Definitions containing the research ց : 10000 results

Անհաւաստութիւն, ութեան

s.

incertitude, doubt, uncertainty;
contingency.

· Calfa

NBHL (3)

Այս եղիցի պատճառ անհաւաստութեանն. (Դիոն. ածայ.։)

Եւ որովհետեւ զանհաւաստութիւն յիշեցաք, բե՛ր այսուհետեւ ասասցուք, թէ ըստ քանի՞ յեղանակաց լինի անհաւաստութիւն. արդ լինի անհաւաստութիւն՝ կա՛մ ի բառիցն, կամ ի տեսութեանցն (մտաց բանին). (Անյաղթ պորփ.։)

τὸ ἁσαφόν. Անստուգութիւն. անյայտութիւն իրաց կամ բանից. պէլիրսիզլիք.


Անհաւատ, ից

adj.

incredulous, unbelieving, infidel, irreligious;
incredible;
— լինել, to disbelieve.

· Calfa

NBHL (13)

Եւ որ ոչ հաւատայ բանիցն Աստուծոյ, կամ արժանահաւատ բանի. թերահաւատ. երկմիտ. չհաւտացօղ. ինանմայան. ի թիգատսըզ. ἅπιστων իք. ἁπιστούσα. non credens, incredulus, diffidens. կամ բայիւ non credo, diffido, որ եւ անհաւատանալ.

Ազգ անհաւատ։ Ընդ անհաւատս դիցէ։ Մի՛ լինիր անհաւատ, այլ հաւատացեալ։ Անհաւատ արամբն։ Անհաւատ կնաւն։ Լեզուք՝ նշանակի վասն են, ոչ հաւատացելոց, այլ՝ անհաւատից։ Զի՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին. եւ այլն։ (Որպէս եւ Ես. ՟Ժ՟Է. 10.)

Տունկ անհաւատ, եւ սերմն անհաւատ. այս ինքն անհաւատարիմ, կամ անպտուղ ի հաւատոյ եւ ի գործոց։

Վասն առաւելութեան պարգեւացն՝ անհաւատք լինիմք յերախտաւորէն. (Բրս. ծն.։)

Թէ այսմ անհաւատ լիցիս, ե՛րթ ի Սոդոմ. (Յճխ. ՟Ե։)

Ի կենդանեացս փրկանացն անհաւատ եդեալ. (Լմբ. սղ.։)

Սպառնասցի անհաւատիցն. (Ես. ՟Կ՟Զ. 14։)

Ոչ կռուել, եւ ոչ մարտակից լինել ընդ անհաւատսն վայե՛լ է մեզ. (Բրս. հց.։)

Եւ որ ոչ դիւրաւ հաւատայ ամենայն բանի. որ չընծայէ հաւատս չնչին իրաց.

Որ ամենեւին անհաւատն է երազոց, իմաստուն է. (Կլիմաք.։)

Զի՞նչ անհաւատ թուի ձեզ, եթէ Աստուած զմեռեալս յարուցանէ.( Գծ. ՟Ի՟Զ. 8։)

Անհաւատ էր ապաքէն մարդկութեանս, թէ ի մեռելոցս մք յառնիցէ, իբրեւ՝ որպէս զի թէ անհաւատ իցէ ի մարմնոցն մեռելոց որդեծնութիւն լինել։ Անհաւատ են գործք, եթէ Աստուծոյ Որդի զայս համբերել հաւանեսցի։ Եթէ այն անհաւատ է, եւ այս անհաւատ է. այլ ինձ երկոքին հաւատարիմ են. (Կոչ. ՟Ե. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Դ։)

Անհաւատ պատմութիւնք։ Այսպիսի անհաւատ եւ դանդաչանաց բանից. (Եզնիկ.։)


Անհաւատալի, լւոյ, լեաց

adj.

incredible;
անհաւատալի լինիմ, cf. Անհաւատամ.

· Calfa

NBHL (4)

Թուէր իսկ (գործ) անհաւատալեաց իրաց եւ սքանչելեաց՝ Կիպրիանոս ընդ քրիստոնեայս թուել երբէք. (Ածաբ. կիպր.։)

Անհաւատալի ամենեցուն խնդիր, կամ տեսիլ, բանք։ Անհաւատալի իմում տկարամտութեանս կարծեցեալ. (Փարպ.։)

որ ասի եւ ԱՆՀԱՒԱՏ (ըստ ՟Ե նշ). Դժուարաւ հաւատալի. կամ անդէպ թուեցեալ ի հաւատալ. եւ ի վեր քան զմիտս կամ զկարծիս. չհաւտալու. ինանաճագ շէյ տէյիլ. վասֆէ կէլմէզ. ἅπιστος, ἁπιστότατος, ἁπίθανος, -ον. incredibiis, -le

Առ անյագ փափագման սրբոցն՝ անհաւատալի լինին հասման փառացն Աստուծոյ. (Նար. երգ.։)


Անհաւատամ, ացայ, ացի

va. vn. to disbelieve.

· Calfa

NBHL (8)

Անհաւատալ դէպ լիցի, որ մշակութեան անփորձ է։ Եւ ոչ յաղագս այլոցն անհաւատասցէ ոք. (Նիւս. կազմ.։)

Մի՛ անհաւատասցուք մերում յարութեան։ Անհաւատասցեն, եւ կորիցեն. (Իգն.։)

Զոր ինչ լսէք զնորա պատմութիւնս, մի՛ անհաւատայք (կամ մի՛ անհաւատանայք), այլ սակաւ քան զարժանն լուեալ համարեցարո՛ւք. (Աթ. անտ.)

Անհաւատալն (կամ յանհաւատալն, յն. ոչ հաւատացեալ) զլեզուն կապեաց (ձայնն բարբառոյ), եւ յերեւելն՝ տայ հօրն զազատութիւնն. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Ոչ ոք անհաւատանայ նմա, (կամ անհաւատանայր)։ Ի դէպ էր անհաւատանալ։ Թէ ոք հանդերձելոցն անհաւատանայ։ Մի՛ վասն զի ոչ տեսանես, անհաւատանաս. (Ոսկ. յհ.։)

Յորժամ տեսցես, մի՛ անհաւատասցիս. (Ածաբ. պասեք.։)

Մի՛ ոք անհաւատասցի, քանզի մեզէն իսկ ականատես եղաք. (Խոր. ՟Բ. 9։)

Որպէս յաւուրս Նոյի անհաւատացեալքն ջրհեղեղին. (Արշ. ՟Ի՟Թ։)


Անհաւատանամ, ացայ

vn.

cf. Անհաւատամ.

