Definitions containing the research բա : 10000 results

Չանձնաւոր

adj.

unpersonal.

· Calfa

NBHL (1)

Մարդն անձնաւոր է, եւ բարքն չանձնաւորք. (Եզնիկ.։)


Չանսացութիւն, ութեան

s.

cf. Չանսաւորութիւն.

· Calfa

NBHL (1)

Ամբաստանութիւն չանսացութեան նոցա. (Մխ. երեմ.։)


Չանսաւորութիւն, ութեան

s.

disobedience;
contumacy.

· Calfa

NBHL (1)

Ամբաստանութիւն չանսացութեան նոցա. (Մխ. երեմ.։)


Չաշմակեմ, եցի

va.

cf. Յանդիմանեմ.

· Calfa

NBHL (1)

Իսկ յերոբոաղ յետ չաշմակելոյ զբահաղ, եւ ունելով զդատաւորութիւն՝ յաղթեաց մադիամու. (Կիւրղ. դտ.։)


Չաչ, ից

cf. Չաչեր.

· Calfa


Չարաբեռնութիւն, ութեան

s.

insupportable yoke, unsufferable grievance.

· Calfa

NBHL (1)

Հրամայեցեր առնուլ փոխանակ չարաբեռնութեանցն զբարիոք եւ զհանգստաւէտ բեռն եւ լուծ պատուիրանաց քոց. (Սարկ. աղ.։)


Չարագան

adj.

well or soundly thrashed, beaten unmercifully.

· Calfa

NBHL (1)

Գանալից չարագան (յն. մի բառ, գանեալ). (՟Բ. Մակ. ՟Գ. 38։)


Չարագեղ

adj.

ill-favoured, deformed, ugly, monstrous.

· Calfa

NBHL (1)

Զմարմնոյն բարեշքութիւն ի չարագեղն դարձոյց տեսիլ. (Պիտ.։)


Չարագլուխ

adj.

ill-contrived, malignant, spiteful, malevolent, worst of all;
— երիվար, untameable horse.

· Calfa

NBHL (1)

Որոյ գլուխն է չար. չարաբարոյ. եւ Որ գտանի գլուխ չարի կամ չարաց եւ չարեաց.


Չարագոյն

adj. adv.

very bad, worse;
more wicked;
of a bad colour;
cf. Չարաչար;
եւ որ —ն էր, and that which was most deplorable.

· Calfa

NBHL (1)

Է որ չարագոյն (է) քան զսատանայ։ Կամի՝ զի քան զինքն չարագոյնս արասցէ (զմարդիկ)։ Ի բարի մարդկանէ չարք լինին, եւ յետոյ ի չարագունից անտի կատարելագոյնք բարիք. (Եղիշ. ՟Բ։)


Չարագործ, աց

adj.

evil-doing, wicked, delinquent, criminal, rascally, nefarious, felonious.

· Calfa

NBHL (3)

Սուրբն պիղծ թուի չարագործաց։ Կին չարագործ։ Մի՛ խնդար ընդ չարագործս։ Ծառայի չարագործի լլկանք եւ տանջանք։ Ի վրէժխնդրութիւն չարագործացն, եւ ի գովութիւն բարեգործացն։ Մի ոմն ի կախելոց չարագործացն։ Կապանօք չափ իբրեւ զչարագործ.եւ այլն։

Այնպիսի բարք են չարագործաց՝ զիրաւունսն (պատժոց՝) անիրաւութիւն ասել. (Գէ. ես.։)

Չարագործ մտածութիւն, կամ խորամանկութիւն. (յն. մի բառ՝ չարամտութիւն) (Աթ. ՟Է։)


Չարագործակից լինիմ

sv.

to be an accomplice.

· Calfa

NBHL (1)

Զառաւելութիւն ինչ ամպարշտութեան ոչ թողեր, զսուտսն ինձ վկայեա՛, չարագործակի՛ց լեր. (Փիլ. ՟ժ. բան.։)


Չարագործեմ, եցի

va.

to do mischief, to work evil, to injure;
to frame plots or conspiracies, to conspire.

