Entries' title containing ու : 10000 results

Ութպատիկ

cf. Ութապատիկ.

· Calfa


Ութսիւնակ

s.

octostyle.

· Calfa


Ութսնամեայ

adj.

octogenary.

· Calfa

NBHL (1)

ՈՒԹՍՆԱՄԵԱՅ կամ ՈՒԹՍՈՒՆԱՄԵԱՅ. ὁγδοηκονταέτης octogenarius. Ութսուն ամաց (անձն, կամ ժամանակ)։ (Պիտառ.։)


Ութսնաւոր

adj.

containing eighty.

· Calfa


Ութսներորդ, աց

adj.

eightieth.

· Calfa

NBHL (2)

Յամին հարիւրերորդի ութսներորդի ութերորդի. (՟Բ. Մակ. ՟Ա. 10։)

ὁγδοηκοστός octogesimus. Վերջինն յութսուն թիւս.


Ութսուն, սնից

adj.

eighty.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. (յետնաբար ունինք ութսնօք) «80» ՍԳր. որից ութսնամեայ կամ ութսունամեայ Պիտառ. ութսներորդ Բ. մկ. ա. 10. ութսունամեակ (նոր բառ)։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ok'tok'ontə ձևից (տե՛ս Bruomann Grdr.. II 489 4e5, 687). ցեղակիցներից հմմտ. սանս. açīti, զնդ. aštāiti-պհլ. haštāt. պրս. haštād, աֆղան, átiya, թոխար. oktañka, յն. ὄϰτώϰοντα ὄγδωϰοντα, ὄγδοήϰοντα, լտ. octoginta, հսլ osimi, լիթ. asztumos, գոթ. ahtau tehund, հբգ. ahtozo, գերմ. achtzig, անգլ. eighty բութսուն» ևն։ թանասուն, Մրղ. ութանացցուն.-Ասլ. Խրբ. Կր. Հմշ. Ալշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Վն. գործա-ձում են թրք. սէքսէն հոմանիշը. իսկ Տփ. վրացերէնի ազդեցութեամբ՝ քսանորդական դրութեամբ՝ չուրս-քսան։

NBHL (3)

Մովսէս էր ամաց ութսնից, եւ ահարոն էր ամաց ութսուն եւ երից։ Դադարեաց երկիրն ամս ութսուն։ Եղբարք նորա ութսուն։ Ութսուն ամ.եւ այլն։

Գրեթէ հեռի իսկ է ի ծովէ քաղաքն՝ ութսնօք ոմամբք ասպարիզօք. (Պղատ. օրին. ՟Դ։)

ὁγδοήκοντα, ὁγδώκοντα octoginta. Տասնաւորն ութ թուոց. ութիցս տասն. տասնիցս ութ.


Ութտերեւեան

adj.

octopetalous.

· Calfa


Ութօրեայ, րէից

adj.

of eight days.

· Calfa

NBHL (7)

Մանուկ ութօրեայ թլփատեսցի ձեր. (Ծն. ՟Ժ՟Ե. 12։)

Ըստ նախահարցըն սուրբ ուխտին՝ թլփատեցար յութօրէին. (Յիսուս որդի.։)

Ութօրեայ երեւումն աշակերտացն (յետ յարութեան). (Զքր. կթ.։)

Ութօրեայ (այսինքն զաւուրս ութ) դեգերեալ առ դուրս խորանին վկայութեան. (Յհ. իմ. եկեղ.։)

Յութօրեայս յայտնութեանդ յութ եկեղեցիս իւրեանց երթալով՝ զնոցին տեղեացն եւ զկանոն կատարեն։ Եւ յամենայն իսկ ութօրեայսն խառնել պատշաճ վարկանիմ. (Յհ. իմ. ատ.։)

Յութօրէս, կամ զկնի ութօրէից յայտնութեան, զատկի, խաչի եւ այլն. (Տօնաց. Ճշ.։)

ՈՒԹՕՐԵԱՅ կամ ՈՒԹՕՐԷՔ. ὁκτώ ἠμερῶν octo dierum եւ ὅγδοον, -οα octavum, -a. Ունօղ զութ աւուրս հասակի, կամ զմիջոց ութ աւուրց. եղեալն ի մէջ կամ զկնի աւուրց ութից. եւ Միջոց ութ աւուրց. եւ Օր ութերորդ. ութ օրուան.


Ութօրէք, էից

s.

octave.

· Calfa

NBHL (7)

Մանուկ ութօրեայ թլփատեսցի ձեր. (Ծն. ՟Ժ՟Ե. 12։)

Ըստ նախահարցըն սուրբ ուխտին՝ թլփատեցար յութօրէին. (Յիսուս որդի.։)

Ութօրեայ երեւումն աշակերտացն (յետ յարութեան). (Զքր. կթ.։)

Ութօրեայ (այսինքն զաւուրս ութ) դեգերեալ առ դուրս խորանին վկայութեան. (Յհ. իմ. եկեղ.։)

Յութօրեայս յայտնութեանդ յութ եկեղեցիս իւրեանց երթալով՝ զնոցին տեղեացն եւ զկանոն կատարեն։ Եւ յամենայն իսկ ութօրեայսն խառնել պատշաճ վարկանիմ. (Յհ. իմ. ատ.։)

Յութօրէս, կամ զկնի ութօրէից յայտնութեան, զատկի, խաչի եւ այլն. (Տօնաց. Ճշ.։)

ՈՒԹՕՐԵԱՅ կամ ՈՒԹՕՐԷՔ. ὁκτώ ἠμερῶν octo dierum եւ ὅγδοον, -οα octavum, -a. Ունօղ զութ աւուրս հասակի, կամ զմիջոց ութ աւուրց. եղեալն ի մէջ կամ զկնի աւուրց ութից. եւ Միջոց ութ աւուրց. եւ Օր ութերորդ. ութ օրուան.


Ուժ

cf. Ոյժ.

· Calfa

NBHL (2)

cf. ՈՅԺ, ուժոյ.

Ուժ առեալ ի սուրբ հոգւոյն՝ պարտէր զթագաւորն. (Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ե.։)


Ուժաբանութիւն, ութեան

s.

dynamics.

· Calfa


Ուժաթափ

adj.

exhausted, drooping, faltering.

· Calfa


Ուժաչափ, ի

s.

dynamometer.

· Calfa


Ուժատու, աց

adj.

strengthening, fortifying, corroborating.

· Calfa

NBHL (2)

Ոյժ տուօղ. որ տայ զզօրութիւն.

Ո՛վ խաչ զօրաւոր, ուժատու, կենսատու. (Ճ. ՟Բ.։)


Ուժաւոր

cf. Ուժեղ.

· Calfa

NBHL (3)

Ի մէջ բազմակոյտ սկայիցն անհուն խօլաց ուժաւորաց. (Խոր. ՟Ա. 9։)

Երիս ձիս ուժաւորս. (Պտմ. աղեքս.։)

Հարկանեն եթերքն ուժաւորքն, եւ ի վեր բերեն ի խորոցն անդնդոց. (Պիտառ.։)


Ուժգին

adj. adv.

strong, great;
violent, impetuous, vehement;
—, —ս, strongly, vigorously, violently, vehemently;
—ս գանել, to beat violently, unmercifully;
— առնուլ, to take by force;
—ս ակնարկել, to eye disdainfully, to regard ferociously;
—ս ընթանալ, to be swift-footed, to run swiftly.

· Calfa

NBHL (13)

Հողմ մեծ ուժգին։ Մեծ եւ ուժգին աղաղակաւ։ Ուժգին գոչմամբ.եւ այլն։

Են իմ երկու զուարակք ուժգինք եւ չարք. (Ճ. ՟Ա.։)

Զկենդանի ուժգին մարմին (այսինքն մարմնով՝) սովորեցաք ասել վիթխարի. եւ այլք՝ անճոռնի, կէսք՝ անհեթեթ. (Վանակ. յոբ.։)

Մարտնչել ընդդէմ նոցա ուժգին զինու՝ որ ոչ յաղթահարի. (Եւս. պտմ.։)

Որ ի վաստակոցն ծնանի պտուղ, ոչ տայ թոյլ ուժգին լինել աշխատանացն։ Ուժգին տանջանս պատրաստեմք անձանց մերոց։ Այսու զնա ուժգին գործէր, եւ քաջալերէր վասն հաւատոցն։ Ուժգին ծառայիցն բազմութիւն. (Ոսկ. յհ.։)

Սաստիկ կազմութեամբ եւ ուժգին աղխիւք. (Փարպ.։)

(Փողով) ազդեսցես ուժգին։ Զայրացեալ ուժգին։ Ի տեղւոջ միոջ ուժգին ամրացեալ. (Յես. ՟Զ. 8։ Նեեմ. ՟Դ. 1։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 18։)

Եթէ ոչ տաս, ուժգին առից. (՟Ա. Թագ. ՟Բ. 16։)

Եւ զայս առնէր առ ի ցուցանել, թէ նոցին սպանութիւնն ուժգին էր. (Ոսկ. գծ.։)

Ուժգին գանեաց զնոսա (բանիւք)։ Քարշել ուժգին ընդ քարաժեռ կոպճուտ տեղիս։ Որպէս եւ զիս եհար ուժգին. (Ոսկ.։ Փարպ.։ Շար.։)

Ի կողահերձ սայրասուր սլաքէ ուժգին բախմանէ։ Ուժգին լլկանօք։ Ուժգինս հնչեցեալ։ Ուժգինս ակնարկես։ Ուժգինս ընթանալ. (Նար.։)

ἱσχυρός, κραταιός fortis, robustus σφοδρός , σφοδρότερος vehemens, -ntior;
gravis, nimius πολύς multus συχνός, πυκνός creber, frequens. Ուր կայցէ ոյժ իմն պնդութեան, եւ առաւելութիւն յիմիք կարգի. զօրաւոր սաստիկ. յոյժ մեծ. շատ եւ բո՛ւռն. պնդագոյն. տոկուն. ամեհի. խիստ. պինտ, կտրուկ, ծանտր.

ՈՒԺԳԻՆ. ՈՒԺԳԻՆՍ մ. κραταιῶς, εὑτόνως, ἑπι πολύ, μάλα, σφοδρῶς fortiter, vehementer, intense, frequenter, valde, nimis. Յոյժ. սաստի՛կ. կարի՛. բռնի. քա՛ջ. մեծապէս. սաստկութեամբ. ուժով, եւ իժով, սաստկութենով, զօռով.


