Your research : 24 Results for մական

Entries' title containing մական : 57 Results

Definitions containing the research մական : 212 Results

Եփ

s.

cooking, dressing;
յ— արկանել, to cook.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ համեմա-տում է յն. ἐῥω, ἐωησις ձևերի հետ. թէև ապուր բառի տակ կցում է պրս. էպա «ապուր» բառին։ Diefenbach, Beri. Jahrb. 1843, 449 յն. πεπτειν, ἐυε︎ և պրս. puxtan «եփել» բառերի հետ։ Böttich. Arica, 33 յն. ἐνειν սանս. sap՝ Muller, SWAW, 42, 252 յն, ἀπ-τάω ὄπ-τέω։ Pictet, 2, 257 դնում է նախա-հաւ *pepel ձևից՝ իբր սանս. naί «ե-փել»։ Lag. Arm. Stud. § 743 «չգիտեմ, ասում է, յն. πεσσειν, ὄπταν, սեմական [arabic word] afi «եփել» ձևերի առնչութիւնը»։ Canini, Et. étym. 107 պրս. āf «արև», մալայ. äpi «կրակ» բառերի հետ։ Տէրվիշ. Նա-խալ. 46, 91 սանս. զնդ. pač, լն. πέσ τω լատ. coquo, հսլ. peštu ձևերի հետ *pak արմատից. մեր բառը իբրև *pa պարզականի *փեփ>*հեփ>եփ կրկնականից։ Հիւնք. յն. ἐώω։ Հայ. և հնխ. ձևերի յարաբերութեան վրայ տե՛ս Osthoff, SA, 2, 51։ Սանտալճեան, ՀԱ, 1913, 401 խալդ. yabi «եփեսցեն» և յն. ἔώω, Պատահական նմանութիւն ունին ասոր. [arabic word] efā «եփել», ասուր. epù, եբր. [hebrew word] afā «եփել», եգիպ. 'apa «խորո-վու», արաբ. [arabic word] mīfa «վառարան» ևն։


Երեկ

s.

eve, even, evening, afternoon;
the evening star;
west;
ընդ —ս, առ —ս, about or towards evening, at the close of day;
յ—ս կոյս, towards evening;
to the west;
զօրն ց—, from morning till night;
դարձաւ օրն յերեկս, the daylight fades, the day wanes, the day is going down;
որպէս or իբրեւ յ—ն եւ յեռանդն, as heretofore;
ընդ —ս է, it grows late;
cf. Երէկ.

• Մառ, ЗВО, 5, 319 և 13, 0121 յոյն ձե-վը կցելով եբրայ. [hebrew word] 'ereb «երե-կոյ» բառին՝ իբրև սեմական մէկ կողմ է դնում և հայերէն բառի հին ձևը համա-րելով երեակ, արմատը դնում է րե (ե յաւելատառով և ակ մասնիկով), որ միացնում է պրս. [arabic word] dī «երէկ» բառին։ Karst, Յուշարձան, 402 սումեր. dirig.


Թեղօշ, ի

s.

oak, oak-tree;
holm-oak.

• Հինք. Դեղոս քրմական անտառի ա-նունից։ Ուղուրիկեան (տե՛ս Գաբ. բառ. էջ 516 և 1405) համարում է թեղիի մի տեսակը և հետևաբար թեղի բառից։


Թեմ, ի

s.

diocese, bishopric;
episcopal revenues.

• (սեռ. թեմի, գրծ. թիմով, յգ. գրծ. թեմօք) «եպիսկոպոսի առաջնորդա-կան վիճակը կամ գաւառը» Օրբել. Ուռհ. Զքր. ծործ. Վրդն. աշխ. «նահանգ, երկիր, թագա-ւորութիւն» Սամ. անեց. 105. որից թեմա-բերդ «բերդաքաղաք» Ուռհ. 80. նոր գրակա-նում ընդունուած է միայն թեմ, որից կազ-մուած են թեմակալ, թեմական, անթեմ, թե-մականցի, թեմականաւարտ։

• ՓՈԽ.-Վրաց. մինգր. ինգիլ. თემი թեմի, սվան. თემ թեմ «գաւառ, ժողովուրդ», վրաց. სათემო սաթեմո «գաւառական, թեմական». գնչ. tem «մարդիկ, բազմութիւն»։ Կովկա-սեան ձևերը հայերէնի միջոցով են՝ վերջա-տառի պատճառաւ, ուղղակի յունարէնից լի-նելու դէպքում սպասելի էր աւելի *թեմա-Գնչ. ձևը չի կարող ծագած լինել պրս. tan «մարմին, անձ» բառից, ինչպէս կարծում է Paspati, նշանակութեանց տարբերութեան պատճառաւ։-Հայերէնից է կազմուած նաև I. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ թէմ. ինչ. «Նա՛ լը սէր թէման պը հիւքմ քըրընէ» (Մի՛ իբրև տիրելով վիճակացն). Ա. պետ. ե. 3։ Ուտ. t'em «թեմ», t'emakan «թեմական»։


Գուբ, գբոց

s.

ditch, hollow;
well, cistern;
abyss;
subterraneous place;
cell of honeycomb.

• = Ասոր. ❇ gubb, [syriac word] gubbā «գուբ, փոս, ջրհոր, բանտ», արամ. [hebrew word] gōb, ն. ասոր. gubá «փոս, խրամ, խորութիւն», եբր. [hebrew word] gēὶ︎ «փոս, գուբ, ջրամբար», ա-րաբ. [arabic word] ǰubb «ջրհոր», ասուր. gubbu «ջրամբար»։ Այս բոլորը միասին հաստա-տում են, որ բառը ընդհանուր սեմական է, բայց նոյնը գտնում ենք նաև հնդևրոպա-կան լեզուների մէջ. ինչպէս՝ սանս. kupa «քարայր, խոռոչ, փոս», յն. ϰνπη «խոռոչ, նաւաև, գաւաթ», լտ. cupa, cuppa «կոնք, տաշտ, տակառ», լեհ. kubek «բաժակ», պրս. [arabic word] kūp «կուժ» ևն։ Ոմանք կարծում են որ այս հնդևրոպական բառերը փոխառեալ են սեմականից. բայց ըստ նորագոյն քննու-թեանց՝ նմանութիւնը պատահական է։ Հընդ-ևրոպական ձևերը կազմում են անջատ և անկախ մի խումբ, որ պատկանում է հնխ. qeup-, qeub-արմատին (տե՛ս Walde, 213 -4, Boisacq, 536)։ Պարսկերէնից են փո-խառեալ քրդ. [arabic word] kup «հողէ մեծ աման», արևել. թրք. [arabic word] kóp «հողէ աման», թրք. [arabic word] kup «թակոյկ. կարաս», որի միջոցով էլ սերբ. cup, cupa, բուլգար. kjup. նյն. ϰουμπὲς, ալբան. kupe ևն։ Բառիս վրալ ա-ւելի երկար համեմատութիւններ տե՛ս Mar-šel Cohen, BL, M 81, էջ 91-93։ -Հիւ-բըշ. 302։


Դահիճ, հճաց

s.

hangman, executioner;
attendant;
torturer.

• = Պհլ. *dahič կամ սրան նման մի ձև է ենթադրում, որ հաստատւում է նաև ասոր. [arabic word] daxša «դահիճ, lictor» բառով. -սրա բացարձակ ձևը պէտք է լինի dəxeš, որ բնիկ սեմական չէ և իրանեան փոխառութիւն պիտի լինի։-Հիւբշ. 133։


Դամարճակ

s.

assembly, meeting

• , ի-ա հլ. «ունկնդիրների բազ-մութիւն». մէկ անգամ ունի Վրք. ոսկ. 12 «Որպէս իմաստասէր խօսել և գործել և չը-խորհել, և խօսել այդպէս ի մէջ դամարճա-կաց ժողովրդեանն», ուր ձեռ. ունի «ի մէջ դէմականջաց». ըստ այսմ անստոյգ է բառս։


Դպիր, դպրաց

s.

lecturer;
scholar, one brought up at a seminary;
transcriber;
notary;
scribe, copyist;
արքունի or յիշատակաց —, chancellor;
հրովարտակաց —, secretary of State.

• = Պհլ. [arabic word] dipir «քարտուղար, գրա-գիր», dipirih «գրչութիւն», dipīrān me-hist «դպրապետ», մազդէական պհլ. dpyr Թուրֆանի մանք. պհլ. [hebrew word] dbīr (Salem Manich. Stud. ЗAH, 8, 65), պազենս diverī (իմա՛ divīrr) «գրչութիւն», պրս. [arabic word] dabīr կամ dibir «գրագիր», [arabic word] dabīristān կամ dibiristān և [arabic word] ︎ dabis-tān կամ dibistān «դպրոց, վարժարան»։ Այս բոլորի արմատն է հպրս. dipi-«գրու-թիւն, արձանագրութիւն», որ բնիկ իրա-նեան չէ, այլ թերևս սեմական փոխառու-թիւն։ Հնագոյն աղբիւրներն են ելամ. tup. pi «արձանագրութիւն» և սումեր. dub «գրութեան տախտակ, tablette», որից փո-խառեալ է աքքադ. tuppu, duppu, dappu «տախտակ, գրուած բան, տեղեկութիւն, նա-մակ» (Muss-Arnolt, Ass. engl. Handwb. 262-3) և սրանից էլ արամ. [hebrew word] dappā, հպրս. dipi, սանս. dipi, lipi «գրութիւն» (տե՛ս MSL, 23, 214 ծան., Nyberg, Hilfsb. 2. 55, Autran, Sumer. etind 153)։ Այս ար-մատո իրանեանների մէջ աճելով -bar մաս-նիկով՝ տուէլ է dipibar. հմմտ. պհլ. dpvu գրչութիւնը, որ գտնում ենք մի հին փորա-գրութեան մեջ։ Նոյն իրանեան ձևից փո-խառեալ են այնուհետև սանս. dlvira «դր-պիր», divirapati «դպրապետ», առաևա-dipi-, lipi-«գրոթիւն, գրուածք», արաբ. [arabic word] dalr «գիր գրել» (Կամուս, թրք. թրգմ Ա. 850), թալմ. [hebrew word] dabīr, քրդ. debir «հաշուակալ» (Bartholomae, 747, Horn, § 540)։-Հիւրշ. 145։


Դրախտ, ից, աց

s.

paradise;
garden, orchard;
— կորուսեալ, Paradise Lost.

