ, աց

s.

fetters;
— ձիոց, horse-clog, shackle;
պնդել յ—ս, cf. Ոտնակապեմ.

NBHL (1)

Ոտնակապօք եւ շղթայիւք կապելոյ. եւ խզելոյ ի նմանէ զշղթայսն, եւ զոտնակապսն խորտակելոյ. (Մրկ. ՟Ե. 4։)


Ոտնակոխք

s.

treading or trampling under foot;
յ—կոխս ընկենուլ, to throw under the feet;
—կոխ առնել, to foot, to tread under foot, to trample upon.

NBHL (1)

Ետ կապել զնա դահճաց, զի ընկեսցեն յոտնակոխսն երիվարաց, զի կոխեալ սպանանիցեն զնա. (Տէր Իսրայէլ. մայ. ՟Ե.։)


Ոտնատրոփ

adj.

trampling with one's feet;
— լինել, to stamp.

NBHL (2)

ՈՏՆԱՏՐՈՓ կամ ՈՏՆԱՏՈՐՈՓ. Ուր իցէ տրոփումն ոտից՝ կամ դոփիւն՝ դափր՝ ոտնաձայն. եւ Տրոփօղ. տրոփելով, տրոփական.

Ձիոցն՝ ոտնատորոփ փռնկալոյն մանեակս զանգակեալս։ Ոտնատրոփ (կամ ոտնատորոփ) լինելով փռնգայր իբրեւ զձի խստերախ։ Երիվար բարձրավիզ, ոտնատորոփ, խրոխտալիր. (Արծր. ՟Գ. 2. 8. 12։)


Ոտնափոխ

s.

foot-pace;
— լինել, to make a step, to walk, to go forward foot after foot, to pace along.

NBHL (2)

ՈՏՆԱՓՈԽ կամ ՈՏՆՓՈԽ ԼԻՆԵԼ. Ոտն յոտանէ փոխել. քայլափոխել. վերոտնել. քալել երթալ.

Որպէս յերկրէ յերկինս ոտնփոխ լինելով սրբութեամբ մտանիջիք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Ոտնկռիւ

s. fig.

foot-hold;
occasion, pretext, motive;
— լինել, to get a hold over.

NBHL (4)

Կռիւ կամ կռուան ոտից. տեղի դնելոյ զոտս.

Ոչ ուրեք լինել ոտնկռիւ. (մի ձ. ոտնկոխ)։ Յորում ոչ գուցէ ոտնկռիւ թշնամւոյն. (Խոր. ՟Գ. 45։ Ոսկ. յհ. ՟Ա. 10։)

ՈՏՆԿՌԻՒ ԼԻՆԵԼ. Կռուան ոտից գտանել.

Ոչինչ այնուհետեւ կարեն ոտնակռիւ լինել ի նմա մեղք. (Ոսկ. ես.։)


Ոտնհար, աց

adj. fig.

malignant, rejoicing at another's suffering, malevolent, ill-natured;
— լինել, to kick, to cause to fall;
to rejoice at another's woe, to be malignant, malevolent;
to despise, to insult, to laugh at, to mock, to jeer;
— լինել թշուառութեան ուրուք, to insult one in his misfortune.

NBHL (3)

Ոչ տայ թոյլ թշնամեացն ոտնահարաց առանց պատժոց անցանել. (Ոսկ. մ. ՟Բ. 15։)

Յոտնհարացն՝ որք ի կործանելն նորա ոտն հարկանէին, վրէժս պահանջէր. (Գէ. ես.։)

ՈՏՆՀԱՐ ԼԻՆԵԼ. ἑπιχαίρω, χαίρω, ἑπιχαρής γίνομαι, ἑφήδομαι , ἑφίημι exulto, insulto, ludibrio habeo, delector malis alterius. Ոտն հարկանել ի գլորել՝ կամ գլորելոյն. աքացել զարդէն անկեալն. ծիծաղիլ ընդ գլորումն ուրուք. վա՛շ վա՛շ կարդալ.


Որդեկոտոր

adj.

killing or destroying progeny;
bereaved of children;
— նուէրք, the sacrifice of one's own children;
— առնել, to massacre children;
— լինել, to be bereaved of one's children, to have had one's children slain.

NBHL (2)

τεκνοφόνος, τέκνων φονεύς, ἁτεκνόω, -ομαι liberorum interfectio, vel caedes, liberis orbo, -or. Ուր իցէ կոտորումն որդւոց, եւ զրկումն ի զաւակաց. եւ անզաւակել, իլ.

Ի լինել որթոյն որդեկոտոր ի գարնանային ժամանակի եւ յարտասուելն՝ եկին տունկք ամենայն մխիթարել զնա. (Մխ. առակ.։)


Որկորամոլ, աց

adj.

gluttonous, greedy, gormandizing, voracious, ravenous;
— լինել, to be gluttonous, greedy.

NBHL (2)

λαίμαργος, λίχνος, πρόσκορος , προσκορής gulosus, gulae deditus, vorax, liguritor, catillo, avidus, ventri indulgens, helluo. որ եւ ՈՐԿՐԱՄՈԼ. Մոլեալն զհետ որկորոյ՝ ուտելեաց եւ ըմպելեաց. որկորեայ. որկորագահ. որովայնամոլ. անյագ.

