Entries' title containing տ : 10000 Results

Անստին

adj.

without breast or udder;
without milk.

NBHL (3)

ԱՆՍՏԻՆ հնչեալ ԱՆԸՍՏԻՆ. Ոյր ոչ գոն կամ չեւ են ի վեր երեւեալ եւ լցեալ կաթամբ ստինք. ծիծ՝ կամ կաթ չունեցօղ.

Թէ կծիցի անստինն. (Եզնիկ.։)

Փոքր եւ անստին եւ անհանճար բնութեանս։ Փոքր այն ստեղծուած, եւ անստին. (Նար. երգ.։)


Անստոյգ

adj.

uncertain.


Անստուգութիւն, ութեան

s.

incertitude.


Անստուեր, աց

adj.

unshadowed, unclouded, clear, light.

NBHL (13)

ἅσκιος. umbra carens, inopacus, lucidus, clarus. Ուր չիք ստուեր, կամ մթութիւն. անաղօտ. լուսաւոր. պայծառ. ուր որ շուք չկայ. քէօրկէսիզ, նուրանի, րուշէն.

Մաքուր լուսով եւ անստուերաւ. (Փիլ. լին.։)

Անստուեր միջօրեայ. (Վեցօր. ՟Զ։) եւ (Պիտ.։)

Անստուեր լոյս արեգականն արդարութեան. (Եղիշ. ՟Բ։)

Տաճար լուսոյ անստուերին. (Շար.։)

Անստուեր ծագումն, կամ նշոյլք, կամ բոց, կամ պայծառութիւն։ Արեւ անստուեր. (Նար.։)

Մշտալոյս աներեկոյ. անգիշեր.

Յանստուեր քաղաքին. (Ագաթ.։)

Անստուեր յաւիտենին. (Նար. խչ.։)

Ճեպէր ի կիսագունդն անստուեր. (Լաստ. յիշ.։)

Յարեգակնային ճառագայթիցն եւ յանստուեր տապոյն զովացեալ. (Մագ. ձ։)

Նմանութեամբ, Անպատրուակ, գերապանծ, վսեմ, անխափան, յայտնի, եւ այլն.

Անստուեր իմաստութիւն, կամ յիշատակ, յոյս, փառք։ Անստուեր եւ անապական զճշմարտութեանն բան ամենայն ազգաց ծանուցին. (Նար.։)


Անստուերագիծ

adj.

evident manifest;
indelible.

NBHL (1)

Յիշատակս անեղծականս եւ անստուերագիծս։ Յայս անստուերագիր վստահութիւն ապաստան. (Նար. խչ. եւ ՟Ժ՟Ա։)


Անստուերագիր

cf. Անստուերագիծ.

NBHL (2)

Յիշատակս անեղծականս եւ անստուերագիծս։ Յայս անստուերագիր վստահութիւն ապաստան. (Նար. խչ. եւ ՟Ժ՟Ա։)

ճշգրտիւ դրոշմեցին, զի անտրտում եւ անստուերագիր տպաւորեալ եղիցի գրութիւնն. (Շիր. զատիկ.։)


Անստուերափայլ

adj.

glittering, luminous, brilliant, bright.

NBHL (3)

Անստուերական լոյս. (Փէոդոր. խչ։)

Արեգակն անստուերական. (Շ. խոստ.։)

Անստուերական երջանկացն։ Անստուերափայլ լոյս. (Նար. մծբ. եւ Նար. խչ.։)


Անստութիւն, ութեան

s.

veracity, without falsehood.

NBHL (4)

ἁψεύδεια. veritas, veracitas. Անսուտն գոլ. ստուգութիւն. ճշմարտախօսութիւն. ողջմտութիւն.

Արժա՛ն է ընդունել զանստութիւն մտացն խոստովանեցելոյ։ Իմացեալ լինի ոչ դուզնաքեայ եւ յայլոցն անստութեամբ եսովպոս. (Փիլ. լին. եւ Փիլ. լիւս.։)

Ի կողմն անկանել ճանապարհին՝ զոր հալածէրն, որ է նոյն ինքն ճշմարտութիւնն, անստութեամբ գնալով ի նմա. (ՃՃ.։)

Որպէս եւ ուսաք իսկ ի բնական արանց, որ անստութեամբ տան հաւանութիւ իմաստնասէր մարդոյ. (Եղիշ. խաչել.։)


Անսրտնութիւն, ութեան

s.

good-humour, mildness.

NBHL (3)

Չսրտնիլն. անբարկացողութիւն. հեզութիւն. չսրդողիլը. չսրդողիլը.

Սկիզբն առնէ ողորմածութեան, կամ անսրտնութեան։ Ո՞ւր է քո անսրտնութիւն. (Լմբ. սղ.։)

Անսրտնութեամբ եւ աննախանձ բարոյիւք. (Մխ. դտ.։)


Անվաստակ

adj. adv.

indefatigable;
idle, lazy;
without fatigue.

NBHL (20)

ἁκάματος. indefessus. Որ ոչն վաստակի, այսինքն ոչ յոգնի. անաշխատ, իբր անխոնջ. անձանձրոյթ. չյոգնօղ. եօրուլմազ. իւշէնմէզ.

Աստուած որ անվաստակն է, հանգեաւ. (Մծբ. ՟Ժ՟Բ։) Անվաստակ եւ գորովագութ տէրն. (Խոսր.։)

Յանվաստակ ձռեանէ (աստուծոյ) շարժեալ՝ զմեր կեանս դարմանեն։ Զանվաստակ ձեռինն ի միտ առնուցուս զզօրութիւնն. (Ոսկ. մ. ՟Ա. 13։ եւ Ոսկ. ես.։)

Որդի ակնունելով ժառանգել զհայրենիսն՝ ի բանից ծնողին, անվաստակ է յաշխատելն եւ ի շինելն զնոյն. (Լմբ. սղ.։)

Աշխատասէր անվաստակ անձն. (Սարկ. խրատ.։)

Որ ոչ կամի վաստակիլ, այսինքն աշխատիլ. պղերգ. անգործ. չաշխատօղ, ծոյլ. չալըշմազ.

Ժողովրդականք անվաստակք. (Խոր. ՟Գ. 68։)

Անվաստակքն զիա՞րդ արդիւնարարք լինիցին. (Խոսր.։)

Վա՛յ քեզ անձն իմ անվաստակ, զի մեռեալ ոչ պսակի. (Մաշկ.։)

Սիրել զվաստակաւորսն, եւ ատել զանվաստակն։ Չընտրել զվաստակաւորն յանվաստակէն. (Փարպ.։) Տե՛ս եւ զյաջորդ նշ։

Անարդիւն. յետնեալ ի պիտանի գործոց, կամ ի վարձուց ըստ վաստակոց. անշահ. անօգուտ. եմէկսիզ. ֆաիտէսիզ.

Խառնափնդորելով զեղբարսն անվաստակ հանէ. (Նեղոս.։)

Եթէ օրէնք մեր իցեն պատճառք անվաստակ լինելոյ առաջի քո. (Եղիշ. ՟Բ։)

Ջանան առնել զքեզ զրաջանս եւ անվաստակս ի վաստակոց արդարութեան. (Մանդ. ՟Զ։)

Ամենայն բժիշկք խափանեցան յարուեստից իւրեանց, եւ անվաստակք եւ անշահք մնացին. (Հ=Յ. սեպտ. ՟Ի՟Դ.։)

Որ չէ գործակից. անբաժ. անպարտ.

Մանուկն այն անվաստակ էր (ի յղութիւն կնոջն). (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Առանց վաստակելոյ, այսինքն յոգնելոյ, կամ աշխատելոյ.

Յերկար աղօթիւք եւ անվաստակ յոտն կալով. (Փարպ.։)

Կամիցի անջան եւ անվաստակ կերակրել. (Եւագր. ՟Ի՟Ե։)


Անվիշտ

adj.

without pain, that has nothing to suffer.

NBHL (9)

Ուրախութեամբ եւ անվիշտ ելանէր ի մարմնոյն։ Ոչ կարեն ընդ եղբարսն սիրով անվիշտ կեալ. (Վրք. հց. ՟Դ. ՟Ի՟Ե։)

ἁνωδηνής, ἁκίνδυνος. doloris expers, liber a periculis, ἁπερίσπαστος, inconcussus, ἁπαθής, impassibilis. Ազատ ի վշտաց. անցաւ. անչարչարելի. եւ Անքոյթ. անվտանգ. տէրտսիզ, գայղըսըզ, թեհլիքէսիզ.

Առն անվշտի, եւ յաջողելոյ յամենայնի. (Սիր. ՟Խ՟Ա. 2։)

Անվիշտ է բնութիւնն աստուծոյ. (Գէ. ես)

Որ իւրով բնութեամբն անվիշտ էր, եւ մարմնով իւրով մեռաւ։ Անվիշտ եւ անմահ էր բանն. (Պրպմ. ՟Խ՟Ե։)

Յարիցեն յարութիւն անվիշտ. (Վրք. հց. ՟Դ։)

Անվիշտ ունին յազատութեանն զհամարձակութիւնն. (Յճխ. ՟Է։)

Ո՛չ է անվիշտ տէրունական հրամանացն լռութիւն. (ՃՃ.։)

Առանց վշտաց. հանդարտ.


Անվստահ

adj.

distrustful, suspicious;
— լինել, to distrust, to suspect.

NBHL (6)

Որ ոչ վստահի. խիթացօղ. կասկածոտ.

Այլ եւ դառնալոյ իսկ մեզ անդրէն՝ անվստահ եմ շատ. (Պրպմ.։)

Անվստահ զսիրտ ամենեցունց կացոյց. (Յհ. կթ.։)

Եւ Չվստահելի. խիթալի. կասկածելի. շիւպհելի, կիւվենիլմէզ.

Մարդիկ սուտք էք, եւ անվստահք. (Փարպ.։)

Գիտացի՝ եթէ լինի հայր, զորս ոչ ծնաւ յաղագս պատուոյ առաքինութեանն, եւ փախեայ յանվստահ որդեծնութենէն. (Եփր. յաւետ.։)


Անվստահութիւն, ութեան

s.

mistrust, diffidence.


Անվտանգ

adj.

out of danger, safe;
unhurt, free from harm.

NBHL (6)

ἁκίνδυνος, periculo vacans, ἁκινδυνότερος, minus periculosus. Ազատ ի վտանգից. անվնասելի. անվնաս. թէհլիքէսիզ.

Որպէս զերկաթ անվտանգ. (Յճխ. ՟Ժ։)

Անվտանգ ի նեիցն մնացեալ. (Մագ. ՟Գ։)

Անվտանգ եւ անվնաս զաշխարհն թողլով. (Յհ. կթ.։)

Մե՛ծ է վարդապետելն, այլ ուսանելն անվտանգ. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Թէ հաղորդի առանց մտացն, անվտանգ է, եւ ակամայ ասի. (Լմբ. սղ.։)


Անվտիտ

adj.

fat, plump.

NBHL (3)

μὴ διαφθάρμενος. non corruptus. Որ չէ վտիտ կամ վտտեալ. անեղծ. անվնաս.

Եօթն ջիլս դալարս անվտիտս. տ. ՟Ժ՟Զ. 8։)

Անվտիտ անցեալ գնայր յեկեղեցեաց գաւառ. (Խոր. ՟Գ. 2։)


Անտաղտկալի

adj.

unwearied;
not tedious, not wearisome.

NBHL (1)

Տեսանե՞ս, զիա՞րդ անտաղտկալի արար. (Ոսկ. հռ.։)


Անտաղտուկ

cf. Անտաղտկալի.

NBHL (6)

ἁνεπαχθής, ἁνεπαχθέστερος. non molestsus. Ոչ տաղտկալի. դիւրիչ. դիւրին. հեշտալի. հեշտալուր.

Անտաղտուկ արար, կամ առնիցէ, կամ կահիցէ զբանն։ Որ անտաղտուկ էր եւ թեթեւ։ Անտաղտուկ լսելեաց. (Ոսկ. մ. ՟Ա. 15. 23։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 33։ Մագ. լ։)

ἁνεπαχθῶς. non moleste, non gravate. Առանց կրելոյ կամ տալոյ զտաղտկութիւն. անձանձիր. հեշտեաւ. մեղմով.

Զամենայն թեթեւ եւ անտաղտուկ կրել. (Շ. ՟ա. պետ. ՟Ձ՟Ա։)

Արիաբար եւ անտաղտուկ եւ աներկեղ միշտ (կալ). (Դիոն. եկեղ.։)

Խնայելով, եւ անտաղտուկ խօսի ընդ նոսա։ Հեզ կոչի նա, զի զօրէնս հեզութեան անտաղտուկ եդ, եւ ասաց, ուսարո՛ւք յինէն. (Տօնակ.։)


Անտանելի, լւոյ, լեաց

adj.

insupportable, intolerable, heavy, burdensome;
incomprehensible, inconceivable.

NBHL (19)

Տկար ամանոյ զծանր եւ զանտանելին տանել. (Նար. երգ.։)

Լցաւ երուսաղէմ անտանելի ամբոխիւ. (Զաք. կթ.։)

ἁφόρητος. importabilis. Զոր չկարէ ոք տանել. իբր Անբառնալի առ ծանրութեան.

Անուրս ծանունս եւ անտանելիս. (Նար. ՟Ի։)

Հրամանս տալով խիստ եւ անտանելիս. (Խոր. ՟Գ. 68։)

Անտանելի թշուառութիւնք, կամ պատրանք, վնասակարութիւն. (Պիտ.։)

Անտանելի չարչարանք. (Շար.։)

Անտանելի տուգանք, կամ վտանգք, տարակուսանք. (Յհ. կթ.։)

Անտանելի յիշատակ, կամ ահաւորութիւն, կամ պատուհաս. (Նար.։)

Անհնարին եւ անտանելի է ինձ եւ անկարելի՝ առնել ինչ հակառակ (հօր). (Ոսկ. ՟Ա. 37։)

Սակս անտանելի գոլով յաղագս մարդոյ իմանալ ումեք օտար բնութիւն զբազուկն կամ զաջն եւ զմատն. (Աթ. ՟Ը։)

Որ անտեսնելին է, եւ փառս ունի անտանելի. (Փիլ. յովն.։)

Զիա՞րդ շարադրի առ դոյզն մարմին անտանելին. (Աթ. ՟Բ։)

Անտանելին ի համայնից։ Որ զանտանելին էից եւ այլն։ Անտանելւոյն տաղաւար. (Շար.։)

Զանտանելին երկնի բարձրութեան, եւ երկրի լայնութեան. (Նար. կուս.։)

Անկարօղ ի տանել.

Անտանելի զայս բնութիւնս գիտելով այնմ անտարր տարողութեան. (Նար. երգ.։)

Անմարթ ի տանել ուրեք, կամ դժպատեհ ի տանել մատուցանել.

Լացն զմահ միամօրն զանտանելին յողջակէզ. (Եղիշ. դտ.։)


Անտամուկ

adj.

without moisture, dry.

NBHL (2)

ἅνικμος. humoris expers. Անմասն ի տամկութենէ կամ ի հիւթոյ խոնաւութեան. թացութիւն չունեցօղ, չոր. գուրու.

Բերանք (ըմպողաց զգինի) զի իմն է եւ խոնաւագոյն. փոքր ինչ անցեալ՝ ցամաք եւ անտամուկ յանդիմանին. (Բրս. արբեց.։)


Անտաշ, ի, ից

adj.

rough, unpolished;
hard.

NBHL (4)

ἁπελέκητος. indolatus, non complatus. Որ չէ տաշեալ, կամ հարթեալ, կամ կոփեալ. եւ կամ անտաշելի, կարծր. եօնուլմամըշ.

Քարինս անտաշս։ Քարամբք անտաշիւք։ Շինեաց յանտաշից։ Եբեր փայտ անտաշ. (՟Գ. Թագ. ՟Ե. ՟Զ. ՟Է. ՟Ժ։)

Առեալ վէմս անտաշս. (Ագաթ.։)

Անտաշ ի մարդկային հնարից արձանօքն հոգւեոր վիմաց։ Միոյ տաճարին քարինք առ իւրաքանչիւր յօդ անտաշ դարձան. (Լմբ. ատ.։)


Անտառ, աց

s.

forest, wood;
— փոքր, grove, copse, thicket;
— թաւ, thickest part of a forest;
վերակացու անտառի, ranger of a forest, forester.