• Հներից Վարդան, Մեկն. ծննդ. բ. 8 մեկնում է. «Դրախտ, որ է դիր աւտ մար-դոյն և կամ դիրք խիտ ծառոց և կամ դրեալն Ադամ անդ ախտացաւ զառա-ջինն»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Շրէօդէր, Thesaur. 47, համեմատելով պրս. dirext բառի հետ։ Ինճիճեան, Ե-ղան. Բիւզանդեան, 1820, էջ 210 դերև յախտից։ Նոյն, Հնախ. Գ. 17 մեկնում է «տեղի անախտութեան»։ ՆՀԲ դարաս-տան և պրս. տիրէխթան «ծառեր»։ Lag Urgesch. 636 դրաստ ձևի հետ՝ լիթ. daržas«պարտեզ» և պրս. diraxt «ծառ»՝ իբր drh «աճիլ» արմատից։ Մ. Մսե-րեանց, Ճռաքաղ, 1859, 426-430 մէջ է բերում մինչև այն ժամանակ առաջար-կուած ստուգաբանութիւնները, և ծաղ-րելով պրս. dirext ձևից հանել ուզողնե-րին՝ մեկնում է «եդեմականն, ասեն, դրախտ՝ վայր երջանիկ էր և տարախտ», Müller SWIAW. 38, 577 սանս. dru Նոյն, kuhns u. Schleich. Btrg. 3, 82 արս. diraxt։


Գաղութ, ղթի

cf. Գաղթ.

• = Ասոր. ❇ gāluϑa «աքսոր, գաղթ» (Brockelm. 55 ա), եբր. արամ. [hebrew word] gālūϑ «աքսոր տարուիլը, աքսորականներ, գաղթականներ». այս բոլորը բնիկ սեմական բառեր են, որոնց պարզ արմատն է [hebrew word] gālā «բանալ, ծածկոյթը հանել, գաղտնիքը պարզել, բնակիչներին դուրս վտարելով եր-կիրը դատարկել ևն», որոնց հետ նոյն է ա-րաբ. [arabic word] ǰilā նոյն նշ. նաև «փայլ», այն է «կեղտերը հանելով՝ մաքրել»։ Ըստ այսմ վե-ոի ձևերի մէջ ծ մասնիկ է. ասորերէնի մէջ gālūϑā -սաստկական ձևն է, որի բաղա-դրեալն է gāluϑ և բացարձակը՝ gālu։-Հիւբշ. 301։


Գան, ից

s.

bastinado, blows with a stick, whip, lash, whipping;
scourge, chastisement, punishment;
— հարկանել, to cudgel, to strike with a stick, to whip;
— ըմպել, to receive a bastinade, beating, blows, to be beaten with a stick or whip.

• = Հնխ. g2hen-արմատից, որի միւս ժա-ռանգներն են սանս. ghaná-«բիր, կոպալ», ghāta-«զարկ, հարուած», hati-, hatha-«ծեծ, հարուած», hatyá-«ոպանութեւն», hánti «ծեծում, զարնում, սպանում էջ, ghnánti «զարնում են», զնդ. jan, jainti «զարնում, սպանում է», պհլ. zatan, պրս. [arabic word] zadan, [arabic word] zanad «զարնել, սպաննել», օրդ. ženin «կրակ վառել, հրացան ար-ձակել», յն. ϑείνω «զարնեմ», φóνos «սպա-նութիւն», ἔ-πε-φν-ον «զարկաւ», հիռլ. gonim «վիրաւորել, սպանել», gegon «սպանեզ», guin «վերք», հիսլ. gandr «գաւազան, ցուպ», guδr, gunnr «կոիւ», անգլսք. guδ «կռիւ», հբգ. gund-fano «պատերազմական դրօշ», հսլ. žena «զարնելով քշել, վանել», žinja, žeti «հնձել», ռուս. гонить «վարել, քշել, հա-լածել», выгонъ «արածացնել, արօտ», չեխ. hon «որս», լիթ. ganyti «տաւար արածաց-նել», gānas «հովիւ», ginzia «կռիւ», լեթթ, gans «հովիւ», ալբան. gan «քշել, հալա-ծել», լտ. de-fendo «պաշտպանել, արգի-լել», of-fendo «ընդհարուիլ, զարնուիլ, նա-խատել, յանդիմանել», in-fensus «թշնամի» ևն (Walde, 224, Boisacq, 336, Berneker, 328, Horn, § 653, Trautman, 86), Կամիս. kuen «զարնել, սպանել», kuenzi «զարնում է». տե՛ս Pokorny, 1, 680, Ernout-Meillet, 330։ Հայերէն գան բառի կրկնակն է ջին «գաւազան»<հնխ. g2hên-, որի վրայ տե՛ս առանձին։-Հիւբշ. 431։


Գարի, գարւոյ

s. adj.

barley;
grain;
of barley.

• vār «ջուր» բառի հետ՝ իբր «գարեջուր շինելու յատուկ բոյս»։ Մառ, Ocнов. таблиць, էջ 4, կցում է վերի կովկաս-եան ձևերին և արաբ. [arabic word] ša'īr և եբր. [hebrew word] sə'ōra «գարի» բառերին, սեմական արմատը դնում է škr, իսկ յաբեթական արմատը՝ akr, որից առա-ջանում են վրացական ու հայկական ձևերը։ Նոյն հեղինակը ՀԱ, 1921, 81 աւելացնում է և բասկ. gari «ցորեն»։ Dštir, Btrg. Alarod. 55, 110 բասկ, gari, ափխազ. aker, վրաց. քերի «գա-րի», ալբան. kaδ-«աչքի գարիկ» ևն։ Pictet, բ. տպ. Ա. 341 երկար խօսում է յն. ϰρὶ, կելտ. ceri համեմատութեան վրայ, իսկ Բ. էջ 410 զարօղի միազ-նում է ևեւտ. ceria, գալլ. cerevisia, յն. οϊνοσ ϰρίϑινος, «գարեջուր» բառե-րին։


Դար, ուց

s.

age;
century;
ոսկի՝ ոսկեղինիկ —, the golden age;
միջին —, the middle ages;
ի մերում դարու, in our times;
դարուց ի դարս, from age to age, for ever and ever.

• = Ասոր. չ︎ dār, յօդով 1︎ dārā «դարք, ժամանակք», եբր. [hebrew word] dor «ցեղ. աղգ, սերունդ», արամ. [hebrew word] dar, եթովպ. sar «դարաշրջան», ասուր. dāru, duru «տևողու-թիւն, յաւիտենականութիւն»։ Այս բոլորը ծառում են սեմական dvr «շրջան» արմա-տից. հմմտ. եբր. [hebrew word] dōr «շրջան», ասոր. ❇շ dārā «շրջանակ», արար. [arabic word] davr «շրջան», [arabic word] dāira «շրջանակ», ասուր. duru «պատ, պարիսպ» ևն։-Հիւբշ. 302։

• Ուռեղ մեկնեց նախ Schroder, Thesaur. 45ւ-ՆՀԲ կապում է դար «բարձրաւան-դակ» բառի հետ, առաջինը իբր «գլուխ ժամանակի», երկրորդը իբր «գլուխ տեղւոյ»։ Windisch. 11 սեմականից է դնում։ Müller, SWAW, 41, 11 արամե-րէնից։ Karolides, Γλωσσ. συγϰρ. 99 կապադովկ. ταρὸς «ժամանակ» և սանս. tar «վրայից անցնել»։ Հիւնք. արաբ. [arabic word] dahr «դար, յաւիտեանք»։


Դար, ից

s.

height, hill, eminence, precipice;
դարիւ եւ դարիւ գալ, to come, to flow in many waves or surges.

