Entries' title containing ի : 10000 results

Նոճի, ճւոյ

s.

cypress;
cyprus.

· Calfa

NBHL (7)

Զնոճն, եւ զսօսն։ Սօսիւ, եւ նոճով, եւ մայրիւ։ Զընտիր ընտիր նոճից նորա։ Կանգնեաց զատուն իւր իբրեւ զնոճի։ Ողկոյզ նոճոյ (կամ ծաղկեալ)։ Ծաղկեա՞լ իցէ նոճ (ըստ յն. կիպրոս, կամ բողբոջ). եւ այլն։

Որպէս զվիմաւ հոսի փրփուր, եւ կամ զնոճեաւ (կամ զնոճաւ) հողմք. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Նոճին ասէ, վա՛յ մեզ ե՛ղբարք. (Ոսկիփոր.։)

Դարաւանդք մեր նոճք։ Բերին փայտս նոճս. եւ արար արքայ զփայտն նոճ՝ աստիճանս տանն տեառն։ Արար երկուս քերովբէս ի փայտից նոճից։ Ի նաւս նոճիս. եւ այլն։

ՆՈՃ ՆՈՃԻ. որ եւ ԿԻՊԱՐԻՍ ասի յունական ձայնիւ. κυπάρισσος cupressus. (որոյ ազգ են Սոճի, Շոճի, Թեղօշ. պ. նուզ, նուճ, նաճու, նազու. Փայտ անպտուղ յարադալար՝ ուղղաբերձ բրգաձեւ, մանրատերեւ փնջիւք, տոկուն եւ անուշահոտ իւղային.

ՆՈՃ. ա. ՆՈՃԵԱՅ. ՆՈՃԻ κυπαρίσσινος cupressinus. Կազմեալ ի նոճէ. սէլվիե. սէրվիտէն.

Սրբագումար ամենայարմար նոճեայ օճառ սրահի. (Նար. խչ.։)


Նոճիաճահ

adj.

ornamented with cypress.

· Calfa

NBHL (2)

Նոճիւք ճահաւորեալ՝ զարդարեալ.

Զճիւղս ստեղնաձիգս նոճիաճահ ճոխն անտառաց. (Նար. խչ.։)


Նոմիկոս, աց

s.

lawyer, jurisconsult;
president.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«դիւանադպիր, նօտար» Ոսկ մտթ. դ. (հրտր. Բազմ. 1913, 16 ա). Երզն. մտթ. 478. Ասոր. դատ. 41. Մխ. դտ. Վրք. հց. բ. 226. 227. «դատաւոր կամ կուսակալ» (Պիղատոսի համար է ասուած) Մագ. մեծ են. էջ 53։

= Յն. νομιϰός «օրէնսգէտ, իրաւաբան», որ ծագում է νόμος «օրէնք» բառից. (տե՛ս տա-կը)։

Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ,

NBHL (5)

Բառ յն. նօմիգօ՛ս. νομικός legalis, legis peritus, jurisconsultus, notarius publicus. Օրինական. պահապան դիւանի օրինաց. օրէնսգէտ. նօտար կտակագիր. դիւանադպիր.

Երեք վկայքն՝ որք լինին զկնի նոմիկոսին, որ գրեաց զթուղթն (կտակի)։ Ոչ ոք է կարօղ շրջել զգրեալ կտակ թագաւորական նոմիկոսով։ Լիցի կտակն՝ նոմիկոսին ձեռնագրով. (Մխ. դտ.։)

Կոչեաց զնոմիկոսն եկեղեցւոյն, եւ ասէ ցնա. տէ՛ր նոմիկոս, պիտոյ է՝ զի արասցես գիրս ոսկւոյ լտերս յիսնից. գի՛ր ի նմա վկայս, կնքեա՛ եւ մատո՛ այսր։ Տե՛ս պատուական նոմիկոս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Պոնտացւոյ Պիղատոսին, ելլենական նոմիկոսին. (Մագ. ոտ. մանուչ.։)

Կամ որպէս Դատաւոր գաւառի. (զի նոմոս՝ νόμος , է օրէնք, եւ գաւառ).


Նոմիսմայ

s.

coin.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«դրամ, ստակ, փող» Շիր. էջ 28. ուրիշ վկայութիւն չկայ (տե՛ս և նումիզ-մադայ)։

= Յն. νόμισμα, որից էլ լտ. nomisma «դը-ռամ». ծառում է νομίζω «գործածուիլ» բա-յից և բուն նշ. «գործածական՝ ընթացիկ դը-րամ». պարզ արմատն է νεμω «բաժանել», որից նաև νόμος «սովորութիւն, օրէնք». νομιϰός «օրինական, օրէնսգէտ» ևն։-Հիւբշ. 368։

Հներից Շիր. մեկնում է «Նոմիսմայ ըստ Հռովմայեցւոցն դահեկան անուա-նի. վասն զի Նոմիսմայ անուն էր թա-գաւորի և ըստ իւրում անուան անուա-նեաց»։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 140 յունարէնից։ ՆՀԲ դնում է յն. և լտ-ձևերըս

NBHL (1)

Նոմիսմայ ըստ հռովմայեցւոցն դահեկան անուանի. վասն զի նոմիսմայ անուն էր թագաւորի, եւ ըստ իւրում անուան անուանեաց. (Շիր. կշռ. չափ.։)


Նորին

"cf. Նորա."

· Calfa


Նմին աղագաւ

cf. Նմին՞՞՞իրի.

· Calfa


Նմին՞՞՞իրի

adv.

for which reason, therefore, wherefore, on that account;
consequently.

· Calfa


Նոյնաբանութիւն, ութեան

s.

repetition of wordsrhet. tautology;
literal translation.

· Calfa

NBHL (5)

Իսկ լոյսն ի լուսոյ, եւ այս եւս նոյնաբանութեան է նշանակիչ. այսինքն նոյն է ընդ ասելոյն՝ աստուած յաստուծոյ. (Լմբ. հանգ.։)

ՆՈՅՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ. որ եւ ՆՈՅՆԲԱՆՈՒԹԻՒՆ. Պահելն զմի եւ զնոյն բան եւ զբառ. նիւթական թարգմանութիւն.

Են բանք յեբրայեցին, զորս նոյնաբանութեամբ թարգմանել չէ՛ հնար. (Կիւրղ. ծն. իբր լտ.)

Նոյնաբանութեամբն կամեցան ըստ նմին բանից թարգմանել. (անդ։)

Նոյն բան. նոյն իմաստ յայլեւ այլ ձայնս. երկրորդումն. որպէս եւ կրկնաբանութիւն՝ ըստ յն. ասի Նոյնաբանութիւն. ταυτολογία.


Նոյնազգի

cf. Համազգի.

· Calfa

NBHL (2)

Համազգի. համասեռ. համատեսակ.

Առաջին ծառոցն նմանեալ, որ զնոյնազգեաց զնոյնահաս պտուղս վարդապետութեան բերեալ. (Բուզ. ՟Դ. 4։)


Նոյնաձայնութիւն, ութեան

s.

homophone.

· Calfa


Նոյնաձեւութիւն, ութեան

s.

isomorphism;
uniformity.

· Calfa


Նոյնամասնութիւն, ութեան

s.

isomerism.

· Calfa


Նոյնայանգութիւն, ութեան

s.

cf. Նմանայանգութիւն.

· Calfa


Նոյնատիպ

adj. adv.

conform;
likewise.

· Calfa

NBHL (3)

Ընդ լուսերամիցն յափշտակեսցուք նոյնատիպ աստուածացեալ կերպիւ. (Խոր. վրդվռ.։)

Հոգի հօր՝ ելումն նոյնատիպ դիմաց. (Նար. տաղ.։)

(Ներքին բանին)՝ ազդմամբ յանձն բանական՝ նոյնատիպ ի նախատպէն տպաւորիլ անանջատապէս ըստ ներքին մարդոյն. (Տօնակ.։)


Նոյնութիւն, ութեան

s.

identity, sameness.

· Calfa

NBHL (9)

ταυτότης, τὸ ταυτόν identitas, idem esse. Նոյն գոլն. նոյն իսկ ինքն. նոյն վիճակ. անզանազանութիւն. անփոփոխութիւն. եւ Միութիւն. նոյնպիսի գոլն.

