Your research : 5 Results for աներ

Entries' title containing աներ : 77 Results

Definitions containing the research աներ : 167 Results

Պարտէզ, տիզաց

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

• = Հահլ. *nardēz հոմանիշից, որի հետ նոյն է պրս. [arabic word] pālēz «պարտէզ». սրա հին ձևն է զնդ. [other alphabet] pairidas̄za, որ կազմուած է pairi «շուրջ»+diz «փորել, շի-նել, դիզել» բառերից և նշանակում է բուն «շուրջանակի ցանկապատ»։ Շատ նշանաւոր էին աքեմենեան պարսիկ իշխանների պար-տէզները. և նիւթի հետ բառը այն ժամանա-կից սկսեալ տարածուել է դէպի Արևմուտք. այսպէս ասուր. pardisu, ասոր. [syriac word] pardāisa «պարտէզ», [syriac word] ❇pardaispānā «պարտիզպան», եբր. [hebrew word] pardēs «պար. տէզ», արաբ. ❇ ︎ firdaus «ծառաստան, պարտէզ, դրախտ» (սրանից էլ ֆիրդուսի բանաստեղծի անունը, իբրև «դրախտաբը-նակ»), [arabic word] fālīz «պարտէզ», յն. παραῦεισος (Boisacq 746, 949), լատ. paradisus «պար-տէզ, երկրային կամ երկնային դրախտ», իտալ. paradiso, ֆրանս. paradis «դրախտ»։ Քռենոփոն վկայում է բառիս ծագման մա-տին՝ հետևեալ հատուածում. ἐπιμελεῖται του-των ὄπως ϰῆποί τε ἐσονται, սί παράδεισοι ϰαλού-μενοι, πάντων ϰαλῶν τε ϰαγαϑῶν μεστοὶ ὅσα ἠ γη φύειν ϑέλει «հոգս է տանում որ լինին այն այգիները, որոնք պարտէզ են կոչւում, բո-լոր այն գեղեցիկ և լաւ բաներով լցուած, որ երկիրը արտադրել կարող է». (տե՛ս Scrip-torum classicorum bibliotheca Oxoniensis, Aenophontis opera, Marchant, Oxonii Բ. գլ. Դ. § 13)։-Հիւբշ. 229։


Պետմոգ

s.

the entire history of the Persian religion.

• Պատկ. անդ կցում է պրս. [arabic word] bid «Վեդաները, գիտութիւն, վարդապեաաւ-թիւն» բառին, որով պետմոգ «վարդա-պետութիւն մոգուց»։


*Պոլոճ

cf. Ճճի.

• «միջատ, ճճի». նորագիւտ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Լծ։ սահմ. 260. «Եւ այս առաքինութիւնքս են պատուականք, որք ջանիւ և ուսմամբ լինին, քան որք բնական լինին ողջախոհք. որպէս պօլօճքն. զի այս անպատճառ ողջախոհ է և ո՛չ կրթութեամբ, այլ ի ցուրտ խառնուածոյ»։ Գործածական է արդի բարբառներում պոլոճ, պլոճ, պողոճ, պղոճ, բոլոճ, բլոճ, բողոճ, բղոճ և բոլոնճ ձևերով. բայց նաև առանց վերջաձայն ճ-ի պլօ, պոլօ, բոլօ, ինչպէս և բոբող (վերջինս Գնձ. ըստ Ազգ. հանդ. Զ. 285). բոլորն էլ նշանակում են «միջատ»։ Ստացել է «երևակայական էակ, ուրուական, երեխաներին վախեցնելու էակ, ճիւաղ» նշա-նակութիւնը և այս նշանակութեամբ գոր-ծածւում է բոլօ, բոլոլան, բոբոլ, բոբօ, բո-ղոլա, բոբոխ ձևերով (այս նշանակութեան զարգացման համար տե՛ս վերը ժժմակ բա-ռի տակ)։


Համար, ոյ, ոց

s. prep.

account, calculation, computation, enumeration, numeration;
number;
catalogue, list;
roll-call, muster;
examination, inventory, statement, account;
esteem, respect, value, regard, station, degree;
presentation or rendering of accounts;
comparison;
lesson;
verse;
ի —, ի —ի, —, for, on account of;
ընդ մի —, same, same thing;
— առնուլ, պահանջել, to ask for an account of, to require one to account for;
— առնել, to find out an explication of, to examine;
to take or draw up an inventory of;
to take stock;
— տալ, to render an account;
to give a reason;
to be responsible, to account for;
— առնուլ ի մէջ ծառայից իւրոց, to make an account with his servants;
ի — ածել, արկանել, դնել, to count, to calculate, to compare;
մտանել ի —, to be reckoned, numbered, esteemed among;
ի —ի լինել, to be counted as, to pass for, to be reputed, esteemed;
ընդ մարդկան կալ ի — ի, to be taken for a man;
— դնել ընդ ումեք, to dispute;
հանել թիւ —ոյ, to draw or cast lots;
տուր զհամար տնտեսութեան քո, give an account of thy stewardship;
ոչ եղեւ ի —ի բան իմ, no attention was paid to my words;
չէ ինչ ի — ի, it is unimportant;
no matter;
թուով — ով էր ամենայն, all was counted;
—ովք թուոց կատարեալ, a clever arithmetician;
— առնուլ, to take lessons;
գիտել, ուսանել, ասել զ—ն, to know, to learn, to say or repeat one's lesson;
cf. Թիւ.

• ՓՈԽ.-Վրաց. ამარი ամարի «քանաևու թիւն», უამარი ուամարի «անթիւ».-Սղեր-դի արաբախօս քրիստոնեաներն ունին xa-mar «համար, դաս» (Բիւր. 1899, 116). Պատահական նմանութիւն ունի չէչէն. amar «ուսանիլ», որի արմատն է ām։


Հանգամանք, նաց

s. adv.

condition, quality, state;
kind, species, nature;
details, circumstances, particulars;
attribute, disposition, situation;
way, manner;
model;
proof;
— ժամանակին, actual state of things;
ստիպողական —, emergency;
յամենայն —նս, in any way, at all events.

• , ի-ա հլ. (գործածւում է անեզաբար) «մի բանի պարագաները, որ-պիսութիւնը. 2. կերպ, եղանակ, ձև. Յ. ձև, օրինակ, մօդէլ. 4. պատճառ, ապացոյց. 5. տեղեկութիւն» ՍԳր. Կիւրղ. ծն. Կոչ. Ոսկ. յհ. բ. 15 և գաղ. Եզն. Կորիւն. Եւս. քր. հանգա-մանօրեն «մանրամասնութեամբ» (նոր բառ)։


Սոպռ

cf. Բիրտ.

• ԳՒՌ.-Ակն. սօբռ, Երև. սօպռ «բիրտ, կո-պիտ», Ղրբ. սո՛ւպուռ «աներես, անամօթ»։


Ստոյա

s.

portico, porch.

• = Յն. στοά́ «սրահ», որից από τής στοας «ի ստոյայ իմաստասիրակք, ստոյիկեան փիլիսոփաներ». յոյնից է նաև վրաց. სვოა ստռա ևամ სროვა ստովա «գաւիթ, սրահ, փոքր խորան». հմմտ. նաև ստոյիկեան։-Հիւբշ. 382։


Պահ, ուց

s.

guard, guardianship;
guard, sentry, mounting guard;
watch;
watching;
hour, moment, time;
guard, guard-house, post, vedette;
prison;
occupancy;
siege;
— դուռն, cf. Պահակ;
— ընդ —, from time to time;
յայնմ —ու, then, at that time;
ի —ուն յորում, at the time when;
յառաւօտուն —ուն, it was already the morning watch;
ի չորրորդում —ու գիշերոյն, about the fourth watch at night;
ի — աշխարհին, to keep the country;
ի — անձին, to save his life;
— ունել, to guard, to defend;
to mount guard;
ի — արկանել, ունել, ի —ու առնուլ զոք, to arrest, to put in prison;
— արկանել, ի — առնուլ, to besiege, to occupy;
դնել ի — to keep or place in reserve.

