s. adj. summer-residence, summer-house, summer-quarters.
· Calfa
կամ նաև ամարայնոց «գլուխը ռնելու մի տեսակ կանացի զարդ է». նորա-գիւտ բառ, որ երկու անգամ ունի Անկ. գիրք հին. կտ. էջ 156 և 182. Թագ կապեալ ընդ ծա-մակալովքն և ամարայնոց գլխադրաւ ծած-կեաց զգլուխ իւր. Եւ ամարանոց արկեալ ըզ-գլուխ իւր որպէս զհարսն։ Առաջին օրինակում թէև կարելի է ենթադրել որ լինի ածական, «ամառնային» նշանակութեամբ, բայց երկ-րորդ օրինակից երեւում է որ անկախ գոյա-կան է։ Տե՛ս և ամուրք։
cf. Ամբոն.
· Calfa
-Յն. ἀμβων «բոլորակաձև ցցուած տեղ, ինչպէս բլրի բարձունք՝ գագաթ, եկեղեցու ամբիոն», որից նաև ռուս. aмвонъ, ֆրանս. ambon, վրաց. ამბიონი ամբիոնի, որ մերին նման ունի ի յաւելուածը, թէև կայ նաև վրաց. ამბონი ամբիոնի։ Յոյն բառի ծագումը ան-ստոյգ է ըստ Boisacq, էջ 51։-Հիւբշ. 340։
strong, firm, solid, massive.
· Calfa
ՆՀԲ եբր. [hebrew word] emeϑ «ճշմարտութիւն, հաստատութիւն, խօսքին տէր լինետ». որ ծագում է եբր. [hebrew word] amn առմա-տից=արաբ. [arabic word] amn «ապահովութիւն, հաստատութիւն»։ Այս բառերը ձևով թէԼ նման, բայց իմաստով յարմար չեն, մա-նաւանդ որ մեր եբրայական փոխառու-թիւնները Ս. Գրքի միջոցով են, իսկ ա-մեթ Ս. Գրքում գործածուած չէ։-Եւրո-պա (հանդես Վիեննայի), 1849, էջ 200 հպրս. āmāta բառից, որ նոյն է զնդ. amāta «ճարտար, կարող» բառի հետ։ (Նոյնպէս գործ չունի մեր բառի հետ, ո-րովհետև պիտի տար *ամատ)։ Ղափան-ցեան ЗВO 23, 360 ան+ զնդ. maēϑa «դեդևուն, անհաստատ, փոփոխական»։
· Calfa
բառի ե-ո՞վ թէ է-ով գրութեան մա-սին նոր վէճեր ծագեցան վերջերս արևմտա-հայ թերթերում. հմմտ. յատկապէս Ղազի-կեան՝ Կոչնակ, 1925, թ. 52 և Մէնէվիշեան ՀԱ 1930, 730-2։
ԳՒՌ (dialectal) Երև. Ննխ. Տփ. ամէն, Ախց. Գոր. Խրբ. Կր. Հճ. Ղրբ. Պլ. Ջղ. Սեբ. Սչ. ամմէն. Ռ. անմէն. Ոզմ. հա՛մմէն. Հմշ. էմէն. Ակն. էմմէն. Սլմ. ըմմէն. Անտ. է՛մըն. Տիգ. ըմմըն. Մրղ. ըմմըեն, զըմմըին, Ասլ. բամմէն. Մշ. յըմէն, Ալշ. յըմմէն. Մկ. հըմէն. Վն. հըմէն, զըմէն. Ագլ. Գղ. ա՛մման. Ղրդ. օմէն. Մղր. օ՛մմէն սեռ. ումմուզո՛ւն, ումուցո՛ւն. Մժ. ճումմուն։-Ինչպէս շատ բարբառների, նոյն-պէս և գրական լեզուի մէջ ամէն հնչւում է զոյգ մ-ով. այս բանը յառաջ է գալիս արդի հայերէնի այն յատկութիւնից, որով մի բառ աւելի ուժգին արտայայտելու համար երկ-րորդ վանկի առաջին բաղաձայնը կրկնւում է, եթէ 2 ձայնաւորի միջև ընկած լինի. ինչ, բոլլո՜ր, յիմմա՛ր, ապպո՜ւշ ևն. իսկ ամէն բառը միշտ էլ առատութեան հետ կապուած լինելով՝ ամմէն սաստկականը ընդհանուր գործածութիւն ստառաւ։
amen, so be it, verily, truly, certainly, positively.
· Calfa
= Եբր. [hebrew word] āmē̄n «ստոյգ, ճշմարիտ. այդպէս եղիցի», որ ծագում է [hebrew word] š amn «հաստատ՝ իրական լինել» արմատից։ Հրէից մէջ սովորութիւն էր՝ որ ամէն հասարակա-կան աղօթքից, մաղթանքից ու անէծքից յե-տոյ ամբողջ ժողովուրդը միաբերան գոչում էր ամէն, այսինքն թէ «այո՛, ճշմարիտ է, թո՛ղ այդպես լինի»։ Եւ այնքան մեծ նշա-նակութիւն էին տալիս այս բառին, որ բուն աղօթքից աւելի զօրաւոր էին համարում. և ասում էին՝ որ եթէ մէկը ամբողջ սրտով «ամէն» գոչէր, երկնքի դռները կբացուէին։ Այս սովորութիւնը հրեաներից անցաւ քրիս-տոնեաներին. եկեղեցիներում մինչև անգամ ևար մի առանձին պաշտօնեայ՝ որ պարտա-կանութիւն ուներ «ամէն» ասելու համար ժո-ղովուրդին նշան տալու։ Երբ աղօթքը վեր-ջանում էր, նա թաշկինակը շարժում էր և ամբողջ ժողովուրդը «ամէն» էր կանչում։ Այս սովորութիւնը տևեց մինչև Ե դար։ Հե-րոնիմոս պատմում է թէ երբ ժողովուրդը միաբերան «ամէն» էր գոչում, որոտման ձայնի նման դղրդում էր եկեղեցին։ Անկար-գութեան տեղիք չտալու համար՝ հետզհետէ վերացուեց այս սովորութիւնը և որոշուեց որ սարկաւագը միայն «ամէն» ասի։ (Տե՛ս Ա. և. տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. էջ 961)։ Եբրայական բառը փոխառութեամբ տարա-ծուեց բոլոր քրիստոնէական, ինչպէս և մահ-մետական ժողովուրդների մէջ. ինչ. արաբ. [arabic word] āmīn, յն. ἀμήν, լտ. ֆրանս. ևն amen, ռուս. аминь, վրաց. ამინ ամին ևն։ Մեր բառը տառադարձուած է յունարէնից։ -հիւբշ. էջ 340։
Հներից Խոսր. 10 մեկնում է. «Ամէնն եբրայեցի բարբառով այո՛ և արդարև». դարձեալ էջ 115 «Յեբրայականէն ի մերս ամէնն եղիցի թարգմանի. ասի և է և ստոլգ և ճշմարիտ»։ Լամբրոնացին. Մատ. էջ 182 դնում է յոյնից (տե՛ս վա-րը՝ Պռօսխումէ). բայց բուն նշանակու-թեան ծանօթ է. «Ամէն. այսինքն թարգ-մանեաւ և է. թէ զոր ինչ ասացեր օրհ-նութիւն... այդպէս է ճշմարիտ և է միշտ օրհնութեան արժանի» (անդ՝ էջ 268)։ նորերից ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան (տե՛ս վերը), յետոյ ՆՀԲ։ Բառիս վրայ
vulture.
· Calfa
Böttich. Vergl. Arm. cons. ZDMG 1850, 366, Arica 54, Lagarde, Urgesch. Arm. 763 և Arm. Stud. § 114 սրա հետ են համեմատում սկիւթական ἀγλν «կարապ» բառը, որ աւանդում է Հեսի-քիոս. άγλν ό ϰϰνος წτή δν,βოν. Հև. հ.-արաբ. [arabic word] 'anqā «փիւնիկ հաւ»։ Շէֆ-թէլօվից BВ 29, 28 ղ համարում է մասնիկ։ Ադոնց REA VII 1(1927), էջ 187 միացնում է ἀγλο «կարապ ըստ Սկիւթացւոց» (Հեսիքիոս), յն. ἀγγελος «հրեշտակ», պրս. ἅγγερος «արքայական սուրհանդակ» (Հեսիք.-Սուիդաս) բառե-րի հետ։ Անգղաձև մի աստուած էր, որ յետոյ աստուածների սուրհանդակի պաշ-տօն ստացաւ։ Յիշելու արժանի է նաև լազ. անկե «անգղի գոյնով մի տեսակ թռչուն՝ որ ճանճ, թիթեռ ևն բռնում է. ուտում»։
sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Ըստ Ծաղիկ 1891, էջ 89-90 թրք. գործածւում է nuš olsun, anuš olsun«անո՜ւշ լինի» (իբր բարեմաղթութիւն. յատկապէս ճաշի վրայ զկռտացողներին են ասում). ա-ռաջինը պարսկերէն է, իսկ երկրորդը՝ եթէ ստոյգ է, փոխառեալ է հայերէնից։
iron collar (of a pillory);
collar;
ring.
