Entries' title containing ու : 10000 results

Մասնագիտութիւն, ութեան

s.

speciality.

· Calfa


Մասնակցութիւն, ութեան

s.

participation, share.

· Calfa

NBHL (4)

Անպիտան աստուծոյ եւ սրբոցն մասնակցութեան։ Թէ ընդ արդարսն մասնակցութեան, յորոց զրկեցայ. (Նար. ՟Թ. ՟Ի՟Դ։)

Ի մերոց հարանցն մասնակցութենէ հեռանալ. (Վրդն. պտմ.։)

Յամենայն մասնակցութենէ մեղաց. (Ժմ.։)

μετοχή participatio, communio. Հաղորդութիւն, հաղորդակցութիւն. կցորդութիւն.


Մասնատուփ, տփոյ

s.

pyx, ciborium.

· Calfa


Մասնաւորութիւն, ութեան

s.

particularity, speciality;
singularity.

· Calfa


Մասնմուտ առնեմ

sv.

to admit, to admit to a share or part in.

· Calfa

NBHL (2)

ՄԱՍՆՄՈՒՏ ԱՌՆԵԼ. Թողուլ մտանել ի մասն ինչ կամ ի մասնակցութիւն.

Անձամբ անձին նենգալ, եւ մասնմուտ առնել օտարի յիւր աշխարհն. (Եզնիկ.։)


*Մասուր

s.

seed-pod of the rose.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«շնվարդ, վայրի վարդի պտու-ղը, լտ. cynorrhodon, կամ rosa canina L (ըստ Տիրացուեան, Contributo § 214)» Լծ. նար. կէ. որից մասրի կամ մասրենի «վայ-րի վարդենի» Բժշ. Կոստ. երզն. 113. Ամեռա ունի միայն ՀՀԲ և ՀԲուս. § 198z.

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ակն. Բն. Երև. Զթ. Մկ. Մշ. Ննխ. Վն. Տփ. մասուր, Սլմ. մասուր, մանսուր, Խրբ. մասուլ, մասուրա, Ախց. մասուրա, Ոզմ. մասօր, Հճ. մանսույ, Ղրդ. մա՛սուռ, Ղրբ. մհա՛սուր, Սեբ. մասբուռ, Չմշ. մարսիգ։

ՓՈԽ (borrowing) ինձ թւում է թէ մի կապ կայ քրդ. masur «ուռեցք», թրք. [arabic word] mayasəl «սրբանից արիւներթութիւն» (Հաճինի թրք. mayasər) և հյ. մասուր բառերի միջև։ Ի-մաստի զարգացման համար հմմտ. հյ. թութ «պտուղը» և թութք «արիւներթութիւն»։ Ժո-ղովրդական բժշկութեան մէջ մասուրը գոր-ծածւում է իբր դեղ արիւներթութեան. շատ տեղ էլ մասուրի համար կարծիք կայ թէ շատ ուտելով սրբանի քոր է յառաջ բերում. հմմտ. նաև ֆրանս. gratte-cul «մասուր», որ ստուգաբանօրէն նշանակում է «յետոյք քորող»։ -Թրք. բառի աղբիւրն է արաբ։ ❇ bavāsīr «թութք, արիւներթու-թիւն», որ դարձել է նախ թթր. [arabic word] babasir (Будaговъ 1, 272), վերջաձայնի փոփոխութեամբ թթր. և Ատրպտ. թրք. [arabic word] babasil, որ յետոյ հյ. մասուր բա-ռի ազդեցութեամբ դարձել է mayasər կամ maуnsəl։ Պէտք է նկատի ունենալ որ ժողո-վուրդը երբեմն կեղծ ստուգաբանութեամբ մի բանի անունից դեղ է հնարում. օր. լտ. as-trutium «օճառախոտ»ը փռշտալու դէմ դեղ դարձաւ. Իտալացիք սամիթի խաշուն աչքի հիւանդութեանց իբր դեղ են գործածում, ստուգաբանելով finocchio «սամիթ» բառը fino occhio «վասն աչաց» (Ernout-Meillet 77-8).


Մասուրայ

s.

stuffing pipe or reed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մագոգի մէջի եղեգնիկը» Վստկ. 206 (իբր դեղդիր գործածուած)։

NBHL (2)

Բառ ռմկ. Եղեգիկ՝ որ ի մէջ կկոցի, մագուգի, եւ այլն.

Մասուրայով ի յաչքն փչես. (Եզնիկ.։)


Մատակախազութիւն, ութեան

s.

rut, heat, ardent desire, passion of horses.

· Calfa

NBHL (2)

Գինէզինութեամբք եւ խահակերութեամբք եւ մատակախազութեամբք. (Փիլ. լին. ՟Բ. 12։)

θηλυμανία . Իգամոլութիւն. վաւաշոտութիւն.


Մատակախումբ

s.

stud of mares.

· Calfa


Մատակարարութիւն, ութեան

s.

administration, management;
economy;
stewardship;
dispensation, distribution.

· Calfa

NBHL (7)

Ոչ քաղաքավարութիւն եւ ոչ մատակարարութիւն ի վերայ սոցա (մրջման եւ մեղուի) ասելի է։ Ոչ ստգտանել զմատակարարութիւնն (աստուծոյ). (Փիլ. լիւս. եւ Փիլ. նխ. ՟բ.։)

Մատակարարութեան եւ տնտեսութեան վարդապետութիւն է։ Մատակարարութեան դեռեւս էր ժամանակն, եւ ըստ տկար նոցա իմաստիցն զիջանէր. (Նանայ.։)

Զամենայն շնորհս եւ զամենայն գործոց մատակարարութիւն ընկալան ի քրիստոսէ. (Իգն.։)

Ուստի՞ ունիցի (յոբ) զմատակարարութիւն բանից. հոգին մատակարարութէ. (Իսիւք.։)

Բազում են դրունք բացեալ մատակարարութեանցն. մի՛ ոք բնաւ ամենեւին ի մէնջ ստգիւտ եղեալ կործանեսցի. (Կոչ. ՟Ջ՟Ե։)

Գտէք զխորհուրդ մատակարարութեանն, որ եղեւն ի մարդիկ, թէ ո՞յր աղագաւ արար տէր. (Լմբ. էր ընդ եղբ.։)

χορηγία largitio, subministratio οἱκονομία, διοίκησις dispensatio, oeconomia διακονία ministerium. Տնտեսութիւն. տնօրէնութիւն. բաշխումն. նախախնամութիւն. խնամակալութիւն. պաշտօն.


Մատաղատունկ, տնկոց

adj. s. fig.

young, new, tender;
young plant, sucker, layer, shoot, sapling, off-set, slip;
neophyte, proselyte;
թուփ —, young shrub;
— նահատակ, child-martyr.

· Calfa

NBHL (8)

Զարքունիսն մատաղատունկ տնկովք ծառոց զարդարեաց. (Եւս. քր. ՟Ա։)

Մատաղատունկ է իսրայէլ, եւ ես սիրեցի զնա. (Դամասկ.։)

Մանրեսցէ զնոսա որպէս մատաղատունկն լիբանանու, որ սիրելին է որպէս զորդիս միեղջերոյ։ Եհան զմատաղատունկն, եւ տարաւ տնկեաց. (Սղ. ՟Ի՟Զ. 6։ Եզեկ. ՟Ժ՟Է. 4։)

ՄԱՏԱՂԱՏՈՒՆԿ. նմանութեամբ, Նորադարձ ի հաւատս, նոր հաւատացեալն ի քրիստոս.

Մի՛ մատաղատունկ. զի մի՛ հպարտացեալ ի դատաստանս սատանայի անկցի. (՟Ա. Տիմ. ՟Գ. 6։)

Մատաղատունկ զնորահաւատն ասէ, եւ ոչ զմանկութիւն տիոցն։ Մատաղատունկ աստ ոչ զմանկութենէ ասէ, այլ զնորահաւատէն, ըստ այնմ, եթէ ես տնկեցի, ապողոս ջուր ետ, աստուած աճեցոյց. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

ՄԱՏԱՂԱՏՈՒՆԿ ԵՐԻՎԱՐ. Նժոյգ առոյգ. մտրուկ ձիոյ՝ չեւ ունակ ատամանց ի փորձ հասակի. ἅβολος pullinus.

Երիվարօք՝ կատարելոց եւ մատաղատունկ եղելոց միջասահմանօք. (Պղատ. օրին. ՟Ը։)


Մատաղեցուցանեմ, ուցի

va.

to restore to youth, to make young again.

· Calfa

NBHL (2)

ՄԱՏԱՂԵՄ կամ ՄԱՏԱՂԵՑՈՒՑԱՆԵՄ. Փափկացուցանել, կակղել. կակղացուցանել.

Առաջին հարուածովքն մատաղելով մատաղեցոյց նա փարաւոն. (Եփր. ել.։)


Մատաղութիւն, ութեան

s.

youth;
growing young again.

· Calfa

NBHL (5)

Ի մատաղութեան բուսոյն գեղեցկանան. (Պիտ.։)

Իշավայրաց քինացելոց զարու յաւանակս ի մատաղութեան կտրելոյ. (Եզնիկ.։)

Վերամբարձ առեալ զոտիցն եւ զձեռացն՝ ընդ մէջ կտրէր զմատաղութիւն հասակի նորա. (Ղեւոնդ.։)

Մինչդեռ ժամանակն ի մատաղութեան է, արագ արագ ընդունի զուսումն վարդապետութեան. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

ἀπαλότης teneritas. Մատաղ գոլն բուսոց եւ կենդանեաց. մատղաշութիւն, տղակութիւն.


Մատենագիտութիւն, ութեան

s.

bibliography.

· Calfa


Մատենագրութիւն, ութեան

s.

bibliography;
literature;
writing, book, work.