• = Ասոր. չ︎ dār, յօդով 1︎ dārā «դարք, ժամանակք», եբր. [hebrew word] dor «ցեղ. աղգ, սերունդ», արամ. [hebrew word] dar, եթովպ. sar «դարաշրջան», ասուր. dāru, duru «տևողու-թիւն, յաւիտենականութիւն»։ Այս բոլորը ծառում են սեմական dvr «շրջան» արմա-տից. հմմտ. եբր. [hebrew word] dōr «շրջան», ասոր. ❇շ dārā «շրջանակ», արար. [arabic word] davr «շրջան», [arabic word] dāira «շրջանակ», ասուր. duru «պատ, պարիսպ» ևն։-Հիւբշ. 302։

• Ուռեղ մեկնեց նախ Schroder, Thesaur. 45ւ-ՆՀԲ կապում է դար «բարձրաւան-դակ» բառի հետ, առաջինը իբր «գլուխ ժամանակի», երկրորդը իբր «գլուխ տեղւոյ»։ Windisch. 11 սեմականից է դնում։ Müller, SWAW, 41, 11 արամե-րէնից։ Karolides, Γλωσσ. συγϰρ. 99 կապադովկ. ταρὸς «ժամանակ» և սանս. tar «վրայից անցնել»։ Հիւնք. արաբ. [arabic word] dahr «դար, յաւիտեանք»։


Դար

adj.

even number;
— եւ կոճատ խաղալ, to play at even or odd.

• = Ասոր. չ︎ dār, յօդով 1︎ dārā «դարք, ժամանակք», եբր. [hebrew word] dor «ցեղ. աղգ, սերունդ», արամ. [hebrew word] dar, եթովպ. sar «դարաշրջան», ասուր. dāru, duru «տևողու-թիւն, յաւիտենականութիւն»։ Այս բոլորը ծառում են սեմական dvr «շրջան» արմա-տից. հմմտ. եբր. [hebrew word] dōr «շրջան», ասոր. ❇շ dārā «շրջանակ», արար. [arabic word] davr «շրջան», [arabic word] dāira «շրջանակ», ասուր. duru «պատ, պարիսպ» ևն։-Հիւբշ. 302։

• Ուռեղ մեկնեց նախ Schroder, Thesaur. 45ւ-ՆՀԲ կապում է դար «բարձրաւան-դակ» բառի հետ, առաջինը իբր «գլուխ ժամանակի», երկրորդը իբր «գլուխ տեղւոյ»։ Windisch. 11 սեմականից է դնում։ Müller, SWAW, 41, 11 արամե-րէնից։ Karolides, Γλωσσ. συγϰρ. 99 կապադովկ. ταρὸς «ժամանակ» և սանս. tar «վրայից անցնել»։ Հիւնք. արաբ. [arabic word] dahr «դար, յաւիտեանք»։


Դարգիճ, գճի

s.

bed, litter.

• = Ասոր. [syriac word] ︎ dargušta «պատ-գարակ, օրօրոց», արամ. [hebrew word] dargas «անկողին». այս բառերը բնիկ սեմական չեն. ուստի կարող են հայերէնի հետ փոխա-ռեալ լինել իրանեանից։-Հիւբշ. 137։


Դժոխ

adj.

hard, harsh, austere, vexatious, difficult.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. daožahva. dužañhav «դժոխք», պհլ. dō-šax*, արձանագրութեանց մէջ dōšaxvī (կարդա՛ dsžax՝, dožax), պազենդ. dožax, պրս. [arabic word] dōzax, աֆղան. dōγax, քրդ։ օკ» dúžē, արևել. քրդ. duzax, բելուճ. dōzak, dozē «դժոխք» (Horn, § 581)։ Բուն նշանակում է «վատ կայան» և ծագում է զնդ. duž «դժ-, վատ»+añhav «լինել, էու-թիւն, գոյութիւն, կեանք» բառերից (Bar-tholomae, 675, 756)։ Հայերէն ձևը ծագում է իրանեան *dužax'a ձևից, ուր a դարձել է o՝ յաջորդ * ձայնի ազդեցութեամբ, որով բառը եղել է *dužox*a>*dužox>դժոխ։ Սրա հետ հմմտ. թուրֆանեան պհլ. dwšwx, որ պետք է կարդալ *dušox կամ *dōšox. առաջին ձևի հետ նոյնանում է հայերէնը, իսկ երկրորդի հետ վրաց. ჯოჯოხეთი ջոջոխեթի «դժոխք», որ նոյնպէս իրանեան փոխառու-թիւն է (հմմտ. հյ. ճուճաղ, ճուճաղխք գըր-չութիւնները)։ Վրաց. ջոջոխեթի գայիս է հնագոյն *դոջոխեթի ձևից, որի արմատն է *դոջոխի (-եթի տեղական մասնիկ է)։ Նա-խաւոր ատամնականի քմականի վերածուե-լու համար հմմտ. վրաց. չեչխլի «կրաև»< *թեչ խլի, ինչպէս ցոյց են տալիս մինգ. dačxiri և լազ. թաշխիրի «կրակ»։ (Նոյն երևոյթը գտնում եմ նաև Ղզլարի հայոց մօտ՝ Ջարջումանեան ազգանուան մէջ, փո-խանակ Թարջումանեան, որ է «թարգմա-նեան»)։ Վրացի ձևից յառաջացած են թուշ. ջօջխեթա, չեչէն. ջուեմիխաթ «դժոխք»։-Հիւբշ. 142-3։


Գիլ

s. adj.

s. adj. stone easily thrown by the hand;
ի — գալ, to wheel.

• ՆՀԲ զլել «գլորել» լժ. յն. ϰνλίω «գլո-րել», ϰλίνω «ծռել, թեքել», եբր. կա-լալ.-գլել «յաղթահարել» դնում է գուլ «բութ» բառից, իսկ գլան լծ. յն. ϰύ-λινδρος «գլան»։-Gosche, 24 փռիւգ, γλούρεα «ոսկէ, ոսկեայ» և γλουρèς «ռա-կի» բառերի հետ համեմատում է հյ. գլորել, սանս. harit, յն. γλωρός «կա-նաչ»։ Lag. Gesam. abhand. 29 զիլ = պրս. gil «կաւ»։-Նոյն, Urgesch. 493 գլել =հսլ. waliti, յն. εἰλմειν, լտ. vol vere։-lusti, Zendsp. 267 գլել=զնդ. var «գլորել, դարձնել»? Lag. Arm. Stud. § 496 գլել «յաղթել» ըստ ՆՀԲ գուլ «բութ» բառից։ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 42 իրար է կցում ոլոր, մո-լոր, զլոր, խոլոր, բոլոր։ Uanini, Et. étym. 133 գլ-որել=հսլ. kelo «անիւ»։ Տէրվ. Նախալ. 106 հյ. հոլովել, գալա-րել, ոլորել, բոլորել, յն. εἰλύω, լտ. vol-vo, գռթ. valvjan ձևերի հետ՝ հնխ, yar, varuvarv «թաւալիլ» արմատից։ Յ. Ար-շէզ, Բազմ. 1897, 52 գիլ, զլոր, գլել, գալար՝ հնխ. gal, gul «կլոր լինել» արմատից, որ նոյն է սեմական gul արմատի հետ. հմմտ. եբր. gāl, gīl «շրջան առնուլ», gālīl «շրջանակ», յն. ἀυλίνδω «զլորել», ϰολλός «կոր» ևն։ Հիւնք. յն. ϰυλίω «գլորել»։ Meilet MSL, 9, 144 գլել դնում է<*զուլել <հնխ. yó-leve, իբր սանս. varáyati, հսլ. valiti։ Հիւբշ. 127 մերժում է Lagarde-ի գիլ = պրս. gil «կաւ» մեկնութիւնը և էջ 435 ընդունելով Meillet-ի մեկնութիւնը, իրար է միացնում գլել, գելուլ, գիլ, գեղձ, որոնց վրայ աւելացնում եմ նաև զալար, գաղձ, (գայթա)-գղիլ։ Սագը-զեան, ՀԱ, 1909, 335 մեր գլել բառը մեկնելով իբր «ձեռք երկարացնել», կցում է սումեր. gilim «երկար» բառին։ Dictet բ. տպ. Ա. 152 սանս. çila «քար» = լտ. silex ձևերի հետ։


Գոշ

cf. Գորշ;
cf. Քարձ.

• «քարձ, քօսա». մէկ ան-ռամ գործածում է Կիր. տպ. 1865, էջ 114, Մխիթար Գոշի մականունը մեկնելու հա-մար՝ «Այսպէս կոչէին զնա մականուամբ, զի հեգգագոյն եկին ալիք նորա»։ Ուրիշ վը, կայութիւն չկայ։


Երախան, ից

s.

assembly, company, circle, banquet, table-companions;
բազմել —ս —ս, to sit down by companies or groups;
—ք, mouth, lip.