· Calfa
Ինճիճեան, Եղան. Բիւզ. 1820, էջ 211 ան բացասականով ո՛ւր բառից, «քան-զի անուրն գոլով պարունակաձև բոլո-րեալ, անուր ասի, իբր զի չիք նշանա-կել ի նմա, թէ ո՛ւր է սկիզբն նորա և ո՛ւր աւարտ նորա»։ Տէրվ. Altarm. 84 զնդ. agra, յն. ἀγχω «խեղդել», իբր նախահայ *անգուր ձևից։ Հիւնք. լտ. anulus։ Bugge KZ 32, 3 լտ. anus, anulus (annulus) «օղակ» և հիռլ. ainne, յետնաբար fāinne. բայց այս համեմատութիւնը ուղիղ չէ, որովհետև լտ. anus բառի նախնականն է ane-no-ըստ Walde 49։ Petersson KZ 47, 285-6 մերժելով Bugge-ի մեկնութիւ-նը դնում է հնխ. snū-ro-«կապ» ձևից, որ ծագում է հնխ. snēu-«թել ոլորել» արմատից, որի ժառանգները տե՛ս նոյն-արմատ նեարդ բառի տակ։ Մերժում է Pokorny 2, 696, ըստ որում «օղակ» և «կապ» տարբեր գաղափարներ են։ Պատահական նմանութիւն ունին ա-րաբ. պրս. քրդ. [arabic word] nir, ասոր. ❇ nirā «եզան ւուծ»։
unfit, inept, foolish, absurd, fantastical, whimsical, grotesque, ridiculous, extravagant, silly, ill-shaped, ill-contrived, awkward;
—ս absurdly, fantastically, ridiculously, awkwardly.
· Calfa
«այլանդակ. տձև. անճոռնի, անկարգ» Ոսկ. Եզն. Բուզ. ո-րից անհեդեդութիւն (կամ անհեթեթութիւն) Եզն. ուղիղ գրչութիւնը անստոյգ է դեռ, թէև նոր գրական լեզուն ընդունել է. միայն ան-հեթեթ ձևը։
mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.
· Calfa
Lagarde, Gesam. Abhd. 8 պրս. finjar «բաժակ» բառի հետ։ Ուղիղ մեկնեց նոյն՝ Arm. St. §112։ Հիւբշ. Arm. Gram. 3Ո1 չէ ընդունած այս մեկնութիւնը՝ նշա-նակութեանց տարբերութեան պատճա-ռաւ, որ սակայն հարթւում է մեր ցոյց տուած գաւառական ձևերով։ Jensen, Hitt. u. Arm. համարում է թէ բառը փոխ առնուած է ասորերէնից՝ հիթթի-թական շրջանում։ Հիւնք. կին բառիզ։ Վերի ձևով բացատրեց Աճառ. Արրտ. 1910, 178։
ԳՒՌ (dialectal) Երև. անգանակ, Կր. Ք. անգին, Խն. ինջան «հողից շինուած մեծ տաշտ՝ որի մէջ լուացք են անում, խմոր են շաղախում կամ լոգնում»։ Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 235 ունի անկան «մեծ սանդ փայտի՝ կորկոտ, բրինձ թակելու համար». բայց չգիտեմ թէ իրօք Գանձակի գաւառականո՞վ է, թէ գրա-բար։-Բառ. երեմ. էջ 219 ներգ. յանգանի ձևը բացատրելով գրում է «յըջանի». որից ենթադրում եմ թէ իր ժամանակ ռաւառում գործածական էր ինջան ձևը՝ որ գիտէ նաև Խիանի գաւառականր։
anise.
· Calfa
-Յն. ἀνισον. որի ծաղումը անյայտ է. թւում է թէ Ասիայից կամ Եգիպտոսից փոխ առնուած ւենի. հմմտ. արաբ. yansun (տե՛ս Boisacq, էջ 62 և Bailly, էջ 166 գ). յու-նարէնից փոխառեալ են լտ. anisum, ֆրանս. գերմ. anis, իտալ. anice, անգլ. anise, ռուս. анисъ. թրք. քրդ. anisun, վրաց. անիսո։-նի, անիսուլի ևն։-Հիւբշ. 340։
tinder.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. աբեդի «աբեթ» (տե՛ս Ա-ճառ. Բազմ. 1898 225բ և Արրտ. 1898, 370բ), մինգր. օբեդ «աբեթ», սվան. հաբե-դի, հոբեդ «աբեթ», Մառ ИАН 1918, էջ 339 այս բառերը համարում է bed «վառել» ար-մատից. հմմտ. սվան. libdine «վառել», եթէ այսպէս է, ուրեմն բառը բնիկ Կովկա-ռեան կդառնայ և հետևաբար հայ ձևը կլինի վրացականից փոխառեալ։ Առ այժմ այս ստուգաբանութիւնը անհաստատ է թւում մեզ։
tail.
· Calfa
(-ւոյ, եաւ, ւով) «պոչ» (յատկապէս մաղաւօր տեսակը, ինչ. ձիու, եզան ևն, բայց ս՛չ ոչխարի, շան, ձկան, թռչունի, օձի ևն)։ Բուռ Գ. 6. Յայտ. Թ. 10, 19. որից ագևոր Խոր. աշխ. ագետակ Վստկ. ագատ Ոսկիփ. կարճա-գի Պտմ. աղեքս. նոր գրականի մէջ ագեվաց «կենգուրու անասունը».-ըստ. Տաթև. հարց. 371 ագատ «անդամը կտրած», որից երևում է թէ ագի նշանակում էր նաև «առ-նի», ինչպէս է և պոչ։
palm, hollow of the hand;
brick.
hard.
· Calfa
ՀՀԲ և ՋԲ առնելով հին բառարանից (հմմտ. Բառ. երեմ. էջ 5 «ագուռ. հաս. տատ») մեկնում են բառս «պինդ, անբե-կանելի», ուստի չունին «աղիւս» նշա-նակութիւնը։ Առաջին անգամ Հ. Յ. Աւ-գերեան, Չփ. և կշռ. էջ 41 պրս. aguր բառի համեմատութեամբ և Հարանս Վարքի լատին թարգմանութեան բառ-դատութեամբ՝ գտաւ թէ ագուռ նշանա-կում է «աղիւս» և «պինդ, անբեկանելի» իմաստը գոյութիւն չունի։ ՆՀԲ անտեղի կերպով միացնում է երկու նշանակու-թիւններն էլ, որին հետևում են նաև ՓԲ. ԱԲ և միւսները։ Lag. Ges. Abhd. 278 յն. ἀγουρος, ἂωρος «տարաժամ» (ան-տարակոյս «պինդ, բիրտ» նշանա-կութեան համար), որ յետոյ Arm. St. էջ 166 ցանկից մերժում է։
cf. Ադին.
· Calfa
, ա հլ. «դրախտ, ե-դեմ» Եփր. Եղիշ. ը. էջ 116. Նար. որից ադե-նաբուղխ, ադինաբուխ Անան. եկեղ. Թէոդ. մայրագ. Երզն. լուս. ադինասարաս (չունի ԱԲ) Առաք. պտմ. 39. ադենային Գր. տղ. ադենական Շար. ևն։
Eden, paradise.
· Calfa
, ա հլ. «դրախտ, ե-դեմ» Եփր. Եղիշ. ը. էջ 116. Նար. որից ադե-նաբուղխ, ադինաբուխ Անան. եկեղ. Թէոդ. մայրագ. Երզն. լուս. ադինասարաս (չունի ԱԲ) Առաք. պտմ. 39. ադենային Գր. տղ. ադենական Շար. ևն։
free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.