· Calfa

NBHL (8)

Անհաւատալ դէպ լիցի, որ մշակութեան անփորձ է։ Եւ ոչ յաղագս այլոցն անհաւատասցէ ոք. (Նիւս. կազմ.։)

Մի՛ անհաւատասցուք մերում յարութեան։ Անհաւատասցեն, եւ կորիցեն. (Իգն.։)

Զոր ինչ լսէք զնորա պատմութիւնս, մի՛ անհաւատայք (կամ մի՛ անհաւատանայք), այլ սակաւ քան զարժանն լուեալ համարեցարո՛ւք. (Աթ. անտ.)

Անհաւատալն (կամ յանհաւատալն, յն. ոչ հաւատացեալ) զլեզուն կապեաց (ձայնն բարբառոյ), եւ յերեւելն՝ տայ հօրն զազատութիւնն. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Ոչ ոք անհաւատանայ նմա, (կամ անհաւատանայր)։ Ի դէպ էր անհաւատանալ։ Թէ ոք հանդերձելոցն անհաւատանայ։ Մի՛ վասն զի ոչ տեսանես, անհաւատանաս. (Ոսկ. յհ.։)

Յորժամ տեսցես, մի՛ անհաւատասցիս. (Ածաբ. պասեք.։)

Մի՛ ոք անհաւատասցի, քանզի մեզէն իսկ ականատես եղաք. (Խոր. ՟Բ. 9։)

Որպէս յաւուրս Նոյի անհաւատացեալքն ջրհեղեղին. (Արշ. ՟Ի՟Թ։)


Անհաւատարիմ, ըմի, մաց

adj.

unfaithful, disloyal, perfidious.

· Calfa

NBHL (4)

ԱՆՀԱՒԱՏԱՐԻՄ ԱՌՆԵԼ՝ է անհաւատալի կացուցանել. չտալ հաւատալ.

Որ ոչ հաւատայ յԱստուած, ոչ լինի հաճոյ նմա. նախ վասն անշնորհակալութեանն ... երկրորդ՝ վասն անօգտութեան, երրորդ՝ վասն անհաւատարմութեանն. քանզի որ կացուցեալ է ի վերայ իշխանութեան ինչ՝ պարտի ճանաչել զայն յորմէ կացուցաւն, զի մի՛ լիցի անհաւատարիմ ծառայ. այս ինքն զի մի՛ գոլով սպասաւոր՝ յափշտակեսցէ յինքն զտէրութիւնն. եւ այլն. (Առաք. մոլ.։)

Իբր ոչ հաւատարիմ. է առաւել ռմկ. ի յետին դարս. որպէս եւ ԱՆՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆՆ. որ ըստ նախնեաց ասին ԱՆՀԱՒԱՏ, եւ ԱՆՀԱՒԱՏՈՒԹԻՒՆ. ἅπιστος, ἁπιστία. infidelis, infidelitas.

Ախտաւոր ոք եւ մարմնեղէն՝ անհաւատարիմ առնէ զմարդն իբր աստուածային գեղեցկութեամբն զարդարեալ (գոլ). (Նիւս. կազմ.։)


Անհաւատեմ, եցի

va. vn. cf. Անհաւատամ.

· Calfa

NBHL (4)

Այն՝ որ նոցայն հաւատայ, անհաւատէ՛ Աստուծոյ. իսկ որ անհաւատէն, հաւատայ Աստուծոյ. (Փիլ. իմաստն.։)

Եւ կեղծաւորաբար ոչ անհաւատեսցէ. (Նար. ՟Զ։)

Մինչեւ կատարեսցին ասացեալքս յինէն, որում անհաւատեցեր յերկուանալով. (Կիւրղ. ղկ.։)

Մի՛ երկմտիր ի սրտի քում, եւ մի՛ անհաւատիր Աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Անհաւատիմ, եցայ

vn.

cf. Անհաւատամ.

· Calfa

NBHL (4)

Այն՝ որ նոցայն հաւատայ, անհաւատէ՛ Աստուծոյ. իսկ որ անհաւատէն, հաւատայ Աստուծոյ. (Փիլ. իմաստն.։)

Եւ կեղծաւորաբար ոչ անհաւատեսցէ. (Նար. ՟Զ։)

Մինչեւ կատարեսցին ասացեալքս յինէն, որում անհաւատեցեր յերկուանալով. (Կիւրղ. ղկ.։)

Մի՛ երկմտիր ի սրտի քում, եւ մի՛ անհաւատիր Աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Անհաւատութիւն, ութեան

s.

incredulity, infidelity, irreligion.

· Calfa

NBHL (2)

Անհաւատ լինելն. պակասութիւն հաւատոց. թերահաւատութիւն. եւ ոչ լինելն հաւատարիմ առ Աստուած. հաւատքի պակասութիւն, չհաւտալն. իմանսըզլըգ. տինսիզլիք. ἁπιστία. incredulitas, diffidentia, perfidia.

Գողութիւն, նենգութիւն, ապականութիւն, անհաւատութիւն։ Ոչ արար անդ զօրութիւնս բազումս վասն անհաւատութեան նոցա։ Հաւատամ Տէր, օգնեա՛ անհաւատութեանս իմում։ Միթէ անհաւատութիւն նոցա զԱստուծոյ հաւա՞տսն խափանէր։ Յաւետեացն Աստուծոյ ոչ երկմտեաց անհաւատութեամբ։ Անհաւատութեամբն փշրեցան, եւ դու հաւատովք հաստատեցար. եւ այլն։


Անհեդեդութիւն, ութեան

s.

absurdity, whim, extravagance;
awkwardness, unfitness.