· Calfa

NBHL (2)

Զիա՞րդ ոչ գիտէին՝ թէ զորդիս զենուլ արտաքոյ է քան զբնութիւն. բայց կամաւ չարագործէին. (Գէ. ես.։)

Յաղագս մարդանալոյն զբարեպաշտագոյն բանս խօսին. բայց յաղագս մտացն (քրիստոսի) չարագործեն։ Զնոյն եւ վասն մարդանալոյն զձայնն չարագործեն։ (Դեւն) զիւրաքանչիւր ոք, առ որ մերձենայն, խարդախէ յոլովս եւ չարագործէ. (Առ որս. ՟Ժ. ՟Ժ՟Գ։)


Չարագործութիւն, ութեան

s.

malefaction, misdeed, wicked deed, spiteful or ill-natured action, wickedness, malignity, malice.

· Calfa

NBHL (3)

Տանջէր զչարագործութիւնն որ ի սատանայէ, եւ հաստատէր զմարդասիրութիւնն՝ որ յինքենէ։ Որ ինչ անցք ընդ քաղաքս անցեալ է ի չարին բանսարկութենէ ի սկզբանէ չարագործութեամբն առ մարդս. (Արշ.) (որ հայի եւ ի յաջորդ նշ)։

Զի մի՛ դաւ ինչ չարագործութեան (յն. մի բառ) նոցա ի թշնամեացն լինիցի. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 22։)

Մի՛ որջասցի յանտառս չարագործութեամբ եւ չարաբանութեամբ. (Առ որս. ՟Է։)


Չարագրգիռ

adj.

provoking, inciting to evil, malicious, wicked.

· Calfa

NBHL (1)

Ատեցօղ (եղբարց), եւ չարագրգիռ։ Բարկացօղք եւ չարագրգիռք. (Խոսր. պտրգ.։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Չարադատ

adj.

spent with fatigue.

· Calfa


Չարադեւ, դիւի

s. adj.

evil genius, devil;
possessed with a devil;
diabolical, wicked.

· Calfa

NBHL (3)

Երթեալ թշուառականն միաբանեցաւ ընդ չարադեւ կանայսն. (Լաստ. ՟Ի՟Գ։)

Որք վատահաճոյքն եղեն աստուծոյ, չարադեւք են։ Ոչ կամին վերամբարձ ուղղել վատշուէրքն եւ չարադեւք. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)

κακοδαίμων malus daemon, sive genius, perditus, miser, infelix. Ունօղ զչար դեւ ի հոգւոջ քան ի մարմնի. չար որպէս զդեւ. եւ ըստ յն. ոճոյ՝ Չարաբաստ. թշուառ. թշուառական.


Չարադիւակ

adj.

cf. Չարադեւ.

· Calfa

NBHL (1)

Որ զնորա՝ զօրէն բարի բժշկի՝ զջերմն հալածեսցէ, եւ զախտն եւ զհիւանդութիւնս եւ զանկարգութիւնս ի թշուառական եւ ի չարադիւակ կենաց նորա բժշկելով. (Փիլ. լին. ՟Դ. 216։)


Չարադիւութիւն, ութեան

s.

demoniacal wickedness, abominable malice;
misadventure, very great misfortune.

· Calfa

NBHL (2)

Չարադիւութեանն յուսահատութիւն, եւ բարեպաշտութեան ժառանգութիւն, բարեբաստութիւն հոգւոյ. (Փիլ. իմաստն.։)

κακοδαιμονία, βαριδαιμονία horrenda impietas mali genii vel ingenii, et infelicitas, miseria, infelix fortuna premens եւ այլն. Չարադեւ գոլն. գործ չարադեւ անձին. յետին չարութիւն. եւ Չարաբաստութիւն. թշուառութիւն.


Չարաթոյն

s.

very poisonous, very venomous, virulent;
poisoned, envenomed, baleful, deadly.

· Calfa

NBHL (1)

Ի ձերոց ստայօդ եւ չարաթոյն բանից։ Իւրոյ չարաթոյն վարդապետութեանն. (Շ. թղթ.։ Աբր. մամիկ.։)


Չարաժողով, ոց

s.

conventicle.