• ԳՒՌ.-1. Ախց. Գոր. Կր. Ղրբ. պահէլ, Ագլ. Շմ. Տփ. պահիլ, Ալշ. Մշ. պայել, Երև. պհէլ, Ջղ. Սլմ. Վն. պախել, Մրղ. պախէլ, Մկ. պախիլ, Սչ. բահել, Պլ. Ռ. Սեբ. բահէլ, ննխ. բայէլ, Ասլ. բայէ՛լ, Ակն. բայհէլ, Տիգ. բmհէլ, Հճ. բէհել, Զթ. բէհիլ, Խրբ. բէյիլ, Հմշ. բէհուշ, Սվեդ. բիհիլ, Աժտ. փայէլ.-2. Գոր. Ղրբ. Ջղ. պաք, Ակն. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. բաք, Ասլ. բաք, բա*, Տիգ. բmք, Ագլ. պօք, Զթ. բօք, բոք, Հճ. բօք, Սվեդ. բիւք,-Մրղ. Սլմ. Վն. պախս, Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Տփ. պաս, Հմշ. Ննխ. Սչ. բաս. -3. Ակն. բօյհ «պահ, մի պահ», Ասլ. բայ մը, բայիգ «պահ մը, պահիկ», Ննխ. բամալ «մի քիչ առաջ» (<պահ մի այլ), մէքբա-հէգէն «մի քիչ յետոյ» (<մէկ պահիկ-էն)։-նոր բառեր են պահարան (որ Ջղ. դարձած է պարան «նամակի ծրար, պահարան՝ ըստ Արևմտահայ գրականի), պահենի. տահես-տէն, պահծու, պահվտիլ (Ննխ. բօհօդվէլ, բօհըդվէլ, բօղօդվէլ, Ակն. բայհմընդիլ), պահկուիլ (Սլմ. փախկվել, որ կարծեմ փախ-ծիլ բայի ազդեցութեամբ նախաձայնը դարձ-ռել է փ), պահման, պահունի, պահուկ, պա-հոցել, պահպհել, պահպրտել, պասակեր, պասահարիլ, պասալուայ, պասահան, պա-սատօն, պասնուտ, պասուց ևն։-էնկիւրեև թրքախօս հայոց մէջ մնում են bak «պահք», bak-baba «մոռմոռոս. ախացել», baharanjə «լուսարար» (որ եկեղեցու պահարանն է արաբախօս քրիստոնեաներն ունին pze «պահէ՛» (Բիւր. 1899, էջ 116)։


Ուրբաթ, ու

s.

friday;
աւագ —, Good Friday.

• = Ասոր. [syriac word] ︎ ərūwəϑā «ուրբաթ», որից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] 'a. rī̄bat «ուոռաթ». բուն նշանակում էր «պատ-ռաստութիւն». հմմտ. արամ. [hebrew word] 'əruwəϑa dəšabbā և հր. [hebrew word] *aruh šabbat «պատրաստութիւն շաբաթու» (յն. παρασxευή «պատրաստութիւն. 2. ուր-բաթ»). այսպէս էր կոչւում այդ օրը, որով-հետև այդ օրն էին պատրաստում բոլոր այն բաները, որ կարելի չէր անել շաբաթ օրը՝ սուրբ պահելու համար։ Սակայն այս բա-ցատրութիւնը յառաջացած է ըստ յունակա-նին, որովհետև ասոր. բառը ծագում է ընդ-հանուր սեմական 'rb «արևը մայր մտնեւ երեկոյանալ» արմատից. հմմտ. ասուր. erēb šamsi «մայրամուտ արևու», եբր. [hebrew word] 'ereb «երեկոյ», արաբ. [arabic word] γarb «արևմուտք»։ ❇ [arabic word] ︎ γurūb «արևի մայր մտնելը». ա-սոր. [arabic word] 'ərab «արևը մայր մտնել», [syriac word] ma'rəbā «արևմուտք» (Broc-kelm. Lex. syr. 260, Gesenius17, 615)։-Հայերէն բառը ծագում է հնագոյն *ուրու-բաթ ձևից՝ միջին անշեշտ ու-ի անկումով։-Հիւբշ. 315։


Չար, աց

adj. s. adv.

bad, wicked;
hurtful, sinister, dangerous;
mischievous, malicious, spiteful, flagitious, iniquitous;
evil, malice, wickedness, iniquity, perversity, impiety;
trouble, affliction, disaster, misfortune;
—, —աւ, —իւ, —եաւ or —ով, ill, badly, wickedly;
ferociously, ruthlessly, without pity;
—, —ն, այս —, demon, evil spirit;
մահ —, plague, pest, pestilence;
օր —, unlucky day;
ժամանակ —, calamitous times;
— ծառ, worthless tree;
— ջուր, unwholesome, polluted, very bad water;
— ամօթ, bashfulness, sheepishness;
—, —իս առնել, գործել, to harm, to hurt or wrong any one;
—աւ կորուսանել, to destroy cruelly, without pity or remorse;
զ—սն —աւ կորուսցէ, he will miserably destroy the wicked men;
արար — առաջի տեառն, he did evil in the sight of the Lord;
եւ որ — քան զամենայն է, այլ որ — եւսն է, the most disagreeable that can be, the worst, the worst is that, that is worse;
զի մի — եւս ինչ լինիցի քեզ, for fear lest something worse should happen.

• , ի-ա հլ. «չար, գէշ, վատ» ՍԳր. Եզն. ԼՈ. Ոսկ. սրանից ունինք շատ բազմաթիւ ա-ծանցներ, որոնցից յիշենք մի քանի հատ. չարագործ ՍԳր. Եզն. Ոսկ. չարալլուկ Երեմ. իգ. 9. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2. չարակնել Օր. լը. 54, 56. Ոսկ. մ. բ. 15. Կոչ. Սեռեռ. Ա. գաթ. չարաձայն Ոսկ. մտթ. Եւագր. չարաճճի Տիտ. ա. 12. Ոսկ. մ. գ. 3. Եզն. չարամահ Ագաթ. Բուզ. չարաչար ՍԳր. Եւս. պտմ. Եզն. Եւագր. չարափու Եփր. թգ. չարի Բուզ. չա-րիք ՍԳր. Ոսկ. չարւոք Սարգ. չարուտ Եփր. համաբ. 247. չարեազապարտ Բ. մկ. դ. 47. չարել «չար՝ վատ խօսիլ» Նանայ. 184. չա-րանդակ «չար» (նորագիւտ բառ՝ կազմուած չար բառից՝ բովանդակ և այլանդակ բառե-րի հետևողութեամբ) Ուխտ. Բ. 104. զչարիլ կամ զչարանալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 21. բ. թես. (որ և գրուած սչարիլ Մխ. երեմ.). ընդչարիլ Ճառընտ. չարչարել ՍԳր. Ոսկ. մ. բ. 10 (նը-շանակում է նաև «իւղ հանելու համար կաթ հարել». ինչ. Կաթն չարչարելով լինի իւղ. Տաթև. ձմ. կա. և այս իմաստից է բխում չարչրուկ Վն. (ծծկ.) «ժաժիկ», Շտխ. «թան, ջրով հարած մածուն». նոյն է նաև Տաթև. ձմ. ճիէ «Կաթն չարչարեալ լինի իւղ»). չար-չարիչ Ոսկ. մ. ա. 18 և ես. Եփր. ծն. ել. չարչարանք ՍԳր. Եւս. քր. Ոսկ. զուարթաչար Մծբ. ժամաչար Ոսկ. յհ. ա. 3. յիշաչար Վրք. հց. նախաչար Սեբեր. օրաչար Սսկ. յհ. ա-3. չարաբաստիկ, չարագոյժ, չարամտաբար, չարանենգ, չարախինդ, չարախնդաց, չարա-խնդութիւն (նոր բառեր) ևն։ Մրղ. Պլ. Ռ. Սեբ. չարչըրէլ, Խրբ. Տփ. չար-չըրիլ, Հմշ. չարչարուշ, չարչըրուշ, Մկ. Սվեդ. չmրչmրիլ, Գոր. Ղրբ. չրչա՛րէլ, Ագլ. չրչա -րիլ, Վն. չmրչըրել, Տիգ. չmրչըրիլ, Զթ. չայ-չայիլ, չարչարիլ.-Սղերդի արաբախօս քրիս-տոնեաներն ունին չար (Բիւր. 1899, 116)։ Նոր բառեր են՝ չարանալ, չարաչիք, չարիկ-չարիկ, չարխափան, չարոց, չարք, չարունք, չարչրկել (>Ննխ. չարչըգէլ), չարքաշ, չար-չարմունք են։


Սեմագիր, գրաց

cf. Սեմիար.

• = Յն. σημειογράφος հոմանիշից, որ կազ-մուած է σημεῖον «նշան» և γράρω «գրել» բա-ռերից։ Յոյն բառի առաջին մասը տառա-դարձուած, երկրորդ մասը թարգմանուած է հյ. գիր, ճիշտ ինչպէս վրաց. სიმიათა-ϑნე-რალი սիմիաթա-մծերալի «արժանայիշա-տակ բաների գրող, nисатель достопри-мeчaтельносcтeиl» (Չուբինով 1174)։-Հիւբշ. 378։


Սրահ, ից

s.

drawing-room, hall, saloon;
curtain;
church-porch, portico, court;
corridor.