· Calfa

NBHL (1)

Յանարդարութենէն եւ յանհեդեդութենէն դարձոյց ի զարդս եւ ի կերպարանս. (Եզնիկ.։)


Անհետ

adj.

without vestige, untraced;
— առնել, to annihilate;
— լինել, to be annihilated.

· Calfa

NBHL (13)

Ի ծովու ճանապարհորդեալ անհետ ընթացիւք. (Շար.։)

Անցեր ընդ ծով կենցաղս՝ անհետ. (Շար.։)

Յանկարծակի անհետ յաչաց կորնչէր. (Եւս. քր. ՟Ա։)

Անհետ անապատ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Ափափայք անանցք եւ անհետք. (Ոսկ. ես.։)

որպէս անընդհատ. առանց թողլոյ հետս միջոցի. հետ ընդ հետ. անդադար. շարունակ, իրարու էտեւ.

Որ կուռ զմիմեանց զկնի անհետ ի վերայ գային. (Խոր. ՟Ա. 2։)

Պահել անհետ զյարատես փոխարինութիւն (կամ զյարատեւ փոխանորդութիւն) կենաց. (Պիտ.։)

Յառաջնմէ իսկ օրէ անտի անհետ առնիջիք զխմոր ի տանց ձերոց. (Ել. ՟Ժ՟Բ. 15։)

Անհետք առնիջիք զամենայն խմոր ի տանց ձերոց. (Եփր. ել.։)

Անհետ եղեն ոսկերք նոցա. (Ագաթ.։)

Եղիցին գերեզմանք մեր անհետ ի ներքոյ ոտից նոցա. (Լաստ.։)

Ընդ դաշտ ընթացեալ՝ անհետ լինէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Անհետազօտելի, լւոյ, լեաց

cf. Անհետազօտ.

· Calfa

NBHL (8)

Անհետազօտելի իմաստութիւն Արարչին, կամ փառք, կամ դատաստանք Աստուծոյ. (Բրս. հայեաց.։ ՃՃ.։ Լմբ. առակ.։)

Անհետազօտելի է մարդկայնոց խորհրդոց. (Նիւս. սքանչ.։)

Առ խուզմունս իմաստիցն խորս, որ անհետազօտելիք ասացան ի վսեմամիտ գերահրաշիցն. (Նանայ. յռջբ։)

Փառաւորեա՛ զնա ընդ անհետազօտելի արարածոց նորա. (Մաշկ.։)

Անհետազօտելի բոլորումն կորստեան խորհեցաւ կարգաց։ Զանհետազօտելին ումեք՝ դմա է ընձեռել մահու դատաստան. (Պիտ.։)

Կամ առանց քննութեան եւ ընտրութեան եղեալ. անխորհուրդ. անդատ՝ ըստ յն.

Ոչ ըստ անհետազօտելի վիճակի եղեւ սմա ի բարձունս ընթացքն. (Նիւս. երգ.։)

Այսր անդր հարթուցմամբն անհետազօտելիք լինէին (երէք) ոչ ուրեք երեւեալ. (Պիտ.։)


Անհետանամ, ացայ

vn.

"cf. Անհետ լինել."

· Calfa

NBHL (1)

Ցամաքի, կորնչի, անհետանայ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Անհիմն

adj.

without foundation, without base.

· Calfa

NBHL (1)

Յանհիմն խորհրդոց խօսել. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Անհիւթ

adj.

sapless, marrowless;
incorporeal, immaterial, spiritual.

· Calfa

NBHL (2)

Ուր պակասի հիւթ. անխոնաւ. անջրդի. չոր ցամաք. գուփ գուրու.

Մտօք անարատ էր, եւ մարմնով ի հիւթից ախտից անհիւթ. (Լմբ. էր ընդ եղբ.։)


Անհիւթական

cf. Անհիւթ.

· Calfa

NBHL (1)

Անհիւթականն հողանիւթ գոլով։ Բացեր զգանձն անհիւթական։ Անհիւթական ջուր. (Շար.։)


Անհմուտ

adj.

unpractised, untried, new, inexperienced, ignorant.

· Calfa

NBHL (3)

Որ չէ հմուտ կամ հմտացեալ. տխմար. ոչ խելամուտ. անտեղեակ. անընդել. չսորված. պիվուգուֆ. ἅπειρος. imperitus.

Առանց դպրութեան՝ եւ գրոց անհմուտ. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Բժիշկք կենաց քոց անհմուտք ի հանճարոյ. (Երզն. լս.։)


Անհմտութիւն, ութեան

s.

inexperience, unskilfnlness, ignorance.

· Calfa

NBHL (4)

Այլ եւ զառակս մեկնեցից, որպէս զի մի՛ վնասեսցիս գերեցելովն՝ անհմտութեամբդ. (Ածաբ. մկրտ.։)

Ոչ վասն իւրոյ անհմտութեան ինչ, այլ վասն նոցա տկարութեան. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Անհմտութեամբ դերեւեցուցանէ. (Պիտ.։)

Որպէս վէմ յանհմտութենէ շինողաց յետս ձգեալ. (Երզն. մտթ.։)


Անհնազանդ, ից

adj.

disobedient, refractory, rebellious;
— լինել, to disobey.

· Calfa

NBHL (6)

Նշանակ որդւոցն անհնազանդից։ Որդի անհնազանդ ի կորուստ եղիցի։ Ամենեքեան անհնազանդք գնան կամակարութեամբ։ Սիրտ անհնազանդ եւ անհաւան։ Զսիրտ իւրեանց կարգեցին անհնազանդս։ Այր ոք անհնազանդ իցէ քեզ, եւ ոչ լսիցէ բանից քոց, եւ այլն։

Անհնազանդիցն արբուցին զկործանումն. (Ագաթ.։)

Յանհնազանդից ճշմարտութեանն. (Յհ. կթ.։)

Ի վերայ անօրինաց եւ անհնազանդից։ Ոչ յամբաստանութիւն անառակութեան, կամ անհնազանդք։ Բազումք են անհնազանդք։ Ոչինչ եթող անհնազանդ ի նմանէ. եւ այլն։

Թագաւորութիւն մի այսպիսի, որ դողացուցանէ զհնազանդս եւ զանհնազանդս. (Փարպ.։)

Որ անմարմին է, ազատ է, եւ անհնազանդ մարմնական կրից. (Սարգ. ՟Ա. ՅՀ. ՟Ա։)


Անհնազանդիմ, եցայ

vn.

to disobey, to rebel.

