vn.

to fear, to be afraid of, to dread;
to doubt.

չ.

δειλιάω, δειλόομαι, ἑξίστημι , εὑλαβέομαι եւ այլն. timeo, paveo, formido, vereor եւ այլն. որ եւ ԶԱՆԳԷՏ ԼԻՆԵԼ, ԶԱՆԳԻՏԱՆԱԼ. Առ չգիտելոյ զպատճառս եւ զելս իրաց՝ յահի եւ յերկիւղի լինել. կասկածել. խիթալ. երկնչել. զարհուրիլ. խրտնուլ. շրտնուլ. շուարիլ, սարտնուլ. կասիլ. վհատիլ. վախել, վախվխել, խրտիլ.

Մի՛ երկնչիցիք, եւ մի՛ զանգիտիցէք։ Մի՛ երկնչիր, եւ մի՛ զանգիտեր. (Օր. ՟Ա. 21։ ՟Լ՟Ա. 8։ Յես. ՟Ա. 9։ ՟Ը. 1։ ՟Ժ. 25։ Յհ. ՟Ժ՟Դ. 27։)

Յայտ արար, թէ զանգիտեաց. (՟Ա. Մակ. ՟Ե. 41։)

Մի՛ զանգիտել յանօրէն հեթանոսաց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Է. 8։)

Մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա։ Յերեսաց նոցա մի՛ զանգիտիցես. (Եզեկ. ՟Բ. 6։ Մի՛ երբէք զանգիտիցեն սիրտք ձեր. Երեմ. ՟Ծ՟Ա. 46։)

Խորհուրդ մահկանացուաց զանգիտօղք են. յն. երկչոտ. (Իմ. ՟Թ. 14։)

Զիա՞րդ ինքն զանգիտելոյ էր ընդունակ։ Զիա՞րդ զանգիտէ ի մահուանէ, որ զայլսն ուսուցանէ արհամարհեալ զմահ. (Կիւրղ. գանձ.։)

Ո՛չ ի սպառնալեացն զանգիտեաց, եւ ո՛չ յաւետիսն մխիթարեցաւ։ Սակայն եւ յայնմանէ ոչ են զանգիտելոց. (Եղիշ. ՟Դ. ՟Ե։)

Լինի եւ ըստ յն. ոճոյ կրաւորական ձայնիւ.

Քանզի զանմահն տեսեալ զկեանս՝ ոչ զանգիտեցայք յառժամեայսն յերկեղէն. (Գանձ.։) Որպէս եւ կրաւորական նշանակութեամբ ասի.

Զի մի՛ զանգիտեսցի զանխլանալ ի քումմէ մաքրափայլ եւ վսեմական պետութենէդ. այսինքն երկիւղ կամ կասկած լինիցի. (Մագ. ՟Ա։)