Definitions containing the research ով : 10000 results

Ինքնակալութիւն, ութեան

s.

autocracy, monarchy, empire.

· Calfa

NBHL (1)

անձնիշխան գոլով մարդիկ՝ ի մէջ երկուց զօրութեանց արգելեալ կամք. եթէ խորհուրդացուցանեմք զինքնակալութիւն կամացս ի յաջակողմն, պատրաստական ձեռնտւ ըստ այնմ գործոց գտանեմք զաստուած. (Շ. ՟բ. յհ. ՟Ժ՟Ա։)


Ինքնակամ

adj. adv.

voluntary, spontaneous, willing;
wilful, self-willed;
capricious;
voluntarily, willingly, spontaneously;
— կրօնք, superstition;
— անձնիշխանութիւն, free will

· Calfa

NBHL (5)

Գովէին զինքնակամ մեղաց. (Ագաթ.։)

αὑθαίρετος voluntarius, ultronius, sui arbitrii, liber. Որ ինչ լինի կամօք ւրովք. կամաւոր. ազտական. ինքնայօժար. ուզելով եղածը.

Ի վերայ ամենեցուն առաքելով զինքնաշարժն եւ զինքնակամ զօրութիւն. որոց պակասելոց լուծեալ եւ մեռեալ լինի մասն, ինքնակամ շնչոյն անբաժ եղեալ։ Պաճարեաց ինքնակամ շնչովն, որ ի ձեռն ջլացն հասանէ, առ ի շարժմունսն զյարձակումն եւ զզօրութիւն դնելով ի մարմին. (Նիւս. կազմ.։)

Ինքնակամ զմահն յանձն առնելով. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

ԻՆՔՆԱԿԱՄ. մ. αὑθαιρέτως, αὑτοπροαιρέτως, αὑτομάτως sponte, sua sponte, ultro եւ այլն. Ինքեան կամ իւրովք կամօք. կամակար ընտրութեամբ. յօժարութեամբ. կամաւ. կամաւորապէս.


Ինքնակամութիւն, ութեան

s.

spontaneousness, voluntariness, free will.

· Calfa

NBHL (1)

Ինքնակամութեան եւ հաւանութեան գործ. (Խոսրովիկ.։)


Ինքնակապ

adj.

self-bound.

· Calfa

NBHL (1)

այն ինչ՝ որով ոք ինքն զինքն կապէ.


Ինքնակատար

adj.

perfect, complete, absolute.

· Calfa

NBHL (3)

Ինքնակատար իմաստութիւն (աստուծոյ)։ Ինքնակատար պետութիւն, եւ ամենայն քահանայապետութեան պատճառ։ Զպարգեւեալս նոցա միշտ աստուածագործականսն գիտութիւնիս յինքնակատարէ եւ իմաստագործութենէ աստուածապետութենէ։ Ոչ ինչ է ինքնակատար, այլ կարօտ բոլորովին կատարման, բայց միայն արդարեւ անկարօտն եւ նախակատարն. (Դիոն. երկն.։)

ԻՆՔՆԱԿԱՏԱՐ. կատարեալն իւրով մասամբ. որպէս էակ հոգեղէն, եւ բան ինչ ամբողջ.

Բան է հետեւակ բառի շարադրութիւն զտրամախոհութիւն ինքնակատար յայտնելով. (Թր. քեր.։)


Ինքնակերպ

adj.

in his own form, in proper form.

· Calfa

NBHL (1)

իւրովք բուն կերպարանօք.


Ինքնակործան

adj.

self-destroying;
self-destroyed, self-ruined.

· Calfa

NBHL (1)

Անձամբ անձին կործանիչ, կամ կործանեալ. այն ինչ որով ոք ինքն կործանեցաւ նախ.


Ինքնահալած

adj.

fugitive, that flies of his own accord;
— լինել, to take to flight.

· Calfa

NBHL (1)

Ինքնահալած ի հայրենեանն լինէր գաւառէ։ Ինքնահալած լինի սարսռելով իմն. (Պիտ.։)


Ինքնահաճոյ

cf. Ինքնահաճ.

· Calfa

NBHL (1)

Ինքնահաճոյ արդարեւ ի միտս եւ ի բանս եւ ի գործս զիս գորովեալ. (Յհ. կթ.)


