Definitions containing the research պ : 10000 Results

Լուսերանգ

cf. Լուսաթոյր.

NBHL (4)

Ունօղ երանգ լուսոյ, զպայծառութիւն իմա՛. լուսապայծառ. լուսերփն. լուսանկար. լուսաներկ. լուսատեսակ. լուսափայլ. կարմիր եւ սպիտակափայլ.

Լուսերանգ պսակեալ ծաղկօք. (Խոր. վրդվռ.։ եւ Խոր. հռիփս.։)

Փոխանակ տաղավարացն զամպեղէն եւ լուսերանգ կամարն երկնի ցուցանէր. (Յհ. իմ. եկեղ.։)

Լուսերանկն ջրոցն լուսովն պսակեցաւ. (Յհ. կթ.։)


Լուսիկ

s.

small light;
rush-light, night-light;
an agreeable light.

NBHL (3)

Է ճըճի մի, որ անուանի փոսուռայ, եւ ունի լուսաւորութիւն ի տտան, որ ոչ սպիտակ է, այլ կանաչ իմն գոյն է լուսիկն. (Շիր.։)

Զի թէ ճըճիմի փոքրագոյն եւ սողական՝ ունի լուսիկ տպաւորեալ ի յիւր տտան. (Երզն. ոտ. երկն.։)

Արեւիկ լուսիկ. (Յհ. իմ. պաւլ.։)


Լուսն, սունք

s.

speck, film, cataract;
pearl or web;
բուժել, կեղեւել զ—ն, to couch a cataract.

NBHL (1)

λεύκωμα alugo, vitium oculorum. Սպիտակ կեղեւ կամ առագաստ իջեալ յաչս՝ խափան լուսոյ. ստուերածք աչաց.


Լուսնակ, ի

s.

moonlight, moon-shine;
moon-light night;
ի լուսնակի, by moon-light, in the moon-light.

NBHL (2)

ԼՈՒՍՆԱԿ ԼՈՒՍՆԱԿԱՅ. Ռմկ. լուսնկայ, լուսընկայի լուս. Լոյս լուսնի. եւ աղօտ պայծառութիւն որպէս զլոյս լուսնի.

Որք ի լուսնակի ննջեն, խոնաւութիւն լինի ի գլուխս նոցա. եւ զմիս դալար թէ ի լուսնակի կախիցես, հոտի եւ ապականի. (Շիր.։)


Լուսնակայ

cf. Լուսնակ.

NBHL (2)

ԼՈՒՍՆԱԿ ԼՈՒՍՆԱԿԱՅ. Ռմկ. լուսնկայ, լուսընկայի լուս. Լոյս լուսնի. եւ աղօտ պայծառութիւն որպէս զլոյս լուսնի.

Որք ի լուսնակի ննջեն, խոնաւութիւն լինի ի գլուխս նոցա. եւ զմիս դալար թէ ի լուսնակի կախիցես, հոտի եւ ապականի. (Շիր.։)


Լուսնական, ի, աց

adj.

lunar, lunary;
monthly;
lunatic;
epileptic;
— ամիս, տարի, lunar month, lunar year.

NBHL (5)

σεληναῖος lunaris. Սեպհական լուսնի. որ ինչ ա՛նկ է լուսնի. որ եւ ԼՈՒՍՆԱՅԻՆ, ԼՈՒՍՆԱՒՈՐ. եւ Ամսական. ամսաւոր. ամսօրեայ մի.

Որպէս եգիպտացիքն զլուսնականսն հաշուին ծագմունս. (Խոր. ՟Ա. 3։)

Առ եգիպտացւոց նախնեօքն լուսնականս իմն ասէին, այսինքն է զամսաւոր աւուրսն (փոխանակ տարւոյ)։ Որ եւ այս իսկ (ամք) լուսնականք են. այսինքն ամսաւորք. (Եւս. քր. ՟Ա։)

Ամս յանգեն երեսուն հազար. թէպէտեւ լուսնականօք թուեն. (Մագ. ՟Ե։)

Եւ մի՛ լուսնական դիպուածք հասեալ գաղտնեօք վնասեսցեն. (Նար. ՟Ձ՟Բ։)


Լուսնահար

cf. Լուսնոտ.