• , ի-ա հլ. «խումբ, դաս (կերակուր ուտողների, բազմական)» Մրկ. զ. 39, Եփր. աւետ. 303. Անկ. գիրք առաք. 403, «խնջոյք, կերուխում» Եղիշ. ը. էջ 156. Յհ. կթ. Սահմ. «որ և է խումբ (հրեշտակների, զինւորների, փղերի ևն)» Փիլ. լիւս. Նար. Մագ. թղ. 185 որից՝ երախանիլ «մէկտեղ կերակուր ուտելու նստիլ» Պղատ. օրին.։-Նոյն բառը ունի դար-ձեալ «ճամբու հանգրուան, իջևան, քարվան-սարայ» նշանակութիւնը, որ գտնում եմ մէկ անգամ գործածուած Ոսկ. մ. ա. 1, էջ 15 «Այլ ռմն ծեր անցեալ ընդ բազում աշխարհս, և զերախանացն և զվտաւանացն համարս և զքաղաքաց կայանս և զկերպարանս և զնա-ւահանգստաց և զվաճառաց, բազում հաւաս-տեաւ և ճշգրիտ պատմէ».-յոյն բնագիրն ունի ❇Aλλ' ό μέν γεγηραϰώς ϰαὶ πολλήν ἐπελ-λών γὴν, ϰαὶ σταδίων αριϑμδν, ϰαὶ πίλεων βέσεις..., ուր σταδιον (600 հունական քայլի տարածութիւն) առնելով իբրև վտաւան. ա-ռանց համազօրի է մնում երախան, և կարող է միայն «իջևան» իմաստով առնւիլ (տե՛ս ւմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 259)։


Երամ, ից

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

• (ի, ի-ա, ո հլ. բոլորն էլ յետին, ասկեդարեան հոլովումը պիտի լինէր ի-ա?) «բազմութիւն, խումբ (մարդոց, կենդանինե-րի, ձկների ևն)» Ագաթ. Եւս. պտմ., որից՝ ե-րամ երամ «խմբերով, խումբ խումբ» Գ. մակ. զ. 12. Վեցօր. 139, երամական «իշխանի հե-տևորդները, շքախումբ» Գոր. և շմ. էջ 52. ևփո. վկ. արև. 187, երամակ «անասունների խումբ». ՍԳր. (գրուած է արամակ Տիմսթ. կուղ, էջ 286 և Կնիք հաւ. 172, երմակ Մխ. ռտ.), երամովին «խմբով» Ես. և. 8=երա-մաւին Կոչ. 425, երամանալ «հաւաքուի,, խմբուիլ» Ագաթ., երամախմբեալ (չունի ՆՀԲ) Պարականոն շար. էջ 113, խոզերամակ Շ. հրեշտ., ուղտերամակ ՍԳր., երամակից Վեցօր. 163, ազատերամ Պիտ., բազմերամ Լմբ. սղ., մանրերամ Վեց. 141, շներամն Մագ. թղ. 165, խուռներամ Նար. տաղ. ծն. Տաղ., համերամ Ճառընտ. -ոտանաւորների համար յատկապէս սղուած մի ձև է րամ, ի հլ. «երամ, խումբ» Գնձ. Շար. ժմ. 46, որից էլ՝ րամայն «երամովին» Տաղ. յհ. եղբ. հեթ., րամապետ, րապետ «երամապետ» Գնձ. Շնորհ. տաղ., րամել «հաւաքել» Շնորհ. յիշ. Տաղ. Շար., րամօրէն Շնորհ. տաղ., րամեալ «ժողովուած» Շար։-Նոյն բարն է նաև ռււմ (ոամիկ), որի վրայ տե՛ս առանձին։-Բոլո-րովին նոր առում ունի երամակ «ոջիլ», որ մէկ անգամ գտնում են գործածուած Նար. 127 «Անիծք անկերպաւորք և երամակք ո-մանք քրտնածինք զազրաթորմիք կսկծեցու-զիչք և մարմաջողականք». որի անցման աս-տիճանն էլ ներկայացնում է Սեկունդու (հրտր. Տաշեան, Մատեն. մանը ուսումն. Ա. էջ 233) «Քանզի ի նոսա զեռունք խառան և ի քեզ ճճիք և երամակք ոջլաց»։ (Բառիս աւս առման մասին տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 147 և Բ. էջ 288)։


Բուրգն, բրգանց

s.

pyramid;
tower.

• Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. burj բառից։ ՆՀԲ դնում է յն. լտ. և թրք. ձևերը։ Peterm. 25 յն. πύργος։ Bottich. Rudimenta 15 թրակ. βρία «քաղաք» բառի հետ։ Մորթման ZDMG 31, 413 և 489 ևաւռ. burgaduni դնում է բուրո +տուն բառերից։ Այսպէս նաև բևե-ռաձև արձանագր. Մորթմանայ, թրգմ. Ապտուլլահեան, Պօլիս 1872, էջ 4 պուրկատուն «բերդ», կազմուած պուրկ «բուրգ, յն. πῦργος, գերմ. Burg» և տուն բառերից։ Bugge, Lyk. Stud. 1. 34 հյ. բառը իբր բնիկ կապում է գոթ. baurgs «քաղաք», հիռլ. bri «լեռ», զնո-barəz=բարձր բառերի հետ. նոյնը գըտ-նում է նաև Γέργαμος, Γέργαμϰ ևն յա-տուկ անունների մէջ, որոնք դնում է լիւդ. prñn-«տուն, շինել» բառից։ -Սանտալճեան, L'idiome էջ 10, խալդ. burganani «տաճար» բառի հետ։ Schef-telovitz BВ 29, 68 ենթադրում է, որ բառը գերմանականից սեմականին և այստեղից էլ հայերէնին է անցած։


Գադիշ, դշի

s.

heap of sheaves or bundles of cut corn.

• = Ասոր. ❇ gədīša «խուրձերի դէզ, acervus manipulorum, stook» (Brock. 50 բ), որի հետ նոյն են եբր. [hebrew word] gaδiš «դէզ, բարդ, խուրձ», արաբ. [arabic word] kudsկամ [arabic word] kaddas «նոր հնձուած որաների դէզ»։ Բառը բնիկ սեմական է և ծագում է արամ. թալմ. [hebrew word] gdš «դիզել» արմատից. հմմտ. նաև արաբ. [arabic word] kudas «ձիւնի կոյտ». [arabic word] tadasa «դիզուած, շեղջակուտուած» (Կամուս, թրք. թրգմ. Բ, 282)։ Նոր փոխառութիւն է քրդ. [arabic word] gidis «դէզ, բարդ, խուրձ»։-Հիւբշ. 301։


Գզաթ, ու

s.

fleece, wool.

• = Ասոր. [arabic word] gezzeϑā «գեղմ, բուրդ», որի հետ նոյն են եբր. [hebrew word] ) gizzā, [hebrew word] giz-zaϑ «խուզուած բուրդ». արմատն է ասոր. ❇ gaz «բուրդը խուզել» (Brockelm. Lex. syr. 52բ), եբր. [hebrew word] ) gzz «բորդ կտրել, իբր սուգի նշան մազերը խուզել, ծամերը կըտ-րել», ասուր. gizzԱ «բուրդ խուզելը», gā-zazu «կտրել, խուզել», bitgzzzu «գզրարի խանութ» (Muss-Arnolt, Ass.-engl. Hand-wb. 214), արաբ. ❇ jazž «բուրդ կտրել, խոտ հնձել» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 164) Այս բոլորը ցոյց են տալիս, որ բառը բնիկ սեմական է։-Հիւբշ. 302։


Ադար, այ

s.

adar, the sixth month of the Hebrews.

• = եբր. [hebrew word] adār, որ յն. άδάρ տառա-դարձութիւնից անցել է մեզ (հմմտ. Ա մակ. է. 43). եբրայական բառի միւս սեմական ցեղակիցներն են ասոր. [arabic word] adar, արաբ. [arabic word] ābār, ասուր. addarn -Աճ.


Ակումբ, ակմբի, ից

s.

circle, assembly, company;
banquet, feast;
mattress, canopy-bed, sofa;
— առնուլ՝ բոլորել, to assemble, to sit in a circle;
to feast together.

• , ի հլ. «սեղան, բազմական» Բուզ. դ. 4. «հանդիսականների խումբ կամ բազմու-թիւն» Եղիշ. Շնորհ. Նար. որից ակումբ առ-նուլ «խումբ կազմել» Լմբ. ակումբ մաշկեայ «մենդար, վրան նստելուփոսթ, մորթի» Յու-դիթ ժբ. 15. ակմբահոյլ Թէոդ. խչ. ակմբիլ «հաւաքուիլ» Եղիշ. խր. եռակմբանոց «երեք բազմոցով ճաշասեղան կամ սեղանատուն (ըստ հռովմէական սովորութեան), triclini-um» Փիլ. տեսակ. բազմակմբանոց «շատ բազմոցներով կամ նստարաններով սեղանա-տուն» ԱԲ։ Բառի հիմնական նշանակութիւնն է «նստիլ», որ սակայն գործածւած չէ. ա-կումբ մաշկեայ այն մաշկի կամ մորթի կտորն է, որի վրայ նստում էին (ինչպէս հիմայ մահ-մետականները՝ աղօթելու ժամանակ). ա-կումբ «ժողով. բազմութիւն» բառի համար հմմտ. ֆրանս. séance (seoir «նստիլ» բա-յից), ռուս. заcыданie (cидыть «նստիլ» բայից), հյ. նիստ (ժողովի), նիստ գումա-րուիլ, նստից բացակայիլ ևն։ Նոր գրակա-նում ակումբ նշանակում է «կլուբ» (օր. գրա-կան ակումբ, Հայոց ակումբ ևն), որի փոխա-րէն գործածւում է նաև ակմբանոց։


Այս, այսր, այսորիկ, այսու, այսուիկ

adj. dém.

adj. dém. this;
ասացից զայս ինչ եւ զայն, I shall say this and that, so and so.

