ἑλεύθερος, liber, εὑγενής, nobilis, generosus. Նոյն եւ պրսկ. տճկ. ազատ, էզատ, ազատէ։ Անկախ զայլմէ, որպէս որ չէ ընդ այլով իբրեւ ծառայ. տէր անձին. անձնիշխան.
Մարդս ազատ ի սկզբանէ ստեղծաւ, իսկ ծառայ մեղքն արար. (Համամ առակ.։)
Ազատ թողեալ ի կամս անձանց իւրեանց։ Անձնիշխան եւ ազատ ունելով յինքեան կամս. (Եղիշ. ՟Բ։ Պիտ.։)
Ազնուական. իշխան. ոստանիկ. պարոն. աղա, քիպար, քիշիզատէ.
Չի՛ք խտիր, ո՛չ ծառայի, եւ ո՛չ ազատի։ Առ ծերս եւ առ ազատս քաղաքին։ Որդի ազատի. (Գաղ. ՟Գ. 27։ ՟Գ. Թագ. ՟Ի՟Ա. 8։ Իմ. ՟Ժ. 17։)
Ծառայի իմաստնոյ ազատք ի սպասու կայցեն. (Սիր. ՟Ժ. 28։)
Ազատից եւ ծառայից. (Ճառընտ.։)
Զտէրն ազատ, եւ զստրուկն ծառայածին. (Նար. ՟Ղ՟Գ։)
Ոչ ազատ փափկացեալ շք զգեղջուկ վշտացեալ։ Բազմութիւն ազատաց եւ շինականաց։ Ըստ ազատաց կարգի։ Բազում եւ այլ ազատ մարդիկ, զոր ոստանիկս անուանէին. (Եղիշ.։)
Հանդերձ ազատօքն վանանդայ։ Զոմանս ի պատուական ազատաց։ Զայլս եւս ազատ կանայս. (Յհ. կթ.։)
Ո՛վ երանելի տէր Վահան ընտրեալ յազատաց. (Շար.։)
Վեստն սարգիս ... ազատ սարգիս. (Ուռհ.։)
Զերծ յօտար կապոյ, ի հարկաց, ի պարտեաց, ի բռնութենէ, եւ այլն. խէլաս.
Ապա ուրեմն ազատ են որդիքն. (Մտթ. ՟Ժ՟Է. 25։)
Ի սուրբ եկեղեցւոյն՝ որ էր ազատ ... դու ընդ հարկաւ եդիր։ Զեկեղեցի եւ զվանք ազատ գրեաց։ Ազատք ի հարկէ. (Եղիշ. ՟Բ։)
Ազատ ի տաժանելի աշխատութեանց։ Ազատ ի մեղաց։ Ազատք յամենայն ախտաւոր կրից։ Ազատ յամենայն ախտից. (Լմբ. պտրգ.։ Յճխ. ՟Ժ՟Գ։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ե։)
Ազատական.
Շնորհ եւ բարեկամութիւն ազատք են. (Առակ. ՟Ի՟Ե. 10։)
Ազատ առաքինութեամբ յանարատ սրբութիւնն փափաքանօք միացուցանէ. (Յճխ. ՟Գ։)
Արձակ. ընդարձակ. բացարձակ. բարձր. բաց, ալըգ, բիւլենտ.
Քաջ արանց է յազատ եւ յընդարձակ դաշտի կռուել։ Յազատն ի վեր ի մասիս. (Խոր. ՟Գ. 28։ ՟Բ. 58։)
Ասել նախ մեղմ ձայնիւ, միւսանգամ աղաղակեն ազատ ձայնիւ, բա՛ց մեզ, Տէ՛ր. (Ճառընտ.։)
Զատ. հեռի. մեկուսի. անմասն. անբաժ. պէրի, էմին
Այլ ոչ ազատ ի մեղադրանաց բազումք. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ե։)
Ի ցասմանէ եւ ի ցանկանալոյ ի վեր եւ ազատ է Աստուած. (Եզնիկ.։)
ԱԶԱՏ ԱՌՆԵԼ. Ազատել. թողուլ յազատութիւն. ազատ էթմէք.
Զամենեսեան զձեզ արարից ազատս հանդերձ ընտանեօք. (Խոր. ՟Գ. 28։)
Եւ այնպէս ազատ զմիտս իմ առնէ ի բոլոր երկիւղէ կարծեաց. (Յհ. կթ.։)
cf. ԱԶԱՏԱԲԱՐ.
Ազատ եւ առանց հարկի սիրել։ Ազա՛տ եւ անխտիր մեղանչեն. (Լմբ. սղ.։)
Ազա՛տ ասէ. (Եւս. պտմ. ՟Բ. 28։)
ԱԶԱՏ ԳԵՏ. Տե՛ս ի բռ. յտկ. ան։