NBHL (3)

հարեալ ի լուսնոյ՝ որպէս այսահար. cf. ԼՈՒՍՆՈՏ. σεληνιαζόμενος lunaticus.

Թէպէտեւ լուսնահար ոք իցէ, ցոյց նմա զօրինակ պահոցն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։)

Լուսնահար յայսոյ պղծոյ. (Ճ. ՟Գ.)


Լուսնաձեւ

adj.

moon-shaped;
crescent-shaped;
orbicular.

NBHL (2)

σεληνοειδής, σεληνίς lunula. Որ ունի զձեւ նորոյ լուսնի եղջերաւոր. որպէս զմահիկ. Լուսնատեսիլ.

Մահիկ լուսնաձեւ իմն զարդ պարանոցացն. զի մահիկ ասեն զձեւ լուսնին մինչեւ ի հինգ եւ ի վեց աւուրս. (Գէ. ես.։)


Լուսնացոյց

s.

almanac, calendar.

NBHL (2)

Զմուտ լուսնացուցիս այսպէս արա. (Տօմար.։) որպէս Ցուցակ ծննդեան եւ լրման լուսնի, եւ Օրացոյց. տոմար.

Որ եւ ինքն իսկ յուլիոս եգիտ զլուսնացոյցն հոռովմոց (հռովմայեցւոց), եւ զբերսեքիստոնն (լտ. պիսսէքսդիլէ, որ է նահանջ) կարգեաց. (Շիր. քրոն.։)


Լուսնաւոր

cf. Լուսնական.

NBHL (1)

Դարձուցանել յամիսս զառ ի յեբրայեցւոցն պատմեալ ամսն՝ լուսնաւոր տարեկանաց բիւրս երկուս. (Եւս. քր. ՟Բ։)


Լուսնթագ, ի

s. ast.

Jupiter, Jove (planet)

NBHL (2)

Ζεύς սեռ. Διός Juppiter սեռ. Jovis. (Որպէս թէ թնգ լուսնի՝ գեր ի վերոյ քան զնա, կամ լուսնովն թագազարդ. ըստ Հին բռ. լուսակիր, կամ լուսաւոր) Մին ի մոլորակաց բարձրագունից՝ լուսանշոյլ յետ արուսեկի. որ եւ ի կարդս դից հեթանոսաց իբր թագաւոր եւ հայր չաստուածոց. այն է արամազդ կամ զեւս.

Լուսնթագն բնութեամբ իսկ յաղթութիւն է։ Լուսընթագն պատէ զգօտիքն յերկոտասան ամն։ Լուսնթագն ի վեց պարունակին. (Շիր.։)


Լուսնոտ, աց

adj.

lunatic, moonstruck, mad;
epileptic.

NBHL (2)

σεληνιαζόμενος lunaticus. Ախտաժէտ՝ որ թալկանայ եւ շարժլի եւ փրկեայ որպէս այսահար ըստ համեմատութեան աւուրց ինչ լուսնի, կամ յաւուրս լրման նորին. ասի եւ ԼՈՒՍՆԱՀԱՐ, ԼՈՒՍՆԵԱԿ.

Լուսնոտքն՝ որք ասին, ոչ եթէ լուսնոյ վնասեալ՝ այնպիսիք կոչին, այլ դաս ինչ է դիւաց, որք ըստ լուսնոյ յայտնին. (Եզնիկ.։)


Լուսնոտիմ, եցայ

vn.

to be lunatic;
to be subject to epileptic fits.

NBHL (1)

σεληνιάζομαι lunaticus sum. Լուսնոտ լինել. ախտանալ որպէս լուսնահար եւ այսահար.


Լուտալի, լւոյ, լեաց

adj.

blameable, reprehensible

NBHL (2)

Արժանի լուտալոյ. պարսաւելի.