Նմանութեամբ (ըստ ինքեան) զնոյնութիւն ամբողջ պահէ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Յանշարժ նոյնութեան յարամնայաբար կառուցեալ։ Առ փափագումն բարւոյն նոյնութիւնքն եւ ծայրութիւնքն։ Ըստ միոյն եւ միականի բոլոր նոյնութեան գերունակ պատճառք։ Յիւրմէ նոյնութենէն անփոխաբնապէս. (Դիոն.։)

Նոյնութիւն առաւել՝ քան եթէ նմանութիւն. (Առ որս. ՟Ե։ Տե՛ս եւ Աթ. ՟Դ։ Կիւրղ. գանձ. եւ Կիւրղ. պրպմ.։ Յհ. իմ. երեւ.։ Նար. ՟Լ՟Գ. ՟Հ՟Ե. եւ Նար. խչ.։)

Ի նոյնութեան ամբողջ պահելով՝ զելդ փայտ ոչ ի բաց եդեր. (Անյաղթ բարձր.։)

Անդուստ մինչեւ ցայժմ ի նոյնութեան միշտ զաշխարհ պահելով՝ խնամեալ. տածէ։ Օրինաւոր կրօնիւք զհասարակութիւն ի նոյնութեան զուգեցելոցն առնել (որպէս մի մարմին եւ մի հոգի). (Պիտ.։)

Մի աստուած՝ յաղագս նոյնութեան բնութեան, եւ անձինք երեք վասն ամենառատութեան. (Սարկ. հանգ.։)

Թէպէտեւ բազումք բազումս գրիցեն աւետարանս, սակայն վասն նոյնութեան խորհրդոյ եւ բանից մի են. ապա յայտ է թէ չորքն վասն նոյնութեան ասելեաց մի են. (Ոսկ. գաղ.։)

Զի ոչ եթէ ի նոյնութեան միշտ կեայր (կամ կայր), այլ եւս առաւելեալ լինէր ի բարիսն՝ գնալով ի զօրութենէ ի զօրութիւն։ Ոչ յառաջադէմք լեալ ի յանդիմանութեանցն, այլ ի նոյնութեան կացեալք անզղջանալի. (Վրք. ոսկ.։)


Նոյնքանի

adv.

as much.

· Calfa

NBHL (3)

ՆՈՅՆՔԱՆԻ կամ ՆՈՅՆՔԱՆ. Այնքան. համաչափ, համաթիւ.

Նոյնքանեօք ճրագարանօք խորանին աշտանակն. (Սարգ.։)

Ի նոյն ամիս, եւ ի նոյնքանիս ամսոյն. (Լաստ. ՟Ժ՟Զ։)


Նոյնօրին

adv.

in the same day;
immediately, forthwith.

· Calfa

NBHL (5)

ՆՈՅՆՕՐԻՆ կամ ՆՈՅՆ ՕՐԻՆ. αὑθήμερος eodem die, eo ipso die. Ի նոյն օրն. ի նմին աւուր. առ օրին՝ անյապաղ.

Նոյն օրին հատուսցես զվարձս նորա, եւ մի՛ մտանիցէ արեգակն ի վերայ այնորիկ. (Թուոց. ՟Ի՟Դ. 15։)

Նոյն օրին երթեալ պատմեաց. (Եւս. քր. ՟Ա։)

Նոյն օրին իսկ, իբրեւ իջուցին զնա անդր, ի տեսլենէ օձիցն սատակեալ իցէ. (Ագաթ.։)

Յետ քանի՞ աւուր ... յիւրմէն՝ նոյն օրին, յօտարէն՝ եւ ոչ բնաւ երբէք. (Պիտ.։)


Նոյնօրինակ

adj. adv.

like, the same;
—, զ—, cf. Նոյնպէս.

· Calfa

NBHL (12)

Եւ ընդ քանանացիսն նոյնօրինակ խնամօք վարեցաւ աստուած. (Նախ. իմ.։)

Ոչ առաւելեալ եւ ոչ նուազեալ, այլ մի եւ նոյնօրինակ է յամենայնի. (Ճ. ՟Ժ.։)

Անէիցն եւ առասպելեցելոցն անեղ բնութիւնքն՝ ձիացլուցն եւ քիմեռացն, եւ նոյնօրինակացն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Թէ միշտ նոյնօրինակ է, ոչ է չար, քանզի միշտ նոյնօրինակն՝ բարւոյ է իւր (այսինքն յատուկ). (Դիոն. ածայ.։)

Ամենայն մարդիկ նոյն օրինակ մոլեգնէին։ Նոյն օրինակ կատարեաց զուխտն՝ զոր եդ ընդ հարսն։ Նոյն օրինակ բնակեսցէ ի ջուրս. (Ագաթ.։)

Իբրեւ զայս ամենայն լսէր թագաւորն յունաց, նոյնօրինակ եւ նա զիւր զօրսն գումարէր. (Բուզ. ՟Գ. 21։)

Նոյնօրինակ եւ մեք առ նոսա առնէաք. (Եղիշ. ՟Ը։)

Միշտ՝ որպէս եւ կէին իսկ, նոյնօրինակ եւ կեցից. (Պիտ.։)

Յամենայնսն միօրինակ հուպ գոլով։ Իսկ կայք՝ միշտ նոյնօրինակ ունելն, եւ անփոխաբնապէս գոլն յինքենա. (Դիոն.։ եւ Մաքս.։)

Զնոյն օրինակ ծառայք հանդերձ տերամբք տանջեալ։ Զբացական տեսիլն՝ զնոյնօրինակ քանդակեցին եւ դրօշեցին. (Իմ. ՟Ժ՟Ը. 11. եւ ՟Ժ՟Դ. 17։)

Մի՛ եւս ձեզ զնոյնօրինակ գնալ, որպէս եւ այլն հեթանոսք գնան. (Եփես. ՟Դ. 17։)

ὀμοιότροπος, ὀμοῖος ejusmodi, similis. որ եւ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ. Նոյնպիսի.


Նոտարացի

s. adj.

short-hand writer, secretary;
notarial.

· Calfa

NBHL (2)

Իբր Նօտար, կամ նօտրագիր՝ երագագիր գրիչ. նշանագիր.

Եւ գրէին զայս սեմիարք նոտարացի արքային. (Բուզ. ՟Դ. 5։)


Նոտրգիր

cf. Նօտր.

· Calfa


Նորաբանութիւն, ութեան

s.

neology;
neologism.

· Calfa


Նորագին

adj.

recently bought.

· Calfa

NBHL (2)

Տանուտէրք զծառայս նորագինս եթէ ոչ նախ փորձեն, չառնեն իմիք հաւատարիմ. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

νεότητος nuper emptus, novitius (servus). Այն ինչ գնեալ. դեռ գնոց առեալ. նոր գնած.


Նորագիւտ

adj.

new-fangled, newly invented or discovered, new, recent, modern.

· Calfa

NBHL (9)

Նորոգ գտեալ. այն ինչ ի ձեռս բերեալ. նորահնար. ցանկալի իբր անգիւտ. նոր անլուր.

Զաշակերտութիւն նորագիւտ վարդապետութեան խմբէին ուսուցանել. (Ագաթ.։ Կորիւն.։)

Նորագիւտ սեղան, կամ օր. (Ճշ.։)

Զնորագիւտ դաստակերտս քո (զհաւատացեալ մոգպետն) բարեխօս առնեմք վասն անձանց մերոց. (Եղիշ. ՟Ը։)

Նորագիւտ եւ դեռահասակ ժամանակն ստիպէր առնել այնպէս։ Զստեղծեալ առ ի քէն նորագիւտ բանս եւ իրս. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. երեւ.։)

Նորագիւտ ինչ առասպելս հիւսէք. (Դամասկ.։)

Նորագիւտ ինչ տանջանօք չափել հատուցումն. (Պիտ.։)

Ստորասուզեալ նորագիւտ մեղօքն անջրելեօք. (Նար. ՟Ժ՟Ա։)

Շնորհեցէք ինձ զնորագիւտ կեանս. (Ոսկ. ի բէթհեզդա.։)


Նորագործութիւն, ութեան

s.

renewing;
a miracle, an extraordinary or marvelous thing, deed or act.