Etymologies (2)

• , ի-ա հլ. (Յոբ. խ. 17 անտառովք, յետնաբար նաև ի հլ.) «անտառ, մէրի» ՍԳր. որից անտառախիտ «անտառները շատ. 2 ծառաշատ. 3. տերևախիտ» ՍԳր. Կոչ. 219 Եզն. անտառակ Բուզ. անտառանալ «աճիլ, ուռճանալ» Երեմ. ժէ. 8. անտառատուն «զի-նարան»! Եփր. թգ. 425. տատասկանտառ Տօ-նակ. նոր բառեր են՝ անտառաաահ. անտա-ռապետ, անտառային, անտառաբանական, անտառաբնակ ևն։

• ՆՀԲ համտարը, համծառ։ Bötticher ZDMG 1850, 350 և Bopp. Հմմտ. քե-րակ.բ տպ. թրգմ. Bréal, II 381 սանս. kantāra։ Lag. Urgesch. Arm. 259 և Bak Lex. 68 tar արմատից, իբր «անթա-փանցելի»։ Մսերեանց, Ճռաքաղ 1859, 430 մեզնից փոխառեալ է դնում սանս. թառու «ծառ» և Մադեռա կղզու անու-նը, որ «լուսիտաներէն նշանակում է ծառ»։ Տէրվ. Altarm. 75 նոյն ընդ հյ. ծառ և սնս. taru «ծառ». անտար -համ. ծառ։ Նոյն, Նախալ. 86, 122 և Լեզու էջ Չ1 ան մասնիկը համեմատում է անխուլ. անքոյթ, անգամ բառերի ան մասե հետ. Canini, Et. etym, 125 հբգ. triuuen «ա-հիլ» բայի հետ։ Bugge, Etrusk. u. Arm. 86 ծառ. յն. δρία, δρίος բառերի հետ, ան-= sm «միասին»? Հիւնք. յն. ὄενδ-ρα-ից։ Patrubány SA 1. 190 փոխառեալ իրանեանից, իբր պհլ. van «ծառ»+tar մասնիկ (=սանս. *vanatara «ծառաս-տան»)։ Սագրզեան ՀԱ 1909, 335 հյ, ծաո և սումեր, tar «ծառ, անտառ, փայտ»։ Մառ ИАН 1912, 597 վրաց. տեվրի «խիտ անտառ» բառի հետ, Մառ ЗВО 1925, 667 ռուս. дepeвo «ծառ» բառի հետ։

NBHL (12)

(իբր Համտարր, կամ Համծառ) ἅλσος, δρυμός ὔλη , νάπη. saltus, sylva, nemus. Մացառ. մայրի. ծառաստան. դարաստան. ծառատունկ՝ մանաւանդ ի բացի եւ ի վերայ լերանց. տեղի խիտ առ խիտ ծառոց՝ եթէ՛ անպտուղք իցեն, եւ եթէ պտղաբերք. մորի. օրման. օրմանլըգ. տազ. պալքան.

Կոտորել զանտառս։ Տնկել անտառս։ Պաշտել զանտառսն։ Ծառայել անտառաց։ Փայտիւք անտառին։ Իբրեւ զանտառս հովանաւորս։ Իբրեւ զանտառ մայրւոյ. Յանտառս մայրեաց։ Ամենայն գազան անտառի։ Իբրեւ խնձոր ի փայտս անտառի։ Զի՞նչ լինիցի փայտ որթուն ի փայտս անտառի. եւ այլն։

Զմարգարէսն անտառաց (յորս զոհէին դից). (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ը. 19։)

Ուրուական ըղձիցն անտառաց։ Զպուրակս յոգունց անտառաց շամբից եղեգանց։ Տնկեաց խիտս բիւրաւորաց բուսոց անտառաց. (Նար.։)

Անտառ մի առ ազատ գետովն տնկէ. (Խոր. ՟Գ. 8։)

Զանտառ մրգաբերացն մարդիկ ի պէտս իւրեանց տնկեցին։ Քաղաք շրջապատեալ անտառիւք. (Լմբ. սղ.։)

Գեղեցկութեան ծառոց, եւ անտառից պտղաբերաց. (Վրք. հց. ՟Գ։)

Անտառ մեղուաց. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Դ. 25.) իմա՛ զանտառն՝ ուր ի խորշս ծառոց մեղուք կազմեն զմեղր։

Հուր եկեր միանգամայն եւ փշրեաց զմայր մարդկեղէն անտառաց. այսինքն բազմութեան. (Յհ. կթ.։)

Պաճուճեաց զանտառս արտեւանացն. այսինքն զհոծութիւն մազից նորա. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

որպէս Տարր. նիւթ. (ըստ հոմաձայնութեան յն). ὔλη. sylva, եւ materia.

Զդիւրայրելի անտառն խնամով մերով հեռագոյն ի հրոյն ի բաց դնել. (Բրս. մախան.։)


Անտառաբոյծ

adj.

brought up in a forest.

NBHL (2)

Բուծեալ յանտառի ի բացի. վայրենի. վայրի.

Անտառաբոյծ խոզ. (Յհ. կթ.։)


Անտառախիտ

s. adj.

strong, tough;
thick;
bushy;
woody.

NBHL (20)

σύμφυτος, δασύς, κατάσκιος. consitus, una plantatus, densus, umbrosus. Ուր իցէ անտառ խիտ. մացառոտ. տնկախիտ եւ հովանաւոր վայր.

Ամենայն բլուրք անտառախիտք եղիցին. (Ամովս. ՟Թ. 13։)

Յանտառախիտ լեռնէ. (Ամբակ. ՟Գ. 3։ Զաք. ՟Ա. 8։)

Զանտառախիտս մայրեաց. (Ժող. ՟Բ. 6։)

Յանտառախիտս մայրից դաշտացն. (Ոսկ. յհ. նախերգ.։)

Փառանն (է) անտառախիտ թանձրամայրի. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Զերկուս տափարակսն անտառախիտս. (Խոր. ՟Բ. 6։)

Յանտառախիտ վայրացն։ Ի տեղի ինչ անտառախիտ. (Պիտ.։)

Եւ ἁλσώδης, nemorosus, sylvestris, δασύς, densus. եւ այլն. Տերեւախիտ. թաւ. վարսաւոր. հոծեալ. եւ Հոծութիւն ոստոց կամ սաղարթուց.

Ի ներքոյ անտառախիտ ծառոց. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Զ. 4։ ՟Ժ՟Է. 10։ Ես. ՟Ծ՟Է. 5։ Երեմ. ՟Գ. 6. եւ 13։)

Վասն անտառախիտ ոստոց նորա. (Եզեկ. ՟Լ՟Ա. 9։)

Զանտառախիտս իւր արձակեաց ընդ ամենայն փայտս դաշտին. (Եզեկ. ՟Լ՟Ա. 4։)

Յանտառախիտ մայրիս ամրացեալս. (Եզնիկ.։)

Անդ եգիտ այրս ամուրս անտառախիտս. (Բ. Մակ. ՟Բ. 5.) յն. զտուն անձաւաձեւ, եւ զտաղաւար։

Ապարանս անտառախիտս. (Եզնիկ. ՟Ի՟Է. 6.) յն. անտառուտս։

Անտառախիտ լինել բազմութեամբ որդւոց. (ՃՃ.։)

Յանտառախիտ լեռնէ, այսինքն ի կուսէն՝ որ է յանտառախիտ բնութենէ մարդկութեանս. (Ճ. ՟Ժ.։)

Մի՛ ոք ի ձէնջ ճանապարհ, մի՛ ոք ի ձէնջ անտառախիտ փշոց. յն. փշովք լցեալ. (Ոսկ. յհ. նախերգ.։)

Խլեն ի գետնոյն զամենայն փշաբեր եւ զանտառախիտ բանջարսն. (Վստկ. ՟Բ։)

Անտառախիտ նիզակօք. թանձր եւ ստուար մկնդօք. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Անտառակ, ի

s.

grove, thicket.

NBHL (2)

Անտառ փոքրիկ. անտառիկ. օրմանճըգ.

Ի սակաւ անտառակին. (Բուզ. ՟Գ. 14։)


Անտառամոլ

adj.

become a forest, overgrown with wood.

NBHL (3)

ὐλομανοῦσα. frondibus luxurians. Մոլեալ, այսինքն յանչափս ուռճացեալ ոստովք (փշոց), կամ մոլախոտիւք իբրեւ զանտառ.

Ապառաժուտ ոք իցէ, եւ փշօք անտառամոլ։ Որ զզանազան տեսակ ախտիցն անտառամոլ առնէ. (Նիւս. երգ.։)

Անդն քաջաբեր՝ անտառամոլ (եղեալ) ի չգոյէ մշակողի. (Սկեւռ. լմբ.։)


Անտառային

adj.

silvan.


Անտառանամ, ացայ

vn.

to become a forest.

NBHL (6)

ὐλημανέω, ὐλομανέω. silvesco, frondibus ac sarmentis luxurio. Իսկ ԱՆՏԱՌԱՑԵԱԼ, ἁλσώδης. nemorosus, sylvestris. Իբրեւ զանտառ կամ անտառամոլ լինել. ուռճանալ. եւ ծաւալիլ, ոստախիտ կամ տերեւաթափ գտանիլ՝ իրօք կամ նմանութեամբ.

Եւ եղիցի ստեղն նորա անտառացեալ շուրջ զնովաւ. (Երեմ. ՟Ժ՟Է. 8։)

Ծառքն յայնպիսի դաշտն անտառանան։ Զանտառացեալ բազմութիւն խորհրդոցն յայտնէ. (Լմբ. սղ.։)

Որպէս հուր զի այրէ զանտառացեալսն մեղօք. (Արշ.։)

Անտառացեալ չարութիւն. (Յհ. իմ. պաւլ.։)

Որ անտառացեալ են մեղօք մարդիկ. (Նար. երգ.։)


Անտառասնունդ

cf. Անտառաբոյծ.

NBHL (1)

Անտառասնունդ կենդանիք. տմ. աղեքս.։)


Անտատան

adj.

unwavering.

NBHL (2)

Որ ոչն տատանի. անդրդուելի.

Հաստատեալ կայ անշարժ եւ անտատան. (Վեցօր. ՟Է։)


Անտարակոյս

adj. adv.

indubitable, certain;
without doubt, without difficulty.

NBHL (6)

Ուր չկայցէ տարակոյս. անյերկուանալի. աներկբայ. հաւաստի. շիւպհէսիզ.

Անտարակոյս վստահութիւն, կամ գիւտ. (Նար. ՟Գ. ՟Լ՟Գ։)

Անտարակոյս մտածութիւն. (Պիտ.։)

Եւ Անվտանգ. անքոյթ. ապահով. անկասկած. էմին, թէսքին.

Յանտարակոյսն յարկ հրաւիրեաց։ Անտարակոյս ճանապարհորդութեամբ անարատ առ քեզ հետեւել. (Նար. մծբ.։)

cf. անտարակուսաբար.


Անտարբեր

adj.

indifferent.

NBHL (4)

ἁφόρητος. intolerabilis. Որ ոչն տարեալ լինի. անտանելի. անըմբռնելի. անհնարին. չէքիլմէզ.

Անտար վրիժագործութիւն։ Անտար խռովութիւն. (Պիտ.։)

ἁχώρητος. incapax. Անկարօղ ի տանել. անընդունակ. գապիլիյեթսիզ.

Մարմնաւորք էք, եւ կատարելագոյն ուսմանց անտարք. (Նիւս. կազմ. ՟Թ։)


Անտարբերաբար

adv.

indifferently.


Անտարբերութիւն, ութեան

s.

indifference;
neutrality.


Անտարտամ

adj.

resolute, determined.

NBHL (2)

Ուր չիք տարտամութիւն եւ տատանումն. անտարակոյս կամ անփոփոխ.

Անտարտամ հանգիստ. (Նար. ՟Գ։)


Անտարր, ի, ից

adj.

immaterial, incorporeal.

NBHL (7)

ἅνυλιος. expersmateriae, incorporeus, ἁσύνθετος, compositine carens. Ոյր չիք տարր կամ նիւթ երկրաւոր. աննիւթ. անմարմին. պարզ. ոչ բաղադրեալ.

Տարածեալ ի տարերս եւ յանտարերս. (Ագաթ.։)

Յորոյ ահէ ամենայն դողացեալ տարր եւ անտարր. (Անյաղթ բարձր.։)

Անտարր (կոչէ) նախ զլուսաւորսն, զի ոչ են յայսոցիկ չորից տարերց. եւ դարձեալ անտարր ասէ զդեւս, որք անմարմինք են. (Շ. անդ։)

Անտարրից եւ տարրեղինաց ստեղծօղ եւ խնամօղ. (Շ. գանձ վրդվռ.։)

Տեսանէին զնա աննիւթ անտարր. յն. անշարադիր. (Ոսկ. յհ. ՟Ա. 14։)

Տարակուսին հրեշտակք՝ անտանելի զայս բնութիւնս գիտելով այնմ անտարր տարողութեան. այսինքն աննիւթական աստուածութեանն, որ կրէ զամենայն եւ այլն. (Նար. երգ.։)


Անտարրական, ի, աց

cf. Անտարր.

NBHL (3)

Անտարր. աննիւթական. պարզ. հոգեղէն. հոգեւորական.

Անստեղծական անտարրական աստուածութիւն։ Անտարրական խորան։ Զորոց անտարրական անձինս մարգարէն իսկ գուշակէ, թէ ո՛ արար զհրեշտակս եւ այլն։ Ի նմանութիւն անտարրական երեւեալ աստուծոյ. (Ագաթ.։)

Անտարրական սրով կրտէին զնա ընդ մէջ. այսինքն նզովիւք. (Կանոն.։)


Անտեղագոյն

adj.

more or very absurd, more or very extravagant.

NBHL (3)

ἁτοπώτερος. absurdior. Կարի անտեղի. անպատեհագոյն.

Քան որ զի՞նչ արդեօք իցէ անտեղագոյն յիմարութիւն. (Փիլ. բագն. եւ Փիլ. նխ. ՟բ.։)

Ոչ ինչ անտեղագոյն է սմա ի համար դասու անկանիլ. (Արիստ. որակ.։)


Անտեղեակ, ղեկաց

adj.

ignorant, unlearned, unskilful.

NBHL (11)

ἁγνοῶν, ignorans, ἅπειρος, imperitus. Որ չէ տեղեակ. անհմուտ. անգէտ. անփորձ. անմտադիր. պիվուգուֆ, նատան, պէխապէր.

Չեմք ինչ անտեղեակ խորհրդոցն նորա. (՟Բ. Կոր. ՟Բ. 11։)

Համբաւոյն անգամ անտեղեակ էր. (Ագաթ.։)

Ոչ մոլորիմք իբրեւ զանտեղեակս. (Եղիշ. ՟Գ։)

Առ անտեղեակս ոմանս. (Պիտ.։)

Յորում լինին անտեղեկացն պատրանք. (Նիւս. երգ.։)

Որ յետոյ բանքն ասի, թուի անտեղեկաց՝ եթէ բարեաց ինչ աւետիք իցեն. (Ոսկ. ես.։)

Իբր Տգիտական, կամ անտեղի.

Զգազանս զայս ոմանք զսուտ քրիստոսն ասացին, եւ ոմանք զսուտ մարգարէն. զոր ոչ անտեղեակ համարեցաք. (Լմբ. յայտն.։)

Անփորձ եւ անտեղեակ գոլով. անգիտութեամբ.

Անտեղեակ զանբան ժուժկալութիւնն ստացան. (Կլիմաք.։)


Անտեղեկութիւն, ութեան

s.

unskilfubiess, ignorance.

NBHL (4)

ἅγνοια. ignorantia, ἁπειρία, imperitia. Անտեղեակն գոլ. անգիտութիւն. անհմտութիւն. նատանլըգ, աճէմիլիք.

Վասն անտեղեկութեան արտաքին իրաց. (Փիլ. լին.։)

Մանկական անտեղեկութիւն. (Մագ. ՟Ծ՟Է։)

Անտեղեկութիւն գրչութեան. (Մխ. դտ.։)


Անտեղի, ղեաց

adj.

not confined to one place, uncircumscribed;
absurd, extravagant;
unbecoming, unsuitable.

NBHL (33)

որ եւ ԱՆՏԵՂ.(ἅτοπος q.d. loco carens) Անկարօտ տեղւոյ. անուր. անուրեք. ոչ պարագրեալ տեղեաւ. անսահման. անչափ.

Որ անարարն է, նոյն եւ անտեղի է. (Ոսկ. յհ. ՟Ա. 14։)

Անուր, եւ տեղի. (Վահր. երրորդ.։)

Բնութեամբ անտեղի է. (Բրսղ. մրկ.։)

Անտեղւոյն էացեալ՝ զամենայն էակս պարունակեալ լնու. (Քեր. քերթ.։)

Անտեղեօք եւ անչափական վայրօք. (Ագաթ.։)

Չունօղ զտեղի. կարօտ տեղւոյ. թափառական. մէքեանսըզ, տէտիրկին.

Խաւար տեղի ոչ ունի, եւ ամենայն անտեղի անգոյ է։ (Վանակ. յոբ.։)

Անտեղի շրջէին. (Լմբ. սղ.։)

Զփոփոխումն անտեղի ի տեղւոջէ ըստ փոփոխական կենացս. (Շ. ատեն.։)

Ուր չիք տեղի. անմտանելի. անկոխ. ἅβατος եւ Ոչ տուօղ տեղի. լի. եւ Տեղի մտածեալ անգոյ.