Ինքնահրաման

adj.

self-acting, independent, spontaneous.

· Calfa

NBHL (2)

Առնելով զերախայրեացն զմուտս՝ ինքնահրաման յօժարութեամբ եւ պատրաստութեամբ. (Փիլ. քհ.։)

Որ ընդ սոսայս անցանէ զօրութիւն. ինքնահրաման իմն ունի զյարձակումն յառաջակամ շնչով. (Նիւս. կազմ.։)


Ինքնաձայն

adj.

vowel;
that has a sound by itself.

· Calfa

NBHL (1)

Նովաւ լսեմք զինքնաձայն հնչումն նորա. (Ոսկիփոր.։)


Ինքնաձեռն

adj.

voluntary;
powerful;
self-sufficient;
— լինել, to take too much liberty, too great a latitude;
— լինել յիմն, to dare to undertake something, to attempt, to dare, to presume;
— լինել յիւր որդիս, to kill one's children with one's own hands;
— խեղդամահ սատակիլ, to strangle, or choke one's self, to commit suicide

· Calfa

NBHL (5)

Նետաձգութեամբ ինքնաձեռն որսալով (եւ ոչ որոգայթիւք)։ Եւ եթէ ինքնաձեռն իսկ, սակայն ակամյ ոչ զայլ ոք սպանցէ. (Պղատ. օրին. ՟Ե. ՟Թ։)

Երիկեանք ոմանք եւ եռանդեաք ի թարմար արուեստից դիմեալք ինքնաձեռն ճեպով աստուածաբանութեանն աւանդիւք. (Առ որս. ՟Դ։)

ԻՆՔՆԱՁԵՌՆ լինել. Ձեռներեց լնել. համարձակիլ. Որո՞վ իրօք ինքնաձեռն լինելով՝ յայսպիսի չարգրծութիւնս յանդգնեալ բերէր. (Պիտ.)

Ինքնաձեռն յիւրն լինելով որդիս. (Պիտ.։)

αὑτόχειρ qui sua manu facit. Որ իւրով ձեռամբ առնէ, անկարօտ օգնականութեան այլոց, կամ գործեաց. եւ ԻՒրովի. ինքնին.


Ինքնամատն

cf. Անձնամատն.

· Calfa

NBHL (1)

Որ արձակէ զմարմին իւր մահուամբ իւրովի գնալով եւ ինքնամատն լինելով. (Երզն. մտթ.։)


Ինքնամատոյց

adj. s.

self-devoted;
that produces naturally, natural;
favorable;
accident, fate, destiny;
— դիմագրաւել, to expose one's self, to devote one's self;
— տալ զօրինակն, to give an exemple easily imitated.

· Calfa

NBHL (1)

Ինքնամատոյց համարելով գոլ ամենայնի առանց նախախնամութեան մմմսկզբանն ինքնամոյց եղեալքն. (Նիւս. բն.։)


Ինքնամեռ

adj.

that dies a natural death;
— լինել, to die a natural death.

· Calfa

NBHL (1)

Որ Ինքնին մեռանի օրհասաւ իւրով՝ առանց բնական մահուան.


Ինքնամուխ

adj.

forward, hold, presumptuous.

· Calfa

NBHL (1)

ինքնին մխեա, կամ մխելով. անձամբ միջամուխ.


Ինքնայորդոր

adj.

voluntary, spontaneous, prompt, ready, inclined;
— լինել, to crave, to have a longing for, to desire, to want, to long;
— յորդոր յօժարութեամբ, of one's own freewill, willingly, cheerfully, voluntarily.

· Calfa

NBHL (1)

Յամենայնի ժիրք եւ ինքնայորորք լինելով. (Պիտ.)


Ինքնայօժար

cf. Ինքնայորդոր.

· Calfa

NBHL (2)

Ինքնայօժար փութով փափաքէին. (Փարպ.։)

ԻՆՔՆԱՅՕԺԱՐ մ. Ինքնին իւրով յօժարութեամբ. կամաւորապէս.


Ինքնանուէր

adj.

that offers his services, that gives himself, voluntary, free, self-devoted.

· Calfa

NBHL (1)

ինքն զինքն նուիրօղ. անձամբ յանձանէ նուիրեալ կամ պատարագեալ սիրով ի սէր արարչին.


