dying of starvation;
— առնել, to starve to death;
— կորնչել, լինել, cf. Սովամահիմ.
Ի սովոյ մահացեալ. կամ մերձեալ ի մահ. սովալլուկ. սովաբեկ. սովեալ. նքողեալ. խիստ քաղցած՝ անօթի.
Մուրող՝ որ շրջիցէ ի ցպոյ, եւ սրամահ, եւ սովամահ (յն. նուազեալ ի հացէ)։ Սովամահ կորչնիմ (յն. սովով). (՟Բ. Թագ. ՟Գ. 29։ Ղկ. ՟Ժ՟Է. 17։)
Հացն երկնաւոր եկն յերկիր, զի կերակրեսցէ զսովամահսն։ Զհանապազորդ սովամահսն վասն նորա անպսակ թողուցու. (Կոչ. ՟Ժ՟Բ։ Ոսկ. մ. ՟Ա. 13։)
Կերակրեա զանձն իմ սովամահ։ Հայեցաւ ի սովամահ բնութիւնս։ Շրջէին ողորմելի սովամահք։ Մարք ոմանք զսովամահ որդոց իւրեանց զմարմինս ի կերակուր իւրեանց պատրաստեցին. (Սարկ. աղ.։ Իգն.։ Փարպ.։ Յհ. կթ.։)
Սովամահ ճնշէին հանապազ, սակայն ոչ թողուին զվարդապետն. (Մեկն. ղկ.։)
Եւ իբր Սովամահական.
Սովամահ չքաւորութեամբ աղքատացան անձինք մեր. (Մաշտ.։ Ճշ.։)
Սովամահ սաստկութեամբ. (Նար. յովէդ.։)
ՍՈՎԱՄԱՀ ԱՌՆԵԼ. λιμοκτονέω fame eneco. Սպանանել սովով.
Ոչ սովամահ առնէ տէր զանձն արդարոյ. (Առակ. ՟Ժ. 3։)
ՍՈՎԱՄԱՀ ԼԻՆԵԼ. ՍՈՎԱՄԱՀԻԼ. ձ. Սովով ի մահ մերձիլ. սովասովիլ. նքողիլ.
Թէեւ սովամահ լինիցիմք, սակայն ի տեառնէ մի հեռասցուք։ Սովամահ յաստուածեղէն բանէն լինէին. (Ոսկ. մտթ.։ Սեբեր. ՟Ը։)
Միջնաբերդին նեղեալ սովամահէին, եւ բազումք ի նոցանէ սատակեցան. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 49։)