· Calfa

NBHL (5)

Ի քաղդէական մատենագրութենէն։ Զքաղդէացւոց մատենագրութիւն։ Ի բերոսեսեայ մատենագրութեանցն։ Արժանի եղեն մատենագրութեան։ Իւրաքանչիւր աշխարհաց մատենագրութեանց. (Եւս. քր. ՟Ա։)

Նաեւ ոչ մատենագրութիւնքն դիոդորի հուպ առ մեզ են. (Խոր. ՟Գ. 1։)

Գովասանութիւն ըստ կարի մերում մաստուսցուք մատենագրութեամբս. (Շ. բարձր.։)

Մովսէս կարգեաց ի սուրբ մատենագրութեանն։ Տեղեկանալ ի սուրբ եւ ի պատուական տէրունեան մատենագրութեանց. (Պիտ.։)

γραφή, ἁναγραφή, γράμμα, συγγραφή, συγγραφία scriptio, conscriptio, scriptura, scriptum, liber, opus, historia, commentarium βιβλιοθήκη bibliotheca. Գրութիւն մատենից. եւ Մատեանն գրեալ. գիրք.


Մատենամոլութիւն, ութեան

s.

bookishness, bibliomania.

· Calfa


Մատենապատում

adj. adv.

told in books;
narrating in books.

· Calfa

NBHL (1)

Մատենապատում երկնաբերձ պայծառացուցեալ. (Կորիւն.։)


Մատենասիրութիւն, ութեան

s.

bibliophily.

· Calfa


Մատզականութիւն, ութեան

s.

cf. Մածանութիւն.

· Calfa


Մատնամուխ

adj.

thrusting in one's finger;
— զզուանօք փսխել, to provoke vomiting with the finger.

· Calfa

NBHL (1)

Զծանրութիւն սրտիս մատնամուխ զզուանօք փսխել. (Նար. ՟Զ։)


Մատնանշան ծաղկեցուցանեմ, ուցի

va.

to write, to compose, to trace.

· Calfa

NBHL (1)

Յիշատակարանս առանձին մատնանշան ծաղկեցուցանել. (Կորիւն.։)


Մատնաշուրթն

s. med. whitlow, panaris, felon.

· Calfa

NBHL (1)

παρονυχία recluvia, reclivia. Առ շրթամբք մատանց մօտ յեղնգունս բուսեալն միս աւելորդ. ելունդ։ (Բժշկարան.։)


Մատնութիւն, ութեան

s.

treachery.

· Calfa

NBHL (3)

Ի մատնութիւն տեառն (ի յուդայէ)։ Առնել զմատնութիւն. (ՃՃ.։)

Ոչինչ է երկիւղ, եթէ ոչ մատնութիւն մտացն օգնականութեան։ Էր զի ոգւոցն մատնութեամբք լքանէին. (Իմ. ՟Ժ՟Է. 11. 14։)

προδοσία prodotio, praevaricatio. որ եւ ՄԱՏՆՈՒՄՆ. Մատնելն. գործ մատնչի. եւ մատնիլն. լքումն. կորուստ.


Մատնտու

s.

traitor;
informer, denouncer;
— լինել, to betray, to denounce.

· Calfa

NBHL (2)

Մատնտու ի ներքուստ արտաքս առ թշնամիս անդր գտանիցին. յն. գտանիցեմք. (՟Գ. Մակ. ՟Գ. 16։)

προδότης proditor. Տուիչ մատամբ. այսինքն մատնիչ. որ մատն եւ տուր լինի.


Մատուռն, տրան, տրունք, տրանց

s.

martyr's shrine;
chapel, oratory.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

. ն հլ. (-տրան, -րունք, -րանց) « լկայարան, մարտիրոսի վրայ շինուած փոքրիկ տաճար» Բուզ. Ագաթ. Կիւրղ. թգ կոչ. «համայն մարտիրոսաց տօնի օրը» Կա-նոն. էջ 258. -որից մատրանոց Ճառընտ. աշխարհամատուռն Տօնակ. Տօնաց. Շար. գրուած է նաև մարտուրն Սոկր. 346, մա-տուրն Սոկր. 320-1 (քանիցս)։

= Յն. μαρτύριον «վկայարան» բառից, որ ծագում է μάρτυρος «վկայ, նահատակ» բառից. սրանից է փոխառեալ նաև լատ. martyrium «վկայարան»։ Յոյն բառը դար-ձել է նախ մարտուռն, որից յետոյ ր ընկ-նելով՝ մատուռն։-Հիւբշ. 363։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Հիւնք. յն. μάνδρα «փարախ» բառից։

ԳՒՌ (dialectal) Երև. Սլմ. մատուռ, Տփ. մատուր, Ալշ. Զթ. Մշ. Ննխ. Սեբ. մադուռ, Սվեդ. մm-դէօռ, Ղզ. մանդուռ.-Երև. և Տփ. նշանակում t «ռեռեցմանի մահարձան»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მატური մատուրի «գերեո-մանատան մէջ մի ընտանիքի մեռելներին յատկացուած հողամասը. թաղ»։ Վրացի բա-ռը թէև նշանակութեան կողմից փոփոխու-թիւն է կրած (միջինը ներկայացնում է Երև. Տփ. «մահարձան»), բայց անշուշտ մեզանից է փոխառեալ՝ ձևի պատճառաւ. յունարէնից փոխառեալ լինելու պարագային սպասելի էր մարտուլի ձևո։

NBHL (11)

Շինեաց ի վերայ մատուռն (կամ մատուռ). (Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ի՟Ա.։)

Զշինուած մատրանն կազմէին. (Ագաթ.։)

Շինէր եկեղեցիս աստուծոյ, եւ մատրունս նախ եղելոց վկայիցն աստուծոյ. (Ճ. ՟Բ.։)

Այլեւ ոչ ի մատրունսն լինել վաճառս. (Բրս. հց.։)

Ոչ երթեալ ի ժողովարանս եւ ի մատրունս հրէից եւ հեթանոսաց. (Յհ. իմ. ատ.։)

Տօնք ամենայն մարտիրոսաց, զոր մատուռն կոչեմք. այսինքն օր մատրան կամ հանդիսարան տօնի վկայից. (Կանոն.։)

Ննջէին՝ որպէս այժմ ի մատռունս, վասն ցաւոց ինչ, կամ վասն ուխտից. (Կիւրղ. թագ.։)

ՄԱՏՈՒՌՆ. Որպէս սեպհականեալ անուն տաճարի սուրբ յարութեան՝ որ յերուսաղէմ, ուր փակի եւ գողգոթա.

Երթան ի մատուռն։ Այս կարգ ի մատրանն կատարի. (Ճշ.։ Տօնակ.։ Յայս միտ գրի ի Կոչ. ՟Ժ՟Դ.)

Ոչ ըստ այլոց եկեղեցեաց եւ այս գողգոթա (եւ) տեղիս այլոց եկեղեցեաց եւ տեղիս յարութեան՝ եկեղեցի կոչեցաւ, այլ՝ տուն վկայութեան (յն. մատուռ). եւ այլն։ Ի նշանաւոր մատրանէ աստի առաւելապէս անուն կալաւ տօնն եկեղեցւոյ ի կիրակէի աշխարհամատրան։

(որպէս թէ Մարտուռն. ըստ յն. մարտի՛ռիօն այսինքն Մարտիրոսանոց) μαρτύριον martyrium, templum in honorem martyris;
locus, ubi martyres colunter, sacellum, oratorium, basilica. Վկայարան. վկայանոց, տաճար փոքրիկ ի յիշատակ մարտիրոսաց. եկեղեցի. աղօթարան. ուխտատեղի.


Մատուտակ, ի

s. bot. liquorice;
սուտ —, wild, milk-vetch, astragal;
—ի արմատ, peony.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«մի տեսակ բոյս. լտ. gly. cyrrhiza, ֆրանս. réglisse» (Տիրացուեան. Contributo § 269, Քաջունի, Գ. 159) (նոյնը նաև մատիտակ, մատուտիկ, Քաջունի գիտէ դարձեալ մատնէտակ) Բժշ.։

Lag. Arm. Stud. § 1438 պրս. ❇. mahk և քրդ. mekuk հոմանիշների հետ։ Հիւբշ. 192 մերժում է թէ՛ պրս. mahk և թէ պրս. bīx mekkeh և motki հոմա-նիշները։-Canini, Et. étym. 166 կցում

է սանս. madhu «քաղցը» բառին։ (Այս մեկնութիւնը բաւական հրապուրիչ է. որովհետև մատուտակը շատ լեզուների մէջ բացատրւում է «քաղցր» բառով. ինչ. յն. γλυϰύ-ρριζϰ «քաղցր ար-մատ». ռերմ. sussholz «քաղցր փայտ», ֆրանս. règlisse՝ յառաջացած յն. γλυϰύρριζα «քաղցր արմատ» բառից, ռուս. cладкiи корень «քաղցր արմատ», թրք. Ատրպ. širin biyan «քաղցր մա-տուտակ», կալմուք. šiker boya «շաքար մատուտաև» ևն. (տե՛ս Aннeнковъ-ի Բուսաբանական բառարանը, էջ 159բ). ըստ այսմ էլ հյ. մատու-տակ «քաղցր արմատ»։ Բայց այս *մատու «քաղցր» բառը ո՛չ իբրև բնիկ հայերէն է յար-մարւում և ո՛չ իբրև իրանական փոխա-ռութիւն. առաջին դէպքում հնխ. méd. hu-ձևի դէմ (տե՛ս մեղր բառի տակ) պիտի ունենայինք հյ. *մեդու, որից էլ *մեդուտակ, իսկ երկրորդ դէպքում ի-րան. maδu ձևի դէմ պիտի ունենայինք հյ. *մար, որից էլ *մարուտակ)։-ՀԲուս. § 1997 դնում է մատն>մատ բառից, արմատի մատնաձև լինելու պատճա-ռաւ, ինչպէս ունինք լտ. digitalis և հյ. գւռ. մատնոցուկ՝ «մատ» բառից. և ինչ-պէս իրօք էլ գտնում ենք Քաջունու մօտ մատնէտակ՝ փոխանակ մատուտակ. տե՛ս նաև տակը փոխառ. *մատնիկ։