Որկորամոլ աւելաստացու այլանդակաց։ Ի յորկորամոլ ճակաճանաց, որ փոխանակ աստուծոյ պատուեն զպորտս. (Պիտ.։)


Մտայոյզ

adj.

unquiet, thoughtful, wavering, agitated, undecided, perplexed, irresolute;
— առնել, to disquiet, to perplex, to make uneasy, to cause anxiety;
— լինել, to disquiet or fret oneself, to waver, to be agitated, vacillating, wavering, to be anxious, to be at a loss how to decide.

NBHL (3)

Մտայոյզ եղեալ՝ խնդրէր գիտել. (Փարպ.։)

Խորհի մեծ մտայոյզ խորհրդովք՝ մեռանել օտարին. (Եփր. թագ.։)

Մեղայ մտայոյզ լինել պատճառի ատելութեան. (Մաշկ.։)


Մրգաթափ

adj.

fruitless;
— առնել, to shake down the fruit.

NBHL (1)

ՄՐԳԱԹԱՓ ԱՌՆԵԼ. Թափել ի ծառոց զպտուղս. զրկել զտունկս ի մրգաց.


Մրցանակ, աց

s.

premium, prize or reward;
fight, combat;
տանել զ—, to win, to carry the prize, to bear away the bell;
— առնուլ, to get, gain or obtain a prize.

NBHL (2)

Ի մրցանակս ագոնին առաւելեալ քան զկղիտոստրատոս հռովդացի. (Խոր. ՟Բ. 76։)

Մրցանակ գովութեանց, աշխարհագովութեանց կամ դսրովանաց՝ հատուցանել, կամ տանել, ընդունել. (Պիտ.։)


Մրցիմ, եցայ

vn.

to box, to come to blows, to fight, to combat;
to rival, to vie with, to compete;
մրցելով իմն, with emulation, vying.

NBHL (3)

πυτεύω pugilor, pugilatu certo, dimico ἁγωνίζομαι, ἁθλέω certo. ի բառէս Մուրց. Մուրցացի կռուիլ. բռնամարտիկ կռփամարտիկ լինել. գօտէմարտիլ. եւ Քաջապէս մենամարտիլ. մարտնչել. պատերազմել. կպուր կպուրի գալ, ծեծկուիլ, կիւլէշ բռնել, կռուիլ.

Այնպէս մրցիմ, որպէս ոչ թէ զհողմս ինչ կոծելով. (՟Ա. Կոր. ՟Թ. 26։)

Կարծելով ընդ ահեակն մրցիլ՝ յաջն գթեցի. (Նար. ՟Ծ՟Ե։)


Մօտալուտ

adj.

imminent, impending, near, at hand, threatening;
— վտանգ, imminent danger;
— լինել, to be imminent, to threaten.

NBHL (2)

Անցուցանել զօրհասն, որ անդէն մօտալուտ (կամ մօտաշուտ) զոտիւք զձեռօք պատեալ է. յն. առ ոտս ի պատրաստի. (՟Գ. Մակ. ՟Ե. 4։)

Գուցէ ի դարան մտեալ՝ մօտալուտ զքեզ անդէն ի քեզ արշաւեսցէ կողոպտել. (Եղիշ. միանձն.։)


Յագիմ, եցայ, գի՛ր, գերո՛ւք, գեցարո՛ւք

vn.

to be satisfied, to have one's fill;
— յանչափս or կարի իմն, to glut, cram or gorge oneself with;
չյագէր ի հայելոյ, he was never tired of looking at.

NBHL (2)

ՅԱԳԻՄ կամ ՅԱԳԵՆԱՄ. χορτάζομαι , κορεννύμι, πλήθομαι, ἑμπίμπλημι, πληρόομαι satior, saturor, impleor, repleor. Անցուցանել զանձինն զքաղց. կշտապինդ վայելել ի կերակուրս կամ յըմպելիս՝ իրօք կամ նմանութեամբ. լիանալ. շատանալ. յափրանալ. կշտանալ.

Յաւուրս սովոյ յագեսցին։ Յագեցայց յերեւել փառաց քոց։ Յագեսցին ծառքն Տեառն։ Կերիցեն, եւ լցեալ յագեսցին։ Յագեցան կերակրովք, կամ կերակրովն։ Զի կերայք ի հացէ անտի եւ յագեցարուք։ Երթա՛յք խաղաղութեամբ, ջեռարո՛ւք եւ յագեցարո՛ւք։ Յագեալ եմ ձեօք.եւ այլն։


Յագուրդ

s.

satisfying;
repletion;
satiety, disgust;
ի յագուրդ, for satiating;
յագուրդ ասել ագահութեան, to say I have had enough;
ուտել զյագուրդ, to eat one's fill;
— առնել ագահութեան, to glut one's avarice;
ի — փառամոլութեան իւրոյ, for satisfying his ambition.

NBHL (3)

πλησμονή satietas, saturitas κόρος expletio, fastidium. Կշտապինդ վայելումն. որ ասի եւ Յագ. յագեցումն կամ յագումն. յագեցութիւն կամ յագութիւն. եւ Լիութիւն. յափրութիւն. եւ նողկումն.

Յագուրդ ընդունելութեանց։ Հաց արդեանց երկրի քո եղիցի յագուրդ։ Զվաստակս ձեր ո՛չ ի յագուրդ։ Ոչ լինէր ի յագուրդ. (Օր. ՟Լ՟Գ. 23։ Ես. լ. 23։ ՟Ծ՟Ե. 2. Անգ. ՟Ա. 6։)

Եղերուք դուք ինձ յագուրդ, այսինքն յատելութիւն (նողկտանաց). (Գէ. ես.։)


Յախուռն

adj. adv.

audacious, venturesome, overhasty, inconsiderate, imprudent;
precipitately, headlong, furiously, impetuously, rashly, at a venture, or random, audaciously, insolently;
indiscreetly, without discretion or consideration;
— քաջութիւն, impetuous courage;
— խիզախել, to venture headlong, to expose oneself to great peril.