· Calfa

NBHL (7)

Որք անհնազանդեցան պատուիրանացն Աստուծոյ. (Յես. ՟Ե. 6։)

Ոչ ոք անհնազանդի եթէ ոչ նախ արհամարհէ. (Բրս. հց.։)

Տեսանե՞ս, ո՛րչափ զօրաւոր է որ Աստուծոյ հնազանդի. եւ ո՛րչափ տկար, որ Աստուծոյ անհնազանդի։ Որ անհնազանդ լինի նոցա, առաքչին նոցա անհնազանդի ... Ոչ մեծ ինչ կարծէին զանհնազանդելն Քրիստոսի ... Նոյն ինքն Աստուծոյ անհնազանդին, որք Քրիստոսի անհնազանդին. (Ոսկ. ես. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 29։)

Ոչ ձանձրացաւ, եւ ոչ անհնազանդեցաւ ծերոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Է։)

Ոչ հնազանդիս, զի եղիցիս ի կորուստ անհնազանդեալ որդիդ հարանց. (Յհ. իմ. երեւ.։)

Գազանացեալ անհնազանդի. (Մանդ.։)

Անհնազանդեցելոյ։ Անհնազանդելոյ. (Մամբր.։)


Անհնազանդութիւն, ութեան

s.

disobedience, transgression.

· Calfa

NBHL (5)

παρακοή, ἁθεσία, ἁπειθεία. inobedientia, praevaricatio, contumacia. Չհնազանդելն. չանսալն. անլսողութիւն. անհաւանութիւն. պատուիրանազանցութիւն. ստունգանումն. հեստութիւն. իդաաթսըզլըգ. ինատ.

Անհնազանդութեամբ միոյն մարդոյ մեղաւորք բազումք եղեն։ Խնդրել զվրէժ ամենայն անհնազանդութեան։ Ցրուեցեր զնոսա անդր վասն անհնազանդութեան իւրեանց. (Հռ. ՟Է. 19։ ՟Բ. Կոր. ՟Ժ. 6։ Դան. ՟Թ. 7։)

Որդի անհնազանդութեան՝ նոյն է եւ որդի բարկութեան. (Բրս. հց.։)

Կոխեցից զանհնազանդութիւնն հլու հաւանութեամբ։ Ապստամբացն անհնազանդութիւն. (Պիտ.։)

Ամենայն չարեաց սկիզբն եւ արմատ անհնազանդութիւն պատուիրանին է. (Սկեւռ. յար.։)


Անհնարագոյն

adj.

quite impossible;
very difficult.

· Calfa

NBHL (3)

Լռել զշնորհսն ամենեւին անհնար. իսկ ասել ինչ ըստ արժանեացն՝ առաւել անհնարագոյն. (Բրս. հց.։)

Տեսանեմ հին զիրացդ պատմութիւն, եւ անհնարագո՛յն զխափանումն. (Սարկ. պատկ.։)

Յայնժամ զանհնարագոյն պատիժսն կրիցէ. (Ոսկ. կողոս.։)


Անհնարաւոր

adj.

impossible imaginary;
excessive, violent.

· Calfa

NBHL (3)

Զանհնարաւորսն ինձ համարեալս՝ ցուցանել զդոյն ինձ դիւրինս։ Որ եւ մտաց է անհնարաւոր։ Հարուածք անհնարաւորք։ Անհնարաւոր ախտիցն։ Անհնարաւոր դառնութիւն մաղձի. (Նար.։)

Յանհնարաւոր վտանգից. (Պիտ.։)

Ջրոց առաւելուլ անօգուտ, եւ նուազելն անհնարաւոր. (Խոր. ՟Գ. 68։)


Անհնարին

adj. adv. impossible;
extremely difficult;
insupportable, intolerable;
extreme, violent, excessive, enormous, horrible, terrible.

· Calfa

NBHL (20)

Առ ի մարդկանէ այդ անհնարին է, այլ ո՛չ առ ի յԱստուծոյ։ Անհնարինք ի մարդկանէ՝ հնարաւորք են յԱստուծոյ։ Որ անհնարինն էր օրինացն. (Մրկ. ՟Ժ. 27։ Ղկ. ՟Ժ՟Ը. 27։ Հռ. ՟Ը. 3։)

Թէպէտ եւ սուրբն Յակոբ յանհնարինս ասաց զայս, սակայն առ մեօք եղեւ. (Լաստ. ՟Ի՟Բ։)

Անհնարինս առ յաղթութիւն ասէր զեբրայեցիսն։ Ամուրն անհնարին էր առ պաշարել. յն. անյաղթելիս. եւ դժուարապաշար։ (Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 13։ ՟Ժ՟Բ. 21.)

Որքան միանգամ յանհնարին եւ յանպաճարանս իրք կան առ մարդկան։ Անհնարին իմն աղաւնեաց բազմութիւնս տեսի. (Փիլ. իմաստն. եւ նխ. ՟Բ։)

Անհնարին ամուրն երնջակայ՝ անսասան ի հնարից մարդկան՝ շինեալ անհնարին ամրութեամբ. (Ուռպ.։)

Մութն անհնարին։ Անհնարին հարուածք, կամ տանջանք, ցաւք։ Անհնարին երկիւղիւ։ Անհնարին գազանօք։ Ցնորք անհնարին երազոց։ Անհնարին բարկութիւն գազանաց։ Անհնարին մահու կորիցեն։ Բեկումն անհնարին։ Պատերազմ անհնարին։ Անհնարին մեղք, կամ մոլորութիւն, անմտութիւն, թշնամութիւն, գազանութիւն, գոչիւն։ Անդունդք անհնարինք. եւ այլն։

Անհնարին ծանրութիւն բեռանցն. (Յհ. կթ.։)

Անհնարին կշռութիւնք եւ ընտրութիւնք բանիցն. (Ոսկ. յհ.։)

Անհնարին հոտովք անուշիւք. (Վրք. հց. ՟Ի։)

Որոց (երկնաւորաց) գեղն անհնարին է. (Ոսկ.։)

Զանհնարին փայլումն ճառագայթիցն արգել. (Լաստ.։)

Գիտացեալ զանհնարին ուրախութիւնն. (Փարպ.։)

Յիմարեսցիս, զարմանայցես, եւ յանհնարին հնարս մտանիցես. (Ոսկ. յհ. ՟Ա. 7։)

ԱՆՀՆԱՐԻՆՑ. Անսովոր հոլով, իբր անհնարին իրաց.