· Calfa
թրգմ. Ասողիկի, 1864, էջ 254 (ար-տատպ. Истор. М.Хорен. 1893, էջ 304) ազ «ազն, ազգ»+զատ < պրս. zad բառերից։-Ազատ է նաև Մա-սիս լեռան ածականը. Յազատն ի վեր ի Մասիս. (վիպաս. երգ). այս վերա-դիրը բացատրելու համար տրուած են զանազան մեկնութիւններ, ՆՀԲ հաս-կանում է «արձակ, ընդարձակ, բարձր», Մ. Թաղիադեանց, Ճանապարհորդ. ի Հայս. Կալկաթա 1847, Ա. 168, «մայր ասատեալ յերկանց ծննդեան իւրոյ.. արգանդ լեալ նորածին սերնդոց զարմիս մարդկութեան»։ Աստղիկ Արևելեան, 1855, թ. 1, էջ 10, «այս ածականը Նո-յի ան գագաթը տապանը մնալով ազա-տելէն է»։ Կոստանեանց, Հայ հեթ. գր. 1879, էջ 17, «մեզ այնպէս է երե-վում թէ ազատ=զնդ. уazata «պաշտելի բառն է» ևն։ Այս բոլորը անտեղի մեկ-նութիւններ են. ազատ Մասիս նշանա-կում է «ազնուականն, ազատազգին ։
ՓՈԽ (borrowing) Ըստ Bugge հայերէնից են եռաա-ռեալ գոթ. azētizō =յն. εύϰοπώτερον «հեշ-տագոյն», azêtaba=յն. ήδέως «սիրով», Բ. Կոր. ժա. 19 (մեր թրգմ. մտադիւր), Ատիմ. և, 6 յն. ή σπαταλῶσα (հայ թրգմ. գիրգ այ-րին)=գոթ. sō wizōndei in azētjam.-Bugge ցոյց է տալիս, թէ այս բառեոռ ա-րիշ գերմանացեղ բարբառներում չկան, տրուած ստուգաբանութիւններն էլ գղհա-ցուցիչ չեն, ուստի ենթադրում է թէ գոթ, azēts «դիւրաւ» փոխառեալ է հյ. ազատ ձևից։ Այս բառի մեջ ա-երը երկար էին, ինչպէս ցոյց է տալիս իրանականը. գոթա-կան լեզուն t ձայնից առաջ a չունէր, ուս-տի վերածեց e՝ պահելով երկարութիւնը, իսկ առաջին a-ն դարձաւ կարճ, որովհետև շեշտից առաջ գտնուելով՝ արդէն հայերէ-նում կարճ էր հնչւում։ (Այս բոլորը տե՛ս IF 5, 168-80, թրգմ. ՀԱ 1895, էջ 229,,-Իբր հայերէն բառ յիշում է Կոստանդին Պերփերոժէն. ὅνϰατα τὴν τῶν'Ἀρμενίων διάλεϰ-τον ἀζατον ἐϰάλουν «զոր հայերէն բարբառով ազատ կոչեն» (տե՛ս Du Cange 31)։
nation, people, generation;
cf. Ազգ.
· Calfa
ՆՀԲ եբր. զան, զենիմ։ Տէրվ. Altarm. 35 յն. γένος, լտ. gens, genuinus, հյ. զա-նազան բառերի հետ, իսկ Մասիս 1882 օգ'՛ 18 զն, զան = ծնիլ արմատից։ Bugge, Etrusl.. u. Arm. 79 ցեղակից յն. ἔ́υνος բառին. Bugge, Lvk. stud 1, 55 կցում է լիւկ. admma բառին, հայերէնի մէջ զ ծագում է հնխ. dh-ից. Ադոնց, Aрмен. вьəm. Юст. 392 իրան. zana «ծնունդ» բառից։ Հիւնք. զանա-զան բառից։ Patrubány IF 13, 124-3 և ՀԱ 1903, 151 եզն բառի հետ՝ իբր յն. ὄσγος «ճիւղ», պհլ. azg «ճիւղ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 142 ազգ բա-ռից։ Ենսէն, Hilt. u. Arm. էջ 11, 109, 200 հաթ. sin=azin «ժողովուրռ». սեռ. sna, իսկ ՀԱ 1904, 271 sn կամ azni-ազնիւ։ Աճառ. ՀԱ 1905, 346 համարում է անձն բառի կրկնակը, անձն մասնա-ւոր, իսկ ազն հաւաքական իմաստով. նձ> ձայնափոխութեան համար հմմտ. կորիզ և կողինձ, զիս<*զիզ<*զինձ-Թւում է թէ պատահական նմանութիւն ունի մանիք. ❇ ažwn «որդի», ИИАН 1907, 537։
sour grapes.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Հճ. ազոխ, Խրբ. ազօխ, Տիգ. mցուխ, Զթ. mզիւխ կամ mծիւխ. իսկ Արբ. ազօխ նշանակում է թէ՛ ազոխ և թէ՛ որևիցև խակ պտուղ.-Բիւթ. լայնաբար «խաղողի սարփինայ», Ակն. «մատղաշ, երիտա-սարդ».-Ազոխ կտրիլ Սեբ. «շատ թթուիլ» (խմորը ևն)։
savoury;
sweet, agreeable, delicious;
— բանք, agreeable words;
— վայրք, enchanting places;
— յօժարութեամբ, with great pleasure, willingly.
· Calfa
, ի հլ. «հաճելի, հաճոյական» Ա-գաթ. «հաճոյք», ախորժակ, յօժարութիւն» Յհ. կթ. Յանայ. Յհ. իմ. «դժուարին1» Մագ. գամագտ. որից ախորժակ «քաղցր, հաճելի» նար. Յհ. կթ. Նար. «մտադիւր» Փարպ. «սըր-տի բերմունք, ցանկութիւն» Խոր. Յհ. կթ. кգործ, զբաղմունք» Փիլ. Խոր. Պիտ. (նոր գրականում «մասնաւորապէս՝ ուտելու և ընդհանրապէս՝ մի բան անելու փափագ, ցանկութիւն»). ախորժական «հաճելի» Ոսկ. Եզն. ախորժել «սիրել, փափագիլ, հաւանիլ» ՍԳր. Եզն. Ոսկ. (կայ նաև ախորժալ Փարպ. Ոսկ. յհ. ա. 24. ախորժիլ Մագ. ժա), ախոր-ժութիւն Ոսկ. մտթ. և Եփես. ախորժակութիւն Դիոն. Փիլ. անախորժ Նար. Մագ. անախոր-ժական Ոսկ. մ. գ. 14. չախորժական Եզն. չարախորժակ Պիտ. բարեախորժ Եզն. մարմ-նախորժ Թէոփ. խ. մկ. յարախորժելի Նար. յօժարախորժ Սարկ. աղ. Գր. հր. մարդաչա-խորժ «անմարդասէր, մարդատեաց» Ոսկ. ես. 154 (գրուած է մարդաչախոժ)։
coal;
charcoal.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ռ. աձուխ, Գոր. Ղրբ. ա՛նձուր. ❇x անձող, Նբ. անձոխ, Երև. ա՛նձօղ, Շմ. հան-ձուղ, անձող ձևն ունի արդէն էֆիմ. 258։ Նոր բառերն են ածխաթանաք, ածխակոթ «երտ»։ Արրտ. 1911, 419)։ Հյ. ածուղ ձևին նման է հնչում ուտ. ծիլ «վառ ածուխ, պող», որ փո-խառութի՛ւն է արդեօք, թէ հին կովկասեան մի բառ։
hook, hasp;
a sort of iron shovel.
· Calfa
Նախ Lag. Ges. Abhd. 204 պրս. aιაὶ akanj ձևերի հետ, որ Arm. Stud. § 6 սխալ է գտնում։ Ուղիղ մեկնեց Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գր. Ա. 192, որից նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244։ Այս համեմատութիւնը մերժում է Հիւբշ. էջ xx ծան. չվստահելով պարսիկ ձևի ստուգութեան վրայ։ Սխաււում են Գազանճեան, Պալեան և Մխիթարեան, երբ ենթադրում են թէ թրք. eyiš, egis հոմանիշ ձևերը հայերէնից են փոխա-ռեալ (տե՛ս Բիւրակն 1898, էջ 450, 712, 789 և Յուշարձ. 328). այս ձևերը ծա-գում են ուղղակի պարսկերէնից, նոյն-իսկ թերևս մեր բառը թուրքերէնից լի-նի։ Սագրզեան ՀԱ 1909, 335 (օղակ բառի հետ) և Karst, Յուշարձ. 402 (ա-գոյցք բառի հետ) կցում են սումեր. ag', ak «օղակ, կեռ» բառին։
circle, assembly, company;
banquet, feast;
mattress, canopy-bed, sofa;
— առնուլ՝ բոլորել, to assemble, to sit in a circle;
to feast together.