· Calfa

NBHL (3)

Մին աստուածային նորագործութեամբ, եւ միւսն՝ հաղորդութեամբ ընտանեգունի բնութեան։ Նա զայսոսիկ եւ կանխաւ սքանչելագործեաց, որպէս զի դիւրին մեզ յեղելոցն լինիցի հաւատալ այսմիկ նորագործութեան. (Սարկ. աղ. եւ Սարկ. մարդեղ.։)

καινούργησις, καινουργία, καινούργημα innovatio. Նորագործելն, իլն. նոր գործ անակնկալ.

Պատճառ ներգործութեան հնացեալ պատկերին աստուծոյ. (Վրդն. սղ.։)


Նորախնդիր

s.

newsmonger.

· Calfa

NBHL (2)

Որ խնդրէ ինչ նոր ամենայն իրօք.

Քորք նորախնդիր արտաշնչեալ արտաբերեալ զերիզապարգեւ (զեղբայրն իւրեանց) ... Քորք նորախնդիրք յառաջ ելեալ փրկչին. (Նար. տաղ.։)


Նորածին

adj.

new-born;
regenerate;
springing up afresh, budding anew;
—ծնեալ յաւազանէ, just christened;
կին —ծին, recently delivered woman.

· Calfa

NBHL (13)

Մինչդեռ նորածին իցէ, մանկանցն յայտարարութիւնք՝ լացն եւ աղաղակն։ Զարու կամ զէգ զայժմիկ նորածինն. (Պղատ. օրին. ՟Է։)

Նորածին մանուկ, կամ արքայ, կամ թագաւոր. (Ոսկ. մտթ.։ Եւս. պտմ.։ Զքր. կթ.։ Շար.։ Գանձ.։ Տաղ.։)

Աւազանին նորածին որդիք։ Նորածինք աւազանին. (Նար. ՟Լ՟Ա։ Գէ. ես.։)

Քառասուն օր սրբելով նորածնացն՝ մտանէին ի տաճարն. (Տօնակ.։ Լծ. կոչ.։)

Առաքեալքն, եւ աւետարանին կոչումն՝ նորածին մարդիկ (սուրբ աւազանաւն). (Մեկն. ղկ.։)

Յիսուս զուարճացեալ, ի նորածին յեղբարսն յողջոյն իջեալ, բանայր զերկինս հանդէպ. (Տաղ.։)

Պարտ էր մեզ ժողովիլ, եւ ի վերայ նորածնաց (կամ նորածնից) ողբալ. քանզի ի չարսն ընթանան. (Ոսկիփոր.։)

Զէապէսն աւետիս տալ նորածնիցն. (Սարկ. քհ.։)

Ամլացեալ լինի իւր առաջին բոյսքն, եւ եղեալ բողբոջքն դեռ եւս կան մնան նորածինք. (Փիլ. լիւս.։)

Նորածին դառնութեան զարմք։ Նորաձայն աւանդութեամբք նորածին բուսուցէք արմատոց դառնութեան փուշս. (Թէոդոր. մայրագ.։)

Ըստ Սիոնի նորածին համբակաց հօտից խայտացեալ. (Նար. խչ.։)

Մշտաբուղխ աղբերց եւ գետոց նորածնաց եւ ուղխից. (Փիլ. իմաստն.։)

Առ քեզ եցոյց հաց նորածին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Նորածնանիմ, ծնեալ

vn.

to be regenerated.

· Calfa

NBHL (5)

ՆՈՐԱԾՆԱՆԻԼ. ՆՈՐԱԾՆԻԼ կամ ՆՈՐԱԾՆԱՆԻԼ. Նոր ծնանիլ, վերածնիլ ի սուրբ աւազանէ՝ որդեգրիլ աստուծոյ հաւատովք.

Նորա ծնեալք ի հաւատոց անտի Աբրահամու. (Եղիշ. դտ.։)

Այնքան բիւրք ի միում աւուր նորածնեալ յորդէգրութիւն աստուածութեան. (Ճ. ՟Ե.։)

Զբիծ մեղաց լուծանէ զնորա ծնելոցս աւազանաւ ի հոգւոյն. (Յճխ. ՟Բ։)

Վերակոչէ զամենեսեան, որք ջրով եւ հոգւով նորածնանին (կամ հոգւով նորա ծնանին) յաշխարհակեցոյց մահ նորա. (Զքր. կթ. համբարձ.։)


Նորածնութիւն, ութեան

s.

regeneration.

· Calfa

NBHL (2)

Նորոգ ծնանիլն, վերածնութիւն.

Որդիք լուսոյ եղիջիք՝ ըստ նորածնութեան արժանի եղեալ։ Շնորհացն՝ որ տուեալ է մեզ յաւազանէն նորածնութեամբ. (Մաշկ.։)


Նորակնիք, կնքի

cf. Նորակնուք.

· Calfa

NBHL (5)

Զնորակնիք յաւուր տօնի մերձ առ բեմն կացուցանել։ Հեղլով զիւղն ի վերայ նորակնքին եւ ջրոյն. (Կանոն.։ Լաստ. ՟Ժ։)

Ողջունէ զնորակնուքսն որպէս զբարեկամս եւ զեղբարս. (Նիւս. թաղմ.։)

Մկրտեցին զնա. եւ նորակնունքն միւսիս. եւ այլն. (Վրք. հց. ՟Ի։)

Երամ աղաւնեացն՝ նորակնունք աւազանին. իմա՛ յոքն. նորակնիք.

Նորակնուք քահանայ զաղօթս պատարագին ասէր. (Հ. յնվր. ՟Թ.։)


Նորակրօնութիւն, ութեան

s.

innovation or novelty in religious matters;
superstition.

· Calfa

NBHL (2)

Նորաձեւութիւն, կամ նոր կրօնք, աղանդ. այլափառութիւն. նորափառութիւն, որպէս այլ ի հասարակ յն. գրի, որ է սնափառութիւն.

Հնարագիտութիւն կռոց ... նորակրօնութեամբ մարդկան եմուտ յաշխարհս. (Իմ. ՟Ժ՟Դ. 14.) (ա՛յլ ձ. նորակրօնաւորութեամբ, կամ նորակրօնաւորութեամբ)։


Նորաձայնութիւն, ութեան

s.

novelty, innovation;
strangeness.

· Calfa

NBHL (2)

Որք զճշմարտութիւն հերքել ձեռնարկեցին զքարոզութեան, իւրեանց հերձուածովքն զնորաձայնութիւն ծնան. (Ոսկիփոր.։)

καινοφωνία novitas vocum. Նոր բան եւ վարդապետութիւն՝ անլուր եւ օտար եւ մոլոր.


Նորաձեւիչ

s.

innovator;
milliner.

· Calfa

NBHL (1)

Զընտրեալն յորովայնէ (զյհ. մկրտ), զմայրական բնութեան զնորաձեւիչն, զարձակողն ամլութեան. (Ճ. ՟Ժ.։)


Նորաձեւութիւն, ութեան

s.

innovation;
mode, fashion;
—ք, fancy articles.

· Calfa

NBHL (9)

καινοτομία, καινοτομήμα, τὸ καινότερον innovatio, novitas, rerum novarum molitio. Նորաձեւելն. նոր ինչ անսովոր կամ օտար. այլափոխութիւն, նորութիւն.

Ի սակս անուանց ինչ նորաձեւութեան. (Պղատ. օրին. ՟Դ։)

Իմանալ նորաձեւութիւնս տառից արտաքոյ քան զգրոց. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Կամիմք ուսանել, զի՛նչ է նորաձեւութիւն յեկեղեցւոջ։ Ուղղել զնորաձեւութիւն. (Առ որս. ՟Թ։)

Ամենայն օր եւ ժամ եւ ամիս քեզ՝ նորաձեւութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Նորաձեւութեան իրս համարին։ Նորաձեւութիւն թուի հարցն սրբոց հրամանացն հետեւողութիւնս. (Խոսր.։ Լմբ. պտրգ.։)

Նորաձեւութիւն բնութեան կարի նոր. (Ճ. ՟Գ.։)

Մերթ՝ Նորակերտութիւն. նոր յօրինուած՝ կազմութիւն.

