ἁμύητος, ἅμυστος non initiatus, imperitus, rudis Անտեղեակ խորհրդաւոր իրաց. անխորհրդազգած. անիմաստ. անխոհեմ. բարակ բանի խելքը չհասնօղ. գապա, ագըլսըզ, նատան. պիվուգուֆ.
Բանախօսութեան անխորհուրդն եւ անկցորդն։ Անխորհրդից եւ անարժանեաց ի վեր հանել զխորհուրդս։ Ծածկեալ յանխորհրդոցն եւ յանփորձից։ Անխորհրդոց սովորութիւն է՝ ո՛չ արձան եւ ո՛չ յիշատակարանթոյլ տալ մնալ բարեացն. (Փիլ.։)
Զորս ընձեռեմք անխորհրդիցն. (Առ որս. ՟Ա։)
Յաղագս յաւէտ անխորհրդիցն. (Դիոն. Ածաբ.։)
Անխորհուրդ եւ թեթեւամիտ մարդոց. (Փարպ.։)
Անխորհուրդ, եւ առատատուր. (Շիր.։)
Այնպիսի եդ բանս, որով զնոսա անխորհուրդս արար. (Իգն.։)
Որ ինչ լինի առանց խորհրդոյ. անմտական. վայրապար. չմտածած, անխոհեմական. թեվեքելլի. տիւշիւնմէտէն.
Ոչ անխորհուրդ դիպմունք. (Փարպ.։)
Անխորհուրդ մտածութիւն. (Կիւրղ Գանձ.։)
Մի՛ ոք զայս վայրապար եւ անխորհուրդ վարկանել. (Արշ.։)
Ամբոխս իմն արարեալ անխորհուրդս. (Խոր. ՟Ա. 18։)
Անխորհուրդ երկիւղիւ զգածեալ. (Յհ. կթ.։)
Ոչ նորոգ եղեւ սկիզբն ձերոյ փրկութեան իբրեւ փոքու ինչ եւ անխորհուրդ իրի. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)
Մի՛ զերկրպագութիւնն (իբր) անխորհուրդ լքցես. (Նար. ՟Հ՟Ե։)
Կամ ոչ խորհրդաւոր. անսրբազան.
Մի՛ ոք վայրապար եւ անխորհուրդ համարեսցի զքահանայական զգեստ. (Շ. ընդհ.։)
Անխորհուրդ օր. (Կամրջ.։)
Ընծայեալքն այսպէս են, իսկ անընծայքն՝ անխորհուրդ։ Իսկ ի խորհուրդ եկեալքն մի՛ լիցին ընդ անխորհուրդս. (Մխ. դտ.։)
Կամ ի վեր քան զխորհուրդս մտաց. մտքէ յանցած, խելքէ վեր.
Որք զդրախտին զանճառս եւ զանխորհուրդս գիտացին. (Նիւս. կազմ.։)
cf. ԱՆԽՈՐՀՐԴԱԲԱՐ.
Ոչ իբրեւ զանգէտս գործեցաք անխորհուրդս զայնպիսի մեծ եւ ահաւոր խորհուրդ. (Փարպ.։)