supreme, highest, greatest;
preterpluperfect.
ὐπερτέλειος, ὐπερτέλεος, ὐπερτελής plusquam perfectus Ամենայնիւ կատարեալ. գերազանց. գերածայրեալ. ծայրագոյն. եւ Վերամբարձ.
Գերակատար է եւ կատարողապետ որդի, որպէս պետ ամենայն կատարելութեան։ ԶՅիսուս զմեր աստուած եւ փրկիչ, զմիշտն կատարեալ եւ գերակատար. (Մաքս.։)
Գերակատար երիցդ անձին, կատարողի արարածին. (Յիսուս որդի.։)
Գերակատար փառք, կամ մտածութիւն, կամ իմաստունք. (Անան. ի յովնան.։ Մագ. ՟Ժ՟Ե։ Շ. ատ.։)
Յարուցից զնա գերակատար փառօք. (Մխ. ապար.։)
Գերակատար կործանումն. իբր ծայրագոյն, յետինն. (Մագ. ՟Ժ՟Դ։)
Գերակատար հունձք. իսպառ հասունացեալք. (Երզն. քեր.։)
Գերակատար գագաթն, կամ գերանք. իբր բարձրակատար. (Մագ. ՟Ժ՟Ա։)
Գերակատար ըստ փարիսեցւոյն. այսինքն փքացեալ, բարձրամիտ. (Բրս. հց.։)
ԳԵՐԱԿԱՏԱՐ (հանդերձ խնդրով). իբր Վերագոյն քան. առաւել քան. յաղթօղ.
(Երկոտասանն) գերակատար արուեստիւ առ քան զայլսն ցուցանի թիւս. (Յհ. իմ. եկեղ.։)
Արութեան գերակատար բարձրանայ. (Պիտ.։)
Գերակատար գոյիցս։ Գերակատարդ իմաստից (կամ իմաստնոց)։ Սրբազանդ եւ գերակատար բոլոր ճեմարանի։ Երկնային դասու եւ զօրութեանց գերակատար գտեալք. (Մագ.։)
ԳԵՐԱԿԱՏԱՐ Ժամանակ բայից ըստ քերականաց՝ է Անցեալ կատարեալն արդէն իբրեւ ի վաղուց. զոր օրինակ, գործեալ էր իմ. որ ըստ յն. ὐπερσυντελικός praeteritum plusquam perfectum բայց մեկնիչք հյ. ոճով վերածին ի պարզ կատարեալ, գործեցի, կոփեցի, կամ ի նորահնար ձեւ անպէտ, է գործեցի, էկոփեցի։ (Թր. քեր.) եւ մեկնիչք նորա։