NBHL (4)

Ոչ առնել զյանդիմանութիւնն յանդգնութեամբ եւ յախուռն բանիւ. (Լմբ. առակ.։)

Ոչ եթէ յախուռն եւ յայտնի պատերազմին, այլ հնարիւք։ Ոչ յախուռն ընդ օտարոտիսն հաւատոց խառնիլ։ Ոչ յախուռն ընդ ծերութեան ինչ գոռայցեմք, այլ ընդ լկտի մտացն։ Մի՛ վասն մեռելոց ինչ սուգ ունիցիմք վայրապար, եւ մի՛ կենդանեացս ուրախ լինիցիմք յախուռն. (Ոսկ. եփես. Ոսկ. եբր. Ոսկ. փիլիպ.։)

Եթէ յախուռն ի բանսն (այսինքն ի բառսն) ոք եւեթ հայիցի, յոյժ եւ անհնարին դժուարին են առ իմանալ։ Մանաւանդ զիւր վիշտ յառաջագոյն կամի գիտել՝ զի մի՛ յախուռն անկանիցի ի վիշտս. (Ոսկ. ես.։)

Մի՛ յախուռն միապէս զամենեսեան սիրել. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)


Յաղթական, ի, աց

adj. s.

triumphal, victorious, triumphant;
triumpher, conqueror, subduer;
— լինել, to triumph over, to conquer;
to excel;
— երգ, triumphal song, epinicion.

NBHL (4)

νικητής, νικητήριος, ἑπινίκιος ad victoriam pertinens. եւ բայիւ νικάω, ἱσχύω vinco, valeo. Յաղթօղ. զօրագոյն. վերագոյն. յաղթազգեաց. ուստի ՅԱՂԹԱԿԱՆ ԼԻՆԵԼ՝ է Յաղթել.

Որոց նա կամի՝ յաղթականք կարեմք լինել. եւ որոց ոչ կամի, չկարեմք յաղթել. (Եզնիկ.։)

Աղաչեմք չլինել յաղթական մերոց մեղացն քան զքոյ մարդասիրութիւնդ. (Խոսր.։)

Յաճա՛խ են չարիքս, այլ յաղթական են համայնից՝ հզօր ամենակալ՝ քոյդ մարդասիրութիւն։ Ախտից եւ մահու վշտաց տխրութեան ի հրամանէ էին յաղթականք։ Յաղթականք, եւ ոչ պարտելիք. (Նար. ՟Հ՟Դ. եւ Նար. առաք.։)


Յաղթանակ, աց

s. adj. adv.

prize or premium, palm, laurels;
triumph, victory;
reward, recompense;
triumphant;
—աւ, triumphantly, in triumph;
— տանել, to obtain a triumph.

NBHL (1)

Զյաղթանակ բարեմասնութեանն խօսեսցիս։ Զմրցանակն յաղթանակի թագաւորին մատուցանելով. (Նար. ՟Խ՟Զ. ՟Կ՟Ա։)


Յաղթութիւն, ութեան

s.

triumph, victory, success, advantage;
cf. Յաղթանդամութիւն;
կատարեալ —, decisive victory;
ունել, տանել, ստանալ զ—, to get the victory, to carry the day, to be victorious, to prevail over, to get the better or the mastery of;
լի բովանդակ ունել or տանել զ—, to obtain a complete victory;
մեծապանծ —ս ի գլուխ տանել, to gain great advantages over;
կանգնել —ս ի վերայ, to triumph, to be triumphant.

NBHL (4)

νίκος, νίκη, νίκημα victoria. Յաղթելն. զօրանալն ի վերայ հակառակորդին. յաջողելն մարտի կամ մրցանաց.

Յաղթելն ինքեան անձին իւրոյ՝ յամենայն յաղթութեանցն նախկին է եւ արիագոյն (այսինքն լաւագոյն). (Պղատ. օրին. ՟Ա։)

Անձին իւրում յաղթել քան զամենայն յաղթութիւն քաջ է եւ առաջին։

Ո՞ կարէ պատմել զմեծամեծ ձկանցն յաղթութիւնս. (Կոչ. ՟Թ։)


Յայ

s.

hue and cry, hoot, hooting, whoop;
յայ յու առնել, վաշ եւ յայ կարդալ, հայ հուչ առնել, to hoot, to whoop, to ridicule, to scoff;
to treat roughly, to molest, to importune.

NBHL (2)

ՅԱ՛Յ ԿԱՐԴԱԼ կամ ԱՌՆԵԼ. ἑπιτωθάζω irrideo, effuse cachinnor ἑγκαλέω , συντρίβω accuso, contero. Հեգնական կամ անհաստատ բանիւ այպն առնել, ծաղրել, եւ աշխատ առնել. պարտաւոր առնել. եա՛, հա՛, հա՛յ հա՛յ, եո՛ւհա ըսելով՝ ծաղր ընել, չարչըրկել.