• , ի հլ. «մեծ սենեակ, դահլիճ. 2. սրահի մէջ կախուած վարագոյր կամ պատի զարդ» ՍԳր. որից սրահակ «փոքր սրահ կամ վրան. 2. սենեակի մէջ կամ դռան վրայ կա-խուած վարագոյր, առագաստ» ՍԳր. Ագաթ Բուղ. Ոսկ. (յաճախ սխալմամբ գրուած սը-րահանգ, որ տե՛ս). Եղիշ. ը. 156. սրահակա-ձև Ագաթ. սրահականք «ստոյիկեան փիլիսո-փաները» Ոսկիփ. ընդարձակասրահ Եփր. վկ. արև. 38, երեքսրահեան Եզեկ. Խբ. 3, 6։ Նոր բառեր են ճաշասրահ, թատերասրան, խաղասրահ, պարասրահ, նախասրահ։


Սքինոս

s.

sedge, rush;
rush-rope.

• Ուղիղ մեկնեց ՀՀԲ։ Չունի ՆՀԲ. իսկ ՀԲուս. նոյն է դնում նախորդի հետ՝ նկատելով հանդերձ թէ խիժաբեր ծառն ու ևնիւնը տարբեր բաներ են։ Վերջին անգամ ուղիղ մեկնեց Նորայր ՀԱ 1924 73։


Պուտ

s. bot.

s. bot. anemone, wind-flower;
poppy, corn-poppy.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. պուդ, Ննխ. Պլ. Ռ. բուդ «կաթիլ», Խրբ. բուղ «կէտ», նոյն է նաև Տփ. պուտ «մի քիչ, մի փոքր կտոր» (օր. մի պուտ հաց), որ բխում է «կաթիլ» գաղափա-րից, իբրև նշան փոքրութեան. հմմտ. Պլ. բուդ մը, բուդիգ մը (<պուտ մի, պուտիկ մի) «մի քիչ, սակաւիկ ինչ» (նախ հեղուկ բաների համար ասուած, յետոյ ընդհանուր գործածութիւն ստացած). այսպէս նաև Ղրբ. մի՛կա «մի քիչ», որ յառաջանում է մի կաթ «մի կաթիլ» ձևից։


*Ջոջ

s.

great, grand.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ջ'ոջ՝, Վն. նոչ (սեռ. ճիւ-չիւ), Մրղ. ճուչ, ճէօչ, Սլմ. ճէօչ, Մկ. ճիւ, Ռ. չօչ. բառս գործածական է նաև Ապ. Արճ. Բլ. Բղ. Խ. Խլ. Նփ. Սր. Ոզմ. Տիգ.։ Նոր ռա-ռեր են ջոջանալ, ջոջագլուխ, ջոջիկ, ջոջկիկ, ջոջութ, ջոջպապ, ջոջւոր, ջոջցնել, ջոջնաևt, ջոջահոգի, ջոջագլխանակ։-Հին հայերէնից աւանդուած է մեզ Ջոջիկ անունը. այս անու-նով յայտնի են Ջոջիկ եղբայր Վազգէնի՝ բդեշխի Վրաց. ամուսնոյ ս. Շուշանկայ (Ե դար), Ջոջիկ վաներէց Արամունից (608 թ.) Ջոջիկ իշխանաց իշխան Տայոց (Ժ դար). Այս վկայութիւնները հասցնում են ջոջ բա-ռի հնութիւնը մինչև Ե դար


Ջով

s.

leafy branch.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. youo-ձևից, որ միջին ձայնդարձն է *yeuo-բառի. նշանա-կում է «ցորեն, գարի, կորեկ կամ նման մի բոյս, խոտ, արօտ». ժառանգներիո հմմտ սանս. [other alphabet] yava-«ցորեն, գարի, կորեկ». [other alphabet] yavasa «խոտ, արօտ, մարգ», զնդ. սι︎ уava-«ցորեն», yəvīn-«արտ», ya-vañha-«արօտատեղի», պհլ. jav, yav, պրս. [arabic word] ǰav, քրդ. je, jau, yo «գարի», օսս. yau, yáu, yeu «կորեկ», բելուճ. ǰo, jav «գարի», յն. ζειαί, ζεαί «կարմրահատ ցորեն», լիթ. ǰavai «ցորեն», ǰaviena «ցորենի արտ», iauja «ցորենի չորանոց», ռուս. овинъ, ուկր. бvyn «ցորենի որաները չորացնելու յարկ». միջին ձայնդարձն է ներկայացնում յն. φυσί-ζοος «ցորենաբեր, պտղաբեր, սնուցիչ» բարդի երկրորդ եզրը (Pokorny 1, 202, Boī-sacq 307, Walde 400, Trautmann 107, Horn § 428)։-Աճ.


Ջուր, ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

• , ո հլ. (նաև ջուրբ, ջուրց, ջուրբք) «ջուր» ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. Եզն. որից բազմաթիւ ածանցներ. յիշենք դրանցից մի քանիսը. ինչ. ջրել ՍԳր. Եզն. Ագաթ. Եփր. թգ. Ոսկ. մտթ. ջրիչ «ջնջող, ոչնչացնող (դեղ)» Ոսկ. փիլ. 501, (խռովութեան) Ոսկ. հռովմ. 255 (երկուսն էլ չունի ՆՀԲ), ջրի Սե-բեր. Վեցօր. ջրաբաշխ Բուզ. ջրածին Ագաթ. Վեցօր. ջրարբի ՍԳր. Վեցօր. Կոչ. Ոսկ. ես. ջրգող Եւագր. ջրմուղ ՍԳր. ջրթափիլ «ար-բունքի հասնիլ» Բուզ. Յայսմ. յնվ. 3 (հմմտ. պրս. ābpušt «սերմն մարդոյ»), անջրդի ՍԳր. (ներգ. յանջրդոջ Ոսկ. ես. էջ 308), ջրհեղ «առնի» Տաթև. հարց. 241 (չունի ԱԲ). ձիւնաջուր Մծբ. աղաջուր «մարդոց տականք» Ոսկ. ես. 318 (աղաջուրք ի փիլիսոփայիցն). ջրատուն «արտաքնոց» Վրդ. առ. 126. շնջրի Վեցօր. ուղխաջուր Ա. մակ. ժէ. 37. խորա-չուր Մծբ. յաղթաջուր, լորդաջուր Վեցօր. ջրձգել «ջուր սրսկել» Փոնց. էջ 47, ջրմուտ «առուն նեոս մտած տեղր» Սմբ. պտմ. 123. ջրել «առուն դուրս եկած տեղը, ջրի ելք» Սմբ. պտմ. 123, ջրկից «գետախառնուրդք կամ երկու առուների միացման տեղը» Օր-բել. 50, ջրթափ, ջրաթափ «ջրվէժ» Օրբել. 169, 149 (հինգն էլ նորագիւտ բառ)։ Նոր բառեր են անդրջրհեղեղեան, ջրաբաշխական, ջրաբուժութիւն, ջրհանակիր, ջրալի, ջրանցք, ջրոտ, ջրաներկ ևն.-Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788 Սանկպետ. էջ 104 ունի ջրատ «գաւաթ, крущка»։


Նարօտ, ուց

s.

dye, tincture, hue;
thread, ribbon or tissue of various colours;
broidery or needle-work of divers colours;
*cockade, rosette;
— կենաց, thread of life.

• , ու, ի-ու հլ. «գոյնզգոյն թել կամ հիւսուածք» Դատ. ե. 30. Եզեկ. իէ. 16, 25. Ագաթ. Բուզ. Մանդ. որից նարօտաներկ «ներկարար, թել ներկող» Սեբեր. Վեցօր. 152 հարօտաներկութիւն Կանոն.։


Նաւասարդ, ի

s.

the first month of the ancient Armenian calendar, (August).

• ԳՒՌ.-Երև. նավասարթ, Ագլ. նվա՛սառդ, Ղրբ. նվա՛սարթ «նաւասարդի մէկը, որ մինչև հիմայ տօնում են. տարւայ մէջ այսօ՜ր մի-այն եփում են հերիսան, ինչպէս որ Պօլսում յունվարի 1-ին եփում են անուշապուրը», Սլմ. նավասարթ, նավըսարթ «նոյեմբերի 13-ը, երբ նախրաթողն է և երբ վարձուած ծառաները արձակւում են», Հճ. նավասօյդ՝, նավասօրդ՝։

• ՓՈԽ.-Աղուաներէն նաւասարդուլ (ըստ Վանակ. տարեմ. և Տաթև. հարց. 201 բուն նշանակում է «նաւասարդեցի» և Հայկի թոռ-ներից մէկն է1).-գրուած է նաւասարդուս կամ նաւասարդոս (ձեռ. Պարիզի Ազգ. մա-տեն. л 114, fol. 43, ըստ Dulaurier, Kech. s. la Chron. arm. 1859, էջ 167)։ Սալմաս-տի թուրքերի մէջ էլ գործածական է նավա-սարթ ձևով և «նոյ" 13, նախրաթող» նշա-նակութեամբ։


Յաւանակ, աց

s.

ass' foal or colt, young donkey or ass.

