unbuilt, unfurnished, unprepared, not ready;
unbound.
ἁπαράσκευος, ἁκατέργαστος. imparatus, incompositus, rudis. պատրաստ չեղած. Ո՛չ կազմ. անպատրաստ. անկահ. եւ ո՛չ կազմեալ օրինօք. չյարդարեալ. անզարդ. անհարթ. անկարգ. անշնորհ. հազըրսըզ. թետարիքսիզ. տիւզէնսիզ.
Անզէնք եւ անկազմք ի մայրիս աներկիւղաբար շրջեսցին. (Փիլ. նխ. ՟բ.։)
Անկազմ սակաւուքն զայնչափ բազմութիւն զօրացն ցրուեաց. (Փարպ.։)
Տղայոց մատուցանէ զհացն՝ ոչ խիստ եւ անկազմ. (Նիւս. կազմ.։)
Սնանի անկազմ բուսոցն պատրաստութեամբ. (Պիտ.։)
Անկազմ աղեղն. (Նեղոս.։)
Աներեւոյթն եւ անկազմն ծածկեալ ունէր որպէս խաւար զերկիր. (Յճխ. ՟Է։)
Զանդունդս անկազմս. (Ագաթ.։)
Նախ անկազմ եղեալ, եւ ապա զզարդն առեալ. (Կիւրղ. ծն.։)
Զանկազմն դրժեալ գործեսցէ իր. (Յհ. կթ.։)