Ոտնհար լինել, եւ վա՛շ եւ յա՛յ կարդալ. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Յայգորեմ, եցի

vn.

to wish any one good morning;
to go to salute or compliment a person every morning;
ժամ —ելի, the hour of audience;
տեղի —ելի, hall of audience.


Յայնկոյս

prep. adv.

over, on, on the other side, beyond, on that side;
անցանել —, to cross over, to pass by, to go beyond;
անցանել — այրարատայ, to pass Ararat;
անցանել — եփրատայ, to cross the Euphrates;
cf. Կոյս.

NBHL (2)

Երթալ յայնկոյս։ Յայնկոյս Յորդանանու. յայնկոյս ծովուն. յայնկոյս գետոյն. յայնկոյս աշտարակին. եւ այլն։ Եթէ այս յայնկոյս արծաթսիրութեան է, այսինքն ոչ երբէք դադարեալ ի ժողովելոյ, ապա այն յայնկոյս անընչութեան է. (Կլիմաք.։)

Եհաս ոմն ի զերծելոց անտի, եւ պատմեաց աբրամու յայնկոյս կացելոյ. (Ծն. ՟Ժ՟Դ. 13.) ուր յն. περάτης եբր. էպերի. (լծ. թ. պէրի ). ուստի համարին ոմանք զանունս եբրայեցի։ (Ի յն. ձայնէ անտի բէ՛րաս, որ է եզր, ծովեզր, եւ հանդիպակաց կողմն Կոստանդինուպօլսոյ ի լտ. կոչի բէ՛րա. եւ թ. պէյօղլու )։


Յայտանախատ

adj. adv.

blamed in public or publicly reproved;
— առնել, to reprove openly;
— լինել, to be publicly insulted.

NBHL (1)

ՅԱՅՏԱՆԱԽԱՏ որ եւ ՅԱՅՏՆԱՆԱԽԱՏ. Յայտնի եւ հրապարակաւ նախատելով, թշնամանելով, կամ նախատեալ. հրապարակագոյժ. խայտառակ.


Յայտապատում

adj. adv.

narrated or narrating clearly;
expounding clearly;
evidently, clearly;
— առնել, to narrate clearly;
to explain, to expound.

NBHL (2)

Յայտնի պատմօղ, պատմեալ, եւ պատմելով.

Յայտապատում զմիտս ասացելոցս մեզ առաջի դնէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)


Յայտարարութիւն, ութեան

s.

declaration, exposition, manifestation, notification, statement or account;
manifesto, manifest;
prospectus, programme;
— առնել, to make a manifestation.

NBHL (3)

Յայտնութիւն. բացայայտութիւն. ծանուցումն. ցուցակութիւն. բացադրութիւն. ստորագրութիւն. հանդիսացուցանելն.

Զյայտարարութիւն մերոյ ազգաբանութեանս յանդիման կացուցանել։ Յայտարարութիւն սակաւուք, թէ Բէլդ նեբրովթ է. (Խոր. ՟Ա. 1. եւ 6։)

Մի՛ փոքր համարիր զե՛սն ասելով, այլ մեծապատիւ եւ պատկառելի երեսաց յայտարարութիւն. (Սարգ. յկ. ՟Ա։)


Յայտնաբարբառ

adj.

speaking or spoken openly, manifestly;
— վկայութիւն, undeniable or decisive witness or testimony;
— խօսել, to speak openly, to speak out plainly.

NBHL (1)

Յայտնի բարբառեալ, կամ բարբառելով.


Յայտնի, նւոյ, նեաց

adj. adv.

evident, clear, manifest, notorious, recognisable, obvious, explicit, apparent, palpable, visible;
cf. Յայտնապէս;
— է, it is clear, it is evident, that is of course;
— լինել, to be manifest, to appear;
— առնել, to manifest.

NBHL (7)

φανερός, ἑμφανής, δῆλος , προδήλος, σαφής, γνωστός, εὕγνωστος եւ այլն. manifestus, patens, perspicuus, notus եւ այլն. Յայտ եղեալն. ծանուցեալ. ծանօթ. ի վեր երեւեալ. երեւելի. նշանաւոր. բացերեւ. ակներեւ. պայծառ. պարզ. հաւաստի. համարձակ. (լծ. թ. այտընլը. այսինքն լուսաւոր) այան, պէյան, պէլլի, աշիքեար.

Արգել ի նոցանէ զյայտնի պաշտօնն. (Եղիշ. ՟Գ։)

Ճառդ յայտնի է։ Ճառիդ յայտնի եղելոյ։ (կամ որ նոյն է), Ճառիդ յայտնոյ. (Փիլ.։)

Նշանաւ յայտնեաւ ամենեցուն քարոզել. (Բրս. թղթ.։)

Իշխանք եւ գործակալք եւ գլխաւորք, եւ որք միանգամ յայտնիք էին ի կողմանն (այսինքն երեւելի անձինք)։ Կապումն գլխաւորաց, եւ բանտք յայտնեաց. (Խոր. ՟Գ. 58. 68։)

Բովանդակ զ՝ ՟Ի՟Բ. յայտնիսն, եւ զնոր կտակս յեղուլ ի հայ բան. անդ. 53. այն են ՟Ի՟Բ. գիրք հնոյ կտակի ի սկզբանէ հետէ ծանուցեալք իբրեւ ընդունելի ի կաթողիկէ եկեղեցւոջ. որ եւ կոչի կանոն եբրայեցւոց ըստ ՟Ի՟Բ տառից նոցա. որպէս եւ արտաքոյ մնացեալքն կոչին անյայտք, կամ ծածուկք, կամ ծածուկ յայտնութիւնք. յորոց ոմանք յետոյ ընդունելի եղեն, եւ ոմանք անընդունելիք։