· Calfa
, ի հլ. «սեղան, բազմական» Բուզ. դ. 4. «հանդիսականների խումբ կամ բազմու-թիւն» Եղիշ. Շնորհ. Նար. որից ակումբ առ-նուլ «խումբ կազմել» Լմբ. ակումբ մաշկեայ «մենդար, վրան նստելուփոսթ, մորթի» Յու-դիթ ժբ. 15. ակմբահոյլ Թէոդ. խչ. ակմբիլ «հաւաքուիլ» Եղիշ. խր. եռակմբանոց «երեք բազմոցով ճաշասեղան կամ սեղանատուն (ըստ հռովմէական սովորութեան), triclini-um» Փիլ. տեսակ. բազմակմբանոց «շատ բազմոցներով կամ նստարաններով սեղանա-տուն» ԱԲ։ Բառի հիմնական նշանակութիւնն է «նստիլ», որ սակայն գործածւած չէ. ա-կումբ մաշկեայ այն մաշկի կամ մորթի կտորն է, որի վրայ նստում էին (ինչպէս հիմայ մահ-մետականները՝ աղօթելու ժամանակ). ա-կումբ «ժողով. բազմութիւն» բառի համար հմմտ. ֆրանս. séance (seoir «նստիլ» բա-յից), ռուս. заcыданie (cидыть «նստիլ» բայից), հյ. նիստ (ժողովի), նիստ գումա-րուիլ, նստից բացակայիլ ևն։ Նոր գրակա-նում ակումբ նշանակում է «կլուբ» (օր. գրա-կան ակումբ, Հայոց ակումբ ևն), որի փոխա-րէն գործածւում է նաև ակմբանոց։
«ընկողմանիլ», յն. ϰυπτω «ծռիլ, հակիլ» բառերին ցեղակից։ Հիւնք. ումպ, ըմպել ռառից։ Գազանճեան, Արև. մամուլ 1902 74 ա մասնիկով խումբ բառից։ Ուղուրի-կեան, Ամէն. տարեց. 1909, էջ 228 լտ. accubare. accumbere «բազմիլ, ընկող-մանիլ» բառից փոխառեալ։-Եռակմբա-նոց և բազմակմբանոց բառերը ԱԲ կարծած է ըմպել արմատից և ըստ այսմ գրում է եռակըմպանոց, բազմա-կըմպանոց «իրեք կամ շատ նըս-տարանով տեղ՝ ուտելու, իւմեւռւ». սխալը ուղղում է նախ Նորայր, Բառ. ֆրանս. (triclinium), յետոյ Թէոդիկ և վերջին անգամ մանրամասն՝ Ուղուրի-կեան, Ամէն. տարեց. 1909, էջ 226-8.
s. bot. thistle.
· Calfa
«մի տեսակ փուշ, chardon». գործածուած է Դ. թագ. ժդ. 9. «Ակքան ի Լի-բանանէ յղեաց առ եղևնափայտն... և կոխե-ցին զակքանն»։ Նոյն բառը մէկ անգամ ոքոզ հոմանիշով և մէկ անգամ էլ եկքան ձևով ունի Բ. մնաց. իե 18 «Ոքոզն որ ի Լիբանան է, յղեաց առ մայրսն... և եկեալ կոխեցին զա-մենայն զեկքան» Նորագիւտը երկու պարա-ռային էլ դնում է դժնիկ. «Դժնիկ որ Լիբա-նան լերին է, առաքեաց առ մայրսն Լիբանա-նու ... և եկին գազանքն կոխան արարին և սատակեցին զդժնիկն»։ Այս համեմատու-թիւններից հետևում է, թէ ակքան, եկքան, դժնիկ և ոքոզ հոմանիշ են։ Կիւրղ. թգ. և Վա-նակ. վրդ. մեկնելով այս բառը գրում են. «Ակքանն բանջար ինչ է... Ակքանն մանր թուփ է» ևն։ Արևմտեան գրականում՝ եկքան «փուշ, chardon» ձևի վրայ հիմնուելով կազ-մուած է եկքանիկ (թռչունը)՝ թարգմանա-բար ֆրանս. chardonneret հոմանիշից։
furrow;
— ձգել, to make a furrow, to plough.
· Calfa
ՀՀԲ թւում է թէ կապում է յն. αυλας հոմանիշին։ Տէրվ. Altarm. 27 սանս. karšu, զնդ. karša «ակօս» բառերի հետ։ Հիւնք. աղիւս-ից։ Ղափանցեան, տեղեկ. ինստիտ. 2, 79 կասուլ «կամնել» բայից։
herb, herbage, pot-herbs, vegetables;
beet.
· Calfa
ՆՀԲ մեկնում է «բան ճարակեւու».-Մորթման ZDMG 1870, 80 համեմա-տում է թրք. [arabic word] panǰar «ճակնդեղ» բառի հետ։ Սրան պատասխանելով Պատկանեան, Փորձ 1880 մարտ, էջ 93 առում է, թէ պէտք է համեմատել ո՛չ թէ panjar, այլ թրք. [arabic word] banǰar «մո-լոշ, բանջարեղէն, բոյս»։ Հիւնք. թրք. panǰar «ճակնդեղ» բառից փռխ առ-նուած և ընդհանրացած։ Patrubány, Բանաս. 1902, 80 և IF 14, 58 բանալ= յն. φαἰνω բայից, իբր «բացուած», ջ և ար մասնիկներով. հմմտ. ջին-ջ, ար-դար, դալար։
prison, gaol;
դնել ի բանտի, ի — արկանել, to imprison;
խուսել ի —է, to make one's escape from prison, to escape;
հանել ի —է, to let out of prison;
ելանել ի —է, to go out of prison.
· Calfa
, ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։
= Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։
Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ, որ համեմատում է պրս. band «կապ» բառի հետ, թէև սրա հետ միասին յիշում է նաև հյ. պահանդ։ Peterm. 17, 21 սանս. bandh, պրս. band։ Windisch 14 սանս. bandha։ Սանտալճեան, Բազմ. 1904, 500 լծ. հլ. բաստարան։
horse hair, mane.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «ձիու և ուրիշ կենդանիների մա-զը» Վրդն. առակ. Ճառընտ. Վստկ. 198, 204. Մարթին. որից երկայնաբաշ ԱԲ. գրուած է նաև փաշ Վստկ. բայց հնագոյն ձևն է բարշ (սեռ. -ի) Պիտ.։
-Պհ, *barš բառից, որ թէև աւանդուած չէ, բայց կան սրա միւս ընկերները, ինչ. զնդ. barəša-«ձիու վիզ կամ կռնակ», պհլ. bus, բելուճ. bušk «ձիու բաշ», պրս. [arabic word] buš, [arabic word] paš, [arabic word] fuš «վիզ, ձիու բաշ», աֆղան. vraž «բաշ», օսս. barze, bärz «վիզ» (Horn § 220)։ Հյ. բարշ բառի ը ձայնը իր ներ-կայացուցիչն ունի զնդ. բառի մեջ, իսկ փաշ ձեռագրական սխալ չէ, այլ հաստատւում է պրս. fuš ձևով։-Հիւբշ. 118։
ԳՒՌ (dialectal) Վն. բmշ (գիւղերը փmշ) «ձիու բաշ», Խրբ. բաշ, Մշ. բ'աշ, Սլմ. պmշ, Ասլ. փաշ «ձիու բաշ». իսկ Տիգ. փmշ «աղջկայ վարս» նշանակութեամբ գործածական է մի-այն անէծքներում. նոյնպէս կայ Մրղ. պmշ (միայն հողը բաշիդ դնեմ «մեռնի՞ս» անէծ-քի մէջ)։-Կերևի թէ նոյն բառն է և Երև. բաշ, Ղրբ. պէշ «կտուրի եզերքը, տան պատի վերի ծայրը, կատար, գագաթ». նշանակու-թեան զարգացման համար հմմտ. թրք. [arabic word] yal «ձիու բաշ», բայց Կովկասի բարբառ-ներում նաև «լեռան թեքուած մասը», ռուս. гривa «բաշ, երկար կատար լերանց»։ (Չի կարող լինել թրք. [arabic word] baš «գլուխ» բառից, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. պէշ, որ փոխա-ռութեան պարագային գոնէ *բէշ ձևը պիտի ունենար)։-Կայ սակայն զնդ. barəšnau-«բարձրութիւն, գագաթ՝ լեռան, մարդու» (Bartholomae 951), որ չգիտեմ թէ կապ ունի՞ այս բառի հետ։
Բաշահատ «քուռակ, ձիու ձագ». գործա-ձուած է միայն երկու անգամ հայ գրակա-նութեան մէջ. «Եւ չէզոքն, որպիսի՝ քուռակ, ռաշահատ, մատաղաձի» Մագ. քեր. 241= Երզն. քեր. «Խորհուրդ ի մէջ առեալ յան-սանձս եդին բաշահատ ջորոջ. զի թէ ուղղա-կին երթիցէ պողոտայ, նոյն բարի եղիցի» Յաւսմ. նոյ" 18։
distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.