Ուժգնաբար

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (3)

Զսիրտն՝ որ աղբիւր է՝ շրջաբերեալ ուժգնաբար. (Պղատ. օրին.։)

Ուժգնաբար ներգործել։ Նետս ձգել կամ արձակել ուժգնաբար. (Նիւս. թէոդոր.։ Իսիւք.։ Վրք. հց.։)

Ուժգնաբար աստուած ի վերայ զյանդիմանութիւնն։ Լան մեծապէս, եւ կոծին ուժգնաբար. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։ Ճ. ՟Գ.։)


Ուժգնագոյն

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (6)

Անձրեւ եթէ ուժգնագոյն իցէ։ Ուժգնագոյն բանիւք վարի, եւ այր աւազակաց կոչէ զնա։ Ուժգնագոյն ալիք, կամ գործ, անիրաւութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 22։ Ճ. ՟Գ.։ Պիտ.։)

Նաբուկոդրոսորոս, որ ուժգնագոյն էր քան զհերակղէս. (Եւս. քր. ՟Ա։ եւ Խոր. ՟Բ. 7։)

Ոչ եթէ վարկպարազի տարակուսանօք, այլ յոյժ ուժգնագունիւք եւ դժուարալուծիւք. (Անյաղթ պորփ.։)

Ուժգնագոյն գելուլ։ Ուժգնագոյնս պատուհասել։ Ուժգնագոյն բառնալ զբեռինս չարչարանաց։ Կակղագոյն կամ ուժգնագոյն. (Նիւս. կազմ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 28։ Իսիւք.։ Փիլ. բագն.։)

Ուժգնագոյն քան զայլ աւուրցն հարկանիջիք զփողսն. (Եղիշ. յես.։)

σφοδρότερος vehementior ἁλκιμότερος robustior. Կարի ուժգին. սաստիկ յոյժ.


Ուժգնակի

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (8)

Առանց խորհելոյ եւ կրթութեան մեթի ուժգնակ եւ ստէպ. (Բրս. հց.։)

Քանդել ուժգնակի։ Վերծանեսցուք զդամբանականն ուժգնակի։ Ուժգնակի արձակել ձայն։ Ուժգնակի հնչեալ լինին փողոցն ձայնք։ Ուժգնակի շնչէին։ Հողմն ուժգնակի շնչեցեալ. (Պրպմ.։ Թր. քեր.։ Մագ. ՟Ա.։ Յհ. իմ. ատ.։ Լաստ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)

Աստեղքն թօթափէին ուժգնակի. (Լմբ. յայտն.։)

Դրունք ուժգնակի կային աղխեալ. (Ոսկիփոր.։)

Ոչինչ այլ այսպէս ուժգնակի հիացումն զարմացման բերել. (Պիտ.։)

Անձրեւք ուժգնակիք։ Ուժգնակի գոռոզ բռնութեամբ։ Ընդ ուժգնակի բախման թնդելոյ ներքնային խորոց. (Նար. ՟Ծ՟Ե. ՟Ծ՟Ը. ՟Հ՟Թ։)

Հա՛ր ուժգնակի զդէմս չարին, որպէս եւ զիս եհար ուժգին. (Շար.։)

Դիոգինէս ի սեղանի ումեմն՝ յուժգնակի մատռուակել նմա, եւ նա ընկալեալ՝ վայթէր զգինին. (Պիտառ. (իբրու բռնադատելով, կամ ստէպ)։)


Ուժգնանամ, ացայ

vn.

to gather strength, to get strong, to grow stronger, to be strengthened;
to become prevalent, to predominate, to prevail over, to domineer.

· Calfa

NBHL (5)

Ճշմարտութեանն զօրութիւն ուժգնանայր. (Պրպմ. ՟Լ՟Ը։)

Ըստ հաւասարութեան մեղացն աճեցման՝ եւ սասանումնն ուժգնանալ բնաւորեցաւ. (Բրս. սղ.։)

Ծով՝ որովայնամոլութեանն անյագութիւն, որոյ տղմովն ուժգնանայ գազանն. (Կլիմաք.։)

Բազում անգամ արք վատթարանան շնութեամբ, եւ կանայք ուժգնանան ողջախոհութեամբ։ Ի վերայ ծովու ուժգնանայ սրտմտութիւն քո։ Ուժգնանայ չարութիւն ամբարտաւանիցն. (Լմբ. առակ. եւ Լմբ. ամբակ. եւ այլն։)

κρατέω invalesco, dominor, obtineo ἑπιτείνομαι augeor եւ այլն. Զօրանալ. սաստկանալ. ոյժ առնուլ. տիրապետել, վերագոյն լինել.


Ուժգնապէս

adv.

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (4)

Ուժգնապէս զի նմանէ եդեալ որոգայթն խզեաց։ Այն ուժգնապէս գանէր զնոսա։ Զինքեանն իսկ գլուխ ծեծէր ուժգնապէս։ Իբրեւ զկարծր վէմ, որ ուժգնապէս զնորա զատամունսն բեկանէ. (Փիլ. սամփս.։ Ոսկ. յհ. ՟Բ. 12. եւ Ոսկ. համբ. եւ Ոսկ. ի չրչրնս.։)

Սովն եւս ի վերայ սաստկացեալ զօրանայր ուժգնապէս։ Ուժգնապէս մոլութեամբ պատէր զամրոցն. (Յհ. կթ.։)

Մի՛ ուժգնապէս վարեսցիս առ հողս։ Միապէս մատնէ կորստեան ե՛ւ զղջումնն ուժգնապէս, ե՛ւ մեղանչելն մոլեգնաբար. (Նար. ՟Ժ՟Է. եւ ՟Ժ։)

Ընդ ամենայն ախտս պատերազմիմք ուժգնապէս։ Ուժգնապէս ընդդէմ իւր եւ իւրոցն ախոյեանս յառնեն. (Կլիմաք.։)


Ուժգնապիրկ

adj.

bound tightly.

· Calfa

NBHL (1)

Զջիլս ուժգնապիրկս չարին խստութեան քեւ հատեալ՝ իսպառ պարուրեաց. (Նար. խչ.։)


Ուժգնասիրտ

adj.

dauntless, fearless, courageous, valiant, intrepid.

· Calfa

NBHL (2)

Քաջասիրտ. արի. անվեհեր. սիրտը ամուր, սրտոտ.

Իբրեւ քաջաբանի եւ ուժգնասրտի առն՝ համարձակախօսի (առաջի) այնքանւոյ թագաւորի. (Խոր. ՟Գ. 65։)


Ուժգնացուցանեմ, ուցի

va.

to corroborate, to strengthen, to fortify;
to give more intenseness, to augment, to increase;
to render violent, impetuous.

· Calfa

NBHL (5)

Յորժամ յարձակումն այնր՝ որ բարբառին, առ ձայնն ոլորեալ ուժգնացուսցէ զմասնն. (Նիւս. կազմ.։)

Երկիր պագցեն քեզ իշխանք. ուժգնացուցանէ եւ յերկարէ արուեստականագոյն բան։ Լե՛ր տէր եղբօր քում. ե՛ւս առաւել ուժգնացուցանէ՝ մերձենալով եւ ի վեր ելանելով առ սակաւ սակաւ. (Փիլ. լին.։)

Զէն ի պատերազմն ուժգնացուցանէ զսպառազինեալն նովաւ. (Լմբ. ժղ.։)

Պահք զզօրաւորս ուժգնացուցանեն (ըստ նոր ձ. ուժգնեցուցանեն), ըմբիշս կրթեն. (Բրս. պհ. ՟Ա։)

τονόω intendo, firmo ῤώννυω roboro. Զօրացուցանել. սաստկացուցանել. ամրացուցանել. ձկտել. ուժովցընել, սաստկացնել.


Ուժգնութիւն, ութեան

s.

vehemence, impetuosity, fury, violence, heat, ardour, intensity;
force, strength, energy, vigour;
efficacy, efficaciousness.

· Calfa

NBHL (9)

Ի նմանէ է զօրութիւն եւ ուժգնութիւն։ Զօրութիւն իմ, եւ ուժգնութիւն ձեռին իմոյ։ Ուժգնութիւն նոցա ոչ այնպէս. (Յոբ. ՟Ժ՟Բ. 16։ Օր. ՟Ը. 17։ Երեմ. ՟Ի՟Գ. 10։)

Ի զօրութիւնս եւ յուժգնութիւնս անդաստանի. (Երգ. ՟Բ. 7։)

Ուժգնութիւն բարենշան անդաստանիս՝ առաւելուլ զբեղնաւորութիւն հզօրապէս ուժով. (Պիտ.։)

Ի զօրութիւն ուժգնութեան փքան. (Փիլ. նխ. ՟բ.։)

Առ հակառակսն զօրութիւնս ուժգնութիւն ոչ միայն ունելով, այլեւ պարգեւելով. (Դիոն. եկեղ.։)

Յուժգնութենէ կենդանեացն կամ ի դժնէութենէ երկուցեալ։ Այր անուանելն՝ զուժգնութիւն ի չարագործելն ասէ։ Ահեկանացս կայից ուժգնութիւն տալով։ Յամառեալ կայր այնպիսի ուժգնութեամբն (կամ յայնպիսի ուժգնութեան). (Յհ. իմ. պաւլ.։ Վանակ. յոբ.։ Նար. ՟Ի։ Ոսկ. յհ. ՟Բ. 27։)

Է եւ ուժգնութիւն ձայնի, եւ չափաւորութիւն բանի, եւ ժամանակի հանդիպութիւն ընտանի եւ օգտակար բարեպաշտիցն. (Բրս. հց.։)

Ուժգնութեամբ սգոյն ըմբռնեալք». յն. ուժգին սգով. (Բրս. յուդիտ.։)

ἱσχύς fortitudo, robur κράτος vis, potentia σφοδρότης vehementia δραστήριον efficacitas πόνος, εὑτονία intensio, tonus, tenor. Սաստկութիւն. ոյժ. զօրութիւն. ազդուութիւն. ձկտումն. եբր. օզ, կէպուրա, եւ այլն։


Ուժեղ, աց

adj.

strong, robust, vigorous;
valorous;
powerful.

· Calfa

NBHL (8)

Տէր հզօր եւ ուժեղ յամենեսեան, զորս միշտ արար եւ առնէ. (Ածաբ. պասք. ՟Բ։)

Այր եղեւ առաւել սրտեայ եւ ուժեղ։ Սրտեայ՝ անձնեայ՝ ուժեղ. (Խոր. ՟Բ. 60։ ՟Գ. 40։)

Անձն ուժեղ (այսինքն հոգի զօրաւոր) տանի զբանս իմաստուծեան. (Կլիմաք.։)

Յամենայնի ուժեղ եմ այնու՝ որ զօրացոյցն զիս քրիստոս. (Գէ. ես.։)

Ազդեցուցիչ փող զուժեղն եւ զքաջամարտիկն յորդորէ յարիութիւն. (Պրպմ. ՟Լ՟Ը։)

Առեալ ի գրաստուց իւրոց գրաստս տոկունս եւ ուժեղս. (Փարպ.։)

Դարձան ուժեղ զօրութեամբ, եւ մեծաւ յաղթութեամբ. (Արծր. ՟Ա. 5։)

δυνατός, εὑσθενής potens, robustus. Ուժաւոր. զօրաւոր. քաջ. կորովի. կարօղ. տոկուն. անպարտելի.


Ուժեղակ

cf. Ուժեղ.

· Calfa

NBHL (2)

Ուժեղ իմն. զօրաւոր. քաջ, եւ ուժգին.