Զլուտալի պիղծ օրինացն աւանդս աւանդեալ մատոյց. (Պիտ.։)


Լուտական, ի, աց

adj.

outrageous, offensive.

NBHL (1)

Բոզ. Զայ՛ն (զայ տառդ) է լուտականացն ի դէպ. (Երզն. քեր.։)


Լուտամ, ացայ

vn.

to scold, to reproach, to abuse, to imprecate.

NBHL (5)

(լծ. ընդ յն. լիտօռէ՛օ) λοιδορέω, -έομαι convicior, probris insector. Բամբասել, նախատել. թշնամանալ. հայհոյել. անիծել. չարաբանել. պարսաւադիր լինել.

Վրիպակ ազդեցմամբ զկենացն բան (զքրիստոս) լուտացաւ լեզուս. (Պիտ.։)

Բանս յանդիմանութեան, եւ լուտացօղ ապառում խռովութիւն ի վերայ արքայորդւոյն ածէի. (Յհ. կթ.։)

Ընդդէմ ամենեցուն լուտայ։ Բամբասեցա՞ր յումեքէ, նախատեցար, լուտացաւ ընդնէմ քո. (Սարգ. յկ. ՟Ը։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Ոչ եւս յաւելից լուտալ զերկիր վասն գործոց մարդկան։ Ոչ յաւելիցն լուտալ զերկիր ... քանզի ոչ է պարտ յաւելուլ ի վերոյ եղելոցն նորոգ նզովս. (Փիլ. լին. ՟Բ. 54։)


Լուտանք

s.

injury, outrage;
imprecation.

NBHL (1)

Ի ձաղելն եւ ինախատելն (տեառն վասն մեր՝) լուտանքն եւ պարտիքն ամենայն ջնջին եւ մաքրին. (Խոսր. պտրգ.։)


Լոտաս

cf. Լուտաս.

NBHL (1)

ԼՈՒՏԱՍ կամ ԼՈՏԱՍ. λωτός lotus. Անուն անկոյ, եւ խոտոյ։ Լուտաս լիբիոյ կնմափրիկէ բերէ պտուղ ազնիւ. ա՛յլ է եւ տունկ ինչ յեգիպտոս, եւ այլն. (Բժշկարան.։)


Լուրթ

adj.

greenish-grey, ash-coloured;
azure, blue, sky-ooleured, sky-blue.

NBHL (2)

որ եւ Լուրջ. Աղօտ սպիտակ խառն ընդ կապոյտ, կամ թխագոյն բաց. բաց կապուտակ. երկնագոյն զուարթ.

ոչ սպիտակ, եւ ոչ լուրթ, այլ կանաչ իմն գոյն է լուսիկն (փոսուռայի). (Շիր.։)


Լուրջ, լրջաց

adj. adv.

gay, joyful;
sprightly, lively;
sober, grave, imposing, serious;
— երեսօք, seriously;
ի բարբառ —, with a serieus voice;
ի լրջեաց, ի լրջէ, in a waking state. cf. Լուրթ.

NBHL (9)

γλαυκός glaucus. Լուրթ, որպէս բաց կապոյտ.

Կապոյան ընդ սպիտակի խառնեալ՝ զլուրջն գործէ. (Պղատ. տիմ. յորմէ եւ Ոսկիփոր.։)

Լուրջ, որ է գոյն կապոյտ. (Երզն. քեր.։)

Կապոյտ հալաւ, լուրջ հալաւ. (Ոսկիփոր.։)

Մանուկ զգեցեալ պատմուճան լուրջս. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

ԼՈՒՐՋ. ἰλαρός hilaris, -rus. Զուարթատեսիլ. զուարթ. պարզերես.