Ել ի տօնն՝ ո՛չ յայտնի, այլ իբրեւ ի ծածուկ։ Եւ յայտնի իսկ (այսինքն հաւաստեաւ՝ ըստ խոստովան լինելոյ ամենեցուն) մեծ է խորհուրդն աստուածպաշտութեան. (Յհ. ՟Է. 10։ ՟Ա. Տիմ. -գ. 16։)


Յանգումն, ման

s.

end, termination, close, conclusion;
cadence;
repose, rest;
meeting, rencounter;
— ածել, բերել, առնել, to put an end to, to finish, to terminate;
գալ ի —, գալ — կատարելութեան, to be perfected, to arrive at perfection.

NBHL (8)

Յանգման գրոցս՝ կարգեաց զյաղագս ունելոյն բան. (Անյաղթ ստորոգ.։)

Յանգումն ածել, կամ բերել. այսինքն յանգ հանել, կատարել. (Յհ. իմ. ատ.։ Մագ. ՟Ե։)

Յանգումն առ նել. այսինքն վերջ տալ. (Ուռպ.։)

Յանգումն առնուլ. կամ գալ ի յանգումն. այսինքն առնուլ զկատարումն, կամ զեզր կատարելութեան. (Փիլ. այլաբ.։ Դիոն.։)

Ամենայն ինչ յանկումն ունել բնաւորեցան՝ որք ըստ մեզս են, բայց միայն յառաքինութեանց. (Անյաղթ պորփ.։)

Ի սկզբանցն մինչեւ յանկումն գալ կենցաղոյս։ Յաւէտ քան զնա յանկումն ի բարւոքն ցուցանէ ձեւի։ Ի յանկումն եկեալ նոցա քաջալաւ սպառուածովք։ Գալ յանկումն կատարելութեան. (Պիտ.։)

Կատարումն զսա (այսինքն զփոխումն ի կենաց) կոչելով նմա, եւ սրբազան յանգումն։ Աստուածատեսակ յանկումն։ Երանականի յանկմանն։ Պարգեւէ նոցա հատուցումն ըստ յանգման. այն է հանգիստ ննջեցելոց. (Դիոն. եկեղ. ՟Դ։)

Ի յանգմունս անուանց ունելով զնուն եւ զրէ եւ զղատն, զնոյն յանգմունս եւ սեռականին պահեալ. (Երզն. քեր.։)


Յանդիման

prep. adv.

before, in the presence of, in the face or sight of, hard by, against, opposite, over against, in the view of, in the face, publicly, in public;
դէմ —, face to face;
front to front;
— իմ, before me, in my presence;
— եկեղեցւոյ, in face of the church;
— ամենայն աշխարհի, in the face of the whole world;
— ամենեցուն, publicly, before all people;
ասել —, to say to one's face;
— առնել, կացուցանել, ածել, to present, to offer, to introduce, to represent, to exhibit, to set before the eyes to show, to remonstrate;
— առնել, to reprove, to reproach, to blame;
— լինել, կալ, to present oneself, to appear, to make one's appearance before, to show oneself;
— մատչել, կալ, to appear before.

NBHL (9)

Կամ որպէս մ. ἑνώπιον, κατὰ πρόσωπον in conspectu, ad faciem. Յանդիման սատակել, կամ հատուցանել, կամ պատուել, եւ այլն։

ՅԱՆԴԻՄԱՆ ԱՌՆԵԼ, կամ ԿԱՑՈՒՑԱՆԵԼ. συνίστημι, παρίστημι constituo, sisto, exhibero. որպէս Առաջի առնել. ներկայացուցանել. ընծայեցուցանել. ցուցանել.

Ածին զնա յԵրուսաղէմ յանդիման առնել Տեառն. (Ղկ. ՟Բ. 22։)

Զերկարութիւն գործոյն համառօտ բանիւ յանդիման կացուցանել. (Խոր. ՟Ա. 13։)

Եւ παρίστημι, ἑλέγχω probo, reprehendo. որպէս Ի դէմս բերել. ապացուցանել. յայտնի առնել. եւ Յանդիմանել. խրատել.

Եւ ոչ յանդիման առնել կարեն քեզ. (Գծ. ՟Ի՟Դ. 13։)

Յանդիման եղեւ նմա, կամ արքային։ Յանդիման լինել քեզ (աղօթիւք)։ Կայսեր եւս քեզ պա՛րտ է յանդիման լինել, եւ այլն։

Եւ կացին յանդիման. (Շար.։) Ասի եւ Յանդիման կալ ատենի, կամ թշնամեաց, եւ այլն. առջեւը ելլալ։

ՅԱՆԴԻՄԱՆ, ի. գ. Որպէս Յանդիմանութիւն. (եթէ չիցէ այսպէս գրելի) Ես բնաւորեալ եմ ի խրատուէ ոչ խուսափել, եւ յանդիմանէ ոչ հրաժարել, մանաւանդ զթագաւորականն, եւ զարքունի. (Մագ. ՟Ե։)


Յանդիմանակայ

adj. adv.

opposed, present;
before, face to face;
— առնել, to show, to prove, to demonstrate, to explain.