Ուժեղակք ընդդէմ հակառակորդաց հինից գտան։ Բազում ուժեղակ մարդկամբք այսր անդր ձգձգեալք։ Ուժեղակ մրցութեամբ ցուցանէր ի ժամանակի հալածանացն. (Յհ. կթ.։)


Ուժեղանամ, ացայ

vn.

to fortify or strengthen oneself.

· Calfa

NBHL (1)

Վահան մամիկոնեան ուժեղանայր ընդդէմ պարսից։ Դառնայր փախստեայ, եւ դարձեալ ուժեղացեալ՝ դարձաւ ընդդէմ գուրգինի։ Ուժեղացեալ ղակիշն քաղաքային ի վերայ մուսէի զօրուն. (Արծր. ՟Բ. 2։ ՟Գ. 13. 15։)


Ուժեղութիւն, ութեան

s.

force, vigour, power.

· Calfa

NBHL (3)

Հոգին իմանի ըստ զօրութեան եւ ուժեղութեան եւ հարստութեան. (Փիլ. այլաբ.։)

Վասն ուժեղութեանն, եւ սրտեայ լինելոյն։ Ուժեղութեամբ եւ քաջութեամբ սրտիւ ընդդիմանալ։ Պակասին (ի քաղցելոց եւ ի ծարաւեաց) ուժեղութիւնքն. (Խոր. ՟Բ. 7։ Արծր. ՟Գ. 9։ Թէոդոր. մայրագ.։)

εὑτονία tenor, intensio ἱσχύς fortitudo եւ այլն. Զօրեղութիւն. կորովութիւն. ոյժ. զօրութիւն. ուժգնութիւն.


Ուժեմ, եցի

vn.

to have strength, to be able, to resist;
to oppose.

· Calfa

NBHL (4)

Եթէ զնա ի ձեռն կնոջն կարացի կործանել, թերեւս եւ ո՛չ սա կարասցէ ուժել՝ մարտնչելով ընդ սմա կնոջն։ Տեսանե՞ս, ո՛րչափ են վիշտք, ո՛րչափ ուժեն ախտք. (Իսիւք.։)

Եւ ոչ զմեքենայսն ձգել ի նպատակն ուժել ժպրհէր. (Լմբ. ստիպ.։)

Ոյժ եւ ժոյժ ունել. զօրել, կարել, բաւել, իշխել, տեւել, տոկալ. կրնալ, դիմանալ.

Եթէ չուժելով պահել զադամ՝ ի դրախտէն եհան պատճառանօքն, զիա՞րդ զենոք եմոյծ ի ձեռն հաւատոցն եւ անմահ պահեաց զնա. (Եփր. աւետար.։)


*Ուժով

cf. Ուժեղ.

· Calfa


Ուժովանամ, ացայ

vn.

to get strong.

· Calfa

NBHL (1)

Ուժեղանալ. ուժգնանալ. զօրանալ. ուժովնալ.


Ուլ, ուց, ոց

s.

kid;
fawn.

· Calfa

NBHL (8)

Զենին ուլ այծեաց։ Ի գառանց եւ յուլոց ողջակէզ։ Ինծ առ ուլու մակաղեսցի։ Ուլ մի երբէք ոչ ետուր ինձ։ Արածեա՛ զուլս քո։ Իբրեւ երկուս ուլս այծեման.եւ այլն։

Չառնի ինչ պտուղ յուլոց. եւ յօդեաց բազում ինչ պէտք։ Ո՞վ են ուլքն այնոքիկ եւ այծիքն, եւ ո՞վ գառինքն եւ օդիքն։ Զուլն ի մօր կաթն չհրամայէ եփել. (Ոսկ. մտթ.։ Վրք. հց. ՟Ժ՟Զ։ Եզնիկ.։)

Վասն զի ոչ մեղաւ երէց որդին, վասն այնորիկ եւ ո՛չ ուլոյ պիտոյանայր ի զենումն. (Մեկն. ղկ.։)

Զիա՞րդ սահակ չընտրէր զուլոցն կերակուր ի վայրենեաց անտի. քանզի իւրաքանչիւր համք յայտ են. (Կիւրղ. ծն.։)

Քրիստոս ուլու օրինակաւ ընդ անօրէնս համարեցաւ. զի ուլն անբարեգործի եւ անօրինի օրինակ է. (Մեկն. ծն.։)

Յորժամ կայցեն ոչխարքն ընդ աջմէ, եւ ուլքն ընդ ահեկէ. (Եփր. գալստ.։)

Մի՛ գուցէ շաւիղ ուլուց իցէ երեւեալն, զորոյ զհետ դու երթասն. (Նիւս. երգ.։)

ἕριφος, αἱγίδιον, νεβρός hoedus եւ hinnulus. (նոյն ձայն է եւ թ. ուլագ, օղլագ, հիլլա ). Ծնունդ այծեաց, որպէս եւ այծեմաց. այծու ձագ. տե՛ս եւ յԱՄՈՅՐ. Որթ եղանց.


Ուլենի, ենւոյ, ենեաց

s.

kid-skin.

· Calfa

NBHL (6)

Մորթ ուլու.

Զուլենիսի ագոյց ի բազուկս նորա, եւ ի վերայ մերկոյ պարանոցի նորա. (Ագաթ.։)

Ետ բերել մորթ ուլոյ, եւ արկանել զգլխովն հիպերիքի, եւ բեւեռս երկաթիս հարկանել ի վերայ ուլենւոյն. (Ճ. ՟Ա.։)

Իբրեւ իսահակ՝ ոչ ճանաչելով զորդին ներքոյ ուլենոյն. (Բրսղ. մրկ.։)

Մորթօք այծենեօք ընդ Եղիայի այր թաւրծի ի կարմեղոս լերինդ անապատացեալ ուլենեաւ գշտի. (Արշ.։)

Յակոբ՝ զի ստեաց հօր իւր մորթեօք այծենեօք, ստեցին նմա որդիք իւր մորթովք ուլենեօք (ի ներկել զպատմուճանն յովսեփայ). (Եփր. ծն.։)


Ուլիկ

s.

young kid.

· Calfa

NBHL (2)

Յուլիկն ոլոմպեան ապողինար հեծեալ յարտեմեանն ալոջ՝ գայ հասանէ միամարտ ի վերայ աթենայ ... զի ծանուցեալ էր մանկանն զփախուստն աթենայ. (Մագ. ՟Ծ՟Ա։)

ՈՒԼԻԿ կամ ՅՈՒԼԻԿ. Բառ անյայտ, իբր ուլ փոքրիկ, ալոջ, եւ կամ որպէս յն. ἵουλος, ἱουλίζων . յարբունս հասեալ, գիսաւորեալ.


Ուլն, լան, ուլունք, լանց

s. fig.

neck;
զուլամբ երթալ, to fall headlong, head-foremost, to tumble, to fall;
to be plunged in sensuality;
to be sunk in debauchery, to wallow in voluptuousness;
pearl necklace;
Venetian pearls, bead, glass-bead, bugle;
knuckle-bones, cockle.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ն հլ. (-լունք, -լանց) «մարգարտի հատ կամ զարդի համար փոքրիկ օղակաձև ապակի» Երգ. ե. 1. Ագաթ. «մանուկների խաղալու վէգ» Վեցօր. 178. Արշ. «վզի օղա-կաձև ոսկորները, անրակ» Տաթև. հարց. 244 (որ ըստ Մխ. բժշ. 4 հլունք). որից ուլնա-խաղաց ԱԲ. յուռութուլունք կամ յուռթու-լունք Բ. մկ. ժբ. 40. տապեղուլունք Ոսկ. r. գ. 6. Վեցօր. 178. ուլունավաճառ «ու-յունք ծախող» (չունի ԱԲ) Զքր. սրկ. Ա. էջ 25. գրուած է նաև ուղունք Արիստ. գրչ.։

Հիւնք. արաբ. lulū «մարգարիտ» բա-ռից։ Lidén, Arm. Stud. էջ 129 կա՛մ նոյն է ուլն «վիզ» բառի հետ և կամ իբր «կլորիկ՝ գնտաձև բան» պէտք է կցուի լեթթ. ula «խիճ, թռչունի ձու», նսլ. ole «պալար», սանս. āndá-«ձու, ձուանք», asthilā «խիճ, գնտակ, ցորեն» բառերին։

ԳՒՌ (dialectal) Երև. Ջղ. ուլունք, Մկ. Վն. ուլնիկ, Տփ. հո՛զունք, Մրղ. իւլիւք, Գոր. Ղրբ. հի՛ւ լիունք, Շմ. հիւլիւնք, Ագլ. էօ՛լիւնք, ի՛զիւնք, հի՛զիւնք, Մշ. ուլինք, հլուն, Ախց. Խրբ. Կր. հլուն, Հմշ. Սեբ. հիլուն, Ննխ. հիլուն, հիւ-լիւն, Ալշ. հլու, Խ. Մկ. ուլիկ, Սլմ. իւլիկ՝, Հճ. հmլլու, Սվեդ. հըննէօգ, յգ. հըննիր. բո-լորն էլ նշանակում են «ուլունք, բունջուղ». նոյն է նաև Ախց. հլուն «ոլոռի մեծութեամբ կտոր կամ կաթիլ (շաքար, քրտինք)»։ կրօնական միաբանութիւն» Եղիշ. ևանոն. Շար. որից ուխտել ՍԳր. ուխտաւոր ՍԳր. Ագաթ. Եզն. ուխտադրուժ Երեմ. գ. 7-1Ս. Հռ. ա. 31. ուխտադիր ՍԳր. Ոսկ. բ. կոր. և եբր. ուխտակալ Ա. մկ. ժա. 33 ևն.-մհյ. ըխտաւոր «լուսնոտութիւն, épilepsie» Բժշ. (տե՛ս Բազմ. 1917, էջ 102ա)։

NBHL (16)

Խորտակէ զուլն մեղաւորաց։ Խառեսցէ զգլուխն (տատրակի կամ աղաւնոյ) յուլանէն, եւ մի՛ հատցէ. (Սղ. -ճիը. 4։ Ղեւտ. ՟Ե. 8։)

Երկան զուլանէն (կամ զուղանէն) հրամայէ կապել, եւ ընկենուլ ի պտտոյտ մի գետնոյն. (Խոր. ՟Բ. 45։)

Կռուելովն ըմբռնեն զուլանէն. (Իսիւք.։)

Ձին զուլամբն երթեալ (գլորեալ ընդ ուլն ի վայր՝) սպանանէր (զվաչէ)։ Դուք աւադիկ զուլամբ իմն երթայք եւ զեխիք». յն. զեղանիք, կամ զեղխիք թուլութեամբ. (Բուզ. ՟Ե. 43։ Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։)

Միզն ի ձեռն այնոցիկ՝ որ ըստ նմանէ ուլունքն, զինքն եւ որ կայն ի նմա ուղեղն՝ ի դուրս ածելով, ի հիմունսն յանգի ողինն ... շուրջ պատեալ յուլունս (կամ յոլունս) շրջանակացն. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Յարմարումն բարձից (ոտից) քոց՝ նմանութիւն ուլանց յեռելոց. (Երգ. ՟Ե. 1. յն. օրմի՛սգօս որ եւ մանեակ, քայռամանեակ.)