Կարկառ ձեռն դու՝ որ լուրջդ ես, արբեցելոցն։ Տաճարապետին՝ որ լուրջն էր, եւ չէր ինչ բնաւ ճաշակեալ։ Լուրջ լինել յարբեցութենէ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 21։)

Ի ԼՈՒՐՋԷ, կամ Ի ԼՐՋԱՑ, կամ Ի ԼՐՋՈՒՑ. մ. ἑγρηγορότως vigilanter, vigilando. (որ վրիպակաւ արդեօք գրի եւ Ի վերջէ, Ի վերջի. տե՛ս ի բառն ՎԵՐՋ) Յարթնութեան. յարթմնի. ի սթափութեան.

Երազօք հաւատացուցեալ, կամ ի լրջէ կերպս ի կերպս եղեալ. (Եւագր. ՟Ժ՟Բ։)


Լուցանեմ, ուցի

va.

to light, to kindle;
to inflame, to burn.

NBHL (3)

Լուցանել զճրագ, կամ զլապտեր, կամ զջահս։ Ելոյց հուր ի ջահսն։ Լուցին կրնկ եւ այլն։ Ճրագունք ի լուցելոյ ճրագէ լուցանին, եւ ոչ ի խաւարոյ. (Մանդ. ՟Գ։)

Զտունս լուցանեն. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)

Որպէս զի մի՛ զաշխարհ լուցցէ տոչորական. (Երզն. ոտ. երկն.։)


Լուցկի, կեաց

cf. Լուցափայտ.

NBHL (1)

Լուցկիք է պոռնկութիւն անշէջ հրոյն մատուցանէր լուցկիս։ Լուցկիք եղեալ յաւիտենական հրոյն։ Յաւիտենական տանջանացն լուցկի զանձինս առդնել. (յճխ. ՟Ը։ Եղիշ. ՟Ե։ Ի գիրս խոսր.։ Լմբ. սղ.։)


Լուցումն, ման

s.

lighting or setting on fire;
illumination;
fire, conflagration.

NBHL (3)

Առանց լուցման ջահի. (Լմբ. պտրգ.։)

Զի մի՛ աշխարհս ըսպառեսցի ի հրոյն լուցման. (Երզն. ոտ. երկն.։)

Քանզի է սրամտութիւն որպէս լուցումն ինչ եւ գոլոշի սրտմտութեան ախտին. (Բրս. բրկ.։)


Լռանիստ

s.

cf. Լպրշութիւն.


Լռասէր

adj.

fond of silence, taciturn.

NBHL (1)

Որ լռասէրն է, զզգայութիւնսն պահեալ՝ ընդխորհուրդսն մարտնչի. (Եւագր. ՟Ժ։)


Լռելեայն

adv.

tacitly, by implication;
secretly, in secret;
silently, without bustle, in a private manner.

NBHL (3)

λάθρα, σιγῇ clam, silentio, silens. Լռութեանբ. լռիկ. ծածկապէս. գաղտ. մեղմով.

Ապա լռելեայն սկսանէին տալ։ Լռելեայն կապակցէր դաշանց երդմամբ. (Փարպ.։ Յհ. կթ.։)

Եկաց նա զամս նա զամսերեսուն լռելեայն ի նշանաց եւ ի վարդապէտութենէ. (Շ. մտթ.։)


Լռեմ, եցի

vn. va.

to hold one's tongue, to remain silent, to be silent;
to keep silence, to cease to speak, to hold one's peace;
to cease, to be at rest, to repose, to rest;
to be out of work;
net to mention, to say nothing of, to suppress, to pass over in silence.

NBHL (7)

σιωπάω, παρασιωπάω sileo, taceo. Լուռ լինել. լուռ կալ. չխօսել. չհանել ձայն. ձեւանալ որպէս չլսօղ. համբերել. ներել.

