adj.

beneficent, benefactor, friend, obliging, indulgent, favourable, kind.

adj. s.

εὑεργέτης, εὑεργετήσας, ἁγαθοποιῶν, ἁγαθός benefactor, benemeritus, bonus Արարօղ զբարիս. բարի եւ բարեսէր եւ բարեգործ առ այլս. մարդասէր եւ երախտաւոր. աղէկութիւն ընօղ.

Պարզապէս զԱստուծոյ ասի, որ միայն է պարգեւատու ամենայն բարեաց ամենայն արարածոց.

Օրհնեցից զտէր զբարերարդ իմ։ Աղաղակեցի առ Աստուած բարձրեալ, առ Աստուած բարերար իմ։ Տէր բարերար՝ քաւիչ լեր ամենայն սրտից ուղղոց։ Բարերա՛ր է Աստուած ի վերայ համբերւղաց իւրոց։ Զի գոյ ի նմա հոգի մտաւոր, սուրբ, բարեսէր, բարերար։ Եւ զհոգի քո սուրբ զբարերար ետուր նոցա իմանալ զօրէնսն.եւ այլն։

Բարերար եւ բազումողորմ Աստուած։ Տէր բարերար. եւ այլն. Ժմ.։ Բարերար ամենայն բնութեան մարդկան. (Ագաթ.։)

Արարիչն բոլորեցուն եւ բարերար։ Որպէս բարերարն է ւ քաղցր, այսպէս եւ ահագին է. բարերար է՝ ըստ որում Աստուած է. ահագին է՝ վասն զի տէր է. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)

Եւ զմարդկանէ ասի պէսպէս օրինակաւ.

Եւ զբարերար քաղաքին՝ իբրեւ զվնասակար իրաց արքունի կշտամբելով. (՟Բ. Մակ. ՟Դ. 2։)

Եւ եթէ բարի առնէք բարերարաց ձերոց, ո՞ր շնորհ է ձեր։ Եւ որ իշխենն նոցա՝ բարերարք կոչին. (Ղկ. ՟Զ. 33։ ՟Ի՟Բ. 25։)

Ի խորհրդոց իւրոց ուղղեսցի այր բարերար. (Առակ. ՟Ժ՟Դ. 14.) յն. բարի. որպէս ռմկ. աղէկ մարդ։ Նոյնպէս իմա՛ եւ ի սոսին.

Ոչ միայն բարերարացն եւ հեզոցն, այլեւ կամակորացն. (՟Ա. Պետ. ՟Բ. 18։)

Բարւոյ եւ բարերարի առն որդի. (Տոբ. ՟Է. 7։)

Յիշեա՛ տէր ... զչարարարս, զբարերարս. (Ժմ.։)

Փոխել զբարերար անուն մեր ի չարարար. (Խոր. ՟Գ. 66։)

Լայնաբար ասի եւ զայլոց իրաց, որպէս Բարի ինչ, եւ առիթ բարւոյ, յորոյ ի լաւութեան լինի վայելել.

Պատուիրանն սուրբ եւ արդար եւ բարերար. (Հռ. ՟Է. 12։)

Վճարիլ ի բարերար լուսոյն. (Փարպ.։)

ԲԱՐԵՐԱՐ. ըստ որում Բարեգործ, որ ըստ ինքեան առնէ զբարին.

Ի բարերար արարչէն չար ինչ չիք լեալ։ Չլսել բարերարին պատուիրանի. (Եղիշ. ՟Բ։)

Տէր եւ հատուցանօղ բարերարացն՝ բարիս, եւ չարարարացն՝ չարիս. (Ագաթ.։)

adj.

ԲԱՐԵՐԱՐ. ա. որ եւ ԲԱՐԵՐԱՐԱԿԱՆ, ի, աց. ἁγαθός, ἁγαθώτατος bonus, -a;
benignus, benignissimus Որ ինչ սեպհական է բարերարի կամ բարերարութեան. մարդասիրական.

Ի մարդասիրութենէ բարերար կամաց քոց. (Ագաթ.։)

Բարերար բարբառովն կոչէ. (Յճխ. ՟Բ։)

Բարերար բնութիւն. (Գանձ.։)

Յերկնայնոցն էութեանց մինչեւ յետինս երկրի թափանցիկ եղեալ բարերարականն նորա նախախնամութիւն յամենայն յէսս. (Դիոն. երկն.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բարերարեմ, եցի

Բարերարութիւն, ութեան

Չբարերարութիւն, ութեան

Voir tout