Ինքնաշարժ

adj.

self-moving, automatic;
presumptuous;
forward.

· Calfa

NBHL (2)

Վասն զի զգայականն յոլովագոյն է քան կենդանին, բաժանեմք զնա յինքնաշարժն եւ յանշարժն. (Անյաղթ պորփ.։)

Զոր ասէս ինքնաշարժ, փոխանակ անձնիշխան եւ ինքնակալ ասելոյ է իմանալի։ Ինքնաշարժ գոլով, այսինքն անձնիշխանք եղեալք. (Մաքս. ի դիոն.։)


Ինքնապատիրութիւն, ութեան

s.

self-deceit, self-deception.

· Calfa

NBHL (1)

Մարդն ինքնապատիրութեամբ ի մեղս հակամիտելով. (Խոսրովիկ.։)


Ինքնապատում

adj.

that relates himself;
related by himself.

· Calfa

NBHL (2)

Եւ ընդ բայի. Ինքնին պատմօղ, ճառօղ. կամ Անձամբ պատմելով, ճառելով.

Ոտնաձայն առնէ, զի յոտսն քաւութիւնաբերս հասեալ մարդոյն ինքնապատում (լինելով) յանցանացն՝ փրկութիւն գտանիցէ։ հրեշտակացն իսկ ինքնապատում արարեալ ցանկալւոյն, դանիէլի զիւրաքանչիւր սահմանացն. Որոց բնաւին ինքնապատում յայտարարեալ զմերձաւորութիւն հոգւոյն եսայի. ասէ. հոգի տեառնի վերայ իմ. (Ագաթ.։)


Ինքնասահման

adj.

unbounded, illimited, immense, infinite.

· Calfa

NBHL (2)

Որ ինքեամբ եւեթ սահմանի անսհանելի գոլով յայլոց.

Սահման, եւ ինքնասահման, վասն զի եւ զինքն ընդ այլս սահմանէ. եւ զոր օրինակ մարդ սահմանելով զմարդ, ասէ՝ թէ մարդն է կենդանի բանաւոր ... ոչ միայն զամենայն մարդ սահմանէ, այլ եւ զինքն. (Սահմ. ՟Գ։)


Ինքնասաց

adj.

said or pronounced by himself.

· Calfa

NBHL (1)

Յինքենէ ասացեալ բերանով իւրով բարբառեալ. ինքնախօս. ինքնապատում.


Ինքնասիրութիւն, ութեան

s.

self-love;
egotism, selfishness.

· Calfa

NBHL (1)

Վասն իւր հոգալ ինքնասիրութեան մեղադրանք. իսկ վասն պատուիրանացնհոգալ եւ գործել՝ քրիստոսասէր եւ եղբայրասէր կամց գովութւն. (Բրս. հց.։)


Ինքնաստորակայ

adj.

subsistent, existing by itself.

· Calfa

NBHL (1)

Ոմանք տեսակք ինքնաստորակայք բան ոչ ունելով, բայց զգայութիւն ունն։ Ինքնաստորակայքն բաղկացուցանեն զայլաստորակայսն. իսկ ըստ պորփիւրի այլաստորակայքն բաղկացուցանեն զինքնաստորակայսն. (Անյաղթ պորփ.։)


Ինքնատես, աց

cf. Ականատես.

· Calfa

NBHL (4)

Ո՞վ զնա յայսպիսի խոստովանութիւն զարթոյց, եթէ ոչ ինքնատես գիտութիւն։ Յարեաւ ինքնատես գիտութեամբն. (Մաշկ.։)

Քահանայիցն (հանդերձ) ծերովքն ինքնատես երեւի։ Շրջեցուցեալ զնոսա ընդ անապատն՝ ինքնատես ի լերինն լինելով. (Ագաթ.։)

ԻՆՔՆԱՏԵՍ ԼԻՆԵԼ. αὑτοπτέω ipse meis oculis cerno Ինքնին աչօք իւրովք տեսանել. ականատես լինել.

αὑτόπτης qui suis oculis vidit, oculatus testis Ինքնն տեսօր աչօք իւրովք. ականատես.


Գերակատար

adj.

supreme, highest, greatest;
s. gr. preterpluperfect.