Առաքեա՛ զյաղթական զօրութիւնս սուրբ խաչին ի տպաւորումն նորաձեւութեանս այսորիկ. (Մաշտ. խաչօրհնէք.։)


Նորաղանդութիւն, ութեան

s.

protestantism.

· Calfa


Նորամսութիւն, ութեան

s.

the fir st day of a month.

· Calfa

NBHL (2)

Ոմանք ի քաղաքաց (հեթանոսաց) տօնս առնեն միանգամ յամսեան յըստ աստուածն նորամսութեան թուելով։ Ի միում (այսինքն յառաջին աւուր) ամսեանն պակասեաց ջուր յերկրէ. նորամսութիւն՝ պակասութիւն լինի ջրոյն։ Զտօնսն թուէ, զնորամսութիւն, զոր փողովք նշանակեն. (Փիլ.։)

νουμηνία, ἰερομηνία novilunium calendae, supplicationes menstruae. Նոր ամիս. նորիլն լուսնի. ամսագլուխ. տօն ի գլուխս ամսոց. կաղանդ.


Նորային, յնոյ, յնոց

pron.

one's own, his or her own.

· Calfa

NBHL (10)

ՆՈՐԱՅ կամ ՆՈՐԱՅՆ, եւ ՆՈՐԱՅԻՆ. το, τα ἑκείνου, αὑτοῦ quod illius est, quae ejus sunt. որ ինչ է Նորա. իրք նորա. նմանիք նորա. (սեռականն ցուց. դեր. Նա. եւ ստացականն նորին).

Որ նորայն հայր է, նոյն եւ մեր։ Նորայն լոյս միայն է անփոփոխ։ Ձեր անուանքդ, եւ ոչ նորայն։ Իմ բառս քաղցր է, եւ ոչ նորայն։ Որոյ անուն՝ նորայն եւ սորայն մի է։ Որ ոք ունիցի յինքն զՔրիստոս, ունի եւ զնորայն զամենայն. (Խոսր.։ Ճ. ՟Գ.։ Վրք. հց.։)

Ազնուականագոյն կամ լաւագոյն քան զնորայն։ Զամենայն զնորայսն։ Ընտանիք օտարին՝ նորայոցն ցանկանայեցեն։ (Եզնիկ.։)

Զնորայսն իւրովքն տուժեաց կրից տաժանմամբ։ Ոչ եւս ի նորայոց անտի. ինչ կրեսցէ։ Ասէի վստահութեամբ զնորայսն։ Պօղոսի նմանի, եւ նորայոցն հոգւով. (Նար.։)

Զի՞նչ նման իցէ սորա մահս նորայոյն (կամ նորայոցն). (Կիւրղ. թագ.։)

Հաղորդեայց նորայոցն (բարեաց)։ Ոչ զնա ետես, այլ ի նորայոցն ինչ։ Ի նորայիցն ճաճանչից. (Առ որս. ՟Ե։ Դիոն.։)

Զի եթէ ի քումմէն ինչ երկմտիցես, ի նորայոցն հաւատասջի՛ր ուսանել։ Ոչ եթէ նա ինչ կարօտ մերովքս իցէ, այլ մեք ամենեւին նորայովքն։ Ի նորայոցն տաս, որպէս զի դու օգտեսցիս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. հռ.։)

Ըստ իւրոյն բնութեան անհաղորդ է նորայոցն ախտից. (Պարապմ. Ը։)

Ոչ նա կարօտի մերոց ծաղկանց, այլ մեք նորայնոցն։ Նորայնովքն կամօք էքս զհաստատութիւն ունին։ Ոչ հաղորդ լինելով իւիք նորայնոյն բնութեան։ Ի նորայնոցն առեալ զնիւթ մերոցս դովաստութեանց. (Նիւս. երգ։ Կիւրղ. գանձ։ Պրոկղ. յոսկ։)

Այսոքիկ մերայոցն, իսկ նորայոյքն եւ որ ի նորուն բանիցն քաջալերեալք եւ այլն. (Խոսրովիկ։)


Նորասիրութիւն, ութեան

s.

love of novelty, modishness.

· Calfa


Նորատեսիլ

adj.

extraordinary, strange, paradoxical, prodigious, portentous.

· Calfa

NBHL (2)

Կոտորել ի նորատեսիլ (կամ ի նորանշան տեսիլ) տանջանաց. (՟Գ. Մակ. ՟Է. 3։)

ξενίζω novus, et peregrinus. Նորակերպ ինչ՝ չեւ եւս տեսեալ.


Նորատիք

adj.

of tender age, young.

· Calfa

NBHL (2)

Դաւիթ գեղեցկածաղիկ մանուկն, եւ նորատիք արքայն. (Ասող. ՟Գ. 30։)

Որ ի տէգ նիզակի կամակարօղք՝ նորատիք. (Խոր. ՟Ա. 12։)


Նորափառութիւն, ութեան

s.

vain-glory, vanity;
heterodoxy, heresy.

· Calfa

NBHL (3)

Որպէս Սնափառութիւն. յն. κενοδοξία inanis gloria.

Խորհուրդք նորափառութեան։ Առ անձն՝ որ ի նորափառութենէ անտի նեղեալ է. (եւ այլն. Եւագր. ՟Ի՟Զ։ Մաշկ.։)

Մի՛ տգեղութիւն անմաքրութեան նորափառութեան խաւարեցուսցէ զպայծառ մարգարիտն աստուածխօսութեան. կամ է սնափառութիւն, եւ կամ այլափառութիւն ի վարդապետութեան։


Նորափթիթ

adj.

new-budded, new-blossomed, freshblown;
— ծաղիկ, a tender or new-budding flower;
— գեղ գարնայնոյ, budding graces of spring;
— ստինք, budding breasts.

· Calfa

NBHL (2)

Այն ինչ փթթեալ կամ բացեալ.

Չնաշխարհիկ եւ նորափթիթ ծաղիկ ծիրանի. (Գանձ.։)


Նորընծայութիւն, ութեան

s.

outset, first steps, starting, setting out;
novitiate, probationership, time of probation.

· Calfa

NBHL (3)

Սկզբնաւորութիւն յիմիք կարգի.

Վասն Քրիստոսիւ ընտրութեանն մերոյ, եւ նորընծայութեանն, եւ կատարմանն. (Նախ. եփես.։)

Վասն բոլորից ի նոյն ինքն կաթողիկէն նորընծայութեան (յն. վերածութեան) եւ զուգընթացութեան. (Մաքս. եկեղ.։)


Նորընտիր

adj.

newly elected or chosen;
— աբբայ, a — Abbot-General;
— լինել, to enroll fresh troops, to recruit anew.

· Calfa

NBHL (1)

Տեսեալ՝ թէ ոչ են զօրք ժողովեալ, հրամայեաց նորընտիր լինել. (Ճ. ՟Բ.։)


Նորի, րւոյ, րեաց

adj. s.

premature, precocious;
—ք, first-fruits, premices;
օր նորեաց, first-fruit's day.

· Calfa

NBHL (2)

νέον novum. Նորաբոյս եւ նորահաս արմտիք տարւոյ. դեռ նոր հասած բերքը.

Կերան ի ցորենոյ երկրին զայգոյ բաղարջ եւ նորի։ Յաւուրն նորեաց յորժամ մատուցանիցէք զոհ տեառն զեօթներորդացն. (Թուոց. ՟Ի՟Ը. 26։ Յես. ՟Ե. 11։)


Նորիմ, եցայ

vn.

cf. Նորանամ.

· Calfa


Նորիմաց

cf. Նորահնար.

· Calfa

NBHL (2)

Նո՛ր իմացեալ կամ խորհեալ. նորահնար. նորագիւտ. նորաձեւ.

Եկեալ ի մի վայր, խորհուրդ առեալ ի պաշտօնս նորիմաց խորհրդոց (շինութեան աշտարակի). (Ագաթ.։)


Նորոգիմ, եցայ

vn. fig.

to be renewed, restored, regenerated, re-established;
to revive, to come to life again.

· Calfa


Նորոգիչ, չի, չաց

s.

reformer, innovator, regenerator.

