adj.

new-born;
regenerate;
springing up afresh, budding anew;
—ծնեալ յաւազանէ, just christened;
կին —ծին, recently delivered woman.

adj.

νεογενής, νεογέννητος, νεογηλής nuper, recens natus, novellus եւ այլն. Նոր ծնեալ. նորածնեալ. նորաբոյս. մատաղ. նորատունկ եւ նորաբուղխ. նոր ծնած, նոր ելած.

Մինչդեռ նորածին իցէ, մանկանցն յայտարարութիւնք՝ լացն եւ աղաղակն։ Զարու կամ զէգ զայժմիկ նորածինն. (Պղատ. օրին. ՟Է։)

Նորածին մանուկ, կամ արքայ, կամ թագաւոր. (Ոսկ. մտթ.։ Եւս. պտմ.։ Զքր. կթ.։ Շար.։ Գանձ.։ Տաղ.։)

Աւազանին նորածին որդիք։ Նորածինք աւազանին. (Նար. ՟Լ՟Ա։ Գէ. ես.։)

Քառասուն օր սրբելով նորածնացն՝ մտանէին ի տաճարն. (Տօնակ.։ Լծ. կոչ.։)

Առաքեալքն, եւ աւետարանին կոչումն՝ նորածին մարդիկ (սուրբ աւազանաւն). (Մեկն. ղկ.։)

Յիսուս զուարճացեալ, ի նորածին յեղբարսն յողջոյն իջեալ, բանայր զերկինս հանդէպ. (Տաղ.։)

Պարտ էր մեզ ժողովիլ, եւ ի վերայ նորածնաց (կամ նորածնից) ողբալ. քանզի ի չարսն ընթանան. (Ոսկիփոր.։)

Զէապէսն աւետիս տալ նորածնիցն. (Սարկ. քհ.։)

Ամլացեալ լինի իւր առաջին բոյսքն, եւ եղեալ բողբոջքն դեռ եւս կան մնան նորածինք. (Փիլ. լիւս.։)

Նորածին դառնութեան զարմք։ Նորաձայն աւանդութեամբք նորածին բուսուցէք արմատոց դառնութեան փուշս. (Թէոդոր. մայրագ.։)

Ըստ Սիոնի նորածին համբակաց հօտից խայտացեալ. (Նար. խչ.։)

Մշտաբուղխ աղբերց եւ գետոց նորածնաց եւ ուղխից. (Փիլ. իմաստն.։)

Առ քեզ եցոյց հաց նորածին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)