ԳՒՌ (dialectal) Մշ. մադուտագ, Ալշ. Բ. մադուդագ. Կր. Վն. մատուտիկ (այս վերջինը ըստ Ա-մատ. Հալ. բառ ու բան, էջ 466)։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. mednig «մատուտաև».-այս բառը գիտէ միայն ՀԲուս. § 1997.-կազմուած է հյ. գւռ. *մատնիկ ձևից՝ տաճ-կերէնի ներդաշնակութեան օրէնքով։-Կապ ունի՞ն արդեօք նաև վրաց. მატოტი մատո-տի, მატუტი մատուտի, მათოთი մա-թոթի «ռուս. болнголовъ, омerъ (բոյսը)» Չուբին.2 էջ 679, որ Aнненковъ 421բ շատ զանազան ձևերով է բացատրում և յայտնի չէ թէ վրացին սրանցից որի՞ն է մամապա-տասխանում։

NBHL (1)

γλυκεῖα, γλυκυσιδή radix dulcis, glycyside, paeonia. ռմկ. մատիտակ, մարուխ, մարախ . Բոյս՝ յորոյ վերայ իջանէ գազպէն. եւ արմատ նորա քացր յոյժ, որ վարի ի պէտս դեղոց։ Վստկ.։ Բժշկարան. ։ ի բառս Գաղիանոսի ՝ Մատուտակ, ըստ յն. ղլիգի՛ս, այսինքն քաղցրիկ. եւ Մատուտակի արմատ, ղլիգի՛րրիզա այսինքն քաղցրարմատ։ ... պէյան. պօյան ... որ է յն. լտ. բղօնիա.


Մատուտիկ

s. chem. glycirrhizine.

· Calfa


Մատուցական, ի, աց

adj.

presentable.

· Calfa

NBHL (2)

Մատուցեալ. մատչօղ. մերձեալ.

Ո՛րպէս մարդ յաշխարհ գայցէ առժամագիւտ մատուցական՝ անմատոյց էականին նմանութեամբ. (Ագաթ.։)


Մատուցանելի, լիք, լեաց

adj.

offering, presenting;
cf. Մատուցական.

· Calfa

NBHL (3)

Մի՛ լիցի ընդունելի մատուցանելեացն։ Ի մատուցանելեացն պատարագաց. (Ղեւտ. ՟Է. 18։ Մաղ. ՟Բ. 12։)

Մինչդեռ ի ձեռս մատուցանելեաց իցէ գիրն, պաղատանաց գիր կոչի. (Սեբեր. ՟Գ։)

ՄԱՏՈՒՑԱՆԵԼԻՔ. προσφέρων, προσάγων . իբր Մատուցանօղ, կամ մատուցօղ.


Մատուցանեմ, ուցի

va.

to draw or bring near, to advance, to put forward;
to present, to offer, to dedicate;
to sacrifice;
ի մէջ —, to relate, to report.

· Calfa

NBHL (12)

Մատո՛ առ իս զդոսա, զի օրհնեցից զդոսա։ Մատո՛ այսր զորդին քո։ Մատուցանէին առ նա մանկտի։ Մատուցաւ առ նա դիւահար մի։ Իմոց բանից մատո՛ զունկն քո։ Մատուցին զթիւն արքայի զկորուսելոցն։ Մատուցէ՛ք առ իս եւ այլ աման, եւ այլն։ Որ առ ձեզ մատուցանիցի. այսինքն մատչիցի. (Ագաթ.։)

Թշնամին եթէ ոչ մատուցանի յանձն, ոչ կարէ մտանել. (Վրք. հց. ՟Բ։)

ՄԱՏՈՒՑԱՆԵԼ. Որպէս մատամբ ընձեռել. տալ. առբերել. կարկառել. ընծայել. նուիրել. պատարագել. զոհել. ձօնել.

Մատո՛ ինչ, եւ կերայց յորսոյ քումմէ։ Մատուցէ՛ք զմեզ գինի, զի արբցուք։ Մատուցին նմա զընծայսն։ Զոհս եւ պատարագս մատուցանել։ Մատուցանիցէ պատարագ տեառն։ Մատուցէ՛ք տեառն պատարագս արդարութեան.եւ այլն։

Գոհութիւն եւ փառաբանութիւն, կամ փառս, կամ պաղատանս մատուցանեմք քեզ։ Մատուսցուք զաղօթս մեր, կամ զաղաչանս. (Ժմ.։ Շար. եւ այլն։)

Աւետիս մատուցանէին կանանցն, եւ կանայք առաքելոցն. (Նար. յովէդ.։)

Առ նորա անքննութիւնն ընծայութիւն անգիտութեան մատուցանելի է։ Զսպասաւորութիւնն՝ յոր կարգեցան, անդադար մատուցանեն. (Եզնիկ.։)

Այսր հեծութեան, որ ի բոլորից շրթանց ընծայեալ քեզ մատուցանի։ Բարեբանեալ մարմնոյդ նուիրմամբ անմահապէս մատուցանիս։ Ի մեր հաշտութիւն միշտ մատուցանիս. (Նար. ՟Զ. եւ ՟Ծ՟Գ։)

Ինքն է՝ որ մատչի, եւ ինքն՝ որ մատուցանի (կամ նէ), եւ ինքն՝ որ ընդունի. (Հց. աթ. կիւրղ.։)

Դու ես որ մատուցանես եւ մատչիս. (Պտրգ.։)

Որ ինչ յաւետարանին ասացեալ է, ի հայր հանեմ. եւ որ ինչ ի հնումն, որդւոյ մատուցանեմ. (Սեբեր. ՟Ա։)

προσφέρω, εἱσφέρω, ἁναφέρω, προσάγω affero, offero, adduco ἑγγίζω propinquo ἁνατίθημι devoveo θύω sacrifico եւ այլն. Տալ մատչել. մօտ կամ յառաջ բերել. մերձեցուցանել. մօտեցընել


Մատուցարան

s.

altar, place of offering.

· Calfa

NBHL (2)

Յիմանալի քո մատուցարանդ։ Յիմանալի իւր մատուցարանն. (Պտրգ.։)

θυσιαστήριον ara, mensa, altare. Տեղի մատուցանելոյ զպատարագ. սեղան. խորան. ըստ յն. զոհարան.


Մատուցիչ

s.

cf. Մատուցող.

· Calfa


Մատուցող

s.

offerer;
sacrificer.

· Calfa

NBHL (4)

եւ ՄԱՏՈՒՑՈՂ. որ եւ ՄԱՏՈՒՑԱՆՈՂ. Որ մատուցանէն.

Եղիցի վկայութիւն ի վերայ ծածուկ եւ գեղեցիկ մտաց մատուցչին։ Ամենայն պատարագ կրկին դառնան առ մատուցիչն իւրեանց։ Սէր եւ գութ եւ աղօթք մատուցողացն. (Եփր. ել. Եփր. ղեւտ.։)

Զմատուցօղսս, եւ վասն որոց մատուցանի։ Եւ զմատուցողքս պահեա՛ սրբութեամբ, եւ այլն. (Պտրգ.։ Ժմ.։)

Յիշեա՛ եւ զպատարագիս մատուցանողս։ Պատարագին մատուցանողն՝ յայտ է, որ զխորհուրդն կատարէ. (Խոսր. պտրգ.։)


Մատուցումն, ման

s.

presentation, offering, oblation, offer;
celebration.

· Calfa

NBHL (2)

Մատուցանելն, իլն. ընծայումն.

Ձիթենին հրեշտընկալ եւ խաղաղասէր մատուցման իւրոցն շահից խնամարկեալ զստացողսն դարմանէ. (Պիտ.։)


Մատռուակ, աց

s.

cup-bearer;
butler.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «գինի մատուցանող, արբուցիչ, տակառապետ» ՍԳր. Ագաթ. Փարպ. որից մատռուակել «գինի մատուցա-նել կամ ծառայութիւն անել» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 21. մատռուակութիւն Ագաթ. մատռու-ակոց «գինու մառա՞ն» (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 376։

ՆՀԲ «մատուցօղ ըմպելեաց, իբր առուաց»։ Տէրվ. Նախալ. էջ 172 հնխ. madhu (իմա՛ médhu) «մեղր, մեղրա-ջուր» բառից, իբր մատու-ռա-կ։ (Իմաս-տի կողմից շատ յարմար է այս բա-ցատրութիւնը, որովհետև հնխ. médhu «մեղրաջուր»-ը գինի կամ արբուցիչ ըն-պելիք էր. հմմտ. սանս. mādhura «ո-գելից ըմպելիք», madya «գինի», mad-ra «ուրախութիւն», յն. μεϑύω «հառ-բիլ», μέϑυσις «հարբեցութիւն». μεϑίοϰω «հարբեցնել», զնդ. maδa-«ոգելից ըմպելիք», պհլ. և պրս. mar «գի-նի»։ Բայց ինչպէ՞ս պէտք է բացատրել ձևը, եթէ բառը լինէր բնիկ հայ. պիտի ունենայինք *մեդ-, իսկ եթէ իրանակա-նից լինէր փոխառեալ (ինչպէս ցոյց են տալիս ա ձայնաւորը և -ակ վերջավո-րութիւնը), պիտի ունենայինք հյ. մար-իրան. maδa-ձևի դէմ։-Աւելի փորձիչ է հնխ. mad-«խոնաւանալ, թաց լինել, mattus «հարբած», սնս. mádati «հար-ռիլ» ևն (Boisacq էջ 598, Pokorny 2, 230), բայց բառիս -ռուակ վերջաւորու-թեան պատճառաւ անյարմար)։ -Յա-կոբեան, Բիւզանդիոն л 743 եբր. միզ-րաք «աման, տաշտ, գաւաթ», արաբ.