Անտեղի՛ է մեզ ի մեհենիդ ի ներքս լինել՝ վասն ի ներքս ի դմա գրիգորի սքանչելագործի օթելոյ. (Նիւս. ի սքանչ.։)

Հուպ միմեանց, անտեղի թողլով ի նմա մինչեւ ցմիոյ նշմարելոյ ծայրի ասղան. (Մագ. ՟Կ՟Զ։)

Յամենայնի է (աստուած), եւ յամենեսեան, ի տեղիս եւ յանտեղիս. (Վանակ. հւտ.։)

Զնիւթական արարածս (արար) էական գիտութեամբն իւրով յանտեղիս. (Ագաթ.) իմա՛ ի մէջ ոչնչի, ուր ոչ գոյր տեղի։

Եւ Ոչ յայտարար տեղւոյ.

Անունդ (որպէս եւ դերանունն) անըմբռնելի է, եւ անտեղի, եւ անժամանակ. (Երզն. քեր.։)

Անպատեհ. անպատշաճ. անյարմար. անդէպ. անվայելուչ. եւ Աւելորդ. եօլսուզ, մինասիպէթսիզ, ույկունսուզ.

Յանտեղեաց չարին է, այն՝ որ գազանսն է, մարդ ի նոցանէ պարծել. (Փիլ. նխ. ՟բ.։)

Յանտեղեացն հրաժարեսցէ. (Բրս. ճգն.։)

Փորձին ի մի յանտեղեացն շրջեցուցանել զմերսս. (Աթ. ՟Բ։)

Ոչ ինչ անտեղւոյ բանի մտածեցելոյ. (Դիոն. երկն.։)

Յանտեղեաց է ասել զայս. (Իգն.։)

Եթէ ասեմք, ոչինչ անտեղի է. (Սահմ. ՟Բ։)

Լսէր յաւէտ անտեղի գոլ զոչ երթալն. (Յհ. կթ.։)

Անտեղի յիմարութեամբ գրգռեալ. (Պիտ.։)

Թոյլ տայ անտեղի ինչ գործել։ Ուրեմն անտեղիք են օրէնք, աւելորդ դատաստանք. (Նիւս. բն.։)

Եւ զի՞նչ ինձ առ այս բիւրապատիկս ածել ի դիմի անտեղի. (Մագ. ՟Ժ՟Ե.) իբր մ. յաւելորդս, կամ արտաքոյ տեղւոյս։

Անտեղութիւն, անպատեհութիւն, յոր լինի ձգել զդիմախօսն. εἱς ἅτοπον ἁπαγωγή. reductio ad absurdum.

Առ անտեղին ածել։ Յանտեղի ածմամբ։ Ի ձեռն յանտեղի տարման. (Կիւրղ. գանձ.։)

Ոչ եւ զմի յայսցանէ կարասցես ինձ յանտեղեաց տալ. այսինքն անտեղի ցուցանել. (Սարկ. հանգ.։)

ԱՆՏԵՂԻ. իբր Անտեղեակ. (եթէ չիցէ վրիպակ գրչի)

Հասեալ ի սահմանս իմաստութեան, եւ ոչ անտեղի գոլով ամենայն բժշկական արհեստիցն. (Ճ. ՟Ա.։)


Անտեղիտալի

adj.

hard, inflexible.

NBHL (8)

ԱՆՏԵՂԻՏԱԼԻ կամ ԱՆ՝ՏԵՂԻ ՏԱԼԻ. ἁνένδοτος. non remissius, rigidus, inexorabilis. Որ ոչ տայ այլում տեղի. դիմակաց. անմեղկելի. խիստ. կարծր. պինդ.

Նաւահանգիստ անտեղիտալի պնդութեան ալեացն. (Պիտ.։)

Անտեղիտալի ներհական կրից. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Խաղաղութեան անտեղի տալի. (Լմբ. սղ.։)

Աննշան առ տիպս է անտեղի տալի. այսինքն կարծրն անգծելի. (Նիւս. կազմ.։)

(Երկինք) մարմին անտեղիտալի. (Շիր.։)

Անտեղիտալի բարուք, եւ անմիտելի. (Փիլ. իմաստն.։)

Պղինձ եւ երկաթ զխստութիւնն եւ զանտեղի տալոյն յայտ առնէ. (Ոսկ. խչ.։)


Անտեղութիւն, ութեան

s.

absurdity, extravagance, incongruity, unsuitableness, unfitness, impropriety.

NBHL (8)

գրի եւ ԱՆՏԵՂԻՈՒԹԻՒՆ. Ոչ փակիլն ընդ տեղեաւ. անվայրափակն գոլ.

Պատկերացոյց ինքեան զեղեալն անտեղութեամբն, (զի) ո՛չ է ի տեղւոջ վերայ, որպէս ինքն աստուած է. (Վրդն. պտմ.։)

Չունելն զտեղի հաստատուն.

Զպանդխտութիւն (ունէի), եւ զանտեղութիւն. (Մխ. դտ.։)

Բայց եթէ գերիս ունիցին (աղջկունս) անտի չտային հրաժեշտ. զի վասն անտեղւութեանն դիւրին լինիցի յաստուածպաշտութիւն դարձուցանել (զնոսա). (Կիւրղ. ծն.։)

ἁτοπία, ἁτόπημα. absurditas. Անպատեհութիւն. անպատշաճութիւն. յոռութիւն. եօլսուզլուգ.

Արդարեւ անտեղութեամբ, եւ բազում խառնակմամբ լի էր իրն։ (Այլաբանութիւնք գրոց) չարաչար անտեղութիւն ընձեռեն անկատարից անձանց. (Դիոն. երկն. եւ Դիոն. թղթ.։)

Փախչելի յայսպիսի անտեղութենէ։ Ոչ գիտեն, յորպիսի անկանին յանտեղութիւն։ Փախուցեալ ի բանիս անտեղութենէ՝ հարկաւ խոստովանեսցին զմիւսն. (Կիւրղ. գանձ.։)


Անտենչիկ

adj.

who does not aspire, unaspiring, unambitious;
— աւագութեան, not desiring honour.

NBHL (2)

μὴ ἑπίθυμων. non cupiens. Որ ոչ տենչայ. ոչ խնդրօղ. ոչ տիրօղ. ոչ ցանկացօղ.

Զանտենչիկն փառաց գովեմք ամենեքեան. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Անտես, ից

adj.

invisible;
incomprehensible;
— առնել, to neglect, to take no care of, to despise, to quit, to abandon, cf. Անտեսել.

NBHL (36)

Պաղատիլ, եւ անտես մնալ. (Նար. ՟Բ։)

որ եւ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ. ἁόρατος, ἁθέατος, ἁθεώρητος. invisibilis, inconspicabilis, incomprehensibilis. Աներեւոյթ. որ ոչն տեսանի զգալի աչօք, կամ ոչ բովանդակի մտօք. անհասանելի. իմանալի, ւե անպարիմանալի. եւ ըստ այսմ ասի զաստուծոյ, զհոգեղինաց, եւ զթաքուն իրաց կամ զխորհրդոց, ըստ այլ եւ այլ տեսութեան. կէօզե կէօրիւնմէզ, ֆեհմ օլունմազ.

Աստուած՝ ամենայն մահկանացու բնութեան անտես գոլով՝ ի նոցունց գործոց իւրոց տեսեալ լինի. (Արիստ. աշխարհ։)

Անտես է աստուած, զի մարմնաւորս ունիմք աչս. (Նար. երգ.։)

Որ անտես եւ անքնին։ Անտեսն սերովբէից։ Տեսանօղք անտեսին. եւ այլն. (Շար.։)

Սուրբ ստեփաննոս տեսօղ անտեսին. (Գանձ.։)

Զանտեսն հրեշտակաց. (Նար. կուս.։)

Մնաս եւ ի հասանելն անհաս, եւ յիմանալն անճառ, ի յեւս տեսանելն՝ եւս առաւել գիտել, թէ անտես է. (Լմբ. սղ. ՟Հ՟Զ։)

Արարիչ տեսակաց, եւ անտեսից. (Փարպ.։)

Անտեսիցն ճոխութեամբ փարթամացան։ Զանտեսիցն իբրեւ զյայտնեցելոց. (Նար. ՟Ժ. ՟Խ՟Ե։)

Վասն անտես լինելոյն այժմ (դրախտին)։ Անտես եղեալ յաչաց նոցին. (Շ. թղթ. եւ Յիսուս որդի.։)

Չեւ եւս տեսեալ. նոր. անլուր. եւ ծածկեալ, անյայտ, անորոշ. կեօրիւն մէմիշ.

Զանտես լեզուսն խօսել. (Նար. յովէդ.։)

Կատարեաց զգործսն զանարժանս՝ զանտես եւ զանլուր. (Բուզ. ՟Դ. 15։)

Պահեցաւ յանահատի անդ անտես բնաւ ի մարդկանէ. (Իգն.։)

Ի դէմս ոչ եւս ժանաչէր զնա, անտես էր նմա. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)

ἁθέατος, ἁόρατος. qui non videt, non vidit. Ոչ տեսօղ. յետնեալ կամ զրկեալ ի տեսանելոյ. կոյր. կէօրմէզ.

Անտես եւ անլուր ճշմարտութեանն սիրէ լինել. (Յհ. իմ. ատ.։)

Զիա՞րդ անլուր եւ անտես գոլով՝ դատէք զդոսա. (Մագ ՟Դ։)

Ծածկեալ մարմնովն ոգիք անտես են արտաքոյ կացեոցն։ Հարցանեն, զի անտեսք են, եւ ի մէնջ ուսան. (Նար. երգ.։)

Օրհնեալդ ի կանայս, երանելի տեսողաց, եւ տարփելի անտեսից. (Թէոդոր. կուս.։)

Ի տեսողաց զիս անարգեալ, եւ յանտեսից երկրպագեալ. (Շ. վիպ.։)

Նիրհեալք՝ անտես սքանչելեացն լինէին. (Սիսիան.։)

Կոյրք, որք ի բնականն եւ ի գրաւորականն անտեսք էին. (Երզն. մտթ.։)

Անբարբառ եւ անտես յաչաց զնա առժամայն գործէր. (Մագ. ՟Կ՟Զ։)

Առանց տեսանելոյ. չեւ տեսեալ.

Ի հանդերձեալ կեանքն տեսանեն զաստուած դէմ յանդիման, յոր անտես հաւատացեալ էին. (Ոսկիփոր.։)

ԱՆՏԵՍ ԱՌՆԵԼ. ն., ԱՆՏԵՍ ԼԻՆԵԼ, ՄՆԱԼ. παροράω, παρόπτομαι, παρείδω, ὐπερόπτομαι. եւ այլն. despicio, negligo. եւ այլն. որ եւ ԱՆՏԵՍԵԼ. Ընկենուլ յերեսաց. թողուլ անխնամ. զանց առնել. ապախտ կամ անփոյթ առնել. յոչինչ գրել. ներել. աչքէ՝ երեսէ ձգել, եւ անչ գոցել՝ խփել, չտեսնօղ ըլլալ. եիւզտէն պրագմագ, կեօզ եումմագ.

Ոչ թողից զքեզ, եւ ոչ անտես արարից զքեզ։ Անտես արարեր ի դէպ նեղութեան ժամանակի։ Զգործս ձեռաց քոց մի՛ անտես առներ։ Տեսի զքեզ, եւ անտես արարի։ Յամենայնի անտես (կամ անփոյթ) արարելոցն։ Տեսեալ զանարժանս՝ ոչ արասցէ անտես։ Անտես առնես զմեղս մարդկան ապաշխարութեամբ. եւ այլն։

Այս արդարութեանս աղագաւ արար զմարդիկ մինչեւ ի վերջին ժամանակս անտես. (Լմբ. սղ.։)

Ահաւասիկ եւ մեք զանձինս անտես առնեմք զտկարութիւն. (Կլիմաք.։)

Թէ զբիծսն անտես առնիցես, երկայնամիտ ես. (Նար. ՟Հ՟Զ։)

Ի՞մ իմիք արժանի լինիցիմք, թէ յինչս զընդայցեմք, եւ զոգիս անտես առնիցեմք։ Չէ՛ պարտ եւ ոչ զմի ժամ՝ անտես առնել զվաճառաշահութիւնս զայս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Ի յոլովից իմն անտես լեալ. (Յհ. կթ.։)

Անտես լինիմք մեք եւ աղաչանք մեր. (Լմբ. պտրգ.։)

Որ միշտ լուեալ՝ անտես լինին (աղքատք). (Յիսուս որդի.։)


Անտեսաբար

adv.

invisibly.

NBHL (6)

Իմանալի օրինակաւ. անհասութեամբ. անյայտաբար եւ թաքնաբար. լռելեայն. առանց տեսութեան.

Ի սրովբէից անտեսաբար ահիւ պատուեալ. (Շար.։)

Յոյժ անտեսաբար տպաւորութեամբ բերին. (Նար. կուս.։)

Ի մաքրութիւն նորոգման ներքին մարդոյն անտեսաբար կենսացուցանէր. (Յհ. կթ.։)

Ցածուցանել զնոսա կամեցաւ անտեսաբար. (Ոսկ. մտթ.։)

Նըմա դշխոյն հարաւային՝ եկն ի տեսիլ ըղձմամբ սրտին, քեզ քառանկիւն կողմ աշխարհի՝ անտեսաբար երկիր պագին. (Յիսուս որդի.։)


Անտեսակ

adj.

formless, shapeless.

NBHL (10)

ἁνείδεος. forma carens, inforemis եւս եւ deformis Ոյր չիք տեսակ, տեսիլ կամ կերպ զգալի. աննիւթական. անկերպարան.

Մի՛ մարդիկ կարծիցես մահկանացուս, այլ անտեսակս յեղանակս ոգւոյ։ Նիւթ՝ անտեսակ սա ճեպի լինել։ Խնդրել (յերկինս) զանտեսակն եւ զանորակն. (Փիլ. լին.։ եւ նխ. ՟Ա. ՟Բ։)

Անտեսակ նիւթ՝ անմարմին է. Անյաղթ պորփ.։

Անկերպարան, իբր անձեւ, տգեղ, անշուք. պիչիմսիզ.

Անզարդն զարդարի, եւ անտեսակն տեսականայ։ Զարդարեաց զանտեսակն. (Դիոն. եկեղ.։)

Ահընկէցք, անտեսակք։ Յամարեցաւ յօդուածս յանտեսակ տարերց. (ՃՃ.։)

Չեւ եւս տեսեալ. նոր

Ի վերայ գեղման տեղալով յոյժ քաղցրութեամբ եւ անտեսակ ձայնից. (Եղիշ. խաչել.։)

Կամ Ոչ տեսօղ.

Որպէս ի ծնէ կոյրն՝ այսմ լուսոյ անտեսակք են. (Խոսր.։)


Անտեսական, ի, աց

adj.

invisible;
incomprehensible.

NBHL (8)

Անտես. անտեսանելի. աներեւոյթ. իմանալի.

Անտեսական էն ի կարողաց. (Ագաթ.։)

Աստուծոյ անտեսականի. (Եղիշ. դտ.։)

Յանտեսականէն անտեսականք. (Շ. հրեշտ.։)

Անտեսական իմն քրայս։ Ծածկեցեալ կամ անտեսական. (Նար. ՟Ի՟Զ. ՟Ղ՟Գ։)

Հիանալով ընդ անտեսական (կամ անտեսակն) խորս իմաստութեան. (Լծ. կոչ.։)

իբր Չտեսօղ. չգիտօղ. անբաժ. ազատ.

Անտեսականն յանցանաց առնու իւր ձեռնադրութիւն (մկրտութեամբ). (Ճշ.։)


Անտեսանելի, լւոյ, լեաց

cf. Անտեսական.

NBHL (11)

cf. ԱՆՏԵՍ. ըստ ՟Ա նշ. ἁόρατος. invisibilis եւ այլն.

Որ է պատկեր աներեւոյթին աստուծոյ. եթէ կերպարան է անտեսանելւոյ, ապա եւ ինքն անտեսանելի է։ Աներեւոյթ է թշնամին, եւ անտեսանելի է հոգին՝ որ առնու զվէրսն. (Ոսկ. յհ. ՟Ա. 14. 22։)

Եկիր ի տեսութիւն անտեսանելիդ աստուած. (Շար.։)

Անտեսանելին, որ վասն մեր տեսաւ. (Ածազգ. ՟Բ։)

Անտեսանելին տեսանի. (Ածաբ. ծն.։)

Անտեսանելին եւ անմարմինն ցոյց օրինակի է։ Զանտեսանելւոյն եւ զիմանալւոյն ոչ ընկալեալ մտածութիւն։ Միտք անտեսանելիք։ Եթէ անտեսանելի է թագաւորն (աստուած), մի՛ զարմանար. քանզի եւ ոչ որ ի մեզ միտքդ են՝ տեսանելի է. (Փիլ.։)

Ամենայն խորք ի վեր գան, եւ անտեսանելիք ի տես գան. (Նար. երգ.։)

Ցուցանէր զճառագայթս ճանապարհի առաքինութեան անտեսանելի եւ աղջամղջին երեւեալ. (Լաստ. յիշ.։)

Մտաց մերոց անտեսանելի է. (Ճ. ՟Ա.։)

Անարժան տեսութեան. ἁθέατος. quod vel quem inspicere nefas est.