Որպէս ուլն յեռեալ՝ ժողովէ յինքն զպէսպէս զանազանութիւն գեղոց մարգարտաց։ Քառեակ մանեկաւ նշուլափայլ մաքուր ուլանցն յեռմամբ՝ լանջք սուրբ քո շնորհօք առլցեալ. (Նար. երգ. եւ Նար. կուս.։)

Ուլունք շամիրամայ ի ծով. (Խոր. ՟Ա. 17։)

Ուլունքն ի վերայ լանջացն (դստեր հերովդիադայ) նմանեալ լերանց ծաղկանց. (Տաղ.։)

Ունէր արուեստ ապակագործութեան՝ առնել ուլունս ապակեղէնս. (Ագաթ.։)

Ուլունս (կամ ուլս) արկանեն վասն կրից, կամ վասն այլ ինչ հմայութեանց բարբանջանաց։ Ուլն ինչ արկանեն այնոցիկ՝ որոց արիւնն հատանի, եւ ասեն՝ թէ դադարեցուցանէ զարիւն. (Կանոն.։)

Ուլունք կամ ուզունք ապակեայք. (Արիստակ. գրչ.)

Թէ ինչ մանկական գործոց ուլովք չափ իբրեւ զմարդ, զորս ոչ յիշել ասես այժմ ի քրիստոսէ զանգիտութեանն. (Արշ.։)

Դեւ բնակաւոր կայ յայնոսիկ, որ ի ներկածոյ եւ ի տարագիր ուլունսն հարեալ իցեն. (Վեցօր. ՟Ը. յն. ոսկր։)

Կրակ ի բազում նիւթոց լինի. այլ է եւ ուլն սպիտակ, որ ի նմանէ լինի հուր. լինի ի կաւարծաթոյ հուր, յորժամ ընդդէմ արեգական ոք շողացուցեալ դիցէ». կա՛մ է հանք ինչ, եւ կամ ուլ սպիտակ շփեալ որպէս կատու։

μαργαρίτης, ὀρμίσκος unio, bacca. Հատ հարազատ մարգարտոյ, կամ ապակւոյ, որպէս օղ փոքրիկ՝ ընդ իրեարս յեռեալ ի պէտս զարդու պարանոցի, բազկաց, եւ ոտից, եւ այլն. հիլուն.


Ուլնագելութիւն, ութեան

s.

stiff-neck, pain in the neck.

· Calfa


Ուլնախաղաց

s.

dicer;
cockle-layer.

· Calfa


Ուլնափող

s.

vertebral region, back and neck.

· Calfa

NBHL (2)

Փող ուլան, կամ ուլն փողոյ. ողն. պարանոց.

Յեցաւ ի կուռսն եւ փշրեցաւ ողն նորա (կռոց) ... փշրեաց զուլնափողն կռոցն. (Վրք. դիոնես.։)


Ուխ

cf. Ուղխ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թակ, թօխմախ». ունի միայն Բառ երեմ. յաւել. Գէորգ դպրէ, էջ 556։ Արդեօք վրիպակաւ փոխանակ ո՞ւռն, որ սակայն քիչ յետոյ յիշում է։


Ուխտ, ից

s.

vow;
wish, desire, prayer;
compact, covenant, agreement;
alliance, pact, treaty;
order, congregation, community;
clergy, churchmen;
pilgrimage;
— աղի, everlasting covenant;
—ք եւ դաշինք, conditional promise, alliance;
մատեան —ի, Holy Writ, the Bible;
տապանակ —ի, the ark of the Covenant;
հին եւ նոր —, the Old and the New Testaments;
— հաւատացելոց, Christians;
— եկեղեցւոյ, մանկունք —ի, clergy;
— կանանց, nunnery;
—ի տեղիք, holy places, sanctuaries, relics;
պարզ, հրապարակական, անլուծանելի —, simple, solemn, indissoluble vow;
անխորհուրդ, անխոհեմ —, indiscreet, imprudent vow;
— դնել, to make a vow, vows;
— դնել ողջախոհութեան, to make a vow of chastity;
—ս կռել հրապարակաւ, to make a solemn treaty;
— դնել or յ— մտանել ընդ ումեք, to make a treaty, or an alliance with any one, to be in treaty for;
կնքել — հաշտութեան, — հաստատութեան առնել, to make peace;
կալ յ—ին, to remain faithful to one's vow;
կատարել զ—ն, to accomplish one's vow;
անցանել զ—իւ, ջրել զ—ն, ապախտ առնել զ— իւր, to break or violate one's vow;
տնօրինել զ—ն, to dispense with or exempt from a vow;
—իւք խնդրել, to desire ardently, to long for eagerly;
երթալ յ—ս, to go on a pilgrimage;
զ—ս իմ կատարեցից, I will accomplish my vow.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «հաստատ խօսք, հաստատ առաջադրութիւն, դաշն, իրար մէջ կապուած պայման» ՍԳր. Եփր. համաբ. 187. «վանք. 38-488

Հներից Համամ. քեր. 268 հանում է ուխ (1) նախդիրից։ ՆՀԲ «լծ. այլազս. ագթ, ահթ, ուհտէ, ուհտէթ, վատ, վա-նիէթ, լն. էւխի՛, որ և աղօթք, լտ. pactum»։ Peterm. 21, 27 լտ. nactum։ Diefenbach, Berl. Jahrb. 1843, 447 փոխառեալ է դնում լտ. pactum բառից։ Lag. Urgesch. 343 զնդ. aoxta. սանս. ukta։ Riggs, Քերակ. 1856, էջ 60 ա-ռաբ. ahd բառի հետ։ Պատկ. Изсльа. էջ 9 զնդ. uxta և սանս. ukta։-Spiegel. Huzw. Gram. 191 զնդ. uxti։ Müller SWAW 42, 255 և 44, 565 զնդ. uxti, սանս. ukti։ Justi, Zendsp. 60 զնդ. uxti ձևի տակ։ Հիւբշ. KZ 23, 403 փոխառ-եալ զնդ. uxti-ից։ Տէրվ. Նախալ. 105 համեմատելով զնդ. uxti և սանս. ukti ձևերի հետ՝ չի կարծում թէ բնիկ է։ Հիւնք. արաբ. ուհտէ, ահտ։ Մ. Ս. Դա-ւիթ-Բէկ, Յուշարձան 398 գոթ. aiths, հիռլ. oeth, հ. բրըտ. ut «ուխտ» ռառե-րի հետ՝ իբր բնիկ հայ։ (Այս ձևերը նոյն են ռեոմ. eid. հոլլ. eed, անգլ. oath ևն հոմանիշների հետ, որոնց նախնական նշանակութիւնն է ըստ Kluge I11 «գնացք, երթ» և ծագում են հնխ. i «եր-

թալ» արմատից՝ d աճականով։ Այ-պէսով հայերէնը բոլորովին հեռանում է սրանցից)։

ԳՒՌ (dialectal) Առլ. Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Մկ. Մրղ. Ննխ. Շմ. Սլմ. Վն. Տփ. ուխտ, Ջղ. գուխտ, Զթ. Խրբ. Հճ. Հմշ. Պլ. Սեբ. Տիգ. ուխդ, Ակն. յգ. ըխդիւնաք, Սչ. ուխդ՝, Ռ. ուխթ, Ասլ. իւխդ, իւխ*, Գոր. Ղրբ. օխտ։-Նոր բառեր են ուխտական, ուխտամասիկ, ուխտատեղ, ուխտունաք, ուխտանալ։-Թոռ. քախօս հայոց մէջ՝ Ատն. ուխտ «մի տեսակ հաց»։

NBHL (16)

Ընկալցի զուխտս եւ զխնդրուածս սրտից մերոց. (Ժմ.։)

(լծ. այլազգ՛՛. ագթ. ահթ. ուհտէ. ուհտէն, վատ, վասիէթ. յն. էւխի՛ . որ եւ աղօթք. լտ. բա՛քդում ). Խոստումն հաստատուն. խօսք հաւատարիմ իբր երգմամբ չափ. առաջադրութիւն. դաշն. եւ Տենչ եւ փափաք սրտի. աղերս եւ պաղատանք ի սրտէ. եւ Իրն ուխտեալ, նուէր.

Հաստատեմ զուխտ իմ ընդ ձեզ։ Այս է նշանակ ուխտին։ Յիշել զուխտն։ Եդ տէր ուխտ ընդ աբրամու, եւ ասէ, զաւակի քում տաց զերկիրդ զայդ։ Տապանակ ուխտին։ Ուխտեցից ուխտ նոր։ Այս է արիւն իմ նորոյ ուխտի։ Նոր ուխտ.եւ այլն։

Ուխտեաց յակոբ ուխտ։ Օծեր ինձ զարձանն, եւ եդիր ուխտս։ Յուխտ քո։ Ընծայից եւ ուխտից ձերոց։ Մեծ ինչ ուխտս ուխտեսցէ սրբել զսրբութիւն տեառն։ Զամենայն աւուրս ուխտին իւրոյ սուրբ կացցէ տեառն։ Զուխտս իմ կատարեցից։ Ուխտս դի՛ք, եւ կատարեցէ՛ք։ Կատարեա՛ բարձրելոյն զուխտս քո։ Տաց քեզ զուխտս իմ, զոր խոստացան քեզ շրթունք իմ։ Ուխտք (կամ աղօթք) ուղղոց ընդունելի են նմա։ Զի՛ ո՛րդեակ ուխտից (այսինքն աղօթից) իմոց։ Ուխտիւք խնդրէի.եւ այլն։

Ոչ եթէ ընդ մարդոյ է ուխտ հաւատոց մերոց։ Անձանձրոյթ խնդրել ուխտիւք, զի համբերել կարասցեն. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)

Քանզի պահեցէք դուք զուխտս եւ զդաշինս՝ զոր ընդ մեզ եդիք։ Վասն ուխտիցն հաշտութեան։ Ստութիւն ինչ մտցէ ի դաշինս անդր, եւ ուխտքն եղիցին տարապարտուց։ Ե՛կ ո՛ւխտ դիցուք առ միմեանս, եւ դաշինս կռեսցուք։ Ուխտ եդեալ էր հրէից, եթէ ոք եւ այլն։ Եդին երկոքին ուխտ ընդ միմեանս. եւ այլն։ cf. ԱՂ. cf. ԱՂ ՈՒԽՏի, cf. ՈՒԽՏ ԱՂԻ։

ՈՒԽՏ եկեղեցւոյ. Միաբանութիւն քրիստոսական ժողովոյ. մանաւանդ Ժողով ժառանգաւորաց, կամ վիճակաւորաց, գղերք. κλῆρος clerus եւ այլն.