NBHL (2)

ՅԱՆԴԻՄԱՆԱԿԱՅ ԱՌՆԵԼ. Յանդիման առնել կամ կացուցանել. յայտնի առնել. քաջիկ ցուցանել. ի վեր հանել.

Պիղատոսի պա՛րտ էր խուզել, եւ յանդիմանակայ առնել զճշմարտութիւն. (Նանայ.։)


Յանկարծամահ

adj. s.

dead suddenly;
sudden death;
— լինել, to die a sudden death.

NBHL (2)

ՅԱՆԿԱՐԾԱՄԱՀ ԼԻՆԵԼ. Յանկարծ մահանալ՝ մեռանել.

Եղեւ սուտ մեռեալ՝ յանկարծամահ լինելով։ Վասն այն յանկարծամահ եղեն։ Ցուցանէ զթագաւորն վախճանեալ՝ յանկարծամահ զնա (լեալ) համբաւելով. (Ճ. ՟Ա.։ Մաղաք. աբ.։ Լաստ. ՟Թ։)


Յանցանք, նաց

s.

transgression, fault, wrong, offence, error, fall, sin, trespass, crime, delinquency;
իմովս —նօք, through me, through my fault;
—նս համարել ումեք, to impute as a crime to;
cf. Ընկենում;
cf. Թեթեւացուցանեմ.

NBHL (2)

Հանէ ընդ գլուխ զանիրաւացն յանցանս։ Զի՞նչ վնաս է իմ, կամ զի՞նչ յանցանք են իմ։ Զյանցանս իմ յիշեցուցանեմ այսօր։ Եգիտ Աստուած զյանցանս ծառայից քոց։ Որ ծածկէ զյանցանս, խնդրէ զբարեկամութիւն։ Առանց իրիք յանցանաց (պատճառի կամ վնասու) լինելոյ.եւ այլն։

Մեղս զայն ասէ՝ որ գիտելով ոք մեղանչէ, եւ յանցանս զայն՝ որ անգիտութեամբ. (Կիւրղ. ղեւտ.։)


Յանցաւոր, աց

adj.

faulty, guilty, delinquent, culpable, criminal;
— օրինաց, transgressor, violator, criminal, delinquent;
— զանձն դաւանել, խոստովանել, to confess one's fault, to plead guilty.

NBHL (2)

Մի ամաչեսցեն յանցաւորք ապաշխարել՝ ի ձեռն Շմաւոնի յանցաւորի, որ յարդարեաց զնոսա գալ առ Աստուած. (Մեկն. ղկ.։)

Ի թագաւորել յանցաւորին Յուլիանոսի. (Շ. թղթ.։ Հ=Յ. յնվր. ՟Ա.։)


Որոմն, ման

s. bot. fig.

aira, hair-grass, kockle;
darnel, zizania, tares;
weeds;
— ցանել, to sow dissension, to create differences.

NBHL (1)

Ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն։ Ուստի՞ ունիցի զորոմնն։ Քաղեցէ՛ք նախ զորոմնդ։ Մեկնեա՛ մեզ զառակ որոմանցն ագարակի։ Որոմնն որդիք չարին են, եւ այլն։ Անդստին իսկ յորոմնէն բազում իցեն դառնալոց՝ լինել ցորեան. (Ոսկ. մ. ՟Բ. 21։)


Որոշումն, ման

s.

distinction, division, separation;
decision, definition, determination, resolution;
difference;
segregation;
—ումն յեկեղեցւոյ, excommunication;
չորս որոշմունք տարւոյն, the four seasons of the year;
—ումն առնել, to come to a decision, to make up one's mind.

NBHL (4)

Ի չորս որոշմունս (այսինքն յեղանակս) փոփխել տարւոյն, որպէս եւ աստուած կարգեաց. (Ագաթ.։)

Լային դառնապէս զերանելւոյ որոշումն (կամ ուրուշումն) յինքեանց. (Ճ. ՟Ա.։)

Մեկուսութիւն եւ ոչ մի է, եւ ո՛չ որոշումն հօր եւ որդւոյ։ Ոչ որոշումն աստուածութեանն յայտնեալ (յաւանդման հոգւոյն քրիստոսի), այլ մեռելութիւն մարմնոյ նշանակեալ. աստուածութեանն ո՛չ ի թաղման մարմնոյն մեկուսեալ, եւ կամ ի հոգւոյն ի դժոխս որոշեալ. (Աթ. ՟Գ. ՟Դ։)

Արիոս աղաչէր լուծանել զնա յորոշմանէն (եկեղեցւոյ՝ նզովիւք). (Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ժ՟Ա.։ որպէս ռմկ. աֆօրօ՛զ. ի յն. եւ այլն։)


Որովայնապարար, աց

adj.

pampering one's belly, addicted to intemperance, gluttonous, guzzling;
— լինել, to pamper oneself, to be a greedy-gut, to be given to over feeding, to gormandizing or to gluttony.

NBHL (3)

Զգուշացուցանէ մի՛ լինել շրջող տանէ ի տուն, զի մի՛ պարսաւեալ լիցին իբրեւ զորովայնապարարս. (Իգն.։)

ՈՐՈՎԱՅՆԱՊԱՐԱՐ ԼԻՆԵԼ. Պարարել զորովայն.