Զքեզ ո՞ ի մէնջ թշնամանեաց եւ ամաչեցոյց, մինչեւ անտեսանելեացն (կամ յանտեսանելիս) եւ ամբարշտաց դիմաց առաջի եդ տեսութիւն ողորմելի. (Առ որս. ՟Ը։)


Անտեսեմ, եցի

va.

to neglect, to abandon, to slight;
to connive at.

NBHL (6)

Զփոքումբքն զանց առնել եւ անտեսել. (Յհ. իմ. ատ.։)

Անտեսեսցե՞ս զգթասիրելդ։ Չանտեսեցեր։ Ոչ անտեսես. (Նար. ՟Բ. ՟Ժ՟Ը. ՟Լ՟Ե։)

Զկէսն առնել, եւ զկէսն անտեսել։ Զմարմինս իւրեանց անտեսեն. (Սարգ. յկ. ՟ե. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Դ։)

Յորժամ հայրն անտեսէ զարտասուսդ, եւ լոյս աչացդ պակասէ։ Անարգէ զօրէնսդիրն՝ որ զօրէնսն անտեսէ եւ արհամարհէ. (Մաշկ.։)

Ստորնայնոցս անտեսողն (տպ.արհամարհողն). (Ոսկ. լս.։)

Մի՛ անտեսեսցի ինձ աստանօր եւ միւս մարգարէութիւնն։ Որք թեթեւ համարեալ, եւ անտեսեալք էին յաչս նոցա. (Յհ. կթ.։)


Անտեսութիւն, ութեան

s.

invisibility;
incomprehensibility;
blindness;
connivance.

NBHL (21)

ἁορασία. coecitas, non videre. Չտեսանելն. պակասութիւն տեսութեան. եւ Շլացութիւն. կուրութիւն. կէօրմէզլիք.

Յեփթայի կափոյց զաչս մտացն յանտեսութիւնն. (Եղիշ. դտ.։)

Յանտեսութեանն թերահաւատ եղեալ, եւ տեսութեամբն եւ շօշափմամբն հաւատացեալ. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Թէպէտ եւ անտես է աստուած, զի մարմնաւորս ունիմք աչս, անտեսութեամբ օրհնեսցուք զնա. (Նար. երգ.։)

Որք ի խորս նայիցին անդնդոց, եւ յանտեսութենէ յատակի խորոցն լնուն երկիւղիւ. (Շ. մտթ.։)

Ոչ եթէ անտեսութիւնն միայն բաւական իցէ չարին. (Վրք. հց. ՟Զ։)

Յորժամ ակն ի մարմնի անտեսութեան հաւանի. (Մագ. ՟Ձ՟Բ։)

Անտեսութեամբն սխալէ։ (Շ. ընդհանր.։)

Անտեսութեամբ դատապարտեաց զհրէայսն յարտեւան լերինն. (Վրք. ածաբ.։)

Խաւարեալք անգիտութեամբ տգիտանան զբարւոյն ծանօթութիւն՝ որպէս յանտեսութենէ զլոյս։ Ոչ ի հակառակէն լուսոյ հարկանիմ անտեսութեամբ. (Պիտ.։)

Անկաւ ի վերայ նոցա անտեսութիւն, եւ խաւարեցոյց զնոսա. (Ճ. ՟Գ.։)

Անտեսութեամբ ոմամբ գիշերայնով ըմբռնեալ շլացեալք են. (Նիւս. կուս.։)

Չտեսանելն. անտեսանելի գոլն. (յոր վերածին եւ նախագրեալ բանք. (Նար. երգ.։ եւ Շ. մտթ.։)

Եւ ինքն յաչաց հողեղինի՝ անտեսութեան ամպով ծածկի. (Շ. խոստ.։)

Փոշի հոսեալ ի վերայ երեսաց երկրի՝ ամենայն զգալի իրաց անտեսութիւն առնէ. (Լմբ. սղ.։)

Զերկինս, ուր հրեշտակք են, եւ անտեսութիւնք. (Վրդն. սղ.։)

ἁθεωρισία. negligentia in spectando, ὐπεροψία despectus, despicientia. Անտես առնելն. անփոյթ առնել. անխնամութիւն. անհոգութիւն. արհամարհութիւն.

Ընդէ՞ր անտեսութեամբ անմեղ մանկտին կոտորեցան։ Կրթեսցուք ի ժուժկալութիւն, եւ յորովայնի անտեսութիւն։ Դեղ ի վերայ դնել զողորմութիւն, զաղօթս, զընչից անտեսութիւն. (Ոսկ. մ. ՟Ա. 9. 11։ ՟Բ. 16։)

Ամենայն աշխարհի անտեսութիւն առնել. (Փիլ. նխ. ՟ա.։)

Մի՛ անտեսութեամբ անփոյթ արասցուք. (Բուզ. ՟Դ. 10։)

Տմարդի բարուք անտեսութեան. (Պիտ.։)


Definitions containing the research տ : 10000 Results

Երիկեան

adj.

of yesterday;
— վարդապետ, ignorant doctor.

NBHL (4)

Զի՞նչ էր երիկեան պատմութիւնն. (Առ որս. ՟Դ։)

Յերիկեան եւ ի սերկեանս փութասցուք բացայայտութիւնս հրաշից. (Մամբր.։)

Յերեկեան տրամաբանութեան. (Մագ. ՟Կ՟Թ։)

Երիկեան վարդապետ, եւ առօրեայ իմաստասէր. (Ոսկիփոր.։)


Երիցս

adv.

three times, trebly;
very, much;
— ատելի, very hateful, very odious;
— երանելի, very happy, thriee happy, blessed;
— անգամ, three times.

NBHL (9)

Երկիր եպագ նմա երիցս անգամ։ Այս երիցս անգամ՝ հարեր, կամ խաբեցեր, կամ գամ, կամ պատրաստեալ եմ գալ առ ձեզ։ Զայս երիցս անգամ երեւեցաւ յիսուս.եւ այլն։

Կամ τρισσός triplex Առընթեր անուան՝ իբր մակբայ հարցմամբն եւ խոստովանութեամբն զերիցս ուրացութիւնն բժշկեաց. (Ածաբ. յայտն.։)

Երիցս չորք հնգիցս՝ կատարէ զվաթսունն. (Փիլ. լին. ՟Ա. 91։)

ԵՐԻՑՍ. Ըստ յն. ոճոյ, իբր Կարի. յայժ. գեր. ե՛ւս ամենա՛. զոր օրինակ ասի.

Ո՛վ երիցս երանելւոյ, եւ երիցս բարեբաստիկ ոգւոյ, յորում աստուած ոչ անարգի համարեցաւ բնակել շրջել. (Փիլ. լին.։)

Զերիցս երանելեաց նախահարց առաքինութիւնս. (Պիտ.։)

Եւտիքէս շունն այն՝ երիցս թշուառեան. (Գանձ.։)

Երիցս թշուառական. (Արիստակ. նաւակատ.։)

Երիցս ատելի երրակ տէրութեանն. (Նար. ՟Ի՟Զ։)


Զգուշանամ, ացայ

vn.

to take care, to provide one's self, to watch, to superintend, to look after, to be cautious, to defend one's self, to mistrust;
to evade, to fly, to keep, to stand out of the way;
to manage with economy;
to abate, to secure one's self, to observe, to parry, to consider, to reserve to one's self, to act up to ones dignity, to retain;
— անձին, to take care of one's self, to be on one's guard;
— յառաջ, to await the future;
— պահել, — ի կերակոց, to fast;
to diet;
— զսաս ուրաք ի փայտի, to put in irons, to lay by the heels;
— ի կառաց, to get out of the way.

NBHL (13)

Եւ յայլ հոլովս սովին մտօք.

Ոչ ասաց զգուշանալ ի խմորոյ, այլ յաղանդոյ։ Զգուշացաւ անտի։ Ոչ զգուշացաւ ի սրոյն։ Զգուշանալ ի կռոց զոհելոյ, եւ այլն։ Զգուշանալ ի վնասակարացն. (Յճխ. ՟Ի։)

Տր. խնդր. ἁσφαλίζω, -ομαι, κατανοέω, διαστέλλω prospicio, animadverto, considero եւ այլն. Ուշ ունել զգաստութեամբ. ջանալ պահել. պահպանել. անքոյթ առնել. ապահովել. աղէկ նայիլ, աղէկ պահել.

Զգուշացայ քեզ աջով արդարութեան իմոյ։ Առ իմէ՞ զգուշացաւ նմա տէր։ Զգուշացայց կերակրոցն ձերոց, եւ ոչ ապականեցից զպտուղ երկրի ձերոյ։ Հրամայեա՛ զգուշանալ գերեզմանին։ Զգուշասջի՛ր աւուրն շաբաթու՝ սրբել զնա։ Զգուշասջի՛ր ամսոյն կանխոց։ Զգուշացան սրբութեանցն Աստուծոյ։ Զգուշացաւ նմա, զի մի՛ կործանեսցի։ Եւ ի դարանակալաց նորա զգուշացաւ (նմա, այսինքն պահպանեաց).եւ այլն։

Զգուշանային Եփրատու ի Կասիոսէ. (Խոր. ՟Բ. 26։)

Զգուշասցո՛ւք չար խորհրդոց։ Զգուշացի՛ք անձանց ձերոց։ Մի՛ նայեսցի յետս երբէք, զգուշասցի յառաջ. այսինքն ուշ դիցէ առաջիկայից. (Վրք. հց.։)

Զգուշացարո՛ւք եւ գրոյն, թէ կերակուր նորա ընտիրքն. (Նար. ՟Հ՟Բ։)

Իմաստութեամբ զգուշացի՛ք դրանց մարմնոց ձերոց. (Լմբ. պտրգ.։)

Միայն յայն զգուշացի՛ր. (Լմբ. պտրգ.։)

Ի տեղացն վերայ զգուշացարո՛ւք. (Լաստ. ՟Ժ՟Զ։)

Իսկ նա զգուշանայր, թերեւս տեսցէ անդ զսիրելին իւր. այսինքն դէտակն ունէր զգուշութեամբ. (Վրք. ոսկ.։)

Զգուշանայ զդաւառի փրկութիւն. (Պիտ.։)

Արկ զնա ի բանտ, եւ զգուշացաւ զոտսն ի փայտի. այսինքն պնդեաց ի կոճեղս. (Հ=Յ. օգոստ. ՟Ի՟Ա.։)


Զգուշութիւն, ութեան

s.

sliness, precaution, circumspection, consideration, guard, watch, attention, measure, constraint, preservation, management, heed, admonition, defence;
discretion;
exactitude, accuracy, punctuality;
foresight;
reserve;
diet;
sobriety;
դնել ի զգուշութեան, to heed, to assure;
դնել ծովու —, to set a bar to the sea, to put a dyke;
տալ, to prohibit, to forbid;
— ի կերակրոց, diet, regime;
յառաջատես —, foresight;
— եղեալ նմա՝ զոր նայն խոկայր, he having divined his thoughts;
զգուշութեամբ, cf. Զգուշաբար.

NBHL (7)

Իմ է խորհուրդ եւ զգուշութիւն։ Անզգամ ատեայ զբարբառ զգուշութեան։ Բնակեսջիք զգուշութեամբ։ Զգուշութիւն եղիցի յիմում քաղաքի։ Սնոյց երկիր զձագս նորա զգուշութեամբ։ Զբանտն գտաք փակեալ ամենայն զգուշութեամբ.եւ այլն։

Հիմն՝ հաստատուն զգուշութեամբ ի ներքոյ կայցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Զգուշութիւն եղեալ Ռոստոմեայ. այսինքն ազդումն զգուշալի. (Մագ. ՟Լ՟Է։)

Տայր զգուշութիւն, զի մի՛ ոք գիտասցէ. այսինքն պատուէր զգուշութեան. (Ճ. ՟Բ.։)

Ի պաշտօն զգուշութեան խորհրդոյ մեծի. այսինքն յարգանաց. (Նար. խչ.։)

Զգուշութիւն է մատանի ի ձեռին. այսինքն ամրութիւն, կամ նշան պատուոյ. (Մխ. երեմ.։)

Դի՛ր զգուշութեամբ։ Գնասցէ Իսրայէլ զգուշութեամբ փառացն Աստուծոյ։ Կալջի՛ք զնա, եւ տարջի՛ք զգուշութեամբ։ Պատուիրեցին բանտապետին զգուշութեամբ պահել զնոսա.եւ այլն։


Զգօնութիւն, ութեան

s.

wisdom, maturity, good sense, good judgment;
mildness, gentleness, benignity, affability;
—, Գիրք զգօնութեան, the Book of Wisdom and the Proverbs of Solomon;
սկիգբն — զգօնութեան երկիւղ Տէառն, the fear of the Lord is the beginning of wisdom.

NBHL (10)

ἠπιότης lenitas, mansuetudo Հանդարտութիւն, հեզութիւն, մեղմութիւն. ուշիմութիւն. խելօքութիւն.

Զգօնութիւնն հանդարտութիւնն է. (Լմբ. առակ.։)

Ի հեզութիւն եւ ի զգօնութիւն (տերանց առ ծառայս). (Փիլ. ՟ժ. բան.։)

Ոչ ամենայն ուրեք զգօնութիւն լաւ ինչ է, այլ երբեմն զսաստն յաճախէ. (Երզն. մտթ.։)

ԶԳՕՆՈՒԹԻՒՆ. αἵσθησις sensus, intellectus σοφία sapientia σύνεσις intelligentia ἑπιείκεια moderatio Ուշեղութիւն. հանճար. իմաստութիւն. իմաստուն տնտեսութիւն. խելք, խելացութիւն.

Պաշտօն բարի առ Աստուած՝ սկիզբն զգօնութեան. (Առակ. ՟Ա. 7։)

Ուսուցեր խնդրել զիմաստութիւն եւ զգօնութիւն. տրգ.։)

Խստութիւն խստութեամբ ոչ մղի, այլ զգօնութեամբ. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)

ԶԳՕՆՈՒԹԻՒՆ. Գիրք իմաստնոյն Սողոմոնի. զոր օրինակ Առակք, եւ Իմաստութիւն.

Եկեալ ի դէպ նոցա ճշմարիտ առակին զգօնութեան. (՟Բ. Պետ. ՟Բ. 22։)


Զեղխեմ, եցի

vn.

to abandon ones self to luxury, excess, debauch, to be dissolute;
to be intemperate, licentious, prodigal, extravagant;
— ի դինւոջ, to drink hard, to gormandize;
ըստ մոլորութեանն Բաղաամու զեղխեցան զհետ վարձուց, they ran greedily after the error of Balaam for reward.

NBHL (1)

Վասն որոյ ի հարկէ զեղխեն, ըստ տեղեացն եւ օդոցն փոփոխման խաբեալք. (Պիտ.։)


Զեղծանեմ, ծի

va.

to spoil, to ruin;
to abuse, to deceive, to delude, to seduce, to beguile;
to rob, to steal, to ravish;
զեղծեմ զգատաւորս (ընչիւք), to corrupt judges.

NBHL (5)

Եկն եգիտ՝ զեղծ զամենեսին ջրհեղեղն. յն. ի վայր քարշեաց, կամ ընկլոյզ. (Ոսկ. մտթ.։)

ԶԵՂԾԱՆԵՄ ԶԵՂԾԵՄ. յն. պէսպէս, ἑκχέω, ἑκχύω effundo παρασύρω praepostere traho καταχράομαι abutor ἑλέγχω, ἁπατέω vinco, decipio ἁναστρέφω everto եւ այլն. Չարաչար եղծանել, ապականել. վնասել. խանգարել, խաբել. կր. վատթարանալ. եւ Վատթարիլ. յետնիլ. սխալել. (լծ. եւ հեղձուցանել, հեղձնուլ). ... եւ այլն.

Զինեւ զեղծցի անձն իմ. յն. զեղցի, իբր տառապեսցի յոյժ. (Յոբ. ՟Լ. 16։)

Զի մի՛ զեղծիցիմ (կամ զեղծցիմ) ինչ իշխանութեամբս իմով յաւետարանի անդ. յն. չարաչար վարիցիմ. (՟Ա. Կոր. ՟Թ. 18։)

Գինին զեղծէ զըմպելիսն։ Մտանիցէ գաղտ ի տուն ընկերի իւրոյ զեղծել ինչ։ Չզեղծիցի յաստուածապաշտութենէ։ Վարուք ինչ զեղծիցին։ Ի խորհրդական զգուշութենէն զեղծիցի. (Եզնիկ.։)


Զեղում, ղի

va.

to shed, to pour out, to spill;
to fill up;
— ումեք, (յօք) զվարդապետութիւն, to preach redundantly, to be verbose;
բազում ծաղր զեղեալ հեղուլ, to laugh immoderately;
զեղուին զնովաւ զամենայն ամբոխն, the people crowded around him.