Ոչ լռեցից վասն նորա։ որ իմաստունն է ի ժամանակին յայնմիկ լռեսցէ։ Սաստեա՛, զի լռեսցեն։ Եթէ դոքա լռեսցեն, քարինքդ աղաղակեսցեն։ Խոսեա՛ց, եւ մի՛ լռեր։ Լռեցի ես, եւ մաշեցան ամենայն ոսկերք իմ։ Մի՛ լռե՛ր, մի՛ դադարեր աստուած։ Լռեցին, եւ ոչ ետուր պատասխանի։ Մի՛ լռեր յիննէն։ Մի երբէք լռիցես յինէն։ Լռեցին ի նմանէ, զի ոչ ել բանն ի վեր։ Լսիցէ հայր նորա, եւ լռեսցէ նմա։ Եթէ լռելով լռեսցէ նմա։ Վասն զի լռեաց նմա յաւուրն՝ յորում լուաւ.եւ այլն։

Լռեսցեն (կամ լռեսցին) պատերազմունք. (Ժմ.) (կայ եւ ի հին օրինակս՝ լռեսցին)։

Լռեսցէ մերձ ընդ մերձ թագաւորութիւն յազգէգ արշակունեաց. (Փարպ.։)

Լռեաց դադարեաց մոլորութիւնն այն. (Եւս. պտմ. ՟Է. 16։)

(քահանայութեան) ապա լռեսցէ։ Քահանայ վաթսնամեայ ի պատարագէ լռեսցէ. (Կանոն.։)

Եթէ տղայք լռեն զօրհնաբանումն, քարինքդ աղաղակեսցեն։ Ի լռել մարդոյն զպատուիրանապահութիւնն, լռէր եւ աստուած զբարեգործութիւն։ Յաղագս նախահօրն պատուիրանազանցութիւնն, լռէր եւ աստուած զյանցանացն թողութիւն. (Մամբր.։)


Լռեցուցանեմ, ուցի

va.

to silence, to put to silence, to impose silence;
to interrupt, to cause to cease;
— զխիղճ մտաց, to stifle one's remorse or compunction.

NBHL (1)

Լռեցոյց քաղէբ զժողովուրդն ի մովսիսէ։ Լռեցուցանէին զժողովուրդն, եւ ասէին, լո՛ւռ լերուք։ ոչ կշտամբանք բանից ձերոց լռեցուցանեն զիս։ Լռեցոյց դպրապետն զամբոխն. եւ այլն։ Լռեցո՛ զլեզու քո ի չարութենէ։ Հազիւ լռեցուցին զժողովուրդսն ի չզոհելոյ նոցա։ Լռեցոյց աստուած ի մանէ զիմաստութիւն. եւ այլն։


Լռիկ

adj. adv.

taciturn, silent, mute;
lonely, solitary;
quiet, calm, peaceful;
private;
secret;
tacitly, silently, in silence;
without bustle;
— կալ, to be silent;
լռիկ մնջիկ, silent, mute;
silently.

NBHL (1)

Իբրեւ զլռիկ կէին եւ գնացին։ Ի վայր իջեալ լռիկ իմն ծածկեցաւ յամբոխին։ Եւ լռիկ իմն անդ մշտնջենաւոր աղօթից պարապեալ. (Յհ. կթ.։)


Լռին

cf. Լռիկ.

NBHL (3)

Կա՛ց դու լռին եւ անբարբառ. (Կրպտ. ոտ.։)

Նստի հանդարտ եւ լռին։ Զլռին եւ զառանց աւելորդաց բանս. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ. եւ Սարգ. յկ. ՟Ե։)

(Ծերն կամ պառաւն) օգնեալ եւ ի նոյն ինքն ի հասակէն առ հեզագոյնն եւ լռինն (վարս) (Բրս. հց.։)


Լսական, ի, աց

adj.

acoustic.

NBHL (1)

Որպէս ըստ մասին լսականն ընդունիչ ազդման. (Երզն. քեր.։)


Լսարան, աց

s.

hearing, ear;
hall of audience, auditory;
university.