• -Պհլ. *yavānak նուազական ձևից. սրա հետ հմմտ. զնդ. [syriac word] yavan-(կարդա՛ уuvan-). պհլ. [other alphabet] yuvān, պազենդ. ǰūvān, պրս. [arabic word] ǰuvān, javān, բելուճ. jūvān, աֆ-ղան. ǰavān, քրդ. ǰuvān, բոլորն էլ «մատառա-տի, երիտասարդ» (Horn § 429)։ Պարսիկ բա-ռից են փոխառեալ թրք. ǰivan «մատաղատի թարմ երիտասարդ», սերբ. džuvan, adžuvan ռում. džuban «սիրահար»։-Իրանեան բա-ռերի ցեղակիցներն են լտ. ǰuvenis, սանս. yuvan-, yuvā, լիթ. jáunas, լեթթ. jauns, հսլ. junū, հռուս. унъ, ռուս. юныи, գոթ. iuggs, հբգ. jung, հիսլ. ungr, հիռլ. ōa oam, oc, ōac, կիմր. ieuanc, բրըտ. iaouank, youanc, անգսք. geong, անգլ. уoung, հոււ-jong (Kluge 234), որոնք բոլոր նշանակում են «երիտասարդ, մատաղատի». բոլորի ար-մատն է հնխ. yeu-«երիտասարդ» (Pokorny 1, 200), որ հայերէնի, ինչպէս նաև յունարէ-նի մէջ պակասում է։-Բառիս բուն իմաստր լինելով «մատղաշ, մատաղատի, փոքր», զա-նազան լեզուների մէջ յատկացուած է նշա-նակելու զանազան անասունների փոքրը. ինչ. լտ. jūnīx «մատաղատի կով», ǰuvencu-«փոքր կով կամ ցուլ», հսլ. ǰunici «մատաղ ցուլ», ǰunica «մատաղ կով», ուկր. june'c' «զլիկ, փոքր ցուլ», բուլգար. junica «երինջ», սերբ. junica «հորթ», լեհ. գւռ. junosza «գառնուկ» ևն (Berneker 459, Walde 400, Trautmann 106)։ Նոյնը եղած է և հայերէ-նի մէջ, ուր այլ ևս ընդհանուր իմաստը կո-րած է. տես և ուլ բառի տակ, որ նոյնպէ» նախնաբար ունէր ընդհանուր «ձագ» նշա-նակութիւնը։ Իմաստի զարգացումը ճիշտ ա՛յն է, ինչ որ Մոկաց արդի բարբառով ջըվան «քուռակ» (տե՛ս Ազգ. հանդ. է, էջ 253 ա)։ Այսպէսով մի կողմից «սիրահար» (ռում. džuban) և միւս կողմից «քուռակ» (Մկ. ջըվան) միևնոյն բաներն են1-Հիւբշ. 198։ ըվա՛նակ, Պլ. Ռ. Սեբ. ավանագ, Տիգ. mվm-նmգ, Զթ. ավանօգ, ավանոգ, Հճ. ավանօգ, բոլորն էլ նշանակում են «էշ, մեծ էշ»» Այսպէսով բառը հասել է ճիշտ հակառակ իմաստին։ Յոյց տալու համար թէ հին լեզուի մէջ (գոնէ մինչև ժԳ դար) յաւանակը էշի իշոյ. Մտթ. իա. 5.-Գտանիցէք էշ կապեալ և յաւանակ ընդ նմին. Մտթ. իա. 2.-Զնա էշն պառաւ և զսա յաւանակն տրմուղ. Մանդ. սիր. 7.-էշ մի էառ զաւանակն իւր... և ասէ աւանաևն, որ է քուռակն, լալով. Վա՛յ մայր եմ... Վրդ. առ. 118։


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

• = Պհլ. գւռ. *margar-ձևից. այս բառը թէև աւանդուած չէ գրականութեան մէջ, բայս նոյնն են հաստատում սրանից ածանցուած նորագիւտ սոգդ. mārkrāy, mārkarāk «կա-խարդ» (Gauthiot, Gram. sogd. էջ 77). mārkrāyt «գուշակք, վհուկք» (եզակին պի-տի լինի *mārkarē), որոնք գործածուած են Մանիքէական գրուածքների մէջ (Meillet BSL 1965)։ Բառիս հնագոյն ձևն է զնդ. *maϑra-kara-, որ կազմուած է զնդ. [arabic word] ︎ maϑra-«բառ. Ս. Գրքի խօսքերը» և ❇ kara-«գործող, կերտող» բառերից. հմմտ. նոյն բառից ածանցուած ուրիշ ձևեր. ինչ. զնդ. ❇ maϑran-«կանխասաց. կանխագուշակ, մարգարէ» (Գաթաների մէջ գործածուած է միայն Զրադաշտի համար), ❇ maθro-pərəsa-«Աւես-տայագէտ», mղϑrə-baešaza- [arabic word] ︎ կամ («սուրբ» ածականով) [arabic word] ︎ xe18 maϑrəm-spəntəm-baesaza-«բանիւ սրբով բժշկող». հմմտ. նաև սանս. [other alphabet] mántra-«ծիսական կամ մոգական բանա-ձև», որից [other alphabet] mantrayati «ծիսական կամ մոգական բանաձևեր արտասանել», [other alphabet] mantrakāra «երգահան, եր-գասաց», [other alphabet] mantravādin «կախարդ, մոգ, որ զանազան մոգական բա-նաձևերով հիւանդների վրայ աղօթում ու բժշկում է»։ Ըստ այսմ մեր մարգարէն էլ, որ զրադաշտական կրօնից փոխառեալ բառ է, նշանակում էր նախապէս այն արևելեան կարդացողները, որոնք Ս. Գրքերից զանա-զան աղօթքներ կարդալով հիւանդների վը-րայ, բժշկում էին նրանց, և կամ այդ գըր-ուածքներից գուշակութիւններ էին հանում. Քրիստոնէութեան հաստատութեամբ բառը նոր գաղափարների դրոշմն ստացաւ և նոր իմաստով սրբագործուեցաւ. այնպէս՝ ինչպէս պատարագ բառը հասարակ և աշխարհիկ «նուէր» նշանակութիւնից՝ անցաւ քրիստո-նէական քաւութեան պատարագի իմաստեն։ Արիական բառերին ցեղակից են յն. μάντις «մարգարէ», μαντεία «մարգարէութիւն, պատգամ», μαντοσύνη «մարգարէական գի-տութիւն», որոնք բոլորը միասին ծագում են հնխ. men-«մտածել» արմատից (Boisaq 609)։


Մարտիրոս, աց

s.

martyr.

• Հներից Երզն. լս. մեկնում է մարտ բառով. «Մարտիրոս, զի մարտեաւ ընդ երևելի և աներևոյթ թշնամւոյն. վկայ՝ զի վկայեաց բազում չարչարանօք»։ Նո-րերից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ, յետոյ, ՆՀԲ։


Հովիւ, վուի, վուաց

s.

pastor, shepherd, herdsman, neatherd;
հովուի գաւազան or բիր, shepherd's rod or staff, wild thistle, dipsacus sativus, damasonium;
մանուկ —, shepherd-boy;
աղջիկ —, shepherdess, shepherd-girl, shepherd-lass.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ovi-pā «խաշնա-պահ, հովիւ» ձևից. սա մի հին բարդութիւն է, որի մասերն են՝ հնխ. oui-«ոչխար»+pā «արածել, արածացնել». առաջինի ժառանգ-ներն են սանս. avi, յն. οίς, լտ. ovis, ումբր. oui, uvef, հիռլ. ōi, լիթ. ovis, լեթթ. avs, հսլ. ovica, ռուս. овцa, հիսլ. er, անգսք. ēowu, ēowe, հսաքս. ewi, հբգ. ouwi, ou. բոլորն էլ «ոչխար» (Pokorny 1, 167, Walde 550, Boisacq 692, Trautmann 20). երկրորդից ունինք՝ լտ. pāsco, հսլ. pasa, pasti «արածել», յն. πῶῦ «հօտ» ևն (Po-korny 2, էջ 72-73)։ Երկու արմատները առանձին պահուած չեն հայերէնի մէջ։ Հնխ. owi-նշանակում էր «ոչխար», առանց սեռի խտրութեան. այս վիճակը պահում են դեռ սանս. յն. և լտ. լեզուները. գերմանականում և կելտականում վերածուեց իգականի, լի-թուաներէնը նոյնպէս պահեց իգականի հա-մար, արականի համար ստեղծելով āvinas «խոյ». իսկ սլաւականը մասնիկների տար-բերութեամբ զանազանեց ovъ-nъ «խոյ» և ovь-ca «մաքի» (տե՛ս Ernout-Meiliet 684)։


Հոր, ոյ, ոց

s.

well, cistern, tank;
ditch-gully.