Ոչ տուն ի տանէ փոփոխեալ՝ ողոքելով որովայնապարար լինել. (Առ որս. ՟Ը։ տե՛ս եւ Ոսկ. յհ. ՟Ա. 42։ Սարգ. յուդ. ՟Ա։ Մաշկ.։)


Որպէս

adv. int.

as, the same as, like, almost, according to, conformably, how;
when;
how ! what ! indeed !
— զի, in order that, that, to the end that, so that;
because, for;
— թէ, as if, as though;
— զիարդ եւ իցէ, at all events, no matter what happens;
— զիարդ եւ կամք իցեն, however they may wish, in whatever way one may wish it;
մարդոյ — խոտոյ են աւուրք իւր, the days of man are like grass;
որպէս, որպէս զի, — առանց քննելոյ են դատաստանք նորա, how unsearchable are His judgments !
—, մեռա՜ւ ուրեմն, what! he is dead!.

NBHL (13)

Արար՝ որպէս հրամայեաց նմա։ Եղիցին կամք քո որպէս յերկինս, (նոյնպէս) եւ յերկրի։ Ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս դու։ Արարին՝ որպէս ուսանն։ Եղերո՛ւք դուք կատարեալ, որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալ է։ Որպէս էր յովնան ... նոյնպէս եղիցի եւ որդի մարդոյ, եւ այլն։ Յարեաւ, որպէս ասացն։ Որպէս ի միում մարմնի բազում անդամս ունիմք, նոյնպէս եւ այլն։ Լինել այսպիսի, որպէս (յն. որպիսի) եւ եսս եմ։ Գտանիցեմ ձեզ, որպէս եւ դուք ոչ կամիցիք։ Մատուցանել ողջակէզս, որպէս եւ գրեալ է ի գիրս մովսեսի։ Շինեսցուք զտաճարն, որպէս եւ հրամայեաց մեզ կիւրոս։ Արարին՝ որպէս կարգեալ եւ հրամայեալ էր։ Որպէս եւ դաւիթ ասէ զերանութիւն մարդոյ. եւ այլն։

Որ յառաջ քան զլինել ճարտա՛ր գիտէ զամենայն ինչ՝ այնպէս, որպէս յետ կատարելոյն ամենայնի. (Ոսկ. ես.։)

Արդ զսա ակնունիմ արձակել, որպէս նոյն հետայն զանձնէ ստուգեցից։ Ի ժամանակի՝ որպէս (կամ յորժամ) բորբոքեսցի բարկութիւն նորա։ Վկայութիւնն յովսեփու՝ զոր եդ ընդ նմա, որպէս ելանէր նա յերկրէն եգիպտացւոց (յն. յելանելն)։ Խոստովան եղէց ... որպէս ուսայց զիրաւունս արդարութեան քո (յն. յուսանելն)։ Նստէաք, եւ լայաք, որպէս յիշեցաք մեք (յն. ընդ յիշել մեր) անդ զսիովն. եւ այլն։

Ո՛րպէս զիա՛րդ եւ գիտիցեն, ըստ կարգին իւրեանց՝ արասցեն։ Ո՛րպէս զի՞նչ կամի պաշտել՝ պաշտեսցէ. (Եղիշ. ՟Գ. ՟Է։)

Զի ո՛րպէս եւ է՝ ծանիցուք զանճառելին. (Բրս. ապաշխ.) յն. ὀπωσδήποτε utcumque.

Ի ներքոյ կալով հրամայէր զո՛րպէսն առնել. (Խոր. ՟Բ. 32։)

Յոլով աշխատ եղէ գտանել զորպէսն սուլթանացն՝ որ ի թուրքացն, եւ գտի այսպէս. (Վրդն. պտմ.։)

Ո՜րպէս սիրելի են յարկք քո, տէր զօրութեանց. (Սղ. ՟Ձ՟Գ. 1։)

Ո՛վ խորք ... ո՜րպէս (կամ որպէ՛ս զի) առանց քննելոյ են դատաստանք նորա. (Հռ. ՟Ժ՟Ա. 33։)

Առնեն, որպէս զի փառաւորեսցին։ Որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածուկ։ Որպէս զի եկեսցէ ի վերայ ձեր ամենայն արիւն։ Որպէս զի մի՛ լիցի նմա ժամանակ ինչ յամել յասիա.եւ այլն։

Դիւահարք երկու չարաչարք յոյժ, որպէս զի չէր հնար ումեք անցանել ընդ այն ճանապարհ։ Բժշկեաց զնա, որպէս զի համրն եւ կոյրն խօսիցի եւ տեսանիցէ։ Որպէս զի լինել նմա հինգերորդ յաբրահամէ։ Տաց քեզ, որպէս զի ոչ եղեւ նման քեզ ի թագաւորս.եւ այլն։

Զեղբարսն անուանեալ պահլաւս. որպէս զի լինել նոցա պատուականագոյն։ Ամբարիշտն նեստոր այլ որդի ասէր շնորհօք ի մարիամայ, եւ ա՛յլ որդի ի հօրէ յառաջ, որպէս զի լինել երկու որդիս. (Խոր. ՟Բ. 27։ ՟Գ. 61։)

Որպէս թէ չիցեմ գալոց առ ձեզ, ոմանք հպարտացան։ Որ ունիցին կանայս, որպէս թէ չունիցին. եւ որ լայցեն, որպէս թէ ոչ լայցեն։ Այնպիսի պոռնկութիւն, որ ոչ եւ ի հեթանոսս. որպէս թէ զկին հօր իւրոյ ունել. եւ այլն։


Ուժգին

adj. adv.

strong, great;
violent, impetuous, vehement;
—, —ս, strongly, vigorously, violently, vehemently;
—ս գանել, to beat violently, unmercifully;
— առնուլ, to take by force;
—ս ակնարկել, to eye disdainfully, to regard ferociously;
—ս ընթանալ, to be swift-footed, to run swiftly.