ՓՈԽ (borrowing) Վրաց. მატრაკვეլა սատրակվեցա «ստնտուի կամ աղախնի օգնական աղջիկ»։

NBHL (5)

Ետես զխորտիկսն սողոմոնի, եւ զմատռուակս նորա. (՟Գ. Թագ. ժ. 5։ ՟Բ. Մնաց. ՟Թ. 4։)

Արբո՛ եւ մեզ ի ջրոյն կենաց՝ հայցմամբ հոգւոյն մատռուակաց։ Ամենայն տիեզերաց մատռուակք եղեալ՝ արբուցին զծարաւիսն։ Առաքեաց զերկոտասանսն իւր ընդ ամենայն երկիր մատռուակս. (Ագաթ.։)

Միածին որդին՝ անճառելեացն մատռուակ. (Վրդն. ծն.։)

Եղեւ գեղագործ մահու, եւ մատռուակ կորստեան ոգւոց ամենայն տկարամիտ անձանց. (Փարպ.։)

ՄԱՏՌՈՒԱԿ οἱνοχόος pocillator, pincerna. գրի եւ ՄԱՏՐՈՒԱԿ. Մատուցօղն ըմպելեաց (իբր առուաց). վերակացու եւ մատակարար գինւոյ. բաժակատու. արբուցիչ. տակառապետ.


Մատռուակեմ, եցի

va.

to be or become cupbearer, to present drinks, to fill the glasses, to pour out wine;
to administer, to distribute, to dispense.

· Calfa

NBHL (4)

Ոչ ասաց, թէ մատռուակեցէք կոչեցելոցս, այլ ասէ, բերէ՛ք տաճարապետին. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)

Զհրաճաշակն բաժակն կենաց մատռուակեցեր քոյոց սիրելեաց իւրոց բաժակաւն իմաստութեան. (Մխ. այրիվ.։)

Արբին զհոգին սուրբ, եւ երգեցեցին ի մէջ ծովուն. որում մատռուակէր մարիամ քնարաւն։ Զի եւ ամպրք սպասաւորք հրամանացն մատռուակեն։ Ի մատռուակելն երկրի՝ յորժամ կամի՝ զշահեկանսն մատուցանէ։ Մատռուակեն յարբանեկել. (Ագաթ.։)

եւ չ. οἱνοχοεύω, οἱνοχοέω vinum fundo, ministro, pincerna sum. Մատուցանել զըմպելիս. արբուցանել. բաշխել բազմականաց զգինի. գինեպաշտել. եւ Մատռուակ լինել. արբանեկել.


Մատռուակութիւն, ութեան

s.

cup-bearer's charge or office.

· Calfa

NBHL (2)

Ի սկիզբն մատռուակութեանն ժիր մարգարէ մանուկն երեմիա ընթացաւ արբոյց։ Մատռուակութիւնն շմաւոնի (ի վերնատան)։ Ամպք պաշտօնեայ մատռուակութեանցն առ մարդիկ երեւեալ՝ երբեմն բարկութեանց, երբեմն ողորմութեանց. (Ագաթ.։)

οἱνοχοεία munus pincernae. Պաշտօն մատռուակի. մատռուակելն.


Մատրանապետութիւն, ութեան

s.

chaplainship.

· Calfa


Մարգարէացուցանեմ, ուցի

va.

to render prophetic, to cause to prophecy.

· Calfa


Մարգարէութիւն, ութեան

s.

prophecy;
the book of the prophets.

· Calfa

NBHL (4)

Ի լսել զմարգարէութիւն ազարիայ մարգարէի։ Ահա գրեալ է ի մարգարէութիւնն եսայեայ։ Զմարգարէութիւնս մի՛ արհամարհէք։ Ամենայն մարգարէութիւն իւրոց գրոց լուծումն ոչ ունի։ Քանզի ոչ եթէ ըստ կամաց մարդկան տուաւ մարգարէութիւն երբէք, այլ ի հոգւոյն սրբոյ կրեալք՝ խօսեցան մարդիկ յաստուծոյ.եւ այլն։

Արդ է մարգարէութիւն՝ անյայտից իրաց գիտութիւն, ոչ միայն ապագայից, այլ եւ անցելոց եւ մերձակայից. (Նախ. ծն.։)

Մարգարէութիւն իմն յոչ կամաց լեալ նմա առաջիկայ դիպուածն իւր. իբր չար գուշակութիւն. (Խոր. ՟Ա. 23։)

προφητεία prophetia, vaticinium. Մարգարէ գոլն։ եւ մարգարէանալն. գուշակութիւն. նախաձայնութիւն. գիրք կամ պատգամք մարգարէից.


Մարգարէուհի, հւոյ, հեաց

s.

prophetess.

· Calfa

NBHL (6)

Մարիամ մարգարէուհին գոյրն ահարոնի՝ կոյս էր եւ անապական. (Եփր. պհ.։)

Դեբովրա մարգարէուհի։ Յաւուրս դեբովրայ մարգարէուհւոյ, որ ընդ բարակայ. (Շ. բարձր.։ Շիր. քրոն.։)

Մարգարէուհն (աննա) ոչ մեկնէր ի տաճարէն. (Բրսղ. մրկ.։)

Մարգարէուհի իմն վասն մանկանն կինն գտանիւր. (Յհ. կթ.։)

Էր կաղնի մի սրբազանեալ զեւսի, եւ ի նմա էր դիւթարան կանանց մարգարէուհեաց ... փչումն ընկալեալ մարգարէուհեացն ի շնչմանէ դիւացն. (Նոննոս.։)

ՄԱՐԳԱՐԷՈՒՀԻ կամ ՄԱՐԳԱՐԷՈՒՐՀԻ. προφητίς prophetissa. Կին մարգարէ, կամ գուշակ, կամ ըղձապատում.


Մարգարտախուռն

adj.

full of pearls, pearly;
— դաշտ, plain sprinkled with daisies.

· Calfa

NBHL (2)

որ եւ ՄԱՐԳԱՐՏԱՀՈՒՌՆ. Խռնեալ՝ հոծեալ՝ յեռեալ բազում մարգարտովք.

Մարգարտախուռն թագ. (Լաստ. ՟Ժ։)


Մարգիզութիւն, ութեան

s.

marquisate.

· Calfa


Մարգիզուհի

s.

marchioness.

· Calfa


Մարդաբանութիւն, ութեան

s.

anthropology.

· Calfa


Մարդագլուխ

adj.

man-headed.

· Calfa

NBHL (4)

Ունօղ զգլուխ մարդոյ. որպէս մեկնաբար գրի ի յն.

Ծնանել եւ ցուլս մարդագլուխս. (Եւս. քր. ՟Ա։)

ՄԱՐԴԱԳԼՈՒԽ. մ. ռամկական ոճով, իբր Ըստ մարդաթուի. մարդ գլուխ.

Ամենայն մարդագլուխ՝ ՟Խ թանկայ առնուն. (Մեծոբ.։)


Մարդագողութիւն, ութեան

s.

man-stealing.

· Calfa


Մարդադաւանութիւն, ութեան

s.

nestorianism.

· Calfa

NBHL (2)

Զնոցա անհանճար բանիցն զթերակատար խոստովանութիւնն, մանաւանդ եթէ զմարդադաւանութիւն. (Կիւրղ. ղկ.։)

Աշակերտեալ աղանդոյն մարդադաւանութեան զքրիստոսէ. (Սարկ. հանգ.։)


Մարդադաւութիւն, ութեան

s.

murder, assassination.

· Calfa

NBHL (3)

Դաւելն զմարդիկ. մարդագողութիւն. աւազակութիւն. յելուզակութիւն.

Զաւազակութիւն եւ զմարդադաւութիւն. (Խոր. ՟Բ. 6։ Ասող. ՟Գ. 7։)

Զաւազակութիւնն մարդադաւութեան. (Յհ. կթ.։)


Մարդազոհութիւն, ութեան

s.

cf. Մարդազենք.

· Calfa

NBHL (4)

Այնպիսի պղծութեանց եւ մարդազոհութեանց. (Ճ. ՟Գ.։)

Կռապաշտութեամբքն եւ մարդազոհութեամբքն. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Արգել զմարդազոհութիւնն ի վրաց. (Պտմ. վր.։)

Հանգեաւ ճշմարտապէս ի մարդազոհութենէ երկրի. (Տօնակ.։)


Definitions containing the research ու : 10000 results

Բարեյոյս

adj.

of good or of great hope.

· Calfa

NBHL (4)

εὕελπις qui est bonae spei, bona spe fretus Քաջայոյս. որ ունի զբարի ակնկալութիւն. վստահ. եւ Լի յուսով բարեաւ.

Բարեյոյս արարեր զորդիս քո. զի տաս ի վերայ մեղաց ապաշխարութիւն. (Իմ. ՟Ժ՟Բ. 19։)

Հաստատուն, բարեյոյս եւ համարձակ։ Բարեյոյս եւ համարձակ կալ յանյաղթելի զօրութիւն փրկողին. (Սկեւռ. ես.։)

Մնալ նմա արտաքոյ բարեյոյս կենացն։ Բարեյոյս եւ ուրախարար աւետիք. (Շ. յկ. ՟Ժ։ Լծ. կոչ.։)


Բարենախանձ

adj.

zealous.

· Calfa

NBHL (2)

Որ ունի զնախանձ բարի, կամ առ բարին.

Բայց զի մի՛ երեւեցայց ումեք բարենախանձ, որ ոք կամի երթալ՝ չարգելում. (Փարպ.։)


Բարենշան, ից

adj.

of good sign;
signalized, remarkable, famous.