Անհնարինցն (կամ յանհնարինցն) եւ դժուարոցն վստահ եւս պարտիս լինել. (Ոսկ. մ. ՟Բ. 14։)

Իբրեւ այնպիսի իրքն յանհնարինս կրթեցաւ. (Վրք. ոսկ.։)

Անհնարին տրտմեցոյց զնա (գոյժն). (Փիլ. իմաստն.։)

Անհնարին շարժեցաւ ի մեծ սքանչելեացն. (Եղիշ. ՟Ը։)

Կոտորէ անհնարին զզօրս հայոց. (Խոր. ՟Բ. 22։)

Անհնարին դժնդակ լինի երկրագործացն զգուշանալ. (Պիտ.։)


Անհնարութիւն, ութեան

s.

impossibility.

· Calfa

NBHL (7)

ἁδυναμία. impossibilitas, ἁπορία inopia consilii, difficultas, ἁμηχανία, haesitatio, τὰ δεινά, mala. Անհնար, կամ անհնարին գոլն. անհնարաւորութիւն, անկարութիւն. դժուարութիւն. չգտանիլն ելից իրաց. վարանք. եւ դժնդակութիւն.

Մերձ գոլով ձեռինդ Աստուծոյ՝ ոչ գոյ անհնարութիւն։ Եւ նա փակեալ է ընդ կարեօք հասարակաց անհնարութեան. (Նար. ՟Կ՟Թ. ՟Հ։)

Որ անհնարութեանց ես հնար Քրիստոս Աստուած, փա՛ռք քեզ. (Գանձ.։)

Տարակուսեալ վարանէր առ անհնարութեան տեղեացն. (Խոր. ՟Գ. 45։)

Յաղթեալ անհնարութեամբ իրացն եւ տարակուսանաց. (Փիլ. լին.։)

Զբազում անհնարութեանց բանս խօսիս. քանզի որ ասէն՝ թէ զիա՞րդ կարէ, տարակուսանք է։ Ցնորէր, եւ յանհնարութիւն էր. (Ոսկ. յհ. ՟Ա. 23։)

Յանհնարութիւնս անկեալ՝ խորհեցան խորհուրդ չար վասն նորա։ Ի ցաւոցն անհնարութենէ այրեալ պասքմամբ. (ՃՃ.։)


Անհնութիւն, ութեան

s.

act of never growing old.

· Calfa

NBHL (1)

Յորժամ սպիտակ (երեւի), զանհնութիւնն (ցուցանէ). (Ոսկ. եբր.։)


Անհոգ, աց

adj. adv.

negligent, heedless, indifferent, inattentive;
confident, sure;
Անհոգ, Յանհոգս, negligently, carelessly;
confidently;
indifferently;
յ—ս կալ՝ լինել, to be negligent or indifferent.

· Calfa

NBHL (14)

Որ տքնի վասն նորա, վաղվաղակի անհոգ լիցի։ Հաստատուն, զգուշաւոր, անհոգ։ Մեք հաճեսցուք զնա, եւ զձեզ անհոգս արասցուք։ Կամիմ զձեզ անհոգս լինել. (Իմ. ՟Զ. 15։ ՟Է. 23։ Մտթ. ՟Ի՟Զ. 14։ ՟Ա. Կոր. ՟Է. 32։)

Կամիմ զձեզ, զի անհոգս իցէք։ Ի մարդկանէ կարէր տալ օրինակ ի յԵղիայէ եւ ի Մովսիսէ եւ ի Յովհաննէ, եւ յայլոց այնպիսեաց անհոգաց։ Անհոգ եմ յերկեղէ ... Ի թշնամեաց անհոգ լինիցիմք. (Ոսկ. մտթ. եւ Ես.։)

Անհոգս մնան յամենայն չարին արկածից. (Խոսր.։)

Անհոգ արար ի պարսաւանաց. (Սարգ. յկ. ՟Բ։) Գիշերային անհոգ հանգիստ. (Պիտ.։)

Անձնդիւրն եւ անհոգն ի կարօտութեան եղիցի. (Առակ. ՟Ժ՟Դ. 23։)

Ազատ ի հոգոց. անզբօս, անզբաղ. անկասկած. անքոյթ. յապահովացեալ. աներկիւղ. անխռով. հանդարտ. ἁμέριμνος. curis vacuus, securus. սաքին. գայտսըզ. էմին. տաղտաղասըզ.

Որ ոչ ունի հոգս զկարեւորաց. անգործ. գործատեաց. անփոյթ. հաճաթսըզ. ավարա. իհմալճը. գամսըզ. ἁπράγμων. a negotii abhorrens, otiosus, iners, ἁνάλγητος, expers doloris vel sollicitudinis, negligens.

Մի՛ անհոգ լիցին ժողովրդեան ուխտին։ Ո՛չ անհոգ լինել ի խոստովանութիւնս եւ յուղղութիւնս. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Մի՛ լռել, կամ անհոգ լինել, այլ՝ իրաւանց ուշ ունել. (Յհ. կթ.։)

ԱՆՀՈԳ, ՅԱՆՀՈԳ, ԱՆՀՈԳՍ, ՅԱՆՀՈԳՍ. Առանց հոգոց, եւ անփոյթ լինելով. անհոգութեամբ. յանհոգութեան, յապահովս. աներկիւղ. անքոյթ. էմնիյեթ իւզրէ, գամսըզ գասավ էթսիզ. իհմալլըզըլա.