· Calfa
= Պհլ. *baxš բառից, որ թէև աւանդու-ած չէ գրականութեան մէջ, բայց կան իր ընկերները, ինչ. զնդ. baxš «մաս և բաժին հանել, նուիրել, պարգևել», պազենդ. bax-sidan «տալ, նուիրել», baxšešn «նուէր», պրս. [arabic word] baxš «բաժին, մաս, կենդանա-կերպ», [arabic word] baxšidan «պարգևել, շնոր-հել», [arabic word] baxšāyanda «պարգևիչ, սաշխիչ», [arabic word] baxšāyiš «բաշխումն, ողորմութիւն, պարգև», [arabic word] baxšis «պարգև», աֆղան. baš̌al, բելուճ. bakšag, քրդ. [arabic word] baxšin կամ [arabic word] bājšin կամ [arabic word] baγšandin «նուիրել, բաշ-խել» ևն (Horn § 186)։ Այս իրանեան բա-ռերը կազմուած են bag=սանս. bhag «բա-ժին, բաժանել» արմատից՝ š աճականով (տե՛ս բազ և բաժանել.-Bartholomae 924)։ Պարսկերէնից են փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] baxšlamaq կամ baγišla-maq «բաշխել, շնորհել, ներել», օսմ. [arabic word] baγəšlamaq «պարգևել» ևն։-Հիւբշ՝ էջ 118.
cf. Արքայիկ՞՞՞օձ.
· Calfa
«մե տեսակ օձ, որի համար հներն ասում էին թէ մահացու հայեացք ունի» Ոսկ. ես. 153. Եզն. յետնաբար ունինք վասիլիսկոյ (փխ. 'վասի-լիսկոս) Վրք. հց. վասիլիսքոս Հայել. 178.
s. adj. hay-rick;
heaped up, piled, bound up;
polypetalous;
— անուն, բառ, compound word.
· Calfa
, ի հլ. «դէզ» (խոտի կամ հացաբոյ-սերի համար գործածուած) Դատ. ժե. 5. Ա-գաթ. Փարպ. «ոչ-պարզ, բաղադրեալ (բառ)» Թր. և Երզն. քեր. «մի տեսակ ծաղիկ՝ որ գարնան սկիզբն է բացւում» Տաղ. (տե՛ս Աաստանեան, Նոր ժողովածու, Բ. 68). որից բարդել «դիզել, կուտել» Նար. Սարգ. յկ. Կլի-մաք. Վրք. հց. բարդած «կոյտ» Տօնակ, «բաղադրեալ» Փիլ. այլաբ. բարդութիւն Նար. բարդումն Կլիմաք. յարաբարդել Յհ. կթ. բարդակ «խումբ, դէզ» Սիւն. քեր. 206. բար-դածանց «թէ՛ բարդուած և թէ՛ ածանց բառ» (նոր բառ)։
cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.
· Calfa
= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. սանս. barhis «զոհաբերության ժամանակ նստելու բարձիկ՝ աստուածների և զոհաբե-րողների համար», զնդ. barəziš «բարձ, ծածկոց», օսս. baz «բարձ»։ Այս բառերի եւրոպական ցեղակիցներն են՝ հպրուս. bal-sinis «բարձ», pobalso «գլխի բարձ, սնար», գալլ. bulga «քսակ», սերբ. blazina «փե-տուրէ անկողին», blazinja «բարձ», հբգ. bolstar, անգլ. bolster, հհիւս. bolstr, գերմ. Polster «բարձ» ևն (տե՛ս Hick l2, էջ 492 Kluge 374), որոնց նախաձևն է հնխ. bhelg'h։ Հայ. բարձ չի կարող բնիկ լինել, որովհետև հնխ. bhelg'h ձևի դէմ պիտի ունենայինք *րեղձ, կամ եթէ ենթադրենք, որ հայերէնը ծագած լինի հնխ. bhjg'h ստորին ձայն-դարձից, այն ժամանակ պիտի ոնենայինք *բաղձ. յամենայն դէպս միշտ ղ-ով և ո՛չ թէ ը-ով։ Վերջինը իրանական փոխառու-թեան ապացոյցն է։ Բուն պարսկերէնում barz ձևը չկայ, այլ ունինք միայն պրս. [arabic word] bāliš կամ [arabic word] bālīn, պհլ. bāusn քրդ. bālišt, bālišne, bā̄līv, bālge, վախի baleš, սար. balax (տե՛ս Horn, Grdr. § 172)։ Սակայն պէտք է որ հնապէս գոյու-թիւն ունեցած լինի նաև *barz ձևը, որից էլ յառաջանում է հյ. բարձ բառը (հմմտ. Հիւբշ. Pers. Stud. 221-3)։ Ըստ Lidén, Arm. Stud. 44, ծան. նոյն բառն է նաև պրս. bai «թև, անասունի երի»<*bard< *barz, որով հայերէն բառի կրկին իմաստ-ները (գլխի բարձ և մարմնի բարձք) երե-ման են գալիս պարսկականում։ (Տե՛ս Po-korny 2, 182)։ Հիւբշ. I Anz. 10, 45։
ՀՀԲ, ՆՀԲ և ՓԲ երկուսն էլ (թէ՛ «գլխի բարձ» և թէ՛ «մարմնի բարձերը») դնում են բառնալ, բարձող, բարձը բառերից։ Bötticher. Rudimenta Myth Semit. 1848, էջ 35 և Lag. Urgesch. 716 բարձք (մարմնի) համեմատում են ռուս. бepцo «սրունքի ոսկորը» բառի հետ։ Bötticher ZDMG 1850, 351 և Lagarde, Urgesch. 660 ուղիղ մեկնեցին բարձ (գլխի) համեմատելով սանս.
ՓՈԽ (borrowing) Վրաց. ბარძაღი բարձաղ'ի «բարձք, զիստ» (Չուբինով, էջ 98). չեչէն. barc «der Ehrenplatz, պատուոյ բարձ» (թերևս և լին, տպագրական վրիպակ փխ. barc կամ թէ barç=բարծ, բարց). այս բա-ռը չի կարող հայերէնից բաժանուիլ, որով հետև միւսները ունին barz, balis, baz.-Սղերդի արաբախօս քրիստոնեաների բար-բառով parsig «բարձիկ» (Բիւր. 1899, 116)։
s. bot. southernwood.
· Calfa
= Թուի թէ հայկական, կազմութիւն ունի. կարո՞ղ է լինել բարձր բառից, իբր բար-ձու--ենի-ակ։
cf. Բարձրաւանդ.
· Calfa
= Կազմուած է բարձ+ւանդ բառերից. վերջինը գտնում ենք նաև սարաւանդ, սա-րաւանդակ, գահաւանդ, գահաւանդակ և դա-րաւանդ բառերի մէջ. այս բոլորի մէջ էլ -ւանդ ունի «բարձը տեղ» նշանակությունը։--ւանդ բառը գտնում ենք նաև մի քանի ուրիշ բառերի ծայրը. ինչ. պարաւանդ, շարաւանդ, վարաւանդ, բահուանդ, որոնց բոլորի մէջ նշանակում է «կապ» և փոխառեալ է իրան. band, wand «կապ» բառից (աւելի ընդար-ձակ տե՛ս բահուանդ բառի տակ)։ Յայտնի չէ թէ այս երկուսը միևնոյն բառե՞րն են. ու-րիշ խօսքով պրս. band «կապ» ունէ՞ր նաև «տեղ, բարձր տեղ» նշանակութիւնը։ Երկու-սին իբրև միջին օղակ ծառայի թերևս հյ. դա-րաւանդ «բարձունք» իբր պրս. [arabic word] dar-band կամ [arabic word] darvand «լեռան կիրճ ևն»։-Աճ.