• , ի հլ. «մէկի աղջկայ ամուսինը, փե-սայ» Փիլ. ժա. էջ 187. «Հորք փոխանակ որդւոց են աներոցն և փոխանակ հարց հո-րիցն աներքն». (լուսանցքի վրայ մեկնուած է «փեսայ»). այս երկուսից դուրս ուրիշ վը-կայութիւն չկայ։


Հոր, ի, ից

s.

son-in-law.

• , ի հլ. «մէկի աղջկայ ամուսինը, փե-սայ» Փիլ. ժա. էջ 187. «Հորք փոխանակ որդւոց են աներոցն և փոխանակ հարց հո-րիցն աներքն». (լուսանցքի վրայ մեկնուած է «փեսայ»). այս երկուսից դուրս ուրիշ վը-կայութիւն չկայ։


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. fravartīkan «Աւելեաց», պազ. fravardyān «Աւելեաց» (բայց այժմ փարսիների մօտ նշանակում է «իրենց տարւայ վերջին 10 όրերը, սրա մէջ հաշուելով նաև մեռելոց յի-շատակին նուիրուած mukhtād-ի տօնի օրը և իրենց ֆրավաշին»), պրս. farvardagān, farvardiyān «Աւելեացի հինգ օրերը՝ որ Պարսիկները տօնում են ի յիշատակ մեռե-լոց». ասւում է նաև fordagān, fordayan, pordgān, pordyān (ըստ. Vullers), fordigān. fordiyān, pordigān, pordiyān (Lagarde, Gesam. Abhd. 161), faryadīn. farvardīn «է անուն առաջնոյ ամսոյ արեգակնային ա-մի, որ և ըստ հռոմայեցոց ասի մարտ. 2. է անուն իննևտասաներորդի աւուր իւրառան-չիւր ամսոյ արեգակնային ամի. և է կանոն Պարսից, զի մինչ անուն աւուրն գայցէ հա-մեմատ անուան ամսոյն, զօրն զայն օրհ-նեալ և շնորհաւոր համարեալ առնեն տօն ցնծութեան», farvardiyān, farvardigān «5 աւուրք աւելեաց» (ԳԴ), Խուարէզմի բարբա-ռով ❇ rōcinā (<*hrotina


Ձագ, ուց

s.

the young of any animal;
— թռչնոց, young of a bird, nestling, brood;
young sparrow;
— հաւու, chick, small chicken, pullet;
— կենդանեաց, young one, little one of animals, pup, whelp, cub;
cf. Կորիւն;
—ունք, the young or little ones, the progeny;
բբիւն —ուց, the chirping or twittering of nestlings;
—ու or —ի լեզու, cf. Ճնճղկի՞՞՞լեզու;
— մատն, little finger;
—ս հանել(հաւուց), to brood, to sit on eggs;
(անասնոց) to have young, to litter, to bring forth.

• , ու հլ. «հաւի, թռչունի կամ չոր-քոտանու ձագ» ՍԳր. «ճնճղուկ» Յոբ. խ. 24, Ղկ. ժբ. 6, 7 (յետնաբար կայ ձագունք Կլի-մաք.). միջին հյ. ձագ նշանակում է «թըռ-չուն», ինչպէս ունին Քուչ. 43, Միխ. աս. 29-31. այս արմատից ունինք ձագս հանել «թուխս նստիլ» ՍԳր. ձագախառն Ես. կ. 8 ձագասնոյց Պիտ. ձագասնիլ Փիլ. ձագարան Եպիփ. բարոյ. ձագացեալ Ոսկ. ես. նմա-նութեամբ փոքր բաների համար ասուած. ինչ. ձագ մատն «ճկոյթ» Ոսկիփ. (գրուած ձագ մատ Տաթև. ամ։ 475). կարասձագ «փոքր կարաս» Վստկ. 114. հաւձագ Մխ. բժշ. (Քաջունի Գ. էջ 147 ունի ձագուռ «վա-ռեակ»)։ Սրանից են նաև մի քանի բոյսերի անուններ. ինչ. ձագտխոտ կամ ձագխոտ (գրուած նաև ծագախոտ) «erysimum grae-cum Boiss. et Heldr.» (ըստ Տիրացուեան. Contributo § 149), ձագի դեղ «լտ. melis-sa», ձագի լեզու «լտ. lingua avīs» (տե՛ս ՀԲուս. § 1762-4)։


Մախիզ

cf. Մախիզեալ.

• «տգեղ» Փիլ. լին. 308, 323. Անյ. ստոր. Մագ. որից մախիզեալ Մագ. առաջին բառի «տգեղ» նշանակութիւնը պարզ երևում է հետևեալ օրինակից. «Եթէ մախիզ, ոչ ևս գեղեցիկ» Անյ. ստոր.-Հին Բռ. դնում է մա-խիզ, մախիզեալ «անտեղեակ, անյայտ, աներևակ», Բառ. երեմ. էջ 202 մահիղ «տգեղ», բայց և մախաղ (էջ 201) «անյայտ. զաշաւակ, զազիր, սով»։ ՆՀԲ մեկնում է «զզուելի, գարշ, աղտեղի, զազիր, անարգ». այսպէս և ՋԲ. բայց ՋԲ (ինչպէս նաև ԱԲ) աւելացնում են տմախիզ «յօժարութեամբ», որ սխալ ընթերցման արդիւնք է։ Նորայր, Բանաս. 1900, 138 մախիզ և մախազ իրար է միանցում և սխալ գտնելով մախաი «ա-նառակ» նշանակութիւնը, երկուսն էլ մեկ-նում է «տգեղ». բայց միևնոյն ժամանակ մախիզ, մախիզեալ հասկանում է «անյայ-տական, աներևակ»։ Մէնէվիշեան, Մագ. գա-մագտ. էջ 26, 98, 129 դնում է մախիզ «ան-յայտ», մախիզեալ «անտեղեակ», որից նաև Ար. ՀԱ 1929, 253։


Նեպակ

cf. Նեպուկ.

• , ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։


Նեռն, ռին, ռինք

s.

antichrist.

• =Ներոն կայսեր յունաձև Νέρων անունից ձևացած. (Ներոն<լտ. Nero նշանակում է բուն «ուժեղ» և ծագում է հնխ. ner-«այր, մարդ» բառից. հմմտ. սանս. nár-, զնդ. nar, պրս. nar, յն. ἀνήρ ևն. Walde 517)։ Այս ևայսեր վերայ արդէն Յայտ. ժգ. 18 մի ակ-նարկ կար՝ իբր դերաքրիստոսի վրայ. «Աստ է իմաստութիւն. որ ունի միտս՝ համարեսցի զթիւ գազանին. թիւ եղեալն մարդոյ և թիւ անուան նորա և այս. վեց հարևր վաթսուն և վեց»։ Ներոնի անունը տառահաշւով հա-նում էին 666 և քրիստոնեաներից ջատերը ա՛յնպես ընդունեցին նրան՝ իր հանած մե։ ծամեծ հալածանքների աատճառաւ հմմտ Ոսկ. բ. թես. «Խորհուրդն անօրէնութեան արդէկ իսկ զօրանայ. զՆերոնէ ասէր, որպէս թէ օրինակ էր Նեռինն»։-Հիւբշ. It' 19, 472։


Ներկ, ոյ

s.

tint, dye, colour;
— կոշկաց, shoe-blacking.

• . ո հլ. «ներկ» Բրս. մրկ. Յայսմ. Գնձ. որից ներկանել ՍԳր. Ոսկ. ես. Եփր. ծն. կամ ներկել Սեբեր. Ոսկ. մ. բ. 5. Վեզօր. 152 կամ ներկուլ Ոսկ. հռովմ. 326. ներկագործ Արծր. ներկած Մանդ. Շար. ներկածոյ Խոր. ներկուած Եփր. թգ. Եղիշ. ծիրանաներկ Եւս. պտմ. անձերկ Մանդ. երանգաներկութիւն Փիլ. նխ. երփնաներկ Մծբ. ինքնաներկ Գէ. ես. լուսաներկ Մագ. ծաղկաներկ Փիլ. սևա-ներկ Վեցօր. մեղսաներկ Վրդն. օրին. և սղ. նարօտաներկ Սեբեր. Վեցօր. 152 ևն։ Նոր բառեր են իւղաներկ, ջրաներկ, ներկարար, ներկանիւթ, ներկապնակ, ներկատուփ ևն։