· Calfa

NBHL (8)

εὕσημος bene significans, insignis, clarus, εὑήμερος prosper, felix Ունօղ զնշան բարի. բարւոյ նշանակ. բարեգուշակ. բախտաւոր. նշանաւոր. բարեհռչակ. աջողակ. վայելուչ. պայծառ.

Փողեցէ՛ք ասէ ի նոր ամսեան փողով ի բարենշան աւուր տօնի մերոյ. (Բրս. պհ.։)

Հայելով ի մանկանցն բարենշան յառաջադիմութիւն. (Արծր.։)

Ծնաւ բարենշան որդի մի, եւ անուանեաց զանուն նորա Ներսէս. (Մեսր. երէց.։)

Հռաքս ոմն անուն ... մարդասէր յոյժ բարենշան բարեհամբաւ. (՟Բ. Մակ. 37։)

Օր բարենշան՝ զուարթութեամբ պատրաստեալ. (՟Բ. Մակ. ՟Ժ. 28։)

Բարենշան նշան յաղթութեան առաջի աչաց տեսանէին. (անդ. ՟Ժ՟Բ. 11։)

Բարենշան իմն յարմարութեամբ։ Զկազմած խորանացն՝ քրովբէաբնակն յարկաց՝ բարենշան կերպիւ հիմնադրեաց. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. խչ.։)


Բարեշէն

adj.

well settled, rich, happy, prosperous.

· Calfa

NBHL (2)

Բարեշէ՛նք են ամենեքին, որ գործեն զանօրէնութիւն. (Մաղաք. ՟Գ. 15. յն. վերաշինեալ։)

Կամ Լի շինութեամբ եւ բնակութեամբ, եւ ամենայն վայելչութեամբ.


Բարեշնորհ

adj.

agreeable, charming.

· Calfa

NBHL (3)

εὕχαρις, εὑχάριστος gratiosus Շնորհալի, շնորհազարդ եւ վայելուչ. հաճոյական. շէնք շնորհք ունեցօղ, սիրուն.

Թէ զամաչեցեալս յառաջ մատուսցես՝ բարեշնորհ։ Պուետիկոս ոմն բարեշնորհ։ Զիա՞րդ բարբառիմ զբարեշնորհին։ Բարեշնորհ ծաղիկդ. (Նար.։)

Սրբութեամբ գերապատուեալ՝ բարեշնորհ իւրոց վիճակելոցն. (Ասող. ՟Գ. 7։)


Բարեպաշտ, ից, աց

adj. s. pious, religious, devout.

· Calfa

NBHL (8)

εὑσεβής pius, religiosus որ եւ ԲԱՐԵՊԱՇՏՕՆ. Որ բարիոք պաշտօն մատուցանէ, կամ ծառայէ Աստուծոյ. երկիւղած յԱստուծոյ, աստուածապաշտ, պաշտօնասէր. արդար. ուղիղ. բարեկրօն. հակադրեալ ամբարշտի եւ անօրինի, հեթանոսի եւ չարափառի.

Տէր Աստուած Իսրայէլի, յոյս բարեպաշտին։ Ցանկութիւնք ամբարշտաց չար են, արմատք բարեպաշտաց հաստատունք են։ Ճանապարհք բարեպաշտաց ուղիղ են.եւ այլն։

Նմանութիւն Աստուծոյ է բարեպաշտն եւ արդարն գոլ՝ հանդերձ խոհեմութեամբ. (Սահմ. ՟Զ։)

Բարեպաշտ արքային Տրդատայ։ Թէոդոս մեծն՝ բարեպաշտ եւ աստուածասէր։ Վասն բարեպաշտ թագաւորաց, եւ աստուածասէր իշխանաց. (Ագաթ.։ Յհ. կթ.։ Ժմ.։)

ԲԱՐԵՊԱՇՏ. իբրու Բարեպաշտական. որ եւ ԲԱՐԵՊԱՐԻՇՏ ասի.

Որ (ինչ) ոչ է ըստ տեառն կամաց, չէ՛ բարեպաշտ, այլ՝ դառնացուցիչ. (Խոսր.։)

Աստուածահաճոյ վարուք, եւ բարեպաշտ հաւատով. (Յհ. կթ.։)

Բարեպաշտ փութով տօնասէր անձանց. (Պիտ.։)


Բարեպաշտեմ, եցի

vn.

to be religious, to lead a pious life, to do good works.

· Calfa

NBHL (11)

եւ չ. ԲԱՐԵՊԱՇՏԵՄ եւ ԲԱՐԵՊԱՇՏԻՄ. կ. եւ ձ. εὑσεβέω probe et religiose Deum colo, pius sum, pie ago Բարւոք պաշտել, եւ բարեպաշտանալ. առնել զգործ բարեպաշտութեան, եւ բարեպաշտութեամբ կեալ.

Պատմելով նոցա (այսինքն Պօղոս՝ աթենացւոց) Աստուած, զոր բարեպաշտելն նոքա մեհենին պատուով կարծեցին. (Առ որս. ՟Դ։)

Զնախապատուելին բարեպաշտել. (Յհ. իմ. ատ.։)

Յորոց ամենասուրբ երրորդութիւնդ երկրապադեալ բարեպաշտի։ Հաճեցար զմերոյս ազինս բարեպաշտիլ առ քեզ. (Մաշտ.։)

Եկիր բարեպաշտիլ առ աստուածսն. (Ճ. ՟Ա.։)

Ի միջոյ ամբարշտաց համարձակիմ բարեպաշտել առ քեզ Աստուած. (Յհ. իմ. ատ.։)

Այսպէս եւ դու՝ զբան հաւատոյն՝ տնօրինական, այս երկոքումբք բարեպաշտեա՛ փառատրական. որ է դաւանել բանիւ եւ գործով. (Երզն. ոտ. երկն.։)

Ի բարեպաշտելս իմում գայթակղիմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Տանին տքնութեան, եւ պահոց պնդութեան, եւ մաքրութեամբ բարեպաշտեն. (Իգն.։)

Քրիստոնէութեանս օրինօք բարեպաշտեալ են. (Մխ. դտ.։)

Այսպէս խորհի բարեպաշտօղն առ Աստուած. (Ճ. ՟Բ.։)


Բարեպաշտօն

cf. Բարեպաշտ.

· Calfa

NBHL (3)

Կոռնելիոս հարիւրապետ՝ բարեպաշտօն եւ երկիւղած զԱստուծոյ՝ ամենայն տամբ իւրով։ Կոչեաց զինուոր մի բարեպաշտօն ի սպասաւորացն իւրոց. (Գծ. ՟Ժ. 1. 7։)

Կին իմաստուն եւ բարեպաշտօն՝ օրհնեսցի. (Առակ. ՟Լ՟Ա. 30։)

Այն եղագլխութիւն, ուր կանայք քան զնոսին ի բարեպաշտօն գործառնութեանն. (Վահր. յար.։)


Բարեպատեհ

adj.

very convenient, proper, decent, fit, worthy.

· Calfa

NBHL (1)

Բարեպատեհ ձայն, կամ տեսողութիւն, պատահմունք, ամք. (Նար. ստէպ։)


Բարեպարիշտ

cf. Բարեպաշտ.

· Calfa

NBHL (3)

Ամբարիշտ ցուցաք զսատանայ, իսկ բարեպարիշտ՝ զօրէնսն Աստուծոյ (եւ զօրինապահս). (Լմբ. սղ.։)

Բարեպարիշտ ծերունին աննա ընդ Սիմէոնի մարգարէացաւ. (Ոսկիփոր.։)

Շողոքորթել, եւ բարեպարիշտ անուանել. (Սարգ. յկ. ՟Զ։)


Բարեսէր, սիրաց

adj.

good, virtuous, pious, religious;
benevolent, indulgent, obliging.

· Calfa

NBHL (7)

φιλάγαθος, φιλόκαλος amans bonum, bonus, benignus Սիրօղ զբարին, զբարութիւն, եւ զբարերարութիւն. բարեբարոյ. մարդասէր. քաղցր.

Հոգի մտաւոր, սուրբ ... բարեսէր. (Իմաստ. ՟Է. 22։)

Բարեսէրք եւ առաքինասէրք են։ Ոգի է բարեսէր՝ եւ յամպարշտութենէ խոտորեալ. (Փիլ.։)

Բարեսէր եւ ազնուականագոյն մարդկան անձինք։ Բոլոր բարեսիրացն խուսափեալ։ Հի՞մ զհարազատ եւ զբարեսէր եղբայր սպանանես. (Պիտ.։)

Հոգայր իբրեւ զբարեսէր, թէ մի՛ գուցէ դժուար ինչ արանցն ի թագաւորէն դիպի։ Էր այր մտացի, առողջախորհուրդ եւ բարեսէր։ Եւ էր այն օր՝ անսպառ ուրախութիւն աստուածասէր բարեսիրացն. (Փարպ.։)

Յիւրմէ բարեսէր առատութենէն. (Եսթ. ՟Ժ՟Զ. 16։)

Ըստ հայցման հաճութեան բասէր կամաց երջանկիդ. (Նար. յիշ.։)


Բարեվիճակ

adj.

well settled, fortunate.

· Calfa

NBHL (1)

Բարեվիճակ կանոնք (աստուածային)։ Բարեվիճակ հարթութիւն՝ զուգակշիռ հաւասարութիւն (երրորդութեան). (Նար. ՟Ժ՟Ե. ՟Ի՟Ը։)


Բարետաւիղ

adj.

that sounds well, sweet, harmonious, well adjusted or organized.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ հնչիւն ընտիր տաւղի կամ քնարի. քաղցրանուագ.

Աղէյարմար ջութակաց, բարետաւիղ ողբերգարկութեանց. (Նար. ՟Ղ՟Բ։)


Բարետեսակ

adj.

having a good prospect, aspect or countenance, handsome, charming, graceful, genteel, delicate, pretty, agreeable.