Belial;
devil, demon.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վռաց. ბელიარი բելիարի կա-րող է լինել թէ՛ հայերէնից և թէ՛ յունարէնից։
tribute, impost;
vicar.
· Calfa
Սա մի՛ բառ չէ, այլ kār [arabic word] «գործ» բառի տրականը կամ նախդրիւ հայցա-կանը. ba նախդիրը ծագում է հպրս. patiy, զնդ. paiti, պհլ. pat, պաղենդ. pa ձևից և եթէ հայերէնի մէջ գոյու-թիւն անեցած լինէր, առնտազն պա ձևը պիտի ունենար, որով սպասելի էր *պակար և ո՛չ բեկար (հմմտ. Horn § 144),-Տե՛ս նաև փաքար։
s. bot. myosotis, mouse-ear, forget-me-not.
· Calfa
Որովհետև Գաղիանոսում գրուած է բզրկի տուտն և լտ. alopecurus նշանա-կում է բուն «աղուէսի պոչ», ուստի ՀԲուս. § 340 հետևցնում է թէ «ըստ այսմ
physician, doctor.
· Calfa
= Պհլ. [hebrew word] bižisk, biǰisk «բժիշկ». biǰiskih «բժշկութիւն», նորագիւտ մանիք. պհլ. [hebrew word] bzišk «բժիշկ» (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 61), պրս. ❇ bizišk եամ ︎ bjjisk «բժիշկ». սրանց հևա հմմտ. զնդ. baešazyeiti «բժշկում է». ❇ baēšaza-«բուժիչ, բժշկութիւն, դեղ, դարման» (որից կազմուած է պհլ. bēšazak). [other alphabet] ︎ baēšazya-«բժըշ-կող», սանս. [other alphabet] bhēš̌ajá-«դեղ, բժըշ-կող», bhišaǰyáti «բժշկում է», bhišáǰ «բր-ժիշկ, դեղ», bhišák «բժիշկ», bhēšaǰyá-«բուժարար»։ Այս բոլորը ծագում են զնդ. biš=սանս. bhiš-«դեղ» բառից, ըստ Bart. holomae 915, 966-7։ Բառիս հպրս. ձևը յայտնի չէ. եթէ ի նկատի առնենք սանս. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *biš̌ai կամ *γišaz, իսկ եթէ ի նկատի առնենք զնդ. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *bišaz։ Պհլ. բառի հնագոյն ձևն էր *bišaǰk կամ *bišazk, որոնց մէջ երկրորդ ձայնաւորը հետևելով առաջինին և š բաղաձայնը հե-աևելով ), z բաղաձայններին, յառաջացան biǰisk և bižišk. վերջինից է հայերէնը։ Կապ չունի բոյժ բառի հետ, որ տե՛ս ա-ռանձին։-Հիւրշ. 120։
loaf;
cake, bun.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «բոլորակ կակուղ հաց» ՍԳր. որից բլթակ «ականջի ծայրի փափուկ մի-սը» ՍԳր. «լեարդի ծայրի մասը» Նիւս. բն բլիթ թզոյ «չորացրած թուզ» ԱԲ. բլթենի «հաոհամեմ» Ամիրտ. Բժշ. բլիթէն «մի տե-սակ բոյս, fenugrec, որ է ըստ Aнненковъ-ի բուսաբանական բառարանի՝ էջ 361, trigo-nella foenum graecum L» Գաղիան. (այս բառի վրայ տե՛ս և առանձին)։
luxurious, lascivious, lewd, lecherous.
· Calfa
= Գրեթէ միշտ գործածուած է իբրև ող-ջախոհ բառի հակառակը, ուստի կարծւում է, որ կազմուած է այս բառից՝բ բացասական մասնիկով. այսպէս է նաև բառիս համապա-տասխանող յն. ἀσωτος «զեղխ, բղջախոհ, libertin» բառը, որ կազմուած է ժ բացասա-կանով σφζω «ողջ առողջ պահել, փրկեւ-ազատել» բայից (Bailly 2987)։ Բայց հայե-րէնի մէջ ո՛չբ բացասական գիտենք այլուր և ոչ էլ ո ձայնաւորի այսպիսի տարապարտ կորուստ։
Այս մեկնութիւնը տուել է նախ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 207. նոյնը ՆՀԲ, հտ. Ա. էջ 399 ա, որ իբրև օրինակ բ մասնիկի՝ յիշում է ոլոր-բոլոր, ողջ-ամ-բողջ, ուղխ-բուղխ, ողոք-բողոք, ուտ-բուտ, արի-բարի. բոլորն էլ կեղծ ու անճիշտ. իսկ բղջախոհ բառի տակ դը-նում է՝ «իբր ապողջախոհ, ոչ ողջախոհ կամ պղծախոհ»։ Ակինեան ՀԱ, 1930, 498 մեկնում է պղծախոհ>բղձախոհ ձևից՝ ձ վերածելով ջ. ինչպէս որ կայ գրականութիւն> քերականութիւն։ (Սխալ է. քերականութիւն կազմուած է քերել բայից և ո՛չ թէ այլափոխուած գրակա-նութիւն բառից)։
adj. s. inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.
· Calfa
= Պհլ. bunak «տուն, բնակարան» ձևից, որ թէև այս իմաստով աւանդուած չէ, սակայն հաստատելու համար ունինք պրս. [arabic word] buna «տուն, հայրենիք. 2. կահ-կարասիք», պհլ. bunak «կահկարասիք», Բելուճ. bunag «կահ-կարասիք»։ Իրանեան բառերը ծագում են պարզական bun ձե-վից, որից փոխառեալ է հյ. բուն. այս պատճառով բնակ բառի և բուն բառի ա-ծանցները շատ անգամ իրար հետ շփոթւում են, կամ այնքան են իրար մօտենում, որ դժուար է լինում որոշել թէ ո՛ր արմատից են ծագում. այսպէս օր. բնականալ «բնակիլ, բնիկ դառնալ, ընտանենալ», բնակցութիւն «բնակակցութիւն» (առաջինը անշուշտ բուն արմատից, երկրորդը՝ բնակ արմատից)։ Պհլ. bunak «բնակավայր, wohnsitz» նշա-նակութեամբ գործածուած է Städteliste § 36 (Մարքվարտ, նամակ 1926 յունվ.)։ -Հիւբշ. 121։
s. bot. gentian.
· Calfa
= Պհլ. bag «Աստուած», պազենդ. baγ, հպրս. baga-«Աստուած», զնդ. baγa-, սանս. [other alphabet] bhága-«բաշխող, բաժանող, յարգե-լի, պաշտելի, Արեգակ, Լուսին և Սիվա աս-տուածը»։ Իրանեան բառերի միւս հնդևրո-պական ցեղակիցներն են հսլ. ռուս. borъ «Աստուած», փռիւգ. βαγαῖος «Արամազդ աս-տուած» (ըստ Հեզիքիոսի), որոնք ցոյց են տալիս թէ եթէ հայերէն բառը բնիկ լինէր, պիտի ունենար *բակ ձևը։ Բառիս բուն նշա-նակութիւնն է «ճոխ, հարստութիւն բաժա-նող». հմմտ. նոյն արմատից հսլ. bogatū «հարուստ», ubogu «աղքատ» բառերը։-Հիւբշ. 113։
ՓՈԽ (borrowing) Մասնիկի և նշանակութեան պատ-ճառով մեզնից փոխառեալ է թւում վրաց. ջაგინი բագինի «բագին, զոհ, տաճար». հմմտ. Ա. կոր. թ. 13. Արա ուծղ'իթա, րամե-թու րոմելնի իգի բագինսա հմսախուրեբեն, բագինիսագան հսճամիան? Ո՞չ գիտէք եթէ որ ի տաճարին գործեն, ի տաճարէ անտի ու-տեն։
whore, prostitute, strumpet, street-walker.