Նիգ, նգաց

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

• , ի-ա հլ. «դռան ետևր ձգուած սող-նակը. 2. գերանները կամ սիւները իրար կա-պելու համար խոտորնակի ձգուած գերան կամ ձող» ՍԳր. Եփր. դտ. 343. «մեծ և ծանր բաներ շարժելու լծակ, լոմ» Յայսմ. փետ՛ 14. Նիւս. կազմ. Երզն. մտթ. «ձողաձև կամ գերանաձև լոյս՝ որ երևում է ամպերում» Արիստ. աշխ. «իբրև բանտ ծառայող քարա-հանք. latomia» Փիլ. նխ. բ. 48. «սանդի. տոռ, հաւանգդաստա» Նոնն. 31. որից նգա-բեկել «փայտով կամ երկաթով մխտել, ցըն-ցել, խախտել» Ոսկ. հերոդ. նգել «տեղից խախտել» Նիւս. կազմ. Վրդն. ծն. «ճխտել, թխմել» (օր. բարձը բերանը թխմել) Մամիկ 45. նգախարխար Պտմ. աղէքս. Խոր. կարծ-րանիգ Եղիշ. թղմ. 297. երկաթանիգ Ճառ-ընտ. պղնձանիգ Գ. թգ. դ. 13։

• ԳՒՌ.-Ախց. նիք «դուռը փակելու համար յետևից գցուած ձողը», Խրբ. նիք՝, Ագլ. նագ՝ նոյն նշ։-Հին Ջղ. նիկը «ծանր բաներ շար-ժելու երկաթ ձող, լինգ» (գրուած է նինգ Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788. էջ 90, 119), Սիփ. նիգ (ըստ Ամատ Հայոց բառ ու բան, էջ 248), Երև. Բլ. Շիր. լինգ. (ըստ այսմ վերջինիս ծագման ըն-թացքն է եղել՝ նիգ-ն յաւելուածով՝ նինգ -առաջին ռնգականի տարանմանութեամբ էլ՝ լինգ, ինչպէս բացատրեց Արշակ Տօնեան դասախօս մեր համալսարանում)։-Թերևս նոյն է նաև Կր. Ննխ. Պլ. նիք «մի տեսակ փորկապութիւն, epreinte», նիք տալ Ակն. Կր. Մշ. Շիր. Պլ. «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու կամ ծննդկանի՝ երախան արգանդից դուրս քշելու համար), որից Տփ. լքէցնիլ «փորը քիչ քիչ և ցաւով դուրս գալ»։


Ոյծ

adj. adv. s. fig.

cold;
apart, aside;
—ք, hiatus, gap, chasm;
coldness.

• «պաղ, ցուրտ, զով, հով» Ոսկ. մ. -ա. էջ 12. Ճառընտ. Հին բռ. «զատ, հեռու, մէջերը սառնութիւն մտած» Եփր. ել. էջ 163. որից ուծանալ «սառելով բաժանուիլ մէկից, անսիրելութեամբ իրարից հեռանալ», Յոբ. լթ. 16. ուծացուցանել «սիրտը սառցնել» Եղիշ. դ. էջ 72. Ճառընտ. ուծակեր «չոր. սառն բաներ ուտող, տաք կերակուր չուտող» Մանդ. էջ 129. ուծութիւն (չունի ՆՀԲ) «սիր-տը սառչիլը, չսիրելը» Ոսկ. փիլիպ. 360-


Ոստիկան, աց

s.

governor, prefect;
inspector, surveyor, commissary;
minister.

• = Պհլ. [other alphabet] ostikān (ostigan) = պազ. ōstiyān բառն է, որ նշանակում է «հա-ւատարիմ, վստահելի»։ Հին Հալրր մոտ հա-ւատարիմ էին կոչւում թագաւորին մօտիկ բարձրագոյն պաշտօնեաները. օր. Անան հա-ւատարիմ արքայի (Լաբուբ. =Խոր. բ. 30). Ես Թէոդոս և Աբոս հաւատարիմք արքայի (Վրք. և վկ. ա. 500). Ասէ դահճապետն ցհա-ւատարիմ թագաւորին (Վրք. և վկ. բ. 113) -Աճ.


Որեար, երոյ, եարոյ

s.

people, men, folks, persons;
աւագ —, nobility, noblemen, gentlemen.

• 334 սումեր. uր «որ, մարդ» և հյ. որ։ Karst, Յուշարձան 403 սումեր. eri «մարդ», 408 սումեր. ur «մաոռ»։ Պա-տահական պիտի լինի վրաց. ერი երի, ჭერი հերի «ժողովուրդ», որ դնում է Ա-ճառ. Արրտ. 1910, 181 և որ չի ընռու-նում Ա. Շահնազարեան, Արրտ. 1910, 572։ (Վերջինս ասում է թէ որեար գոր-ծածւում է միայն ազնուականների հա-մառ. ճիշտ չէ այս. հմմտ. Ծն. լդ. 21, 22, Սարգ. բ. յհ. Անկ. գիրք առաք. 306, բոլորն էլ սովորական մարդոց համար գործածուած. առաջին երկուսի դէմ էլ յն. ἀνϑρωποι, հմմտ. մանաւանը ծառա-յորեար բառը, որ ցոյց է տալիս թէ ծա-ռաների համար էլ կարելի է որեար ա-սել)։ Grammont MSL 20, 224 ցեղա-կից է դնում որ յարաբերականին։ Ղա-փանցեան, Նոր ուղի 1929 յնվ. էջ 339 որ «իշխան, տէր»։


Ու

conj.

and.

• «և». հների մէջ անկախարար շատ քիչ է գործածուած. օր. Զմանկտւոյ զրոյց խօսիք ու զշաղփաղփութիւն. Ոսկ. եբր. ժա. = Գարդմանակ ոսկի արծաթ ու ի պատիւ գլխոյ՝ հանգոյցք թագի. Բուզ. ե. 38. բայց այս և նման ձևերը կարող են յետին ներմու-ծութիւններ լինել։ Աւելի յաճախ գտնում ենք բարդութեանց և ածանցմանց մէջ՝ որոնք նուազ կասկածելի են. ինչ. եօթնուտասն, եօթնուտասներորդ ՍԳր. ութուտասն, ութու-տասաներորդ ՍԳր. պարտուպատշաճ Ոսկ. ես. և մ. ա. 13. Եփր. օրին. և թգ. մարթու-պատշաճ Կոչ. զինչուզինչ Ոսկ. մտթ. ա. 19. հարցուփորձ Յոբ. լա. 14. այրուձի ՍԳր. և մանաւանդ իբրու «իբրև» Ագաթ. յետնա-բար դարձել է սովորական շաղկապ. մա-նաւանդ տաղաչափութեան մէջ. ինչ. Նար. տաղ. Յս. որդի. Շնորհ. եդես. ևն (տես Այտնեան, Քննակ. քեր. էջ 64). ձայնաւորի մօտ դառնում է մհյ. ուվ. հմմտ. Անսիզք 27, 77. Տֆնտէ ու վուրանայ. Ուզէ համբե-րութիւն ու վօր։


Ունգ, ընգոյ, ընգոց

s.

chaff, straws, trifle.

• ՆՀԲ լծ. թրք. եօնկա, ուն, եօն։ Lag. IIrgesch. 803 սանս. panka։ Petersson KZ 47, 267-8 կցում է հբգ. sanga, մբգ. sange, գերմ. Sange, Sangel, անգլ. գւռ. sangle «հասկեփունջ» և յն, ἄχορον «յարդ» բառերին, բոլորը միա-սին հանելով հնխ. songh-, sngh. ար-մատից։ (Կրկնում է Pokorny 2, 510, առանց կասկածի)։ -Այս մեկնութիւնը սխալ է. «փոշի» և «հասկ» բոլորովին տարբեր բաներ են. սխալը յառաջանում է նրանից, որ Petersson կարծում է թէ հյ. ունգ նշանակում է նաև «bundle of straw in which some grains of corn remain-յարդի կապոց, որի մէջ ցորե. նի հատիկներ էլ են մնացած»։


Շայեկան

cf. Շահեկան.