· Calfa

NBHL (2)

Գուշակէ հնականն (լուսին) զնորոգչէդ իւրմէ. (Ագաթ.։)

Արդ այսց բարգաւաճ շնորհաց նորոգչաց առ միմեանս եկեալ՝ կարելն ընդ կամելն։ Այս զենումն նորոգիչ եւ զիս նորոգեսցէ՝ նորոգեալ հոգւով բոցակերպից. (Նար. ՟Ձ՟Զ. եւ Նար. յովէդ.։)


Նորոգութիւն, ութեան

s.

cf. Նորոգումն.

· Calfa

NBHL (5)

ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆ ՆՈՐՈԳՈՒՄՆ. ἁνανέωσις, ἑγκαίνησις renovatio ἁλλοίωσις mutatio καινότης novitas. Նորոգելն, իլն, ըստ ամենայն առման.

Կամ որպէս ἁκρίβεια diligentia, accuratio. Ճշդութիւն անվրէպ. փոյթ պնդութեան կամ նոր հոգողութեան.

Մատուցանել թուղթս վասն նորոգութեան (կամ նորոգման) սիրոյ եղբայրութեան մերոյ։ Նորոգումն (կամ նորոգութիւն) երիտասարդի ըստ ճանապարհաց իւրոց։ Այս է նորոգումն աջոյ բարձրելոյ։ Ի նորոգումն (յն. ի նորութեան) կենաց շրջեսցուք.եւ այլն։

Լիցի ինձ ի ծնունդ նորոգութեան վերստին ի հոգւոյն սրբոյ. (Եղիշ. ՟Ը։)

Արժան է մեզ զայս զգուշութեամբ իմանալ, եւ պահել նորոգութեամբ. (Ոսկ. յհ. ՟Ա. 36։)


Նորութիւն, ութեան

s.

cf. Նորումն.

· Calfa

NBHL (3)

ՆՈՐՈՒԹԻՒՆ ՆՈՐՈՒՄՆ. καινότης novitas, innovatio. Նոր գոլն՝ լինելն, նոր վիճակ. նորոգութիւն. եւ Նորաձեւութիւն.

Ցուցեալ ի փորձեցելում զյաղթութիւն, եւ ի հնում զնորութիւն. (Աթ. ՟Դ։)

Նորումն հաւատոց եւ կրօնից եւ կարգաց. (Ճ. ՟Ա.։)


Definitions containing the research ի : 10000 results

Աշխարհաշէն

adj.

that causes a country to nourish;
blooming, in bloom.

· Calfa

NBHL (8)

Շինութիւն գործօղ աշխարհի. խնամակալ հայրենի երկրի. աշխարքը՝ երկիրը շէն պահօղ.

Որ եղեւ այր աշխարհաշէն, առատամիտ եւ բարեգործ. (Յիշատ.։)

Եւ իբր Աշխարհաշինական. կենցաղօգուտ.

Կայր նըկանակ մի գեղապանծ (լուսինն), աշխարհաշէն փռան (յարեգակնէ) եփած. ի յեփողէն իւրմէ խոռած, եւ ի նմանէ դարձեալ լըցած. (Շ. յառակս.։)

զաստուծոյ ասի՝ իբր Արարիչ աշխարհի. արարչագործ.

Երկնակազմն եւ աշխարհաշէն ձեռամբն բեւեռեսցէ զամենեսեան յերկեղն իւր եւ ի սէր. (Տօնակ.։)

ԱՇԽԱՐՀԱՇԷՆ ոպէս ի բոլոր աշխարհէ շինեալ, կամ եղեալ ընդ պատրուակաւ աշխարհաշիութեան.

Յետ կործանման աշխարհաշէն աշտարակին, եւ խառնաբնդոր լեզուացն. (Կաղանկտ.։)


Աշխարհապահ

adj.

that preserves the universe.

· Calfa

NBHL (1)

κοσμοφύλαξ. mundi custos. Պահապան աշխարհի.


Աշխարհապատում

adj.

that relates from the creation of the world.

· Calfa

NBHL (3)

Պատմօղ զաշխարհէ (գրօղն, եւ գիրքն).

Մովսէս աշխարհապատում։ Զաշխարհապատումն լինելն մովսէսի. (Ագաթ.։)

Որ զաշխարհապատում գիրսն շարագրեաց։ Ըստ աշխարհապատում բանին. (Լաստ. ՟Բ. ՟Ժ՟Ը։)


Աշխարհապարունակ

adj.

that surrounds the world, (Ocean).

· Calfa

NBHL (2)

Որ զտիեզերս պարունակէ պատելով. այն է ծով.

Աշխարհապարունակ պիսիդոնի. (Նար. խչ.։)


Աշխարհասէր

adj.

worldly, attached to the wordly vanities.

· Calfa

NBHL (9)

φιλόκοσμος, qui amat mundum, i.e. res mundanas et terrenas. Որ սիրէ զաշխարհ եւ զաշխարհային իրս. տիւնեա փերէսթ, մէճազի.

Ոչ ըստ աշխարհասիրացն ոմանց ծախելով յանարժանս. (Պիտ.։)

Անձուկ է ճանապարհն այն աշխարհասիրաց. (Խոսր.։)

Զքաղցրահամ կերակուրս՝ աշխարհասիրաց թողին. (Լաստ. ՟Զ։)

Աշխարհասէրք գոլով՝ հեղձուցին զհաւատոց բանն. (Կիւրղ. ղկ.։)

Եւ իբր Աշխարհասիրական.

իբր Հայրենասէր.

Որպէս աշխարհասէրք (կամ աշխատասէրք՝) սատարք ելով շինութեան. (Պիտ.։)

Սիրելի աշխարհի. հաճոյական մարդկան.


Աշխարհաստեղծ, ից

adj.

that created the world.

· Calfa

NBHL (3)

Աշխարհաստեղծն՝ ինքն արդարոյ երեւի. (Փիլ. ՟գ. մանկ.։)

Բազում արարիչս եւ աշխարհաստեղծս ի ներքս մուծանեն. (Կոչ. ՟Ժ՟Ա։)

Տարածեաց եւ տէրն զաշխարհաստեղծ բազուկն իւր ի վերայ խաչին։ Սկզբնածինն այն խաւար զգալի ի հրամանէն աշխարհաստեղծ տեղի տուեալ հալածեցաւ. (Սկեւռ. յեսայ. եւ Սկեւռ. ի յար.։)


Աշխարհավար

adj.

political;
secular.

· Calfa

NBHL (6)

Այն ինչ իրք՝ որովք լինի քաղաքավարիլ յաշխարհի. աշխարհային. քաղաքական. աշխարհական. մարդկային.

Զաշխարհավար կանոն անյեղ եւ հաստատուն պահեսցէ. (Պիտ.։)

Վաղ եւ առաւօտ զաշխարհավար զկեանս ասէ, որ կրիւք եւ գործովք յաւուր բովանդակի զվախճանաւորացն ել սահմանէ. (Համամ առակ.։)

Այլ է առաքելոցն պատուէր, եւ ա՛յլ մարդկան՝ որ աշխարհավար կենօք կենցաղավարեցին. (Իգն.։)

Կարգ սահմանի աշխարհավար ճանապարհին դի՛ւր է։ Հնազանդութիւն յաշխարհավար օրէնս՝ որոց եւ իշխեն. (Լմբ. սղ.։ Շ. ՟ա. պետ. լ։)

աշխարհավար լինիմ cf. աշխարհավարիմ.


Աշխարհատած

adj.

that takes care of the people.

· Calfa

NBHL (1)

Աշխարհատած գեհկանութիւն. (Բուզ. ՟Դ. 2։)


Աշխարհատարած

adj.

spread throughout the universe.

· Calfa

NBHL (3)

Տարածեալ ընդ աշխարհ համօրէն, ընդ ամենայն երկիր.

Թաքուցանէ զաշխարհատարած ճառագայթս իւր. (Ագաթ.։ եւ Խոր. հռիփս.։)

Կոհակք ամեհի ծովուն աշխարհատարած. (Բենիկ.։)


Աշխարհատեաց

adj.

that detests the world, that is not attached to the vanities of the world.

· Calfa

NBHL (1)

Ատեցօղ աշխարհի։ (ՃՃ.։)


Աշխարհատես

adj.

that has seen much of the world;
known by all, notorious, public, manifest;
— ցուցանել, to publish, to make known.

