newly built or constructed;
strange, stupendous;
newly ordained.
Նորոգ կերտեալ՝ կազմեալ. նորաշէն. նորագործ. նոր. նորահրաշ. հրաշափառ. (յն. պէսպէս).
Բան նորա արարիչ է բնութեանց, եւ ճարտարապետ իրաց նորակերտաց։ Լինիցի քաղաքդ ձեր՝ նորաշէն նորակերտ իբրեւ զանօթ ինչ նոր։ Եւ զայն զի՞ զարմանս, ուր այնպիսի սքանչելի եւ նորակերտ իրք գործէին. (Ոսկ. ես.։)
Որ երեւեցան նորակերտ դաստակերտին քո (մոգպետի). (Եղիշ. ՟Ը։)
Նորակերտ քաղաքն սուրբ։ Նորակերտ սիովն, կամ վերնատուն. (Շ. տաղ.։ Անան. եկեղ։)
Օրհնութիւն նորակերտ գրոց. (Մաշտ.։)
Թագաւորական նորակերտ զարդարեալ ձորձ. (Ոսկիփոր.։)
Եկեղեցիս անկողոպտելի խաղաղութեան նորակերտ (այսինքն տաճար). (Մաքս. եկեղ.։)
Զիւր նորակերտ հօտն. (Շ. վիպ.։)
Կարի նորակերտ նորանշան մեծապայծառ եւ չնաշխարհիկ գործ էր։ Զի նորակերտ սքանչելիքն երեւեսցին։ Ոչ ըստ բնութեան մարմնաւորաց եղեն իրիքն նորակերտք, այլ ի վեր քան զբնութիւն զարմանական սքանչելիք։ Խաչն կանգնեցաւ ի վերայ նորակերտ Գողգոթայի. (Եւս. քր. ՟Ա։ Ոսկ. մ. ՟Ա. 7։ Ճ. ՟Գ.։ Կիւրղ. խչ.։)
Իբրեւ զձիթենի կանաչագեղ նորակերտ դալարացեալ զկնի հատանելոյն. (Ճ. ՟Բ.։)
Եւ այլ կենդանիք զանզանք, եւ գունակ գունակ, եւ նորակերտք։ Պտմ. (աղեքս.)
ՆՈՐԱԿԵՐՏ. Նոր ձեռնադրեալ. նորընծայ օծութեամբ.
Առ ի խրատ նորակերտ հայրապետին։ Նորակերտքն զձեռսն ի միմեանս յար դնելով, եւ եպիսկոպոսն սուրբ մեռոնաւն օծանէ խաաչնման. (Մաշտ.։)