NBHL (6)

ἱσχυρός, κραταιός fortis, robustus σφοδρός , σφοδρότερος vehemens, -ntior;
gravis, nimius πολύς multus συχνός, πυκνός creber, frequens. Ուր կայցէ ոյժ իմն պնդութեան, եւ առաւելութիւն յիմիք կարգի. զօրաւոր սաստիկ. յոյժ մեծ. շատ եւ բո՛ւռն. պնդագոյն. տոկուն. ամեհի. խիստ. պինտ, կտրուկ, ծանտր.

Զկենդանի ուժգին մարմին (այսինքն մարմնով՝) սովորեցաք ասել վիթխարի. եւ այլք՝ անճոռնի, կէսք՝ անհեթեթ. (Վանակ. յոբ.։)

Մարտնչել ընդդէմ նոցա ուժգին զինու՝ որ ոչ յաղթահարի. (Եւս. պտմ.։)

Որ ի վաստակոցն ծնանի պտուղ, ոչ տայ թոյլ ուժգին լինել աշխատանացն։ Ուժգին տանջանս պատրաստեմք անձանց մերոց։ Այսու զնա ուժգին գործէր, եւ քաջալերէր վասն հաւատոցն։ Ուժգին ծառայիցն բազմութիւն. (Ոսկ. յհ.։)

Եւ զայս առնէր առ ի ցուցանել, թէ նոցին սպանութիւնն ուժգին էր. (Ոսկ. գծ.։)

Ուժգին գանեաց զնոսա (բանիւք)։ Քարշել ուժգին ընդ քարաժեռ կոպճուտ տեղիս։ Որպէս եւ զիս եհար ուժգին. (Ոսկ.։ Փարպ.։ Շար.։)


Ուխտադիր, դրաց

adj.

making a vow;
being under a vow, Nazarean;
allied, confederated;
— լինել, to make a vow;
to conclude a treaty.

NBHL (3)

Առ քեզ ելցեն, եւ ի քեզ ուխտադիր լիցին. (զի ի քեզ աստուած գոյ. Ես. ՟Խ՟Բ. 14։)

Ուխտադիր են յաճախ տեսանել զձեզ. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Փոքրել զգլուխ ի կենքրեայ. քանզի ուխտադիր էր։ Են ի մեզ արք չորք ուխտադիրք յանձինս իւրեանց. (Գծ. ՟Ժ՟Ը. 18։ ՟Ի՟Ա. 23։)


Ուղեղ, ուղղոյ

s.

brain, brains;
marrow;
cf. Թափեալ;
սենեակ ուղղոյ, skull;
— ի գլուխ ունել, to be judicious, in one's right senses;
մինչեւ ց— ոսկերաց, to the very marrow of the bones.

NBHL (7)

ՈՒՂԵՂ 2. μυελός, ἑγκέφαλος cerebrum. իտ. cervello. (գրի եւ ՈՒՂԻՒՂ, եւ ՈՒՂԻՂ, ուղղի, ից. ռմկ. ըղեղ ). որ եւ ԽԵԼՔ ասի. Ծուծ գլխոյ. օթարան մտաց. փափուկ եւ ոգելից հիւթ սպիտակ իւղաւոր՝ փակեալ ի խելապատակի, ուստի ծորի ոյժ եւ պարարտութիւն ընդ ամենայն խողովակս մարմնոյ ոսկերաց.

Ամենայնի սկիզբն իսկ ուղղին է լինելութիւն ... եւ սա իսկ ուղիղս յայտնելոց եղեւ (տարրից) ... զուղիղն ի սոցանէ գործեաց ... անուանեաց ուղիւղին զսա մասն սկաւառակ ... ուղղով խառնէր ... ուղղաւն ի սմանէ ստեղծեալ, եւ այլն. (Պղատ. տիմ.։)

Օծումն ուղղոյս սենեկի (այսինքն խելապատակին). (Նար. ՟Ղ՟Գ։)

Գլուխն, յոր ուղեղն է գանձեալ։ Ուղեղն վարդապետէ անձինն եւ խելացն զգործս եւ զբանս։ Իմաստ ուղղին ի գլուխ մարդոյն է։ Իմաստիցն՝ որ յուղղոյն։ Թափուրս ի հոգւոյն ուղղոց. (Նար. երգ.։)

Զախելով արկանէր ընդ սաղաւարտն եւ ընդ ճակատն ի ներս յուղիղն (այսինքն յուղեղն)։ Ուղիւղ գլխոյ եւ ոսկերաց։ Եօթնեակն՝ աթենա կուսածին յուղւոյն (այսինքն յուղղոյն) արամազդայ. (Պիտ.։ Արիստակ. գրչ.։ Մագ. ՟Ը։)

Շարամածի ամենայն թանձրութիւն նորա կակղապէս իբրու յուղղէ լինելով, եւ սնանելով կաթամբ. (Պղատ. տիմ.։)

Փորձ իրացն իսկ յուղեղս ամենայն մսեղեաց ցուցանէ (լնուլ եւ պակասել ըստ լուսնի)։ Լրմունք եւ պակասութիւնք ուղղոց անասնոց եւ մարդկան. (Եզնիկ.։ Շար.։)