Անհոգ յիւրաքանչիւր տունս գնայցեն։ Երթայր այնուհետեւ անհոգս. (Փարպ.։)

Ոչ թէ անհոգ գամ զճանապարհս օրինաց քոց. (Լմբ. սղ.։)

Իբրեւ յանհոգս եղեն, սրբեցին կազմեցին զոսկերս երանելեացն. (Եղիշ. ՟Ը։)

Առանց երկիւղի յանհոգս կէին. (Նար. ՟Ձ՟Ե։)


Անհոգանամ, ացայ

vn.

to be neglectful, inattentive, indifferent.

· Calfa

NBHL (6)

Ազատ լինել ի հոգոց, յապահովիլ. անկասկած, կամ անփոյթ, եւ կամ անտես մնալ. էմին օլմագ. գայտը օլմամագ. իհմալ էթմէք.

Յամենայն այդպիսի կասկածանաց անհոգացեալ լինի թագաւորութիւնս մեր։ Յանկասկած տեղի հեռացուցեալ՝ լինէր անհոգացեալ. (Փարպ.։)

Ես ոչ գիտէի՝ անհոգացեալ, զիմանալի չարին մախանս. (Պիտ.։)

Իբրեւ կատարեաց զամենայնն, յայնժամ անհոգացեալ ի գործոց իւրոց ել ի բարձրութիւն խաչին. (Լաստ. ընթերց.։)

Անհոգացաւ՝ որպէս մարդ աշխատեալ. (Նար. երգ.։)

Մի՛ ինչ ընկեցիկ եղելոց, եւ կամ անհոգացելոցն, թէ այսպէս դիպեսցի, թերատեսել. (Բրս. կանոն.։)


Անհոգի

adj.

without soul;
spiritless;
inanimate.

· Calfa

NBHL (4)

Որ չունիցի հոգի էական, եւ հոգի բանական, կամ ոգի զօրութեան, կամ զհոգի շնորհաց. րուհսուզ. ճանսըզ.

Զի թէ մարդ բան ունի եւ հոգի, Աստուած անբան եւ անհոգի զիա՞րդ իցէ. (Ոսկիփոր.։)

Որպէս ասացն Ապողինար, թէ անհոգի իբր ի բագին՝ բնակեաց Աստուած Բանն ի մարմին. (Շ. խոստ.։)

Ոչ լսին ձայնք նոցա իբրեւ զԱրիստոտէլին ճոռոմ եւ անհոգի. (Վրդն. սղ.։)


Անհոգութիւն, ութեան

s.

negligence, heedlessness, carelessness, inattention, lethargy.

· Calfa

NBHL (7)

Երկիւղն՝ անհոգութեան ցանկայ, եւ անհոգութիւնն՝ երկիւղի կարօտի. (Յճխ. ՟Է։)

Կարասցեն աներկիւղ յանհոգութեան զիւրեանցն կողմն ապրեցուցանել. (Պիտ.։)

Տո՛ւք խռովութեանց խաղաղութիւն, եւ յերկիւղից անհոգութիւն. (Շ. ոտ. Շ. հրեշտ.։)

Յանհոգութիւն կրթէ զմիտս մարդոյն ի մարմնական զբաղմանց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)

Աշխարհականին ուսուցանէ զկրօնաւորութեանն անհոգութիւն. (Լմբ. սղ.։)

Անհոգութեամբ զկեանս մեր անցուցանեմք. (Սարգ. ՟ա. յհ. ՟Է։)

Յորժամ կացցէ ոք յանհոգութեան հոգեւորացն. (Շ. հրեշտ.։)


Անհոլով

adj.

indeclinable.

· Calfa

NBHL (1)

ἅπτωτος. casu carens. Ըստ քերականաց՝ այն մասն բանի որ չունի զհոլով ըստ անուան.


Անհողմութիւն, ութեան

s.

want of wind, calm, serenity.

· Calfa

NBHL (2)

νηνεμία (իբր ἁνανεμία. ventis vacua tempestas, tranquillitas aeris. Առանց հողմոյ հանդարտութիւն օդոց. սիւտ իլիմանլըգ. մեշթէմ.

Անհողմութեան, եւ հողմոց։ Պարզք, անհողմութիւն, ամպք։ Անհողմութիւնս եւ շունչս բռնաւորս. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. քհ.։)


Անհովիւ

adj.

without shepherd, unattended.

· Calfa

NBHL (1)

ἁποίμαντος. carens pastore, et pascuis. Որոյ ոչ իցէ հովիւ. անառաջնորդ, անտերունչ. անճարակ. չօպանսըզ.


Անհոտ

adj.

without smell.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ չունի հոտ զգալի, կամ չէ հոտեալ. հոտ չունեցօղ, չհոտած. գօգուսուզ.

Անհոտ եւ անսպի առնել ի մեղաց. (Վրդն. դան.։)


Անհուն

adj.

not fordable;
unfathomable, immense.

· Calfa

NBHL (10)

Ոյր կամ ուր չիք հուն անցից. ընդ որ ոչ ոք կարէ անցանել՝ իրօք կամ մտօք. անկոխ. անեզր. անբաւ. ընդարձակ եւ լայն. անչափ. անթիւ. անսպառ. որ եւ ասի անհնարին. որպէս եւ հնարն՝ թ. հիւււնէր, է իբր հունարար, գտիչ անցից. կեչիդսիզ. ուճսուզ. նիհայէթսիզ. հատսըզ. ἅβατος. invius մանաւանդ ἅπηρος, infinitus, termino carens, ἁχανίς, vastus, immensus, եւ այլն.