· Calfa

NBHL (1)

Ի փախուստ կացուցանելովն զինքն ... օցտէր լուծանելով զսիրտս եւ զհամագունդ չարաժողով ինքեան բանակի. (Պիտ.։)


Չարալլուկ

adj.

cruelly tormented, ill-treated, vexed, oppressed;
very painful, very grievous;
— տանջել, to torment, to torture;
— մեռանել, to die under atrocious tortures.

· Calfa

NBHL (4)

Չարաչար լլկեալ. մոլեգնեալ. այսահարեալ՝ իրօք կամ նմանութեամբ. խոշտանգեալ. վարակեալ. չար բանէ մը բռնըւած, ծեծկըւած, հէլլաք՝ պէրպատ եղած.

Չարալլուկ կատանօք զարկուցեալ հեղձոյց։ Չարալլուկ տանջանօք բարձցէ զնոսա ի կենաց. (Փարպ.։)

Զամենայն բազմութիւն որբոց եւ այրեաց չարալլուկ տառապեցուցանէր. (Ղեւոնդ.։)

Բարեկրեալքն ի յառատ բարեկեցութեան, եւ թշուառականք ի չարալլուկ կենացն հարկաւորութենէ. (Պիտ.։)


Չարախնամ

adj.

inclined to malice.

· Calfa

NBHL (1)

Միտք չարախնամք, եւ տենչմունք բարիատեացք. (Նար. ՟Ծ՟Ե։)


Չարախորհուրդ

adj.

ill-intentioned, meditating, designing or planning evil, malignant, malicious.

· Calfa

NBHL (2)

Հերոդիայ անհաւատին եդ ի մտի չարախորհուրդ (բանսարկուն). (Շ. տաղ.։)

Զբանսարկուն զչարախորհուրդ օձն. (ՃՃ.։)


Չարախորհրդութիւն, ութեան

s.

impious thought, evil counsel;
perversity, malevolence.

· Calfa

NBHL (1)

Իսկ սրբոյն ներսեսի իրազեկ եղեալ չարին չարաբարոյ չարախորհրդութեանն։ Ի նոյն միտս չարախորհրդութեան յամառեալ պնդեալ կայր. (Արծր. ՟Ա. 14։ ՟Դ. 2։)


Չարախոց

adj.

severely, dangerously wounded.

· Calfa

NBHL (1)

Որ չարախոցս եմ վիրաւորեալ յանթիւ մեղացս բազմութենէ. (Եփր. աղ.։)


Չարախրատ

adj.

ill-counselling, perverting, leading astray.

· Calfa

NBHL (1)

Ընդդէմ չարաբարացն եւ չարախրատիցն. (Իրեն. առ Լեհ.։)


Չարախօս, աց, ից

adj.

evil-speaking, slanderous, backbiting, talebearing, calumniating, detracting, defaming;
— լեզու, venomous tongue, slanderer, backbiter;
— լինել, cf. Չարախօսեմ.

· Calfa

NBHL (3)

ՉԱՐԱԽՕՍ. Չար խօսօղ ընդդէմ ընկերին. չարաբան. չարալեզու.

Կացէ՛ք հակառակ չարախօսին (բանսարկուին). (Յկ. ՟Դ. 7։)

κατάλαλος, καταλαλῶν, κακόγορος obloquens, obtrectator διαβάλλων delator, calumniator, criminator διάβολος . Որ չար խօսի զայլոց. չարաբան. չարալեզու. քսու. բամբասօղ. զրպարտիչ. եւ Բանսարկու. սատանայ.


Չարախօսեմ, եցի

vn.

to speak ill of, to slander, to detract, to calumniate, to accuse, to defame;
to tittle-tattle, to gad about gossiping.