· Calfa

NBHL (3)

εὑειδής speciosus, formosus, pulcher որ եւ ԲԱՐԵՏԵՍԻԼ. Գեղեցիկ, բարեձեւ, վայելուչ. տէսքով, սիրուն, աղուոր.

Զպատուական իրս ի բարետեսակ ամանի ծածկեն. (Նար. երգ.։)

Բարետեսակք են, եւ զոր յետ իւրեանցն են՝ կցորդ առնեն բարւոյն պարգեւաց։ Որպէս բարետեսակ քահանայապետութիւն՝ եւ զորս յետ իւրն զնոյնհետայն հաղորդեցոյց. (Դիոն. ածայ. եւ Դիոն. երկն.։)


Բարետեսիլ

adj.

cf. Բարետեսակ.

· Calfa

NBHL (3)

Տուն, կամ օծումն բարետեսիլ. (Նար. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Գ։)

Բարետեսիլ երեւեալ ամենեցուն յաչս քո. (Մագ. ՟Խ՟Բ։)

Ասէ սակս աղաւնոյ, բարետեսիլ է, եւ ամենայն որ ինչ ի կենցաղումս է կենդանի, հաճոյ նորա թուացեալ. (Մագ. ՟Խ՟Բ։)


Բարետիպ

adj.

becoming, proper;
of good figure, genteel.

· Calfa

NBHL (3)

ἁγαθότυπος boniformis Ունօղ զտիպ կամ զտպաւորութիւն բարի. բարեձեւ. բարետեսիլ. վայելուչ.

Հրեշտակն է հայելի մաքուր, ընդունելով զբոլոր գեղեցկութիւնն բարետիպ աստուածատեսակութեանն. (Դիոն. ածայ.։)

Քաղցրածաղիկ ծառոյն բարետիպ պտուղ։ Աշտարակ կանգնեաց զբարետիպ պտուղ։ Աշտարակ կանգնեաց զբարետիպ դիտաւորութիւն շնորհին. (Նար. խչ. եւ Նար. մծբ.։)


Բարետոհմ, ից

adj.

that is of good family, noble, illustrious.

· Calfa

NBHL (6)

εὑγενής nobilis, generosus, εὕπατρις bono, vel nobili patre natus, -ta Որ է ի բարի եւ յազնիւ տոհմէ. ազնուազարմ. քաջատոհմիկ. մեծ ազգէ.

Զսա փառաւորեն հրեշտակք յաղագս բարետոհմ պայծառութեանն. (ա՛յլ յն. տոհմակից. συγγενής ) (Ածաբ. մկրտ.։)

Արանց բարետոհմից աթոռակցութիւնն գովեալ. (Առ որս. ՟Ը։)

Բարժանէ զլաւն ի վատթարէն, թէպէտեւ են բարետոհմիցն ծնունդք. (Ոսկ. հռ.։)

Նուաստից, բարձրագունից, բարետոհմից (կամ բարետոհմաց), անազգեաց։ Կոյս ոմն էր ի բարետոհմից եւ ի զգաստից. (Ածաբ. մկրտ. եւ Ածաբ. կիպր.։)

Տացուք որպէս այգի քաջաբեր եւ բարետոհմ, մի՛ փուշ, այլ՝ խաղող. (Սարկ. հանգ.։)


Բարետոհմիկ

cf. Բարետոհմ.

· Calfa

NBHL (3)

Բարետոհմիկ ... եւ ապատոհմիկ։ Բարետոհմիկք, եւ անարգք։ Բարետոհմիկ կերպարանիս ազատութիւն. (Պիտ.։)

Նմանութանմբ, կամ ըստ ՟Բ նշ. ասի.

Ծնունդս բարետոմիկ. (Վրդն. յանթառամն.։)


Բարերար, աց

adj.

beneficent, benefactor, friend, obliging, indulgent, favourable, kind.

· Calfa

NBHL (18)

εὑεργέτης, εὑεργετήσας, ἁγαθοποιῶν, ἁγαθός benefactor, benemeritus, bonus Արարօղ զբարիս. բարի եւ բարեսէր եւ բարեգործ առ այլս. մարդասէր եւ երախտաւոր. աղէկութիւն ընօղ.

ԲԱՐԵՐԱՐ. ա. որ եւ ԲԱՐԵՐԱՐԱԿԱՆ, ի, աց. ἁγαθός, ἁγαθώτατος bonus, -a;
benignus, benignissimus Որ ինչ սեպհական է բարերարի կամ բարերարութեան. մարդասիրական.

Պարզապէս զԱստուծոյ ասի, որ միայն է պարգեւատու ամենայն բարեաց ամենայն արարածոց.

Օրհնեցից զտէր զբարերարդ իմ։ Աղաղակեցի առ Աստուած բարձրեալ, առ Աստուած բարերար իմ։ Տէր բարերար՝ քաւիչ լեր ամենայն սրտից ուղղոց։ Բարերա՛ր է Աստուած ի վերայ համբերւղաց իւրոց։ Զի գոյ ի նմա հոգի մտաւոր, սուրբ, բարեսէր, բարերար։ Եւ զհոգի քո սուրբ զբարերար ետուր նոցա իմանալ զօրէնսն.եւ այլն։

Բարերար եւ բազումողորմ Աստուած։ Տէր բարերար. եւ այլն. Ժմ.։ Բարերար ամենայն բնութեան մարդկան. (Ագաթ.։)

Արարիչն բոլորեցուն եւ բարերար։ Որպէս բարերարն է ւ քաղցր, այսպէս եւ ահագին է. բարերար է՝ ըստ որում Աստուած է. ահագին է՝ վասն զի տէր է. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)

Եւ զբարերար քաղաքին՝ իբրեւ զվնասակար իրաց արքունի կշտամբելով. (՟Բ. Մակ. ՟Դ. 2։)

Ի խորհրդոց իւրոց ուղղեսցի այր բարերար. (Առակ. ՟Ժ՟Դ. 14.) յն. բարի. որպէս ռմկ. աղէկ մարդ։ Նոյնպէս իմա՛ եւ ի սոսին.

Փոխել զբարերար անուն մեր ի չարարար. (Խոր. ՟Գ. 66։)

Լայնաբար ասի եւ զայլոց իրաց, որպէս Բարի ինչ, եւ առիթ բարւոյ, յորոյ ի լաւութեան լինի վայելել.

Պատուիրանն սուրբ եւ արդար եւ բարերար. (Հռ. ՟Է. 12։)

Վճարիլ ի բարերար լուսոյն. (Փարպ.։)

ԲԱՐԵՐԱՐ. ըստ որում Բարեգործ, որ ըստ ինքեան առնէ զբարին.

Ի բարերար արարչէն չար ինչ չիք լեալ։ Չլսել բարերարին պատուիրանի. (Եղիշ. ՟Բ։)

Տէր եւ հատուցանօղ բարերարացն՝ բարիս, եւ չարարարացն՝ չարիս. (Ագաթ.։)

Ի մարդասիրութենէ բարերար կամաց քոց. (Ագաթ.։)

Բարերար բնութիւն. (Գանձ.։)

Յերկնայնոցն էութեանց մինչեւ յետինս երկրի թափանցիկ եղեալ բարերարականն նորա նախախնամութիւն յամենայն յէսս. (Դիոն. երկն.։)


Բարերարեմ, եցի

vn.

to do good, to gratify, to favour, to oblige.

· Calfa

NBHL (3)

ներգործական բայ չէզոքական բայ εὑεργετέω, εὑποιέω benefacio Բարի առնել (ըստ ոճոյ սուրբ գրոց). բարիս կամ երախտիս առնել. բարերար կամ երախտաւոր լինել. աղէկութիւն ընէլ.

Առաքինութեան յատուկ է բարերարելն զարժանաւորսն. (Արիստ. առաք.) որ է հելլենաբանութիւն. այսինքն բարիս առնել արժանաւորացն։

Ի քոյոցդ խրատեալ բանից, եւ բարերարեալ քոյդ ողորմութեամբ. (Նար. ՟Լ՟Թ։) Այլ առաւել սովորաբար ասի.


Բարերջանիկ

adj.

blissful.

· Calfa

NBHL (2)

Բարերջանիկն եւ ա՛յն՝ որ ըստ առաքինութեան կեայ. (Սահմ. ՟Ը։)

Յետ մահու ա՛յլ կեանք կայ՝ բարերջանիկ եւ երանելի. (Լմբ. առակ.։)


Բարեփառ, աց

adj.

glorious, illustrious, splendid, magnificent.

· Calfa

NBHL (9)

εὕδοξος, εὑκλειής, κλεινός, εὑδαιμονῶν gloriosus, honorificus, inclytus, celebris, illustris, felix, beatus Մեծափառ, քաջափառ, փառացի. պանծալի. բարեհռչակ. պատուական, երջանիկ. երանելի.

Յայնժամ վարդապետն բարեփառ, յորժամ աշակերտն դիւրահաւան։ Բարւոք վաստակոց՝ պտուղ բարեփառ. (Ոսկ. ղկ. եւ Ոսկ. յադամ.։)

Բարեփառ եւ արժանի սքանչանալոյ ցուցեալ զհնազանդութիւն. (Պրպմ. ՟Լ՟Բ։)

Թէ ոչ եւ նախանձն եւս բուռն եհար զբարեփառացն. յն. զբարերջանկացն. (Նիւս. կուս.։)

Զանթուելիսն ամբարձեալ բարեբախտութիւնս ... զբարեփառսն կացրդեալ մարդիկ։ Բարեփառ երջանկութիւն, կամ շինութիւն, գրդանք, կամ հրամանք. (Պիտ.։)

Որ առ ներխոհեմսն բարեփառ թուին ամուսնութիւնքն։ Զբարեփառ կենցաղն որսալ. (Պղատ. օրին. ՟Զ. եւ ՟Ժ՟Բ։)

ԲԱՐԵՓԱՌ. Քաջափայլ հանդիսացեալն ի վարդապետութեան. ուղղափառ, եւ ուղղափառական.