NBHL (5)

Զլսարանս բանին կենդանի՝ խրատու սկզբնաշար վիշապին բացի. (Սկեւռ. աղ.։)

Ի կեսարիա յանդիման չարախօսացն խօսեսցի վկայելով առ մեծագոյն տեսարանի, եւ պայծառ լսարանի։ Մտին յատեանն. (տե՛ս, որպիսի հանդիսաւոր լսարան եղեւ վասն պօղոսի. Ոսկ. գծ.։)

ԼՍԱՐԱՆ. Որպէս Դպրոց երեւելի, տեղի լսելոյ բանից վարժապետի. աշակերտանոց. վարդապետանոց երեւելի. զոր առ մեօք կոչեցին ոմանք Համալսարան, որպէս լտ. universitas. եւ կամ academia եւ lyceum. տե՛ս եւ ՃԵՄԱՐԱՆ.

Ուր լսարան պըղատոնի, եւ չափ ոտիւք հոմերովնի (Շ. վիպ.։)

Փիղ ետ զորդի իւր ցպղատոն՝ ուսանել իմաստասիրութիւն. եւ նա զառաջինն հրահանգէր զնա գճիլ ի լսարանին. (Մխ. առակ.։)


Լսելի, լւոյ, լեաց

adj.

audible;
that hears;
— առնել, to cause to hearken to, to cause to grant;
— լինել, to be heard or listened to;
to be hearkened to;
— եղեն աղօթք քո, your prayers have been heard;
— եղեն դից մաղթանք նորա, the gods grant him.

NBHL (5)

Ոչ տեսանելի, եւ ոչ լսելի, եւ ոչ իմանալի ասաց զպատրաստութիւն այնմ բարեացն. (Ի գիրս խոսր.։)

Պանծալի գեղեցկութիւն հայրապետիս լսելի եղեալ դրուատեցաւ. (Պիտ.։)

ԶԻ լսելի լիցի ձայն պաղատանաց նոցա. (Եղիշ. ՟Ը։)

Ձերոյս առաջի պատմեալ լսելեաց. (Պիտ.։)

Մերթ՝ որպէս Լսելութիւն. ունկնդրութիւն.


Լսելութիւն, ութեան

s.

the hearing;
granting;
obedience.

NBHL (3)

Որք հանդիպինն այսոցիկ լսելութեան. (Խոսր. պտրգ.։)

Խնդրեցին, եւ ոչ առին, զի բազում պատճառք գոն ի միջի լսելութեան եւ անլսելութեան. (Երզն. մտթ.։)

Լո՛ւր մեզ աստուած փրկիչ մեր. դարձեալ այլ պատճառ լսելութեան. (Ի գիրս խոսր.։)


Լսեմ, լուայ, լուր, լուեալ

va.

to hear;
to give audience to, to listen to;
to grant, to hearken to the prayer of;
to understand;
— զչար հոտ, to perceive the odour;
չլսելոյն, չլուելոյն առնել, to turn a deaf ear to;
լուայ զի, I have heard it said that;
լուարուք ինձ, listen to me, hear me;
լուր մեզ, hearken to us, grant our prayer;
ոչ լսեն ինձ, they do not listen to me.

NBHL (7)

Լուայ զձայն քո ի դրախտի աստ։ Ականջ խլից լուիցեն։ Որ ունիցի ականջս լսելոյ, լուիցէ։ Որ զբանն աստուծոյ լսեն եւ առնեն։ Լուարուք զբան տեառն։ Լուարուք (այսինքն լուայք), զի ասացաւ։ Լսելով լուիջիք, եւ մի՛ իմասջիք։ Զձայն նորա (հողմոյն) լսես։ Լուան ի նմանէ։ Ի տեառնէ լսեմ զայսպիսի բանս։ Որք զսիցեն զանուանէ քումմէ, խռովեսցին։ Լուան զմանէ ազգք։ Զորմէ այսպիսի իրս լսեմ։ Լուաւ զլուր.եւ այլն։

Զոր աչօք իւրովք ետես՝ գրեաց, եւ ոչ ի լսելոյ. (Եւս. պտմ. ՟Գ. 4։)

Դարձեալ լսի՝ թէ արդարեւսպան. (Բրսղ. մրկ.։) (ռմկ. կըհասկցւի։)