· Calfa
-Վրաց. ბოზი բոզի «բոզ», ბოზება բոզեբա «բոզութիւն», թուշ. բոզոբ «բոզու-թիւն, շնութիւն», լազ. bozo «աղջիկ, կուս-դուստր», bozoba «աղջիկնութիւն, կուսու-թիւն», bozomót'a «սիրուն, քաղցրիկ աղ-ջիկ»։ Որովհետև բառի հիմնական նշանա-կութիւնը՝ «աղջիկ, դուստր» պատկանում է լազերէնին, ուստի հայերէնը փոխառեալ է կովկասեաններից։-Ինչպէս պոռնիկ՝ լոյլ-ներից և կաւատ՝ արաբներից, նոյնպէս և բոզ՝ Կովկասից նիւթի հետ միասին մտել է Հայաստան։ Թէ «աղջիկ» նշանակող մի բառ կարող է յետոյ «բոզ» իմաստն ստանալ, հմմտ. հյ. աղիճ և աղջիկ. ֆր. fille «աղջիկ, դուստր», բայց Պարիզի ժողովրդական լե-զուով «բոզ», գերմ. dirne «օրիորդ, աղջիկ, 2. ռմկ. բոզ» ևն։-Աճ.
adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhel-, bhol-ար-մատից, -որ մասնիկով։ Այս արմատի հիմ-նական նշանակութիւնն է «ուռչիլ», որից յա-ռաջացել են մի կողմից «բարձրանալ, միւս կողմից «գնդաձև (ուռուցիկ) կերպարանք առնել» նշանակութիւնները և յետոյ էլ «մեծ, խոշոր, հաստ» իմաստը (տե՛ս Boisacq 1020)։ Հայերէնի մէջ «բարձրանալ» գաղա-փարից ունինք բլուր, որ կազմուած է հնխ. bλōl-ձևից՝ -ուր մասնիկով. իսկ «գնդաձև» գաղափարի համար ունինք գւռ. բուլ «խմո-հից կտրուած մէկ գունտ, որ մի հաց կդառ-նայ» (>Ազլ. բիւլ, Ջղ. բ'ուլ, Գնձ. Ղրբ. Շմ. պիւլ)։ Այնուհետև «կլոր (գնդաձև») գաղա-փարը դարձել է «կլոր (բոլորակաձև)»։ (Այս երկու գաղափարները շատ յաճախ են շփոթ-ւում ւեզուների մէջ. աշխարհաբարի մէջ կլոր թէ՛ «բոլորակ» է և թէ՛ «գնդաձև». այսպէս է նոյն իսկ ֆրանս. rond. տե՛ս և գինդ բառի տակ)։ Այս իմաստով է կազմուած բոլ-որ. Մասնիկների յաւելման մէջ կայ ձայնավոր-ների նմանութիւն. bhol->բոլ-որ և bhōl >*բուլ-որ>բլուր։ Վերջապէս «մեծ, խոշոր. հաստ» գաղափարի դէմ ունինք հյ. բոլոր «ամբողջ»։ Յեղակից ձևերից, որոնք շատ բազմաթիվ են (տե՛ս Pokorny 2, 177-4 Boisacq 1020, Ernout-Meillet 359), յիշենք 1) «ուռչիլ» իմաստից՝ հիռլ. bolach «ու-ռուցք», լտ. follis «ուռցրած պարկ, խառա-լու փամփուշտ», ռուս. болонa «ծառի վրայ աւռուցք» ևն. 2) «բարձրանալ» իմաստև ա-ծանցները տե՛ս վերը բլուր. 3) «գնդաձև» իմաստից՝ հբգ. ballo (*bhol-n) «գնդաև». bolōn «ոլորել, գալարել, պլորել» մբզ. boln նոյն նշ., bolle «գնդաձև աման», հիսլ. bollr «գնդակ», և վերջապէս 4) «մեծ՝ խո-շոր» իմաստից՝ շվեդ. bol «հաստ ու խոշոր, տժեղ», bál-stor «շատ մեծ (իբր բոլորովին ստուար)», հիսլ. blā «չափազանց, շատ»։ Հնխ. bhel-«ուոչիլ» իր համազօրն ունի bul-«ուռչիլ» արմատի մէջ. ուշադրութեան արժանի է յատկապէս հիսլ. bollr «ամոր-ձիք»=հյ. գւռ. պլոր նոյն նշ.։
appeal;
complaint, recourse;
claim, lodging an appeal;
— արկանել բառնալ՝ հարկանել ունել cf. Բողոքեմ.
· Calfa
, ո հլ. (յետնաբար կայ նաև յգ. ևես. -առ) «բարձրաձայն գանգատ» ՍԳր. Փարպ. Եղիշ. ոճով ասւում է բողոք արկանել, բողոք հարկանել, բողոք բառնալ, բողոք ու-նել «բողոքել, բղաւելով գանգատիլ» ՍԳր. Փարպ. Եղիշ. որից բողոքել ՍԳր. Ագաթ. Եզն. բողոքիչ Նար. բողոքումն Պիտ. Նար. մարգարէաբողոք Անան. եկեղ. նորաձև նշա-նակութեամբ գտնում եմ բողոք «մունետիկ» և բողոքել «մունետիկի բարձրաձայն յայ-տարարելը». հմմտ. «Եթէ ոք գտանէ ինչս և քարոզն բողոքէ և գտողն խորէ... Եթէ բո-ղոքն ոչ բողոքէ և զտէր ընչիցն ոչ ճանաչի-ցէ... իսկ եթէ բողոքն բողոքէ և զտէր ընչիցն ճանաչիցէ...» Աթան. հրց. էջ 429։ Նոր գրա-կանին յատուկ բառեր են բողոքական, բո-ղոքագիր, բողոքարկու, բողոքատու, բողո-Քոլդր ևն։
cure;
remedy.
· Calfa
, ի-ա հլ. «դեղ, հնար, դարման» Պիտ. բառիս համար չորս ընտիր վկայութեւն է գտնում Նորայր, Հայկ. բառաք. էջ 53 «Բոյժս գտանէ հերձուածողն. տեսանե՞ս, ա-սէ, զի նովաւն՝ սպասաւորութեան գուշակէ» (Սեբեր. Ե. էջ 96. տպուած բոյծս). «Բոյժս իմն ի բանիս գտանեն հերձուածողացն աշա-կերտք» (Սեբեր. Բ. էջ 16, ձեռ. բուժս). «Եւ այ-նու բոյժս իմն գտանեն հերձուածողքն» (Սե-բեր. Դ. էջ 68. ձեռ. բուժս). «Եթե մեք գազա-նիցեմք ընդ նմա, նա չիշխէ գազանել և եթէ մեք թուլամորթք լինիցիմք, նա բոյժս գտա-նէ» (Ոսկ. Եփես. իբ. էջ 923)։ Այս արմատից ևն ծագում բուժել «բժշկել, առողջացնել» Եզն. Ոսկ. մ. բ. 10. յհ. ա. 20. բուժիչ Եզն. բուժակ «բժիշկ» Փիլ. լին. (այժմ «ֆելդշէր»). բուժան «դարման» Պիտ. Նեղոս 690, բուժիկ «բժի՞շկ» Առաք. պտմ. 340. հմմտ. բուժկու-թիւն «բժշկութիւն» Թէոդ. խչ. դժուարաբոյժ Փիլ. նոր գրականում կազմուած են բազմա-թիւ գիտական բառեր՝ ինչ. անասնաբոյժ, վիրաբոյժ, ատամնաբոյժ, բեկաբոյժ, ակ-նաբոյժ, յիմարաբոյժ, ջրաբուժութիւն, ելեկ-տրաբուժութիւն, նմանաբուժութիւն ևն։
-Պհ,. bož-ձևիզ. հմմտ. զնդ. buǰ, ba-og-«լուծել (զօտին), մաքրել, ազատել, փրկել», baoxtar «ազատարար, փրկիչ»։ buxti «ազատումն, փրկութիւն», պազենդ. boxtan «ազատել, փրկել, զերծուցանել», božišn «ազատում, փրկութիւն», buxt-ruānī «փրկութիւն հոգւոյ», պհլ. bōxtan «ազա-տել, փրկել», bōxtār «փրկիչ», բելուճ. bó-jag, bōžaγ «լուծել, բանալ, քակել» (Bar-tholomae 916-17, Pokorny 2, 145). բոլորի նախաձև է հնխ. bheug(h)-«հեռացնել, պրծնիլ, ազատուիլ»։ Հայերէնը փոխառեալ է իրանեանից, ինչպես ցոյց է տալիս ժ ձայնը և կապ չունի բժիշկ բառի հետ։ Իրան-եան բառերի ցեղակիցներն են ըստ Walde 326՝ լտ. fungor «կատարել վերջացնել» (իբր թէ գործը կատարելով ազատիլ. հմմտ. ռմկ. խալըսիլ «վերջացնել» <արաբ. xalas «ազատութիւն, փրկոթիւն»), գոթ. us-bau-gjan «աւլել, սրբել», պալի pari-bhuñǰati «մաքրել, սրբել», vi-nib-bhuǰati «բաժա-նել»։-Հիւբշ. 122։
Bötticher, ZDMG 1850, 352 բժիշկ բառի հետ? Ուղիղ մեկնութիւնը տւաւ Justi, Zendsp. 215։ Հիւբշ. Arm. Stud. 23 դեռ հաստատ չէ թէ փոխառեալ է իրանեանից։-Հիւնք. բժիշկ բառից հա-մառօտեալ։ Գազանճեան, Առև. մամ. 1902, 76 ոյժ բառից՝ ը մասնիկով։
leprosy, itch, scurf;
- գրաստուց, farcy.