Բարեփառ առաջնորդն մեր։ Բարեփառ առաջնորդին մերոյ յեռոթէոսի։ Խորհրդազգած լինէին բարեփառ հարքն մեր։ Զբարեփառ մեր հարսն, որք նախ քան զօրէնս եւ յետ օրինաց, հրեշտակք հանէին առ աստուածայինսն. (Դիոն. ստէպ։)

Լե՛ր ճշմարիտ՝ եւ բարեփառ ուղղադաւան։ Երզն. (ոտ. երկն.։)


Բարեփորձ

adj.

well tried, — proved.

· Calfa

NBHL (4)

Բարեփորձ հարքն այսու ամբողջ հաստատեցին. (Լմբ. պտրգ.։)

Բարեփորձ եղեալ զինուցդ ձերոց ամենայն ուրեք։ Սովորեալք բարեփորձ լինել, ոչ մարմնական զէնս շարժեալ. (Պրպմ.։)

Ոչ աշակերտացն, որք բարեփորձք լինին, փառս ընծայել, այլ՝ Աստուծոյ. (Կիւրղ. պրպմ. եւ Կիւրղ. գանձ.։)

Որովք բարեփորձն լինել սովորեցաք, նոքումբք երեւիմք թէ՝ եւ յիշատակի եմք արժանի. (Մէկն. Ղեւտ.։)


Բարեքեմ, եցի

va.

to hide, to veil, to dissimulate.

· Calfa

NBHL (3)

Բարիոք պաճուճել, սեթեւեթել. պատրուակել. առագաստել.

Յունաց մատենագիրք կամ քաղդէացիք զախտն բարեքեն, (այսինքն զնաբուգոդոնոսորոյ պատժիլն) ... եւ Աստուած անուանեն զմոլորութիւնն՝ որ եմուտ ի նա. (Եւս. քր. ՟Ա։)

Ոչ եթէ անուամբք բարեքողք եղեն խոստացեալ երանութիւնքն, այլ՝ առնելեաց երանութեանցն. (Եփր. համաբ.։)


Բարեքի

adj.

personable, genteel, agreeable.

· Calfa

NBHL (1)

Եթէ որդիք ուրուք իցեն յոռի, եւ նա ցանկասցի այլոց որդւոց բարեքւոց հայր անուանել. (Ոսկ. յհ. ՟Ա. 12. ըստ հին ձեռ. իսկ ի նորն բարե ոց. եւ ի տպ. բարէոց։)


Բարեքիկ

cf. Բարեքի.

· Calfa

NBHL (2)

Ի բառէս Բարեք, իբրու բարւոք կամ բարւոքիկ. ըստ յն. պայծառ. պայծառագոյն. λαμπρότερος աղէկուկ, լաւկեկ, կոկիկ.

Եւ զայր վարդապետ՝ եթէ տեսանեն՝ որ ի կերակրիկ ինչ մտաբերիցէ, եւ բարեքիկ հանդերձիկ ագանիցի ... բամբասեն. (Սարգ. յուդ. ՟Բ. ըստ ձ։)


Բարէ

conj.

at least, at the least.

· Calfa

NBHL (4)

ԲԱՐԷ. Այսպէս գրեն ոմանք ի գրչաց զնախակարգեալ բառսբարդեալս սովորաբար ըստ ուղիղ կանոնի ԲԱՐԵ. (ի բարի, բարեաւ, բարեաց) օրինակի վասն աստ դնեմք զքանի մի բառս, որովք լիցի զուղիղն դատել գրագիտաց։

Նոյն ընդ ռմկ. պա՛րէ. որ եւ ՓԱՐԹԱՐ, եւ ԲԱՐԻ. Գոնեա. գէթ. Բա՛րէ դուք հաց եւ ջուր ճաշակեցիք յայնժամ. այլ ես եւ ո՛չ զայն առի. (Վրք. հց. ՟Ժ՟Զ. 5.) (տպ. բարի է։)

Եթէ ոչ առնես զսպասաւորութիւն քո (զսարկաւագութիւն), ապաբա՛րէ զսկիհն կալցես ի ձեռին քո ի ժամ հաղորդութեանն. (անդ. (տպ. ապա սակայն։))

Եթէ ոչ ունիս աղօթս հոգեւորս եւ խոնարհութիւնս, ապա բա՛րէ աշխահութիւնս մարմնաւորս արասցես. (անդ. (տպ. գո՛նէ։))


Բարժանեմ, եցի

va.

cf. Բաժանեմ.

· Calfa

NBHL (1)

Ասի սուրբ երրորդութիւնն բարժանիլ անբարժանաբար, եւ միաւորիլ որոշմամբ. արդ բարժանի ըստ դիմաց, եւ միաւորի ըստ բնութեան. (Խոսրովիկ.։)


*Բարկածին

s. chem. oxygen;
cf. Թթուածին.

· Calfa


Բարկանամ, ացայ

vn.

to be angry, provoked, to storm, to rage.

· Calfa

NBHL (5)

ὁργίζομαι, θυμόομαι, ἁγανακτέω , παροξύνομαι irascor, indignor, furo, exacerbor Բարկ եւ սաստիկ լինել՝ վառմամբ կրից՝ մանաւանդ ի վրէժ անիրաւութեանն եղելոյ. ցասնուլ. զայրանալ. սրտմտիլ. զայրագնիլ. զչարիլ. դառնանալ. սրդողիլ.

Բարկացաւ Յակոբ, եւ կագէր ընդ լաբանու։ Իբրեւ լուաւ տէրն նորա, բարկացաւ սրտմտութեամբ։ Բարկացաւ տէր սրտմտութեամբ ի վերայ Մովսէսի։ Բարկանա՛յք, եւ մի՛ մեղանչէք։ Մի՛ բարկասցիս ծառայի քում։ Բարկացաւ տէր ողայ, կամ ի վերայ ողայ։ Զի մի՛ բարկասցի Աստուած ի բարբառ քո։ Բարկացեալ է սոցա տէր։ Միթէ գետո՞ց բարկասցիս տէր։ Ի վերայ այսր ամենայնի ո՞չ բարկանայցեմ։ Բարկացեալ էի ի վերայ ժողովրդեան իմոյ։ Բարկացաւ սրտմտութիւն իմ ի վերայ նորա.եւ այլն։

ԲԱՐԿԱՆԱԼ. որպէս Դժուարիլ, դժկամակիլ, ստրջանալ. դժարը գալ.

Բարկացայ, զի արարի զնոսա։ Եւ լուեալ տասանցն՝ բարկացան ի վերայ երկուցն եղբարց։ Սկսան բարկանալ Յակովբայ եւ Յովհաննու.եւ այլն։

Զայրանալ, ըստ որում սաստկանալ. cf. ԲԱՐԿԱՑՈՒՑԱՆԵԼ, ըստ ՟Բ նշ։


Բարկասիրտ

adj.

passionate, apt to be angry, fretful, pettish, peevish, impatient.

· Calfa

NBHL (3)

ὁξύθυμος, θυμώδης iracundus, celer ad iram որ եւ ԲԱՐԿԱՑՕՂ ասի. Ունօղ ի սրտի զբարկութիւն. ցասմնոտ, ցասկոտ ի բնէ, եւ փոյթ ի բարկութիւն.

Բազում անգամ է տեսանել զգազանս վայրենիս՝ հանդարտացեալս, իսկ զբարկասիրտս ոչ երբէք. (Սարգ. յկ. ՟Դ։)

Բազումք ի բարկասրտացն եղեն կարի հեզք. (Բրսղ. մրկ.։)


Բարկացայտ

adj.

angry, vexed, enraged.

· Calfa

NBHL (3)

Ցայտեալ սաստկութեամբ՝ որպէս բարկութեամբ. որ ցայտէ զցասումն. ահագին, սաստիկ յուզեալ.

Այժմ ծով ի բարկացայտ լեռնակուտակ ալեացն զնստեալ վրդովմանց. (Խոր. վրդվռ.։)

Բարկացայտ (կամ բարկացեալ) ալիքն՝ լեռնաձեւ կուտակին. (Ագաթ.։)


Բարկացող

cf. Բարկասիրտ.

· Calfa

NBHL (1)

Այր բարկացօղ՝ տգեղ է կերպարանօք։ Մի՛ լինիր ընկեր առն բարկացողի։ Մի՛ բարկացօղ, մի՛ թշնամանօղ։ Լաւ իցէ բնակել յանապատի, քան ընդ կնոջ լեզուանւոյ, անզգամի եւ բարկացողի։ Փրկիչ իմ ի թշնամեաց իմոց բարկացողաց.եւ այլն։


Բարձակից, կցի, կցաց

adj. s. that sits on the same mattress, that is partaker of the same banquet or dignity;
colleague.

· Calfa

NBHL (4)

Զբարձակիցսն ի բազմականացն ի բաց պուղեաց. (Խոր. ՟Բ. 60։)

Կամ Աթոռակից, գահակից, կցորդ պատուոյ.

Տիբերիոս զդրուսոս՝ բարձակից իշխանութեանն արար։ Անտոնինոս զկոմոդոս զորդի իւր բարձակից թագաւորութեանն արար. (Եւս. քր. ՟Բ։)

Բարձակից արեգական՝ Շապուհ արքայից արքայ. (Խոր. ՟Գ. 17։)


Բարձակռիւ

s.

competitor.

· Calfa

NBHL (2)

ԲԱՐՁԱԿՌԻՒ ԼԻՆԻԼ. Կռուիլ վասն յառաջագահութեան՝ յընթրիս, եւ յայլ աշտիճանս պատուոյ.