· Calfa

NBHL (3)

Մի՛ սիրեր զչարախօսել. (ա՛յլ ձ. զչար խօսել) (Առակ. ՟Ի. 13.) զոր սուրբն բարսեղ մեկնէ. Մի՛ ունկնդիր լինիր չարախօսին։

եւ ն. καταλαλέω maledico, obloquor διαβάλλω, ἑνδιαβάλλω defero, traduco, criminor. Չարիս խօսել զումեքէ կամ ընդդէմ ուրուք. բամբասել. զրպարտել. գէշ խօսիլ ուրիշի վրայ, անունը աւրել.

Կամ κατηγορέω accuso. Չար խօսել. չարախօս լինել. ամբաստանել.


Չարախօսութիւն, ութեան

s.

slander, detraction, defamation, calumny, false accusation, aspersion;
tittle-tattle, gossiping;
— մատուցանել զումեքէ, to accuse a person.

· Calfa

NBHL (3)

Ի բաց թօթափել զնախանձ, եւ զամենայն զչարախօսութիւն։ Գրգռութիւնք, չարախօսութիւնք, քսութիւնք. (՟Ա. Պետ. ՟Բ. 1։ ՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 20։)

ՉԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ. κατηγορία accusatio. Ամբաստանութիւն. դատախազութիւն.

καταλαλία oblocutio, obtrectatio, maledictio διαβολή calumnia. Չարախօսելն. լուտանք. բամբասանք. բանսարկութիւն. զրպարտութիւն.


Չարակամութիւն, ութեան

s.

ill-will, malevolence, malignity.

· Calfa

NBHL (2)

Զարակամութեամբ ստութեամբ՝ առանց խորհելոյ՝ ամբաստանութիւն մատուցանել մեզ. (Եսթ. ՟Ժ՟Զ. 6։)

Մի՛ կարծիս տալ ումեք չարակամութեան, եւ կամ գրգռութեան առ ոմանս։ Եւ է ոմն՝ եղբայրատեցութեան, իսկ միւսն՝ չարակամութեան. (Բրս. հց.) յն. համակրութիւն. προσπάθεια.


Չարակն

cf. Չարակնեայ.

· Calfa

NBHL (3)

Չարակն կոչի այն՝ որ ընկերին բարութեամբն զկծի. (Լմբ. առակ.։)

Զոր իբրեւ տեսանէ չարակնն, որպէս սայրասուր սրով հարկանի, նախանձի, մախայ։ Չարակն բանսարկուն ոչ կարացեալ տանել զտեսութիւն գերունակ փառաց նախաստեղծին. (Գր. հր.։)

Խաբեբայի եւ նախանձոտի եւ չարական. (Իրեն. առ Լեհ.։)


Չարակնեմ, եցի

vn. va. to look on with an evil eye, with displeasure, enviously, to envy.

· Calfa

NBHL (3)

Չարակնեսցէ յեղբայր իւր, եւ ի կին կամ յայր ծոցոյ իւրոյ. (Օր. ՟Լ՟Ը. 54. 56։)

Վասն ա՞յնորիկ ինչ չարակնիցես։ Որ ընչասէրն է, բիւրս ունի չարախօսս, բազում չարակնողս. (Ոսկ. մ. ՟Բ. 15։ Ոսկ. յհ. ՟Բ. 41։)

Չարակնելով չարակնէք, եւ խաբէք զիս». (Մաղաք. ՟Գ. 9.) իմա՛ խոժոռ հայել ի բացուստ. խնայել չարակնութեամբ։


Չարակնութիւն, ութեան

s.

evil eye, malevolence, envy, jealousy;
immodest, lascivious glance.

· Calfa

NBHL (3)

Չարակնութիւն անզգամութեան շլացուցանէ զբարիս. Նախանձ, բարկութիւն, չարակնութիւն. (Իմ. ՟Դ. 12։ Գաղ. ՟Ե. 21։)

Առ սոցա չարակնութիւն եւ դառնութիւն զայն ասացից։ Բարերար եւ մարդասէր է աստուած, զչարակնութիւնն յինքենէ ի բաց հալածեալ. (Փիլ. իմաստն.։)

Չարակնութիւնք՝ որ ոչ կարէ տեսանել զբարին ընկերին. (Ոսկ. գաղ.։)


Չարակրութիւն, ութեան

s.

pain, suffering;
ill usage.