NBHL (8)

եւ կր. ԶԵՂՈՒՄ կամ ԶԵՂԱՆԻՄ. καταχέω, διαχέω , ἑπιχέω, ὐπερχύω, ἑκχύω, ἑκχύομαι effundo, perfundo, -or;
effluo ἑπιβάλλω , ἑκτείνω superjicio, extendo եւ այլն. Հեղուլ յորդութեամբ եւ լիուլի. զեղուցանել. լնուլ. հոսել. սփռել. ծաւալել. դիզանել. կուտել. առատանալ. լիանալ. տարածիլ. լեփ լեցուն ընել՝ ըլլալ, դիզել, դիզուիլ, շատնալ, թափթփիլ.

Եթէ զեղցէ ի վերայ նորա, ոչ խլրտեսցէ. (Յոբ. ՟Խ՟Ա. 14։)

Զեղեր զտուրս։ Եթէ զեղցես ի քոյոցդ ի մեզ, հարուստ ես. (Նար.։)

Երկայնէր ճակատն՝ զեղոյր, որ զբարձամբք լերանցն, որ զձորովք եւ զխորովք եւ զդաշտիւք. (՟Ա. Մակ. ՟Զ. 40. յն. ձգեալ կամ ծաւալեալ լինէր։)

Լցեալ զեղաւ չափ մեղաց մերոց. (Լաստ. ՟Ա։)

Միշտ զեղուն բարիքն ի յուշոյս իմ տեսութենէ. այսինքն ի դուրս թափին։ Ի գլխոյ անտի ի մօրուսն զեղեալ։ Որ ի մեզ զեղեալ յառաւելութենէ։ Խնդութեամբ զեղեալ եպիսկոպոսն. (Նար.։)

Զգիրկսն տարածեաց, զմանկամբն զեղաւ, եւ համբուրիւ յինքն ժողովեաց. (Լծ. կոչ.։)

Ո՞վ տայր ինձ այժմ զմարմնովն Պօղոսի եւ Պետրոսի զեղուլ (յն. պարազեղանիլ), եւ բեւեռել ընդ գերեզմանս նոցա. (Ոսկ. հռ.։)


Զեղում, եղայ

vn.

cf. Զեղանիմ;
— խնդութեամբ, to be filled with joy;
— ծովու, to be at the flood;
— իմիք ի յուշոյ, to slip one's memory, to forget;
— զոմամբ, to embrace, to clasp to one's bosom;
զեղաւ սիրտ նորա, his heart swelled with emotion, overflowed, outpoured itself.

NBHL (8)

եւ կր. ԶԵՂՈՒՄ կամ ԶԵՂԱՆԻՄ. καταχέω, διαχέω , ἑπιχέω, ὐπερχύω, ἑκχύω, ἑκχύομαι effundo, perfundo, -or;
effluo ἑπιβάλλω , ἑκτείνω superjicio, extendo եւ այլն. Հեղուլ յորդութեամբ եւ լիուլի. զեղուցանել. լնուլ. հոսել. սփռել. ծաւալել. դիզանել. կուտել. առատանալ. լիանալ. տարածիլ. լեփ լեցուն ընել՝ ըլլալ, դիզել, դիզուիլ, շատնալ, թափթփիլ.

Եթէ զեղցէ ի վերայ նորա, ոչ խլրտեսցէ. (Յոբ. ՟Խ՟Ա. 14։)

Զեղեր զտուրս։ Եթէ զեղցես ի քոյոցդ ի մեզ, հարուստ ես. (Նար.։)

Երկայնէր ճակատն՝ զեղոյր, որ զբարձամբք լերանցն, որ զձորովք եւ զխորովք եւ զդաշտիւք. (՟Ա. Մակ. ՟Զ. 40. յն. ձգեալ կամ ծաւալեալ լինէր։)

Լցեալ զեղաւ չափ մեղաց մերոց. (Լաստ. ՟Ա։)

Միշտ զեղուն բարիքն ի յուշոյս իմ տեսութենէ. այսինքն ի դուրս թափին։ Ի գլխոյ անտի ի մօրուսն զեղեալ։ Որ ի մեզ զեղեալ յառաւելութենէ։ Խնդութեամբ զեղեալ եպիսկոպոսն. (Նար.։)

Զգիրկսն տարածեաց, զմանկամբն զեղաւ, եւ համբուրիւ յինքն ժողովեաց. (Լծ. կոչ.։)

Ո՞վ տայր ինձ այժմ զմարմնովն Պօղոսի եւ Պետրոսի զեղուլ (յն. պարազեղանիլ), եւ բեւեռել ընդ գերեզմանս նոցա. (Ոսկ. հռ.։)


Զեղումն, ման

s.

affluence, abundance, exuberance;
breaking out, overflowing, defluxion;
shedding, effusion;
jet, eruption;
— խնդութեան, transport, rapture;
— շնորհաց, fullness or abundance of grace;
— սրտի, overflowing, outpouring, effusion, largeness of heart;
— վտակաց, overflowing or inundation.

NBHL (2)

Զեղումն սրտի իբրեւ զաւազ առ եզեր ծովու. (՟Գ. Թագ. ՟Դ. 29։)

Ըստ վտակաց զեղման։ Զեղմունք շնորհացդ։ Նիւթեցի միշտ զեղմունս կիզանողականս. (Նար.։)


Զեմեղ

cf. Զետեղ;
— պահել, to place in safety.


Զերծուցանեմ, ուցի

va.

to deliver, to free, to save, to undo, to disengage, to liberate, to preserve, to get out;
— ի մահու պարտեաց, to reprieve from capital punishment, from death.

NBHL (5)

ԶԵՐԾՈՒՑԱՆԵՄ σώζω salvo, servo եւ այլն. որ եւ Զերծանել, իբր Ազատել. ճողոպրել. ապրեցուցանել. պահել. խալըսել.

Զերծուսցես զմեզ յորոգայթադիր թշնամւոյն յարձակմանց։ Այլ Քրիստոս յայնպիսի կարծեացն զերծուցեալ զնոսա. (Փարպ.։)

Յորսողէն զերծուսցես։ Զերծո՛ ի կապանացս։ Ի մահու պարտեացն զերծո՛. (Նար.։)

Անկարացեալ մեր զոք ի դժոխոցն զերծուցանել, կամ փրկել. (Լմբ. պտրգ.։)

Յամենայնէ՝ որ օրինացն նորա ներհակք են, պա՛րտ է զմտածութիւնս զերծուցանել. իբր ազատ պահել, կամ հեռացուցանել։


Զէնընկէց

adj.

that abandons, throws away his arms, fugitive;
— փախստեայ գնալ, to throw down one's arms and flee;
— լինել, to lay down one's arms, to unarm, to surrender;
— առնել, to unarm, to disarm.

NBHL (2)

Որ ի բաց ընկենու զզէն. ուստի եւ ԶԷՆԸՆԿԷՑ ԼԻՆԵԼ՝ է Ընկենուլ զզէնս. ըստ յն. ասպարընկէց. ῤίψασπις

Զէնընկէցք փախստեայ գնային. (՟Ա. Մակ. ՟Ե. 43։)


Զինուոր, աց

s.

militia-man, warrior, soldier;
իբրեւ զ—, in a military manner;
— սոսկական, private or common soldier;
հետեւակ —, foot-soldier;
հեծեալ —, horse-soldier

NBHL (3)

ԶԻՆՈՒՈՐ στρατιώτης, στρατευόμενος miles. որ եւ ԶԻՆԱՒՈՐ. Ունօղ կամ կրօղ զզէն, զօրական. մարտիկ. պատերազմօղ.

Ունիմ ընդ ինեւ զինուորս։ Իւրաքանչիւր զինուորի մասն։ Հարցանէին զնա եւ զինուորքն։ Մի ոմն ի զինուորաց։ Հանդերձ զինուորաւ պահապանաւ իւրով։ Վշտակի՛ց լեր իբր զբարւոք զինուոր Քրիստոսի Յիսուսի.եւ այլն։

Թէ եւ գրակարդացք իցեն եւ պաշտօնեայք, ընդ զինուորս կացցեն։ Քահանայից մի՛ զձեւ հանդերձի զինուորաց ունել։ Քահանայք մի՛ իշխեսցեն կենաց հացին՝ մանկանց կամ զինուորաց տալ առնուլ. (Կանոն.։)


Թեթուք

s.

conjecture;
proof, essay;
ի թեթուս մատչել, to conjecture;
to put to the proof, to test, to prove, to essay, to try.

NBHL (2)

Բառ անյայտ. թերեւս որպէս Երկբայելի փորձ. (լծ. թ. տէնէմէք, լտ. թէնթա՛րէ).

Կարծեօք ի թեթուս մատուցեալ (օձն առ Եւայ), եթէ լինիցի, եւ թէ չլինիցի. (Եզնիկ.։)


Թեկն, թիկան

s.

top of the shoulder, acronium;
shoulder-bone, shoulder;
arm;
end of a book;
cf. Թիկունք;
— ածել զիրիք, to undertake, to attempt;
to aspire to, to pant for, to seek;
to embroil;
to sell off, to dispose of;
to explain one's self, to pretend to be;
զվարդապետի, զիշխանի թեկն ածել, to pass one's self off for a doctor, for a prince;
to play the grandee, to lord it;
թեկն ածել զաւագութեան, զպատուոյ, to desire eagerly, to covet the primacy, to aspire to honours;
թեկն ածել ումեք, to favour, to support, to assist, to protect, to aid, to defend;
թեկն ածել ընդդէմ ուրուք, to rebel, to revolt;
թեկն ի թեկին, strutting, looking big, playing the swell, walking or acting in a stately, imposing or boastful manner.

NBHL (11)

Վասն այնորիկ առնուն քահանայքն զթեկնն եւ զծնօտն. (Եփր. ել.։)

ԹԵԿՆ կամ ԹԷԿՆ. ὧμος humerus Վերնակողմն բազկի ուսովք հանդերձ. (լծ. լտ. թէ՛րկում). թեւ, կռնակ.

Թիկամբն հետ զձեռն ի վայր ընկէց. (Եղիշ. ՟Ը։)

Եւ զի չկայր ոք ի թիկին։ Եւ ոք չհասաւ յօգն ի թիկին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Որպէս Յետին կողմն իրաց.

Զորոյ հաւասար գրոյդ ի թիկանէ տառիդ ընթերցցիս. (Մագ. ՟Ծ՟Դ.) այսինքն ի վերջ կոյս. գրքին կռնակը, ետքը։

ԹԵԿՆ ԱԾԵԼ զուրուք կամ զիրիք. Թեւածել, թեւակոխել. ձեռներէց լինել. զհետ լինել. ձկտիլ. նկրտիլ. ճոխանալ եւ յոխորտալ.

Զվարդապետի թեկն ածէ (յն. զկարգն յափշտակէ), եւ ոչ յաշակերտաց կարգի գտանի։ Զիշխանի թեկն ածիցէ (յն. որպէս ի կարգի իշխանի)։ Մեղմագոյնս խօսի, ո՛չ զվարդապետի ինչ թեկն ածել. (Ոսկ. մ. ՟Ա. 23։ եւ Ոսկ. եբր. ՟Դ. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Զվարդապետի իմաստնոյ թեկն ածեմք, եւ ոչ յաշակերտաց կարգի գտանիմք։ Մի՛ եւ այն՝ որ չեւ եւս իցէ հասեալ ի կատարեալ գիտութիւնն, թեկն ածել զվարդապետի. (Սարգ. յկ. ՟Ը։)

ԹԵԿՆ ԱԾԵԼ ումեք կամ ոմանց. իբր Թեւարկել. պաշտպանել. ի թիկունս հասանել. օգնել. հոգալ. թեւ թիկունք՝ կռնակ ըլլալ, թեր ելլալ։

Որ ապստամբին թեկն ածիցէ, ընդ նմին զնոյն պատիժ կրեսցէ. (Սեբեր. ՟Ե։)


Թերանամ, ացայ

vn.

to want, to be deficient, imperfect, defective;
to distrust, to doubt, to suspect;
— ի հաւատս, to deny the faith, to become a renegade;
— ի յուսոյն, to lose hope;
— ի պարտուց, to fail in one's duty.

NBHL (4)

ἁπολείπω, -ομαι destituo, -or, desisto, deficio Թերի գտանիլ. պակասիլ. նուազիլ. յետնիլ. կասիլ. վերջանալ. եւ Թերահաւատել.

Լիանան եւ թերանան (ջուրք ծովու). (Երզն. ոտ. երկն.։)

Որոյ ոչ եւ առ սակաւ մի թերացեալ էր ի սիրոյն Քրիստոսի։ Ոչ ինչ երկմտութեամբ թերանայ յառնէն. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)

Ոչ թերացան ի հաւատս. (Վրդն. սղ.։)


Թերթ, ից

s. bot.

leaf;
petal;
sheet of paper;
lamina, foil, spangle, plate, sheet, leaf;
մի — խաւարտ, a leaf of salad;
մի — թուղթ, a sheet of paper;
ութածալ — (գրոց), in octavo.

NBHL (7)

πέταλον lamina, fodium expansum, bracter Տերեւ, սաղարթ. ծալք տերեւոյ. եւ որ ինչ նման է նոցին յամենայն նիւթոց, որպէս Թիթեղն, Թուղթ, եւ Պարզուած կամ բացուած ծալելի իրաց.

Որ ի ներքոյ թերթից տերեւոյն. (Մագ. ՟Ձ՟Դ։)

Մի թերթ խաւարտ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Լցեր զպատուհանս քո թերթիւք. ձ. թղթովք, (զի եւ թերթ եւ թուղթ են լծորդք)։

Զի՞նչ է թերթն ոսկի մաքուր. (ըստ Սուրբ Գրոց՝ թիթեղն) թերթն ե՛ւ կազմութիւն ունի մաքուր, եւ խորութիւն ոչ ունի։ Եւ մի՛ գուցէ ըստ թռչելոյ ասացեալ է թերթն. (Փիլ. ել. ՟Բ.) իմա՛ ըստ յն. բէ՛դալօն. իսկ բէ՛դամէ, թռչիմ. գուցէ եւ ի մեզ թերթն է իբր թրթռուն, թռչական։

Թիթեղն ոսկի թերթ անօսր ի խոյր գլխոյն ի ճակատուն. (Նախ. ել.։)

Մի թեփ ասէ տըտնոյ՝ զմի թերթ անօսրագոյն մասին նորա. (Բրս. թղթ.։)


Գործեմ, եցի

va.

to work, to make, to do, to fashion, to manufacture;
to commit, to perpetrate;
to knit;
to twist;
— զերկիր, to cultivate, to labour, to till;
— զերկաթ, to forge;
չար գործեցէք զոր արտրէքդ, you have done very wrong;
զի՞նչ գործ գործեցեր դու ընդ մեզ, why have you done this to us ? — զանօրէնութիւն, to do wrong;
to commit a crime;
— զարդարութին, to act with justice;
— զփրկութիւն, to effect salvation;
— զհանդերձս, to make clothes;
խորշս խորշս — զտապանն, to make small compartments in the ark;
ճաշ —, to give a dinner;
ճանապարհ —, to open up a way.

NBHL (13)

ἑργάζομαι operor Առնել զգործ. արդիւնացուցանել աշխատելով. մշակել. վճարել. կատարել. բանիլ.

Գործել զերկիր, զայգի, յայգւոջ։ Գործել զբեհեզ։ Գործել ուռկանաւ, գրով։ Գործել պատկեր։ Գործել քանքանօք, եւ շահել։ Գործել զարդարութիւն, զանօրէնութիւն, զչարիս. Գործ մի բարի գործել։ Յայտնի լիցին գործք նորա, թէ աստուծով գործեցան։ Ի վերայ անգոյն գործելոյ. եւ այլն։

Զի՞նչ գործեցեր զայդ։ Մի՛ դիտասցէ ձախ քո, զի՛նչ գործէ աջ քո։ Բերան անդադար՝ գործէ խռովութիւնս։ Մի՛ ինչ գործեր ընդ անձն քո չար։ Յորոց պտհեալ զանձինս՝ բարւոք գործիցէք.եւ այլն։

Ճաշ ասեն գործել արգաւանայ ի պատիւ արտաշեսի։ Բազում կարգս ուղղութեան գործեաց. (Խոր. ՟Ա. 29։ ՟Բ. 8։)

Զի՞նչ աղէտք տարակուսի են, որ ոչ գործին յերկրայինսս. (Եղիշ. ՟Ե։)

Զի՞նչ օգուտ մեզ ի մարդկային ստակարծ խաբկանացն գործիցի. (Սարկ. քհ.։)

ԳՈՐԾԵԼ. ἑνεργέω, ἁπεργάζομαι effico եւ այլն. Առնել զիմն այսպիսի կամ այնպիսի. բացակատարել. կացուցանել. եւ Արտագրել. պատճառել. առթել.