Արիք եւ լուարուք բարբառոյ իմոյ։ Քաղցրութեամբ լսէր նմա։ Որ ձեզ լսէ, ինձ լսէ։ Ահա որդիքն իսրայէլի ոչ լուան ինձ, եւ զի՞արդ լսիցէ ինձ փարաւոն։ Լսել ձայնի տեառն, կամ պատուիրանաց, հրամանաց. եւ այլն։ Լո՛ւր ո՛րդեակ խրատու հօր քո։ Ամենեքեան հնազանդութեամբ լսէին միում։ Ի կարդալ իմում լուաւ ինձ։ Տէր լո՛ւր աղօթից իմոց. եւ այլն։

Չգթամք, չլուելոյն առնեմք զպաղատանս նոցա. (Ոսկ. ՟ա. թես. ՟Թ.) (այսինքն չլսելոյ, կամ իբր ոչ լուալ. յն. ոչ խոնարհիմք ի պաղատանս նոցա)։

Ոչ կաշառոց լսեաց։ Աշխարհ ամենայն լսեաց զհաւատն հռոմայեցւոց։ Ոչ եղեւ քեզ պատերազմակից աստուած, եւ ոչ լսեաց. (Զքր. կթ.։ Ոսկ. հռ.։ Մաշկ.։)

Լսեա՛ եւ այլ բօթ մահու։ Համառօտ լսեա՛ յինէն։ Լսեցին զայս ձայն առաքեալքն։ Իբր թէ բնաւ չեն լսեալ, կամ լսեալ։ Ոչ բաւական համարի զբանիւ լսեցեալ հաւատսն. (ՃՃ.։ Ի գիրս խոսր.։ Երզն. մտթ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)


Լսեցուցանեմ, ուցի

va.

to cause to hear.

NBHL (1)

Լսոյց նոցա զպատգամն. (Մծբ. ՟Ը։)


Լսնագոյն

adj.

whitish, rather white.

NBHL (2)

ὐπόλευκος subalbus. Որոյ գոյնն է փոքր մի սպիտակացեալ եւ փայլուն, կէս մի սպիտակ իբրեւ զլուսն աչաց. ճերմկած.

Տեսեալ քահանային (զբորն կամ զկեղն), եւ ահա լսնագոյն իցէ, կամ պաղպաջուն. (Իգն.։)


Լսնանամ, ացայ

vn.

to become white, to whiten, to bleach.

NBHL (3)

ԼՍՆԱՆԱՄ որ եւ ԼՍՆԻԼ. λευκαίνομαι, λευκαντίζω albesco, albus evado. Սպիտականալ ըստ իմիք. սպիտակ եւ փայլուն երեւիլ որպէս զլուսն. ճերմկնալ, ճերմկիլ.

Եղիցի ի տեղի կեղոյն սպիտակ փայլուն լսնացեալ։ Լինիցի տեղի այրեցածին փայլուն, կամ լսնացեալ. (Ղեւտ. ՟Ծ՟Գ. 19. 24. 38. 39։)

Դոյզն պալար փայլունակ տգեղ լսնացեալ. (Նար. ՟Ի՟Դ։)


Լսնացուցանեմ, ուցի

va.

to whiten, to render white, to bleach.

NBHL (3)

ԼՍՆԱՑՈՒՑԱՆԵՄ ԼՍՆԵՑՈՒՑԱՆԵՄ. λευκαίνω albescere facio. տալ լսնանալ. փոխել ի սպիտակութիւն անշուք եւ տգեղ. ապականել.

Զբողբոջ աստուածային ցանկութեանցն թարշամեցուցանէ, եւ զպտուղս առաքինութեանցն լսնացուցանէ. (Լմբ. սղ.։)

Արար զորթ իմ յապականութիւն ... եւ լսնեցոյց զուռս նորա. (Յովէլ. ՟Ա. 7։)


Լսնեցուցանեմ, ուցի

va.

cf. Լսնացուցանեմ.

NBHL (3)

ԼՍՆԱՑՈՒՑԱՆԵՄ ԼՍՆԵՑՈՒՑԱՆԵՄ. λευκαίνω albescere facio. տալ լսնանալ. փոխել ի սպիտակութիւն անշուք եւ տգեղ. ապականել.