· Calfa

NBHL (8)

δημοσιακός. publicus եւ բայիւ δημοσιεύω publico Տեսուչ եւ դարմանիչ աշխարհի.

Աշխարհատես խնամակալութիւն. (Բուզ. ՟Դ. 2։)

ԱՇԽԱՐՀԱՏԵՍ. Տեսանելի առաջի ամենայն աշխարհի. ակներեւ տիեզերաց. ուր է հանդէս համաշխարհական հանդիսացեալ.

Աշխարհատես հրապարակ (ահեղ ատենին). (Մանդ. ՟Ա. եւ ՟Ե։)

Արդեօք ոչ հաւատայ հանդիպել աշխարհատես հրապարակին. (Բրս. ապաշխ.։)

Լսել ի նմանէ զքաղցրալուր բարբառն երանութեան՝ առաջի աշխարհատես հրապարակին. (Եփր. խոստ.։)

Զիւրոյ սխալմանն զկերպ աշխարհատես ցուցանէ. (Խոսր.։)

Այժմ լռելեայն եկի, եւ ապա բազում աշխարհատես յայտնութեամբ. (Ոսկ. մ. ՟Բ. 28.) յն. մի բառ, որ առ (Երզն. մտթ.) գրի. Այժմ լռելեայլն, եւ յայնժամ աշխարհատեսիլ յայտնութեամբ։


Աշխարհատէր

s.

master of the world, conqueror;
prince.

· Calfa

NBHL (2)

Տէր աշխարհի. թագաւոր. իշխան.

Աշխարհատեառք անկանէին ընդ միմեանս։ Գնաց առ մեծ իշխանն աշխարհատէրն. (Բուզ ՟Գ. 4. 10։)


Աշխարհարար

cf. Աշխարհաստեղծ.

· Calfa

NBHL (6)

Աշխարհարարն յորժամ զկրելի էութիւնն սկսաւ կարգել։ Աշխարհարարն իրաւացոյց, եւ այլն։ Զաշխարհիս զգործս փոխանակ աշխարհարարին աստուծոյ պատուել. (Փիլ.։)

Էջ ասէ, զի յետս կացուսցէ զմարդիկ յաշխարհարարէ անտի. (Կոչ. ՟Զ. ձ։)

κοσμοποιός. mundi creator, opifex. Արարիչ աշխարհի. որ եւ ԱՇԽԱՐՀԱՍՏԵՂԾ, ԱՇԽԱՐՀԱԳՈՐԾ.

Աշխարհս եւ եւ աշխարհարարն յուխտաւոր մանկանն տպաւորեալ կերպարանեցաւ. (Եղիշ. դտ.։)

Առ ի միւսանգամ զաշխարհարար գթութեանն զսէր եւ զանունդ ապրեցուցանելոյ. (Կիւրղ. ծն.։)

Արիստոտէլէս զիս ուսուցանէր յաշխարհարար ներտառութեանն. (Ի Պտմ. աղեքս.) իմա՛, ի գիրսն որ յաղագս աշխարհի։


Աշխարհացոյց, ցուցի

s.

map;
համատարած —, map of the world.

· Calfa

NBHL (2)

Ցոյց եւ ցուցակ աշխարհի. տեսարան տիեզերաց ծրագրեալ իւիք օրինակաւ.

Տուեալ նմա աստուածագիծ տախտակ՝ հրամայեաց այնու գրել զաշխարհարարութիւնն, եւ զօրինակն երկրի. եւ սկիզբն աշխարհացուցին զտապանակն հրամայեաց գործել յօրինակ վերնոյ աշխարհին. (Տօնակ.։)


Աշխարհաւեր

adj.

that ruins, destroys the world.

· Calfa

NBHL (2)

Տիրակորոյսք եւ աշխարհաւերք. (Արծր. ՟Գ. 2։)

Ի ոյն ամին ասպատակեաց սեւադայ աշխարհաւերն։ Ձերբակալ արաեալ զապստամբն բաբան զմարդախողխող՝ աշխարհաւեր՝ արիւնբու գազանն. (Կաղանկտ.։)


Աշխարհօրէն

adv.

secularly;
vulgarly;
generally, universally.

· Calfa

NBHL (6)

βιτικῶς. ad vitae rationem եւ ad normam populi, vulgariter. Ըստ կարգի աշխարհիս, կենցաղոյս, աշխարհականաց. կենցաղական եւ քաղաքական. ատէթի տէվրանի իւզրէ.

Ի զգեստս մի՛ աշխարհօրէն բերիլ. (Շ. ընդհանր.։)

Զկատակերգութիւնն (վերծանել) աշխարհօրէն. (Թր. քեր.։)

Ըստ աշխարհօրէն կարգաց իմաստնանալ ասիմք. (Խոր. ՟Ա. 2։)

Միաբան խորհեցան աշխարհօրէն խորհուրդ, եթէ ո՛ւմ պարտ իցէ զհայրապետութեանն կաթողիկոսութիւնն ունել։ Միաբան համօրէն աշխարհօրէն ժողովէին առ ներսէս կաթողիկոսն հայոց. (Բուզ. ՟Գ. 17. 51։)

Յաշխարհօրէն պատերազմին ախոյեանն եկեղեցւոյ. (Շար.։)


Աշխարումն, ման

s.

complaint, lamentation.

· Calfa

NBHL (2)

Աշխարումն գուժից. (Յհ. կթ.։)

Յաշխարումն նոցա մի՛ մտանիցես. (Երեմ. ՟Ժ՟Զ. 5.) յն. հաւաքումն, ակումբ. որպէս թէ աշխարհումն կամ աշխարհաժողով բազմութիւն՝ ի խնջոյս կամ ի լալիւն. որպէս եւ յարի զկնի. որպէս եւ յարի զկնի. եւ ի կոծ նոցա մի՛ երթիցես. եւ այլն։


Աշխոյժք, ուժից

s.

cf. Աշխուժութիւն.

· Calfa


Աշտ

cf. Յաշտ.

· Calfa

NBHL (2)

Կանգնել յաշտից տեղիսն. (Խոր. Բ. 13։)

ԱՇՏ. Որպէս լծ. ընդ հյ. Ոշտ, ոստ. ոստնուլ. նստիլ. եւ թ. իւսթ այսինքն ի վերայ, ի վեր. այսինքն յոտին կալ, կամ նստեալ կալ, է արմատ յաջորդ բառից (=ԱՇՏԱՆԱԿ) ինչ. տե՛ս եւ ՈՍՏԻԿԱՆ (վերակացու)։


Աշտանակամազ

adj.

hair on end, brislly.

· Calfa

NBHL (1)

Որոյ մազքն են տնկեալ ի վեր. ցից ցից տնկըւած.


Աշտանակեմ, եցի

vn.

to be on horse-back, to ride, to mount a horse;
to break in a horse.

· Calfa

NBHL (5)

Կամակար ի ձի աշտանակէր. (Պտմ. աղեքս.։)

Ի մանկութեան կամակար աշտանակեալ։ Զմիոյ ուրումն զձին կալեալ՝ արիաբար աշտանակէր. (Խոր. ՟Բ. 76. 79։)

Յերիվարս ահիպարանոցս աշտանակեալք։ Հազիւ յայլ ձի աշտանակեալ փախչէր. (Յհ. կթ.։)

Մտրակ ի կուշտ աշտանակեալ. (Շ. վիպ.։)

ἑφάλλομαι. insilio, ἑπιβαίνω, conscendo. Ոստնուլ եւ նստել ի վերայ. հեծանել յերիվար. հեծնիլ. պինմէք, սիւվար օլմագ, պէր նիշէսթէն.


Աշտարակագործ

adj.

that builds a tower.

· Calfa

NBHL (2)

Շինօղ աշտարակի (ի բաբելոն, եւ այլն).

Աշտարակագործ կորուսիչ պաշտամանցն. (Ագաթ.։)


Աշտարակաձեւ

adj.

which has the forme of a tower, turreted.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ է ի ձեւ աշտարակի, կամ աշտարակօք զարդարեալ.


Աշտարակաշէն

adj.

cf. Աշտարակագործ.

