cf. Գերծանեմ.
ԳԵՐԾԱՆԵՄ ԳԵՐԾԵՄ ԳԵՐԾՈՒՄ. ξυράω, ξυρέω rado, tondeo, glabro Քերել ի բաց. քերծել. յապաւել զհերս. սափրել. փոքրել. կտրել. ածիլել, կամ կերպով մը մազը կտրել.
Գերծցէ (կամ գերծեսցէ) զամենայն զմազ իւր։ Զտեսիլ մօրուաց մի՛ գերծուցուն։ Յաւուրն եօթներորդի գերծցի։ Եգործ զմօրուս նոցա, կամ զնոսա։ Ապա թէ գերծուցում (կր), մեկնեսցի յինէն զօրութիւն իմ։ Եգործ զեօթանասին գիսակս գլխոյ նորա։ Գերծի՛ր, եւ կտրեա՛ ի վերայ փափուկ որդւոցն քոց.եւ այլն։
Եգիպտացիքն եւ զբոլորն գերծուն զմարմինն, ուր ծածկէ եւ ստուերացուցանէ մազն զմարմինն։ Որք ուսանին ի վարդապետացն, զանուսմնութիւն ի բաց գերծուն. (Փիլ. լին.։)
Մազ գլխոյ ոչ կարէ կալ առաջի սրբչի (այսինքն ածելւոյ), այլ վաղվաղակի գերծու (կր), եւ անկանի. (Ոսկ. ես.։)