Անարատ գործեաց զպոռնիկն։ Զտխրութիւն բժշկեալ՝ զուարթ գործեսցես։ Մի՛ նիրհումնն ապականութիւն գործեսցէ. (Նար.։)

Զսիրելի աշակերտն մատնիչ գործեաց. (Վրդն. օրին.։)

Առ օտարսն խնամութիւնք նորոգս գորեն ազգակցութիւնս։ Հիւանդութիւնս անբոյժ ամենայն իրօք գործէ, եւ ապականութիւնս. (Փիլ. ՟ժ. բան.։)

Նոցա՝ որ մօտ առ ծովուն կայցեն, ոչ կարէ ակն բաց ի ցամաք գործել. Եզնիկ.։()

Ոչ գործէ ի նոսա ոչ սրտմտական սուրն դաւթի, եւ ոչ հեգական խարազան փրկչին. (Արշ.։)

Բժշկեալ ինչ յորժամ ոչ դարմանեսցի, փուտն ի ներքս գործէ. (Ոսկ. ես.։)


Գորշախարիւ

cf. Գորշախայտ.

NBHL (1)

Ամենայն ոչխար որ գորշախարու եւ խայտապիսակ իցէ, այն յակոբու եղիցի. (Եփր. աւետար.։)


Գունափոխիմ

vn.

cf. Գունատիմ.

NBHL (1)

ԳՈՒՆԱՓՈԽ ԼԻՆԵԼ. Փոխել զգոյնն. գունատիլ.


Գռոհ

s.

crew, band, crowd;
assault, attack;
տալ, to assault, to attack.


Գրական, ի, աց

cf. Գրագէտ.

NBHL (6)

γραμματριστής elementorum praeceptor, magister Գրագէտ. հմուտ գրոց. ուսեալ. եւ Ուսուցիչ քերականի. վարժապետ քերականութեան. մակացու գրոց.

Այս ինձ ճառ՝ յաղագս գրականաց, համանգամայն եւ գրոց։ Յետ գրականին փանդեռնահարն մեզ ասելի է. (Պղատ. օրին. ՟Է։)

Գրական գիտօղք. (Ասող. ՟Գ. 7։)

Գրական արուեստս ձեւանայ ըստ նմանութեան մարդոյ կենդանւոյ. (Երզն. քեր.։)

Ենովս գիր գրեալ, մարգարէացեալ ... նոյն շնորհ գըրական՝ նախնեացըն տըւան. (Գանձ.։)

Կուռք, որոց գրական նկարչութիւն եւ ստեղծական՝ վնասակար արարիչք եղեն։ Գրական գործք եւ ստեղծականք յերկաքանչիւր արուեստի կազմեալք. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. իմաստն.։)


Գրիչ, չի, չաց

s.

writer, scribe, author;
pen;
— երկաթի, style;
graver;
steel-pen;
փետուր —, goose-quill;
— նկարչի, pencil.

NBHL (11)

γραμματεύς scriba, γραφεύς scriptor Գրօղ. ճարտար յարհեստ գրչութեան. նօտար. դպիր. ատենադպիր. եւ ընդօրինակօղ գրոց. գրագիր .... եբր. սօֆէր։ Տե՛ս (՟Ա. Եզր. ՟Ը. 3։ ՟Բ. Եզր. ՟Դ. 8. 17. 23։ ՟Է. 5. 10. 25։ Նեեմ. ՟Ը. 1. 4. եւ այլն։)

Բազմացան դասք գրչաց։ Իբր թէ ձեռամբ գրչի ճարտարի գրեալ. (Փարպ.։)

Քննեալ արդարացուցին զգրիչս, եւ եդին յառաջ քան զնկարիչս. (Կաղանկտ.։)

Յիշեցէ՛ք զգրիչս։ Տրուպ գրիչս. (Յիշատ. ստէպ։)

ԳՐԻՉ. ըստ յն. ոճոյ, որպէս Նկարիչ.

Յորժամ աչքս՝ գրչաց, կամ ստեղծչաց գործս զբարւոք կազմեալս տեսանէ. (Փիլ. այլաբ.։)

Ցուանէին զքարտէսն պակասեալ, եւ զգրիչսն մաշեալս. (՟Գ. Մակ. ՟Դ. 16։)

Պատճառ գծի գրոյ՝ գրողն. իսկ պատճառակից՝ գրիչ եղէգն. (Պրոկղ. շղկ.։)

Գրչաւ առն ճարտարի. (Ես. ՟Ը. 1։)

Երկաթի գրչօք ծակոտեցին զգագաթն. (Հ=Յ. նոյ. ՟Ի՟Բ.։)

Արբցէ զարիւն գրչաւն ոսկեղինաւ. (Մաշտ. ջահկ.) իմա՛, ոսկի եղեգամբ։


Դանդաչական, ի, աց

cf. Դանդաչկոտ.

NBHL (2)

ἑνόλισθος valde lubricus, labilis Ուր իցէ դանդաչ. տատանական. սահական.

Վասն այսր անդր դանդաչական մտացն. (Ոսկ. ես.։)


Դանդաչուն

cf. Դանդաչկոտ.

NBHL (2)

Երերուն. տատանեալ. ցնորեալ.

Կէսք մոլորեալք, եւ դանդաչունս մտօք. (Բուզ. ՟Դ. 5։)


Դողդոջուն

adj.

cf. Դողդոջոտ.

NBHL (1)

cf. դողդոջոտ


Դողութիւն, ութեան

s.

trepidation;
start;
shudder, horrour;
convulsive motion;
whim;
shiver, shivering;
ի դողման լինել, կալ, զդողման հարկանիլ, to tremble;
ահիւ եւ դողութեամբ, with fear and trembling;
եմուտ — յոսկերս իմ, (the shudder penetrated to my bones), I trembled with fright, I shuddered with fear;
— կալցի ի քէն զլերինս, at thy presence the mountains will tremble;
— երկրի, earth-quake.

NBHL (8)

Դողութիւն ոտից, միջաց։ Դողումն ոսկերաց, ծովու, ջերման. (Սղ. ՟Կ՟Ե. 9։ Ես. ՟Ի՟Ա. 13։ Ամբ. ՟Գ. 15։ Սարգ. յկ. ՟Բ։ Նար. ՟Գ։)

Ցնծացէ՛ք առաջի նորա դողութեամբ։ Ահիւ եւ դողութեամբ։ Դողումն եւ սոսկումն պատահեցին ինձ։ Դողումն կալցի զամպարիշտս.եւ այլն։

Մատչիմք մեծաւ դողութեամբ, սաստիկ երկիւղիւ. (Նար. ՟Լ՟Գ։)

Եղեւ շարժ մեծ. եւ ի դողմանէն երկեան իշխանն եւ զօրականքն. (Հ=Յ. փետր. ՟Ի.։)

Երկիւղ իցէ դողումն զգայութեան սրտին. (Կլիմաք.։)

Միտք ի դողման, ակն ի վայր անկեալ. (Վրդն. ծն.։)

Ի դողման եղեալ՝ յաղօթս ապաւինի. (Լաստ. ՟Ի՟Գ։)

Ի դողման եմ. (Հ=Յ. փետր. ՟Ժ՟Ը.։)


Դուռն, դրանց, դրաց

s.

door, entrance;
sluice;
— մեծ, portal;
— or — արքունի, the Ottoman or Sublime Port;
the Court;
դրան մարդիկ, the courtiers;
դրան երէց, almoner, chaplain;
արտաքին դրունք, porch, portico;
դրանց ի դուրս, դրանէ ի —, from door to door;
գրօք փակելովք, with closed doors;
դուրք դրանն, the street door, the gate, portal;
ի դուրս, out;
ի դուրս մերձեալ, եկեալ, հասեալ, impending, very near;
առ դուրս մահու, at death's door;
դրունք դժոխոց, the gates of Hell.

NBHL (17)

յն. թի՛ռա. պ. տէ՛ռ. սանս. տվա՛ռա. θύρα, πύλη porta, ianua, ostium, vestibulum դուռ. Մուտ եւ ել բնակարանի. մասն շինուածոյ փակելի եւ բանալի ի պէտս անցից ներքուստ արտաքս.

Դուռն քաղաքի, տան, խորանի։ Փակեցաւ դուռնն։ Զդուրս տապանի։ Առ դուրս կամ առ դրան խորանի։ Դրանէ ի դուռն բանակիդ։ Դրօքն փակելովք։ Կափարիչ դրան գերեզմանին։ Դուռն կամ դրունք երկնից։ Մերձ է առ դուրս։ Դրունք դժոխոց.եւ այլն։

Ել դուռնն կենաց ի դրաց անտի մահու. (Եփր. համաբ.։)

Ի բախել զդուրս դրանն. (իմա՛ զարտաքին դուռն. Գծ. ՟Ժ՟Բ. 13։)

Եմուտ թագաւորն, եւ եդաւ դուռն. այսինքն փակեցաւ. (Գանձրն.։)

Դրացն (կամ դրանցն) փակելոց՝ եմուտ։ Դրօքն փակելովք. (Ոսկ. ՟Բ. 40. (ուր առաջինն է ոճ յն. եւ երկրորդն՝ լտ։))

Ի դուռն եկեալ հասեալ էր այնուհետեւ յոյսն հեթանոսաց. (Եւս. պտմ. ՟Ա. 5։)

Դուռն բանայ հեթանոսաց հաւատոյ. (Երզն. մտթ.։)

Մեք ոչ ուսաք փակել զդուռն փայտի, այլ եւս առաւել զդուռն լեզուի։ Բանից նոցա դրունք ոչ գոն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. եւ ՟Է։)

Դուռն են լսելիք՝ մտաց. (Եղիշ. յես.։)

Դուռն է բանական հոգւոյն՝ ցանկականն։ Դուռն եղեւ ուղիղ հարցումն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)

Որ դրունք են ամենայն բարութեանց, կամ բարկութեան եւ սրտմտութեան. (Յճխ. ՟Ը։)

ԴՈՒՌՆ կամ ԴՐՈՒՆՔ ԱԼԱՆԱՑ, կամ ՃՈՐԱՅ, կամ ԿԱՍՊԻՑ, կամ ՊԱՀԼԱՒԱՅ. եւ այլն. Անցք. կիրճք լերանց։ Խոր.։ Եղիշ.։ Զենոբ. եւ այլն. պապ իւլ էպվապ. եւ տէմիր գափը, տէրպէնտ. որ եւ ԴԱՐԲԱՆԴ. cf. ԿԱՊԱՆ։

ԴՈՒՌՆ ԱՐՔՈՒՆԻ կամ ԻՇԽԱՆԻ. Պալատն. արքունիք՝ հանդերձ բնակչօքն.

Զինուորեալ ի դուռն։ Ի դրանն մարդկանէ։ Զբազմութիւն դրան իւրոյ։ Դրամբ եւ ընտանեօք. այսինքն իշխանօք եւ սպասաւորօք. (Փարպ.։)

ԴՐԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ. Այն՝ որ կայ ընդ հայրապետին ի հայրապետանոցի։ (Ուռհ.։)

ԴՐԱՆ ԵՐԷՑ. որ եւ ՎԱՆԵՐԷՑ, ԵՐԷՑ ՎԱՆԱՅ. Քահանայ՝ որ կայ ի պալատան։ Իշխանի, յեպիսկոպոսարանի, եւ այլն։ (Փարպ.։ Բուզ.։ Կիր.։ Վրդն.։)


Դպրոց, աց

cf. Դպրատուն.

NBHL (6)

σχολή, διδασκαλεῖον schola, gymnasium որ եւ ԴՊՐԱՆՈՑ, ԴՊՐՈՑԱՏՈՒՆ. Տեղի ուսման. աշակերտանոց. վարդապետանոց. վարժարան. դիւան. դարատուն.

Կարգեաց աստուած զաշխարհս որպէս դպրոց. (Յճխ. ՟Է։)

Ի տէրունեան օրինաց ի դպրոց երթեալ։ Դպրոցք իմաստութեան եւ առաքինութեան. (Փիլ.։)

Ի դպրոցս իմաստասիրաց. (Պիտ.։)

Սահակ սեւադայ՝ եղեւ իշխան, եւ խնդրող իսկ գրագիտութեան, եւ դպրոցս ի տան իւրում կարգեաց. (Կաղանկտ.։)

Ի գիր մատենի վերնում դպրոցիդ. այսինքն դպրութեան, դիւանի. (Նար. կուս.։)


Ելանեմ, ելի

vn.

to go out, to go from the inside to the outside;
to ascend, to go to a higher place;
to be horn, to take rise, to be produced, to proceed, to emanate, to flow from, to derive;
to attain, to arrive;
to agree, to be proper and suitable;
to surmount, to surpass, to go beyond, to overflow, to advance;
to stray;
ելանէ արեգակն, the sun rises or begins to appear on the horizon;
— ի վեր or ի վերայ, to reascend;
to leap over, to cross;
to gush out;
— աքաղաղի ի վերայ մարւոյն, to tread the hen;
— ի վերայ մատակի, to cover a mare, a bitch;
— ի ցամաք, to disembark;
— յորջոյ, to dislodge;
— զմիմեամբք, to concur;
to surpass;
յոգւոց —, to sigh;
ի գլուխ, ի լրումն —, to be ended, finished;
—ի գենաց, ի կենցաղոյս, to make one's exit from this world, to depart this life, to die, to decease;
to become defunct;
— ի հիւանդութենէ, to recover;
— ընդ սուր, զէնս, to commit suicide, to run one's self through with a sword;
ի պխտիւ —, to exalt or raise one's self to honour;
— յանկողինս ուրուք, to commit adultery;
to seduce;
անմասն, դատարկ —, to have no part, to be excluded;
— զհետ ուրուք, to pursue, to give chase;
յաչաց —, to render one's self hateful or odious, to fall in disgrace;
— ըստ չափ, to pass beyond, to exceed;
— կուսին ըստ չափ, to pass the flower of her youth;
— ըստ ձեռն՝ ընդ իշխանութիւն ուրուք, to revolt, to rebel, to rise up against;
— ըստ քաղաքն, ըստ դուռն քաղաքին, to leave the city;
— ի նաւ, to embark;
— ի կառս, ի ձի, to mount in carriage, on horseback;
— ընդ առաջ, to meet, to go out to meet;
— ի պատերազմ, to go to battle;
ի յորս —, to go hunting;
— յանկողինս մահճաց, to go to bed;
ընդ հակառակս —, to oppose one's self to, to resist;
— ընդ ինչ, to occupy one's self, to dedicate one's self to;
ի չարեաց ի չարիս ելին, from one perverseness they passed to another;
յայլոց յայլ ճառս —, to pass from one subjeet of discourse to another;
ընդ գին —, to buy, to traffic;
— ի սիրտ, to think, to conceive an idea;
to hope;
զարդարիլ եւ ընդ ոսկի —, to clothe or adorn one's self with golden apparel;
— իմիք յայդ, to remain, to rest over for the next day;
— յաջողութեան գորղացն ի ձեռս ուրուք, to progress, to succeed, to promote an affair by another persons means;
օրհնեալ լիցիս դու յ— եւ ի մտանել քում, (blessed be thy going out and coming in), God be with you, good luck to you.

NBHL (24)

Ձի անվարժ՝ ելանէ լկտի. (Սիր. ՟Լ. 8։)

տանի եւ ձ. ելայ, ար, աւ. ուստի ռմկ. էլլել, էլլալ )) ἑξέρχομαι, ἑκβαίνω exeo, egredior ... եւ այլն. Ի դուրս գալ, ներքուստ արտաքս. գնալ այլուր ի տեղւոջէն. մեկնիլ աստի, եւ մերձենալ յայլ վայր.

Ե՛լ ի տապանէ այտի։ Ելէ՛ք ի յորդանանէ։ Ելին ի հայրենի երկրէն իւրեանց։ Փախեաւել արտաքս։ Ել ի դաշտ։ Յերկիրն՝ ուստի ելեր։ Ելցեն այսր։ Ելանել ի պատերազմ, կամ ընդ առաջ։ Օրհնեաց, եւ ել ի նմանէ (յերեսաց նորա)։ Ելին ըստ քաղաքն։ Ելանիցէ ընդ ռընգունս ձեր». յն. յըռընգանց ձերոց. (եւ այլն։)

Թագաւորք յերանաց քոց ելցեն։ Որ ելանէն ի քէն, նա ժառանգեսցէ զքեզ։ Գետ ելանէր յեդեմայ։ Եւ ել որթդ այդ։ Ի տեառնէ ել իրդ այդ։ Զօրութիւն բազում ելանէր ի նմանէ։ Այլ հասկք ելանէին։ Ելցէ ծաղիկ յարմատոյ անտի։ Յաստուծոյ ելի։ Ելի ի հօրէ։ Որ ի հօրէ ելանէ.եւ այլն։

Եթէ յառաջ խաղալ, եւ եթէ բղխել, եւ եթէ ելանել ոք ասիցէ, ի ճշմարտութենէն ոչ սխալէ. (Լմբ. հանգ.։)

Ել լուր նորա ընդ ամենայն երկիրն. տթ. ՟Դ. 24։)

Ձայն ողորմ ելանէր մանկանցն սգացելոց. (Իմաստ. ՟Ժ՟Ը. 10։)

Ի ԳԼՈՒԽ կամ Ի ԼՐՈՒՄՆ ԵԼԱՆԵԼ. այսինքն Կատարիլ.