• ՆՀԲ, որից և Հիւնք. լծ. թրք. [arabic word] esmek փչել, շնչել քամու» և պրս. sāya «ոգի, դև» (բուն «ստուեր»)։ Եզնիկի մէջ ստոր-նեայք բառը նախապէս սխալմամբ ա-սորնեայք կարդացուած լինելով՝ կարծ-ւում էր թէ այս «ոգի» ասորերէնից փո-խառեալ բառ է։ Այս կարծիքի համեմատ Տէրվիշեան, Մասիս 1882 դե՞կտ. 16 հա-մարում է սեմական փոխառութիւն։ Ալի. շան, Հին հաւ. 213, 216 հնդ. ասուրա. զնդ. ահուրա։ Canini, Et. étym. 94 զնդ. áhura, ասուր. Asur բառերի հետ։ Sch-rijnen BSL 95, 63 համարում է փոխա-ռեալ նախահնդևրոպական համաեւրո-պական ais «Աստուած, նուիոաևան ռան զոհ» բառից, որ Իտալիայում յատկա-պէս շատ ներկայացուցիչներ ունի։ Նոյնը կրկնում է Meillet BSL 33, л 100, էջ 173, որ հյ. այս կցում է ետրուսկ. ais «Աստուած» բառի, որի նշանակութիւնը շատ հաստատ է և որ չի գտնվում իտա-լական լեզուների մէջ։ Հյ. այս բառի մէջ ս չի կարող յառաջացած լինել հնխ. s-ից. բառը անշուշտ միջերկրեան փոխառու-թիւն է։ (Պէտք է նկատել սակայն, որ այս բառի նախնական նշանակութեւնն է «փչիւն», և «դև» իմաստը յետոյ է ա--ռաջացած)։


Այս, այսու, ոց

s.

evil genius, evil spirit, demon, devil;
genius, spirit, ghost, apparition;
goblin, imp, sprite, hobgoblin, familiar, elf, fairy;
tempest, storm;
thundering noise, hurly-burly.

• ՆՀԲ, որից և Հիւնք. լծ. թրք. [arabic word] esmek փչել, շնչել քամու» և պրս. sāya «ոգի, դև» (բուն «ստուեր»)։ Եզնիկի մէջ ստոր-նեայք բառը նախապէս սխալմամբ ա-սորնեայք կարդացուած լինելով՝ կարծ-ւում էր թէ այս «ոգի» ասորերէնից փո-խառեալ բառ է։ Այս կարծիքի համեմատ Տէրվիշեան, Մասիս 1882 դե՞կտ. 16 հա-մարում է սեմական փոխառութիւն։ Ալի. շան, Հին հաւ. 213, 216 հնդ. ասուրա. զնդ. ահուրա։ Canini, Et. étym. 94 զնդ. áhura, ասուր. Asur բառերի հետ։ Sch-rijnen BSL 95, 63 համարում է փոխա-ռեալ նախահնդևրոպական համաեւրո-պական ais «Աստուած, նուիոաևան ռան զոհ» բառից, որ Իտալիայում յատկա-պէս շատ ներկայացուցիչներ ունի։ Նոյնը կրկնում է Meillet BSL 33, л 100, էջ 173, որ հյ. այս կցում է ետրուսկ. ais «Աստուած» բառի, որի նշանակութիւնը շատ հաստատ է և որ չի գտնվում իտա-լական լեզուների մէջ։ Հյ. այս բառի մէջ ս չի կարող յառաջացած լինել հնխ. s-ից. բառը անշուշտ միջերկրեան փոխառու-թիւն է։ (Պէտք է նկատել սակայն, որ այս բառի նախնական նշանակութեւնն է «փչիւն», և «դև» իմաստը յետոյ է ա--ռաջացած)։


Անագ, ի, ոյ

s.

tin;
օծանել՝ գրուագել անագաւ, to tin, to cover with tin;
օծումն անագաւ, act or employment of tinning.

• = Ասուր. anāku «անագ», սումեր. ni-ig-wi. na-ag-ga, an-na, em, an, հին սումեր. *anag, ասոր. [arabic word] anxa «անագ, կապար» (բացարձակ ձևը ānax), եբր. [other alphabet] anāx «կապար», մանդ. [hebrew word] ankā «անագ», ա-րաբ. [arabic word] ánuk «կապար», որ և «անագ, կլա-յեկ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. գ. 72), եթովպ. nā'k. սեմականներից փոխառեալ են սանս. naga «անագ, կապար», հին ֆրանս aloanoc, alhonoch «կապար», allenec, alnec «անագ» (իբր արաբ. al-anuk, ըստ Marcel Devic, Dict. étym. des mots fr. d' origine ocientale. Paris 1876)։ Մեր բառի բուն փոխա-տու աղբիւրը յայտնի չէ, բայց ինձ թւում է թէ ասորեստանցիներից և սումերներից է անցել. ըստ որում ձևով և նշանակութեամբ նրանց է նման ամէնից աւելի։-Հիւբշ. 300։

• Առաջին անգամ Schröder, Thes. 46 դրաւ արաբերէնից փոխառեալ։ ՆՀԲ յ-շում է սեմական լծորդները։ Botticher, Rudimenta, Berlin 1848, էջ 32 ասոր. anax և սանս. vanga։ Պասմաճեան. Մասես 1893, 251 աքքադ. անակու ձևից։ (Նոյնը յետոյ Սագրզեան ՀԱ 1909, 335 ևն)։ Հիւբշ. 300 թէև դնում է ասորական փոխառութեանց շարքում, բայց բուն փոխատուն անյայտ է համարում։ len-sen. Hittiter und Armenier, 209 հա-մարում է թէ հայերը Կիլիկիա եղած ժա-մանակ, այն է հաթեան շրջանին սեմա-կաններից փոխ են առել։


Աբբայ, ի, ից

s.

abba, abbot, superior;
ընդհանրական աբբայ —, abbot general;
աբբայ հայր, cf. Աբբահայր.

• = ւն. ἀββᾱ, άββας, որից նաև լտ. abba, abbas, ֆր. abhé, գերմ. Abt, վրաց. աբբա ևն. բոլորն էլ ծագում են սեմականից. հմմա-եբր. [hebrew word] āb, արամ. ab, ասոր. ❇ ābā, արաբ. [arabic word] ab, ❇ abu, ❇ abi, [arabic word] abā. ասուր. abu, որոնք նշանակում են «հայր»։-Հիւբշ. 338։


Կառան, աց

s.

cable.

• = Արաբ. [arabic word] ︎qaran կամ [arabic word] qaran բառից, որ նշանակում է «մի տեսակ ծառի կեղևից շինուած չուան, որով լուծի եզների վզերը իրար են կապում, յետոյ էլ լուծը անց կացնելու համար. 2. երկու ուղտ մօտ մօտի իրար կապելու չուան». այս բառը բնիկ սեմական է և մեկնւում է արաբ. [arabic word] aarn «կզել, միանալ» արմատով. հմմտ [arabic word] qarin «ընկեր, մերձաւոր, տարեկից. 2. լուծի մի զոյգ եզներից իւրաքանչիւրը», [arabic word] aqran «կցայօն, ունքախառ, յօնքերը իրար միացած», [arabic word] miqran «եզան լուծ», [arabic word] iqrān «երկու բանտարկեալ մէկ չուանով կապած տանիլ» ևն (տե՛ս Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 688)։-Աճ.


Կասկարայ, ից

s.

gridiron;
trivet, tripod;
խորովել՝ եփել ի վերայ —ի, to broil, to grill, to cook upon the gridiron;
միս ի —է, broiled meat.

• = Ասորական փոխառութիւն է, ինչպէս ցոյց է տալիս -այ վերջաւորութիւնը. բայց առոռերէնում այս նշանակութեամբ գոր-ծածուած չէ. կայ միայն [syriac word] ︎ kaskara «կողով», որ բնիկ սեմական բառ չէ և նոյն-պէս փոխառեալ է մի ուրիշ լեզուից։ «Կաս-կարայ» և «կողով» իմաստները տարբեր չեն իրարից և երկուսն էլ բխում են «հիւսկէն» գաղափարից. (կասկարան իր առաջին ձևով այն երկաթի հիւսկէն ցանցն է, որ դրւում է կրակի վրայ). հմմտ. լտ. craticula «կաս-կարայ», որ ծագում է cratis «հիւսկէն» բա-ռից. հյ. վանդակ, որ նշանակում է «ցանց, կասկարայ, կողով»։-Յայտնի չէ թէ ասո-րի բառը կապ ունի՞ յն. ἔ́σγάοα «վառարան, խարոյկ, կասկարայ» բառի հետ, որից փո-խառեալ են թալմ. [hebrew word] asqala և թրք. օ [arabic word] əsqara (ռմկ. ըսխարա) «կաս-կարայ»։ (Յն. բառը ըստ Boisacq 290 բնիկ հնդևրոպական է և կցւում է հսլ. iskra, ռուս. иcкрa, լեհ. skra «կայծ» բառերին։ Berneker 433 չի ընդունում այս համեմա-տութիւնը)։-Հիւբշ. 306։


Կողով, ոց

s.

basket, pannier, frail, hamper.

• = Ասորական անծանօթ մի բարբառից փոխառեալ. հմմտ. երր. [hebrew word] kəluա «պտուղի կողով. 2. թռչունի վանդակ» (եր-կուսի ընդհանուր գաղափարն է «հիւսել, հիւսուածք»), նեբր. [hebrew word] kəlībā «կո-ղով», ասոր. [syriac word] kulbašā, եթովպ. [hebrew word] karabo «կողով», արաբ. [arabic word] qilf «կո-ռով, զամբիւղ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 829). խպտ. glèb «ցռկակապ», նասոր. ❇ kulb «կուժ»։ Սեմականներից է փոխառեալ յետնաբար նաև յն. ϰλωβός, κω-βός, ϰλοβός «թռչունի վանդակ» (Boisacq 473)։-Աճ.