· Calfa


Չարահալած

adj.

healing, driving away pain and sickness;
salutary.

· Calfa

NBHL (2)

Հալածիչ՝ ի բաց վանիչ չարի եւ չարեաց. փարատիչ ցաւոց.

Բարեբարք եւ չարահալածք. (Սարկ. քհ.։)


Չարահամոզ

adj.

ill-insinuating, persuading, exhorting or inciting to evil.

· Calfa

NBHL (1)

Կորիցեն ասէ չարահամոզք առիթք բազմաց կորստեան. (Բառ. ստեփ. լեհ.։)


Չարահաւութիւն, ութեան

s.

prejudice, presumption.

· Calfa

NBHL (1)

Դատելով իրս՝ ոչ ճշմարտութեամբ բանից, այլ ախտիւ եւ չարահաւութեամբ. (Պրպմ. ձ։)


Չարահնար, ից

adj.

meditating or contriving evil, malignant, malicious, bad, wicked.

· Calfa

NBHL (3)

Անկանէր ի բաղանիսն, զոր չարահնարքն էին պատրաստեալ. (Սիսիան.։)

Չարահնար խորհրդոցն։ Չարահնար իմաստից, մեքենայից, զինուց, եւ այլն։ Վասն չարահնար իմաստակութեան բանագտութեանն։ Ի չարահնար խարդախութեանցն պատրանս. (Եղիշ. ՟Գ։ Աթան. ՟Է։ Ճ. ՟Բ.։ Ոսկ. լուս.։ Փիլ. լին. ՟Դ. 87։ Պիտ.։)

Գելարանօք՝ անուօք եւ առասանօք չարահնար տանջեալ». (Շար.) իմա՛ իբր ածական անհոլով, եւ կամ մակբայ՝ չարարուեստաբար։


Չարահնարութիւն, ութեան

s.

craftiness, astuteness, guile.

· Calfa

NBHL (1)

Ոչ պարզաբար բերեն յառաջ զբառսն, այլ նենգութեամբ իմն եւ չարահնարութեամբ։ Չարահնարութեամբ ասեն։ Բթել առ այսոքիւք զբանսարկուին չարահնարութեան խայթոց. (Պրպմ.։)


Չարաձայն, ից

adj. fig. gr.

harsh-voiced;
ill-sounding;
defamed;
blaspheming;
cacophonic.

· Calfa

NBHL (2)

Բարբառ հնչիցէ ընդ բերանն՝ ահագին ինչ եւ չարաձայն եւ չախորժելի։ Արք չարաձայնք. (Ոսկ. մտթ. Մանդ.։)

κακόφωνος malam vocem habens δύσφημος blasphemus. Որոյ ձայնն է չար, անախորժ, անյարմար. եւ Վատահամբաւ, եւ Հայհոյական.


Չարաղանդ, ից

adj.

impious, sectarian.

· Calfa

NBHL (1)

Զորս եւ այժմ կրէ բանն երկակողմանի չարաղանդիցն. (Լծ. ածաբ.։)


Չարամահ

adj. adv.

worthy of a cruel death;
mortally, to death;
— առնել, սատակել, to kill, to slay barbarously, to massacre;
— լինել, զմահ — մեռանել, to die, to perish miserably.

· Calfa

NBHL (1)

Զմանուկն ի ձերբաձգութենէ առ իրեարս՝ չարամահ առնելով. (Յհ. իմ. պաւլ.։)


Չարամանկ

cf. Խորամանկ.

· Calfa

NBHL (1)

cf. Խորամանկ. κακούργος . Չարամանկ զիմաստունն (ասեն յաչաղկոտք), եւ զմեծ վայելուչն իբրեւ զամպարհաւաճ բամբասեն. (Բրս. մախ.։)


Չարամտութիւն, ութեան

s.

evil-mindedness, ill-intention, malevolence, malignity;
cunning, wiliness, finesse.