Ոչ ել կամքն քրիստոսի ի լրումն։ Յանկութիւն իւրեանց ի լրումն ելանէ. (Լմբ. սղ.։)

Ելանէին եւ իջանէին ընդ նա։ Ել ի լեառն յիսուս։ Ել ծուխ ի բարկութենէ նորա։ Ելանէր բոց երկրին իբրեւ մրրիկ հնոցի։ Բարկութիւն աստուծոյ ել ի վերայ նոցա։ Քաղք եւ խոյք ելանէին ի վերայ մաքեաց եւ այծից։ Ելեր յանկողինս հօր քո.եւ այլն։

ԵԼԱՆԵԼ. ἑπιβαίνω conscendo Հեծանել, նստել.

Ելին յուղտսն։ Ելանիցեն ի կառս եւ յերիվարս։ Ել ի քրովբէս եւ թռեաւ։ Ելաք ի նաւն։ Ելեալ ի նաւ մի։ Թէպէտեւ առանց ճարտարութեան ոք ելանիցէ ի վերայ. եւ այլն։ Իսկոյն ի ձի ելեալ ... ի սպեր գնաց. (Խոր. ՟Բ. 60։)

Եւ ել վիճակն մատաթեայ». յն. անկաւ ի վերայ. (Գործ. ՟Ա. 26։)

Ոչ անկանիցի ի սիրտ. (այսինքն) ոչ ելցէ ի սիրտ. ո՛չ միայն ոչ առցեն, այլեւ ոչ յուսասցին, եւ ոչ զմտաւ ածիցեն. (Մխ. երեմ.։)

ԵԼԱՆԵԼ. իբր Եղանիլ. լինել. գտանիլ.

Եթէ իցէ ելեալ ըստ չափ. (՟Ա. Կոր. ՟Է. 36։)

Կայսրն ոչ ելանէ ըստ քո հրաման։ Չի՛ք այն ոք, որ ըստ քո կամս արտաքս կարէ ելանել։ Չէ՛ր ոք ամենեւին, որ իշխէր ըստ ձեռն նորա ելանել. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Գ։)

Վիրք եւ աղուանք ըստ մեր եւ ձեր կամս չիշխեն ելանել. (Փարպ.։)

Ոչ երբէք ելանէ ըստ բան քո իր անձեռնարկելի. (Նար.։)

Բիւրապատիկ ելեր զխրատով նորա». այսինքն անցեր. (Խոսր. պտրգ.։)

Ի պատիւ զմիմեամբք ելանել». յն. յառաջել. (Հռ. ՟Ժ՟Բ. 10։)

Սկսան ... զմիմեամբք ելանել ի բանից պատասխանիս. (Եղիշ. ՟Ը։)

Մի զմիով ելեալ՝ փութով կատարեն զկամս ձեր. (Փարպ.։)

Այր զարամբ ելանէին՝ տիրել աշխարհիս. (Խոր. ՟Ա. 30։)


Ելուզանեմ, ուզի

va. math.

to extract;
to produce;
— զքառակուսի արմատ, to extract the square root.

NBHL (1)

Իբր Ելուցանել. Տալ ելանել. հանել. ի լոյս ընծայել. ըստ յն. բացակատարել. ἁποτελέω


Ելուզումն, ման

s. math.

shoot, sprout, production;
extraction;
— արմատոց, evolution.

NBHL (2)

Հանումն. ելք. ընձիւղումն. դուրս տալը, եւ ելլալը.

Երկարաձիգ ելուզմունք բարունակացն ընդ գերակայ ծայրս ծառոցն շարամանեալ. (Պիտ.։)


Եղանակ, աց

s. mus. gr.

mode, modification;
form, formule, make, manner, way;
sort, kind, quality, condition, conduct;
means, expedient;
turn, trick;
air, tone, modulation;
time, measure;
mood;
տարւոյ, season;
անգործ —, dead season.

NBHL (9)

τρόπος modus որ եւ ՅԵՂԱՆԱԿ. Հանգամանք եղանիլոյ կամ յեղյեղլոյ. եւ դարձուած իրաց, կամ բանից. կերպ. տարազ. օրինակ. դարզ.

Այլով եղանակաւ է քան զմարդկայինս՝ աստուածային ծնունդն. (Կիւրղ. գանձ.։)

Ըստ երկուց եղանակաց։ Ըստ երկրորդ եղանակի. (եւ այլն. Սահմ.։)

Աղաչեմ զձեզ, իրաւապէս բառիցս եղանակիս թոյլ տալ. (Պղատ. սոկր.։)

Կշտամբանացս եղանակ։ Զեղանակ բանիս։ Խաչիս եղանակ. (Նար.։)

Զնոյն իսկ զքերթողն քերթուածօքն զուարճացուցանէ՝ եղանակաւ, եւ կամ դաշամբ. (Պղատ. օրին. ՟Բ։)

Ձայնք եւ եղանակք՝ ողբականք եւ ուրախականք։ Ընդ եղանակս արկեալ գեղգեղեն. (Լմբ. պտրգ.։)

ԵՂԱՆԱԿ. χρόνος tempus Այլափոխութիւն օդոց, մանաւանդ ի չորս ժամանակս տարւոյ.

Յեղանակս գարնանն մօտ. (Նար. ՟Ի՟Ե։)


Եղբայր, բօր, բարց

s.

brother;
մեծ, աւագ, երէց —, eldest -;
կրտսեր —, youngest -;
— հօր or մօր, uncle;
աշխատաւոր —, lay -;
— ի Քրիստոս, — in Christ-Jesus.

NBHL (7)

ἁδελφός frater Հարազատ արու. համահայր կամ համամայր զաւակ. եղբար, ախպար.

Ծնաւ զկային ... եւ զեղբայր նորա զհաբէլ։ Յարեաւ կային ի վերայ աբելի եղբօր իւրոյ։ Պատմեաց հօր իւրում, եւ եղբարց իւրոց։ Նախանձեցան ընդ նմա եղբարքն իւր.եւ այլն։

ԵՂԲԱՅՐ. ըստ եբր. ոճոյ, նաեւ Մերձաւոր արեան, եւ ընտանի սիրելիք, եւս եւ ամենայն մարդ.

Եղբայր ոմն։ Ոմանք յեղբարց. եւ այլն. (Վրք. հց. ստէպ։)

ԵՂԲԱՅՐ. նմանութեամբ, Եղբայրատեսակ. որ ոք կամ որ ինչ է կցորդ եւ նման այլոց իւիք օրինակաւ. ընկեր. զուգահաւասար. որ ըստ յն. լտ. է՛ զի եղբայր, եւ է՛ զի քոյր ասի. ἁδελφός, ἁδελφή frater, soror, socius, -ia

Այբն եղբայր է միակին։ Եղբարք առաքինութիւն եւ չարութիւն, ըստ այնմ որով միոյ ոգւոյ ծնունդք են. եւ թշնամիք, եւ այլն. (Փիլ. լին.։) որ եւ զկրկին զգայարանս՝ եղբարս ասէ իրերաց։

Որ առ լեզուովն են տտիպ տեսակաւն, եւ որչափ ջերմացուցիչքն են, կծուք կոչեցաք, եղբարք գոլով. (Պղատ. տիմ.։)


Եղերական, ի, աց

adj.

mournful, dismal, dreary;
lamentable, plaintive;
tragic;
— կատակերգութիւն, tragi-comedy;
— վախճան, մահ, tragic end or death;
տեսիլ, tragic, sad spetacle, tragedy.

NBHL (2)

Տաժանեալք եղերական սգովն ի ձեռն փայտին դառնութեան. (Թէոդոր. խչ.։)

Կային աննըւազ, բաց ի միոյն եղերական անձին, անձին եղկելոյ տարամերժեալ ի բաղանիս յընթացս. (Շ. տաղ. քառասնից։)


Եղեւնեայ, էի, ից

cf. Եղեւնափայտեայ.

NBHL (3)

ԵՂԵՒՆԱՓԱՅՏԵԱՅ ԵՂԵՒՆԵԱՅ ԵՂԵՒՆԻ. κέδρινος cedrinus Կազմեալն ի փայտից եղեւին ծառոյ. մայր փայտէ.

Տուն կամ սեղան եղեւնափայտեայ։ Սեանցն եղեւնափայտից (այսինքն եղեւնափայտեայց կամ փայտէից)։ Տախտակս եղեւնափայտեայս (կամ մայրս). (՟Բ. Թագ. ՟Է. 7։ ՟Գ. Թագ. ՟Զ. 20։ ՟Է. 2։ Երգ. ՟Ը. ՟Թ։)

Փայտ եղեւնեայ։ Փայտիւն եղեւնեաւ (կամ եղեւնով, այսինքն եղեւնւով)։ Ուռք եղեւնեայք։ Ղեւտ. (՟Դ. 4։ եւ 52։ ՟Գ. Թագ. ՟Ե. 2։)


Եղեւնի, նեաց

cf. Եղեւնափայտեայ.

NBHL (3)

ԵՂԵՒՆԱՓԱՅՏԵԱՅ ԵՂԵՒՆԵԱՅ ԵՂԵՒՆԻ. κέδρινος cedrinus Կազմեալն ի փայտից եղեւին ծառոյ. մայր փայտէ.

Տուն կամ սեղան եղեւնափայտեայ։ Սեանցն եղեւնափայտից (այսինքն եղեւնափայտեայց կամ փայտէից)։ Տախտակս եղեւնափայտեայս (կամ մայրս). (՟Բ. Թագ. ՟Է. 7։ ՟Գ. Թագ. ՟Զ. 20։ ՟Է. 2։ Երգ. ՟Ը. ՟Թ։)

Փայտ եղեւնեայ։ Փայտիւն եղեւնեաւ (կամ եղեւնով, այսինքն եղեւնւով)։ Ուռք եղեւնեայք։ Ղեւտ. (՟Դ. 4։ եւ 52։ ՟Գ. Թագ. ՟Ե. 2։)


Եղծանեմ, եղծի

va.

to corrupt, to spoil;
to vitiate, to destroy, to ruin, to undo, to efface;
to erase, to scratch out;
to disfigure;
to abolish, to abrogate, to annul, to cancel;
to disconcert, to put out of tune, to disorder;
to overthrow;
to waste;
to notch, to mar, to choke, to bruise;
to cross out;
— զկեանս ի ճշմարտութենէ, to deprive one's self of, to shut one's ears to the truth.

NBHL (6)

φθείρω, διαφθείρω, ἁνατρέπω , ἁφανίζω, ἁλλοιόω, καταβάλλω, καταλύω corrumpo, everto, dissolvo եւ այլն. ասի եւ իբր ռմկ. Եղծել, Եղծնուլ (հակառակն ստեղծանելոյ). Ապականել. աւերել, լուծանել. խանգարել. կորուսանել. ջնջել. ի բաց բառնալ. աւրել, խանկրել, փճացնել.

Գուցէ եղծանիցեմ զժառանգութիւն իմ։ Մի՛ եղծցես զանուն իմ ի տանէ հօր իմոյ։ Կազմելով կամէր տէր եղծանել զնոսա։ Եղծանելով եղծցես զնոսա։ Յո՛ր կողմ եւ դարձցի ամպարիշտն, եղծանի։ Եղծաւ գեղ կանանց։ Գոյն երեսաց քոց մի՛ եղծցի։ Մի՛ եղծանիցի հրաման մարաց եւ պարսից.եւ այլն։

Եղծանելով զգիր պարտեաց. (Յհ. կթ.։)

Ոչ եղծանես, այլ գրես։ Գրիմ, եւ իսկոյն եղծանիմ։ Զգրեալս եղծի։ Զգովեստն առ աստուած եղծի։ Եղծայ, զեղծայ. (Նար.։)

ԵՂԾԱՆԵԼ. ըստ հռետորաց է Ընդ վայր հարկանել, հերքել, ատելի առնել զբանս այլոց, կամ զգովելի կարծեցեալս.

Եղծանելի՛ է ո՛չ զյոյժ հաւաստին, եւ ո՛չ զյաւէտ կարելին, այլ որ զմիջին բնութիւնն ունի։ Եւ եղծանելով՝ պարտ է նախ առաջին սուղ ինչ բամբասանս ասել իրացն ասողին. (Պիտ.։)


Եմ, ես, է, էի, էիր, էր, եր, իցեմ, եղէ

v. auxil.

to be;
է զի, էր զի, է ուրեք, է երբէք զի ..., sometimes;
it happens, it turns out;
ես եմ Աստուած՝ որ Էն, I am that I am;
ես եմ՝ ես եմ նոյն որ ջնջեմ, I am, it is I, it is I who blot out and pardon;
առն միոջ էին երկու որդիք, a certain man had two sons;
էր ամաց երկոտասանից, he was twelve years old;
յունել եմ, I am eating.

NBHL (48)

εἵμι, εἷναι sum, esse (տե՛ս եւ Եղանիմ, Լինիմ, որք լնուն զայլ եւս ժամանակս չէզոքաբար)։ Էական բայ՝ իբր Այս ինչ գոլ, եւ այսպիսի ինչ. կամ պարզապէս՝ Գոլ, կալ, գտանիլ իրօք. թ. ... պ. էմ, կամ իյմ, տէն. Առնու զամենայն խնդիր պէսպէս առմամբ։ Ուղղ.

Ես եմ աստուած, որ էն։ Որ էն (յն. էօղն) առաքեաց զիս առ ձեզ։ Ի սկզբանէ էր բանն, եւ բանն էր առ աստուած, եւ աստուած էր բանն։ Եմ եմ եւ ես մարդ մահկանացու. եւ այլն։

Ես քրիստոնեայ էի, եւ եմ, եւ եղէց. (Ճ. ՟Ա.։)

Էիր մարդ, եւ եղեր հրեշտակ. էիր մահկանացու, եւ եղեր անմահ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Սեռ. (իբր սեպհական ստացուած, կամ ա՛նկ է, կամ գո՛րծ է).

Զգահս գտանեմ. եւ իմ են. (Փարպ.։)

Ոչ միայն չգնան ընդ նա, այլեւ կամին իսկ ոչ. որ վերջին իսկ ամբարտաւանութեան է. (ոճ յն) (Ոսկ. մ. ՟Ա. 23։)

Ո՛չ անգիտութեան է, այլ՝ հարկի. (Արշ.։)

Քրիստոսասիրաց, որ նորին լեզուոյ եւ ազգի են». այսինքն ի նոյն լեզուէ եւ յազգէ. (Յհ. իմ. ատ.։)

Նմա՛ն լեր վարդապետիս. (քանզի ա՛յս է աշակերտի. Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։)

Ձե՛զ են աւետիքս։ Ո՛չ է ձեզ գիտել զժամս։ Ժամ է մեզ ի քնոյ զարթնուլ.եւ այլն։

Մեզ ի պէտս են, եւ կարգչին իւրեանց ի փառս. (Եզնիկ.։)

Ո՞ւմ ի կապելոցն եղեւ այսպիսի յայտնութիւն. (Եղիշ. ՟Ը։)

Ի քէն է տէր աղբիւր կենաց։ Ի տեառնէ է բանդ այդ։ Ի մէ՞նջ ես, թէ ի թշնամեաց մերոց։ Ի նմանէ իսկ եմ։ Ես չեմ յայսմ աշխարհէ։ Եւ դու ի նոցանէ ես». այսինքն ի դասէ նոցա. (եւ այլն։)

Արեգակն չէ՛ ի բանաւորաց եւ ի մտաւորաց. (Եզնիկ.։)

Պատմ. զօրութեամբ յարակից բառին. զոր օրինակ.

Որ զնովաւն էին։ Եւ այլ ինչ բազում նման սոցին էր զաստուծով». այսինքն յաստուած, ի միտս աստուծոյ. աստուծոյ քովը. (Եզնիկ.։)

Որ էին ընդ նմա ի տապանի անդ։ Եւ էր ի տեղւոջն յայնմիկ պարտէզ.եւ այլն։

Մինչդեռ նա յայսր ի մտաց խորհրդի էր. (Եղիշ. ՟Ը։)

Յորո՛ւմ իցէ ոք, այն՝ յորում էն, քան զայն՝ որ ի նմա էն, մեծ գտանի. (Եզնիկ.։)

Թէ իցեմ յուտել, ասասցես՝ թէ ճաշակէ. (Վրք. հց. ՟Թ։)

Է, ԷՐ. իբր պարզ դիմազուրկ առընթեր աներեւութիւն՝ հանգէտ ձայնիցս, Գոյ, լինի, ի դէպ է, մարթ է. պա՛րտ է, պիտի, եւ այլն.