Կոտակ

adj.

little, short of stature.

• «փոքր, կարճահասակ» Բուզ. ա. 5 (իբր մականուն գործածուած Մեծն Խոս-րովի թոռան՝ Խոսրով Բ թագաւորին). ուրիշ վկայութիւն չունինք։ (Թովմա Արծրունին նոյն թագաւորին անուանում է Խոսրով Փո-քըր)։ Տե՛ս և կոտիկ։


Կորբան, ի

s.

corban, gift, alms;
alms-basket.

• = Եբր. [hebrew word] qarbān «մատաղ, զոհ առ Աստուած՝ շնչաւոր կամ անշունչ բաներով, ձօն», որի հետ նոյն են արաբ. [arabic word] qur-ban, արամ. [hebrew word] qūrbanā «մատաղ. զոհ»։ Եբրայական բառը Ս. Գրքի թարգ-մանութեամբ անցել է ուրիշ լեզուների. ինչ. յն. ϰορβαν «ընծայ, ձօն, նուիրա-բերութիւն», ϰορβανας «տաճարի գանձը» (Sophocles 681բ), լտ. corban, հսլ. և հռուս. коръвана, корванъ, коръманъ, ւեհ. karbona, չեխ. karban (Berneker 489) ևն, աւելի նիւթական կամ դրամական նուէրի իմաստով. յոյն բառից էլ տառադար-ձուած է հայերէնը։


Կորճ, ից

s. mus. adj.

griffin;
cf. Պասկուճ;
crotchet;
crooked, hooded;
cf. Փեճեկ.

• «ընկոյզի կեղև». նորագիւտ բառ. որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր վկ. էջ 317 «Պորեալ զընկոյլն, կործեցին կկորճն ի վերայ նորա»։ Իբրև մականուն նգռծածուած ունինք Հաւաք. էջ 40 «Թօ-մայ վարդապետին՝ մականուն կոռճով կո-չեցեալ» (այն է «կեղևով»)։


Կորով

adj. s.

cf. Կորովի;
vigour, force, strength, might, power;
dexterity, skill, proficiency, address, ability, ingenuity;
— մտաց, strength of mind;
— մարմնոյ, bodily strength, vigor.

• Տէրվ. Նախալ. 78 կար բառի հետ (տե՛ս անդ)։ Հիւնք. լտ. vigor հոմա-նիշի հետ։ Scheftelovitz BВ 28, 308 հբգ. kraft, հիսլ. kraptr, նիսլ. krefr. «ուժեռ» բառերին ցեղակից է ռնում։ Karst, Յուշարձան 430 թաթար. kar, kor, չուվաշ. kor «որոնել, նայիլ, դի-տել»։ Մառ, Bступителыныя и зaкл cтрoфь... Uoть, էջ KxxIV ճոռոմ բա-ռի հետ կցում է վրաց. ղ'րմածվիլի «պատանի, երիտասարդ» ձևին, որի ռեմական ցեղակիցներն են արաբ. [arabic word] γulam, եբր. [hebrew word] 'elem «պատանի». բոլորի արմատը յաբեթական kram։-Հացունի, Դաստ. էջ 356 կորովի «ա-ղեղ» իմաստով է դնում Ագաթ. հրտր. Վենետ. 1862, էջ 23 և Գիւտ առ Կղնկտ. տպ. Մոսկ. 1860, էջ 18.


Կտաւ, ոց

s. adj.

flax;
linen;
linen-cloth or cotton-cloth;
linen-garment;
linen.

• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ (ըստ Հիւբշ. Arm. Gram. 308) ասոր. (յետին բառ) [other alphabet] qəttau «բամբակ» և ն. ասոր qeto «բամբակի բոյսը»։-Սակայն այս բա-ռը տարածուած է Առաջաւոր Ասիայից մին-չև Եւրոպայի արևմտեան ծայրը խօսուած բազմաթիւ լեզուների մէջ։-Ամէնից կա-նուխ ունինք ակկադ. kitū և սումեր. gada «կտաւ», որից n աճականով ասուր. kitinnū «կտաւ»՝ փոխառութեամբ տարածուած բո-լոր սեմական լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] kettānā «կտաւ», ❇ kutīnā «մտի վրայից հագած երկար շապիկ կամ վերարկու», ն. ասոր. k'itt'än «քթան», k'it'ā-nä «բամբակ», արամ. [hebrew word] kittana եբր. [hebrew word] kutonet «մարմնի վրայից հագած երկար կտաւէ շապիկ», եթովպ. [hebrew word] 2 kətān «վուշ, կտաւ», [other alphabet] Z kədan «շոր, հագուստ», արաբ. [arabic word] kattan (գւռ. kittān) «կտաւ, քթան», [arabic word] quln, qutun «բամբակ»։ Եբրայականից են ծագում հոմեր. յն. γιτών, լոն. [arabic word] «կտաւէ վերարկու» (Boisacq 1061)։ Արա-բերէնից են փոխառեալ մի կողմէց պրս. [arabic word] katān «վուշ» և միւս կողմից իտալ. cotone, ֆրանս. čoton, անգլ. cotton, հոլլ. katoen, մբգ. kottun, նբգ. kattun (Kluge 246), որից էլ լեհ. katun, չեխ. kartoun և ուրիշ սլասական ձևեր (Berneker 653)։ Ա-րաբ. [arabic word] qutni ձևից է փոխառեալ նոյն-պէս թրք. qutni «բամբակախառն մետաք-սեայ կտոր», որից էլ ռուս. кутня՛ (Berne-ker 653) և հյ. գւռ. լութնի, խութնի։ Պարս-կերենի միջոցով են ստացուած թրք. [arabic word] keten, քրդ. ketan, օսս. քաթան, վրաց. კა-თანი քաթանի, սերբ. c'etan և վերջապէս հալ. քթան (տե՛ս այս բառը)։ Եթէ Հայաս-տանո հայրենիքն է կտաւի, ուրեմն այս բո-լոր բառերը ծագում են Հայաստանից, այն է Հայաստանի բնիկ խալդիների լեզուիգ. ո-րից փոխառեալ է նախ ասուրերէնը և այս-տեղից էլ տարածուած ամէն կողմ։ (Schef-telowitz BВ 29, 71 հայերէնը դնում և խալդերէնից, իսկ ասուրականն էլ հայերէ-նից)։


Կարկուրայ, ի

s.

ship, vessel;
boat;
caracore.

• = Ասոր. ❇ qarqūra «նաւակ» բառից փոխառեալ. սրա հետ նոյն են արաբ [arabic word] qurqūr «նաւակ» և յն. ϰέρϰουρος (Հերոդոտոս 7, 97) «Կիպրացոց յատուկ մի տեսակ թեթև նաւ, երկար յետևով». (վերջի-նըս փոխառեալ է նոյնպէս սեմականից, բայց ձևափոխուած՝ յն. ϰερϰος «պոչ» և ουρά «պոչ» բառերի նմանութեամբ (Boi-sacq 441)։-Հիւբշ. 307։


Կացին, ցնոյ, ով

s.

axe, hatchet.

• = Ասոր. [other alphabet] xassīnā «բրիչ, կացին» բառից, որ բնիկ սեմական է. հմմտ. արաբ. [arabic word] xasīn «կացին», ասուր. hassinu «կացին», եթովպ. xassin «երկաթ»։ Այս բառը միակն է, ուր ասորի x-ի դէմ գտնում ենք հյ. կ՝ իբր լծորդ խ ձայնի (հմմտ. իմ յօդուածը ՀԱ 1909, 160)։-Հիւբշ. 307։


Կաքաւ, ոց, ուց, աց

s.

partridge;
մրոտն —, red-legged -;
ձագ —ու, young -;
cf. Կաքաւք.

• -Բառես հետ նոյն են ասոր. [syriac word] qaq-qəwā, [syriac word] qaqqəwānā «կաքաւ», յն. ϰαϰϰαβη «կաքաւ», ϰαϰϰαβίζω, ϰαϰϰάζω «կաքաւի կարկաչելը», լտ. cacabo «կաքաւի կարկաչելը»։ Ըստ հնդևրոպագէտների յն. և լտ. բառերը հնդևրոպական բնաձայն բառեր են և կցւում են լտ. cacillo «հաւի կարևա-չել», հբգ. gackizon, գերմ. gackern «ա-ծող հաւի կարկաչելը», հսլ. kokotú «աք-լոր», kokos, kokoša «հաւ», ռուս. кокотать «հաւի կարկաչելը», ֆրանս. čoq, դան. kok, շվէդ. kokk, հհիւս. kokr «աքլոր». սանս-kukkubha «փասեան» ևն ձևերին (Walde, էջ 104, Boisacq 395, Pokorny 1, 455, Ber-neker 540)։ Ասորի բառը բնիկ սեմական չէ, որովհետև չի՛ երևում ուրիշ սեմական լեզուներում։ Այս պարագային կարող ենք երկու մեկնութիւն տալ. կա՛մ ասորի բառը ւունարէնից փոխառեալ և յետոյ էլ հայերէ-նին է անցած, և կամ ընդհակառակը հայ բառը բնիկ է, ցեղակից վերի հնդևրոպական ձևերին, իսկ ասորին փոխառեալ է հայերէ-նից։ Բնիկ լինելուն կողմնակից պիտի լի-նէին Հայաստանի մէջ պատուական կաքաւ-ների առատութիւնը և Հայոց մէջ զարգացած կաքաւի որսորդութիւնը։ Բայց այս պարա-գային, յն. և լտ. ձևերի դէմ ունենալու էինք գոնէ հյ. *քաքաւ. հետևաբար աւելի ճիշտ է առաջին ենթադրութիւնը, այն է ասորին դնել փոխառեալ յունարէնից և հայերէնը փոխա-ռեալ ասորերէնից։-(Վերի ձևերի հետ կապ չունին պրս. [arabic word] kabk, քրդ. ❇ kev (կամ kaw ոստ Beidar. Gram. Kurde, էջ 70), արաբ. [arabic word] qabj (փոխառեալ պարսկերէ-նից. տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), աֆղան. kabk, բելուճ. kabg հոմա-նիշները, որոնք Horn, էջ 187 կցում է սանս. kapinǰala-«gelinotte թռչունը» և բելուճ. kapinjar «կաքաւ» բառերին։-Վրաց. კააბი կակաբի և թուշ. კ︎ կակաբ «կաքաւ» փոխառեալ են յունարէնից)։-Հիւբշ. 307։


Կաքաւ

s.

dance, ball, ballet.