Բարձակռիւ լինէին, որ կրկին ախտի էր գուշակ, հպարտութեան՝ միանգամայն եւ որկրամոլութեան. (Երզն. մտթ.։)


Բարձապան, աց

s.

cuish

· Calfa

NBHL (1)

Զինուորական պահպանակ կամ զանկապան բարձից.


Բարձերէց

s.

president;
— տեղի or —ք, the first place, honourable place.

· Calfa

NBHL (4)

ԲԱՐՁԵՐԷՑՔ. գ. Երիցութիւն ի բարձի, կամ ի բազմականի. որ եւ ասի՝ Առաջին բարձ, կամ Գահագլուխք. πρωτοκλισία primus in convivio locus

Գահերէց, եւ Գահերիցական. բարձրագահ յընթրիս կամ յիշխանութեան.

Ետ քեզ զաւագութիւն, եւ զբարձերէց տեղի. յն. մի բառ՝ զնախագահութիւն. ()

Որ էր մի ի չորից գահերէց բարձերէց տաճարին արքունի. (Բուզ. ՟Գ. 9։)


Բարձընտիր

adj.

that seeks the first place, fixed in an honourable place;
— լինել, to seek the first place.

· Calfa

NBHL (3)

Ընտրեալն յառաջին բարձ. նախագահ. գահագլուխ.

Իսկ երանեալս ... տոհմ Արշակունեաց ... բարձրընտրաց, գահանշանաց. (Նար. մծբ.։)

ԲԱՐՁԸՆՏԻՐ ԼԻՆԵԼ. Ընտրութիւն առնել բարձի եւ բարձի ի բազմականի. ցանկալ առաջին տեղւոյ. յն. ընտրել զյառաջագահութիւնս.


Բարձիկ

s.

small cushion, bolster;
compress.

· Calfa

NBHL (3)

ԲԱՐՁԻ ԹՈՂԻ ԱՌՆԵԼ. որ եւ ԲԱՐՁ ԵՒ ԹՈՂ ԱՌՆԵԼ. Բառնալ թողուլ, թողուլ լքանել յերեսաց. անտես առնել.

Աստուած բարձի թողի արար զնոսա՝ երթալ զհետ սրտից իւրեանց. (Մխ. ապար.։)

Զամենայն կարեւորսն թագաւորութեանն բարձի թողի առնել. (Մարթին.։)


Բարձկնեար, ներոյ

s. pl. small cushions, pillows.

· Calfa

NBHL (2)

Որպէս թէ բարձիկք. բարձիկներ. յն. բարձք. προσκεφάλια cervicalia թերեւս՝ որպէս Ազնիւ կամ փոքրիկ բարձք փափուկք. փուփլա բարձեր.

Կարեն կարկատեն զբարձկնեարդ ի ներքոյ ամենայն արմկան ձեռին, եւ առնեն գլխադիրս գլխոյ ամենայն հասակաց։ Ահաւասիկ ես ի վերայ բարձկներոյդ ձերոյ, յոր դուք ժողովէիք զանձինս. եւ պատառեցից զայդ ի բազկաց ձերոց ... եւ պատառցից զգլխադիրսն ձեր. (Եզնիկ. ՟Ժ՟Գ. 18. 20։)


Բարձրաբարբառ

adj. adv.

that has a strong voice;
sounding, that has a loud or shrill sound;
resounding, clamorous, sonorous, clangous;
loudly, aloud.

· Calfa

NBHL (2)

Բարձրաբարբառ ընդհանուր աղաղակէին. (Ագաթ.։)

Զզրկանաց ամբաստանութեան իւրոյ բան՝ բարձրաբարբառ զօրացուցանէր զարքայէ. (Յհ. կթ.։)


Բարձրաբերձ, աց

adj.

very high, much elevated, lofty.

· Calfa

NBHL (4)

Զբարձրաբերձ աշտարակն շինէին։ Սկսանէին զբարձրաբերձ զբուրգն կանգնել. (Եւս. քր. ՟Ա։)

Փոխանակ բարձրաբերձ եւ վաղաւեր աշտարակին՝ խաչն ճշմարտութեան կանգնեցաւ. (Ագաթ.։)

Բարձրաբերձ շինուածք, կամ տեղիք շինուածոց։ Բլուրք, կամ վայրք մայրեաց. (Փարպ.։ Ագաթ.։)

Բարձրաբերձ սանդուղ։ Բարձրաբերձ մայրիւք. (Նար.։)


Բարձրագահ

s. adj. seat, the chair, the highest place;
president, the most honourable;
high, elevated.

· Calfa

NBHL (9)

Բարձրագահ օրհնաբան էիցն խմբակցութեանց. (Նար. մծբ.։)

Արք պատուաւորք, ճոխք, եւ բարձրագահք. (Արծր.։)

Սուրբ եւ բարձրագահ արքեպիսկոպոսիդ. (Գագիկ առ ռոմանոս.։)

Ելանել ի բարձրագահ ծայրն առաքինութեան. (Ճ. ՟Ա.։)

Ի վերայ բարձրագահ դիտանոցի առաքինութեան ելեալ. (Սկեւռ. լմբ.։)

Խորին եւ յաւէտ բարձրագահ խորհուրդ։ Բնակեալ ի փառս բարձրագահս։ (Անան. եկեղ։)

Բարձրագահ իշխանութեամբ. (Ուռպ.։)

Սիրէք զբարձրագահս ի ժողովուրդս. (Ղկ. ՟Ժ՟Ա. 43։)

Զարթուցեալ մարգարէն (Յովնան), եւ ի վերայ նաւին ողին եղեալ ... ի վերուստ իբրու ի բարձրագահից իմն՝ չարեացն շուրջ հայեցեալ ետես զբազմութիւնն. (Փիլ. յովն.։)


Բարձրագոյն

adj. adv.

higher, sublime;
supreme, grand;
—, —ս, highly, sublimely, boldly.

· Calfa

NBHL (11)

Լերանց բարձրագունից. (Խոր. ՟Ա. 10։)

Բարձրագունից արժանաւոր գովութեանց. (Խոր. ՟Ա. 1։)

Բարձրագոյն ազդեցութիւն, վարդապետութիւն, առաւելութիւն, բնութիւն, եւ այլն։ Զբարձրագոյնսն որոտաց. (Ագաթ.։)

Բարձրագոյն բարբառ, օրհնութիւնք, հատուցումն, եւ այլն. (Կորիւն.։)

Զիա՛րդ է խոնարհ, որ ի ծոց էր բարձրագունին հօր. (Կիւրղ. գանձ.։)

Եւ այսպէս բարձրագունին ծանուցաւ խոնարհութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Եւ թէ ե՛ւս ի բարձրագունացն. (Մխ. դտ.։)

Պատուով բարձրագունաւ։ Փառօք բարձրագունօք. (ՃՃ.։)

Լի են խոնարհագունիւք եւ բարձրագունիւքն. (Իգն.։)

Բարձրագունօքն եւ հանդերձելովքն պատկառեցոյց. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)

Բարձրագոյնս նստեալ քո ի հոգւոջ քում դատարանի. (Մաշկ.։)


Բարձրագոչ

cf. Բարձրաբարբառ.

· Calfa

NBHL (1)

Յետ բարձրագոչ աղաղակի փաղաքշողացն զկնի մեծատանցն՝ գայ հրաւիրակ մահուն. (Լմբ. սղ.։)


Բարձրաթռիչ

adj.

that flies above.

· Calfa

NBHL (7)

ὐψηλοπέτης, ὐψηπέτης altivolus, altivolans որ եւ ԲԱՐՁՐԱԹԻՌ. Որ թռչի ի բարձունս, կամ ի բարձանց, իրօք կամ նմանութեամբ.

Արծուի բարձրաթռիչ. (Մխ. դտ.։ եւ Նեղոս.։)

Զբարձրաթռիչ թեւսն անընչութեան. (Վրք. հց. ՟Ա։)

Ո՞րպիսի բարձրաթռիչ արար զհողեղէն եւ զծանր բնութիւնս։ (Սարգ. յկ. ՟Ե։)

Անուանեցաւ արծուի՝ վասն բարձրաթռիչ աստուածաբանութեան. (Տօնակ.։)

Անդադար եւ բարձրաթռիչ մշտաշարժութեանն (սերովբէից). (Դիոն. երկն.։)

Ահա վերաբերեմք առ քեզ՝ ճախրելով, իբրեւ ի բարձրաթռիչս եղեալ. (Եղիշ. ՟Ա.) իմա՛, որպէս բարձրաթռիչ (թռչուն) լինելով։


Բարձրակայ

adj.

high, great, supreme, sublime, excellent.

· Calfa

NBHL (2)

Որ կայ ի բարձրութեան, կամ ի բարձր կայս. բարձրաբերձ.

Ի բանական եւ ի հոգեւոր բնութիւնս զատեալ որոշեցան բարձրակայ վայրիւք. (Մամբր.։)


Բարձրակոհակ

adj.

subject to large waves, stormy.

· Calfa

NBHL (1)

Հարկանէին զբարձրակոհակ կոյտս ջուրցն. (Լաստ. ՟Ի՟Գ։)


Բարձրահայեաց

adj.

that looks above;
sublime.

· Calfa

NBHL (3)

Հայեցօղ ի բարձունս. նկատօղ բարձանց.

Լուսափայլ եւ բարձրահայեաց աչաց (Ստեփաննոսիդ). (Տօնակ.։)

Բարձրահայեաց եւ երկնապիշ լինելով երդնուն. (Յհ. իմ. պաւլ.։)


Բարձրահասակ, աց

adj.

that has a large size, tall.

· Calfa

NBHL (2)

εὑμήκος procerus Բարձր կամ երկայն հասակաւ. պօյլու պօսլու.

Յերեւութանալն մարդկան՝ զառն կերպարան եւ բարձրահասակն մարմնակերպութիւնս զգենուն. (Տօնակ.։)