Յորդեսցեն իբրեւ զհեղեղ անհուն. (Ամովս. ՟Ե. 24։)

Ըստ մերում գիտութեան անհունք են, այլ ոչ են յանհնին։ Անհնիցն ոչ գոյ մակացութիւն։ Անհունցն եւ ոչ գիտութիւն լինի. (Անյաղթ ի Պորփ.։)

Անհնար է եւ անհուն՝ ձայնակցութիւն ի յարմարութենէ եւ յանյարմարութենէ լինել երբէք։ Նոյ ետես անհուն ծով եղեալ յանկարծօրէն զամենայն երկիր. (Փիլ.։)

Ընդ անհուն ասպարէզս։ Փախիցեն յանհուն հեռաստան. (Նար.։)

Անհուն խօլաց. (Խոր. ՟Ա. 9։)

Յանհուն տանջանս զքեզ մատնէ, եւ յանհնիցն ոչժողովի շահից օգուտ. (Երզն. մտթ.։)

Ի սաստիկն եւ յանհունս տանջիցիս. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)

Անհուն սկսաւ ողողանիլ յանառակ ցանկութիւնս. (Խոր. ՟Գ. 63։)

Զիարդ ընդ անհուն յանկոյս անցանէին. (Վրք. հց. ձ։)


Անհուպ

adj.

that does not approach, come near, touch;
inaccessible;
distant, far.

· Calfa

NBHL (1)

Անհուպ եթերին։ Ողջունեալ զանհուպն շրթանց։ Անհուպ մատուցման դժնեայ դժրողաց։ Անհպիցն եւ անհասանելեացն ընտանեցուցեր. (Նար.։)


Անհուր

adj.

without fire;
that has no need of fire.

· Calfa

NBHL (2)

ἅπυρος. ignis expers. Չանցեալ ընդ հուր. յոր չիցէ մերձեալ հուր. իբր զուտ. անարատ. կամ առանց հրոյ.

Մի՛ անհուր՝ ողջակիզին սպանդ մեռցի. (Նար. ՟Հ՟Ե։)


Անհպատակութիւն, ութեան

s.

insubordination

· Calfa

NBHL (1)

Զիւրաքանչիւր ուրուք ի մէնջ ծանուցեալ զհպատակութիւն եւ զանհպատակութիւն՝ ցուցցէ ձեզ. (Փարպ.։)


Անհպարտ

adj.

not haughty, humble, unpretending.

· Calfa

NBHL (2)

ἅτυφος. minime fastosus. Հեռի ի հպարտութենէ եւ ի փքացմանէ. խոնարհ. ցածուն.

Անհպարտս եւ անանձնգովս ուսուցանէ մեզ լինել։ Ազատ կինն զանպերճն զանհպարտն զանպարծն զարդ ունիցի. (Ոսկ. մտթ. եւ Եբր.։)


Անհպարտութիւն, ութեան

s.

freedom from pride, humility.

· Calfa

NBHL (6)

ἅτυφον. fastu alienum esse, humilitas. Խոնարհութիւն. ցածութիւն. պարկեշտութիւն ի բանս եւ ի զգեստս, եւ այլն.

Մի՛տ դիր անհպարտութեանն եւ հեզութեանն Տեառն ... Ուսանիցիս զանհպարտութիւն եւ զանպարծութիւն։ Սքանչանային ընդ անհպարտութիւն նորա ... Տե՛ս եւ աստանօր զանհպարտութիւն աւետարանչին. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Անհպարտութիւն, եւ անբարկացողութիւն. (Նիւս. սքանչ.։)

Որ հեզութեամբ անհպարտութեան երկայնամտեալ՝ հանգչիս յանձինս սրբոց. (Նար. ղ։)

Անհպարտութիւն բանից. (Ոսկ. ՟ա. թես.։)

Այն՝ որ ի բնութեանն անհպարտութիւնն էր նախ քան զպճնութիւն հանդերձից. (Փիլ. լին.։)


Անհպելի, լւոյ, լեաց

cf. Անհուպ.

· Calfa

NBHL (7)

որ եւ ԱՆՀՈՒՊ, ԱՆՀՊԱԿԱՆ. ἅψαυστος, ἁέπαφος. intangibilis, intactus. եւ այլն. Անմերձենալի. անմատոյց. անշօշափելի. արգելեալ կամ անհնարին ի հպիլ.

Ի վերայ բարձր բազմականի, եւ յանհպելեաց վերարկուաց։ Փորձէր զսուրբ զանձն (զհոգի Յուլիանեայ), եւ զանհպելի մարմինն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. կիպր.։)

Զանհպելի կոյսն առ ինքն ձգելով։ Անհպելի գեղեցկութիւն. (Խոր. հռիփս.։)

Յաստուածային կայծակունսն ի սրովբէից անհպելին։ Մակադրեալ զքեզ անհպելի հպմամբ. (Շար.։)

Իմաստասիրաց անձինք անհպելիք եւ անմերձենալիք. (Մագ. ՟Լ։)

Վերջինքն հրեշտակք՝ անհպելիք գոլով վեհագունիցն. (Շ. հրեշտ.։)

Զի յայս եւ երկնայնոցն է անհպելի. (Շ. հրեշտ.։)


Անհրաժեշտ

adj. adv.

inevitable, indispensable, necessary;
irrevocable;
indispensably, necessarily, inevitably, irrevocably.

· Calfa

NBHL (3)

Պարտ էր ի վերայ նոցա անհրաժեշտ կարօտութեանն գալ։ Անհրաժեշտ շառաչմամբք հալածեալք. (Իմ. ՟Ժ՟Զ. 4. 16։)

Այն ճգունք՝ բարեպաշտաց անհրաժեշտք են. (Նսիւք։)

որ եւ ԱՆՀՐԱԺԱՐԵԼԻ. ἁπαραίτητος inexorabilis, inevitabilis Ուստի չէ՛ մարթ կամ չէ պարտ հրաժեշտ տալ. անխուսափելի. հարկեցուցիչ. հարկաւոր. անփոփոխ. անհնարին. գաչընմազ. փէք իգթիզալը.


Անհրահանգ

cf. Անկիրթ.

· Calfa

NBHL (3)

Հեթանոսք անվարժք եւ անհրահանգք՝ յովանակի նմանեալ։ Ոչ եմք անհրահանգ այսպիսի չարեաց. (Ոսկ. ծաղկզրդ. եւ Ոսկ. ՟ա. կոր.։)

Անհրահանգ յօրինաց. (Շ. ՟ա. յհ.։)

Քան զամենայն ծանունս ծանրագոյն՝ մարդ անհրահանգ։ Մեծատուն անհրահանգ եւ առանց խրատու։ Ո՛չ բարւոք է, որք հրահանգեալ իցեն՝ ընդ անհրահանգս խօսել. (Ոսկիփոր.։)


Անհրաման

adj.

without permission or licence.