• -Բառես հետ նոյն են ասոր. [syriac word] qaq-qəwā, [syriac word] qaqqəwānā «կաքաւ», յն. ϰαϰϰαβη «կաքաւ», ϰαϰϰαβίζω, ϰαϰϰάζω «կաքաւի կարկաչելը», լտ. cacabo «կաքաւի կարկաչելը»։ Ըստ հնդևրոպագէտների յն. և լտ. բառերը հնդևրոպական բնաձայն բառեր են և կցւում են լտ. cacillo «հաւի կարևա-չել», հբգ. gackizon, գերմ. gackern «ա-ծող հաւի կարկաչելը», հսլ. kokotú «աք-լոր», kokos, kokoša «հաւ», ռուս. кокотать «հաւի կարկաչելը», ֆրանս. čoq, դան. kok, շվէդ. kokk, հհիւս. kokr «աքլոր». սանս-kukkubha «փասեան» ևն ձևերին (Walde, էջ 104, Boisacq 395, Pokorny 1, 455, Ber-neker 540)։ Ասորի բառը բնիկ սեմական չէ, որովհետև չի՛ երևում ուրիշ սեմական լեզուներում։ Այս պարագային կարող ենք երկու մեկնութիւն տալ. կա՛մ ասորի բառը ւունարէնից փոխառեալ և յետոյ էլ հայերէ-նին է անցած, և կամ ընդհակառակը հայ բառը բնիկ է, ցեղակից վերի հնդևրոպական ձևերին, իսկ ասորին փոխառեալ է հայերէ-նից։ Բնիկ լինելուն կողմնակից պիտի լի-նէին Հայաստանի մէջ պատուական կաքաւ-ների առատութիւնը և Հայոց մէջ զարգացած կաքաւի որսորդութիւնը։ Բայց այս պարա-գային, յն. և լտ. ձևերի դէմ ունենալու էինք գոնէ հյ. *քաքաւ. հետևաբար աւելի ճիշտ է առաջին ենթադրութիւնը, այն է ասորին դնել փոխառեալ յունարէնից և հայերէնը փոխա-ռեալ ասորերէնից։-(Վերի ձևերի հետ կապ չունին պրս. [arabic word] kabk, քրդ. ❇ kev (կամ kaw ոստ Beidar. Gram. Kurde, էջ 70), արաբ. [arabic word] qabj (փոխառեալ պարսկերէ-նից. տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), աֆղան. kabk, բելուճ. kabg հոմա-նիշները, որոնք Horn, էջ 187 կցում է սանս. kapinǰala-«gelinotte թռչունը» և բելուճ. kapinjar «կաքաւ» բառերին։-Վրաց. კააბი կակաբի և թուշ. კ︎ կակաբ «կաքաւ» փոխառեալ են յունարէնից)։-Հիւբշ. 307։


Ծարիր, րրոց

s.

antimony black;
ամալ — յաչս, to blacken with antimony, to paint the eyebrows;
ի— եւ ի սնգոյր շպարել, to put on rouge, to paint one's face;
— քար, ծարուր, ծարրաքար, antimony, stibium;
ծարատ, antimoniate.

• Canini Et. etym. 46 սանս. chur «նեռ կել» բառի հետ։ Հիւնք. հանում է ծրար բառից։ Seidel, Մխիթ. հեր. § 215 ա-րաբ. [arabic word] δarur «streupulver» բա-ռից է ենթադրում։ (Այս բառը ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 866 նշա-նակում է «աչքի դեղ, թութիա, աղտոր, ծարիր և նմաններ», որի բայական ձևն էլ է ❇ δarr «աչքին ծարիր քա-շել, ծարրել». պատկանում է արաբ. [arabic word] δarr «փոշիանալ, փշրել» արմա-տին, որից ունինք նաև [arabic word] δarra «հիւլէ, շամանդաղ», ❇ ︎ δarara «ցանած՝ սփռած բան, թափթփուք ևն». միւս սեմական ցեղակիցներն են ա-սուր. zaru, եթովպ. zarav, արամ. [hebrew word] dara, եբր. [hebrew word] zrr կամ [hebrew word] žrh «սփռել, ցրուել, ցանել»։ Բայց ա-


Կիր, կրոյ, ով

s. chem.

lime;
calx.

• = Ասորեստանեան փոխառութիւն է, որ թէև չէ պահուած ասուրերէնում, բայց կայ միւս սեմական լեզուներում. ինչպէս՝ եբր. [hebrew word] gir «կիր», արամ. [hebrew word] gīr, արաբ. [arabic word] ǰīr, սաբ. [hebrew word] gīrm «կիր», եթովպ. 7ջ) gāyār «ծեփել», քրիստ. պաղեստ. ❇ mgirīn «ծեփեալ»։-Աճ.

• ՆՀԲ արաբ. պրս. քիրէն, քէճ. սա-րուճ, իսկ վրաց. կի՛րի «կուպր»։ Ալտր-նեան, Քնն. քեր. 288 պրս. կիր (2)։ Müller SWAW 41, 153 համեմատեր ոսս. kiri, իսկ նոյնը՝ WZKM 5, 268 պրս. [arabic word] gil «կաւ, ցեխ, աղտ», հսլ. gli-na «կաւ», լատ. limus «կաւ»։ Սրան հետևելով Horn, Grdr. էջ 207 կցում է պրս. gil բառին։ Հիւբշ. Pers. Stud. էջ 94 մերժում է պրս. gil, իսկ Arm. Gram. 172 կցելով օսս. վրաց. թրք. և սեմական ձևերին՝ համարում է պարս-կերէնից փոխառեալ (կասկածով)։

• ՓՈԽ.-Օսս. kiri, kxira, tJiren «կիր», վրաց. კირი կիրի «կիր», კირიანი կիրիանի «կրային», მოკირვა մոկիրվա «կրով կըպ-ցընել», թուշ. კირ կիր, լազ. կիրի, չեչէն ինգուշ. կիր «կիր». այս բոլորը հայերէնի միջոցով Սեմական աշխարհից անցել են Կովկաս։-Յայտնի չէ միայն թէ ի՛նչ կապ ունին թրք. [arabic word] kireǰ «կիր», արևել. թրք. [arabic word] kiriǰ «գաճ»։


Կիր, կրի

s. med.

wooden bowl, vat, trongh;
albura, morphew (a malignant itch). the suffering, passion, any exterior influence;
—, ի — արկումն, use, usage, common practice;
ի — ածել՝ առնուլ՝ արկանել, to put to use, to make use of, to employ, to use;
to practise, to put into practice;
to exercise;
չարաչաբ ի — արկանել, to abuse, to misuse.

• = Ասորեստանեան փոխառութիւն է, որ թէև չէ պահուած ասուրերէնում, բայց կայ միւս սեմական լեզուներում. ինչպէս՝ եբր. [hebrew word] gir «կիր», արամ. [hebrew word] gīr, արաբ. [arabic word] ǰīr, սաբ. [hebrew word] gīrm «կիր», եթովպ. 7ջ) gāyār «ծեփել», քրիստ. պաղեստ. ❇ mgirīn «ծեփեալ»։-Աճ.

• ՆՀԲ արաբ. պրս. քիրէն, քէճ. սա-րուճ, իսկ վրաց. կի՛րի «կուպր»։ Ալտր-նեան, Քնն. քեր. 288 պրս. կիր (2)։ Müller SWAW 41, 153 համեմատեր ոսս. kiri, իսկ նոյնը՝ WZKM 5, 268 պրս. [arabic word] gil «կաւ, ցեխ, աղտ», հսլ. gli-na «կաւ», լատ. limus «կաւ»։ Սրան հետևելով Horn, Grdr. էջ 207 կցում է պրս. gil բառին։ Հիւբշ. Pers. Stud. էջ 94 մերժում է պրս. gil, իսկ Arm. Gram. 172 կցելով օսս. վրաց. թրք. և սեմական ձևերին՝ համարում է պարս-կերէնից փոխառեալ (կասկածով)։

• ՓՈԽ.-Օսս. kiri, kxira, tJiren «կիր», վրաց. კირი կիրի «կիր», კირიანი կիրիանի «կրային», მოკირვა մոկիրվա «կրով կըպ-ցընել», թուշ. კირ կիր, լազ. կիրի, չեչէն ինգուշ. կիր «կիր». այս բոլորը հայերէնի միջոցով Սեմական աշխարհից անցել են Կովկաս։-Յայտնի չէ միայն թէ ի՛նչ կապ ունին թրք. [arabic word] kireǰ «կիր», արևել. թրք. [arabic word] kiriǰ «գաճ»։


Կղզի, զւոյ, զեաց

s.

isle, island.

