martyr's shrine;
chapel, oratory.
(որպէս թէ Մարտուռն. ըստ յն. մարտի՛ռիօն այսինքն Մարտիրոսանոց) μαρτύριον martyrium, templum in honorem martyris;
locus, ubi martyres colunter, sacellum, oratorium, basilica. Վկայարան. վկայանոց, տաճար փոքրիկ ի յիշատակ մարտիրոսաց. եկեղեցի. աղօթարան. ուխտատեղի.
Շինեաց ի վերայ մատուռն (կամ մատուռ). (Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ի՟Ա.։)
Զշինուած մատրանն կազմէին. (Ագաթ.։)
Շինէր եկեղեցիս աստուծոյ, եւ մատրունս նախ եղելոց վկայիցն աստուծոյ. (Ճ. ՟Բ.։)
Այլեւ ոչ ի մատրունսն լինել վաճառս. (Բրս. հց.։)
Ոչ երթեալ ի ժողովարանս եւ ի մատրունս հրէից եւ հեթանոսաց. (Յհ. իմ. ատ.։)
Տօնք ամենայն մարտիրոսաց, զոր մատուռն կոչեմք. այսինքն օր մատրան կամ հանդիսարան տօնի վկայից. (Կանոն.։)
Ննջէին՝ որպէս այժմ ի մատռունս, վասն ցաւոց ինչ, կամ վասն ուխտից. (Կիւրղ. թագ.։)
ՄԱՏՈՒՌՆ. Որպէս սեպհականեալ անուն տաճարի սուրբ յարութեան՝ որ յերուսաղէմ, ուր փակի եւ գողգոթա.
Երթան ի մատուռն։ Այս կարգ ի մատրանն կատարի. (Ճշ.։ Տօնակ.։ Յայս միտ գրի ի Կոչ. ՟Ժ՟Դ.)
Ոչ ըստ այլոց եկեղեցեաց եւ այս գողգոթա (եւ) տեղիս այլոց եկեղեցեաց եւ տեղիս յարութեան՝ եկեղեցի կոչեցաւ, այլ՝ տուն վկայութեան (յն. մատուռ). եւ այլն։ Ի նշանաւոր մատրանէ աստի առաւելապէս անուն կալաւ տօնն եկեղեցւոյ ի կիրակէի աշխարհամատրան։
• . ն հլ. (-տրան, -րունք, -րանց) « լկայարան, մարտիրոսի վրայ շինուած փոքրիկ տաճար» Բուզ. Ագաթ. Կիւրղ. թգ կոչ. «համայն մարտիրոսաց տօնի օրը» Կա-նոն. էջ 258. -որից մատրանոց Ճառընտ. աշխարհամատուռն Տօնակ. Տօնաց. Շար. գրուած է նաև մարտուրն Սոկր. 346, մա-տուրն Սոկր. 320-1 (քանիցս)։
• = Յն. μαρτύριον «վկայարան» բառից, որ ծագում է μάρτυρος «վկայ, նահատակ» բառից. սրանից է փոխառեալ նաև լատ. martyrium «վկայարան»։ Յոյն բառը դար-ձել է նախ մարտուռն, որից յետոյ ր ընկ-նելով՝ մատուռն։-Հիւբշ. 363։
• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Հիւնք. յն. μάνδρα «փարախ» բառից։
• ԳՒՌ.-Երև. Սլմ. մատուռ, Տփ. մատուր, Ալշ. Զթ. Մշ. Ննխ. Սեբ. մադուռ, Սվեդ. մm-դէօռ, Ղզ. մանդուռ.-Երև. և Տփ. նշանակում t «ռեռեցմանի մահարձան»։
• ՓՈԽ.-Վրաց. მატური մատուրի «գերեո-մանատան մէջ մի ընտանիքի մեռելներին յատկացուած հողամասը. թաղ»։ Վրացի բա-ռը թէև նշանակութեան կողմից փոփոխու-թիւն է կրած (միջինը ներկայացնում է Երև. Տփ. «մահարձան»), բայց անշուշտ մեզանից է փոխառեալ՝ ձևի պատճառաւ. յունարէնից փոխառեալ լինելու պարագային սպասելի էր մարտուլի ձևո։