· Calfa

NBHL (3)

Գերակատար փառք, կամ մտածութիւն, կամ իմաստունք. (Անան. ի յովնան.։ Մագ. ՟Ժ՟Ե։ Շ. ատ.։)

ԳԵՐԱԿԱՏԱՐ (հանդերձ խնդրով). իբր Վերագոյն քան. առաւել քան. յաղթօղ.

ԳԵՐԱԿԱՏԱՐ Ժամանակ բայից ըստ քերականաց՝ է Անցեալ կատարեալն արդէն իբրեւ ի վաղուց. զոր օրինակ, գործեալ էր իմ. որ ըստ յն. ὐπερσυντελικός praeteritum plusquam perfectum բայց մեկնիչք հյ. ոճով վերածին ի պարզ կատարեալ, գործեցի, կոփեցի, կամ ի նորահնար ձեւ անպէտ, է գործեցի, էկոփեցի։ (Թր. քեր.) եւ մեկնիչք նորա։


Գերահռչակեմ, եցի

va.

to celebrate, to praise publicly, to render famous.

· Calfa

NBHL (1)

Բարեհամբաւել յոյժ հռչակաւ մեծաւ. ներբողել. գովել, քարոզել.


Գերամաքուր

adj.

very clean, very pure, spotless;
very holy.

· Calfa

NBHL (1)

Օրհնեալն ի կանայս Մարիամ այց արար նոցա՝ կոչելով ի գերամաքուր շնորհս կուսութեան. (Ճ. ՟Ժ.։)


Գերանաւեմ, եցի

vn.

to navigate with the waves.

· Calfa

NBHL (1)

ԳԵՐԱՆԱՒԵԼ. Նաւել յաղթելով ալեաց, զանցեալ զկոհակօք.


Գերանդի, դեաց

s.

scythe, sickle.

· Calfa

NBHL (1)

δρέπανον falx Մանգաղ մեծ՝ երկայն մեղեխաւ, որ է իբրեւ զգերան ինչ, ի հնձել զխոտ. ... եբր. տէրպան. վարի եւ իբր Փոքր մանգաղ հնձելոյ զցորեան, կամ կթելոյ զխաղող. օրագ. եբր. մակէլ. տե՛ս (՟Ա. Թագ. ՟Ժ՟Գ. 20։ Յովէլ. ՟Գ. 10։ Յայտ. ՟Ժ՟Դ. 14=19։)


Գերաշխարհ

adj.

celestial, divine, supernatural, extraordinary;
excellent, rare, peculiar.

· Calfa

NBHL (1)

Ըստ գերաշխարհայնոցն (վերնոց) սիրոյ տարփման։ Պատարուն գոլով իմաստութեամբ աշխարհայնով եւ գերաշխարհայնով. (Շ. թղթ. եւ Շ. հրեշտ.։)


Գերարտօսր

s.

torrent of tears, bitter tears.

· Calfa

NBHL (1)

Ոմանք զգերարտօսր արձակելով յաչացն իբրեւ յաղբերականց հոսէին. (Եղիշ. ՟Գ։)


Գերարփի

adj.

very luminous, splendid, brilliant.

· Calfa

NBHL (1)

Վսեմական գովութեամբ, գերարփի շնորհիւ, վեհագոյն գոլով (եպիսկոպոսն). (Նար. խչ.։)


Գերբնապէս

adv.

cf. Գերբնաբար.

· Calfa

NBHL (1)

Կատուն եղեւ գերբն, եւ անկաւ ի յալիւր տուն. գան մկունքն, եւ ասեն. ո՛վ դու չար, քո հաւատովդ, (ոչ հաւատամք, թէ) դու գերբն ես. (Վրդն. առակ.։)


Գերդաստան, նաց

s.

goods, possessions;
fireside, family, house.

· Calfa

NBHL (1)

Գեօղս գնիցէ, եւ գերդաստանս ժողովիցէ։ Գերդաստանացն բազմութիւնքն. (Ոսկ. մ. ՟Ա. 23. եւ 20։ եւ Ոսկ. եփես. ՟Ի։)


Գերեզմանական, ի, աց

adj.

sepulchral, funeral;
— վայրք, cemetery, burial-ground;
—ք, the deads.

· Calfa

NBHL (1)

Զգերեզմանականացն ըմբոշխնելով կերպ. (Սհկ. գալստ.։)


Գերիմաստ

cf. Հանճարեղ.

