socket;
snuffer-tray;
candle;
candle-light.
λύχνος lucerna Ճրագ՝ որ բազմի ի վերայ աշտանակի կամ ճրագարանի. մոմ. լապտեր. ղամպար.
Զկշիռ աշտանակաց ետ նմա, եւ զբազմակացն (կամ զբազմականցն) նմանութիւնս. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Ը. 15։)
Հրամայէ այրել բազմակս ի վերայ տէրունեան աշտանակին։ Ընդէ՞ր բազմակք աշտանակին եօթն։ Եօթն բազմակքն նշանակք են մոլորականացն։ Բազմակացն արծարծիչ լուսոյն՝ ձէթ ի վերայ արկանել. (Փիլ. բագն. եւ Փիլ. ել.։)
Բազմակ ասին ճրագունք. (Վրդն. ել.։)
որպէս Ճրագարան, աշտանակ, յորոյ վերայ բազմի ճրագն.
Ճրագն ի վերայ բազմակի գոլով՝ զբոլոր տունն լուսաւորէ. (Երզն. մտթ.։)
Որ ինձէն անձին նիւթեցի միշտ զեղմունս կիզողականս հրոյ տոչորման, հոսեալ ի յերկնուստ զգոյիւ գագաթանս իմաստնարանի բազմակիս. (Նար. կ.։)
Բազմակալն աշտանակ է, որ սա բազմակ ասէ, որոյ վերայ միշտ այրէր ճարպն. (Լծ. նար.։)
Բազմակ, ունելիք. (Հին բռ.) բազմակք, ճրագք. զառաջինն ընթերցի՛ր ԲԱԶՄԱԿԱԼ։