Պարսպեալ պահեա՛ զուխտս հաւատացելոց։ Էին նոքա ի սուրբ ուխտին առաքինութեան։ Իմացուցանէր վասն ուխտին քրիստոնէութեան. (Շար.։ Եղիշ. ՟Դ։)

Վասն սուրբ տեղւոյս շինութեան, եւ բարեկարգութեան ուխտիս։ Ուխտս ասէ, որ ըստ քահանայականին վիճակեալ են։ Ուխտ ասելով եկեղեցւոյ, զի ամենեքին նուիրեալ են ի սպասաւորութիւն եւ ի կարգաւորութիւն եկեղեցւոյ. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)

Եպիսկոպոսն ասէ ցժողովուրդն, եւ ցուխտն։ Էառ ընդ իւր զուխտ եկեղեցւոյն։ Ուխտի մանկունք. (Սոկր. ՟Է. 20։ ՃՃ. եւ այլն։)

ՈՒԽՏ. որպէս Վանք, եւ սուրբ տեղիք.

Կրօնաւոր՝ որ առեալ է զկրօնս սրբութեան, եւ տեղափոխ լինի յուխտէ յուխտ, արգելեալ լիցի. (Կանոն.։)

Չէ՛ պարտ կրօնաւորին յուխտ կանանց մտանել. (Շ. ընդհանր.։)

Ի տես հիւանդաց կամ յուխտի տեղիս երթային. (Լաստ. ՟Բ։)

ՈՒԽՏ աստուծոյ առ մարդիկ. որ եւ ԿՏԱԿ. Կտակարան՝ հին եւ նոր. διαθήκη foedus, (-deris), testamentum.

ՈՒԽՏ մարդոյ առ աստուած. εὑχή votum, oratio, preces ὐπόσχεσις promissio.


Ուխտագնաց

s.

pilgrim.

· Calfa


Ուխտագնացութիւն, ութեան

s.

pilgrimage.

· Calfa


Ուխտադիր, դրաց

adj.

making a vow;
being under a vow, Nazarean;
allied, confederated;
— լինել, to make a vow;
to conclude a treaty.

· Calfa

NBHL (10)

Դաշնաւոր. ուխտակից.

Հայոց գունդն ուխտադիր էր ընդ թագաւորին վրաց. (Փարպ.։)

Այսպիսի շնորհաց արժանի եղեւ ուխտադիր եղբայրն իւր (ընդ որում ուխտ եդեալ էր հաւասար ճգնիլ). (Վրք. հց. ՟Ի՟Ա։)

ՈՒԽՏԱԴԻՐ. Որ ուխտէ ինչ աստուծոյ. եբր. նատար. նիսա. կամ Աղօթական. եւ Տենչօղ, փափաքօղ.

Մինչեւ ուխտադիր լեալ իցէ (քո), պատրաստեա՛ զանձն քո. (Սիր. ՟Ժ՟Ը. 21։)

Առ քեզ ելցեն, եւ ի քեզ ուխտադիր լիցին. (զի ի քեզ աստուած գոյ. Ես. ՟Խ՟Բ. 14։)

Եւ յերկիրս՝ յոր ուխտադիր լինիցին ոգւովք իւրեանց դառնալ այսրէն, մի դարձցին. (Երեմ. ՟Ի՟Բ. 27։)

ՈՒԽՏԱԴԻՐ. Նուիրական՝ ուխտաւոր աստուծոյ, նազովրեցի. եբր. նէզէր, կամ նէծէր.

Փոքրել զգլուխ ի կենքրեայ. քանզի ուխտադիր էր։ Են ի մեզ արք չորք ուխտադիրք յանձինս իւրեանց. (Գծ. ՟Ժ՟Ը. 18։ ՟Ի՟Ա. 23։)

Նազարացւոցն, որ ուխտադիրքն թարգմանին. (Ոսկ. եբր. ըստ հյ։)


Ուխտադրեմ, եցի

vn.

to form an alliance or confederacy, to league.

· Calfa

NBHL (2)

ներգործական բայ չէզոքական բայ Ուխտադիր լինել. ուխտ դնել. դաշնաւորիլ. ուխտել.

Դեսպան արձակեցին ի պարսս, եւ նամակօք ուխտադրեցին ընդ նոսա. (Փարպ.։)


Ուխտադրութիւն, ութեան

s.

making a vow;
concluding a treaty;
vow;
profession;
wish, desire.

· Calfa

NBHL (7)

Ի սուրբն երթայր յերուսաղէմ հատուցանել ուխտադրութիւնս. (Կաղանկտ.։)

Դաշնադրութիւն. եւ Խոստումն. ուխտ (ըստ ամենայն առման).

Պատգամաւորութիւնս առ միմեանս առնէին, եւուխտադրութիւնս։ Այս ուխտադրութիւն հաստատուն կայցէ ի մէջ երկուց ազգաց մինչեւ ի կատարած աշխարհի։ Վստահ եղեալ յուխտադրութիւն ոստիկանին՝ դարձան ի հայս։ Ըստ ուխտադրութեան յառաջաբանին՝ եւ զյաբեթին արկցուք ձեռն ի գործ գրել. (Փարպ.։ Թղթ. դաշ.։ Ղեւոնդ.։ Սամ. երէց.։)

Մինչեւ ի մահ համբերեսցես առ ի նա ուխտադրութեանդ. (Եփր. աւետար.։)

Ուխտադրութիւնք արտօսրագոչ հառաչանօք յամենայն ժողովրդենէն եղեն առաջի կենդանի նշխարացն։ Ի տաճարն ընթանայր տիրամօրն, ուր եւ ուխտադրութեանն էին դաշինք։ Անխափան ուխտադրութեամբ, եւ անմոռաց յիշատակօք. (Ճ. ՟Ը.։ Սկեւռ. ի լմբ.։ Արծր. ՟Ե. 3։)

Կատարեաց զուխտադրութիւնն աստուծոյ վասն հրէական ազգին. (Ագաթ.։)

Օր ուխտադրութեան». իմա՛, ուխտիւք խնդրելի կամ փափաքելի օր։


Ուխտադրուժ

cf. Ուխտազանց.

· Calfa

NBHL (5)

Ուխտադրուժն յուդա։ Ուխտադրուժ քոյր նորա յուդա։ Անմիտք, ուխտադրուժք. (Երեմ. ՟Գ. 7=10։ Հռ. ՟Ա. 31։)

Ուխտադրուժք, այսինքն ուխտի ստօղք. (Ոսկ. հռ.։)

Ո՛րքան, զորս առ նոյն ինքն եդաք աստուած, դաշանցս այսոցիկ ուխտադրուժք գտանել։ Ուխտադրուժք լինէին դաշանցն. (Ածաբ. մկրտ.։ Սկեւռ. ի լմբ.։)

Ողորմելի ուխտադրուժն վասակ. (Փարպ.։)

ἅσπονδος, ἁσύνθετος, παραβάτης foederis transgressor vel perfractor, foedifragus. Որ դրժէ ուխտին. ուխտանենգ. ուխտազանց.


Ուխտազանց, ից

s. adj.

violator or breaker of a vow, of a convention;
infringer, transgressor, offender;
false-hearted, unfaithful, perfidious.

· Calfa

NBHL (4)

Որ զանցանէ զուխտիւ. ուխտադրուժ. ուխտակորոյս. եւ իբրեւ Ուխտազանցական.

Ուխտազանց ի միաբանութենէս մերմէ որոշեսցի։ Ի ներքին ընտանեաց՝ դրժողաց ուխտազանցաց։ Զուխտազանցդ օրինացն աստուծոյ. (Փարպ.։ Արծր. ՟Գ. 12։ Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի.։)

Ի ձեռն ուխտազանց յանցաւորութեանն. (Եղիշ. դտ.։)

Ուխտազանց եղեն յաստուծոյ հարցն իւրեանց. (՟Ա. Մնաց. ՟Ե. 25.) յն. ἁθετέω praevaricor.


Ուխտազանցեմ

vn.

to break or violate one's vow.

· Calfa


Ուխտազանցութիւն, ութեան

s.

violation of a wow, of a convention, contravention, breach, infraction of treaties;
transgression.

· Calfa

NBHL (4)

Արդարացոյց զանձն իւր ապստամբութիւնն իսրայէլի առ ուխտազանցութեամբնն յուդայ. (Երեմ. ՟Գ. 11։)

Ես եւ արդարութիւն ուխտապահութեանն ի միասին կռուեմք, եւ դու եւ ուխտազանցութեանն ստութիւն ի միասին էք. (Փարպ.։)

Գովեցաւ անառակ որդին առ անդարձիս ուխտազանցութիւն։ Բազմօրինակ ուխտազանցութիւնս. (Նար. ՟Զ. ՟Ձ՟Գ։)

ἁσυνθεσία, τὸ ἁσύνθετον praevaricatio. Անցանելն զուխտիւ. պատուիրանազանցութիւն.


Definitions containing the research ու : 10000 results

Անօրինեմ, եցի

vn.

to be iniquitous, to be unjust;
to sin, to transgress.

· Calfa

NBHL (2)

Ի նմին տեղւոջ, ուր զոնիայն անօրինեցին (յն. յոնիայն ամպաշտեցաւ), հրամայեաց զկառափն հարկանել զանօրէն մահապարտին. (՟Բ. Մակ. ՟Դ. 38։)

Զի մի՛ գերեալ քանդեսցի աշխարհս, եւ սուրբ եկեղեցիք անօրինեսցին. այսինքն անօրինաբար աւերեսցին, եւ այլն. (Բուզ. ՟Գ. 11։)


Անօրինիմ, եցայ

vn.

cf. Անօրինեմ.

· Calfa

NBHL (4)

ἁνομέω, παρανομέω. transgredior legem, impie ago. Վարիլ հակառակ օրինաց եւ կանոնաց. անօրէնութիւն գործել. ամպարշտիլ. անիրաւիլ. խոտորիլ յուղղութենէ. յանցանել. զրկանս առնել.

Ասացի անօրինաց, թէ մի՛ անօրինիք։ Անօրինեցաւ ժողովուրդն։ Երկիր անօրինեցաւ բնակչօք իւրովք։ Անօրինիք յամենայն ժողովուրդս զայս։ Ոչ անօրինիմք յօրէնս մեր։ Վասն իւր ի քաղաք անդր անօրինելոյ։ Անօրինել ոք յաստուածեղէն օրէնսն դիւրին մի՛ համարեսցի. եւ այլն։ Չանօրինեցայ. այլ զկաթողիկէ եկեղեցւոյ օրէնքն պատուեցի. (Լմբ. առ լեւոն.։)

Զիա՞րդ անօրինեցաւ ուսուցիչն. (Նար. ՟Խ՟Ը։)

Եթէ աստուածածնին իսկ պատկեր զսոյն ոք գրեսցի, ոչ անօրինի. (Նար. ՟Հ՟Ե։)


Աշակերտաբար

adv.

like a scholar or disciple.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ աշակերտ. հլութեամբ. աշկերտի պէս.

Աշակերտաբար զլսելիսն ի ներքոյ եդեալ պատուիրանացն. (Սարգ. յկ. ՟Ե։)


Աշակերտակից, կցի, կցաց

s.

fellow-student, companion, school-fellow, comrade.