· Calfa

NBHL (1)

ὐπέρσοφος supraquam sapiens Գերագոյն իմաստութեամբ. ամենայն հանճարով լի.


Գերծանեմ, ծի

va.

to shave;
to make bald.

· Calfa

NBHL (1)

ԳԵՐԾԱՆԵՄ ԳԵՐԾԵՄ ԳԵՐԾՈՒՄ. ξυράω, ξυρέω rado, tondeo, glabro Քերել ի բաց. քերծել. յապաւել զհերս. սափրել. փոքրել. կտրել. ածիլել, կամ կերպով մը մազը կտրել.


Գերծեմ, եցի

va.

cf. Գերծանեմ.

· Calfa

NBHL (1)

ԳԵՐԾԱՆԵՄ ԳԵՐԾԵՄ ԳԵՐԾՈՒՄ. ξυράω, ξυρέω rado, tondeo, glabro Քերել ի բաց. քերծել. յապաւել զհերս. սափրել. փոքրել. կտրել. ածիլել, կամ կերպով մը մազը կտրել.


Գերծում, ծի

va.

cf. Գերծանեմ.

· Calfa

NBHL (1)

ԳԵՐԾԱՆԵՄ ԳԵՐԾԵՄ ԳԵՐԾՈՒՄ. ξυράω, ξυρέω rado, tondeo, glabro Քերել ի բաց. քերծել. յապաւել զհերս. սափրել. փոքրել. կտրել. ածիլել, կամ կերպով մը մազը կտրել.


Գերունակ

adj.

sublime, eminent, excellent;
գերունակ լինիմ, cf. Գերազանցեմ.

· Calfa

NBHL (1)

Գերունակ գոգոյդ։ Գերունակ գորով։ Ի գերունակն գահոյս. (Նար.։)


Գերունակութիւն, ութեան

s.

sublimity, preeminence, excellence.

· Calfa

NBHL (3)

Ըստ սրովբէականն գերունակութեան. (Մագ. խչ.։)

Ամբարձեալ գովեալ գերունակութեամբ ի ստորեւ վերինն վարագուրի. (Նար. խչ.։)

Մարդիկ ի նուազութենէ ի գերունակութիւն ելանելով՝ կատարեալ ասին. (Երզն. մտթ.։)


Գզեմ, եցի

va.

to card, to comb (wool);
to tear;
ի հուր — եւ ի ջուր աղալ, to make ropes of sand.

· Calfa

NBHL (1)

Ղակոնացւոց երիտասարդացն գզեալ ուսքն քքովքն. (Անան. եկեղ։)


Գզեռեմ, եցի

va.

to attract, to grapple, to grasp, to catch.

· Calfa

NBHL (2)

Իբրու գզելով յինքն ձգել. ճանկել ու քշել.

Սերմն սկսանի (ընդ հողով) թուլանալ պատառիլ, խիղբս արկանել ... զերկրէն յոր եդաւ՝ գզեռեալ ձգել զնա առ իւր. (Վեցօր. ՟Ե։)


Գէշագէշ

adv.

in several pieces, by bits, piecemeal.

· Calfa

NBHL (1)

ԳԷՇ ԳԷՇ. ԳԷՇԱԳԷՇ. Յօշ յօշ. պատառ. գիշատմամբ. բզիկ բզիկ, բզըքտելով.


Գէտ, գիտաց, տից

s.

skilful, learned man;
magician, sorcerer, astrologer, prophetic.

· Calfa

NBHL (1)

Գիտաց եւ քաւդէից յառաջագոյն ասելով զայն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Գթած, ի

adj.

clement, compassionate, merciful, humane, benign, mild, charitable, flexible, tender.

· Calfa

NBHL (1)

Գթած խնամովն յանձանձէ. (Յճխ. ՟Ե։)


Գթամ, ացայ

vn.

to compassionate, to pity, to be moved to compassion, to pardon, to grow tender.

· Calfa

NBHL (2)

Գթալ ի նոսա. ի վերայ որդւոց. ի ժողովուրդ, կամ ի վերայ ժողովրդենա. եւ այլն։

οἱκτείρω miseror, commiseror, σπλαγχνίζομαι visceribus, affectu misericordiae tangor Շարժիլ ի գութ. աղեկիզիլ. խնայել, ողորմել. գորովիլ. մարդասիրել.