• = Կազմուած է շահ բառից՝ -անան մա. նիկով (հմմտ. պատուական)։ Այսպէս ըն-դունելու առ երևոյթս հակառակ են հե-տևեալ պարագաները. 1. Հ-ի փոխարէն յ ձայնը՝ որ աւելի սովորական է երևում և յատկապէս գտնւում է բառիս հնագոյն վկա-յութեան մէջ՝ Եբր︎ զ. 7։-2. Իբր յօդակապ դրուած ե ձայնաւորը՝ փոխանակ ա, ինչպէս ունինք շահական, շահականացու Մծբ.։--3 Բառս ո՛չ այնքան «շահաւէտ» նշանակու-թիւնն ունի, ինչպէս պէտք էր, որքան բաւա-կան տարբեր իմաստներ. օր. Եբր. զ. 7 «Ծը-նանիցի արդիւնս շայեկանս» հատուածում դրուած է յն. εδϑετον «յարմար, պատշաճ» բառի դէմ. միւս վկայութեանց մէջ զործած. ուած է ամպի, անձրևի, պտուղների, բոյսերի համար ևն (տե՛ս ՆՀԲ)։ Այս պատճառներից ռրդուած՝ ոմանք բառս համեմատում են պհլ. šayakān, պրս. [arabic word] šāyagan, šaygāu «լարմար, պատշաճ, բազում, առատ, ընդար-ձակ (յատկապես գանձի համար ասուած)» ձևերի հետ (հմմտ. տակը) և իրանեանից փոխառութիւն են դնում։ Բայց այս նմանու-թիւնը պատահական է և հայ բառը կապ չու-նի իրանեան ձևերի հետ։ Հակառաև աատճա-ռառանութիւնները կվերանան, երբ նկատենք թէ՝ 1. յ ձայնի փոխանակութիւնը գտնում ենք նաև շայել<շահել ձևի մէջ. 2. ե յօդա-կապը այնու ամենայնիւ իրանական ձևերով էլ չի կարող մեկնուիլ. (ընդհակառակը պէտք է կարծել թէ աւելի բանաւոր է մեկնել շահ բառով, ենթադրելով թէ սրա հնագոյն ձևը եղել է ուղ. *շահի, որից ստացուել է *շա-հիական>շահեկան, ճիշտ ինչպէս ունինք վաղ (հնագոյնը *վաղի) ձևից՝ վաղեմի (իբր *վաղիամի). 3. նշանակութեան զարգացումը զուտ հայկական է, որ գտնում ենք նաև շա-հաւոր, շահաւէտ, մանաւանդ անշահ «յոռի, ռէշ» բառերի մէջ (հմմտ. գւռ. անշահ տանձ, խնձոր ևն). 4. իրանեան բառերը գալիս են sah «թագաւոր» բառից, նշանակում են «թա-գաւորական» և էապէս համաձայն չեն մեր շայեկան բառի նշանակութիւնների հետ։-Հիւբշ. 309։ ՆՀԲ պրս. šāyasta «պիտանի, արժա-նի» ձևից։ Lag. Arm. Stud. § 1665 պրս. ygān, šahagān «առատ։


Շղուական

s.

female fineries, show, dress, attire.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Բրս. կան. որից և Վրք. հց. ձ. «Ո՜, և պարտ զարդարել հանդերձիւք կամ զգեստուք ստից, որ շղուականք կոչին»։ ՆՀԲ մեկնում է «կօշիկ զարդարուն, մոյկ պաճուճազարդ՝ կանացի», ԱԲ «կանանց հագուիլ սգուելուն՝ ծոմռկելուն վերաբերեալ բաները», Բառ. և րեմ. 246 (շղոկան ձևով) «փառամոլ կամ աշ-խարհական», Հացունի, Պատմ. տարազի, էջ 196 կցելով նախորդ շղուաբարոյ բառին՝ կարծում է կանացի բարքերին համեմատա-կան մի կօշիկ։


Պատիժ, տժոյ, տժի, տժոց

s. adv.

pain, punishment, chastisement, correction, penitence;
— մահու, condemnation, sentence;
առանց պատժոց or պատժի, with impunity;
անկանել ընդ պատժով, to incur, to deserve punishment;
— տալ, to order punishment or penance;
դնել — ի վերայ, to inflict punishment or chastisement;
զանիրաւութեան —ս արկանել զնովաւ, to punish his injustice.

• ՓՈԽ.-Վրաց. άატიჟი պատիժի «պատիժ, աշխատանք, յոգնութիւն, շփոթութիւն», სა-მატიჟო սապատիժո «պատիժ, տուգանք», ბატიჟება պատիժեբա «պատժել, ռատա-պարտել, տուգանել» (բայց և «հրաւիրել», ինչպէս և აბატიჟება ապատիժեբա, მამატი-ვება մապատիժեբա, ჩამატიეება չապա-տիժեբա «հրաւիրել»)։-Սղերդի արաբախօս քրիստոնեաները փոխ են առած badij «պա-տիժ» (Բիւր. 1899, էջ 116)։


Տորգ, ի

s.

cob-web, spider's web.

• ԳՒՌ.--Տորգ «ծանր բաներ վերցնելու գլանաձև փայտ» (Կոյլաւ, Բառ. գերմ. 815 ա), տորգ Ղք. «ոստայնանկի կազմած, դազգեահ», Ղրբ. «քառակուսի փայտերից կազմած, որի վրայ խալիչա են գործում»։


Տուն, տան, տանց

s.

house, habitation, home;
house, family, race, nation;
family, household;
goods, fortune;
house, commercial house;
couplet, strophe, stanza, verse;
— ադամայ, the human race, mankind;
— թորգոմայ, the Armenian nation;
— թագաւորի or — արքայի, the king's household;
— մատենագրաց, library;
— պղատոնեայ, Plato's Academy or school;
փայտակերտ, աղիւսակերտ, քարաշէն, քարուկիր —, wooden, brick, stone house;
հանգիստ, բնակելի, լաւ, մեծ, փոքրիկ, գեղեցիկ, տձեւ or անպիտան —, commodious, inhabitable, good, large, small, fine, wretched house;
հիմունք, որմունք, տան, the foundations, the walls of a house;
վարձելի կամ վաճառելի —, house to be let or sold;
— ի տանէ, տանէ ի —, from house to house;
արտաքոյ տան, ըստ — ն, out, not at home;
ի տան, at home;
կալ ի տան, to stay, to be at home;
ելանել ի տանէ, to go out;
մեկնել ի տանէ, չուել, to remove, to move;
դառնալ, գնալ ի —, to go home again, to come home, to go home;
— վարձել, to let a house;
վարձել զ— իւր, to let his house;
— շինել, կառուցանել, քանդել, to build, to pull down a house;
ական հատանել զտան, to break into a house;
շրջել տանէ ի —, to wander from house to house.

• (տան, տամբ, տանց, տամբք) «տուն կամ ուրիշ շինութիւն, ինչ. տառա-ւար, պալատ, ապարանք, եկեղեցի ևն», նաև սենեակ, վրան, տան բնակիչները, ազգա-տոհմ, ցեղ, փխբ. «ոտանաւորի տուն» ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. «տան յարկ» Եփր. աւետ 324 (Ի վերնում տան «վերի յարկում»). նշանակում է նաև «երկիր, աշխարհ». հմմտ. Անգեղտուն կամ Բուզանդի հետևեալ հա-տուածները. «Զմեծ տունն յԱտրպատական աշխարհին. Ձեռն իշխանութեան տանն Հա-յոց թագաւորին, որ էր զԱտրպատական աշ-խարհաւն. Զտուն թագաւորին Հայոց որ յԱ-տըրպատականին էր». մհյ. աղաւնեաց տունն «Աղուանք» Մխ. բժշ. 79. Վրազտուն, Պարս-կացտուն Դրնղ. 517, 518, 504. հմմտ. ասոր. bεϑ «տուն և աշխարհ»։ ինչ. d-beϑa d oslān «Աշխարհին Ոստանայ», bēϑ Mok-sāyē «Աշխարհ Մոկաց», ինչպէս նաև Կով-ևասի հայոց գործածած Վրաստուն. Պարո-կաստուն, Հայաստուն, Տաճկաստուն ձևերը փխ. Վրաստան ևն (տե՛ս Հիւբշ. Հին Հայոց տեղւոյ անունները, էջ 64)։ Յետնաբար ըս-տացել է «կին» նշանակութիւնը. հմմտ. Տաթև. ամ. 197-8. «Առանց կնոջ՝ աւեր է ռունն. և տան շինութիւն՝ կինն է. և դարձ-եալ՝ զի առն քաղաք և գաւառ և տուն՝ կինն է... զայս սովորութիւն կալան այժմ և կո-չեն զկինն տուն. Տուն ունի՞ս. Տուն առնեալ ես»։-Ածանոման մէջ մտնում է երեք ձևով. L Տուն, ինչ. մեծատուն ՍԳր. Սեբեր. ան-տուն Ոսկ. ես. ձմերատուն Երեմ. լց. 22 գետնատուն Վեցօր. սայլատուն Ոսկ. բ. կոր. ժե. կրակատուն Եղիշ. միջնատուն Ծն. զ. 16 ներքնատուն ՍԳր. Եւս. պտմ. սակատա-տուն Եւթաղ. 170. վերնատուն ՍԳր. վաչ-կատուն Բուզ. գ. 7. թոքատուն Վստկ. տըն-տեսատուն (նորագիւտ բառ) Հայել. 239. զանգակատուն Յիշատ. ևն։ 2. Տն. ինչ տնանկ ՍԳր. տնակից Ոսկ. ես. տնակալ Եզն. տնաշէն Ոսկ. ես. միատնութիւն Ագաթ. տնտես ՍԳր. տնիկ Վկ. շուշ. 15, 26 (ներգ. ի տնկանն), առտնին ՍԳր. Փարպ. տնային, տնտեսագէտ, տնտեսագիտութիւն ևն (նոր բառեր). 3. Տան, ինչ. տանուտէր ՍԳր. տա-նիք ՍԳր. Եւս. պտմ. տանեստան «տանիք» Եւս. պտմ. 159. տաներես Գր. տղ. ընտանի ՍԳր. անընտանի Եզն.։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջո. Սլմ. Վն. Տփ. տուն, Զթ. Խրբ. Հճ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. դուն, Ագլ. տուն, տօն, Գոր. Ղրբ. տօն, Ակն. Ասլ. Պրտ. դիւն, Սվեդ. դօն, Անտ. դէ'օն.-Տանիք դարձել է Տիգ. դmնիք, դէնիր, սեռ. դէնդրի, Մրղ. տինիս, Վն. տանիս, Խրբ. դէնէր, սեռ. դէյրի, բց. դէյրէ, Հճ. դէնեյ, Զթ. դինեյ, դիներ։-Նոր բառեր են տունաւրիչ, տունքա-կիչ, տունդուրս, տունդրի, տունտնաքանդ, տունտնոմի. տունտունակ. տաներէց, տան-տուն, տաքտուն, տանցի, տնագլուխ, տնա-գործ, տնաթիսի, տնածակ, տնակոլ, տնո-հան, տնահատան, տնամէջ, տնավարի, տը-նատեղ, տնատէր, տնարար, տնաւեր, տնա-տրիլ, տնկից, տնմնայ, տնուրիկ։-Թրքա-խօս հայերից ունինք Ատն. տնանկ «աղքատ, տնանկ»։