· Calfa

NBHL (1)

συμμαθητής. condiscipulus, collega. Ընկեր յաշակերտութեան. դասընկեր. հեմշակիրտ. շարիք.


Աշակերտանոց, աց

s.

school.

· Calfa

NBHL (2)

σχολή, παιδευτήρειον, παιδαγωγεῖον. schola որ եւ ԱՇԱԿԵՐՏԱՐԱՆ. Վարդապետարան. դպրոց. դպրատուն. մէքթէպ. մէտրէսէ.

Այսպիսի՛ եղիցուք առ վարդապետութիւնն տեառն, որպէս եւ մանուկն յաշակերտանոցն (յն. յուսմունս). (Բրս. հց.։)


Աշակերտեմ, եցի

va.

to hare in tuition, to teach, to instruct.

· Calfa

NBHL (10)

μαθητέω. doceo, instituo. Առնուլ կամ ձգել յաշակերտութիւն, յուսումն, եւ ի վարդապետութիւն իւր. ուսուցանել. կրթել. Կր. Աշակերտ լինել. հետեւօղ լինել. աշկերտ ընել, ըլլալ. շայիրտ ետինմէք. էօյրէթմէք.

Աշակերտեցէ՛ք զամենայն հեթանոսս։ Որ եւ աշակերտեցաւ իսկ յիսուսի։ Դպիր աշակերտեալ արքայութեան երկնից։ Զի ծանիցես զբանիցն՝ որոց աշակերտեցար՝ զճշմարտութիւնն։ Էր կին ոմն աշակերտեալ (յն. աշակերտուհի). եւ այլն։

Զի մի՛ զբազումս ի կորուստ աշակերտիցեմ։ Կարծեմ թէ եւ աշակերտէք զիս ի ձեր յամառութիւնդ. (Եղիշ. ՟Ը։)

Աշակերտեալք ի սրբոց առաքելոցն՝ ուսաք. (Շար.։)

Աշակերտեսցուք աստուածային գրոց. (Եղիշ. ՟Բ։)

Իբրու ընդ հմուտ վարժողաւ աշակերտին. (Պիտ.։) որ հայի եւ ի յաջորդ նշ։

իբր հսրկ. ըստ յն. ոճոյ. որ եւ ասի Վարդապետիլ. վարժիլ. ուսանել. սորվիլ. էօյրէնմէք.

Ապստամբեալք ի բանէն, որ աշակերտեցաք զճշմարտութիւնն. (Յճխ. ՟Ի։)

Հրեղէն լեզուօքն զառ ի քեզ հաւատսն աշակերտեցաք. (Ճշ. հին.։)

Զկրօնից ուղղութիւն ի բաց խզեալ, զոր ի հարցն մերոց ուղղափառաց աշակերտեալ էին կողմանքն այնոքիկ. (Յհ. կթ.։)


Աշակերտօրէն

adv.

cf. Աշակերտաբար.

· Calfa

NBHL (1)

Ի յառաջնոցն անտի ընդունել զիմաստութեան հեղումն աշակերտօրէն վարժիւք. (Շ. հրեշտ.։)


Աշխատաժիր

adj.

active, diligent.

· Calfa

NBHL (3)

ԱՇԽԱՏԱԺԻՐ ԱՇԽԱՏԱԽՈՆՋ Ուր կայցէ աշխատութիւն ժիրեւ խոնջելի. քրտնաջան. բազմաշխատ. բազմավաստակ. տարժանական.

Աշխատաժիր գործոց ներգործութեամբ. (Գանձ.։)

Շտեմարան զինքն պատրաստել աշխատախոնջ առաքինութեամբ եւ ճշմարտութեամբ բանի։ Երկար աղօթից էր պտուղ, եւ աշխատախոնջ քրտանց եւ առաքինութեան վարձ. (Տօնակ.։) (Հ. կիլիկ.։)


Աշխատախոնջ

cf. Աշխատաժիր.

· Calfa

NBHL (3)

ԱՇԽԱՏԱԺԻՐ ԱՇԽԱՏԱԽՈՆՋ Ուր կայցէ աշխատութիւն ժիրեւ խոնջելի. քրտնաջան. բազմաշխատ. բազմավաստակ. տարժանական.

Աշխատաժիր գործոց ներգործութեամբ. (Գանձ.։)

Շտեմարան զինքն պատրաստել աշխատախոնջ առաքինութեամբ եւ ճշմարտութեամբ բանի։ Երկար աղօթից էր պտուղ, եւ աշխատախոնջ քրտանց եւ առաքինութեան վարձ. (Տօնակ.։) Հ. կիլիկ.։


Աշխատասէր

cf. Աշխատաջան.

· Calfa

NBHL (7)

φιλόπονος. amans laborum, sedulus, studiosus. Սիրօղ աշխատանաց. փոյթ ի ջանս վաստակոց, մանաւանդ յուսումն. երկասէր. վաստակասէր.

Փութացելոց եւ աշխատասիրաց. (Աթ. ՟Ը։)

Միշտ աշխատասէր լե՛ր ի մաքրութիւնս. (Ածաբ. մկրտ.։)

Ի նորին աշխատասէր ոտիցն երկուս աղբիւրս անուշահոտ մեռոնի ելանէր. (Կլիմաք.։)

Մի՛ եւ մի՛ իւիք սխալեսցես յաշխատասէր գործաւորութենէ. (Ճ. ՟Ա.։)

Զաշխատասէր քրտանցն երկասիրութիւն. (Պիտ.։)

Աշխատասէր պաղատանօք զաստուած խնդրել. (Բրս. կրօն.։)


Աշխատասիրաբար

adv.

diligently, carefully.

· Calfa

NBHL (6)

Յորդորումն աշխատասիրաբար երկրագործին. (Պիտ.։)

Ոչ կարի ինչ ընդ երկնագոյնսն աշխատասիրաբար անցանել պատմութիւնս. (Արծր. ՟Ա. 8։)

Աշխատասիրաբար ամենայն սրբութեամբ մաքրեսցէ զինքն. (Լաստ. ընթերց.։)

Որք յընթերցումն աշխատասիրաբար դեգերին։ (Լմբ. պտրգ.։)

Զի եւ ոչ բնութիւնս մեք զբազում արուեստն միանգամայն ուղղել կարող է, եւ զմին աշխատասիրաբար կատարէ. (Բրս. հց. ՟Լ՟Դ։)

φιλόπονως. studiose, accurate, sedulo, diligenter. Իբր աշխատասէր. փութով պնդութեան. յօժարութեամբ. մտադիւր ջանիւ. անձանձիր.


Աշխատասիրեմ, եցի

va.

to labour diligently;
to compose, to write.

· Calfa

NBHL (3)

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԼ Սիրով աշխատիլ. ճգնիլ յօժարութեամբ.

Զինուոր ի ճգունս աշխատասիրեալ. (Ճ. ՟Ա.։)

Ընկալեալ զքո խնդիրդ աշխատասիրեցայց ածել ի կատարումն. (Խոր. ՟Ա. 1։)


Աշխատեմ, եցի

va.

to fatigue, to trouble, to incommode, to disquiet, to disturb.

· Calfa

NBHL (3)

Աշխատեսցեն զթագաւորութիւնս մեր. (՟Ա. Եզր. ՟Բ. 29։)

Աշխատեն զանձինս բազմաց սուտ մարվարէութեամբն իւրեանց։ Սատանայ զմովսէսեանսն եւ զպօղոսեանսն աշխատէր. (Մանդ. ՟Ի՟Զ։)

Աւելի աշխատելն ընդ ձեռամբ անկեալն՝ անիրաւութիւն մեծ է. (Մխ. դտ.։)


Աշխատիմ, եցայ, եաց

vn.

to work, to take trouble, to toil, to labour.

· Calfa

NBHL (8)

Եդ զուս իւր յաշխատել։ Աշխատեցար ի բազում ճանապարհորդութիւնս քո։ Յոր եւ աշխատիմ պատերազմեալ։ Որ ոչն աշխատի, եւ կերիցէ մի՛։ Հողագործին աշխատելոյ (այսինքն աշխատողի) պարտ է նախ ի պտղոյն վայելել։ Էին աշխատեալք եւ ցրուեալք իբրեւ զոչխարս. եւ այլն։

Աշխատեա՛ց ի մշակութիւին տանջանացդ. (Ագաթ.։)

Դու աշխատեա՛ց քեզ, եւ մի՛ զոք ձանձրացուսցես։ Աշխատեա՛ զի կեցցես։ Կեցցես կեցցես աշխատել դու. (Վրք. հց. ՟Զ։)

Զզօրութիւն բանիցն աշխատեցան յայտ յանդիման կացուցանել. (Կիւրղ. ծն.։)

Ի սնոտիս վաստակեալ առ իս աշխատիս։ Տարակուսեալ աշխատող. (Նար. ՟Կ՟Թ. եւ ՟Խ՟Ը։)

Ողորմէր եւ եղուկ համարէր զաշխատեալսն (այսինքն զախտացեալսն). (Ոսկ. մ. ՟Բ. 28։)

Աշխատութեամբ ստանալ, եւ ստացեալ լինել. վաստըկիլ, վաստըկուիլ.

Խորհուրդս մարմնաւոր ջանիւ ոչ յայտնի, փորձով եւ առաջնորդութեամբ գրոց աշխատի. (Լմբ. պտրգ.։)


Աշխարան, ի

s.

a place for tears or lamentation.

· Calfa

NBHL (1)

Զգէսս արձակեալ ի մէջ աշխարանին կոծէր. (Բուզ. ՟Գ. 15։)


Աշխարեմ, եցի

va.

to complain of, to lament, to mourn, to deplore.

· Calfa

NBHL (4)

Աշխարել զթագաւորն, կամ զվնասս, զթշուառութիւնս, զխորտակեալ տապան, զստինսն՝ որ դիեցուցին. (Ագաթ.։ Եզնիկ.։ Լմբ. ատ.։ Նար. ՟Ի՟Ե։ եւ ՟Ի՟Բ. ՟Ի՟Թ։)

Աշխարէ զանմտութիւն նոցա։ Տես զիա՞րդ աշխարէ զերուսաղէմ ... ոչ վասն իւրոց ինչ չարչարանաց, այլ վասն նոցա գործոցն աշխարէ. (Ոսկ. ես.։)

Սուրբքն աշխարէին զյանցաւորն՝ քան թէ անիծանէին. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)

Ապա աշխարէր զասացեալսն ... մեծապէս ապաշխարելով զղջմամբ զասացեալսն. (Բուզ. ՟Դ. 54։)


Աշխարելի, լւոյ, լեաց

adj.

deplorable, lamentable.

· Calfa

NBHL (1)

Ողբալի. աւաղելի. եղկելի. լալոյ արժանի. լալու.


Աշխարհաբնակ

adj.

that inhabits the world or a country;
cosmopolitan.