Տեսանել է յամենեցուն ընթրիս։ Այլ մեզ քան զայդ ո՛չ իմանալ ինչ է, ո՛չ առնել։ Անդ էր լսել զձայն լալոյ։ Եթէ էր տանել առ բժիշկ. (Փարպ.։)

Ոչինչ է ընդ այն զարմանալ։ Ի յոբայ փորձանացն է տեսանել. (Եզնիկ.։)

Զոր իմանալ է առ փարաւոն եւ առ սատանայ». այսինքն իմանալի՛ է. (Արշ.։)

Նոքա՝ միայն ելոյ պատճառ, իսկ վարդապետք՝ բարւոք ելոյ. (Մագ. ՟Դ։)

ԵԱԼ, ելոյ կամ ելոյր, ելով, ելոց. ὥν, οὕσα, ὅν, ὅντος, ὅντων որ ըստ հայումս բացատրի, Քանզի է, էր, եմք, են. գոլով. կամ մինչդեռ էր, եւ այլն.

Ամենայնի՝ որ ոչ սպիտակ է, սեւի ելոյ. (Փիլ. իմաստն.։)

Իբրու ճարտասանի ելոյր արամազդայ. (Պղատ. մինովս.։)

Նախկին ելոյր սա տուն սպանման. (Անան. եկեղ։)

Ահեղ ելոյն։ Գոլոշի զօրէն խիտ ամպոց եալ. (Մաշկ.։)

Ի կերպարանս աստուծոյ ելով՝ ոչինչ յափշտակութիւն համարեցաւ եւ այլն. (Անան. եկեղ։)

Մեղաւորք ելով մեք՝ քրիստոս վասն մեր մեռաւ. (Անյաղթ բարձր.։)

Ըմբռնելով՝ ո՛չ իբրու ոչ ելոց, այլ իբրու մանաւանդ ելոց, եւ ոչ միով իւիք կասկածանս առտուելով՝ իբրու ոչ են. (Պղատ. օրին. ՟Ժ։ (որ են հելլենաբանութիւնք զգուշալիք)։)

ԻՑԷՐ. իբր Էր, լինէր. դուն ուրեք գտանի. եւ այն անպէտ. որպէս, (Կիւրղ. գանձ.։ Վեցօր.։ Իսիւք.։ Սարկ. հանգ. եւ այլն։)

ԻՑԻՒ, ԻՑԻՒ ԹԷ. cf. ի կարգէ Ի տառին։

Ողջ եր թագաւոր հրէից. տթ. ՟Ի՟Է. 29։)

Է՛ ԶԻ. Է՛ ԵՐԲԵՄՆ. Է ՈՒՐԵՔ. ԷՐ ԶԻ. մ. τὸ μέν, τὸ δὲ· τῃ μέν, τῂ δὲ, τότε μέν, τότε δὲ nunc, nunc;
tum, tum;
aliquando, sive quod, partim եւ այլն. Երբեմն. մերթ. եւ Իւիք, ըստ իմիք. ... եւ մէկ կողմանէ.

Է՛ միոյ, եւ է երբեմն՝ զի երից երեւոյթ։ Պտղոց անբերութիւն եղեալ բազում ժամանակս, է՛ր երբեմն՝ վասն բազում անչափ թօնից անձրեւաց, եւ էր երբեմն վասն խորշակի եւ խռովութեան. (Փիլ. իմաստն.։)

Է՛ ուրեք, զի քաջապէս յաղթեցաք թշնամեացն, եւ է՝ զի նոքա մեզ յաղթեցին. եւ բազում այն է՝ որ յաղթօղ գտեալ եմք, եւ ոչ յաղթեալք. (Եղիշ. ՟ե։)

Է՛ ուրեք, զի փոքր է սոցա մաքրութիւն, եւ էր՝ զի զազգն ոչ կամեցաւ անբաժ լինել. (Փիլ. քհ. ՟ժա.) իմա՛, ըստ իմիք, եւ ըստ իմիք։ Նոյնպէս է եւ այն.

Է՛ր զի նշանօք ցնորիցն պակչէին, եւ է՛ր զի ոգւոցն մատնութեամբք լքանէին. (Իմ. ՟ժէ. 14։)

Է՛ զի եւ զչափն ... զննեալ աստանօր, զայս պատկեր բանի ընկալաք։

տելութիւն) առ տգէտս եւ վայրենաբարոյս առաւել զօրանայ. է՝ որ վասն յափշտակելոյ ի ժողովրդենէ միմեանց՝ ագահութեան ախտիւ, եւ է՝ որ յաղագս հարստահարելոյ զընկերն՝ փառասիրութեան աղագաւ. (Շ. ընդհանր.։)

Իցէ՞ ակն ունել նայել։ Իցէ՞ արդեօք տեսանել։ Իցէ՞ արդեօք, թէ տեսից. (եւ այլն. Նար. ՟Ի՟Ե։)

Իցէ զի արհամարհել տայ, իցէ զի խրատէ եւ այլն. (Կլիմաք.։)

Արդ իցէ՞թէ տեսցեն պատուհանք աչացս. եւ այլն. (Նար. ՟Ի՟Ե.)

Ըղձական մակբայն է, որ նշանակէ զցանկութիւն ցանկալեացն. իցէ՞ թէ տեսանիցեմ զայդ. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)


Գանձարան, աց

cf. Գանձատուն.

NBHL (9)

ζάκχον Cella, θησαύρισμα repositorium Գանձատուն. տեղի պահեստի ընչից եւ մեծագին իրաց. գանձանակ. գանձ. մթերք. քսակ. սենեակ. շտեմարան. խազինէ, մախզէն, ամպար. եբր. կանզագ.

Զօրինակ տաճարին, եւ սենեկաց նորա, եւ գանձարանաց նորա. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Ը. 11։)

Հասարակաց պիտոյիցս գանձարան (հուր, եւ ջուր). (Պիսիդ.։)

Գանձ եւ կարասի բազում ի գանձարանս ամրոցին պահիւր։ Զգաղթ ընտանեաց իւրայոցն եւ զկապուտն գանձարանաց. (Յհ. կթ.։)

Լռութիւն՝ գանձարան բազում գիտութեան։ Հարստութիւն եւ գանձարան կրօնաւորի՝ հնազանդութիւն է. (Վրք. հց. ՟Գ. եւ ՟Ժ՟Է։)

Գանձարան իմաստութեան, կամ կենաց պարգեւաց, կուսութեան. եւ այլն. (Մագ. կը։ Նար.։ Ճ. ՟Ժ.։)

Յիշողական պելացս՝ գանձարան միշտ ազդմանց քոց լիցի. (Մխ. աղօթ.։)

Ստացողի սորին՝ այս գանձարանին՝ յանցանքն ջնջին. (Գանձ.։)

Գանձ գրիգորի աստուածաբանին, ի գծողէ այսմ գանձարանիս՝ յանմիտ կարապետէ բաղիշեցոյ. այսինքն ի շարագրողէ. զի սկզբնատառքն յօդեն զանուն իւր. (Գանձ.։)


Գաւառակալ, ի, աց

s.

cf. Գաւառապետ.

NBHL (3)

Որ ընդ ձեռամբ ունի զգաւառ ինչ. կուսակալ. ոստիկան. այան, վէլի, միասէլլիմ.

Զիշխանս՝ որ գաւառակալք էին, ի նոյն հաստատեաց. (Լաստ. ՟Ե։)

Կացոյց զնոսա ի վերայ ամենայն գաւառակալաց եւ գործակալաց. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Է.։)


Գեղեցկաշէն

adj.

cf. Գեղեցկակերտ.

NBHL (1)

Գեղեցկաշէն եկեղեցի, տաճար, քաղաք։ Տունս գեղեցկաշէնս. (Ասող. ՟Գ. 47։ Գանձ.։ Կաղանկտ.։ Վրք. հց. ՟Գ։)


Գեղեցկութիւն, ութեան

s.

beauty, charms, graces, delicacy, gentility, decency, neatness, elegance;
ornament, enamel, flower, embellishment, bloom;
տեղւոյ, amenity.

NBHL (5)

κάλλος, καλλωνή pulchritudo, εὑμορφία formositas Գեղ. վայելչութիւն. բարեչափութիւն եւ պայծառութիւն. լաւութիւն. պատուականութիւն.

Գեղեցկութիւն մարդոյ, նոճի, նաւաց, տան, վայրի, արարածոյն։ Գեղեցկութեան արարչապետն։ Թագ գեղեցկութեան.եւ այլն։

Եւ ետ բարձրեալն շնորհս եւ գեղեցկութիւն առաջի նեմեսարայ. (Տոբ. ՟Ա. 23։) յն. տեսք, իբր կերպարան հաճոյական։

Գեղեցկութիւն վարդապետութեան, կամ մտաւորաց։ Գեղեցկութիւնք ի վանս. իբր լաւութիւն, բարեկարգութիւնք. (Իգն.։ Եզնիկ.։ Վրք. հց. ՟Բ։) (Յն. գալլօս, է նոյն ընդ հյ. ձայնիս գեղ. այլ ոմանք ի յունաց ստուգաբանութեամբ իմա հանեն ի ձայնէս գալէօ, որ է կոչել, ըստ առածի արիսպագացւոյն.

Աստուած որպէս զամենայն առ ինքն կոչեցեալ. ուստի եւ գեղեցկութիւն ասի)։


Գեղեցկուղէշ

cf. Գեղեցկաստեղն.

NBHL (1)

Երեւեցոյց մեզ յարմատոց իւրոց գեղեցկուղէշ փթթեալ զպտղոյն քաղցրութիւն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Գեղուղէշ

cf. Գեղեցկաստեղն.

NBHL (1)

Ի տեղի ինչ անտառախիտ եւ գեղուղէշ. (Պիտ.։)


Դառնամ, դարձայ

vn.

to turn, to turn about, to return, to go or come hack again;
to repair;
to be converted;
— յետս or ընդ կրունկն, to recede;
ընդէմ —, to object, to resist, to oppose;
— ի քրիստինէութիւն, to become a christian;
— առ Տէր, to repent, to reform;
— յաստուծոյ, to rebel against God;
— աւուր, to draw towards night;
ի — տարւոյն, the year after;
ի ղէն —, to arm one's self, to take arms.

NBHL (10)

(յորմէ իտալ. դօռնա՛րէ). ἁναστρέφομαι revertor, redeo Գալ անդրէն՝ ուստի եղեւ մեկնիլ. շրջել զերեսս եւ զգնացս յայլ կողմն.

Դարձաւ անդրէն առ նա ի տապան անդր։ Դարձցուք յեգիպտոս։ Դարձի՛ր անդրէն առ բաղակ։ Դա՛րձ առ իս։ Եւ ո՛չ դարձաւ։ Յի՛ս դարձ տէր, եւ ունկն դիր ինձ։ Դա՛րձ առ մեզ աստուած փրկիչ մեր։ Դարձցին յետս.եւ այլն։

ԴԱՌՆԱԼ. ἁποστρέφομαι, ἁναχωρέω recedo, revertor, convertor Հեռանալ. օտարանալ. փոխիլ յառաջին վիճակէ, կամ ի չարէ ի լաւ անդր.

Դարձցի սրտմտութիւն բարկութեան տեառն յիսրայէլէ։ Դարձեալ էք ի նմանէ (յաստուծոյ)։ Դարձան իւրաքանչիւր ի ճանապարհաց իւրեանց չարաց.եւ այլն։

Զճշմարիտ դարձն ոչ դարձաւ. այսինքն ճշմարիտ դարձմամբ. (Մխ. երեմ.։)

Հող էիր, եւ ի հող դարձցիս։ Զգաւազանն՝ որ դարձաւ յօձ։ Դարձցիս յայր այլ։ Դարձցին ձորք նորա ի ձիւթ։ Դարձան երեսք ամենայն ի գոյն դալկան։ Դարձան ի սուգ օրհնութիւնք պարուց մերոց։ Զիա՞րդ դարձար ինձ ի դառնութիւն որթդ օտարացեալ։ Ի գութ դարձաւ։ Սրտմտութիւն բարկութեան յողորմութիւն դարձաւ.եւ այլն։

Յստակ ջուրք գետոյն յարիւն դառնային։ Ամենեւին մոխիր դառնայ (կրակն՝ յոչ տալն զնիւթ). (Եղիշ. ՟Դ։)

Դառնան ջուրք ի կարկուտ եւ ի ձիւն եւ ի սառն, եւ որթն դառնայ ի գինի. (Եփր. ծն.։)

Ահա դարձաւ օրս յերեկս, աստէ՛ն ագիր. տ. ՟Ժ՟Թ. 9։)

Յաւուր ուրբաթու ի դառնալ աւուրն. (Լաստ. ՟Թ։)


Դարձուցանեմ, ուցի

va.

to return, to turn;
to avert;
to restore;
to bring or carry back, to reinstate;
to bring back, to recall;
to return, to send back;
to make over again;
to reduce;
to distract;
to abate;
to resolve;
to convert;
— յետս or ի բաց —, to revoke;
to reject;
to reflect;
— անդրէն, to cede, to resign, to yield;
— զերախտիս, to remunerate;
— զմաղձ, to vomit.

NBHL (6)

ἁποστρέφω, ἁναστρέφω, στρέφω , ἁποδίδωμι averto, converto, verto, reddo Տալ դառնալ ի նախկին վայր կամ ի վիճակ. շրջել. փոխել զդէմս յայլ կողմն, եւ զիրս յայլ ինչ. զառեալն յետս տալ. զտուեալն յետս առնուլ. դարձընել, ետ խաւրել, փոխել.

Դարձոյց զամենայն աւարն, եւ զժողովուրդն։ Դարձուցանելով դարձուցի՞ց զորդի քո յերկիրն՝ ուստի ելեր։ Զարծաթն այսրէն կշռով դարձուցաք։ Ոչ դարձոյց զերեսս իւր յինէն։ Դարձոյց զերեսս իւր յորմն։ Դարձո՛ զոտն քո ի ճանապարհէ չարէ։ Դարձոյց զթիկունս իւր։ Դարձուսցէ զբարկութիւն իւր ի նմանէ։ Դարձոյց զվէմն ի վտակս ջուրց։ Դարձուցից զսուգ նոցա ի խնդութիւն։ Դարձոյց զմիտս իւր։ Կենաց ի կեանս դարձուցանէ։ Զամենայն զօրսն ի փախուստ դարձուցանէին։ Դարձոյց զարծաթն առ մայր իւր։ Դարձուցաւ ինձ այսրէն արծաթն։ Եւ զյափշտակութիւնն դարձուցանիցէ։ Դարձուցից քեզ զամենայն անդս սաւուղայ.եւ այլն։

Դարձուցանել ի մեզ զտէրութիւնն քուշանաց։ Ի մի օրէնս դարձուցանես զամենայն ազգս. (Եղիշ. ՟Ա։)

Զանուշութիւն նոցա ի ժանտահոտութիւն ի փորի մերում դարձուցանեմք. (Եզնիկ.։)

Զգերանդիսն հրամայի ի պատերազմական անօթս դարձուցանել. (Արշ.։)

Չդարձուցան ուրեք զհայեցուածս մտաց. (Փարպ.։)


Գիշեմ, եցի

va.

cf. Գիշատեմ.

NBHL (3)

Գիշատել. գզել. բրդգզել. գիշաքարշ առնել.

Սատանայ առիւծ ասի վասն շաղղակերութեան, եւ գազանաբար կապտելոյն եւ գիշելոյն զկենդանիսն. (Մխ. դտ.։)

Իմաստասիրաբար ի քեզ ամփոփել (զբանս) եւ ո՛չ զնա ցիր եւ ցան գիշել գռեհից. (Մագ. կբ։)


Գիջացուցանեմ, ուցի

va.

cf. Խոնաւեցուցանեմ;
cf. Տամկացուցանեմ

NBHL (3)

ԳԻՋԱՑՈՒՑԱՆԵՄ կամ ԳԻՃԱՑՈՒՑԱՆԵՄ. ὐγράζω, ὐγραίνω hmecto, madefacio, mollio Խոնաւացուցանել. տամկացուցանել. եւ Մեղկացուցանել. մեղմել. կակղել.

Զաչսն գիջացուցանէ արտասուօք եւ ճպռօք. (Մանդ. ՟Ժ՟Է։)

Խոնաւութիւն յարեգականէ է ... ասի՝ եթէ Քրիստոս գիջացուցանէ զմատնիչն. վասն զի յանդիմանէ (այսինքն յերեւան ածէ) զգիջութիւն նորա. (Իսիւք.։)