newly planted;
young, small plant;
neophyte.
νεόφυτος, -ον recens plantatus, neophytus, nova planta. Նոր տնկեալ. նորաբոյս. մատաղատունկ. եւ Նոր տունկ.
Ի հոտոյ ջրոյ ծաղկեսցի, եւ արասցէ հունձս իբրեւ զնորատունկ։ Որդիք քո որպէս նորատունկ ձիթենւոյ։ Որոց ուստերք իւրեանց որպէս նորատունկ հաստատուն են ի մանկութենէ իւրեանց։ Մարդն Յուդայ նորատունկ սիրելի։ Պահել զնորատունկ գործոց ձեռաց իւրեանց ի փառս. (Յոբ.։ Սղ.։ Ես.։)
Նորատունկ բուրաստան. (Շար.։ Տաղ.։)
Նորատունկ դարաստանք. (Վեցօր. ՟Ե։)
Ողկոյզն ճմլեալ ի խաչանիշ փայտին՝ գինի նորատունկ (այգւոյ) այսօր ի սուրբ Սիոն. (Տաղ.։)
ՆՈՐԱՏՈՒՆԿ. որպէս Ծաղկահասակ երիտասարդ կամ օրիորդ. առոյգ հասակաւ.
Պատանեակն, եւ նորատունկն՝ որ ակն ունէր առագաստին. (Մաշկ.։)
ՆՈՐԱՏՈՒՆԿ. որպէս Նորահաւատ. նորադարձ. որ եւ ՄԱՏԱՂԱՏՈՒՆԿ ասի.
Մի՛ նորատունկ, զի մի՛ հպարտացեալ՝ ի դատաստան սատանայի անկցի. (Ոսկ. յհ. ՟Ա. 8։)
Իրաւապէս նորատունկ կարծեսցի. (Կանոն.։)
Զի այնպէս համարեսցին նորատունկքն ի հաւատս. (Ոսկ. հռ.։)
ԶՍտեփանոս, եւ զայլս նորատունկս ընդ նմա. (Յռջբ. թղթ. պաւղ.։)