Զբողբոջ աստուածային ցանկութեանցն թարշամեցուցանէ, եւ զպտուղս առաքինութեանցն լսնացուցանէ. (Լմբ. սղ.։)

Արար զորթ իմ յապականութիւն ... եւ լսնեցոյց զուռս նորա. (Յովէլ. ՟Ա. 7։)


Լսող

adj. s.

listening, hearing;
auditor;
scholar, disciple;
obedient, docile;
— լինել, to hear, to hearken to, to lend an ear to.

NBHL (2)

Լսօղք նորին (յհ. աւետ) ճանաչէին պապիաս, եւ պօղիկարպոս. (Եւս. քր. ՟Բ։)

Լսող ոմն մեծագոյն նորա եղեալ իմաստիցն կին, անուն թէանով։ Ի վերջէ եկեալքն եւ ոչ լսող անգամ արժանաւորապէս նորայն կարացն լինել քերթութեանց. (Պիտ.։)


Լսողական, ի, աց

adj.

auditive;
— ջիղք, acoustic nerves.

NBHL (1)

Երաժշտականն ի պարզ եւ ի մաքուր էութենէ, այսինքն յիմացականէն եւ ի լսողականէն. (Երզն. քեր.։)


Լսողութիւն, ութեան

s.

hearing, audition;
obedience, docility.

NBHL (4)

ἁκοή auditus, auditio. որ եւ լսելութիւն. որպէս Լսելն. լսումն. լուր. ունկնդրութիւն. եւ լսելիք.

Մակրեա՛ զլսելիսդ ի պղծալուր լսողութենէ. (Մանդ. ՟Թ։)

Ոչ գոյին դեռեւս հայերէն լսողութեամբ սուրբ կատակարանք. (Փարպ.։)

Պտղաբերի ի լսողութենէն, յերկիւղէ, եւ ի պատու իրանապահութենէն. (Լմբ. ժղ.։)


Լրականութիւն, ութեան

s.

accomplishment, perfection;
fulness.

NBHL (1)

Լրութիւն. լիութիւն. անպակաս լրումն.


Լրանամ, ացայ

vn.

to be accomplished, finished;
to overflow with.

NBHL (1)

πληρόομαι, συμπληρόομαι compleor, expleor. Գալ ի լրումն. առնուլ զլրումն։ Որպէս Լիանալ լուսնի.


Լրացուցանեմ, ուցի

adj.

to complete, to accomplish, to finish, to crown, to complete the measure of, to carry to its highest pitch.


Լրբաբար

adv.

impudently, insolently, with effrontery.

NBHL (2)

Այլ ոք յանդուգն լրբաբարձեռն արկեալ։ Իշխեցեր լրբաբար առ մեզ գալ. (Փարպ.։)

Լրբաբար գործելով զանպատշաճսն. (Շ. ընդհանր.։)


Լրբագոյն

adj.

very or most impudent.

NBHL (2)

Զի մի՛ լրբագոյն առաւել առնիցէ զնոսա։ Ոչ եղեւ յամօթ, այլ ե՛ւս լրբագոյն եղեալ արտաքս։ Ապա յայլ պատճառս եկին լրբագոյն, եւ ոչ հմտագոյն. (Ոսկ. յհ. ՟Բ. 3. 12. 26։)

Եւ քանզի այս պարկեշտ է, զեւս լրբագոյնն ասացից. (Զքր. ծործոր.։)


Լրբանք

s.

cf. Լրբութիւն.

NBHL (1)

Անամօթութեամբ զրպարտէ, եւ լրբանօք բամբասէ. (Իսիւք.։)


Լրբենի

cf. Լիրբ;
— երեսք, brazen-face, bare-face;
— սէր, illicit love.

NBHL (1)

ἁναιδής impudens. Լիրբ, եւ լրբական. Ժպիրհ. անամօթ. անպատկառ. աներես.