· Calfa

NBHL (3)

Ժողովեսցսն բազմութիւն մանկտւոյ զճիւաղաբարոյ զաշխարհաբնակն։ Անասնաբարոյ աշխարհաբնակքն. (Ագաթ.։)

Աշխարհաբնակք մարդկան, որ ժողովեալ էին. (Բուզ. ՟Դ. 15։)

Զբազումս յաշխարհականացն հրապուրեալ զկնի ինքեանց՝ ի հետիոտս տանէին ի մարտ հետեւակ զրուն՝ որ յաշխարհաբնակ մարդկնէն էին. (Ղեւոնդ.։)


Աշխարհագիր

s.

geographer;
cosmographer;
geography;
cosmography, poll-tax;
— առնել, to take a census, cf. Աշխարհագրեմ.

· Calfa

NBHL (4)

ἁπογραφή. descriptio, λαογραφία, vulgi descriptio կամ բայիւ ἁπογράφω, -ομαι, describo, -or. Գրութիւն եւ Գրուած համաշխարհական ի դիւան արքունի. քննութիւն. թիւ համարոյ մարդկան անցեալ ի գիր. գայտ. թեֆթիշ, թեհրիլ, քիւթիւք, տէֆթէր.

Իսկ ըստ յն. κοσμογράφος. qui mundum describit, եւ κοσμογραφία, descriptio mundi, յայտ առնէ զմատենագրութիւն դրից երկնի եւ երկրի. որպէս եւ γεωγράφος, γεωγραφία, geographus, geographia զմատենագրութիւն զմատենագրութիւն դրից երկրի եւեթ՝ ընդ ցամաք եւ ընդ ծով. զորոց տե՛ս ի բառն ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ։

Աշխարհագիր առնել ընդ ամենայն տիեզերս։ Այս առաջին աշխարհագիր եղեւ։ Յաւուրս աշխարհագրին։ Այս յաշխարհագրի անդ գտաւ։ Զամենայն ազգն հրէից յաշխարհագիր (ռամկին) խառնել ի կարգս հարկի ծառայութեան։ Զիւրաքանչիւր ինչս եւ զստացուածս յաշխարհագրին (կամ յաշխարհագրէն) զամենայն ժողովերին. (Ղկ. ՟Բ. 2։ Գծ. ՟Ե. 37։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Զ. 31։ ՟Գ. Մակ. ՟Բ. 14։ ՟Է. 15։)

ԱՇԽԱՐՀԱԳԻՐ. Գրօղ զաշխարհէ կամ զարարչութենէ աշխարհի (մատեան կամ մատենագիր).


Աշխարհագոյժ առնեմ

sv.

to proclame every where or with a loud voice, to divulge, to noise abroad.

· Calfa

NBHL (3)

Թէպէտ եւ մարմինն ի ծածուկ ուրեք իցէ, բարբառովք ամենեցուն աշխարհագոյժ առնեն։ Ոչ առնու յանձն թաքուցանել, այլ աշխարհագոյժ առնէ զերախտիս երախտաւորին. (Ոսկ. մ. ՟Ա. 19. 25։)

Աշխարհագոյժ առնէ նախախնամութիւն զանտեսանելի տարերցն հուր յամպարշտաց դատաստանի ըմբռնեցելոց. (Փիլ. նխ. ՟ա.։)

Ցուցցե՛ս, եթէ զմեղսն արդարեւ ատեցեր, նշանաւակելով զնոսա, եւ աշխարհագոյժ առնելով իբրեւ զարժանաւորս թշնամանաց. (Ածաբ. մկրտ.։)


Աշխարհագոչ

adj.

published or that publishes throughout the world.

· Calfa

NBHL (1)

Գոչէին միախումբ աշխարհագոչ փողովք. (Խոր. վրդվռ.։)


Աշխարհագործ

s.

Creator of the world.

· Calfa

NBHL (3)

Բաշխէր ամենեցուն զսուրբ մարմինն, զարարիչն եւ զաշխարհագործն ամենայն արարածոց. (Ագաթ.։)

Զաշխարհագործն ամենայն աշխարհի։ Աշխարհագործ մարմնով եւ արեամբն յիսուսի քրիստոսի. (Ճ. ՟Ա.։)

Ի վերայ աշխարհագործ արարածոց. (Վերնագր. սղ. ՟Ճ՟Դ.) (յն. յօրինակս ինչ, ի վերայ աշխարհիս բաղկացութեան)։


Աշխարհադիտեմ, եցի

vn.

to observe or spy a country.

· Calfa

NBHL (2)

Պատուիրեաց յեսու արանցն երթելոց աշխարհադիտել զերկիրն, եւ ասէ. անցէ՛ք գնացէ՛ք, եւ աշխարհադիտեցէ՛ք զերկիրն. (Յես. ՟Ժ՟Ը. 8։)

χωραβατέω. regionem obabulo. Դիտել շրջագայութեամբ զաշխարհ, զերկիր, զգաւառ. երկիր պտըտիլ՝ աչքէ անցընել.


Աշխարհազօր

adj.

composed of all sorts of warriors.

· Calfa

NBHL (2)

Ուր խմբեալ իցեն զօրք աշխարհին. աշխարհաբանակ. աշխարհագումար.

Ուր առնէր գրիգոր զմկրտութիւնսն աշխարհազօր բազմութեանն. (Բուզ. ՟Գ. 14։)


Աշխարհալիր

adj.

that fills the universe.

· Calfa

NBHL (1)

ԱՇԽԱՐՀԱԼԻՐ ԱՇԽԱՐՀԱԼԻՑ Որով լրանայ աշխարհ լրիւ իւրով. լցուցիչ երեսաց երկրի. աշխարք լեցնօղ.


Աշխարհալոյս

adj.

that gives light to all the world

· Calfa

NBHL (3)

Որ լոյս տայ աշխարհի, կամ մարդկան առհասարակ. տիեզերալոյս. ալէմ էֆրուզ.

Աստղ աշխարհալոյս. (Երզն. լուս.։)

Աշխարհալոյս պայծառ արուսեակ. (Լմբ. պտրգ.։)


Աշխարհախորհ

adj.

thought or done by universal consent.

· Calfa

NBHL (1)

Ամենեցուն միաբանութեամբ եպիսկոպոսացն եւ թագաւորին եւ աշխարհախորհ ձուլիւք հաւանութեամբ ի միասին արձակեցան եւ գնացին. (Բուզ. ՟Դ. 4։)


Աշխարհածանօթ

adj.

acknowledged by all the world;
notorious, manifest;
— հրատարակութիւն, notoriety.

· Calfa


Աշխարհակալ, աց

s.

conqueror;
monarch, emperor, prince.

· Calfa

NBHL (16)

τοπάρχης. loci praefectus, toparcha. Կուսակալ, կողմնապետ. իշխան մասնաւոր աշխարհի. փաշա.

Աշխարհակալն աստուած. (Արիստ. ՞՞։)

Ընդ աշխարհակալս խաւարիս այսորիկ՝ ընդ այսս չարութեան. (Եփես. ՟Զ. 12։)

Իւրոցն ետ քաջալերս իւրով յաղթութեամբն յաղթել աշխարհակալ յաղթողին. (Սկեւռ. յեսայ.։)

Աշխարհակալ է ծնունդդ։ Աշխարհակալ աղեքսանդրէ։ Ամենայն շինաւանի աշխարհակալ դշխոյ. (Պտմ. աղեքս.։)

Ամենակալ աստուած մարդացաւ, եւ եմուտ ի գիր աշխարհակալ թագաւորի. (Տօնակ.։)

Փառաւորեալք ի յերկրի ճոխութեամբ աշխարհակալք։ Չորից բարբարոսական աշխարհակալացն. (Պիտ.։)

τὸν κόσμον ἕπεχων. mundumobtinens. Որ կալեալ ունի զաշխարհ համօրէն՝ տիրաբար.

Որ իշխանաց աշխարհակալիս էին զինուորեալք. (Յհ. կթ.։)

Աշխարհակալ իշխանութիւն. (Լմբ. սղ.։)

Աշխարհակալ սպարապետութեամբ իւրով. (Մովս. կաղնկտ.։)

Միում յաշխարհակալաց ծառայից տեառն իմոյ. (Ես. ՟Լ՟Զ. 9։)

Գրեաց յովնաթան առ աշխարհակալս, իշխանս, առ կուսակալս նոցա. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 5.) յն. լոկ, սպարտացւոց (որ թարգմանի. ցիրուցան)։

Նախարարքն աշխարհակալքն կայցեն առ արքայի։ Մարզպան եւ աշխարհակալ աշխարհին ած. (Բուզ. ՟Գ. 8։ ՟Ե. 38։)

ԱՇԽԱՐՀԱԿԱԼ. որպէս Համատարած. որ պատեալ ունի զաշխարհ. աշխարհամած.

Համապարփակ մթութեան աշխարհակալն միգի. (Նար. ՟Հ՟Ե։)


Աշխարհական, ի, աց

adj. s.

worldly, temporal;
secular, lay;
universal, general;
lay or secular man;
— առնել, to secularize;
— վիճակ՝ կարգ, a secular life.

· Calfa

NBHL (13)

λαϊκός, laicus, saecularis. Աշխարհիկ ոք, ժողովրդական, ռամիկ. ամուսնացեալ. եւ Աշխարհասէր. տիւնեեվի, մէճազի.

Յիսուս զաշխարհական զմեղսն եկն է առ յանձն իւր, եւ մեռաւ. (Կոչ. ՟Գ։)

Յաշխարհականիս աւուր, յետ որոյ ոչ է ի ձեռն մահու փրկութիւն. (Մեկն. ղեւտ.։)

Խորհուրդ բարեաց ի մէջ արկանէին՝ կատարել անդ զաշխարհական կարգս եկեղեցւոյն. (Բուզ. ՟Դ. 4։)

Զաշխարհական սրբութիւնն. (Եբր. ՟Թ. 1։)

Դուք յաշխարհէ աստի էք, եւ ես չեմ յայսմ աշխարհէ. զաշխարհական մտածութիւնս եւ զմարմնականս ասէ։ Յաշխարհական իսկ օրինակ եկն. եւ զի՞նչ ասէ. կին յորժամ ծնանիցի, եւ այլն։ Կերակուրք, լուացմունք, եւ զինչ եւ իցեն գործք աշխարհականք. (Ոսկ. յհ. ՟Բ. 7. 33Պ եւ ՟Ա. 17։)

Աշխարհական ալէկոծութիւն, կամ գործք. (Պիտ.։)

Աշխարհական դպրութեան երկրաւոր իմաստութեանն. (Ագաթ.։)

Զեպիսկոպոսունս, զերիցունս, զսարկաւագս, զաբեղայս, զկուսանս, եւ զայլ ամենայն աշխարհականս. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Կուսին, եւ աշխարհականին. (Լմբ. սղ.։)

Հաւատն՝ յանդիմանութիւն անյայտ իրաց. յանդիմանութիւն այն է, որ աշխարհական բառով դէմընդդէմ ասեն. որպէս հայելի աչաց, նոյնօրինակ հաւատ մտաց. (Ոսկիփոր.։)

Զբազումս յաշխարհականացն հրապուրեալ զկնի ինքեանց՝ ի հետիոտս տանէին ի մարտ հետեւակ զրուն՝ որ յաշխարհաբնակ մարդկնէն էին. (Ղեւոնդ.։)

δημώδης. vulgaris. Ռամկական. աշխարհիկ. աշխարհաբառ. զուգագի.