· Calfa

NBHL (3)

ἁκέλευστος, ἁνεπικέλευστος. injussus. Ուր չիք հրաման. առանց հրամանի. ինքնակամ. ինքնին. իզինսիզ. քէնտի պաշընա.

Յարձակին յանհրամանն որպէս ի հրամայեալ, եւ ոչ հրաժարեցուցեալ. (Սարկ. հանգ.։)

Սովորութեանց՝ զոր ունին անօրէն եւ անհրաման, կանոնս եւ ապաշխարանս սահմանեմք. (Մխ. դտ.։)


Անհրապոյր

adj.

that does not allure or seduce.

· Calfa

NBHL (3)

ԱՆՀՐԱՊՈՅՐ ԱՆՀՐԱՊՈՒՐԵԼԻ Որ ոչ ձգի ի հրապոյրս. որ ոչն հրապուրի. անողոքելի. անխաբ. անպատիր, եւ առանց պատրանաց. ալտանմազ.

Զի ստիպեսցեն զանհրապոյրն Գայիանէ. (Ագաթ.։)

Ծանուցեալ բռնաւորին զանհրապոյր միտս սրբոցն։ Ծանեան զմիտս նորա անհրապոյրս. (Յհ. կթ.։)


Անձայն

adj.

without voice;
mute, without sound;
consonant.

· Calfa

NBHL (10)

ἅφωνος. voce destitutus, mutus. Պակասեալ ի ձայնէ. անշշունչ. անմռունչ. անբարբառ. ձան չունեցօղ՝ չհանօղ. սէսսիզ, սէտասըզ.

Այնչափ ազգ ձայնից են յաշխարհի, եւ ոչինչ անձայն է. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Դ. 10։)

Զլեզուն հատանել, ապա անձայնս ի բաց տանել եւ անբանս. (Ածաբ. կիպր.։)

Անձայնից կամ անզգայից նմանօղ լինելով. (Նիւս. կուս.։)

Առանց ձայնի կամ հնչման կամ խօսելոյ.

Անձայն եւ անբարբառ անկեալ դնէր ի սաստիկ հարուածոց. (Աթ. անտ.)

Իջցէ որպէս զանձրեւ ի վերայ գեղման՝ անձայն. (Իգն.։)

Անձայն լռութեան փոխադրել կարծեցին զանլռելի իմաստութիւն Աստուծոյ. (Համամ առակ.։)

Ըստ քերականաց՝ դժուարաւ հնչելի քան զայլ բաղաձայնս.

Գրաւորական ձայնի տառիցն՝ ե՛ն որ ձայնաւորք են, եւ են՝ որ կիսաձայնք, եւ են՝ որ անձայնք. ձայնաւորի նմանեաց միտքն, եւ կիսաձայնի՝ զգայութիւնս, եւ անձայնի՝ մարմինս. (Փիլ. լին. ՟Դ. 117։)


Անձայնութիւն, ութեան

s.

loss of voice;
aphony.

· Calfa

NBHL (9)

Ձկանց անձայնութիւն. (Շ. ՟ա. պետ. ՟Ծ՟Գ։)

Ընդհատ հատումն բայից, տի՛նա առաւել եւ անձայնութիւն կրել ամենեւին։ Պատճառս անձայնութեան լինել. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. տեսական.։)

Անձայնութեամբ կարկեաց զհայրն. (Զքր. մկրտ.։)

Ընկա՛լ ո՛րդեակ զյորջորջումս, եւ ի բա՛ց վճարէ զիս յանձայնութենէս. (ՃՃ.։)

Պատուհասեցեր զծերունին անձայնութեամբ։ Այնպէս անկան, իբր զի անձայնութեամբ արգելուլ. (Ոսկ. յաւետիս. եւ Ոսկ. յհ. ՟Բ. 32։)

Սքանչելիք իրացն յանձայնութիւն ածին զնոսա. (Ոսկ. ղկ.։)

Ո՞վ իցէ՝ որ անձայնութեամբ բառնայ զհակառակութիւն, եթէ ոչ Որդին Աստուծոյ. (Համամ առակ.։)

Եւ ըստ քերականաց՝ իսպառ անձայն գտանիլն ոմանց ի բաղաձայն տառից.

Անձայն գիրն ունի այսպէս. քանզի անձայնութիւն սոցա ի ձայնաւորութենէ ոմանց իմացեալ եղեւ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Անձանձիր

adj. adv.

indefatigable, diligent;
indefatigably, diligently.

· Calfa

NBHL (2)

Զգործս իւր գործեսցէ անձանձիր։ Անձանձիր պատերազմեցան. (Վրք. հց. ՟Բ. ՟Ի՟Բ։)

Կացէ՛ք դուք յաղօթս անձանձիր (տպ. անձանձրոյթ). (Մծբ. ՟Դ։)


Անձանձրոյթ

cf. Անձանձիր.

· Calfa

NBHL (3)

ԱՆՁԱՆՁՐՈՅԹ որ եւ ԱՆՁԱՆՁԻՐ, ԱՆՁԱՆՁՐԱՆԱԼԻ. ἁκάμας, ἁκάμαντος. indefessus, infatigabilis, ἁκάματα, indefesse, sine lassitudine. Որ ոչն ձանձրանայ կամ թուլանայ. անխոնջ. եւ առանց ձանձրանալոյ. օսանմազ. եօրուլմազ.

Ուսուցանելով՝ անձանձրոյթ. (Խոր. ՟Գ. 67։)

Ստուգեսցո՛ւք զմեզ արդեամբք (սգաւոր սքեմաւ) յանձանձրոյթ սուգ. (Կլիմաք.։)


Անձաւախիտ

adj.

cavernous.

· Calfa

NBHL (2)

Ուր իցեն խիտ առ խիտ անձաւք.

Դադարէին յանձաւախիտ ամրոցս մայրեացն Գարդմանաց. (Յհ. կթ.։)