Տրուպ, տրպի, պաց

adj.

humble, lowly, unworthy, inferior, least, vile, abject, despicable.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. drōb-ձևից. այս ձևի հետ հմմտ. հսլ. drobg, drobiti «ջար-դել, մանրել», drobinu «փոքր», նսլ. drób «մանը կտորներ», ռուս. дробь «կոտորակ, մաս, կտոր», дробить «մանրել», дpeбeзrи «փշրտանք, մանրուք», nо-дробныи «ման-րամասն», չեխ. drob «մանը բան», drobny «փոքրիկ, չնչին», բուլգար. drebolija «չըն-չին բաներ», droben «փոքր չնչին», լեհ. dro-bny «շատ փոքր, աննշան», սերբ. droban «փոքր», ուկր. dribnyj «փոքրացրած, նուրբ, թոյլ, տկար, անուժ», հհիւս. dnafna «մանը մասերի լուծուիլ», գոթ. gadraban «քանդա-կել», հհիւս. draf, անգսք. droef «անկում», որոնք հանւում են հնխ. dhrebh-«ջարդել, փշրել» արմատից։ Կայ նաև նոյն արմատի dhreb-ձևը, որից հհիւս. drepa, անգսք. drepan «զարնել, հարուածել, սպանել», ռեռմ. Treff «հարուած» ևն (Pokorny I. 875, Berneker 225-6)։ Հայերէնի մէջ նախա-ձայնն էլ վերջաձայնին նմանուելով ստաց-ուել է drōb-ձևը, որ անսովոր է հնխ. ձայ-նաբանութեան. հմմտ. ბեծ


Վէճ, վիճից

s.

quarrel, controversy, litigation, contention, difference;
cf. Վէգ.

• Müller SWAW 42, 255 հմմտ. սանս. vič, viveka։ Lag. Arm. Stud. § 2143 լտ. per-vic-ax «յամառ»?-Հիւնք. վէգ «վէճ» բառից։ Scheftelowitz KZ 54 (1927), 232, 244 վէգ բառի հետ միա-սին ռուս. визrъ «ճիչ, կական», գոթ. swiglōn, հին բ. գ. swèglon «փչեւո։ Nyberg, Hilfsb. 2, 15 իրան. *vaiča ձևից, որ գտնում է պհլ. aparvečih «յաղթականութիւն», aparvēc «յաղթա-կան» բառերի մէջ։ Բայց «կռիւ» և «յաղ-թութիւն» նոյն բաները չեն։


Փերեզակ, աց

s.

huckster;
շրջող —, pedlar.

• -Պհլ. *perezak կամ perezīk ձևի՞ց. հմմտ. պրս. օ [arabic word] pīrzi «մանր մունը ա-ռարկաներ», որից վրաց. ფერეზიჯი փերև-զիկի «շրջուն մանրավաճառ» (հայերէնից փոխառեալ), պրս. pīrzī-firus «մանրավա-ճառ. փերեզակ»։-Աճ.


Տառեխ, աց

s.

herring.

• = Յն. τάρῖϰος «աղած ձուկ (կամ նաև ծխածն ու չորացրածը)». գործածուած է յոյն շատ հին հեղինակների մօտ, ինչպէս Հերոդոտոս, Արիստոփան, Հիպպոկրատ, և ունի զանազան ածանցներ. ինչ ταδἰχεια «ձուկ աղելը, մարմնի զմռսում», ταριχεῦω «փտումից զերծ պահելու համար աղել կամ զմոսել», ταριγευτός «աղած», * ταριγευτής «աղած բաներ շինող» ևն։ Նոյնի հետ է կապւում նաև ταρχύω «մեռելը թաղել» (նա-խապէս զմռսելու ակնարկութեամբ)։ Փխբ. նաև ταριχεύω «վշտից ու ծերութիւնից հիւծ. ուիլ»։ Բառիս ծագումը անյայտ է (Boisacq 943-4)։-Հիւբշ. 383։


Սիկ, սկոյ

s.

slime, mud, ooze, mire, slough, dirt;
deposit, sediment, dregs, lees.

• ԳՒՌ.-Վն. սիկ «ջրի տակ նստած դիրտ» (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 589), Մշ. սիգ «կարմիր և դեղին կաւ ունեցող հող» (օր. սիգ արտ), Սեբ. սիգ «գետի ե-զերքից հանուած մանր աւազահող, որով ոսկերիչները զանազան բաներ են ձուլում». որից Ալշ. Կր. Նբ. սկիլ, Երև. սկվիլ, Մրղ. սըկկէլ, Սլմ. սկել, սղ'ել «խորասուզուիլ, ընկղմիլ», իսկ Մշկ. Ք. «ջուրը պարզուիլ, պղտորութիւնը անցնիլ», սկռիլ Վն. «ծանր ծանր ջրի տակ իջնել»։


Սկաւառակ, աց

s. ast.

plate;
disk;
— գլխոյ, scull, cranium.

• գր. 207 պրս. sigī «բաժակ»։ Փառնակ, Անահիտ 1906, 233 ի զուր ալբաներէնո հայերէնից փոխառեալ է դնում։


Ռահ

s.

way, road;
— գործել, հորդել, to travel, to go on a journey.

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը ԳԴ, ՆՀԲ (աւելացնում է եբր. [hebrew word] orax հո-մանիշը, որի նմանութիւնը աատահա-կան է), Müller SWAW 38, 588 ևն։ ՌԱՀ «պիտոյք, գոյք, իրեր» Անսիզք 45 (Չարթէլ է պառիկելեցն և ի բաղնեց ըռահէն և յայտ ցեղ սարութենէդ.-բացի անկողնի և բաղնիքի պարագաներից և նման կազ-մածներից), Սմբ. դատ. 60, 62 (Հալաւն, սօլերն և գօտին և այլ այսպիսի ըռահ). որից ըռահեղէն «տան իրեր» Սմբ. ղատ. էջ 151 (մի ձեռագրի ընթերցուած է)։


Ռունգն, ռնգան

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

• ՆՀԲ յն. ῥιν, ῥινες «քիթ»։ Windisch. 16 յն. ῥίν, ῥὸγχος,Gosche 24. փռիւգ. δροῦγγος «քիթ» և յն. ῥύγχος։ Lag. Urgesch. 674 սանս. nāsā, զնդ. դչnha, լտ. nasus «քիթ»։ Նոյն, Ges. Abhd. 263 միայն զնդ. ձևի հետ։ Այս բոլորը մերժում է Lag. Arm. Stud. § 1919։ Ս. Մուրատ-եան, Մասիս 1883 սեպ. 26=ՆՀԲ։ Mül-ler SWAW 136 (1897), էջ 34, Armen. VI, թիւ. 55 յն. ῥυγχος ձևի հետ։ Հիւնք. յն. ῥίς, ῥίν և լտ. ringor «ունչս առնել»։ Bloomfield, Amer. Journal of Philol. 12, 9-10 իրար է միացրել մասնիկի համար ռունգն, ակն, ունկն, արմուկն, մուկն, ոտն, ձեռն և ատամն բառերը. որոնք ութն էլ ներկայացնում են մարմ-նի զանազան մասերը և մասնիկով էլ իրար են յարմարուած։ Բառիս վրայ խօ-սում և վերի համեմատութիւնը պաշտ-պանում է Oshoff SA 2, 114-115։ Karst, Յուշարձան 419 թրք. burun «քիթ» բառի հետ։ Macler, Rev. ét. arm. 1, 270 շնռունգն բառը մեկնում է շէն+ դռուն «թռչուն»+դնէ կամ շուն+դռուն +դնէ (անիմանալի բաներ!)։