· Calfa

NBHL (1)

Զքրիստոսամարտիցն ի բաց դարձուցանելով չարամտութիւն. (Կիւրղ. գանձ.։)


Չարայուշ, ից

adj.

resentful, revengeful, rancorous, spiteful;
— լինել, to bear or owe a grudge, to foment rancour or hate.

· Calfa

NBHL (3)

Կենդանին այն (այսինքն ուղտն) չարայուշ է եւ ոխապահ։ Չարայուշ բարոյից ուղտոց. (Ոսկ. եբր.։ Վեցօր. ՟Ը։)

Ամբարհաւաճ, կամ չարախօս, կամ չարայուշ. (Մաքս. եկեղ.։)

Մի՛ յետ թողութեանն չարայուշ լինիցիմք մտօք, որպէս բազումք. (Երզն. մտթ.։)


Չարայուշութիւն, ութեան

s.

resentment for injuries, revengefulness, rancour, spite.

· Calfa

NBHL (2)

Քինախնդրութիւն եւ չարայուշութիւն եւ նախանձ՝ բարկութեանն են ծնունդ. (Սարգ. յկ. ՟Դ։)

Մեղայ չարայուշութեամբ, զայրացմամբ, քինահանութեամբ։ Վիրաւորեցայ չարայուշութեան բամբասանօք. (Մաշկ.։ Սկեւռ. աղ.։)


Չարանախանձ

adj.

extremely envious;
vying in evil.

· Calfa

NBHL (1)

Չարանախանձ գտաւ առ մարդն բանսարկուն։ Ետես զպատիւ մարդոյն չարանախանձ բանսարկուն. (Մաշկ.։)


Չարանամ, ացայ

vn.

to behave or act wickedly, to become worse, to fester, to rankle, to sour, to become exasperated;
cf. Նախանձիմ.

· Calfa

NBHL (5)

Ամբարհաւաճիցն եւ չարացելոց մարդկան։ Որ բարին էր, նոյն եւ չարացաւ. (Պիտ.։ Եղիշ. ՟Բ։)

Իսկ դու ոչ ունիս չարանալ՝ իսկութեամբ բարիդ. (Նար. ՟Լ՟Դ։)

(Դեւն) ամենայն չարեաց պատճառ յատկանայ ե՛ւ ինքեան ե՛ւ այլոց, որքան ինչ չարանալ ասի։ Արդ ի՞ւ ասեմք չարանալ զդեւս, ասա՛ ինձ. բայց միայն դադարմամբ յաստուածայնոյն բարութեանց ունակութենէ եւ ներգործութենէ։ (Մարդիկ) ի՞ւ չարանան, եթէ ոչ՝ բարեաց ունակութեանց եւ ներգործութեանց նուազութեամբ. (Դիոն. ածայ.։)

Որչափ բարւոքեմ առ սոսա, ե՛ւս առաւել չարանան առ իս. (Ածազգ. ՟Է։)

Չարացաւ բանսարկուն, վասն զի ետես բազում վայելչութիւն ի միասին հեղեալ մարդոյն. (Մաշկ.։)


Չարաչար

adj. adv.

very ill, very bad, detestable, execrable;
excessive, extreme, great, enormous;
cruel, atrocious, unmerciful, insufferable;
very bad, worse, wickedly, cruelly, unmercifully;
very, much, enormously, extremely, greatly;
basely, miserably, detestably, abominably, execrably, devilishly;
— վարել, ի կիր ածել, to misuse, to make a bad use of.

· Calfa

NBHL (2)

Չարաչար գաւառապետ նեղէ զանձինս եղբարց. (այս ինքն չար տնտես) (Եւագր. ՟Ժ՟Գ։)

Չարաչար՝ բարկութեամբ վարեցաւ ընդ իս։ Չարաչար եւս քան զնոսա ի վերայ հասեալ դատէր զքաղաքն։ Վէրքն չարաչար պատառեալ էին։ Դուստր իմ չարաչար այսահարի։ Լուսնոտի եւ չարաչար հիւանդանայ։ Անդամալոյծ չարաչար տանջեալ։ Վասն զի չարաչար խնդրէք.եւ այլն։