· Calfa

NBHL (3)

Աշտարակաշէնքն համարեսցեն զծախս աշտարակին. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

ԱՇՏԱՐԱԿԱՇԷՆ ԱՌՆԵԼ. Շինել զաշտարակ. առնել զշինութիւն ի աշտարակի.

Նեբրովթ սկայն կախարդութեամբ զբոլորս հրապուրէր ազինս աշտարակաշէն առնել. (Կաղանկտ.։) (եթէ իմասցիս, առնել զնոսա, յայնժամ լինի՝ շինօղ աշտարակի։)


Աշտարակեայ

cf. Աշտարակեալ.

· Calfa

NBHL (1)

Կործանեաց զպարիսպս աշտարակեայս տաճարաց նորա. (Ողբ. ՟Բ. 7.) (յն. զպարիսպ շինուածոց նորա, կամ աշտարակաց նորա)։


Աշտէ, ի, ից

cf. Աշտեայ.

· Calfa

NBHL (8)

ԱՇՏԵԱՅ որ եւ ԱՇՏԷ, ի, ից. ասի եւ ԱՇՏԷՆ, իբր ռմկ. Նիզակ. արդն. տէգ. գեղարդն փոքր ձգելի ի բացեայ.

Ամենայն աշտեայք զօրաւորաց (կամ նետք սպառազինաց). (Երգ. ՟Դ. 4։ Նիւս. երգ.։)

Զզէնսն, զվահանսն, եւ զաշտեայս։ Աշտէիւք զօրաւորացն. (Նիւս. երգ.։)

Հեռի զաշտէսն արձակեալ։ Աշտէիւ հարեալ սատակեն. (Խոր. ՟Բ. 5։)

Բարձեալ աշտեայս հանապազակիր ի պատրաստութիւն գազանացն՝ որ ի մայրիսն։ Եհար միով աշտէիւն ընդ միջոց թիկանցն։ Եւ են ստացեալ զէնս աշտեայ հանապազ կրելով ընդ ինքեանս. (Արծր. ՟Բ. 7։)

Աշտէին նիզակաւ ի մահ սատակէ. (Նար. ՟Հ՟Ա։)

Ի գիրկբ մարցն աշտէիւք խոցեալ. (Լաստ. ՟Բ։)

Լայն աշտէնն, որ մխեցաւ ի կողն. (Լծ. նար.։)


Աշտենաւոր

s.

lancer.

· Calfa


Աչագար

adj.

who has bad or sore eyes.

· Calfa

NBHL (1)

Եւ որք մնայցենն՝ աչագարք լինիցին. զի այն է նուաղել աչացն. (Կիւրղ. թագ.։)


Աչագեղ, ոյ

adj.

that has beautiful eyes.

· Calfa

NBHL (2)

Աչօք գեղեցիկ. աղուորաչուի.

Հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս ալանաց. (Խոր. ՟Բ. 47։)


Աչալուրջ

adj.

alert, sprightly, vigilant, active, gay;
circumspect.

· Calfa

NBHL (3)

Գալ այսր համարձակութեամբ սրտիւ, եւ աչալուրջ երեսօք։ Այնպէս արժանի լիցուք կալ յաշխարհիս, զի եւ անդ եւս աչալուրջ առ միմեանս բնակիցեմք։ Աչալուրջ համարձակութեամբ տեսանել զտէրն կարասցուք. (Ոսկ. եփես. ՟Գ. ՟Ի.։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 11։) յորս միշտ յն. է լոկ, համարձակութեամբ կամ վստահութեամբ.

Աչալուրջ լրջմտութեամբ։ Աչալուրջ իմն եւ սխրալի օգնականութիւն. (Մագ. ՟Ի՟Զ. ՟Լ՟Դ։)

Ընդ այգանալ աչալրջացն, կամ աչալրջոցն, (Խոր. ՟Բ. 39.) իմա՛ կամ ընթերցի՛ր ըստ այլ ձ. ԱՇԱԼՐՋՈՑՆ, որ է արշալուրշ, արշալոյս։


Աչակաքաւ

adj.

that moves the eyes.

· Calfa

NBHL (1)

Աչակաքաւ դիմօք. (Սիսիան.։)


Աչամէջք

s. pl. space between the two eyes.

· Calfa

NBHL (3)

Միջոց ընդ մէջ երկուց աչաց. ճակատ կենդանւոյ.

(Դաւիթ) հարեալ այնուհետեւ կշռակի ընդ աչամէջսն անցուցանէր. (Պիտ.։)

Հարեալ զնա ուրագովն ի յաչամէջսն. (Ուռհ.։)


Աչառեմ, եցի

vn.

to have respect to the appearance of persons.

· Calfa

NBHL (7)

Մի՛ երեսաց աչառիցես հարստի։ Մի՛ աչառիցեն երեսաց. (Ղեւտ. ՟Ժ՟Թ. 15։ Օր. ՟Ժ՟Զ. 19. եւ այլն։)

Մարմնոյնս սիրոյ ոչ աչառեցի. (Նար. ՟Կ՟Ե։)

Ոչ ի հարստաց աչառէ. (Սեբեր. ՟Ը։)

Կա՛մ զի առաքինիք էին եւ ազնուատոհմ յազգէ, աչառեցին. (Ոսկ. յհ. ՟Բ. 16։)

Չա՛ր է եւ աչառելն ումեք յանիրաւի. (Սարգ. յկ. ՟Զ։)

Մի աչառիցես զերեսս մեծատանն. (Վրք. եպիփ.։)

θαυμάζω, ἑπιγινώσκω προσώπον, χαρίζομαι , ἁίδουμαι. observantia prosequor, personam accipio, gratificor, vereor. Ակն առնուլ. ակնածել. պատկառել. շնորհս առնել ումեք. մարդահաճել. երեսպաշտութիւն ընել.


Աչառու, աց

adj.

that respects the appearance of persons, partial.

· Calfa

NBHL (4)

Կամ է թեթեւամիտ, կամ կաշառակուրծ, կամ աչառոտ. (Լմբ. առակ.։)

Եպիսկոպոսք յայնմ ժամանակի եղիցին աչառուք. (Վրք. հց. ՟Բ։)

Առող զաչս. խտղտիչ կամ զօշոտիչ ական. աչք առնօղ, փառաւոր, կամ աչք խաբօղ.

Երեւելի սպասուք, եւ աչառու ովսաննայիւք յղարկեսցեն. (Եփր. գալստ. յերուսաղէմ.։)


Աչացաւ

adj. s.

that has bad eyes;
ophthalmy.

· Calfa

NBHL (7)

Ժանգ ջրոյն կարմիր եւ սպիտակ. եւ մինջեւ ցայսօր օգնէ աչացաւաց. (Խոր. պտմ. հռիփս.։)

Աչացաւացն ի տապ արեւու ոչ է զօրութիւն. (Նար. ՟Ծ՟Գ։ եւս եւ Լմբ. յայտն.։ Ոսկ. յհ. ՟Ա. 6։)

Աչացաւն կշտամբեալ յանդիմանի յարեգակնային ճառագայթիցն. (Մեկն. ՟բ. կոր.։)

Կին մի աչացաւ լեալ՝ խաւարեցաւ լոյսն. (Հ=Յ. հոկտ. ՟Ժ՟Զ.։)

Ընդ աչացաւացն նեղելոց մեծակական ձայնիւ հառաչեմ. (Նար. ՟Ժ՟Է։)

Տարին ցաւագին, եւ աչացաւ բազում։ Աչացաւ յոլով, ապա տղայոց մահ. (Տօմար.։)

Աչացաւին դարմա՛ն տար աչացն. (Կոչ. ՟Բ.) ի յն. ասի, Ընդ սկսանիլ աչացաւութեան դարմա՛ն տար ըստ ժամանակին։


Աչացու

cf. Զաչացու.

· Calfa

NBHL (4)

ԱՉԱՑՈՒ որ եւ ԶԱՉԱՑՈՒ, ԱՉԱԳԱՐ. Կարօտ աչաց. կոյր. աչիկայ, կուր. քեօր.