· Calfa
Fwald, Sprachwiss. Abhnd. 2, 66 ա-րաբ. [arabic word] al-baras «բորոտութիւն» (որից սպան. albarazo, պորտ. alvaraz, հֆրանս. albara, albora) համեմատամ է մեր բորոտ բառի հետ։ Սրա դէմ է ռուոս գալիս Müller SWAW 41, 11 յիշեցնելով թէ հյ. բորոտ կազմուած է -ոտ մասնիկով բոր բառից և թէ արաϰ բերէն բառը գոյութիւն չունի առամե-րէնում. նոյն, Armen. VI լտ. fur-fur «թեփ (ցորենի, մորթի, գլխի)» բառի հետ։ Հիւնք. բորբորիտ կամ յն. φώρα «բորոտութիւն» և կամ լն. որբ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Gauthiot
brightness;
heat;
dark, mist;
abundant.
· Calfa
«վառիլը, այրիլր. 2. եռալը, ե-ռանդ. 3. յորդ». հին մատենագրութեան մէջ առանձին գրեթէ անգործածական է. եռած միակ օրինակն է Շիր. հրտր. Պատկ. էջ 50՝ բորբ շող լուսոյ «լոյսի յորդառատ ցոլք». ո-րից կազմուած են խաւարաբորբ «յորդ խա-ւարով, մութը շատ» (որ և խաւարաբորբոք1) Սարկ. տոմար. Տաթև. ձմ. ղզ. յորդաբորբ «շատ տաք» (յորդաբորբ ջերմութիւն) Յհ, կթ. լուսաբորբ ԱԲ. օձաբորբ «օձաշատ» ԱԲ. բոցաբորբ Մխ. այրիվ. էջ 58. հրաբորբ Յհ, եմ. Խռստ. 3 (երկուսն էլ նորագիւտ բառ). աւելի գործածական է արմատը պարզ ձևով գաւառականների մէջ, իսկ -ոք մասնիկով՝ գրաբարի մէջ (հմմտ. բարիոք). ինչ. բորբո-քել «հրահրել» ՍԳր. բորբոքիլ «վառիլ, բռըն-կիլ, հրահրիլ. 2. այրիլ. 3. սաստկանալ. 4. եռքը դուրս տալ (բորոտութեան)» ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. բորբոքեցուցանել Ողբ. դ. 11. բորբոքախառն Մծբ. լուսաբորբոք Խոր. վրդվ. Անան. եկեղ. Տօնակ. հրաբորբոք Խոր. հռիփս. և վրդ. Յհ. կթ. Արծր. կայծակնաբոր-բոք Թէոդոր. խչ. ջահաբորբոք Ասոր. Ճա-ռընտ. Երզն. մտթ. բորբոք Լաստ Խոր. ևն ևն։
«ծածկոյթ, սաւան» նշանակութեամբ. որից քողաբորբ, քողաբորբեալ բառերը։ Ուղիղ մեկնեց Windisch. 15 բոր-բոք համեմատելով լտ. ferveo բառի հետ։ Տէրվ. Altarm. 60 և Նախալ. 96 համարում է թէ կրկնուած է բըոք ար-մատից, որին կցում է սնս. bhrāǰ̌, յն. ϰλεγω, լտ. fulgeo, flagro, անգլսք. bli-can, գոթ. bairhts, հսլ. blisku ձևերը։ Հիւնք. մորմոք բառից։ Վերի ձևով Meillet BSl հտ. 13, թ. 52, էջ 29։-Scheftelowitz BВ 29, 37 սանս. babhru «մութ կարմիր», յն. φαρῦνει «փայլեց-նել». հսլ. bronū «սպիտակ», լիթ. bá-ras «գորշ» բառերին ցեղակից։ Հա-փանցեան ЗВO 23, էջ 357 բորբոք կրկնուած է *բոք արմատից, որ է=բոց։
cf. Բորեան.
· Calfa
-Բնիկ հայ բառ՝ հնխ. bhero-«զորշ, թուխ» արմատից, որի ժառանգներն են լիթ. bèras, լեթթ. bērs հբգ. անզսք. brún, հիսլ. brūnn, ռուս. brynē'tь, որոնք նշանակում են «թուխ», յն. φάρη «ամպ» և կրկնութեամբ՝ սանս. babhrú-«գոր-շակարմիր»։ Հնագոյն ժամանակից այս բառը յատկացուած է նշանակելու զա-նաղան անասուններ, յատկապէս արջը, որի անունը թաբուի էր ենթարկուած. հմմտ. սանս. bhalla-, bhallaka-, հբգ. bero, անզսք. bera, զերմ. Bär, հիսլ. bigrn, bersi, բոլորն էլ «արջ», յն. φρύνη, φρῦνος «դոդոշ», կրկր-նութեամբ՝ սանս. babhru-«հետահան, ich-neumon», զնդ. bawrō, լտ. fiber, կորն. be-fer, բրըտ. bieuzr, հբգ. bibar, անգսք. beo-for, հիսլ. biōrr, գերմ. Biber, լիթ. bebrus, հպրուս. bebrus, ռուս. չեխ. լեհ. бобръ, բոլորն էլ «կուղբ, ջրշուն» (Pokorny 2, 166, Ernout-Meillet 340, Boisacq 1040, Berneker 47, Walde 287, Kluge 39, Tra-utmann 28, 30)։ Մեր մէջ արջը գրեթէ պահած է իր բնիկ անունը և վերի արմա-տը յատկացուած է բորենիին, որ նուազ սոսկալի գազան չէ և հիմա էլ մարդագայլ է կոչւում։ Հայերէնի մէջ պահուած է bhoro-արմատաձևը, որ գտնում ենք նաև սլաւա-կանում (ռուս. չեխ. լեհ. бобръ, ընդհ. սլա-ւական *bobrъ). -ենի կամ -6ի մասնիկը ու-նին վերի ձևերից շատերը, որոնց համար դրւում է հնխ. bhre-no-, bhro-no-ևն։-Աճ.
pyramid;
tower.
· Calfa
= Ասոր. [syriac word] būrgā «աշտարակ», ո-րից փոխառեալ է նաև արաբ. ❇ burj «աշտարակ, կենդանակերպ». գտնւում է նաև ուրիշ շատ լեզուների մէջ, որոնք բոլոր իրարից են փոխ առած. այսպէս յն. πύργος «աշտարակ, աշտարականման շէնք, պա-րիսպ, պատնէշ», φύρϰος «պարիսպ» (ըստ Հեսիքիոսի), լտ. burgus «պարիսպ», գոթ. baurgs «քաղաք», հբգ. purc, burg «չորս կողմից պարիսպով պատած տեղ, դղեակ». անգսք. burh, հին հիւս. borg, գերմ. Bur-ger «քաղաքացի», Burg «դղեակ», նոր փո-խառութեամբ նաև սպան. borge, ռում. burdž, բուլգար. birg ևն։ Ծագմամբ այս բառը հնդևրոպական է և յառաջանում է հնխ. bherg'h-«բարձրանալ, բաբձը» ար-մատից, որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բառնալ։ Հին հնդևրոպացոց քաղաքները ո՛չ թէ ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բարձունքներ, ուր ապաստանում էին նեղութեան միջոցին (տե՛ս Walde 102, 311, Bo'sacq 829, Kluge 81)։ Հայերէն բառի փոխառութեան տեղը ստոյգ չէ, բայց, ինչպէս նշանակութեան նոյնութիւնից երե-վում է, պետք է ասորերէնից փոխառեալ լինի։ Յետին ժամանակներում երկրորդ ան-գամ փոխառեալ է բառս արաբերենից բուրջ կամ պուրճ ձևով, որ տե՛ս առանձին վարը -Հիւբշ. 392։