• Հիւնք. պրս. քիւլչէ «գուղձ, հոռա-կոյտ» բառից։ Patrubány SA 1, 218 սանս. grah «տիրանալ, գրաւել» բայի հետ, իբր հնխ. k2lg'hio-ձևից։ Peder-šen, Հայ. դր. լեզ. 146 և Patrubány ՀԱ 1906, 346 ըն-կղմեմ և ըն-կլնում ձևերի հետ, իբր «ջրի մէջ գտնուող եր-կիր». հմմտ. լտ. insulaմական gzr, յա-բեթական kzr արմատից։ Karst, Յու-շարձան 420 մեկնում է «ծովի երկիր», իբր թրք. gol «ծով», լեզգ. xul, hül, hil «ծով» և չէրքէզ. dči, Sy «երկիր»։


Կնիք, նքոց

s. mus.

seal;
signet;
stamp, impression ot a seal;
signature;
mark, figure, sign, character;
proof, witness;
confirmation, sentence;
sign of the cross;
baptism;
— Հօր, the only Begotten Son;
— — անմահութեան, the seal or stamp of immortality;
անփակ —, flying seal;
— կուսութեան, maidenhead, hymen;
— դրամոյ, die, stamp;
— բանից, conclusion, end;
— հարկանել, to affix one's seal to, to seal;
լուծանել՝ քակել զ—, to unseal, to break the seal;
— տալ, to baptize;
to seal up, to terminate, to finish;
— առնուլ to receive baptism, to be baptized;
առնուլ զոք ի կնքոյ, to stand godfather or godmother to;
— բանիս, after all, in fine, in short, in a word;
— դնել բանից, to wind up a speech, to conclude a discourse. tone, sound.

• ՓՈԽ.-Հայ բոշ. կավրավ «կնքահայր, սանահայր» (գւռ. քաւոր ձևից), գնչ. kirvo, kirivó, kivro «կնքահայր», որից գնչուերէնի օրէնքով իգական՝ kirvi «կնքամայր». բո-լորն էլ մեր քաւոր բառից են. (A. Paspatu սոանց համար գրում է. «Որչափ ինձ ծա-նօթ է՝ չկայ նման մի բառ՝ որ կարենայ սրան ծագում տուած լինել»։ Ի ղուր ուրեմն համեմատում է սանս. kurvat «արարեալ» ռառի հետ, որ այստեղ գործ չունի)։-Քաւոր ձևից են փոխառեալ նաև քրդ. քիրվա, քիվ-րա, քրիվա «թլփատութեան ծէսի ժամանակ կնքահայր եղող անձը». այս բառով են կո-չում հայերը քրդերին՝ բարեկամական լեզ-ւով. այս տիտղոսը ծագում է նրանից, որ շատ քրդեր «Հայոց կնքահայր կը լինին խաչ բռնելով կամ այլոց բռնել տալով. այ-ռուհետև այր քուրդն փեսայի տան քրիվան է և անոր պաշտպանն նեղ վայրկեաններու մէջ»։ (Այս քրդ. բառը չէ նշանակած Justi. ունին միայն Ճանիկեան, Հնութ. Ակնայ, էջ 71 և Միրախորեան, Նկարագրական ու-ղևորութիւն 1885 Պօլիս, հտ. Գ. էջ 219)։ Իբր թրք. բառ յիշում է նաև Будaговъ 2, 125 օ︎ kirve ձևով և ասում է թէ գոր-ծածաևան է Անդրկովկասում ու մի քանի գաւառներում, ինչ. Ղարաբաղ, Շամախի. նուխի. իսկ Ատրպատականում չի գործած-ւում. նշանակում է «կնքահայր», ինչաես երևում է թուրք մոլլաների գրած չափաբե-ոական մատեաններից և է այն անձը՝ որ թլփատութեան ժամանակ գրկում է մանու-կին. այդ առթիւ մանկիկին նուիրում է ամ-Արմատական բառարան-39 բողջ մի հագուստ և իրաւունք ունի մինչև մանկիկի ծնողների հարեմը մտնեւու։-Թուրքերէնի վրայով անցնելով հյ. կնիք բառը տուել է նաև հունգ. könyv «գիրք», մորդվին. kon՛ov «թուղթ», հսլ. kun՛iga, ռուս. книга. ուկր. knyha, բուլգար. kniga, սերբ. knjgga, չեխ. kniha, լեհ. kslega «գիրք, թուղթ, սաղմոս, խաղաթուղթ-ևն», այս կարծիքը առաջարկել է նախ Mikkola. l*inn-ugr. Forschung. 2, 77 և 1, 113՝ մեկնելով ասուրական kunukku ձևից, որ հաստառում են թուրքերէնի միջոցով՝ Pe-dersen KZ 39, 464 և 40, 189, Munkäcsi. Keleti szemle 2, 312, որ և ընդունում է Berneker 664՝ իբրև ամենից աւելի հաւա-նականը՝ սլ. kun՛iga «գիրք» բառի համար տռուած բացատրութեանց մէջ։


Կոզռն, ռան, ռին, ռամբ

s.

camlet, camelot, camels colt.

• = Իբրև Հայաստանի ո՛չ բնիկ մի անա-սունի անուն՝ անշուշտ փոխառեալ է. մեր հարևան լեզուներից ո՛չ մէկի մէջ չկայ նման մի բառ. ունինք սակայն արաբ. [arabic word] ja-zur «ուղտ կամ ուղտի ձագ», յոգն. [arabic word] ǰuzur «ուդտեր»։ Այս բառը բնիկ սեմական է, որին ապացոյց են նոյն արմատիո ռևած բազմաթիւ ածանցները արաբերէնի մէջ. ինչ. [arabic word] ǰazīr. «ուղտի միս ծախող». [arabic word] maǰzar «ուղտ մորթելու տեղ», օ [arabic word] ǰuzara «մորթուած ուղտի չորս ոտքը և վի-զը, ուղտ մորթող մսագործին տրուած վարձ-քը»։ Սրանից է փոխառեալ նաև պրս. [arabic word] faōr կամ [arabic word] ǰadr «չորս տարեկան ուղտ»։ Բայց որովհետև արաբերէնից չէինք կարող փոխառութիւններ ունենալ Ե դարումն և ձևով էլ նման չէ արաբականին, ուստի իբրև աղբիւր պէտք է դնել մեզ հարևան մի ուրիշ սեմական լեզու։ Հաւանաբար, ինչ-պէս ուղտ, նոյնպէս և կոզռն փոխառութիւն է ասուրերէնից։ Չայնական փոփոխութեանց համար հմմտ. կղզի=արաբ. օ [arabic word] lazi-ra։-Աճ.


Ճեմ, ից, ով, օք

s. adv.

walk, turn, turning;
— առնուլ, զբօսնուլ ի —, cf. Ճիմ, cf. Ճեմիմ;
— զ—ի, in taking a walk, walking;
գնալ — զ—ի, to walk with a measured, haughty step;
cf. Սանձ.

• , ի-ա հլ. «պտոյտ, քայլուածք» Վե-ցօր. որից ճեմ առնուլ «սիգալով ման գալ» Գ. մակ. ե. 12. Ոսկ. ա. տիմ. ճեմիլ ՍԳր. Կոչ. Ոսկ. ես. ճեմելի Յոբ. խա. 24. Ոսկ բ. կոր. ա. տիմ. Ես. Կոչ. ճեմեցուցանել Իմ, դ. 2. ճեմութիւն Նար. ճեմարան «ճեմելիք, զբօսարան» Նար. Շար. Սհմ. «ճեմական փիլիսոփայական վարժարան, ուսումնարան» Փիլ. Պորփ. Մագ. «մզկիթ» (անշուշտ արաբ. [arabic word] ǰāmi' հոմանիշ բառի նմանա-ձայնութիւնից յառաջացած) Ուռհ. 329, 335, 351. «պտոյտ, ճեմք» Արծր. ճեմարանական, ճեմարանաւարտ (նոր բառեր).-ճեմ գըտ-նւում է նաև բազմաթիւ յետնադարեան բար-դութեանց ծայրը՝ բաւական անյարմար ձե-ւով. ինչ. արեգակնաճեմ, լուսաճեմ, երկնա-հեմ, իմաստնաճեմ, կաճառաճեմ, մաքրի-նաճեմ, գեղաճեմել ևն։


Ծնծղայ, ից

s.

cymbal;
cithern.

• = Ասոր. ❇ sessəlā, [other alphabet] sissəlā «ծնծղայ», որի միւս սեմական ձևերն են՝ եբր. [hebrew word] selsəlīm, արամ. [hebrew word] salsəla. եթովպ. [other alphabet] sanāsəl, [other alphabet] sanasəlat «ծնծղայ». բոլորի Արմատական բառարան-30 արմատն է եբր. [hebrew word] sll, արաբ. sall, ասոր. sal «հնչել», -Հիւբշ. 306։-