Ընդ աչացուին քեզ աղաղակեցից՝ լուսատու փրկիչ. (Գանձրն.։)

Աչացու (կամ աչացաւ) լեալ՝ խաւարեցաւ լոյսն. (Հ. կիլիկ.։)

Զանաչեայն յեղեալ աչացուն հարցանէր տէրն. (Խոսրովիկ.) կա՛մ է՝ երբեմն կոյրն, կամ աչեայ եղեալն։


Աչեայ, էի, ից

adj.

that has eyes, that sees.

· Calfa

NBHL (3)

Ունակ աչաց. ականի. աչք ունեցօղ, տեսնօղ.

Աչէից եւ տեսանողաց. (Սարկ. աղ.։)

Կուրացն, որ լաւագոյն քան զաչեայսն էին. (Ճ. ՟Թ.։) (Տօնակ.։)


Աչեղ, ի, աց

adj.

that has a fine eye.

· Calfa

NBHL (1)

Երեւելի մեծութեամբ եւ գեղեցկութեամբ աչաց. մեծակն. հրաչեայ. աչագեղ. խոշոր աչուի, աղուոր աչուի.


Աչեր

s. pl. cf. Աչք.

· Calfa

NBHL (2)

Առաւել ռմկ. իբր Աչք։

Կոյս մի կայր աղուոր աչեր. (Շ. յառակս.։)


*Աչկապուկ

cf. Աչխփիկ.

· Calfa


Աչոց, ցաց

s.

cf. Ակնոց.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԱԿՆՈՑ ասի առ մեօք. Ապակեայ գործի՝ սատար աչաց առ լաւ եւս տեսանել.

Աչոցք կազմին, զի սաստկագոյնս տեսցէ՝ որ զտկար տեսութիւն ունի. (Աշխ. առ ստեփ. Լեհ.։)


Ապաբան

adj.

without reason, without answer, without reply.

· Calfa

NBHL (3)

Իբր Անբան, այսինքն Անպատասխանի. եւ Անբանաւոր.

Ապաբան մշակ անպիտան. (Լմբ. պտրգ.։)

Պարապեալ յապաբան նորաձեւութիւն, եւ յանիմաստ յածումն. (Ոսկիփոր.։)


Ապագայ, ից

adj.

that is to come, future, posterior.

· Calfa

NBHL (6)

Ապագայից ակնկալութիւն. (Խոր. ՟Գ. 68։ Ապագայից վշտացն.) (Պիտ.։)

Զապագայիցն, յորոց կասկածեմ։ Ապագայիցն ազգաց. (Նար. ՟Ի՟Ը. ՟Հ՟Ե։)

Զապագայսն ապա այցելութիւնն աստուծոյ հոգասցէ. (Յհ. կթ.։)

Եւ ըզպսակս յաղթանակին՝ ինձ պարգեւեա՛ յապագային։ Ոչ ի նախնեաց թագաւորաց, ւոչ յապագայց բռնաւորաց. (Յիսուս որդի.։)

Իսկ արքայ իբր յապագայս իմն իմացեալ զչուելն յուսփայ. (Յհ. կթ.։)

μέλλων, -ον. futurus, -um. Որ ապա ունի գալ. ապառնի. հանդերձեալն.


Ապագովանք

s.

blame, dispraise.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԱՊԱԳՈՎՈՒԹԻՒՆ. Արհամարհանք. անարգութիւն. ընդվայրհարութիւն. ստգտանք.

Ապագովանացն դսրովանս։ Ապագովանաց կորանք. (Պիտ.։)


Ապագովեմ, եցի

va.

to dispraise, to blame.

· Calfa

NBHL (6)

Չգովելի. արհամարհ. ումպէտ.

Ոչ ապագով եւ անհաստատ ունել զաստուածային ձայնսն. (Փիլ. յովն.։)

Բուռն հարից ապագովել զսա ըստ կարի։ Ապագովել ի բնաւ մասանց. (Պիտ.։)

Որ ոչ բանի եւ ոչ թուոյ արժանի եղեալ է, ամենեւին է ապագովեալ. (Փիլ. լին.։)

Զանձինս ապագովել։ Յորժամ զգեղեցիկ ինչ եւ զպայծառ գովիցէ, զյոռին եւ զանպիտան ապագովէ. (Ոսկ. մտթ.։)

Ապագովեալ կենդանիս։ Ապագովելի այր, կամ իրս. (Պիտ.։)


Ապաթարց, ի

s. gr. apostrophe.

· Calfa

NBHL (3)

ἁπόστροφος. apostrophus, aversio. Ոմանք կամեցան իմանալ որպէս հյ. Այբադարձ, կամ ապ ա՛ դարձ, կամ թարց Այբի, (այսինքն դարձուած՝ ուր չկայցէ տառդ ՟Ա) այլ ըստ յունին է Ապադարձ, իմա՛ բացադարձութիւն։ Այն է գրախեց իբր մակակէտ (՛) ի նշանակ պակասութեան այբ տառի ի բարդութիւնս. զոր օրինակ, Թ՛այդպէս, այսինքն՝ թէ այդպէս. ապ՛եթէ, այսինքն ապա եթէ. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։ Վրդն. սղ. յռջբ։)

Մերթ որպէս Յետադարձ. կամ յետին կողմն.

Ըստ ապաթարցի դասաւորիլ. (Շար.։)


Ապաթոյն

adj.

without venom, without poison.

· Calfa

NBHL (1)

Զանկենդան ցուպ գաւազանին ի տիպն ապաթոյն կերպիւ վիշապի նմանեալ ցուցեր. (Նար. ՟Կ՟Գ։)


Ապաժամ

adj.

tardy, too late;
out of season.

· Calfa

NBHL (2)

Արտաքոյ ժամու կամ ժամանակի. տարաժամ.

Զպտղահասութեանն յամրութիւն քան զբազում ծառոց ապաժամ հասուցանէ. (Պիտ.։)


Ապաժաման

adj.

that comes or happens too late, tardy;
out of season.

· Calfa

NBHL (9)

Յետնեալ ի ժամանելոյ կամ ի ժամանակէն. դանդաղ. եւ ապաժամ. տարաժամ.

Քան զյետինսն եւս յետնեալ գտանիցիմք, եւ ապաժամանք. (Սարգ. յկ. ՟Ա։)

Ապաժաման յանզգոյշ ժամուն եկն ընդ անիծիւք. (Նար. ՟Թ։)

Ծոյլ է, եւ ապաժաման ի զօրութենէ. (Սիր. ՟Ժ՟Ա. 12։)

Եթէ պիտանի լինի, վարէ զքեզ ի գործ. եւ եթէ ապաժաման, թողցէ զքեզ. (Սիր. ՟Ժ՟Գ. 5։)

Զօրական մի վատթար եւ ապաժաման (սեմէի)։ Ապաժաման քան զհեթանոսս գտանիցիմք։ Եւ չու մի՛ ապաժաման քան զնոսա գտանիցիս։ Յամօթ առնէ, եւ ապաժաման առ ամենեսեան։ Ապաժաման գտանիցի (մեծութիւնն առաջի առաքինութեան). (Ոսկ. մ. ՟Ա. 3. 18. 23։)

Իբր զապաժաման ընդունայնութիւնք արհամարհեալք լքանին. (Նար. ՟Հ՟Թ։)

(Ադամ) ապաժաման առ ուղղակի տեսութիւն մեղանաց՝ առ աստուած վերաբերէ զպատճառն. (Արծր. ՟Ա. 1։)

ὔστερων, εὑτελής, κατώτερος, μαλακώτερος. vilis, posterior, destitutus, inferior եւ այլն. Յետեալ յո՛ր եւ է կարգի. վերջացեալ. ստորնագոյն. անպիտան. վատթար. ընկեցիկ. թուլագոյն. անարգ.


Ապախուրեմ, եցի

va.

to take off one's hat.

· Calfa

NBHL (2)

Զգլուխս ձեր մի՛ ապախուրէք, եւ զհանդերձս ձեր մի՛ պատառէք։ Զգլուխ իւր մի՛ ապախուրեսցէ. (Ղեւտ. ՟Ժ. 6։ ՟Ի՟Ա. 10։)

ἁποκιδαρόω. cidari privo, tiaram tollo. Մերկացուցանել ի խուրէ. հանել զխոյրն ի գլխոյ.