Աշխարհականացեալ

adj.

secularized married.

· Calfa

NBHL (2)

Մտեալ ի կարգ աշխարհի. ամուսնացեալ (այր կամ կին). կարգըւած, տնուորած. տիւնեայա կիրմիշ, էվլէնմիշ, էվլի.

Լինիցիմ առն աշխարհականացեալ. (Հռութ. ՟Ա. 12. (յն. կողլոկ, լինել առն)։)


Աշխարհակեաց

adj.

secular, laical, temporal.

· Calfa

NBHL (1)

Սա լեալ էր ամուսնաւոր յաշխարհակեաց կեանս. (Բուզ. ՟Դ. 3։)


Աշխարհակեր

adj.

that consumes the universe.

· Calfa

NBHL (2)

Կերօղ աշխարհի. ապականիչ. գիշատիչ. արեանարբու. աշխարք չափօղ.

Ազգք աշխարհակերք. (Բուզ. ՟Գ. 3։)


Աշխարհակերպ

adj.

worldly, secular.

· Calfa

NBHL (2)

Որ ունի զկերպ կամ զձեւ աշխարհի, եւ աշխարհականի.

Զիւր զաշխարհակերպ ձորձսն մեկուսի թաքուցեալ ունէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Աշխարհակեցոյց

adj.

that saves, redeems the world.

· Calfa

NBHL (4)

Կեցուցիչ աշխարհի. փրկարար. կենարար. աշխարքս ապրեցնօղ, փրկօղ, խալըսօղ.

Աշխարհակեցոյց գալուստ քրիստոսի, կամ արիւն աստուածորդւոյն, կամ չարչարանք, կամ փայտ սուրբ. (Զքր. կթ.։)

Աշխարհակեցոյց բազկատարածութիւն խաչի, եւ այլն. (Շար.։)

Աշխարհակեցոյց անճառ խոնարհութեամբ ներգործեցեր. (Գանձ.։)


Աշխարհակիր

adj.

that sustains the world.

· Calfa

NBHL (1)

Աշխարհակիր կեանք, կամ մեծութիւն, զբօսանք, ցանկութիւն. (Սիսիան.։ Ճ. ՟Ա.։ Կորիւն.։ Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)


Աշխարհակործան

adj.

that destroys the world.

· Calfa

NBHL (4)

Աշխարհակործան յեղումն ապականութեան ի վերայ ածել. (Պիսիդ.։)

Այս աշխարհակործան բարկութիւնս յանկարծակի դիպաւ մեզ. (Լմբ. ամովս.։)

Աշխարհակործան յայտնութիւն, կամ աւանդութիւն, ժամանակ, ախտ. (Զքր. կթ.։ Յհ. կթ.։ Շ. ատեն. Սկեւռ. աղ.։)

Տէր աստուած յայտնեաց զաշխարհակործան քո ամբարիշտութիւնդ. (Կաղանկտ.։)


Աշխարհակորոյս

cf. Աշխարհակործան.

· Calfa

NBHL (3)

Կորուսիչ աշխարհի. աշխարհակործան.

Յաշխարհակորոյս առնէ անտի. (Բուզ. ՟Գ. 20։)

Ընդ խօսս աշխարհակորուսիդ այդորիկ։ Արանց վատախրատից եւ աշխարհակորուսաց։ Աշխարհակորոյս արանցն. (Փարպ.։)


Աշխարհահայր, հօր

s.

father of the world.

· Calfa

NBHL (2)

Յետ սաստիցն անցելոց՝ զայրն արդար (զնոյ) աշխարհահայր երկրակալ՝ յաւիտենագիր ուխտիւն կացուցեալ. (Ագաթ.։)

Էին ադամայ եւ այլ ուստերք բազումք, այլ ոչ արժանաժառանգ պայազատութիւն աշխարհահայր (կամ աշխարհհայր) լինելոյ. (Արծր. ՟Ա. 1։)


Աշխարհամած

adj.

that surrounds all the world.

· Calfa

NBHL (1)

Մածեալ զաշխարհաւ, պատեալ, տարածեալ շուրջանակի.


Աշխարհամար

s. adj.

list or register of the people, census of the population;
that keeps the register of the people;
առնել գիր զ—, to register the number of the people.

· Calfa

NBHL (1)

cf. ԱՇԽԱՐՀԱՀԱՄԱՐ, (որ է ուղիղ եւ ամբողջ գրութիւն։)


Աշխարհահամար

cf. Աշխարհամար.

· Calfa

NBHL (5)

(գրի կարճելով կամ վրիպակաւ եւ ԱՇԽԱՐՀԱՄԱՐ). οἱκονόμος, γραμματής τοῦ λαοῦ. oeconomus, scriba populi. Որ առնու գրով զհամար մարդկան աշխարհի. կոնոմոս, դպիր ժողովրդեան. գայտ էտիճի, քեաթիպ.

Գրեցաւ, որպէս ետ հրաման աշխարհահամար դպրացն։ Կացուցանէր աշխարհահամար դպիրսն։ Եկին մատուցին աշխարհահամար դպիրքն. (Եսթ. ՟Ը. 9։ ՟Ա. Մակ. ՟Ե. 42։ ՟Գ. Մակ. ՟Դ. 14։)

Մովսէս աշխարհահամար աշխարհապատում. (Ագաթ.։)

Աշխարհահամար գրովն զազգատոհմն ամենայն յանուանէ գրել։ Առնել գիր զաշխարհահամար հրէից. ՟(Գ. Մակ. ՟Դ. 10. 14։)

ԱՇԽԱՐԱՀԱՄԱՐ. եւ ԱՇԽԱՐԱՀԱՄԱՐԳԻՐ. ἁπογραφή. descriptio. որպէս Աշխարհագիր. առնուլն զհամար. եւ Մուտն ի համար արքունի դիւանի. գայտ քիւթիւք.


Աշխարհային

adj.

worldly, profane;
secular, lay, temporal.

· Calfa

NBHL (4)

Ոչ ինչ յաշխարհային մասանց դադար առնուլ. յն. յաշխարհի մասանց. (Փիլ. ՟ժ. բան.։)

Իմաստութեամբ աշխարհայնով. (Շ. հրեշտ.։)

Զաշխարհայնոցն դիցուք օրէնս. (Շ. ընդհանր.։)

Զհեռաւոր աշխարհայինն (այսինքն զօտարականն) ի փառս բարձրութեան կարգէին. (Նար. խչ.։)


Աշխարհաշէն

adj.

that causes a country to nourish;
blooming, in bloom.

· Calfa

NBHL (9)

Շինութիւն գործօղ աշխարհի. խնամակալ հայրենի երկրի. աշխարքը՝ երկիրը շէն պահօղ.

Աշխարհաշէնն խոսրով. (Բուզ. ՟Գ. 11։)

Եւ իբր Աշխարհաշինական. կենցաղօգուտ.

Աշխարհաշէն հոգաբարձութեամբ։

Ըստ աշխարհաշէն խնամակալութեան. (Արծր. ՟Ա. 11։)

Կայր նըկանակ մի գեղապանծ (լուսինն), աշխարհաշէն փռան (յարեգակնէ) եփած. ի յեփողէն իւրմէ խոռած, եւ ի նմանէ դարձեալ լըցած. (Շ. յառակս.։)

զաստուծոյ ասի՝ իբր Արարիչ աշխարհի. արարչագործ.

ԱՇԽԱՐՀԱՇԷՆ ոպէս ի բոլոր աշխարհէ շինեալ, կամ եղեալ ընդ պատրուակաւ աշխարհաշիութեան.

Յետ կործանման աշխարհաշէն աշտարակին, եւ խառնաբնդոր լեզուացն. (Կաղանկտ.։)


Աշխարհասէր

adj.

worldly, attached to the wordly vanities.

· Calfa

NBHL (6)

Յորս ուրախանան աշխարհասէրք. (Յճխ. ՟Ի։)

Անձուկ է ճանապարհն այն աշխարհասիրաց. (Խոսր.։)

Զքաղցրահամ կերակուրս՝ աշխարհասիրաց թողին. (Լաստ. ՟Զ։)

Աշխարհասէրք գոլով՝ հեղձուցին զհաւատոց բանն. (Կիւրղ. ղկ.։)

Որպէս աշխարհասէրք (կամ աշխատասէրք՝) սատարք ելով շինութեան. (Պիտ.։)

Ոչ ըստ տեղւոյ գոլով աշխարհասէր շարաբանութեան. (Երզն. քեր.։)


Աշխարհաստեղծ, ից

adj.

that created the world.

· Calfa

NBHL (2)

Բազում արարիչս եւ աշխարհաստեղծս ի ներքս մուծանեն. (Կոչ. ՟Ժ՟Ա։)

Տարածեաց եւ տէրն զաշխարհաստեղծ բազուկն իւր ի վերայ խաչին։ Սկզբնածինն այն խաւար զգալի ի հրամանէն աշխարհաստեղծ տեղի տուեալ հալածեցաւ. (Սկեւռ. յեսայ. եւ Սկեւռ. ի յար.։)


Աշխարհավար

adj.

political;
secular.

· Calfa

NBHL (4)

Զաշխարհավար կանոն անյեղ եւ հաստատուն պահեսցէ. (Պիտ.։)

Վաղ եւ առաւօտ զաշխարհավար զկեանս ասէ, որ կրիւք եւ գործովք յաւուր բովանդակի զվախճանաւորացն ել սահմանէ. (Համամ առակ.։)

Այլ է առաքելոցն պատուէր, եւ ա՛յլ մարդկան՝ որ աշխարհավար կենօք կենցաղավարեցին. (Իգն.։)

Կարգ սահմանի աշխարհավար ճանապարհին դի՛ւր է։ Հնազանդութիւն յաշխարհավար օրէնս՝ որոց եւ իշխեն. (Լմբ. սղ.։ Շ. ՟ա. պետ. լ։)


Աշխարհավարիմ, եցայ

vn.

to live according to the rules of good policy;
to live a secular life.

· Calfa

NBHL (1)

Որ ապա աշխարհավարեալ ամուսնացաւ. (Խոր. ՟Բ. 77։)


Աշխարհատած

adj.

that takes care of the people.

· Calfa

NBHL (1)

Աշխարհատած գեհկանութիւն. (Բուզ. ՟Դ. 2։)


Աշխարհատարած

adj.

spread throughout the universe.

· Calfa

NBHL (2)

Թաքուցանէ զաշխարհատարած ճառագայթս իւր. (Ագաթ.։ եւ Խոր. հռիփս.։)

Կոհակք ամեհի ծովուն աշխարհատարած. (Բենիկ.։)