distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.
ԲԱՇԽ մանաւանդ ԲԱՇԽՔ. δασμός divisio, portio, tributum Արմատ բաշխելոյ՝ որպէս Բաշխումն. բաժին. բաժ. վիճակ. սակ. հարկ. տուրք. (իսկ պրս. պախշ. պախշիշ է տուրք, պարգեւ).
Կալ ի վերայ բաշխից հարկաց խնդրեցելոց. (Խոր. Գ. 65։) Ուստի ՊԱՐՏԲԱՇԽՔ, հարկաւ տալի պարտք կամ տուրք արքունի.
Զորդիսն ապրեցուցանել ի պարտ բաշխից. (Եւս. քր. Բ։ Իսկ Մաղ. Ա. 3։)
Կարգեցի զժառանգութիւն նորա ի դաշտ անապատի. (ի լս, ձ.)
Ի բաշխ անապատի. յն. է. տանիք, այլ լինի ընթեռնուլ, տուրք. ըստ եբր. վիշապք, նհանգք։ Որպէս Հարկ ճակատագրական ըստ հեթանոսաց. բախտ. վիճակ անհրաժեշտ կարծեցեալ.
Ոչ ի բաշխս բախտից, եւ ոչ ճակատագրաց. (Եզնիկ.։)
Բարդածան բազում ասացուածս արար ընդդէմ աղանդին մարկիոնացւոց, եւ բաշխից, եւ կռոց պաշտաման. (Խոր. Բ. 63։)
Զիմարմինէին բաշխից եւ զբախտի առասպելս ի մէջ բերել. (Սեբեր. Է։)
Բաշխս բախտից բաժանեցին. (Շիր.։)
Սանդուկեցիք զբաշխս խափանեն, եւ զի չէ՛ նա ինչ՝ քարոզեն. հոսնացիք՝ բաշխի տան իշխանութիւն ի վերայ ամենայնի. (Եփր. համաբ.։)
ԲԱՇԽ որպէս Տուրք ողորմութեան.
Արարին խնդութիւն մեծ. եւ բաշխ աղքատաց, եւ ետուն գոհութիւն աստուծոյ. (Պտմ. վր.։)
Որպէս Աքալար. յն. ἅκαρι ա՛գարի, ակար. մանր ճճի, կամ որդն մոմոյ, պանրոյ, եւ մորթոյ մարմնոց մարդկան։ (Գաղիան.։)